ARISTON CM 7945 IX A User Manual [hy]

Page 1
Ցուցումներ օգտագործման համար
CM 7945 IXA
Page 2
Page 3
Ցուցումներ օգտագործման համար 7HY
Page 4
B
A
4
Page 5
5
Page 6
6
Page 7
Անվտանգության ցուցումներ 8
Պահպանել միջավայրը 9
Ներկառուցված տեղադրում 10
Արտադրանքի նկարագրություն 12
Սարքավորման առաջին անգամյա օգտագործում 13
Միացում և նախապես տաքացում 13
Սուրճի պատրաստում (օգտագործելով սուրճի հատիկներ) 14
Սուրճի չափաբաժնի փոխումը բաժակի մեջ 15
Սրճաղացի կարգավորում 15
Էսպրեսսոյի պատրաստում` աղացած սուրճով (հատիկների փոխարեն) 15
Տաք ջրի արտահոսք 16
Կապուչինոյի պատրաստում (օգտագործելով գոլորշու գործառույթը) 16
Մենյուի պարամետրերի փոխում և սահմանում 17
Մաքրում և պահպանում 20
Մեքենայի անջատումը 21
Ցուցադրվող հաղորդագրություններ 22
Անսարքություն 23
7
Page 8
Անվտանգության ցուցումներ
Կարևոր է կարդալ և դիտարկել Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու համար: Այս ցուցումներն առկա են նաև www.aristonchannel.com կայքում Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
Անվտանգության նախազգուշացումներ 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Նախագծված է հետևյալ օգտագործման համար՝ այս սարքավորումը նախագծված և պատրաստված է սուրճով և կաթով ըմպելիքներ պատրաստելու համար և տաք ջրի համար: Ցանկացած այլ կիրառութոյւն սխալ է և վտանգավոր: Արտադրողը պատասխանատու չէ սարքի սխալ օգտագործումից առաջացած վնասվածքի համար: Ջեռուցման էլեմենտի մակերեսը տաք է մնում օգտագործումից հետո և սարքի արտաքին մասը կարող է մի քանի րոպե պահել տաքությունը: Մաքրելու համար, հետևեք <<Մաքրում>> բաժնի հրահանգներին: Մաքրման և սպասարկման գործընթացը չպետք է իրականացվի երեխաների կողմից, եթե նրանց տարիքը 8 և ավելի չէ, ինչպես նաև այդ ամենը չի վերահսկվում: 8 տարեկանից ցածր երեխաներից հեռու պահեք սարքավորումը և դրա էլեկտրամատակարարման լարը: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Օգտագործման ժամանակ սարքավորման հասանելի մասերը կարող են տաքանալ, այդ իսկ պատճառով երեխաներին պետք է հեռու պահել դրանից: Սարքավորման մեջ առաջանում է տաք ջուր: Եղեք զգույշ, որպեսզի ջրի ցայտքերի հետ շփման մեջ չմտնեք. Կա այրվածք ստանալու հավանականություն: Եթե սարքավորումը վնասված է կամ չի աշխատում պատշաճ կերպով, ապա մի փորձեք վերանորոգման որևէ աշխատանք իրականացնել: Անջատեք սարքավորումը, անջատեք հոսանքի մատակարարումից և կապ հաստատեք Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
Այս նշանով նշված մակերեսները տաքանում են օգտագործման ժամանակ (նշանը առկա է միայն որոշ մոդելներում): ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ապակե մակերեսով մոդելներ. մի օգտագործեք սարքավորումը, եթե մակերեսը ճաքած է:
Թույլատրելի օգտագործում ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ արտաքին ժամանակաչափի կամ հեռակառավարվող համակարգի միջոցով գործարկելու համար: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքը վնասելուց խուսափելու համար մաքրելու ժամանակ մի օգտագործեք ալկալային մաքրող նյութեր, օգտագործեք փափուկ կտոր և մեղմ ախտահանող նյութ: Այս սարքավորումը նախատեսված է օգտագործելու միայն կենցաղում: Այս սարքավորումը նախատեսված չէ օգտագործվելու հետևյալ միջավայրերում. խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից: Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում: Չի կարելի սարքավորման մեջ կամ դրա մոտ դնել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր (օր.` բենզինի կամ աերոզոլի տարաներ). կա հրդեհի բռնկման հավանականություն:
Տեղադրում Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն: Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է
8
Page 9
պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն, երբ տեղադրումն ավարտել եք: Սարքավորումը կարող եք տեղադրել ներկառուցված գազօջախի վերին մասում` միայն եթե վերջինս հագեցած է հովացման համակարգով:
Էլեկտրատեխնիկական նախազգուշացումներ Նախքան սարքավորումը միացնելը` ստուգեք, արդյոք տեխնիկական տվյալների վրայի լարումը համապատասխանում է Ձեր տան հոսանքի լարմանը: Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում, ինչպես նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն ազգային անվտանգության ստանդարտների: Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի աշխատում, վնասված է կամ ընկել է: Եթե հոսանքի մալուխը վնասված է, ապա այն պետք է փոխարինել նույնատիպ մալուխով. կա էլեկտրահարվելու հավանականություն: Սարքեր, որոնց լարերը հանվում են՝ խուսափեք սարքի հետևի մասում հոսանքի լարի միակցիչի կամ վարդակի վրա ջրի ցայթքումներից: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Խուսափեք միակցիչի և խրոցակի վրա հեղուկ թափելուց:
Մաքրում և պահպանում ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից, նախքան մաքրման և սպասարկման որևէ գործողություն իրականացնելը. կա էլեկտրահարվելու հավանականություն: Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր: Չի կարելի սարքավորումն ընկղմել ջրի մեջ: Կանոնավոր կերպով դատարկեք կաթիլային սկուտեղը, որպեսզի այն չլցվի և թափվի. կա վնասվածք ստանալու հավանականություն: Մանրակրկիտ մաքրեք բոլոր բաղադրիչները, և մասնավորապես այն մասերը, որոնք շփման մեջ են մտնում սուրճի և կաթի հետ: Օգտագործելուց հետո մշտապես մաքրեք կաթի տարայի խողովակները. կա թունավորման հավանականություն: Ողողելու ժամանակ, սուրճի ծորաններից տաք ջուր է թափվում: Խուսափեք ջրի ցայտքերի հետ շփման մեջ մտնելուց. կա այրվածք ստանալու հավանականություն:
Պահպանել միջավայրը
Փաթեթավորման նյութերի հեռացում
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով ( ). Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
Կենցաղային տեխնիկայի հեռացում
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված ( ) նշանը ցույց է տալիս, որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ` այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
Համապատասխանության հայտարարագիր ԵԽ
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել և բաշխվել է համաձայն Եվրոպական Հրահանգների պահանջների. ՑԼՀ 2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՀ և ՎՆՍ 2011/ 65 / ԵՄ: Այս սարքը, որը նախատեսված է մթերքի հետ շփման համար, համապատասխանում է Եվրոպական Կանոնակարգին ( ) հ. 1935/2004:
9
Page 10
Ներկառուցված տեղադրում
21
361
Ստուգեք սարքի ճիշտ տեղադրման համար անհրաժեշտ նվազագույն չափագրումները: Սուրճի մեքենան պետք է տեղադրված լինի սյունակով, որն էլ իր հերթին պետք է ապահով ամրացված լինի պատին` հենարանների օգնությամբ:
Ուշադրություն.
