Nokia 2310 User's Guide [hy]

9255490
1րդ հրատարակություն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆՈԿԻԱ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ սույնով հայտարարում է, որ այս RM-189 արտադրանքը համապատասխանում է 1999/5/EC դիրեկտիվի հիմնական պահանջներին և համապատասխան այլ Համապատասխանության Հայտարարագրի պատճենը կարող եք գտնել http://www.nokia.com/phones/declaration_of_conformity/ կայքում:
© 2007 Nokia: Բոլոր իրավունքները պահպանված են:
US Patent No 5818437 and other pending patents. T9 text input software Copyright (C) 1997-2007. Tegic Communications, Inc. All rights reserved:
Nokia եւ Nokia Connecting People Nokia Corporation ապրանքանիշները կամ գրանցված ապրաքանիշներն են: Nokia tune Nokia Corporation ձայնային հեղինակային նշանն է: Այսուհետև հիշատակվող այլ ապրանքային կամ հիմնարկության անվանումների հեղինակային իրավունքները կարող են պատկանել նրանց համապատասխան սեփականատերերին:
Nokia շարունակվող կատարելագործման քաղաքականություն է վարում: Nokia իրավունք է վերապահում առանց նախօրոք տեղյակ պահելու փոփոխություններ և բարելավումներ կատարել այս փաստաթղթում նկարագրված որևէ արտադրանքի մեջ:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾԻ, «ՆՈԿԻԱՆ» ԿԱՄ ՆՐԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՄ ՇԱՀՈՒԹԻ ՈՐԵՎԷ ԿՈՐՍՏԻ, ԿԱՄ ՈՐԵՎԷ ՀԱՏՈՒԿ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԵՐՊՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ:
0434
ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ»: ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ, ՉԻ ՏՐՎՈՒՄ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՆԵՐԱՌՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ և ՄԱՍՆԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԲԱՅՑ ԴՐԱՆՈՎ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ, ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: NOKIA ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՅՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՅՆ ԱՌԱՆՑ ՆԱԽՕՐՈՔ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼՈՒ:
Որոշակի արտադրատեսակների ու դրանց կիրառման, ինչպես նաեւ այդ արտադրատեսակներին վերաբերող ծառայությունների մատչելիությունը տարածաշրջանից կախված կարող են տարբեր լինել: Լեզվային տարբերակների առկայության մասին մանրամասները ստանալու համար խնդրում ենք դիմել Nokiaյի ձեր գործավարին:
Սույն սարքը կարող է պարունակել նյութեր, տեխնոլոգիաներ կամ ծրագրեր, որոնց վրա տարածվում են ԱՄՆ կամ այլ երկրների արտահանման օրենքները կամ կանոնակարգերը: Օրենքին հակասող շեղումները արգելված են:
9255490/1րդ հրատարակություն
4
Ձեր անվտանգության համար ..............................................................6
Ընդհանուր տեղեկություններ ............................................................10
Մուտքի ծածկագրեր .........................................................................................10
Ընդհանուր հիշողություն ..................................................................................10
Nokia-ի աջակցությունը Ինտերնետում ...............................................................11
1. Սկսենք ....................................................................................11
Տեղադրեք SIM քարտը և մարտկոցը ...................................................................11
Մարտկոցի լիցքավորում ...................................................................................13
Միացնելը և անջատելը ....................................................................................14
Ստեղներ և մասեր ...........................................................................................15
Արագ մուտքը սպասողական ռեժիմում .................................................................16
Ստեղնաշարի արգելափակումը ...........................................................................17
2. Զանգելու գործառույթներ ............................................................17
Զանգելը և զանգին պատասխանելը .....................................................................17
Բարձրախոս ...................................................................................................18
Ձայնային հաղորդագրություններ ........................................................................19
3. Տեքստի մուտքագրում .................................................................19
4. Ցանկի գործառույթներ ................................................................20
Հաղորդա-գրություններ ....................................................................................20
Կոնտակտներ .................................................................................................25
Զանգեր ........................................................................................................26
Կարգավո-րումներ ...........................................................................................27
Զարթուցիչ ....................................................................................................33
Բովանդակություն
5
Ռադիո ..........................................................................................................34
Հիշեցումներ ..................................................................................................36
Խաղեր ..........................................................................................................36
Այլ գործա-ռույթներ ........................................................................................37
SIM ծառայություններ .....................................................................................39
5. Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ ........................................39
Լիցքավորում և լիցքաթափում ............................................................................39
Nokia մարտկոցի իսկությունը ստուգելու ուղեցույց ..............................................41
6. Լրացուցիչ սարքեր .....................................................................44
Խնամք և սպասարկում ....................................................................45
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ ............................47
6
Ձեր անվտանգության համար
Ընթերցեք այս պարզ ցուցումները: Դրանց չհետևելը կարող է վտանգավոր կամ անօրինական լինել: Լրացուցիչ տեղեկությունների համար ընթերցեք օգտագործողի ամբողջական ուղեցույցը:
ՍԱՐՔԻ ԱՆՎՏԱՆԳ ՄԻԱՑՈՒՄ
Սարքը մի միացրեք այն դեպքերում, երբ բջջային հեռախոսի օգտագործումը արգելված է, կամ եթե այն կարող է ռադիոխանգարում կամ վտանգ առաջացնել:
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հետեւեք տեղական բոլոր օրենքներին: Ավտոմեքենա վարելիս ձեռքերը միշտ ազատ պահեք՝ այն ղեկավարելու համար: Ավտոմեքենա վարելիս, Ձեր առաջնային մտահոգությունը պետք է լինի ճանապարհային անվտանգությունը:
ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄ
Բոլոր անլար սարքերը ենթակա են ռադիոխանգարումների, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ դրանց աշխատանքի վրա:
ԱՆՋԱՏԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Հետևեք բոլոր կանոններին: Անջատեք սարքը բժշկական սարքավորումների մոտակայքում:
ԱՆՋԱՏԵՔ ՕԴԱՆԱՎԵՐՈՒՄ
