ԿԱՐԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
• ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Անկայուն դիրքի
հետևանքով առաջացող վտանգից
խուսափելու համար սարքավորման
դիրքի փոխումը և ուղղումը պետք է
կատարվի արտադրողի ցուցումներին
համապատասխան:
• ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: սարքավորման
օդափոխության համար նախատեսված
բաց տարածքները զերծ պահել
խոչընդոտներից:
• ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Չի կարելի վնասել
սարքի սառեցնող նյութի խողովակները:
• ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Չի կարելի օգտագործել
մեխանիկական, էլեկտրական կամ
քիմիական միջոցներ սառեցման
գործընթացն արագացնելու համար,
բացառությամբ եթե դրանք նախատեսված
չեն արտադրողի կողմից:
• ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Չի կարելի օգտագործել
կամ տեղադրել էլեկտրական սարքեր
այս սարքավորման խցիկում, եթե դրանք
արտադրողի կողմից թույլատրված տիպի
սարքեր չեն:
• ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Սառույց
պատրաստիչները կամ ջրի
դիսպենսերները, եթե ուղիղ միացված
չեն ջրամատակարարմանը պետք է լցվեն
միայն խմելու ջրով:
Ինֆորմացիա. Այս սարքավորումը չի
պարունակում ՔՖԱ-ներ: Սառեցման
նյութը պարունակում է R600a (HC):
• Մեթիլպրոպան պարունակող սարքեր
(R600a): Մեթիլպրոպանը բնական
գազ է առանց շրջակա միջավայրի
ազդեցության, բայց դյուրավառ է:
Հետևաբար համոզվեք, որ սառեցնող
նյութի խողովակները վնասված չեն:
Հատուկ ուշադրություն դարձրեք,
որպեսզի խողովակները վնասվելու
դեպքում դատարկեք սառեցնող նյութը:
• C-Pentane (մեթիլբութանի
և մեթիլպրոպանի խառնուրդ)
օգտագործվում է որպես ուռացնող նյութ
մեկուսացման փրփուրի մեջ և այն
դյուրավառ գազ է: Անհրաժեշտ է լինել
շատ ուշադիր թափոնների հեռացման
աշխատանքների ժամանակ:
Այս սարքավորումը նախատեսված է
կենցաղում և նմանատիպ միջավայրերում
օգտագործելու համար, ինչպիսիք են`
– խանութները, գրասենյակները և
այլ աշխատանքային միջավայրերում
աշխատակազմի համար նախատեսված
խոհանոցային տարածքները,
– գյուղատնտեսական տները և
հյուրանոցներից, մոթելներից և այլ
բնակելի միջավայրերից օգտվող
հաճախորդները,
– քնելու և նախաճաշելու համար
նախատեսված միջավայրերը,
– սննդի կամ նմանատիպ ոչ մեծածախ
միջավայրերը:
• Այս սարքավորման մեջ չի կարելի
պահել պայթուցիկ նյութեր, ինչպիսիք
են դյուրավառ վառելիքով աերոզոլի
տարաները:
• 8 տարեկան և ավելի երեխաները,
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և սարքերի
վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս,
կարող են առնչվել այդ սարքերի
հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես
նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ
են դրանք պարունակում:
Դրանց մաքրումը և պահպանումը չպետք
է իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
4
• Որպեսզի խուսափեք երեխաների ներսում
փակվելուց և խեղդվելուց, թույլ մի
տվեք որ նրանք խաղան կամ թաքնվեն
սարքավորման ներսում:
• Անհրաժեշտ է սարքավորումն անջատել
հոսանքի աղբյուրից հանելով խրոցակը
կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով,
որը տեղադրված է խրոցակին հակառակ`
համաձայն ազգային անվտանգության
ստանդարտների:
• Միացրեք սարքավորումը հողանցման
վարդակից: սարքավորումը պետք է ճիշտ
միացված լինի հողանցման համակարգին:
• Չի կարելի օգտագործել մեկ կամ
բազմաթիվ ադապտերներ կամ
երկարացման լարեր:
• Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը:
• Չի կարելի սարքավորման հոսանքի
մալուխը քաշել:
• Սարքավորումը պետք է տեղադրեն երկու
կամ ավելի անձիք:
• Վտանգից խուսափելու համար,
տեղադրումը և պահպանումը, ինչպես
նաև հոսանքի մալուխի փոխարինումը
պետք է իրականացվի որակավորված
տեխնիկի կողմից` համաձայն արտադրողի
ցուցումների և տեղի անվտանգության
կանոնների: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
1. Փաթեթավորում
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա
է և նշված է այդ նշանով
պետք է համապատասխանի տեղի կանոնակարգերին:Հեռու
պահեք փաթեթավորման նյութերը (պլաստմասե արկղեր,
պենոպոլիստիրոլե մասեր և այլն) երեխաներից, քանի որ
նրանք պոտենցիալ վտանգի աղբյուր են հանդիսանում:
2. Դեն նետում/Թափոնների հեռացում
Սարքավորումն արտադրվում է վերամշակվող նյութից:
Այս սարքավորումը մակնշվում է ըստ Եվրոպական
Ուղեցույցի 2012/19/ԵՄ Էլեկտրական և էլեկտրոնային
սարքավորումների վրա: Համոզվելով որ այս արտադրանքը
հեռացվել է պատշաճ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու
հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը
ցույց է տալիս որ այն չպետք է հեռացվի որպես
կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան
կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է այն հանել
օգտագործումից անջատելով հոսանքի մալուխը և հեռացնելով
դռներն ու դարակները, որպեսզի երեխաները չկարողանան
հայտնվել այնտեղ և փակվեն դրանց մեջ:
: Թափոնների հեռացումը
Դեն նետեք սարքավորումն ըստ աղբի հեռացման վերաբերյալ
տեղի կանոնակարգերի` տանելով այն հատուկ հավաքակայան:
չի կարելի սարքավորումը թողնել անխնամ նույնիսկ մի քանի
օր, քանի որ այն պոտենցիալ վտանգի աղբյուր է հանդիսանում
երեխաների համար:
Այս արտադրանքի վերանորոգման և վերամշակման վերաբերյալ
ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել
տեղի իրավասու գրասենյակի կամ Ձեր տեղամասի կենցաղային
աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը
որտեղից գնել եք սարքավորումը:
Համապատասխանության հայտարարագիր
• Այս սարքավորումը նախագծվել է մթերք պահպանելու
համար և արտադրված է (ԵԽ) No. 1935/2004
կանոնակարգի համաձայն:
• Այս սարքավորումը նախագծվել, արտադրվել և շուկա է
հանվել համաձայն`
- «Ցածր լարման» ՈՒղեցույցի 2006/95/ԵԽ
անվտանգության նպատակներով (որը փոխարինում է
73/23/ԵՏՀ-ին և հետագա փոփոխություններին);
- «EMC» 2004/108/ԵՀ ՈՒղեցույցի պաշտպանության
պահանջների:
55