• Սարքավորումն անջատեք հոսանքի լարից, նախքան տեղադրման կամ սպասարկման որևէ աշխատանք իրականացնելը:
• Սարքավորման հետ շփվելիս խոհանոցային սարքերը պետք է ջերմակայուն լինեն (մին. 65°C):
• Պատշաճ օդափոխություն ապահովելու համար, անհրաժեշտ է խցիկի հատակին անցք բացել (չափերը նայել նկարում):
Չափերը մմ-ով
455
372
595
528
30
398
560 + 8
45
45
45
450 + 2 mm
500
45
Դիքավորեք խցիկի կողային մասերում գտնվող ուղղորդիչները, ինչպես ցուցադրված է նկարում: Տրամադրված պտուտակներով ամրացրեք ուղղորդիչները, իսկ հետո դրանք դուրս քաշեք` լիովին ձգելու համար: Եթե սուրճի մեքենան տեղադրված է «ավելի տաք դարակի» վերևում, ապա վերջինիս վերնամասն օգտագործեք ուղղորդիչները դիրքավորելու համար: Այս դեպքում հենարանային մակերես չի լինի:
x 16 x 2
10
Page 11
Հոսանքի մատակարարման մալուխն ամրացրեք տրամադրված ամրակով: Հոսանքի մատակարարման մալուխը պետք է բավականաչափ երկար լինի, որպեսզի կարողանաք մեքենան տեղաշարժել խցիկից` սուրճի հատիկի տարան լցնելու համար: Ըստ կանոնակարգերի` սարքը պետք է հողանցվի: Էլեկտրամիացումը պետք է իրականացվի որակավորված էլեկտրիկի կողմից` ըստ արտադրողի հրահանգների:
x 1
Մեքենան դիրքավորեք ուղղորդիչների վրա` համոզվելով որ ոտիկները նստում են իրենց տեղերում` նախքան դրանք տրամադրված պտուտակներով ամրացնելը:
Եթե մեքենայի հավասարեցման համար անհրաժեշտ է այն կարգավորել, ապա դիրքավորեք տրամադրված մանրակները ստորև կամ հենարանի կողքին:
x 4
x 4
560 + 1 mm
11
Page 12
Արտադրանքի նկարագրություն
Սարքավորում
ՏեսA նկարը 4-րդ էջում:
A1 Բաժակի սկուտեղ A2 Սպասարկման դուռ A3 Սուրճի սնուցիչ A4 Աղացած սուրճի տարա A5 Եփման ապարատ A6 Բաժակի սկուտեղի լույսեր A7 Միացում/սպասում կոճակ A-8 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ A9 ՄԷԿ միակցիչ A10 Կապուչինո պատրաստիչ (շարժական) A11 Պահեստավորման սկուտեղ A12 Ջրի բաք A13 Սուրճի ծորակ (բարձրությունը կարգավորելի) A14 Կաթիլային սկուտեղ A15 Հատիկավոր սուրճի տարայի կափարիչ A16 Հատիկավոր սուրճի տարա A17 Աղացի խոշորության կարգավորման կոճակ A18 Աղացած սուրճի ձագարի կափարիչ A 1 9 Գ դ ա լ ի կ A20 Գդալիկի խցիկ A21 Աղացած սուրճի մատակարարման ձագար A22 Հոսանքի մատակարարման մալուխ A23 Հիմնական ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ
Վերահսկողության վահանակ
ՏեսB նկարը 4-րդ էջում:
N.B.: Հպման կոճակներն ակտիվանում են մատի ամենաթույլ հպումից
B1 Էկրան. ուղղորդում է օգտագործողին` մեքենան
օգտագործելիս
B2 ՄԵՆՅՈՒԻ ԿՈՃԱԿ
ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար B3 Կոճակ B4 Կոճակ
համար (էսպրեսսո, փոքր բաժակ, միջին բաժակ, մեծ
բաժակ, գավաթ) B5-B6 Կոճակներ
թերթելու համար B7 Կոճակ B8 Կոճակ B9 Կոճակ B10 Կոճակ B11 Կոճակ
սուրճի համն ընտրելու համար նախընտրելի սուրճի տեսակն ընտրելու
ընտրությունը հաստատելու համար մեկ բաժակ սուրճ պատրաստելու համար երկու բաժակ սուրճ պատրաստելու համար գոլորշի տալու համար տաք ջուր բաց թողնելու համար
Մենյուի կարգավորման ռեժիմն
մենյուի տարբեր գրառումներ
12
Page 13
Սարքավորման առաջին անգամյա օգտագործում
• Սուրճը գործարանային փորձարկում է անցել մեքենայի մեջ և միանգամայն նորմալ է, եթե աղացի մեջ սուրճի հետքեր կան:
• Հնարավորինս արագ կարգավորեք ջրի կոշտությունը` հետևելով Ջրի կոշտության կարգավորման պարբերությունում տրված հրահանգներին:
1. Սարքավորումը միացրեք գլխավոր էլեկտրամատակարարմանը և գլխավոր միակցիչը (A23) դրեք I-ին դիրքում:
2. Ընտրեք լեզուն (լեզուները թերթում են մոտավորապես 3 վայրկյան հաճախականությամբ). Երբ էկրանին հայտնվում է “PRESS ENGLISH INSTALLED հաղորդագրությունը հայտնվի էկրանին: Եթե լեզուն սխալ եք սահմանում, ապա հետևեք «Լեզվի սահմանում» բաժնի հրահանգներին: Եթե Ձեր նախընտրած լեզուն առկա չէ, ապա ընտրեք էկրանին ցուցադրվածներից որևէ մեկը (հրահանգները վերաբերում են անգլերեն լեզվով կապուչինո պատրաստիչին): Հետո հետևեք ցուցադրվող հրահանգներին:
3. Էկրանին ցուցադրվում է “FILL TANK!”: Հանեք ջրի բաքը (Նկար 4), ողողեք և լցրեք թարմ ջրով` առանց գերազանցելու MAX գիծը: Փոխեք և հրեք, որքան հնարավոր է:
4. Կապուչինո պատրաստիչի տակ բաժակ դրեք: Էկրանին ցուցադրվում է HOT WATER. PRESS . Սեղմեք (B7), կապուչինո պատրաստիչից մի փոքր ջուր է դուրս գալիս:
5. Էկրանին ցուցադրվում է TURNING OFF. PLEASE WAIT… և անջատվում է:
6. Մեքենան սահեցրեք դեպի դուրս` օգտագործելով տրամադրված բռնակները (Նկար 6). բացեք կափարիչը, լցրեք հատիկավոր սուրճի տարան, հետո փակեք կափարիչը և մեքենան հրեք հետ` խցիկի մեջ:
Այժմ սուրճի մեքենան պատրաստ է նորմալ օգտագործման համար:
TO INSTALL ENGLISH” հաղորդագրությունը, այդ դեպքում սեղմեք (B7) (Նկար 3) 3 վայրկյան, մինչև
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԾԱՆՈՒՑՈՒՄ.