Հետևեք բոլոր կանոններին: Անլար սարքերը կարող են առաջացնել ռադիոխանգարումներ:
7
ԱՆՋԱՏԵՔ ՎԱՌԵԼԻՔԻ ԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Սարքից մի օգտվեք վառելիքի վերալիցքավորման կետերում: Սարքից մի օգտվեք վառելիքի և քիմիական նյութերի մոտակայքում:
ԱՆՋԱՏԵՔ ՊԱՅԹԵՑՈՒՄՆԵՐԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ
Հետևեք բոլոր կանոններին: Սարքից մի օգտվեք, երբ կատարվում են պայթեցման աշխատանքներ:
ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Սարքից օգտվեք միայն նորմալ դիրքում, ինչպես բացատրված է արտադրանքի փաստաթղթերում: Մի դիպեք ալեհավաքին, եթե չկա դրա անհրաժեշտությունը:
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Այս սարքի տեղադրումը եւ վերանորոգումը կարող է կատարվել միայն որակյալ մասնագետների կողմից:
ԼՐԱՑՈՒՑՒՉ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ
Օգտագործեք միայն թույլատրված լրացուցիչ սարքեր և մարտկոցներ: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
ՋՐԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ձեր սարքը ջրակայուն չէ. այն չոր պահեք:
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐ
Մի մոռացեք սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար պահեստային պատճեններ ստեղծել կամ դրանք գրի առնել:
8
ԱՅԼ ՍԱՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՑՆԵԼԸ
Այլ սարքերին միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝ անվտանգությունն ապահովող մանրամասն հրահանգներ ստանալու համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԶԱՆԳԵՐ
Համոզվեք, որ սարքի հեռախոսային գործառույթը միացված է և աշխատում է: Սեղմեք «ավարտ» ստեղնը այնքան անգամ, մինչեւ էկրանը մաքրվի եւ սարքը վերադառնա սպասման ռեժիմ: Մուտքագրեք արտակարգ իրավիճակների հեռախոսահամարը և սեղմեք զանգահարելու ստեղնը: Հայտնեք ձեր գտնվելու վայրը: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք:
Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել GSM 900 և GSM 1800 ցանցում օգտագործման համար: Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
Սույն սարքի հնարավորություններից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորությունները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները:
Ուշադրություն. սույն սարքի` զարթուցիչից բացի որևէ այլ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի օգտագործումը կարող է առաջացնել ռադիոխանգարում կամ վտանգ ներկայացնել:
9
Ցանցային ծառայություններ
Հեռախոսը օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի ծառայություններ մատուցողի կողմից: Սարքի հնարավորություններից շատերից օգտվելու համար պահանջվում են ցանցի հատուկ ծառայություններ: Բոլոր ցանցերը չէ, որ թույլ են տալիս օգտվել այդ հնարավորություններից. որոշ ցանցեր կարող են պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն մատուցողի հետ՝ այդ ծառայություններից օգտվելու համար: Ծառայություն մատուցողը կարող է Ձեզ տեղեկացնել և բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կարող է գանձվել: Որոշ ցանցերում կարող են լինել սահմանափակումներ, որոնք կարող են ազդել ցանցային ծառայություններից օգտվելու Ձեր հնարավորության վրա: Օրինակ, որոշ ցանցեր կարող են հնարավորություն չտալ օգտվելու բոլոր լեզուների լեզվական նշաններից եւ ծառայություններից:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջած լինել, որ սարքի որոշ հնարավորություններ անջատվեն կամ ակտիվացված չլինեն: Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա ձեր սարքի հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև հատուկ փոխդասավորություն ունենալ, ինչպիսիք են հրամանացանկում եղած անվանումների, դրանց հերթականության և օգտագործվող պատկերանշանների փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
10
Ընդհանուր տեղեկություններ
Մուտքի ծածկագրեր
Հեռախոսի հետ տրամադրվող անվտանգության ծածկագիրը պաշտպանում է հեռախոսը չարտոնված օգտագործումից: Նախապես սահմանված ծածկագիրը 12345 է:
SIM քարտի հետ տրամադրվող PIN ծածկագիրը օգնում է պաշտպանել քարտը չարտոնված օգտագործումից: Որոշ SIM քարտերի հետ տրամադրվող PIN2 ծածկագիրը պահանջվում է որոշակի ծառայություններ մուտք ստանալու համար: Եթե PIN կամ PIN2 ծածկագրերը երեք անգամ հաջորդաբար սխալ են մուտքագրվում, պահանջվում է մուտքագրել PUK կամ PUK2 ծածկագրերը: Եթե չունեք այդ ծածկագրերը, դիմեք շարժական կապի օպերատորին:
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Անվտանգութ. կարգավորում կարգավորելու այն, թե ինչպես է հեռախոսը կիրառելու մուտքի ծածկագրերը և անվտանգության կարգավորումները:
Ընդհանուր հիշողություն
Սույն սարքի հետևյալ հնարավորությունները կարող են հիշողությունը համօգտագործել. Հաղորդա-գրություններ և Ստեղծա­գործել: Այս հնարավորություններից մեկը կամ ավելին օգտագործելը
11
կարող է նվազեցնել նույն հիշողությունը համօգտագործող այլ հնարավորություններին հատկացվող հիշողությունը: Ձեր սարքը կարող է հաղորդագրություն ցույց տալ՝ հայտնելով, որ հիշողությունը ամբողջությամբ օգտագործված է, երբ Դուք փորձեք հիշողությունը համօգտագործող հնարավորություններից օգտվել: Նման դեպքում ջնջեք համօգտագործվող հիշողության մեջ պահվող տեղեկությունների կամ մուտքագրված տվյալների որոշ մասը, որպեսզի կարողանաք շարունակել աշխատանքը:
Nokia-ի աջակցությունը Ինտերնետում
Լրացուցիչ տեղեկությունների, ծրագրերի ներլցման, օգտագործողի ուղեցույցի վերջին տարբերակը ստանալու համար տես www.nokia.com/support ինտերնետ էջը կամ Nokia-ի Ձեր տեղական կայքը:
1. Սկսենք
Տեղադրեք SIM քարտը և մարտկոցը
Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք: Պահեք բոլոր SIM քարտերը փոքր երեխաների համար անհասանելի վայրում: SIM քարտերի քարտերի առկայության և համապատասխան ծառայությունների
վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք Ձեր SIM քարտի մատակարարին, որը կարող է Ձեր ծառայություն մատուցողը կամ այլ վաճառող լինել:
12
Այս հեռախոսի շահագործման համար նախատեսված է BL-5C մարտկոցը:
Սեղմեք ետևի կափարիչը բացող կոճակը (1), բացեք ետևի կափարիչը: Բարձրացրեք մարտկոցը և հանեք այն (2):
Բռնելով հեռախոսի սեղմոնից՝ զգույշ բարձրացրեք SIM քարտի ամրակը (3): Համոզվելով, որ քարտի թեք կտրված անկյունը վերևի աջ կողմում է և կոնտակտների ոսկեգույն մասը ուղղված է դեպի ներքև, տեղադրեք SIM քարտը (4): Փակեք SIM քարտի ամրակը և սեղմեք այն՝ տեղում ամրակայելու համար (5):
Տեղադրեք մարտկոցը և ետևի կափարիչը (6, 7):
Ծանուցում. Կափարիչները հանելուց առաջ անհրաժեշտ է անջատել հեռախոսը, լիցքավորման սարքը և ցանկացած այլ սարք: Կափարիչները փոխելու ընթացքում խուսափեք էլեկտրոնային բաղադրամասերին դիպչելուց: Սարքը պահեք և օգտագործեք՝ բոլոր կափարիչները միշտ ամրացված:
1.
2.
3.
13
Մարտկոցի լիցքավորում
Ուշադրություն. Օգտագործեք միայն տվյալ մոդելի համար Nokia-ի կողմից թույլատրված մարտկոցները, լիցքավորման սարքերը և պիտույքները: Այլ տեսակի սարքերի օգտագործումը կարող է անվավեր դարձնել ցանկացած հավաստագիր կամ երաշխիք, և կարող է լինել վտանգավոր:
Օգտագործելուց առաջ անպայման ստուգեք լիցքավորիչի մոդելի համարը: Սույն սարքը կարող է լիցքավորվել հետևյալ մոդելի լիցքավորիչներով. AC-2:
Nokia-ի կողմից թույլատրված լրացուցիչ սարքերի առկայությունը պարզելու համար խնդրում ենք դիմել ձեր գործակալին:
Միացրեք լիցքավորման սարքը փոփոխական հոսանքի վարդակին:
Միացրեք լիցքավման սարքը հեռախոսին: Մարտկոցի ցուցիչը կսկսի շարժվել: Երբ մարտկոցը ամբողջովին լիցքավորված է, ցուցիչի շարժումը դադարում է:
Երբ մարտկոցի լիցքավորումը ամբողջովին սպառված է, ապա կպահանջվի մի քանի րոպե նախքան լիցքավորման ցուցիչը հայտնվի կամ հնարավոր լինի զանգեր կատարել:
1.
2.
