1 MPC-8000-C և FMR-5000-C-08
1.1 Օգտագործման նպատակը
MPC-8000-C Վահանակի կառավարը և FMR-5000-C Հեռակա ստեղնախումբը հրդեհային վահանակի կենտրոնական տարրերն են: Դրանք
վերահսկում են հրդեհային վահանակը և վահանակին միացված յուրաքանչյուր տարրը: Բոլոր տեսակի ուղերձները ցուցադրվում են բարձր լուծաչափով
հպազգայուն էկրանին և կարող են կռահողաբար գործարկվել և մշակման ենթարկվել:
1.2 Տեխնիկական տվյալներ
Աշխատանքային էլեկտրական լարումը MPC 20 Վ ՀՀ-ից 30 Վ ՀՀ
Աշխատանքային էլեկտրական լարումը FMR 12 Վ ՀՀ-ից 30 Վ ՀՀ
Հոսանքի առավ. սպառումը
– Աշխատանք սպասման ռեժիմում 135/140 մԱ / 24 Վ ՀՀ
– Ազդանշանի դեպքում 225/230 մԱ / 24 Վ ՀՀ
Մալուխի առավ. երկարությունը
– CAN ցանցեր 1000 մ
ըստ կազմաձևման, տոպոլոգիայի և մալուխի տեսակի
– Ethernet/IP մանրաթելային ցանց 24-ից 40 կմ
Ցուցադրիչ տարր 14,5 սմ (5,7") բազմագույն TFT ցուցադրիչ, 320 x 240 պիքսել
Աշխատանքային տարր Հպազգայուն էկրան՝ 127,5 մմ x 170 մմ ակտիվ մակերեսով
Ինտերֆեյսներ CAN1, CAN2, ETH1, ETH2, USB, RS232
Ազդանշանային մուտքեր IN1/IN2
Չափսեր MPC (Բ x Լ x Խ) 190 մմ x 404 մմ x 60 մմ
Չափսեր FMR (Բ x Լ x Խ) 280 մմ x 340 մմ x 87 մմ
Քաշ MPC մոտ. 2 կգ
Քաշ FMR մոտ. 3 կգ
1.3 Կանոններ և պայմաններ
Տեղադրումը և շահագործումը
Տեղադրումը պետք է իրականացվի միմիայն հատուկ նախապատրաստում անցած և փորձառու անձնակազմի կողմից: Տեղադրումը
իրականացնելիս հետևեք տեղադրման վերաբերյալ ձեր տեղային կանոնակարգումներին:
Սարքերը նախատեսված չեն անձնական, ընտանեկան կամ տնային տնտեսության մեջ օգտագործելու համար:
Էլեկտրական լարման բաղադրամասեր և չմեկուսացված մալուխ: Հոսանքահարումից վնասվելու ռիսկ: Համակարգը պետք է
հոսանքազերծված լինի միացման աշխատանքների ժամանակ:
F.01U.317.525 Bosch Sicherheitssysteme GmbH
2015.10 | version 1.0 | 5