• Սարքավորումն առաջին անգամ օգտագործելիս, դուք պետք է պատրաստեք 4/5 բաժակ սուրճ և 4/5 կապուչինո, մինչև սարքավորումը լավ արդյունք ապահովի:
• Ամեն անգամ, երբ մեքենան միանում է` օգտագործելով հիմնական ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ միակցիչը (A23), այն գործարկում է SELF-DIAGNOSIS գործառույթը, իսկ հետո անջատվում է. նորից միացնելու համար, սեղմեք (A7) միացում/սպասում կոճակը (Նկար 1):
Չի կարելի տարայի մեջ լցնել նախապես աղացած սուրճ, զտված սուրճ, կարամելային սուրճ կամ օտար առարկաներ, քանի որ դրանք կարող են վնասել մեքենան:
Միացում և նախապես տաքացում
Ամեն անգամ, երբ մեքենան միանում է, այն հանդես է գալիս ավտոմատ նախապես տաքացման և ողողման փուլով, որը չպետք է ընդհատել: Մեքենան պատրաստ է օգտագործման` միայն այս փուլի ավարտից հետո:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Սարքավորումը միացնելու համար, սեղմեք (A7) միացում/սպասում կոճակը (Նկար 1). էկրանին ցուցադրվում է HEATING UP. PLEASE WAIT… Տաքացնելուց հետո, էկրանին ցուցադրվում է մեկ այլ հաղորդագրություն. RINSING: Մեքենան գտնվում է աշխատանքային ջերմաստիճանի ներքո, երբ էկրանին ցուցադրվում է` MEDIUM CUP STANDARD TASTE:
Այրվածք ստանալու հավանականություն. Ողողելու ժամանակ մի փոքր տաք ջուր է հոսում սուրճի ծորակներից:
13
Page 14
Սուրճի պատրաստում (օգտագործելով սուրճի հատիկներ)
1. Մեքենան գործարանային արտադրության է` ստանդարտ համով սուրճ պատրաստելու համար: Դուք կարող եք ընտրել սուրճ` հետևյալ համերով. լրացուցիչ-թույլ, թույլ, ստանդարտ, թունդ կամ լրացուցիչ-թունդ` նախապես աղացած սուրճի օգտագործման տարբերակով: Նախընտրելի համն ընտրելու համար, շարունակաբար սեղմեք կոճակը (B3) (Նկար 7), մինչև Ձեր նախընտրած համը ցուցադրվի էկրանին:
2. Սուրճի ծորակների տակ դրեք 1 բաժակ, եթե ցանկանում եք 1 բաժակ սուրճ պատրաստել (Նկար 8) կամ 2 բաժակ` 2 սուրճի համար (Նկար 8): Ավելի փրփրալի սուրճի համար, սուրճի ծորակը հնարավորինս մոտեցրեք բաժակներին (Նկար 9):
3. Սեղմեք կոճակը (B4) (Նկար 10) նախընտրելի սուրճի տեսակն ընտրելու համար. էսպրեսսո, փոքր բաժակ, միջին բաժակ, մեծ բաժակ, գավաթ: Սեղմեք կոճակը (B8) (Նկար 11) 1 բաժակ սուրճ պատրաստելու համար կամ կոճակը (B9) (Նկար 12) 2 բաժակ սուրճ պատրաստելու համար: Մեքենան աղում է սուրճի հատիկները, իսկ հետո բաց թողնում սուրճը: Նախապես սահմանված սուրճի քանակը բաց թողնելուց հետո, մեքենան ավտոմատ կերպով դադարեցնում է արտահոսքը, իսկ հետո սուրճի հատիկները դատարկում է հատիկների տարայի մեջ:
4. Մի քանի վայրկյան անց, մեքենան նորից պատրաստ է օգտագործման համար:
5. Մեքենան անջատելու համար, սեղմեք միացում/սպասում կոճակը (A7) (Նկար 1): (Նախքան անջատելը, մեքենան գործարկում է ավտոմատ ողողման փուլը. զգուշացեք, քանի որ կա այրվածք ստանալու վտանգ):
ԾԱՆՈՒՑՈՒՄ.
• Եթե սուրճի բաց թողումը չափազանց դանդաղ է կամ ոչ լիարժեք, ապա անդրադարձեք ՍՐՃԱՂԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ բաժնին:
• Եթե սուրճի արտահոսքը չափազանց արագ է և սուրճը բավականաչափ փրփրալի չէ, ապա անդրադարձեք ՍՐՃԱՂԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ բաժնին:
• Խորհուրդներ` ավելի տաք սուրճի համար.
- շարունակեք, ինչպես նկարագրված է ՄԵՆՅՈՒԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՓՈԽՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄԲԱԺՆՈՒՄ, Ողողման
գործառույթ.
- չի կարելի օգտագործել շատ հաստ բաժակներ, քանի որ դրանք շատ ջերմություն են կլանում, եթե նախապես չեն տաքացվել.
- օգտագործեք նախապես տաքացված բաժակներ` ողողելով դրանք տաք ջրով:
• Դուք կարող եք ընդհատել հոսքը` նորից սեղմելով նախկինում ընտրված կոճակը:
• Հոսքն ավարտվելուն պես` բաժակում սուրճի քանակն ավելացնելու համար, պարզապես սեղմեք և պահեք նախկինում ընտրված կոճակը` հոսքի ավարտից 3 վայրկյանի ընթացքում:
• Երբ էկրանին ցուցադրվում է FILL TANK! ջրի բաքը պետք է լցնել, այլապես մեքենան սուրճ չի պատրաստի: (Բաքի մեջ կարող է դեռ մի փոքր ջուր մնալ, սա նորմալ է):
• Յուրաքանչյուր 14 առանձին սուրճ (կամ 7 կրկնակի) պատրաստելուց հետո, էկրանին ցուցադրվում է EMPTY GROUNDS CONTAINER! հաղորդագրությունը: Մաքրելու համար, բացեք առջևում գտնվող սպասարկման դուռը` քաշելով ծորակը (Նկար
15), հետո հանեք կաթիլային սկուտեղը (Նկար 16) և մաքրեք այն:
Մեքենան մաքրելիս` մշտապես ամբողջությամբ հանեք կաթիլային սկուտեղը:
• Կաթիլային սկուտեղը հանելիս, աղացած սուրճի տարան պետք է դատարկել: Դա չանելու դեպքում մեքենան կարող է խցանվել:
• Բաքը չի կարելի դուրս քաշել սուրճի արտահոսքի ժամանակ: Եթե բաքը հանեք այդ ժամանակ, ապա մեքենան չի կարող սուրճ պատրաստել և կցուցադրի հետևյալ հաղորդագրությունը. WATER CIRCUIT IS EMPTY. FILL WATER CIRCUIT. HOT WATER.- PRESS
Ստուգեք ջրի մակարդակը բաքի մեջ և փոխեք այն մեքենայի մեջ: սեղմեք (B7) և էկրանին կցուցադրվի HOT WATER. PRESS . ընթացքում, թողեք որպեսզի ջուրը արտահոսի ծորակից` մոտավորապես 30 վայրկյան: Արտահոսքից հետո, մեքենայի էկրանն ավտոմատ կերպով վերադառնում է ծրագրված ստանդարտ կարգավորմանը:
• Մեքենան կարող է Ձեզանից պահանջել կրկնել գործողությունը մի քանի անգամ` հիդրավլիկ կոնտուրի մեջ օդի առկայությունը վերացնելու համար:
• Եթե վերը նշված գործողությունը ճիշտ չի իրականացվում կամ մեքենան անջատված է, ապա էկրանը կարող է ցուցադրել ծրագրված ստանդարտ կարգավորումները, նույնիսկ եթե իրականում խնդիրը դեռ առկա է:
Մեքենան նորից մեկնարկելու համար,
Սեղմեք (B7) մի քանի վայրկյանի
14
Page 15
Սուրճի չափաբաժնի փոխումը բաժակի մեջ
Սարքավորումը գործարանային արտադրության է, որը սահմանված է ավտոմատ կերպով մատուցելու սուրճի հետևյալ չափաբաժինները.
• Էսպրեսսո,
• Փոքր բաժակ,
• Միջին բաժակ,
• Մեծ բաժակ,
• Գավաթ:
Այս քանակները փոխելու և Ձեր նախընտրած սուրճի չափաբաժինը սահմանելու համար, օրինակ` փոխել էսպրեսսոյի չափաբաժինը, կատարեք հետևյալը.
• Շարունակաբար սեղմեք կոճակը
• Կոճակը (B8) ) պահեք սեղմած` մինչև էկրանին ցուցադրվի PROGRAM QUANTITY. Միաժամանակ մեքենան բաց է թողնում սուրճը:
• Նորից սեղմեք (B8) կոճակը և վերածրագրավորեք մեքենան` սուրճի նոր քանակով:
Այժմ մեքենան վերածրագրավորված է նոր պարամետրով և պատրաստ է օգտագործման: Դուք կարող եք նաև փոխել սուրճի քանակը փոքր բաժակի, միջին բաժակի, մեծ բաժակի և գավաթի մեջ:
N.B.:սեղմեք կոճակը: Եթե ցանկանում եք վերադառնալ մեքենայի օրիգինալ կարգավորումներին, ապա նայեք Գործարանային դեֆոլտ միջակայքերի վերակարգավորում բաժինը (նախապես սահմանված):
(B9) կոճակը` սուրճը չափելու համար, որը նախկինում կրկնակի է սահմանված եղել` օգտագործելով B8)
(B4), էկրանին կցուցադրվի`ESPRESSO CUP.