14
Միացնելը և անջատելը
Սեղմեք և պահեք «Զանգի ավարտ» ստեղնը:
Օգտագործեք հեռախոսը միայն դրա համար սովորական աշխատանքային դիրքում:
Ձեր սարքը ներքին ալեհավաք ունի:
Ծանուցում. ինչպես ցանկացած այլ ռադիոհաղորդիչ սարքի պարագայում, պետք է խուսափել ալեհավաքին անտեղի դիպչելուց, երբ այն գտնվում է աշխատանքի մեջ: Օրինակ, խուսափեք բջջային ալեհավաքին դիպչել հեռախոսազանգի ընթացքում: Հաղորդիչ կամ ընդունիչ ալեհավաքի հետ հպումը ազդում է ռադիոհաղորդակցության որակի վրա, ինչի հետևանքով սարքը կարող է ավելի շատ էլեկտրական հոսանք պահանջել, քան այլապես անհրաժեշտ կլիներ` նվազեցնելով մարտկոցի ծառայության ժամանակը:
Ծանուցում. Մի դիպչեք այս հարակցիչին, քանի որ այն պետք է օգտագործվի միայն լիազորված սպասարկման անձնակազմի կողմից:
15
Ստեղներ և մասեր
Երբ հեռախոսը պատրաստ է օգտագործման, և ոչ մի սիմվոլ մուտքագրված չէ, հեռախոսը գտնվում է սպասողական ռեժիմում:
Ցանցի անվանումը կամ օպերատորի տարբերանշանը (1)
Ցանցի ազդանշանի հզորությունը (2)
Մարտկոցի լիցքավորման աստիճանը (3)
Ականջակալ (4)
Բարձրախոս (5)
Ստեղների գործառույթի ընտրություն (6)
Ընտրող ստեղները (7)
Տեղաշարժի ստեղները (8)
«Զանգել» ստեղնը (9)
«Վերջ» ստեղնը և միացման ստեղնը (10)
Ստեղնաշար (11)
Լիցքավորման սարքի հարակցիչ (12)
Ականջակալի հարակցիչ (13)
16
Ուշադրություն. Այս սարքի տեղաշարժի ստեղնը կարող է նիկել պարունակել: Այն նախատեսված չէ մաշկի հետ տևական շփման համար: Մաշկի երկարատև հպումը նիկելի հետ կարող է ալերգիկ երևույթներ առաջացնել:
Արագ մուտքը սպասողական ռեժիմում
Սեղմեք տեղաշարժի ստեղնը վերև Զանգերմուտք գործելու համար:
Սեղմեք տեղաշարժի ստեղնը ներքև` հասնելու համար այն անուններին ու համարներին, որոնք պահվում են Կոնտակտներ:
Հաղորդագրություն գրելու համար սեղմեք տեղաշարժի ստեղնը դեպի ձախ:
Սեղմեք տեղաշարժի ստեղնը դեպի աջ օրացույց մուտք գործելու համար:
Սեղմեք և պահեք ռադիոն ակտիվացնելու համար:
Սեղմեք աջ ընտրող ստեղնը (Գնալ) արագ մուտքի ցանկի գործառույթները տեսնելու համար:
Նախկինում հավաքված համարների ցուցակը բացելու համար մեկ անգամ սեղմեք «Զանգել» ստեղնը: Իջեք կամ բարձրացեք անհրաժեշտ անունը կամ համարը գտնելու համար: Տվյալ համարով զանգելու համար սեղմեք «Զանգել» ստեղնը:
17
Ստեղնաշարի արգելափակումը
Ստեղները պատահմամբ սեղմելուց խուսափելու համար, ստեղնաշարը արգելափակելու նպատակով, սպասողական վիճակում ընտրեք Ցանկ, և արագորեն սեղմեք *. արգելափակումը հանելու համար ընտրեք Բացել և արագորեն սեղմեք *:
Երբ հեռախոսը գտնվում է սպասողական վիճակում և չի օգտագործվում ոչ մի գործառույթ, ստեղնաշարը նախապես սահմանաված ժամանակահատվածից հետո ինքնաբերաբար արգելափակումն ակտիվացնելու համար ընտրեք Ցանկ > Կարգավո­րումներ > Հեռախոսի կարգավորում > Ստեղն.արգե-լափակ. կար-գավորումներ > Ստեղն. ավտոարգել. > Միացնել: Ընտրեք Ստեղն. արգե-լափակ. կոդ ստեղնաշարի ակտիվացումից առաջ անվտանգության ծածկագիր պահանջելու համար:
Ձեր սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների պաշտոնական համարով զանգահարելը կարող է հնարավոր լինել, նույնիսկ երբ ստեղնաշարն արգելափակված է:
2. Զանգելու գործառույթներ
Զանգելը և զանգին պատասխանելը
Զանգելու համար մուտքագրեք հեռախոսի համարը. անհրաժեշտության դեպքում մուտքագրեք երկրի և տարածքի կոդերը: Տվյալ համարով զանգելու համար սեղմեք «Զանգել» ստեղնը:
18
Ականջակալի կամ գլխադիրի ձայնը զանգի ընթացքում բարձրացնելու համար սեղմեք տեղաշարժի ստեղնը աջ, իջեցնելու համար՝ ձախ:
Կոնֆերանս զանգը (ցանցային ծառայություն) հնարավորություն է տալիս նույն զանգին մինչև հինգ խոսակցի մասնակությանը: Նոր մասնակից ավելացնելու համար, ընտրեք Գործ. > Նոր զանգ; անհրաժեշտության դեպքում ընտրեք Ջնջել էկրանը մաքրելու համար: Մուտքագրեք անհրաժեշտ համարը և սեղմեք «Զանգել» ստեղնը: Երբ նոր զանգին պատասխանել են, այն կոնֆերանս զանգին միացնելու համար ընտրեք Գործ. > Կոնֆերանս:
Մուտքային զանգին պատասխանելու համար սեղմեք «Զանգել» ստեղնը: Զանգը առանց պատասխանելու մերժելու համար սեղմեք «Վերջ» ստեղնը:
Բարձրախոս
Առկայության դեպքում կարող եք ընտրել Բրձր. կամ Հեռ. խոսակցության ընթացքում բարձրախոսը կամ հեռախոսի ականջակալը օգտագործելու համար:
Ուշադրություն. բարձրախոսից օգտվելիս հեռախոսը ականջին մոտ մի պահեք, քանի որ ձայնը կարող է չափազանց բարձր լինել:
19
Ձայնային հաղորդագրություններ
Ձայնային արկղին միանալու համար, սպասողական ռեժիմում սեղմեք և պահեք 1 (ցանցային ծառայություն): Առաջին անգամ զանգելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել համարը: Ձայնային արկղի համարը ստանալու համար դիմեք շարժական կապի օպերատորին:
3. Տեքստի մուտքագրում
Տեքստը կարող եք մուտքագրել մուտքագրման ավանդական եղանակով
կամ ինտելեկտուալ եղականով : Տեքստի ավանդական մուտքագրման համար կրկնական սեղմեք այն ստեղնը, որի վրա գրված է տառը՝ մինչև այն չցուցադրվի: Տեքստ մուտքագրելիս ինտելեկտուալ մուտքագրումն ակտիվացնելու համար ընտրեք Գործ. > Բառարան և անհրաժեշտ լեզուն, իսկ անջատելու համար՝ Գործ. > Բռրն անջտ. է:
Տեքստի ինտելեկտուալ մուտքագրումը օգտագործելու ժամանակ, առանձին տառ մուտքագրելու համար համապատասխան ստեղնը սեղմեք մեկ անգամ: Եթե արտացոլված բառը անհրաժեշտ բառն է, սեղմեք 0 և սկսեք մուտքագրել հաջորդ բառը: Բառը փոխելու համար, սեղմեք * մինչև անհրաժեշտ բառի հայտնվելը: Եթե բառից հետո հայտնվել է ? նիշը, ապա բառարանում այն չկա: Բառը բառարանի մեջ ավելացնելու համար, ընտրեք Բառ, մուտքագրեք բառը ավանդական եղանակով և ընտրեք OK:
Տեքստ մուտքագրելու հուշումներ. Բացատ ներմուծելու համար սեղմեք 0: Տեքստը մուտքագրելիս մուտքագրման եղանակը արագ
20
փոխելու համար մի քանի անգամ սեղմեք # և ստուգեք էկրանի վերևում գտնվող ցուցիչը: Թիվ ավելացնելու համար սեղմեք և պահեք ընտրած թվի ստեղնը: Տեքստի ավանդական մուտքագրման ժամանակ հատուկ նիշերի ցուցակը տեսնելու համար սեղմեք *; ինտելեկտուալ մուտքագրման ժամանակ սեղմեք և պահեք *: Խմբագրման պատուհանում հաղորդագրության մաքրումը ետարկելու համար, ընտրեք Գործռ. > Վերադարձ:
4. Ցանկի գործառույթներ
Հեռախոսի գործառույթները խմբավորված են ըստ ցանկերի: Այստեղ նկարագրված են ցանկի ոչ բոլոր գործառույթներն ու ընտրանիները:
Սպասողական ռեժիմում ընտրեք Ցանկ և անհրաժեշտ ցանկն ու ենթացանկը: Ընտրեք Ելք կամ Ետ ընթացիկ ցանկից դուրս գալու համար: Սպասողական ռեժիմ անմիջապես վերադառնալու համար սեղմեք «Վերջ» ստեղնը:
Հաղորդա-գրություններ
Հաղորդագրման ծառայությունները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ դրանք ապահովվում են շարժական կապի օպերատորի կողմից:
21
Հաղորդագրությունների կարգավորումները
Հաղորդագրությունների կարգավորումները խմբագրելու համար ընտրեք Ցանկ > Հաղորդա-գրություններ > Հաղորդագր. կարգավ., և հետևյալից.
