ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ WHIRLPOOL ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Ավելի համապարփակ օգնություն և աջակցություն ստանալու համար գրանցեք
Ձեր արտադրանքն այստեղ www.whirlpool.eu/register
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները:
Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու
համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում
են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք
պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս անվտանգության
ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման
և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8
տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և
շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի
երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և
սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող
են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության: Չի կարելի դուռը ուժեղ բացել կամ
օգտագործել դա որպես քայլ:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների
և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Չի կարելի մեքենան բեռնել` ծրագրի աղյուսակում
նշված առավելագույն տարողությունից (չոր հագուստի կգը) ավելի:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Չի կարելի օգտագործել լուծիչներ (օր`. սկիպիդր,
բենզոլ), մաքրող միջոցներ, որոնք պարունակում են
լուծիչներ, հղկափոշի, ապակե կամ ընդհանուր
օգտագործման մաքրիչներ կամ դյուրավառ հեղուկներ. չի
կարելի մեքենան լվանալ այնպիսի գործվածքով, որը
մշակվել է լուծիչներով կամ դյուրավառ հեղուկներով:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք
ստանալու հավանականություն:
Եթե ցանկանում եք Ձեր լվացքի մեքենայի վերնամասում
չորանոց դնել, ապա նախ պետք է կապ հաստատել մեր
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի կամ
Ձեր մասնագետի հետ` ստուգելու, արդյոք դա հնարավոր է:
Սա հնարավոր է միայն, եթե չորանոցը կցված է Ձեր
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
մեքենային` տեղադրել հատուկ կոմպլեկտով, որը կարող եք
գտնել մեր Վաճառված Ապրանքների Սպասարկման
Կենտրոնում կամ ձեռք բերել Ձեր մատակարարից:
Սարքավորումը տեղաշարժեք` առանց դրա վերնամասից
բարձրացնելու:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը
(առկայության դեպքում), էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ:
Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման վայրից:
Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է
համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ:
Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ
Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման
Ծառայության հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման
նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն)
պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն
երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն:
Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան
տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի
վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն,
երբ տեղադրումն ավարտել եք:
Չի կարելի սարքավորումը տեղադրել այնտեղ, որտեղ
այն կարող է ենթակվել ծանր պայմանների, ինչպիսիք են`
վատ օդափոխությունը, 5 °C –ից ցածր և 35 °C-ից բարձր
ջերմաստիճանը:
Սարքավումը տեղադրելիս` ստուգեք, որպեսզի չորս
ոտիկները լինեն կայուն և հատակին նստած` կարգավորելով
դրանք ինչպես հարկն է և ստուգեք, որպեսզի սարքավորումը
լինի հարթ` օգտագործելով հարթաչափը:
Եթե սարքավորումը տեղադրվում է փայտե կամ
«լողուն» հատակին (մանրահատակ և լամինատե նյութեր),
ապա 60 x 60 x 3 սմ (առնվազն) ֆաներայի թերթիկն
ամրացրեք հատակին, իսկ հետո սարքավորումը դրեք դրա
վրա:
Ջրի ներհոսքի փողրակը միացրեք ջրամատակարարմանը`
համաձայն Ձեր ջրամատակարարող ընկերության
կանոնակարգերի:
Միայն սառը ջրով մոդելների համար. չի կարելի
միացնել տաք ջրամատակարամանը:
Տաք ջրով մոդելների համար. տաք ջրի ներհոսքի
ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60 °C-ը:
Լվացքի մեքենային կցված են տեղափոխման հեղյուսներ`
տեղափոխման ժամանակ ներքին հատվածը վնասելուց
խուսափելու համար: Նախքան սարքավորումն
օգտագործելը` անհրաժեշտ է հեռացնել տեղափոխման
հեղյուսները: Դրանք հեռացնելուց հետո, բացվածքները
ծածկեք 4 պլաստմասսե պատիճներով:
Սարքավորումը տեղադրելուց հետո, սպասեք մի քանի
ժամ` նախքան այն մեկնարկլը, որպեսզի այն հարմարվի
սենյակի ջերմաստիճանային պայմաններին:
Ստուգեք` արդյոք Ձեր լվացքի մեքենայի հատակին
գտնվող անցքերին (եթե Ձեր մոդելում առկա է) չի
խոչընդոտում գորգ կամ նմանատիպ ինչ-որ իր:
3
Առողջության և Անվտանգության ուղեցույց
Օգտագործեք միայն նոր փողրակներ` սարքավորումը
ջրամատակարարմանը միացնելու համար: Հին փողրակները
չպետք է նորից օգտագործվեն:
Ջրամատակարարման ճնշումը պետք է լինի 0.1-1 Մպա
տիրույթում:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի
աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի
միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում`
էլեկտրագծերի անցկացման կանոնների համաձայն, ինչպես
նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն ազգային
անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ
վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել
սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ
եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա
մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի
աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման հաղորդալարը վնասված
է, ապա այն պետք է փոխարինել նմանատիպ
լարով`արտադրողի կամ որակավորված անձանց կողմից`
վտանգից խուսափելու համար - կա էլեկտրահարվելու
վտանգ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Ն
ԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք սարքավորումն
անջատված է հոսանքի մատակարարումից, նախքան
սպասարկման որևէ գործողություն իրականացնելը. կա
էլեկտրահարվելու հավանականություն: Երբեք չօգտագործել
գոլորշիով մաքրող սարքեր:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ
նշանով .