Սրճաղացի կարգավորում
Սրճաղացի պարամետրերը գործարանային են և դրանք կարգավորելու կարիք չկա. այնուամենայնիվ, եթե արտահոսքը շատ արագ է կամ շատ դանդաղ (սուրճը թափվում է դուրս), անհրաժեշտ է այն կարգավորել`օգտագործելով աղալու խոշորության կարգավորման կոճակը (Նկար 13):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Թույլ արտահոսքի և փրփրալի սուրճի համար` 1-ին կոճակը պտտեք ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ (= մանր աղացած սուրճ): Ավելի արագ արտահոսքի համար (ոչ կաթիլներով), 1-ին կոճակը պտտեք ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ (= խոշոր աղացած սուրճ):
Կարգավորման կոճակն անհրաժեշտ է պտտել միայն, երբ աղացն աշխատում է:
Էսպրեսսոյի պատրաստում` աղացած սուրճով (հատիկների փոխարեն)
Սեղմեք կոճակը (B3) (Նկար7) և ընտրեք աղացած սուրճի գործառույթը:
• Սահեցրեք մեքենան դուրս` դեպի Ձեզ. Օգտագործեք նախատեսված բռնակները (Նկար 6):
• Բարձրացրեք կենտրոնական փոքրիկ կափարիչը և ձագարի մեջ լցրեք մեկ գդալ աղացած սուրճ (Նկար 17), մեքենան հրեք ներս` խցիկի մեջ և շարունակեք, ինչպես նկարագրված է ՍՈՒՐՃԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ բաժնում (օգտագործելով սուրճի հատիկներ) :
N.B.: միանգամից միայն մեկ սուրճ կարող եք պատրաստել. սեղմեք կոճակը (B8) (Նկար 11):
• Եթե նախապես աղացած սուրճով մեքենան գործարկելուց հետո ցանկանում եք նորից վերադառնալ հատիկավոր սուրճի պատրաստմանը, ապա ապաակտիվացրեք նախապես աղացած սուրճի գործառույթը` նորից սեղմելով (B3) կոճակը (Նկար 7):
ԾԱՆՈՒՑՈՒՄ.
• Չի կարելի ավելացնել նախապես աղացած սուրճ, երբ մեքենան անջատված է, քանի որ այն կարող է տարածվել ներսում:
• Չի կարելի ավելացնել 1 գդալից ավելի, այլապես մեքենան սուրճը չի պատրաստի:
• Օգտագործեք միայն տրամադրված գդալը:
• Էսպրեսսո սուրճի մեքենաների համար օգտագործեք միայն նախապես աղացած սուրճ:
• Եթե ավելացնում եք մեկ գդալից ավել աղացած սուրճ և ձագարը խցանվում է, զգուշորեն օգտագործեք դանակ` սուրճը ձագարից մաքրելու համար (Նկար 19), հետո հանեք և մաքրեք եփման ապարատը և մեքենան, ինչպես նկարագրված է Եփման ապարատի մաքրում բաժնումt:
15
Page 16
Տաք ջրի արտահոսք
• Միշտ ստուգեք, որպեսզի մեքենան պատրաստ լինի օգտագործման համար:
• Կապուչինո պատրաստիչը պտտեք դեպի դուրս և դրա տակ տարա դրեք:
• Սեղմեք կոճակը (B11), էկրանին կցուցադրվի HOT WATER PRESS , սեղմեք (B7) հաստատելու համար:
Էկրանին ցուցադրվում է HOT WATER և տաք ջուրը հոսում է կապուչինո պատրաստիչից` լցվելով ստորև դրված տարան (Չի կարելի տաք ջուրը բաց թողնել 2 րոպեից ավել): Հոսքը կանգնեցնելու համար, սեղմեք կոճակը կերպով դադարում է, երբ նախապես սահմանված ջրի քանակն ավարտվում է:
(B11). Արտահոսքն ավտոմատ
Կապուչինոյի պատրաստում (օգտագործելով գոլորշու գործառույթը)
• Պտտեք կապուչինո պատրաստիչը դեպի կենտրոն:
• Վերցրեք տարա, դրա մեջ լցրեք մոտավորապես 100գր. կաթ` յուրաքանչյուր կապուչինոյի համար և դրեք այն կապուչինո պատրաստիչի տակ: Ընդունիչի չափն ընտրելիս` հիշեք, որ կաթի ծավալը կրկնապատկվում կամ եռապատկվում է: Խորհուրդ է տրվում օգտագործել սառնարանային ջերմաստիճանի մասամբ յուղազրկված կաթ:
• Սեղմեք կոճակը (B11): Էկրանին ցուցադրվում է` STEAM PRESS
• Սեղմեք OK կոճակը (B7):
• Կապուչինո պատրաստիչն ընկղմեք կաթի տարայի մեջ` ուշադրություն դարձնելով, որպեսզի այն իր երկարությունից ավել չընկղմեք: Գոլորշին դուրս է գալիս կապուչինո պատրաստիչից: Սերուցքային փրփուրի համար, կապուչինո պատրաստիչն ընկղմեք կաթի մեջ և տարան հանեք` դեպի վեր դանդաղ շարժումներով: Դուք չեք կարող միանգամից 2 րոպեից ավել գոլորշի տալ:
• Երբ պահանջվող ջերմաստիճանը հասնում է իր մակարդակին, դադարեցրեք գոլորշու արտահոսքը` նորից սեղմելով կոճակը (B11) կամ OK կոճակը (B7):
• Սուրճը պատրաստեք վերը նշված եղանակով` օգտագործելով բավականաչափ մեծ բաժակներ, հետո դրանք լցրեք նախապես պատրաստված փրփրացված կաթով: ԿԱՐԵՎՈՐ Է. մշտապես մաքրեք կապուչինոյի համակարգն անմիջապես օգտագործելուց հետո: Շարունակեք հետևյալը.
• Սեղմեք կոճակը (B11), իսկ հետո սեղմեք OK կոճակը (B7) մի քանի վայրկյանով քիչ քանակության գոլորշի բաց թողնելու համար: Այն մաքրում է գոլորշու ծորակը կաթի բոլոր հետքերից: ԿԱՐԵՎՈՐ Է. սարքավորման հիգիենան ապահովելու համար, խորհուրդ է տրվում այս գործողությունն իրականացնել ամեն անգամ` կապուչինո պատրաստելուց հետո, որպեսզի կաթը չմնա և հնանա կոնտուրի մեջ:
• Սպասեք, որպեսզի կապուչինո պատրաստիչը սառի, հետո մի ձեռքով ամուր բռնեք կապուչինո պատրաստիչի լծակից, պտուտակից հանեք այն մյուս ձեռքով` պտտելով այն սլաքի հակառակ ուղղությամբ և քաշելով ներքև:
• Հանեք կապուչինո պատրաստիչի ծորակը` քաշելով այն ներքև:
• Կապուչինո պատրաստիչը և ծորակը մանրակրկիտ լվացեք տաք ջրով:
• Ստուգեք, որպեսզի Նկար 23-ում ցուցադրված երկու անցքերը խցանված չլինեն: Անհրաժեշտության դեպքում, մաքրեք քորոցով:
• Փոխեք ծորակը`տեղադրելով այն դեպի վեր` կապուչինո պատրաստիչի մեջ:
• Փոխեք կապուչինո պատրաստիչը` հրելով այն դեպի վեր և պտտելով ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ:
16
Page 17
Մենյուի պարամետրերի փոխում և սահմանում
Երբ մեքենան պատրաստ է օգտագործման համար, դուք կարող եք մուտք գործել մենյու` հետևյալ պարամետրերը կամ գործառույթները փոխելու համար.