Փոխանց. ռեժ.—Ընտրեք Հաղորդագր. կենտրոնի համարը պահպանելու համար այն հեռախոսահամարները, որոնք անհրաժեշտ են տեքստային և պատկերային հաղորդագրություններ ուղարկելու համար: Այս համարը ստանում եք շարժական կապի օպերատորից: Ընտրեք Հղրդ. ուղար-կել որպես (ցանցային ծառայություն) հաղորդագրության տեսակը ընտրելու համար (Տեքստ, Ֆաքս, Փեյջինգ, կամ Էլ.փոստ): Ընտրեք Առաքման ժամկետը. (ցանցային ծառայություն) որքան ժամանակ է պահանջվելու ցանցին հաղորդագրություն ուղարկելու փորձելու համար:
Նշանների արտացոլում (ցանցային ծառայություն)—սահմանելու համար, թե Ամբողջական կամ Նվազեցված կոդավորումն է օգտագործվելու տեքստային հաղորդագրություններն ուղարկելիս:
Համարների ֆիլտրում—ֆիլտրված համարների ցուցակը դիտելու կամ խմբագրելու համար: Ֆիլտրված համարներից ստացվող հաղորդագրությունները անմիջապես պահպանվում են Ալգելվ. հաղորդագր. թղթապանակում:
22
Նոր հաղորդա-գրություն
Ձեր սարքը թույլ է տալիս ուղարկել մեկ տեքստային հաղորդագրության համար նշագրերի սահմանված քանակից ավելի մեծ տեքստային հաղորդագրություններ: Երկար հաղորդագրություններն ուղարկվում են որպես երկու կամ ավելի հաջորդական հաղորդագրություններ: Ձեր ծառայություն մատուցողը կարող է համապատասխան վարձ գանձել: Շեշտեր կամ այլ նշաններ ունեցող նշանագրերը, ինչպես նաեւ որոշ լեզուների նշանագրերը սովորականից ավելի տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ հաղորդագրությամբ ուղարկվող նշագրերի քանակը:
Նիշերի հնարավոր քանակը և բազմամաս հաղորդագրության ներկայիս մասի համարը ցուցադրվում են էկրանի վերևի աջ անկյունում (օրինակ՝ 918/1):
Ընտրեք Ցանկ > Հաղորդա-գրություններ > Նոր հաղորդա­գրություն:
Գրեք հաղորդագրությունը:
Հաղորդագրությունը ուղարկելու համար ընտրեք Գործ. > Ուղարկել, մուտքագրեք հասցեատիրոջ հեռախոսի համարը և ընտրեք OK:
Ծանուցում. հեռախոսը կարող է ցույց տալ, որ Ձեր հաղորդագրությունը ուղարկվել է սարքի մեջ ծրագրված հաղորդագրությունների կենտրոնի համարին: Ձեր սարքը չի կարող ցույց տալ, արդյոք նախատեսված հասցեատերը հաղորդագրությունը ստացել է, թե՝ ոչ: Հաղորդագրությունների ծառայության մասին հավելյալ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայությունը մատուցողին:
1.
2.
3.
23
Ստացված, Ուղարկված, և Սևագրեր
Երբ ստանում եք տեքստային հաղորդագրություններ, սպասողական ռեժիմում էկրանին ցուցադրվում են նոր հաղորդագրությունների քանակը, ինչպես նաև : Ընտրեք Ցուցդ. հաղորդագրությունները անմիջապես դիտելու համար, կամ Ելք դրանք ավելի ուշ Ցանկ > Հաղորդա-գրություններ > Ստացված թղթապանակում դիտելու համար:
Սևագրեր թղթապանակում կարող եք դիտել Պահպանել գործառույթի միջոցով պահմանված հաղորդագրությունները: Ուղարկված թղթապանակում կարող եք դիտել ուղարկված հաղորդագրությունների պատճենները:
Զրույց
Կարող եք ուրիշների հետ զրուցել՝ օգտագործելով Զրույց (ցանցային ծառայություն): Չաթի ամեն հաղորդագրություն ուղարվում է առանձին տեքստային հաղորդագրության նման: Չաթի ընթացքում ստացված և ուղարկված հաղորդագրությունները չեն պահպանվում:
Չաթը սկսելու համար, ընտրեք Ցանկ > Հաղորդա-գրություններ > Զրույց; կամ ստացված հաղորդագրությունը կարդալու համար, ընտրեք Գործ. > Զրույց:
24
Գրաֆիկական հաղորդագրություններ
Կարող եք ստանալ և ուղարկել պատկեր պարունակող հաղորդագրություններ (ցանցային ծառայություն): Ստացված պատկեր պարունակող հաղորդագրությունները պահվում են Ստացված: Յուրաքանչյուր պատկեր պարունակող հաղորդագրություն համարժեք է մի քանի տեքստային հաղորդագրություններին: Հետևաբար, մեկ պատկեր պարունակող հաղորդագրության արժեքը ավելի բարձր է, քան մեկ տեքստային հաղորդագրության:
Ծանուցում. պատկերային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից կարելի է օգտվել միայն եթե ծառայություն մատուցողը ապահովում է այդ հնարավորությունը: Միայն պատկերային հաղորդագրություն ստանալու հնարավորությունը ունեցող համատեղելի սարքերը կարող են պատկերային հաղորդագրություններ ստանալ և ցուցադրել: Ընդունող սարքից կախված՝ պատկերային հաղորդագրության տեսքը կարող է տարբեր լինել:
Ջնջել հաղորդագրությունները
Բոլոր կարդացված հաղորդագրությունները կամ որևէ թղթապանակում պահվող բոլոր հաղորդագրությունները ջնջելու համար ընտրեք Ցանկ > Հաղորդա-գրություններ > Ջնջել հաղորդագր. > Բոլորը. կարդ., կամ անհրաժեշտ թղթապանակը:
25
Կոնտակտներ
Կարող եք անուններ և հեռախոսահամարներ պահել հեռախոսի կամ SIM քարտի հիշողության մեջ: Ներքին հեռախոսագիրքը պահում է մինչև 200 անուն:
Կոնտակտի անունը փնտրելու համար, սպասողական ռեժիմում սեղմեք տեղաշարժի ստեղնը ներքև և մուտքագրեք անվան առաջին տառերը: Տեղաշարժեք վերև կամ ներքև՝ անհրաժեշտ անունը գտնելու համար:
Կարող եք նաև ընտրելՑանկ > Կոնտակտներ, և հետևյալից.
Ավելացնել կոնտակտ—Հեռախոսագրքում անուններ և հեռախոսահամարներ պահպանելու համար
Պատճենել—Ներքին հեռախոսագրքից SIM հեռախոսագիրք կամ հակառակ ուղղությամբ անուններ և հեռախոսահամարներ բոլորը միասին կամ մեկ առ մեկ պատճենելու համար
Ջնջել—Հեռախոսագրքից անունները և հեռախոսահամարները մեկ առ մեկ կամ բոլորը միասին ջնջելու համար
Արագ հավաքում—Համարների արագ հավաքման գործառույթը ակտիվացնելու և արագ հավաքման ստեղներին ամրագրված համարները խմբագրելու համար
Իմ համարները—SIM քարտին ամրագրված համարները դիտելու համար՝ եթե համարները պահվում են SIM քարտին
26
Կոնտակտների կարգավորումներ
Ընտրեք Ցանկ > Կոնտակտներ > Կարգավո-րումներ, և առկա տարբերակներից.
Ընտրված հիշողություն—Ընտրելու համար այն, թե անունները և հեռախոսահամարները պահվում են Հեռախոս կամ SIM քարտ: Երբ փոխում եք SIM քարտը, ինքնաբերաբար ընտրվում է SIM քարտ հիշողությունը:
Կոնտակտներ—Անունների և հեռախոսահամարների պատկերումը ընտրելու համար: Երբ դիտում եք որևէ կոնտակտի Ինֆո., ապա SIM քարտի հիշողության մեջ պահված անունը և հեռախոսահամարը նշվում են այսպես՝ , իսկ հեռախոսի հիշողության մեջ պահված անունը և հեռախոսահամարը նշվում են այսպես՝ :
Հիշ. վիճակը—պահված անունների և հեռախոսահամարների, ինչպես նաև ամեն հեռախոսագրքում եղած անունների և հեռախոսահամարների համար նախատեսված ազատ գրառումների քանակը ստուգելու համար:
Զանգեր
Հեռախոսը գրանցում է չընդունված, ընդունված և հավաքված համարների քանակը, կատարված զանգերի մոտավոր տևողությունը, ստացված և ուղարկված հաղորդագրությունների քանակը: Անհրաժեշտ է, որ ցանցը ապահովի այդ գործառույթները, իսկ հեռախոսը պետք է լինի միացված և գտնվի ռադիոծածկույթում:
27
Ընտրեք Ցանկ > Զանգեր > Չպատասխա-նած զանգեր, Մուտքային համարներ, կամ Ելքային համարներ > Գործ. զանգի ժամանակը դիտելու, գրանցված հեռախոսահամարը խմբագրելու, դիտելու կամ այդ համարին զանգելու, այն հեռախոսագրքի մեջ կամ արգելափակված համարների ցուցակին ավելացնելու, կամ վերջին զանգերի ցուցակից ջնջելու համար: Կարող եք նաև ուղարկել տեքստային հաղորդագրություն: Վերջին զանգերի ցուցակը զրոյացնելու համար, ընտրեք Ցանկ > Զանգեր > Ջնջել զանգ. ցուցակները և անհրաժեշտ ցուցակները:
Ընտրեք Ցանկ > Զանգեր > Զանգի տևողություն վերջին զանգի, բոլոր մուտքային զանգերի, բոլոր ելքային զանգերի կամ բոլոր զանգերի տևողություն դիտելու համար:
Ժամակարգավորիչը զրոյացնելու համար ընտրեք Ժամանակա-չափը զրոյացնել, մուտքագրեք անվտանգության ծածկագիրը և սեղմեք OK:
Ծանուցում. ծառայություն մատուցողի՝ հեռախոսազանգերի և այլ ծառայությունների համար ներկայացրած փաստացի հաշիվը կախված է ցանցի հատկություններից, րոպեավճարի հաշվարկի կլորացումից, հարկերից, և այլն:
Կարգավո-րումներ
Այս ցանկի օգնությամբ կարող եք կարգավորել հեռախոսի տարբեր կարգավորումները: Կարգավորումները իրենց սկզբնական արժեքներին բերելու համար ընտրեք Վերականգնել հիմն. կարգավ.:
28
Ազդանշանի կարգավորում
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Ազդանշանի կարգավորում, և առկա տարբերակներից.