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից:
Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ
հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս
սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Թափոնների
էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի
հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ
բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս,
որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
4
Օգտագործողի ձեռնարկ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
AM
2.
7.
ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑԻ ԴԻՍՊԵՆՍԵՐ
B
A
1.
3.
4.
5.
6.
8.
1. Մակերես
2. Մաքրող միջոցի դիսպենսեր
3. Վերահսկողության վահանակ
4. Դռան բռնակ
5. Դուռ
6. Ջրի ֆիլտր - ցոկոլի ետևում
7. Ցոկոլ (շարժական)
8. Կարգավորվող ոտիկներ (4)
1. Main wash խցիկ
• Մաքրող միջոց հիմնական լվացման
• Նստվածքի հեռացման
• Ջրի կոնդիցիոների համար
• Հեղուկ մաքրող միջոցի դեպքում, խորհուրդ է տրվում
օգտագործել շարժական պլաստմասսե միջնորմ A
(տրամադրված է) չափաբաժինը պատշաճ կերպով սահմանելու
համար: Եթե օգտագործում եք փոշուց մաքրող միջոց, ապա
միջնորմը դրեք B սլոտի մեջ:
2. Նախնական լվացման խցիկ
• Մաքրող միջոց` նախնական լվացման համար:
3. Կոնդիցիոների խցիկ
• Լվացքի կոնդիցիոներ:
• Հեղուկ օսլա
Կոնդիցիոները կամ օսլայի լուծույթը լցրեք միայն մինչև
«max» նշանը:
4. Բաց թողման կոճակը
(սեղմեք մաքրող տարրան հանելու համար՝ մքրելու նպատակով)
ՋՐԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ջրային միացումներ
ՋրամատակարարումՄիայն սառը ջրով մոդելների համար.
Ջրի ծորակ3/4” ակոսավոր փողրակի միակցիչ
Ջրի մատակարարման նվազագույն ճնշում100 կՊա (1 բար)
Ջրի մատակարարման առավելագույն ճնշում1000 կՊա(10 բար)
Ձեր լվացքի մեքենային համապատասխան ծրագրերն ընտրելու համար, միշտ հետևեք դրանց վրայի պիտակի վրա նշված հրահանգներին: Բաքի
նշանի վրա նշված միջակայքը` առավելագույն ջերմաստիճանն է հագուստը լվանալու համար:
СМЕШАННОЕ (ԽԱՌԸ)
Թեթևից մինչև նորմալ կեղտոտվածության` սինթետիկ և խառը
մանրաթելերից, վուշից, առաձգական բամբակից հագուստ լվանալու համար:
БЕЛЫЙ ХЛОПОК (ՍՊԻՏԱԿ)
Նորմալից մինչև շատ կեղտոտ սրբիչներ, ներքնաշորեր,
ճաշարանային և անկողնային սպիտակեղեն լվանալու համար:
Միայն երբ ջերմաստիճանն ընտրվում է 90°C, այդ ժամանակ
ցիկլին ավելանում է նախնական լվացման փուլ` նախքան հիմնական
լվացման փուլը: Այս դեպքում, խորհուրդ է տրվում լվացող միջոցն
ավելացնել և նախնական լվացման և հիմնական լվացման բաժնում:
ХЛОПОК (ԲԱՄԲԱԿ)
Նորմալից մինչև շատ կեղտոտ և ամուր բամբակյա հագուստի համար:
ХЛОПОК ЭКО ( ԲԱՄԲԱԿ ԷԿՈ)
Նորմալ կեղտոտվածության բամբակյա հագուստ լվանալու համար:
40°c-ից մինչև 60°C-ը բամբակի ստանդարտ ծրագիրն է և
ամենաարդյունավետը` ջրի և էներգիայի սպառման առումով:
СПОРТ (ՍՊՈՐՏԱՅԻՆ)
Թեթև կեղտոտված սպորտային հագուստ լվանալու համար
(սպորտային կոստյումներ, շորտեր և այլն): Լավագույն արդյունքի
համար, խորհուրդ է տրվում չգերազանցել առավելագույն բեռնման
չափը, որը նշված է «ԾՐԱԳՐԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ»: Առաջարկում
ենք օգտագործել հեղուկ մաքրող միջոց և ավելացնել կիսատ
բեռնվածությանը համապատասխան չափաբաժին:
ПУХ/ПЕРО (ՓԱՓՈՒԿ ՎԵՐՄԱԿ)
Նախատեսված է այդերուկի աղվափետուրից փափուկ իրեր` ինչպիսիք
են երկտակ կամ առանձին վերմակները, բարձերը և անջրանցիկ
բաճկոնները լվանաու համար: Խորհուրդ է տրվում այդպիսի
փափուկ իրերը բեռնել թմբուկի մեջ`ծայրերը ծալված ներս և որ
այն չգերազանցի թմբուկի ¾ ծավալը: Օպտիմալ լվացման համար,
առաջարկում ենք օգտագործել հեղուկ մաքրող միջոց:
ОCВЕЖИТЬ ПАPОМ (ԹԱՐՄԵՑՈՒՄ ԳՈԼՈՐՇԻՈՎ)
Տվյալ ծրագիրը թարմեցնում է իրերը, հեռացնելով տհաճ հոտերը
և փափկեցնելով գործբածքները (1 կգ., մոտ 3 իր): Բեռնեք միայն
չոր իրեր (ոչ կեղտոտ) և ընտրեք թիվ «Թարմեցում Գոլորշիով»
ծրագիրը: Փուլի ավարտին իրերը կլինեն մի փոքրխոնավ , նրամք
կարելի էհագնելմիքանի րոպեյից: Ծրագիր «Թարմեցում Գոլորշիով»
հեշտացնում է արդուկումը:
! Նախատեսված չէ բրդյա և մետաքսյա իրերի համար:
! Մի օգտագործեք ողողիչ և լվացող նյութեր:
ОТЖИМ И СЛИВ (ՊՏՈՒՅՏ և ԱՐՏԱՀՈՍՔ)
Պտտում է բեռնվածքը, իսկ հետո դատարկում ջուրը: Առաձգական
հագուստի համար: Եթե հանեք պտույտի փուլը, ապա մեքենան
կկատարի միայն դատարկման գործընթաց
ПОЛОСКАНИЕ И ОТЖИМ (ՈՂՈՂՈՒՄ և ՊՏՈՒՅՏ)
Ողողում է, իսկ հետո պտտում: Առաձգական հագուստի համար:
БЫСТPАЯ 30’ (ԱՐԱԳ 30’)
Թեթև կեղտոտված հագուստն արագ լվանալու համար: Այս փուլը
տևում է միայն 30 րոպե` խնայելով ժամանակ և էներգիա:
ЦВЕТНОЕ 15° (COLOURS 15°)
Այս փուլն օգնում է պահպանել գույները` լվանալով սառը ջրով
(15°C) և օգտագործում է ավելի քիչ էներգիա` ջուրը տաքացնելու
համար` ապահովելով լվացման բավարար արդյունքներ: Հարմար
է թեթև կեղտոտված, առաձգական հագուստի համար: Այս փուլն
առաջարկում է լվացման արդյունքներ, որոնք համեմատելի են 40°cը խառնած 15°C-ի հետ:
ШЕРСТЬ (ԲՈՒՐԴ)
Բրդյա հագուստները կարող են լվացվել` օգտագործելով «Բուրդ»
ծրագիրը, նույնիսկ նրանք, որոնց վրա նշված է «միայն ձեռքով
լվացում» պիտակը: Լավագույն արդյունքի համար, օգտագործեք
հատուկ մաքրող միջոցներ և մի գերազանցեք մեքենայի վրա
հայտարարագրված առավելագույն կիլոգրամը:
ДЕЛИКАТНАЯ (ՆՈՒՐԲ ԻՐԵՐ)
Մասնավորապես նուրբ հագուստ լվանալու համար: Նախընտրելի է,
նախքան լվանալը, հագուստը ներսից դուրս շիտակել:
СИНТЕТИКА (ՍԻՆԹԵՏԻԿ)
Սինթետիկ մանրաթելերից պատրաստված կեղտոտ հագուստը
լվանալու համար (ինչպիսիք են` պոլիէսթերը, պոլիակրիլիկը,
վիսկոզան և այլն) կամ բամբակյա/սինթետիկ խառնուրդները:
6
Loading...
+ 13 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.