• RINSING (ՈՂՈՂՈՒՄ)
• ADJUST TIME (ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ)
• LANGUAGE (ԼԵԶՈՒ)
• AUTO-START (ԱՎՏՈՄԱՏ ՄԵԿՆԱՐԿ)
• DESCALING (ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ)
• COFFEE TEMPERATURE (ՍՈՒՐՃԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ)
• AUTO-OFF (ԱՎՏՈՄԱՏ ԱՆՋԱՏՈՒՄ)
• WATER HARDNESS (ՋՐԻ ԿՈՇՏՈՒԹՅՈՒՆԸ)
• ENERGY SAVING (ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ)
• DEFAULT VALUES (ԴԵՖՈԼՏ ՄԻՋԱԿԱՅՔԵՐ)
• STATISTICS (ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
• BEEP (ՏՈՒ ԱԶԴԱՆՇԱՆ)
• MENU EXIT (ԵԼՔ` ՄԵՆՅՈՒԻՑ)
Լեզվի սահմանում Էկրանի լեզուն փոխելու համար, կատարեք հետևյալը.
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը
• Սեղմեք (B7):
• Սեղմեք (B5) և (B6) կոճակները, մինչև պահանջվող լեզուն ցուցադրվի:
• Սեղմեք
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2) մենյուից դուրս գալու համար:
(B7) հաստատելու համար:
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) LANGUAGE:
Rinsing Այս գործառույթն օգտագործվում է ավելի տաք սուրճ ստանալու համար: Շարունակեք հետևյալը.
• Եթե մեքենան միացնելիս ընտրում եք սուրճի փոքր բաժակ (60մլ-ից քիչ), ապա ողողման ցիկլից օգտագործեք տաք ջուր` բաժակը նախապես տաքացնելու համար:
• Մյուս կողմից, եթե վերջին պատրաստված սուրճից անցել է 2/3 րոպե, ապա անհրաժեշտ է նախապես տաքացնել եփման ապարատը` նախքան նորից սուրճ պատրաստելը: Դրա համար անհրաժեշտ է սեղմել MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը մենյու մուտք գործելու համար. էկրանին ցուցադրվում է RINSING հաղորդագրությունը: Սեղմեք (B7): Էկրանին ցուցադրվում է TO CONFIRM : Նորից սեղմեք (B7) կոճակը: Թողեք, որպեսզի ջուրը հոսի ստորև դրված կաթիլային սկուտեղի մեջ կամ օգտագործեք այն` սուրճի համար օգտագործվող բաժակը լցնելու (հետո դատարկեք) համար` այդպիսով տաքացնելով այն:
Ժամացույցի կարգավորում
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը էկրանին ցուցադրվի ADJUST TIME հաղորդագրությունը:
• Սեղմեք (B7):
• Ժամերը սահմանելու համար, օգտագործեք (B5) և (B6) կոճակները, իսկ հետո սեղմեք (B7) հաստատելու համար:
• Րոպեները սահմանելու համար, օգտագործեք (B5) և (B6) կոճակները, իսկ հետո սեղմեք (B7) հաստատելու համար:
• Սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2)` մենյուից դուրս գալու համար:
Ավտոմատ մեկնարկային ժամանակի կարգավորում Այս գործառույթը թույլ է տալիս, որպեսզի մեքենան կարգավորեք այնպես, որ Ձեր ընտրության ժամանակ այն ավտոմատ միանա:
• Ստուգեք, որպեսզի սարքավորման ժամացույցը կարգավորված լինի:
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը էկրանին ցուցադրվի AUTO-START հաղորդագրությունը.
• Սեղմեք (B7):
• Մեքենան ցուցադրում է հետևյալ հաղորդագրությունը` AUTO-START ENABLE?
• Սեղմեք (B7) հաստատելու համար:
• Ավտոմատ մեկնարկի ժամանակը սահմանելու համար, օգտագործեք (B5) և (B6) կոճակները, իսկ հետո սեղմեք (B7) հաստատելու համար:
• Րոպեները սահմանելու համար, օգտագործեք (B5) և (B6) կոճակները, իսկ հետո սեղմեք (B7) հաստատելու համար:
• Սեղմեք (B7), էկրանին կցուցադրվի` AUTO-START ENABLED:
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները, մինչև
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները, մինչև
(B2)
17
Page 18
Կրային նստվածքների հեռացում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
N.B.: Օգտագործեք միայն արտադրողի կողմից առաջարկվող կրային նստվածքների հեռացման նյութեր: Չհետևելու դեպքում` մեքենայի երաշխիքը համարվում է անվավեր: Մեքենայի կրային նստվածքները կանոնավոր կերպով չհեռացնելու դեպքում` նույնպես երաշխիքը համարվում է անվավեր: Երբ էկրանին ցուցադրվում է DESCALE! հաղորդագրությունը, ապա ժամանակն է այն նստվածքներից մաքրելու համար: Շարունակեք հետևյալը.
• Ստուգեք, որպեսզի մեքենան պատրաստ լինի օգտագործման համար:
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը էկրանին ցուցադրվի DESCALING հաղորդագրությունը:
• Սեղմեք (B7), էկրանին կցուցադրվի DESCALING. հաղորդագրությունը TO CONFIRM:
• Սեղմեք (B7), էկրանին կցուցադրվի ADD DESCALER. հաղորդագրությունը: PRESS :
• Դատարկեք ջրի բաքը, լցրեք կրային նստվածքների հեռացման նյութի շշի մեջ` հետևելով պիտակի վրա նշված արտադրողի հրահանգներին: Կապուչինո պատրաստիչի տակ մոտավորապես 2 լիտր տարողության տարա դրեք:
• Սեղմեք (B7) կոճակը. կրային նստվածքների հեռացման լուծույթը դուս է գալիս կապուչինո պատրաստիչից և սկսում լցվել ստորև դրված տարան: Էկրանին հայտնվում է հաղորդագրություն` DESCALING UNDERWAY...
• Կրային նստվածքների հեռացման ծրագրին հետևում են մի շարք արտահոսքեր և դադարներ:
• Մոտավորապես 30 րոպե անց, էկրանին կհայտնվի RINSING. FILL TANK!:
• Դատարկեք ջրի բաքը, մանրակրկիտ ողողեք այն` կրային նստվածքների հեռացման նյութի հետքերը վերացնելու համար, իսկ հետո նորից լցրեք մաքուր ջրով:
• Մաքուր ջրով լցված բաքը տեղադրեք մեքենայի մեջ: Էկրանին ցուցադրվում է RINSING. PRESS
• Նորից սեղմեք (B7): Տաք ջուրն արտահոսում է կապուչինո պատրաստիչից` լցվելով տարան, իսկ էկրանին հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը` RINSING PLEASE WAIT...