Զանգի մեղեդի—Մուտքային զանգերի մեղեդին սահմանելու համար
Զանգի բարձ-րությունը—Զանգերը և հաղորդագրությունները ազդանշող մեղեդիների բարձրությունը սահմանելու համար: Եթե ընտրում եք Զանգի բարձ-րությունը սկսած 2-րդ կամ ավելի բարձր մակարդակից, ապա մուտքային զանգերի մեղեդու բարձրությունը աճելու է 1-ին մակարդակից մինչև նախընտրած մակարդակը:
Թրթռազանգ—Հեռախոսազանգ կամ հաղորդագրություն ստանալիս հեռախոսը թրթռում է
Հաղորդա-գրութ. ազդ.—Տեքստային հաղորդագրություն ստանալու ազդանշանը սահմանելու համար
Զգուշ. ազդա-նշաններ—Հեռախոսի ազդանշանները, օրինակ՝ մարտկոցը լիցքաթափված լինելու, սահմանելու համար
Էկրանի կարգավորում
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Էկրանի կարգավորում, և առկա տարբերակներից.
Թեմաներ—Տեղաշարժեք մինչև պահանջվող թեման, և ընտրեք Գործ. > Գործարկել կամ Խմբագրել թեման ակտիվացնելու կամ խմբագրելու համար:կ
29
Գունային սխեմաներ—Գործածվող թեմայի գունային սխեման կարգավորելու համար
Դրվածք-ժամացույց—Կարգավորել հեռախոսը այնպես, որ որպես էկրանի դադար ցուցադրվի թվային կամ սլաքային ժամացույցը և էկրանի հիմնական պատկերները
Լուսավոր. ժամանակ—ֆոնային լուսավորության միացումը 15 վայրկյանով (Սովորական), 30 վայրկյանով (Ավելացված), կամ անջատման (Անջատել) կարգավորման համար Ֆոնային լուսավորությունը միանում է 15 վայրկյանով նույնիսկ եթե ընտրված է Անջատել:
Էկրանի դրվածք—էկրանի դադարը անջատելու կամ դադարի անջատման ժամանակը սահմանելու համար (Դադար), կամ էկրանի դադարի համար օգտագործվող նկար ընտրելու համար (Էկր. դրվածք)
Ռեժիմներ
Կարող եք փոփոխել որոշակի գործառույթների, օրինակ՝ զանգի մեղեդիների և էկրանի դադարի, ռեժիմները:
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Ռեժիմներ փոփոխման ենթակա ռեժիմը, և Անհատական:
Ժամացույցի կարգավորում
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Ժամացույցի կարգավ. > Ժամացույց ժամացույցը ցուցադրելու, ժամանակը կարգավորելու,
30
կամ ժամանակի ձևաչափը խմբագրելու համար: Ամսաթիվը սահմանելու համար ընտրեք Ամսաթվի տեղադրում:
Եթե մարտկոցը հանվել էր հեռախոսից, կարող է անհրաժեշտ լինել նորից սահմանել ժամը և ամսաթիվը:
Զանգի կարգավորում
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Զանգ. կար-գավորումներ և առկա տարբերակներից.
Զանգի վերա-հասցեավո-րում (ցանցային ծառայություն)— մուտքային զանգերը ձայնային արկղին կամ այլ հեռախոսի համարին վերահասցեավորելու համար: Տեղաշարժվեք դեպի անհրաժեշտ վերահասցեավորման ընտրանին, և ընտրեք Միացնել վերահասցեավորման ընտրանին միացնելու կամ Հրաժարվել անջատելու համար: Կարգավորված ընտրանու միացված լինելը ստուգելու համար, ընտրեք Ստուգել: Որոշ վերահասցեավորումների համար դադար սահմանելու համար, ընտրեք Սհմն. հտձ. ժմ. (հասանելի չէ վերահասցեավորման բոլոր ընտրանիների համար): Միևնույն ժամանակ կարող են ակտիվ լինել վերահասցեավորման մի քանի ընտրանիներ: ԵրբԲոլոր ձայն. զանգերը վերահասց. ակտիվացված է, ցուցադրված է սպասողական վիճակում: Բոլոր վերահասցեավորումները չեղյալ դարձնելու համար ընտրեք Անջատել բոլոր վերահասց.:
31
Իմ համարի ուղարկում (ցանցային ծառայություն)—որոշելու համար, թե Ձեր հեռախոսահամարը ցուցադրվելու է թե ոչ այն անձի հեռախոսին, որին զանգահարում եք:
Ավտոհա-վաքում—սահմանել, որպեսզի անհաջող զանգից հետո հեռախոսը մինչև 10 անգամ նույն համարով զանգի փորձեր կատարի:
Զանգի սպասում (ցանցային ծառայություն)—թույլատրել, որպեսզի ցանցը տեղեկացնի ընթացիկ խոսակցության ժամանակ նոր մուտքային զանգի մասին:
Ելքային զանգերի գիծ (ցանցային ծառայություն)—օգտագործելու գիծ 1 կամ 2-ը զանգեր կատարելու համար, կամ կանխել գծերի ընտրությունը, եթե SIM քարտը ապահովում է այն:
Հեռախոսի կարգավորում
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Հեռախոսի կարգավորում > Լեզու էկրանին ցուցադրվող տեքստերի լեզուն ընտրելու համար, Ցանցի ընտրություն կարգավորելու այնպես, որ հեռախոսը ինքնաբերաբար ընտրի տարածքում հասանելի բջջային ցանցը կամ ցանցը ընտրությունը կատարվի ձեռքով, Միացման մեղեդի ընտրելու համար, որ հեռախոսը նվագի մեղեդի միացման ժամանակ, կամ Ողջույնի խոսք հեռախոսի միացման ժամանակ էկրանին կարճ ժամանակով հայտնվող հաղորդագրությունը մուտքագրելու համար:
32
Արժեքի կարգավորում
Ծանուցում. ծառայություն մատուցողի՝ հեռախոսազանգերի և այլ ծառայությունների համար ներկայացրած փաստացի հաշիվը կախված է ցանցի հատկություններից, րոպեավճարի հաշվարկի կլորացումից, հարկերից, և այլն:
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Արժեքի կարգավորում > Կանխա-վճարի վերա-հսկում (ցանցածին ծառայություն) կանխավճարային հաշվեկշռին տեղեկանալու, Զանգի ժմնկաչափ խոսելաժամանակի ցուցադրումը միացնելու կամ անջատելու, Զանգի ամփոփում զանգի մոտավոր տևողության մասին հաշվետվությունը միացնելու կամ անջատելու համար:
Ծանուցում. հաշվի վրա վճարման միավորների կամ դրամի միավորների սպառվելու դեպքում հեռախոսազանգեր կարող են կատարվել միայն սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների պաշտոնական համարին:
Ակսեսուարների կարգավորում
Պիտույքների կարգավորման ցանկի ընտրանքը տեսանելի է դառնում միայն այն դեպքում, երբ պիտույքներից որևէ մեկը միացվում է հեռախոսին:
Ընտրեք Ցանկ > Կարգավո-րումներ > Ակսեսուար. կարգավորում > Հավել. սարք. կամ Ականջակալ:
33
Որպեսզի հեռախոսը ինքնաբերաբար պատասխանի մուտքի զանգերին, ընտրեք Ավտոպա-տասխան: Եթե զանգի մեղեդին սահմանված է Մեկ ազդանշ. կամ հեռախոսի ակտիվ ռեժիմը Լուռ է, ինքնաբերաբար պատասխանելու գործառույթը ակտիվ չէ:
Աջ ընտրության ստեղնի կարգավորումը
Սպասողական վիճակում կարող եք ընտրել Գնալ արագ մուտքի ցանկ մուտք գործելու համար: Արագ մուտքերի պատկերանշաններ սահմանելու կամ խմբավորելու համար ընտրեք Ցանկ > Կարգավո­րումներ > Աջ ընտ. ստեղ. կարգ.: Արագ մուտքերի գործառույթը ընտրելու համար, ընտրեք Գործառ.ընտր.: Ցուցակում արագ մուտքերի կարգը փոխելու համար ընտրեք Դասավորել:
Զարթուցիչ
Զարթուցիչի ժամը նշանակելու համար ընտրեք Ցանկ > Զարթուցիչ > Ազդանշ. ժամը: Զարթուցիչի մեղեդին նշանակելու համար ընտրեք Ազդ. մեղեդի: Որպեսզի զարթուցիչի ազնդանշանը հնչի միայն մեկ անգամ կամ կրկնվի շաբաթվա նշված օրերին, ընտրեք Կրկնվող ազդ.: Երբ հնչում է ազդանշանը, ընտրեք Ավրտ ազդանշանը ընդհատելու համար կամ Քիչ ուշ որ այն անջատվի ու նորից հնչի 10 րոպեից:
34
Եթե զարթուցիչի ծրագրված ժամն է, իսկ սարքը անջատված վիճակում է, սարքը ինքնաբերաբար կմիանա և կսկսի արձակել զարթուցիչի ձայնային ազդանշանը: Եթե դուք ընտրեք Ավրտ, սարքը կհարցնի, թե արդյոք դուք ցանկանու՞մ եք այն ակտիվացնել հեռախոսազանգեր կատարելու համար: Սարքը անջատելու համար ընտրեք Ոչ, իսկ հեռախոսազանգեր ստանալու կամ կատարելու համար՝ Այո: Մի ընտրեք Այո այն դեպքերում, երբ անլար հեռախոսի օգտագործումը կարող է ռադիոխանգարումներ կամ վտանգ առաջացնել:
Ռադիո
FM ռադիոյի աշխատանքը կախված է ալեհավաքից, որը հեռախոսի նույն ալեհավաքը չէ: FM ռադիոյի նորմալ աշխատանքի համար հարկավոր է համատեղելի ականջակալ օգտագործել:
Ուշադրություն. երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ: Տևականորեն բարձր ձայն լսելը կարող է վնասել ձեր լսողությունը: Բարձրախոսից օգտվելիս հեռախոսը ականջին մոտ մի պահեք, քանի որ ձայնը կարող է չափազանց բարձր լինել:
Ընտրեք Ցանկ > Ռադիո ռադիոն միացնելու համար: Էկրանին պատկերվելու են կայանի դիրքի համարը, ռադիոկայանի անվանումը (եթե այն նախապես պահպանված էր) և կայանի հաճախականությունը: Եթե ռադիոկայանները արդեն պահպանված են, տեղաշարժվեք վերև կամ ներքև մինչև նախընտրած կայանը, կամ սեղմեք համապատասխան համարով ստեղները ռադիոկայանը ընտրելու համար:
35
Ռադիոյի գործառույթներ
Երբ ռադիոն միացրած է, սեղմեք և պահեք տեղաշարժի ստեղները կայանների որոնումը սկսելու համար: Որոնումը դադարում է կայան գտնելուն պես: Կայանը պահելու համար ընտրեք OK հաճախականությունը կարգավորելու համար, մուտքագրեք կայանի անվանումը, և ընտրեք, թե որտեղ եք ուզում պահել այն:
Երբ ռադիոն միացրած է, բարձրության կարգավորման համար տեղաշարժվեք աջ կամ ձախ:
Ընտրեք Գործ., և առկա տարբերակներից.
Անջատել—ռադիոն միացնելու համար
Պատկերում > Ցուցադրել պատկերումը > Միացնել—որպեսզի հեռախոսը պատկերի ռադիոի ձայնի փոփոխությունները: Փոփոխությունների պատկերման տեսքը փոխելու համար ընտրեք Պատկերման տեսակը:
Հիշել ալիքը—գտած ռադիոկայանը պահպանելու համար
Ավտ.որոնում կամ Ձեռքով որոնում—կայանները ինքնաբերաբար կամ ձեռքով որոնելու համար
Ջնջել ալիքը կամ Անվանափոխել—կայանը ջնջելու կամ անվանափոխելու համար
Սահմանել հաճախա- կանությունը—նախընտրած ռադիոկայանի հաճախականությունը մուտքագրելու համար
Բարձրախոս կամ Ականջակալներ—ռադիոն բարձրախոսի կամ ականջակալի միջոցով լսելու համար
36
Ժամ ռադիո—ռադիոի ակտիվացման ժամանակի կարգավորումը որպես զարթուցիչի ազդանշան
Սովորաբար կարող եք ռադիոն լսելու ընթացքում զանգել կատարել և ստանալ: Զանգեր կատարելու կամ ստանալու ժամանակ ռադիոի ձայնը անջատվում է:
Հիշեցումներ
Ազդանշանի մեղեդու հետ կարճ տեքստ պահպանելու համար ընտրեք Ցանկ > Հիշեցումներ > Ավելացնել նորը: Երբ գա հիշեցման ժամը, ընտրեք Լքել ազդանշանը ընդհատելու համար կամ Հետձգ. ազդանշանը 10 րոպեից կրկնելու համար:
Խաղեր
Յուրաքանչյուր խաղ ունի օգնության համառոտ տեքստ:
Խաղի ընդհանուր կարգավորումները սահմանելու համար ընտրեք Ցանկ > Խաղեր > Կարգավո-րումներ: Խաղի համար կարող եք միացնել ձայները (Խաղերի ձայները) և թրթռումը (Թրթռազանգ):
37
Այլ գործա-ռույթներ
Հաշվիչ
Ծանուցում. սույն հաշվիչը սահմանափակ ճշտություն ունի և նախագծված է պարզ հաշվարկների համար:
Ընտրեք Ցանկ > Այլ գործա-ռույթներ > Հաշվիչ:
Սեղմեք 0 -ից 9 ստեղները՝ թվանշանները և # տասնորդականի կետը մուտքագրելու համար: Մուտքագրված թվանշանի նշանը փոխելու համար սեղմեք *.
Տեղաշարժման ստեղները սեղմեք վերև կամ ներքև՝ +, - , x, կամ/ էկրանի աջ կողմում ընտրելու համար:
Անհրաժեշտության դեպքում կրկնեք քայլեր 1 և 2:
Պատասխանը ստանալու համար ընտրեք Հվսր:
Փոխարկիչ
Տարբեր չափման միավորներ փոխարկելու համար ընտրեք Ցանկ > Այլ գործա-ռույթներ > Փոխարկիչ: Վերջին 5 փոխարկումները դիտելու համար ընտրեք Վերջին 5-ը: Կարող եք նաև ընտրել նախօրոք սահմանված չափման միավորների 6 դասեր: Ջերմաստիճ., Կշիռ, Երկարություն, Մակերես, Ծավալ, և Արժույթ:
Ձեր անձնկան փոխարկումներն ավելացնելու համար ընտրեք Իմ փոխարկ.:
1.
2.
3.
4.
