WHIRLPOOL W11 SVD140 Use & Care [hy]

Անվտանգության ցուցումները,օգտագործում և խնամք
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ և ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքավորումն օգտագործելը ուշադիր կարդացեք անվտանգության ցուցումները:
Պահեք դրանք ձեռքի տակ հետագա օգտագործման համար: Այս ցուցումները կարող եք նաև գտնել վեբ կայքում`
docs.whirlpool.eu
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք
է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում:
Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Սարքավորումը նախատեսված չէ օգտագործել արտաքին
ժամանակաչափի կամ առանձին հեռակառավարվող համակարգով: Այս սարքավորումը միայն տնային, ոչ պրոֆեսիոնալ օգտագործման
համար է: Չի կարելի սարքն օգտագործել դրսում: Սարքի մեջ պայթուցիկ կամ բռնկվող նյութեր, ինչպիսիք են աերոզոլի
բանկաները մի պահեք և մոտակայքում մի դրեք կամ օգտագործեք գազ կամ այլ բոցավառվող նյութեր՝ հրդեհ կարող է բռնկվել, եթե սարքը անսպասելիորեն միանա:
Միայն Whirlpool ապրանքանիշի տոպրակներ օգտագործեք վակումային փաթեթավորման համար և հատուկ նախագծված Whirlpool տարաներ:
Վաճառքում առկա մթերքի պահեստավորման տոպրակները հարմար չեն ջերմության պահպանման համար և չեն երաշխավորում վակուում համապատասխան ժամանակահատվածի համար:
2
Սարքի վահանակին ամրացված բռնակին ծանր ոչինչ չի թույլատրվում կախել:
ՏԵՂԱԴՐՈՒՄ Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք: Պետք է օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ սարքը փաթեթավորումից
հանելու և տեղադրելու համար: Տեղադրումը և վերանորոգումը պետք է իրականացվի որակյալ տեխնիկի
կողմից ըստ արտադրողի ցուցումների և տեղի անվտանգության կանոնների: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
Երեխաները չպետք է կատարեն տեղադրման աշխատանքներ: Հեռու պահել երեխաներին սարքավորումը տեղադրելիս:
Փաթեթավորման նյութերը (պլաստմասե արկղեր, պենոպոլիստիրոլե մասեր և այլն) պետք է հեռու պահել երեխաներից տեղադրման ժամանակ և դրանից հետո:
Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ և որ կափարիչը պատշաճ փակվում է: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ:
Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը: Ակտիվացրեք սարքավորումը միայն երբ տեղադրումն ավարտել եք: ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ Որպեսզի տեղադրումը իրականացվի գործող անվտանգության
կանոնակարգերին համապատասխան, բազմաբևեռ անջատիչ է հարկավոր նվազագույնը 3մմ կոնտակտային անցքով և սարքը պետք է հատակին դրված լինի:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է, փոխարինեք այն դրան համարժեք մալուխով: Հոսանքի մալուխը պետք է փոխի միայն որակավորված տեխնիկը ըստ արտադրողի ցուցումների և ընթացիկ անվտանգության կանոնների: Կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ:
Ստուգեք` արդյոք տեխնիկական տվյալների վրայի լարումը համապատասխանում է Ձեր տան հոսանքի լարմանը: Ցուցիչ վահանակը գտնվում է սարքի ձախ մասում:
Եթե ամրացված խրոցակը չի համապատասխանում վարդակի անցքերին, կապ հաստատեք որակավորված մասնագետի հետ:
Հոսանքի մալուխը պետք է բավականաչափ երկար լինի սարքին միացնելու համար: Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը:
3
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ:
Չի կարելի օգտագործել սարքավորումը, եթե այն ունի վնասված լարեր կամ վարդակ, կամ եթե այն պատշաճ կերպով չի աշխատում, կամ եթե այն վնասվել կամ ընկել է:
Անհրաժեշտ է լարը հեռու պահել տաք մակերեսներից: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո: Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և չի կարելի
այն շահագործել երբ ոտաբոբիկ եք:
Մաքրում և պահպանում
Երբեք մի օգտագործեք գոլորշով մաքրող սարք: Մաքրման և պահպանման համար անհրաժեշտ է կրել պաշտպանիչ ձեռնոցներ:
Սարքը պետք է անջատել հոսանքից նախքան սպասարկման հետ կապված որևէ գործողություն սկսելը:
Պահպանել միջավայրը
Փաթեթավորման նյութերի հեռացում
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով
: Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
4
Կենցաղային տեխնիկայի հեռացում
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է այն հանել օգտագործումից` անջատելով հոսանքի մալուխը և հեռացնելով դռներն ու դարակները (եթե առկա են), որպեսզի երեխաները չկարողանան հայտնվել այնտեղ և փակվեն դրանց մեջ:
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը:
Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ:
Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել է պատշաճ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, որը կարող է առաջանալ տվյալ արտադրանքի ոչ պատշաճ աղբահանության արդյունքում:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
ցույց է տալիս որ այն
5
Loading...
+ 11 hidden pages