• Սպասեք, որպեսզի ցուցադրվի RINSING COMPLETE. հաղորդագրությունը: PRESS :
• Սեղմեք (B7): Էկրանին ցուցադրվում է FILL TANK! հաղորդագրությունը: Սարքավորումն ավտոմատ կերպով անջատվում է: Բաքը նորից լցրեք մաքուր ջրով:
• Նստվածքների հեռացման ծրագիրն այժմ ավարտված է և մեքենան պատրաստ է նորից սուրճ պատրաստել:
N.B.: Եթե դուք նստվածքների հեռացման փուլն ընդհատեք նախքան այն ավարտվելը, ապա ստիպված կլինեք այն սկսել սկզբից: ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՄԵՔԵՆԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ԿՐԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻՑ ՉՄԱՔՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԵՐԱՇԽԻՔԸ ԿՀԱՄԱՐ ՎԻ ԱՆՎԱՎԵՐ:
Կրային նստավածքների հեռացման նյութը պարունակում է թթուներ: Կրային նստավածքների հեռացման նյութի փաթեթի վրա նայեք արտադրողի անվտանգության նախազգուշացումները:
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները, մինչև
:
Սուրճի ջերմաստիճանի փոխում Սուրճի արտահոսքի ջերմաստիճանը փոխելու համար, կատարեք հետևյալը`
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը էկրանին ցուցադրվի COFFEE TEMPERATUREհաղորդագրությունը.
• Սեղմեք (B7):
• Սեղմեք (B5) և (B6) կոճակները` սուրճի համար պահանջվող ջերմաստիճանն ընտրելու համար. ցածր, միջին, բարձր:
• Սեղմեք (B7) ընտրված ջերմաստիճանը հաստատելու համար:
• Սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2) մենյուից դուրս գալու համար:
Աշխատանքի տևողության փոխում Սարքավորումն արտադրված է գործարանային կարգավորումներով, որպեսզի 30 րոպե ոչ ակտիվ լինելու դեպքում այն ավտոմատ կերպով անջատվի: Այս ժամանակը փոխելու համար (առավելագույնը` 120 րոպե), կատարեք հետևյալը.
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը էկրանին ցուցադրվի AUTO-OFF հաղորդագրությունը:
• Սեղմեք (B7) հաստատելու համար:
• Սեղմեք (B5) և (B6) կոճակները, սահմանելու այն ժամանակահատվածը, որից հետո սարքավորումը պետք է անջատվի (30 րոպե, 1 ժամ, 2 ժամ):
• Սեղմեք (B7) հաստատելու համար:
• Սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2) մենյուից դուրս գալու համար:
Ջրի կոշտության կարգավորում
• Ցանկության դեպքում, նստվածքների հեռացման փուլերի միջև ընդմիջումները կարող են ավելանալ, որպեսզի դրանք իրականացվեն ավելի քիչ հաճախականությամբ և օգտագործվող ջրով, որը պարունակում է կալցիում: Շարունակեք հետևյալը.
• Փաթեթավորման վրայից հանեք «Ընդհանուր կոշտության ստուգում» ջրի կոշտության ժապավենը (կցված է 2-րդ էջին) և մի քանի վայրկյանով ամբողջությամբ այն ընկղմեք ջրի մեջ: Հետո հանեք այն և սպասեք 30 վայրկյան (մինչև այն փոխի գույնը և ժապավենի վրա կարմիր քառակուսիներ հայտնվեն):
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները, մինչև
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները, մինչև
18
Page 19
• Սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները, մինչև էկրանին ցուցադրվի WATER HARDNESS հաղորդագրությունը:
• Սեղմեք (B7):
• Սեղմեք (B5) և (B6) կոճակները` կետերի քանակն ընտրելու համար, որոնք համապատասխանում են ստուգման ժապավենի վրա ձևավորված կարմիր քառակուսիների թվին (օրինակ, եթե ստուգման ժապավենը ցույց է տալիս 3 կարմիր քառակուսի, ապա Ձեզ անհրաժեշտ է ընտրել հաղորդագրությունը).
• Սեղմեք (B7) հաստատելու համար: Մեքենան այժմ ծրագրավորված է իրականացնել կրային նստվածքների հեռացում, երբ իրականում այն անհրաժեշտ լինի:
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2) մենյուից դուրս գալու համար:
Էներգախնայողություն
• Սեղմեք
(B2)նշանը` կարգավորումների մենյու մտնելու համար:
• Սեղմեք (B5) և (B6) նշանները, մինչև էկրանին ցուցադրվիl ENERGY SAVING
• Սեղմեք (B7) նշանըDISABLE? ցուցադրվում է (կամ ENABLE? եթե գործառույթն արդեն անջատված է):
• Սեղմեք (B7) նշանը` գործառույթը միացնելու կամ անջատելու համար կամ (B2) նշանը` մենյուից դուրս գալու համար:
Գործարանային դեֆոլտ միջակայքերի վերակարգավորում (նախապես սահմանված) Մեքենայի օրիգինալ դեֆոլտ միջակայքերը վերականգնելու համար (նույնիսկ, եթե դրանք փոխվել են), կատարեք հետևյալը.
• ՍեղմեքMENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները, մինչև
էկրանին ցուցադրվի DEFAULT VALUES հաղորդագրությունը:
• Սեղմեք (B7), էկրանին կցուցադրվի TO CONFIRM:
• Սեղմեք (B7) գործարանային կարգավորումները վերականգնելու համար:
Վիճակագրություն Այս գործառույթը հնարավորություն է տալիս Ձեզ դիտել մեքենայի վիճակագրությունը: Դրանք դիտելու համար, կատարեք հետևյալը`
• Սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները,
մինչև մեքենայի վրա ցուցադրվի STATISTICS հաղորդագրությունը:
• Սեղմեք (B7):
• Սեղմեք (B5) և (B6) կոճակները` ստուգելու համար.
- քանի՞ սուրճ է պատրաստվել.
- քանի՞ անգամ է մեքենան կրային նստվածքները հեռացրել.
- ջրի արտահոսքի ընդհանուր լիտրերի քանակը:
• Սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2) մեկ անգամ` գործառույթից դուրս գալու համար կամ սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2) երկու անգամ` մենյուից դուրս գալու համար:
Ձայնային ազդանշանի կարգավորում Այս գործառույթը հնարավորություն է տալիս Ձեզ ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու մեքենայից արձակվող ձայնային ազդանշանը` ամեն անգամ կոճակը սեղմելուց հետո: N.B.: մեքենան արտադրված է գործարանային պարամետրերով` ակտիվ ձայնային ազդանշանով:
• Սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը
(B2) մենյու մուտք գործելու համար, իսկ հետո (B5) և (B6) կոճակները,
մինչև էկրանին ցուցադրվի BEEP հաղորդագրությունը:
• Սեղմեք (B7): Էկրանին ցուցադրվում է հետևյալ հաղորդագրությունը` BEEP DISABLE?
• Սեղմեք (B7) ձայնային ազդանշանն ապաակտիվացնելու համար:
• Սեղմեք MENU (ՄԵՆՅՈՒ) կոճակը (B2) մենյուից դուրս գալու համար:
Սուրճի ծրագրավորում Սուրճի ծրագրավորման հրահանգների համար, նայել ՍՈՒՐՃԻ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՓՈԽՈՒՄԸ ԲԱԺԱԿԻ ՄԵՋ բաժինը:
19
Page 20
Մաքրում և պահպանում
Մեքենայի մաքրումը Չի կարելի օգտագործել լուծույթներ կամ հղկող ախտահանող նյութեր` մեքենան մաքրելու համար: Փափուկ խոնավ կտորը բավարար է: Մեքենայի հետևյալ մասերն անհրաժեշտ է կանոնավոր կերպով մաքրել.
• Աղացած սուրճի տարա (A4):
• Կաթիլային սկուտեղ (A14):
• Ջրի բաք (A12):
• Սուրճի ծորակներ(A13):
• Սնուցման ձագար` նախապես աղացած սուրճ ավելացնելու համար (A21):
• Մեքենայի ներքին հատվածը, որը կարելի է մուտք գործել սպասարկման դռնից (A2):
• Եփման ապարատը (A5):
Աղացած սուրճի տարայի մաքրումը Երբ էկրանին ցուցադրվում է EMPTY GROUNDS CONTAINER! հաղորդագրությունը, ապա անհրաժեշտէ դատարկել և մաքրել այն: Մաքրելու համար, կատարեք հետևյալը.