38
Փոխարկում կատարելիս՝ փոխարկման մեջ չափման միավորների տեղերը փոխելու համար, կարող եք տեղաշարժման ստեղները սեղմել վերև կամ ներքև:
Օրացույց
Ընտրեք Ցանկ > Այլ գործա-ռույթներ > Օրացույց օրացույցը երկշաբաթյա տեսքով պատկերելու համար:
Ստեղծագործել
Ընտրեք Ցանկ > Այլ գործա-ռույթներ > Ստեղծա­գործել և մեղեդին: Զանգի անձնական մեղեդին ստեղծելու համար մուտքագրեք նոտաները: Օրինակ՝ սեղմեք 4 ֆա նոտան մուտքագրելու համար: Սեղմեք 8 կարճացնելու (-) և 9 երկարացնելու (+) համար նոտայի կամ դադարի տևողությունը: Սեղմեք 0 `դադար ավելացնելու, * օկտավան սահմանելու և # նոտան կտրուկ դարձնելու համար (կիրառելի չէ մի և սի նոտաների համար):
Երբ մեղեդին ստեղծված է, ընտրեք Գործ. > Վերարտադրել, Պահպանել, Տեմպ, Ուղարկել, Ջնջել, կամ Ելք:
Հետին պլանում ակտիվ մնացած ծրագրերը ավելացնում են մարտկոցի էներգիայի սպառումը և կրճատում են դրա աշխատանքի տեվողությունը:
39
SIM ծառայություններ
SIM քարտը կարող է տրամադրել լրացուցիչ ծառայություններ: Այդ ցանկը պատկերվում է միայն այն դեպքում, երբ Ձեր SIM քարտը ապահովում է այն: Ցանկի անվանումը և բովանդակությունը կախված են SIM քարտից:
Տեղեկություններ ստանալու համար դիմեք շարժական կապի օպերատորին:
5. Տեղեկություններ մարտկոցի
վերաբերյալ
Լիցքավորում և լիցքաթափում
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Նոր մարտկոցը սկսում է ամբողջ ունակությամբ աշխատել միայն երկու կամ երեք լիցքավորման և լիցքաթափման ամբողջական փուլերից հետո: Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն մաշվելու է: Երբ նկատեք, որ խոսակցության և սպասման ժամանակահատվածը նկատելիորեն ավելի կարճ է դարձել, քան սովորաբար, մարտկոցը փոխեք: Օգտագործեք միայն այնպիսի մարտկոցներ և Ձեր մարտկոցները վերալիցքավորեք միայն այնպիսի լիցքավորիչներով, որոնք Nokia-ի կողմից նախատեսված են այս սարքի համար:
Եթե փոխարինված մարտկոցն առաջին անգամ է օգտագործվում, կամ եթե մարտկոցը երկար ժամանակ չի օգտագործվել, գուցե անհրաժեշտ լինի միացնել
40
լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի լիցքավորումը սկսելու համար:
Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր կատարել:
Մարտկոցը միայն իր բուն նպատակով օգտագործեք: Վնասված լիցքավորիչ կամ մարտկոց մի օգտագործեք:
Մարտկոցի վրա կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ, կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական շերտերի տեսք ունեն): Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք պահեստային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում եք պահում: Հպակների կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:
Մարտկոցը տաք կամ սառը պայմաններում, օրինակ՝ փակ մեքենայի մեջ ամռանը կամ ձմռանը պահելը, նվազեցնում է մարտկոցի ունակությունն ու շահագործման ժամկետը: Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում: Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել, նույնիսկ եթե մարտկոցը ամբողջովին լիցքավորված լինի: Մարտկոցի աշխատանքը հատկապես սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:
41
Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Վնասվելու դեպքում նույպես մարտկոցը կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային աղբ:
Nokia մարտկոցի իսկությունը ստուգելու ուղեցույց
Ձեր անվտանգության համար միշտ Nokia-ի բնօրինակ մարտկոցներ օգտագործեք: Համոզվելու համար, որ Nokia-ի բնօրինակ մարտկոց եք ձեռք բերում, ստուգեք Nokia Original Enhancements պատկերանշանի առկայությունը փաթեթավորման վրա և ստուգեք հոլոգրամային պիտակը հետևյալ քայլերի միջոցով:
Բոլոր չորս քայլերը հաջողությամբ ավարտելը չի երաշխավորում մարտկոցի բնօրինակ լինելը: Եթե պատճառներ ունեք կասկածելու, որ մարտկոցը Nokia-ի բնօրինակ մարտկոց չէ, խուսափեք այն օգտագործելուց և տարեք Nokia-ի մոտակա լիազոր սպասարկման կետ կամ վաճառքի գործակալի մոտ՝ համապատասխան աջակցություն ստանալու համար: Nokia-ի լիազոր սպասարկման կետը կամ վաճառքի գործակալը կստուգեն մարտկոցի իսկությունը: Եթե մարտկոցի իսկությունը հնարավոր չէ պարզել, մարտկոցը վերադարձրեք այնտեղ, որտեղից գնել եք:
42
Ստուգեք հոլոգրամը
Պիտակի վրայի հոլոգրամը դիտելիս պետք է մի անկյան տակ տեսնեք Nokia ձեռքերը միացնող նշանը, և մի այլ անկյան տակ նայելիս՝ Nokia Original Enhancements պատկերանշանը:ակ նայելով պետք է երեվա Nokia Ֆիրմային Պիտույքներ տարբերանշանը:
1.
Հոլոգրամը ձախ, աջ, ներքև և վերև թեքելիս դուք պետք է նրա կողմերի վրա տեսնեք համապատասխանաբար 1, 2, 3 և 4 կետ:
2.
Պիտակի կողքի մասը քերելուց պետք է բացվի 20-նիշանոց կոդը, օրինակ՝ 12345678919876543210: Մարտկոցը այնպես պտտեք, որպեսզի թվերը դեպի վերև նայեն: 20-նիշանոց կոդը հարկավոր է կարդալ վերևի տողում գտնվող թվից մինչև ներքևի տողը:
3.
43
20-նիշանոց կոդի իրական լինելը հաստատելու համար հետևեք www.nokia.com/batterycheck կայքում տեղադրված ցուցմունքներին:
4.
Տեքստային հաղորդագրություն կազմելու համար մտցրեք 20-նիշանոց կոդը, օրինակ՝ 12345678919876543210, և ուղարկեք այն +44 7786 200276 համարով:
Հաղորդագրությունը ուղարկելիս կկիրառվեն ազգային կամ միջազգային հաղորդագրություն ուղարկելու վճարները:
Դուք պատասխան հաղորդագրություն կստանաք կոդի իսկության վերաբերյալ:
Ի՞նչ անել, եթե մարտկոցը իսկական չէ Եթե չեք կարող համոզվել, որ պիտակի վրա հոլոգրամ ունեցող Ձեր Nokia մարտկոցը իսկական է, խնդրում ենք այն չօգտագործել: Մարտկոցը տարեք Nokia մոտակա լիազոր սպասարկման կենտրոն կամ վաճառքների գործակալի մոտ՝ աջակցության համար: Արտադրողի կողմից չթույլատրված մարտկոց օգտագործելը կարող է վտանգավոր լինել և կարող է հանգեցնել սարքի թերի աշխատանքի, կամ վնաս պատճառել Ձեր սարքին միացված լրացուցիչ սարքերին: Դա կարող է նաև դադարեցնել սարքի երաշխիքը:
Իսկական Nokia մարտկոցների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.nokia.com/battery կայքը:
44
6. Լրացուցիչ սարքեր
Լրացուցիչ սարքերի և պարագաների մասին գործնական խորհուրդներ.
Բոլոր պարագաներն ու լրացուցիչ սարքերը փոքր երեխաներից հեռու պահեք:
Որևէ պարագայի կամ լրացուցիչ սարքի հոսանքի լարը անջատելիս բռնեք և քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը:
Պարբերաբար ստուգեք, որ ավտոմեքենայում տեղադրված լրացուցիչ սարքերը ամրացված լինեն և պատշաճորեն գործեն:
Ավտոմեքենայի մեջ լրացուցիչ բարդ սարքերի տեղադրումը պետք է կատարվի միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից:
45
Խնամք և սպասարկում
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման արդյունք է, և այն պետք է խնամքով օգտագործել: Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի մեջ պահել արտադրողի երաշխիքը:
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են աղեր պարունակել, որոնք կարող են հանգեցնել էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք մինչև սարքը ամբողջովին չորանա:
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:
Սարքը չի կարելի շոգ վայրերում պահել: Բարձր ջերմաստիճանները կարճացնում են էլեկտրոնային սարքերի շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայի որոշ տեսակներ:
Սարքը չի կարելի ցուրտ վայրերում պահել: Երբ այն վերադառնում է բնական ջերմաստիճանի, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային բաղադրամասերը:
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն ուղեցույցում: Սարքը վայր մի գցեք, մի խփեք, կամ ցնցեք: Կոպիտ վերաբերմունքը կարող
է կոտրել էլեկտրոնային և մեխանիկական նուրբ բաղադրամասերը: Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր, մաքրող
լուծիչներ կամ ախտահանիչ ուժեղ նյութեր: Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի
միջև` խանգարելով սարքի պատշաճ աշխատանքին: Միայն սարքի հետ մատակարարված կամ թույլատրված ալեհավաք
օգտագործեք: Չթույլատրված, փոփոխված, կամ կցորդված ալեհավաքները կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
46
Լիցքավորիչը միայն տան մեջ օգտագործեք: Միշտ պատրաստեք այն տեղեկությունների պահեստային օրինակը, որոնք
ցանկանում եք պահպանել, օրինակ` հասցեներ և օրացուցային նշումներ:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերվում են Ձեր սարքին, մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր լրացուցիչ սարքերին: Եթե սարքերից որևէ մեկը պատշաճ չի գործում, նորոգման համար այն տարեք լիազոր սպասարկման մոտակա կետ:
Հեռացում Արտադրանքի վրա, գրականության մեջ կամ փաթեթավորման վրա պատկերված խաչանշված անվային աղբարկղի նշանը հիշեցնում է այն մասին, որ Եվրոպական Միությունում բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքներն ու մարտկոցները իրենց օգտագործման ժամկետի ավարտից հետո պետք է աղբահանվեն հավաքման հատուկ կետ: Այսպիսի արտադրանքը չի կարելի խառնել չտեսակավորված կենցաղային աղբի հետ:
Շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը աղբի չվերահսկվող հեռացումից հնարավոր վնասը կանխարգելելու համար, ինչպես նաև նյութական պաշարների կայուն վերաօգտագործմանն աջակցելու նպատակով, վերադարձրեք այս արտադրանքը հավաքման կետ: Հավաքման մասին տեղեկություններ կարող եք ստանալ արտադրանքի մանրածախ վաճառակետում, աղբահանման տեղական մարմիններից, ազգային արտադրողների գործունեության համար պատասխանատու կազմակերպություններից, կամ Nokia-ի տեղական ներկայացուցչությունից: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ծանոթացեք ապրանքին կից Շրջակա միջավայրի պահպանման հայտարարագրին, կամ այցելեք տվյալ երկրին վերաբերվող էջը՝ www.nokia.com կայքում:
47
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
Ձեր սարքը և լրացուցիչ սարքերը կարող են մանր մասեր պարունակել: Դրանք փոքր երեխաներից հեռու պահեք:
Աշխատանքային միջավայր
Սույն սարքը օգտագործման ժամանակ համապատասխանում է ռադիոհաճախությունների (RF) ճառագայթման պահանջներին՝ բնական դիրքում (ականջին սեղմած) կամ մարմնից առնվազն 2.2 սանտիմետր (7/8 դյույմ) հեռավորության վրա: Հեռախոսը մարմնի վրա՝ տեղափոխման պայուսակի կամ գոտու ամրակի մեջ տեղադրված ժամանակ, դրանք չպետք է մետաղներ պարունակեն և պետք է սարքը մարմնից նշված հեռավորության վրա պահեն:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ հաղորդելու համար սարքը պահանջում է բարձրորակ միացություն ցանցի հետ: Որոշ դեպքերում տվյալներ պարունակող ֆայլերի կամ հաղորդագրությունների հաղորդումը կարող է հետաձգվել մինչև նման միացությունը առկա լինի: Համոզվեք, որ վերը նշված հեռավորությանը վերաբերող պայմանները պահպանվում են մինչև տվյալների հաղորդման ավարտը:
Սարքի որոշ մասեր մագնիսական հատկություններ ունեն: Մետաղական մասերը կարող են ձգվել դեպի սարքը: Վարկային քարտեր կամ մագնիսական պահեստավորման այլ հարմարանքներ չի կարելի սարքի մոտակայքում տեղադրել, քանի որ դրանց վրա գրանցված տեղեկությունները կարող են ջնջվել:
48
Բժշկական սարքավորումներ
Ռադիոհաղորդիչ ցանկացած սարքավորման աշխատանք` ներառյալ անլար հեռախոսները, կարող են խանգարել բավարար պաշտպանություն չունեցող բժշկական սարքավորումների աշխատանքին: Խորհրդակցեք բժշկի կամ բժշկական սարքավորումն արտադրողի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք այդ բժշկական սարքերը բավարար պաշտպանություն ունեն ռադիոհաճախության արտաքին էներգիայից, կամ եթե այլ հարցեր ունեք: Բժշկական հաստատություններում գտնվելիս հեռախոսն անջատեք, եթե դա պահանջվում է այդտեղ փակցված կանոններով: Հնարավոր է, որ հիվանդանոցներն ու առողջապահական հաստատությունները սարքավորումներ օգտագործեն, որոնք զգայուն են արտաքին ռադիոհաճախության էներգիայի նկատմամբ:
Սրտախթանիչներ
Սրտախթանիչներ արտադրողները խորհուրդ են տալիս առնվազն
15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռավորություն ապահովել անլար հեռախոսի և սրտախթանիչի միջև՝ դրա աշխատանքի հնարավոր խանգարումներից խուսափելու համար: Այս խորհուրդը համապատասխանում է Անլար տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի և անկախ հետազոտությունների արդյունքներին և խորհուրդներին: Սրտախթանիչ կրող մարդիկ պետք է անեն հետևյալը.
Սարքը միշտ սրտախթանիչից առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռավորության վրա պահել:
Սարքը ծոցագրպանում չպահել: Սարքը պահել սրտախթանիչի նկատմամբ հակադիր ականջին՝ հնարավոր
ազդեցությունը նվազեցնելու համար:
Սրտախթանիչի աշխատանքին խոչընդոտող ազդեցության կասկածի դեպքում սարքն անջատեք և մարմնից հեռացրեք:
49
Լսողական օժանդակ սարքեր
Թվային անլար որոշ սարքեր կարող են խանգարել որոշ լսողական օժանդակ սարքերի աշխատանքին: Եթե խանգարում է տեղի ունենում, խորհրդակցեք Ձեր ծառայություն մատուցողի հետ:
Ավտոմեքենաներ
Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման համակարգեր, էլեկտրոնային արգելակման համակարգեր, արագության կառավարման էլեկտրոնային համակարգեր, անվտանգության բարձիկների համակարգեր և այլն): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ավտոմեքենան կամ օժանդակ սարքավորումներն արտադրողին կամ նրա ներկայացուցչին:
Միայն որակավորված մասնագետը պետք է սպասարկի սարքավորումները և դրանք տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը կարող են վտանգավոր լինել և դադարեցնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին են: Սարքի, դրա մասերի և լրացուցիչ սարքերի հետ նույն խցիկում չի կարելի այրվող հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել: Անվտանգության բարձիկներ ունեցող ավտոմեքենաներում հարկավոր է հիշել, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով են փչվում: Անվտանգության բարձիկի վրա կամ նրա բացման տարածքում չի կարելի որևէ իր տեղադրել` ներառյալ ամրացված կամ շարժական անլար սարքավորումները: Եթե ավտոմեքենայի միջի անլար սարքավորումները սխալ տեղադրված լինեն և անվտանգության բարձիկը փչվի, դա կարող է լուրջ վնասվածքների պատճառ դառնալ:
50
Օդանավի թռիչքի ժամանակ սարքից օգտվելն արգելվում է: Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդանավում անլար հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը կարող է վտանգ ներկայացնել օդանավի աշխատանքի համար, խանգարել անլար հեռախոսային ցանցի աշխատանքին և խախտել օրենքը:
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում գտնվելիս, սարքը անջատեք և հետևեք բոլոր ցուցանակներին ու հրահանգներին: Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերին են պատկանում բոլոր այն վայրերը, որտեղ սովորաբար խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել: Նման վայրերում կայծը կարող է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և նույնիսկ մահ: Սարքը անջատեք վառելիքի լցակայաններում: Վառելանյութի պահեստավորման և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ վայրերում, որտեղ պայթեցման աշխատանքներ են կատարվում, հետևեք ռադիոսարքավորումների օգտագործման սահմանափակումներին: Հնարավոր պայթյունավտանգ մթնոլորտ ունեցող վայրերը սովորաբար, բայց ոչ միշտ, հստակ նշված են լինում: Դրանց են վերաբերում նավերում տախտակամածի տակ գտնվող տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ պահեստավորման վայրերը, հեղուկ գազով (օրինակ՝ պրոպանով կամ բութանով) աշխատող ավտոմեքենաները և այն վայրերը, որտեղ օդը քիմիական նյութեր ու մասնիկներ է պարունակում, ներառյալ փոշին կամ մետաղափոշին:
51
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր
Կարևոր է. անլար հեռախոսները, ներառյալ սույն սարքը, գործում են ռադիոազդանշանների անլար և ֆիքսված հեռախոսացանցերի, ինչպես նաև օգտագործողի կողմից ծրագրավորվող գործառույթների միջոցով: Այդ պատճառով բոլոր դեպքերում չէ, որ հնարավոր է կապ ապահովել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու անհրաժեշտության դեպքում, չի կարելի հույսը ամբողջովին անլար սարքի օգտագործման վրա դնել:
Արտակարգ իրավիճակներում զանգահարելու համար հարկավոր է անել հետևյալը.
եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Որոշ ցանցեր կարող են պահանջել, որ սարքի մեջ պատշաճ կերպով վավեր SIM քարտ տեղադրված լինի:
Սեղմեք «ավարտ» ստեղնը այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է էկրանը մաքրելու համար, որից հետո սարքը վերադարձրեք սպասման ռեժիմ:
Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների պաշտոնական համարը: Արտակարգ իրավիճակների համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:
Սեղմեք զանգահարելու ստեղնը:
Որոշ հնարավորությունների օգտագործման ժամանակ կարող է այդ հնարավորություններն անջատելու անհրաժեշտություն առաջանալ՝ արտակարգ իրավիճակների զանգը կատարելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք սույն ուղեցույցին կամ ծառայությունը մատուցողին:
1.
2.
3.
4.
52
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ բոլոր տեղեկություննեը հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է, որ դեպքի վայրում ձեր անլար սարքը կապի միակ միջոցը լինի: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք:
Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
ՍՈՒՅՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՍԱՐՔԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻՆ:
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որ միջազգային ուղեցույցներով նախատեսված ռադիոճառագայթման սահմանները չգերազանցի: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից և ներառում են այն անվտանգ սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:
Շարժական սարքերի ճառագայթման ուղեցույցը Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավոր է օգտագործում: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ նվազագույն հզորությունը: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես այն բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում: Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.64 Վտ/կգ:
53
Լրացուցիչ սարքերի և պիտույքների օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի տեղեկատվական էջում:
Loading...