• Բացեք մեքենայի առջևում գտնվող սպասարկման դուռը (Նկար 15), հետո հանեք կաթիլային սկուտեղը (Նկար 16), և մաքրեք այն:
• Մանրակրկիտ մաքրեք աղացած սուրճի տարան:
N.B.: Կաթիլային սկուտեղը հանելուց հետո, աղացած սուրճի տարան ՊԵՏՔ Է դատարկել:
Կաթիլային սկուտեղի մաքրումը
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Կաթիլային սկուտեղն ունի ջրի մակարդակի ցուցիչ` կարմիր լողանի տեսքով (Նկար 25): Դատարկեք և մաքրեք կաթիլային սկուտեղը` նախքան կարմիր լողանը դուրս կգա բաժակի սկուտեղից: Կաթիլային սկուտեղը հանելու համար.
1. Բացեք սպասարկման դուռը (Նկար 15):
2. Հանեք կաթիլային սկուտեղը և աղացած սուրճի տարան (Նկար 16):
3. Մաքրեք կաթիլային սկուտեղը և աղացած սուրճի տարան (A4):
4. Կաթիլային սկուտեղը և աղացած սուրճի տարան նորից տեղադրեք իրենց տեղերում (A4):
5. Փակեք սպասարկման դուռը:
Ջրի բաքի մաքրումը
1. Կանոնավոր կերպով մաքրեք ջրի բաքը (A12) (մոտավորապես ամիսը մեկ անգամ)` խոնավ կտորով և մի փոքր թույլ ախտահանող միջոցով:
2. Եղեք ուշադիր, որպեսզի հեռացնեք ախտահանող միջոցի բոլոր հետքերը:
Ծորակների մաքրումը
1. Ծորակները մաքրեք կանոնավոր կերպով` օգտագործելով սպունգ (Նկար 26):
2. Կանոնավոր կերպով ստուգեք, որպեսզի սուրճի ծորակի անցքերը խցանված չլինեն: Անհրաժեշտության դեպքում` սուրճի նստվածքը հեռացրեք ատամի փայտիկով (Նկար 24):
Նախապես աղացած սուրճի սնուցման ձագարի մաքրումը Կանոնավոր կերպով ստուգեք (մոտավորապես ամիսը մեկ անգամ), որպեսզի նախապես աղացած սուրճի սնուցման ձագարը խցանված չլինի (Նկար 19):
Կաթիլային սկուտեղը չդատարկելու դեպքում` ջուրը կարող է արտահոսել: Դա կարող է վնասել մեքենային:
Նախքան մաքրման որևէ գործողություն իրականացնելը` անջատեք մեքենան` օգտագործելով
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Մեքենայի ներքին հատվածի մաքրումը
1. Կանոնավոր կերպով ստուգեք, (մոտավորապես ամիսը մեկ անգամ), որպեսզի մեքենայի ներքին հատվածը կեղտոտ չլինի: Անհրաժեշտության դեպքում, սուրճի նստվածքը հեռացրեք սպունգով:
2. Մնացորդները հեռացրեք փոշեկուլով (Նկար 27):
հիմնական միակցիչը (A23) և հանեք այն վարդակից: Չի կարելի սուրճի մեքենան ընկղմել ջրի մեջ:
20
Page 21
Եփման ապարատի մաքրումը Եփման ապարատն անհրաժեշտ է մաքրել առնվազն ամիսը մեկ անգամ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Եփման ապարատը (A5) չեք կարող հանել, երբ սարքավորումը միացած է: Չփորձեք ուժ գործադրել եփման ապարատը հանելու համար:
1. Ստուգեք, որպեսզի մեքենան պատշաճ կերպով միացած լինի (տես ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՆՋԱՏՈՒՄ ԲԱԺԻՆԸ):
2. Բացեք սպասարկման դուռը (Նկար 15):
3. Հանեք կաթիլային սկուտեղը և աղացած սուրճի տարան (Նկար 16):
4. Դեպի ներս սեղմեք արձակման երկու կարմիր կոճակները և միևնույն ժամանակ հանեք եփման ապարատը (Նկար 28):
N.B.: Եփման ապարատը մաքրեք առանց որևէ ախտահանող միջոցի, քանի որ մխոցի ներքին հատվածը մշակված է քսանյութով, որը ախտահանող միջոցը կարող է հեռացնել:
5. Եփման ապարատն ընկղմեք ջրի մեջ մոտավորապես 5 րոպե, իսկ հետո ողողեք:
6. Մաքրելուց հետո, նորից տեղադրեք եփման ապարատն (A5) այնպես, որ ստորև գտնվող հենակը և ոտիկը նստեն իրենց տեղում. հետո սեղմեք ՀՐԵԼ նշանը, մինչև այն ընկնի իր տեղը:
A
A. Հենակ
B. Կցասեղ
B
N.B.: Եթե եփման ապարատը տեղադրելիս հանդիպում եք դժվարության, ապա նախքան այն տեղադրելը` հարմարեցրեք ճիշտ չափով` միաժամանակ ուժով սեղմելով վերևից և ներքևից, ինչպես ցուցադրված է նկարում:
7.
Տեղադրելուն պես` ստուգեք, որպեսզի երկու կարմիր կոճակները դուրս եկած լինեն:
Փոխեք կաթիլային սկուտեղը և աղացած սուրճի տարան:
8.
9. Փակեք սպասարկման դուռը:
Մեքենայի անջատումը
Ամեն անգամ մեքենան անջատվելիս, այն իրականացնում է ավտոմատ ողողման փուլ, որը չպետք է ընդհատել:
Ողողելու ժամանակ մի փոքր տաք ջուր է հոսում սուրճի ծորակներից: Խուսափեք ջրի ցայտքերի
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
N.B.: երկար ժամանակ չօգտագործելու դեպքում, սեղմեք ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ կոճակը (A23), որը գտնվում է մեքենայի կողքին`0 դիրքում:
հետ շփման մեջ մտնելուց. Սարքավորումն անջատելու համար, սեղմեք միացում/սպասում կոճակը (A7): Մեքենան իրականացնում է ողողման փուլ, իսկ հետո անջատվում:
21
Page 22
Ցուցադրվող հաղորդագրություններ
ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ ՆՈՐՈԳՈՒՄ
FILL TANK! (ԼՑՐԵՔ ԲԱՔԸ).
GROUND TOO FINE ADJUST
MILL! (ՍՈՒՐՃԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՄԱՆՐ Է.
ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ԱՂԱՑԸ.) PRESS (ՍԵՂՄԵՔ)
WATER CIRCUIT IS EMPTY(ՋՐԻ
ԿՈՆՏՈՒՐԸ ԴԱՏԱՐԿ Է)
FILL WATER CIRCUIT (ԼՑՐԵՔ ՋՐԻ
ԿՈՆՏՈՒՐԸ)
HOT WATER (ՏԱՔ ՋՈՒՐ)
PRESS (ՍԵՂՄԵՔ)
EMPTY GROUNDS
CONTAINER! (ԴԱՏԱՐԿԵՔ
ԱՂԱՑԱԾ ՍՈՒՐՃԻ ՏԱՐԱՆ.)
INSERT GROUNDS
CONTAINER! (ՏԵՂԱԴՐԵՔ ԱՂԱՑԱԾ
ՍՈՒՐՃԻ ՏԱՐԱՆ.)
- Ջրի բաքը դատարկ է կամ սխալ դիրքավորած:
- Սուրճը չափազանց մանր է և այն դանդաղ է արտահոսում:
- Բաքը հանվել է արտահոսքի ժամանակ:
- Հիդրավլիկ կոնտուրի մեջ կա օդ:
- Աղացած սուրճի տարան (A4) լիքն է կամ ավելի քան երեք օր է անցել սուրճի վերջին արտահոսքից (այս գործողությունն ապահովում է մեքենայի հիգիենիկ մաքրությունը):
- Մաքրելուց հետո, աղացած սուրճի տարան չի տեղադրվել:
- Տարան լցրեք ջրով և տեղադրեք ճիշտ ձևով` հրելով այն այնքան ինչքան կգնա:
- Պտտեք աղացի կարգավորման կոճակը դեպի համար 7-ը:
- Փոխեք բաքը և սեղմեք ցուցադրվում է HOT WATER (ՏԱՔ ՋՈՒՐ): Մեքենայից արտահոսում է տաք ջուրը, իսկ հետո այն նորից պատրաստ է օգտագործման համար:
- Դատարկեք և մաքրեք աղացած սուրճի տարան, իսկ հետո փոխեք այն: ԿԱՐԵՎՈՐ Է. կաթիլային սկուտեղը հանելիս` աղացած սուրճի տարան ՊԵՏՔ Է դատարկել, նույնիսկ եթե այն ամբողջությամբ լիքը չէ: Դա չանելու դեպքում` հաջորդ սուրճը պատրաստելիս, աղացած սուրճի տարան կարող է նախատեսվածից ավել լցվել և խցանել մեքենան:
- Բացեք սպասարկման դուռը և տեղադրեք տարան:
(B7): Էկրանին
- «Նախապես աղացած սուրճի » գործառույթն ընտրվել
ADD GROUND COFFEE!
(ԱՎԵԼԱՑՐԵՔ ԱՂԱՑԱԾ ՍՈՒՐՃ.)
DESCALE!(ԿՐԱՅԻՆ
ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ.)
(փոփոխվող)
MEDIUM CUP STANDARD
TASTE (ՄԻՋԻՆ ԲԱԺԱԿ ՍՏԱՆԴԱՐՏ
ՀԱՄ)
LESS COFFEE! (ՔԻՉ ՍՈՒՐՃ.)
FILL BEANS CONTAINER!
(ԼՑՐԵՔ ՀԱՏԻԿԱՎՈՐ ՍՈՒՐՃԻ ՏԱՐԱՆ.)
INSERT INFUSER ASSEMBLY!
(ՏԵՂԱԴՐԵՔ ԹՐՄԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՆ.)
CLOSE DOOR! (ՓԱԿԵՔ ԴՈՒՌԸ.) - Սպասարկման դուռը բաց է: - Փակեք սպասարկման դուռը:
է` առանց ձագարի մեջ նախապես աղացած սուրճ ավելացնելու:
- Ձագարը (A21) խցանված է:
- Ցույց է տալիս, որ անհրաժեշտ է կատարել կրային նստվածքների հեռացում:
- Չափից շատ սուրճ է օգտագործվել:
- Սուրճի հատիկները դուրս են եկել:
- Եփման ապարատը, մաքրելուց հետո չի տեղադրվել:
- Մեքենան սահեցրեք դուրս և ձագարն օգտագործելով` ավելացրեք նախապես աղացած սուրճ:
- Դանակն զգուշորեն օգտագործեք` ձագարը մաքրելու համար, ինչպես նկարագրված է նախապես աղացած սուրճի սնուցման ձագարի մաքրման բաժնում:
- Կրային նստվածքների հեռացման ծրագիրն անհրաժեշտ է իրականացնել հնարավորինս շուտ` հետևելով DESCALINGբաժնում նկարագրված հրահանգներին:
- Ընտրեք ավելի թեթև համ կամ կրճատեք աղացած սուրճի քանակը, իսկ հետո նորից բաց թողեք սուրճի արտահոսքը:
- Լցրեք հատիկավոր սուրճի տարան:
- Տեղադրեք եփման ապարատը, ինչպես նկարագրված է Եփման ապարատի մաքրում բաժնում:
GENERAL ALARM! (ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՏԱԳՆԱՊ.)
- Սարքավորման ներսի հատվածը շատ կեղտոտ է:
22
- Մանրակրկիտ մաքրեք սարքավորման ներսի հատվածը` ինչպես նկարագրված ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ բաժնում: Եթե մաքրելուց հետո հաղորդագրությունը դեռ ցուցադրվում է, ապա կապ հաստատեք սպասարկող կենտրոնի հետ:
Page 23
Անսարքություն
Ստորև նշված է հնարավոր խափանումների ցանկը: Եթե խնդիրը չի կարող լուծվել, ինչպես նկարագրված է, ապա կապ հաստատեք Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ:
ԽՆԴԻ Ր ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ ԼՈՒԾՈՒՄ
Սուրճը տաք չէ:
Սուրճը բավականաչափ փրփրալի չէ:
Սուրճը չափազանց դանդաղ է հոսում կամ կաթիլներով:
- Բաժակները նախապես չեն տաքացվել:
- Եփման ապարատը սառել է, քանի որ վերջին սուրճը պատրաստելուց հետո անցել է 2/3 րոպե:
- Նշանակված ջերմաստիճանը բավականաչափ բարձր չէ:
- Սուրճը չափազանց խոշոր է աղացած:
- Սուրճի խառնուրդը պիտանի չէ:
- Սուրճը շատ մանր է աղացած: - Պտտեք աղացի կարգավորման
- Բաժակները տաքացրեք` դրանք ողողելով տաք ջրով:
- Նախքան սուրճ պատրաստելը` եփման ապարատը տաքացրեք` մենյուից ընտրելով RINSE (ՈՂՈՂՈՒՄ) գործառույթը:
- Փոխեք նշանակված ջերմաստիճանը (տես` Սուրճի ջերմաստիճանի փոխման բաժինը):
- Պտտեք աղացի կարգավորման կոճակը ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ` դեպի 1 թիվը` մինչ սրճաղացն աշխատում է (Նկար 13):
- Օգտագործեք հատուկ էսպրեսսո սուրճի մեքենաների համար նախատեսված սուրճի խառնուրդ:
կոճակը ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ` դեպի 7 թիվը` մինչ սրճաղացն աշխատում է (Նկար 13): Միաժամանկ շարունակեք կտտացնել, մինչև սուրճի արտահոսքը բավարար լինի: Արդյունքները տեսանելի են 2 սուրճից հետո:
Սուրճը չափազանց արագ է հոսում:
Սուրճը չի արտահոսում և ոչ մի ծորակից:
Սուրճը դուրս չի գալիս ծորակներից այլ` սպասարկման դռնից (A2):
Սուրճի փոխարեն ծորակներից ջուր է դուրս գալիս:
- Սուրճը շատ խոշոր է աղացած: - Պտտեք աղացի կարգավորման կոճակը ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ` դեպի 1 թիվը` մինչ սրճաղացն աշխատում է (Նկար 13): Խուսափեք աղացի խոշորության կարգավորման կոճակը շատ պտտելուց, այլապես 2 բաժակ ընտրելու դեպքում` սուրճը կարող է արտահոսել կաթիլներով: Արդյունքները տեսանելի են 2 սուրճից հետո:
- Ծորակները խցանված են: - Ծորակները մաքրեք ատամի փայտիկով (Նկար 24):
- Ծորակների անցքերը խցանված են չոր
սուրճի փոշիով:
- Սպասարկման դռան ներսում գտնվող
սուրճի սնուցիչը (A3) խցանված է:
- Աղացած սուրճը խցանում է ձագարը
(A 21)
- Ծորակները մաքրեք ատամի փայտիկով, սպունգով կամ խոհանոցային կոշտ խոզանակով (Նկարներ 24-26):
- Մանրակրկիտ մաքրեք սուրճի սնուցիչը (A3), հատկապես ծխնիների շուրջը:
- Ձագարը մաքրեք (A21) փայտե կամ պլաստմասսե պատառաքաղով, ինչպես նաև մաքրեք մեքենայի ներսի հատվածը:
23
Page 24
Տպագրված է Իտալիայում 06/2017
400011038944
HY
Loading...