Nokia ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ սույնով հայտարարում է, որ այս RH-64 արտադրանքը
համապատասխանում է Խորհուրդի հետևյալ դիրեկտիվի հիմնական պահանջներին և
համապատասխան այլ պայմաններին. 1999/5/EC:
Համապատասխանության հայտարարությանը կարելի է ծանոթանալ
http://www.nokia.com/phones/declaration_of_conformity/ ինտերնետային
կայքում:
Վրան գիծ քաշած անիվով աղբամանը նշանակում է, որ ապրանքի կյանքը
սպառվելուց հետո Եվրոպական Միության տարածքում այս արտադրանքը
ենթակա է հատուկ աղբահավաքման: Սա վերաբերվում է ինչպես ձեր սարքին,
այսպես էլ այս նշանը կրող ցանկացած լրացուցիչ սարքավորումներին: Այսպիսի
արտադրանքը չի կարելի խառնել չտեսակավորված կենցաղային աղբի հետ:
Արգելվում է սույն փաստաթղթի բովանդակության՝ որևէ եղանակով կատարված
ամբողջական կամ մասնակի վերարտադրությունը, փոխանցումը, տարածումը կամ
պահեստավորումը, առանց «Nokia»-ից նախօրոք ստացված գրավոր թույլատվության:
Nokia, «Nokia-ն մոտեցնում է մարդկանց», «Էքսպրես-օն» անվանումների
հեղինակային իրավունքները կամ հեղինակային գրանցված իրավունքները պատկանում
են «Nokia» կորպորացիային: Այսուհետև հիշատակվող այլ ապրանքային կամ
հիմնարկության անվանումների հեղինակային իրավունքները կարող են պատկանել
նրանց համապատասխան սեփականատերերին:
Page 3
«Nokia թյունը» «Nokia» կորպորացիայի ձայնային հեղինակային նշանն է:
«Nokia»-ն շարունակվող կատարելագործման քաղաքականություն է վարում.
«Nokia»-ն իրավունք է վերապահում առանց նախօրոք տեղյակ պահելու
փոփոխություններ և բարելավումներ կատարել այս փաստաթղթում նկարագրված որևէ
արտադրանքի մեջ:
«Nokia»-ն կամ նրա լիցենզավորողները ոչ մի կերպ չեն կարող
պատասխանատվություն կրել տվյլաների կամ շահույթի որևէ կորստի, կամ որևէ
հատուկ, պատահական, հետևանքային կամ անուղղակի կերպով պատճառված վնասի
համար:
Սույն փաստաթղթի բովանդակությունը ներկայացվում է «ինչպես որ կա»:
Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, չի տրվում ոչ մի երաշխիք՝ բացահայտ
կամ ենթադրյալ, ներառյալ վաճառքի պիտանելիության և մասնավոր նպատակներին
համապատասխանելու ենթադրվող երաշխիքները, բայց դրանով չսահմանափակված, սույն
փաստաթղթի բովանդակության ճշտության և վստահելիության վերաբերյալ: «Nokia»-ն
իրավունք է վերապահում վերանայել այս փաստաթուղթը կամ վերացնել այն՝ առանց
նախօրոք տեղյակ պահելու:
Այս արտադրանքին վերաբերող որոշ ապրանքների և ծրագրային միջոցների
առկայությունը կարող է տարբերվել՝ ռեգիոնից կախված:Խնդրում ենք դիմել «Nokia»-ի
ձեր գործավարին:
Սույն սարքը կարող է նյութեր, տեխնոլոգիաներ կամ ծրագրեր պարունակել, որոնց
ԱՄՆ-ից կամ այլ երկրներից արտահանման օրենսդրական կամ կանոնակարգային
սահմանափակումներ կարող են լինեն:Օրենքը խախտումը արգելված է:
9255470/2-րդ հրատարակություն HY
Page 4
4
Բովանդակություն
Բովանդակություն
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ............................................... 6
Ընդհանուր տեղեկատվություն ...................................................... 12
Խնամք և սպասարկում ............................................................... 47
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ .......................49
Page 6
6
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընթերցեք այս պարզ ցուցումները: Դրանց չհետևելը կարող է վտանգավոր
կամ անօրինական լինել: Լրացուցիչ տեղեկությունների համար ընթերցեք
օգտագործողի ամբողջական ուղեցույցը:
ՍԱՐՔԻ ԱՆՎՏԱՆԳ ՄԻԱՑՈՒՄ
Սարքը մի միացրեք այն դեպքերում, երբ բջջային հեռախոսի
օգտագործումը արգելված է, կամ եթե այն կարող է
ռադիոխանգարում կամ վտանգ առաջացնել:
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հետեւեք տեղական բոլոր օրենքներին: Ավտոմեքենա վարելիս
ձեռքերը միշտ ազատ պահեք՝ այն ղեկավարելու համար:
Ավտոմեքենա վարելիս, Ձեր առաջնային մտահոգությունը պետք
է լինի ճանապարհային անվտանգությունը:
ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ
Բոլոր անլար սարքերը ենթակա են ռադիոխանգարումների, ինչը
կարող է բացասաբար անդրադառնալ դրանց աշխատանքի վրա:
ԱՆՋԱՏԵՔ ՀԵՌԱԽՈՍԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Հետևեք բոլոր կանոններին: Անջատեք սարքը բժշկական
սարքավորումների մոտակայքում:
Page 7
7
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՋԱՏԵՔ ՀԵՌԱԽՈՍԸ ՕԴԱՆԱՎԵՐՈՒՄ
Հետևեք բոլոր կանոններին: Անլար սարքերը կարող են
առաջացնել ռադիոխանգարումներ:
ԱՆՋԱՏԵՔ ՎԱՌԵԼԻՔԻ ԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Սարքից մի օգտվեք վառելիքի վերալիցքավորման կետերում:
Սարքից մի օգտվեք վառելիքի և քիմիական նյութերի
մոտակայքում:
ԱՆՋԱՏԵՔ ՀԵՌԱԽՈՍԸ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Հետևեք բոլոր կանոններին: Սարքից մի օգտվեք, երբ
կատարվում են պայթեցման աշխատանքներ:
ԽԵԼԱՄՏՈՐԵՆ ՕԳՏՎԵՔ
Սարքից օգտվեք միայն նորմալ դիրքում, ինչպես բացատրված է
արտադրանքի փաստաթղթերում: Մի դիպեք ալեհավաքին, եթե
չկա դրա անհրաժեշտությունը:
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Այս սարքի տեղադրումը եւ վերանորոգումը կարող է կատարվել
միայն որակյալ մասնագետների կողմից:
ԼՐԱՑՈՒՑՒՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ
Օգտագործեք միայն թույլատրված լրացուցիչ սարքեր և
մարտկոցներ: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
Page 8
8
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՋՐԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ձեր սարքը ջրակայուն չէ. այն չոր պահեք:
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՊԱՏՃԵՆՆԵՐ
Մի մոռացեք սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների
համար պահեստային պատճեններ ստեղծել կամ դրանք գրի
առնել:
ԱՅԼ ՍԱՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆ
Այլ սարքերին միացնելիս կարդացեք դրանց օգտագործման
ուղեցույցը՝ անվտանգությունն ապահովող մանրամասն
հրահանգներ ստանալու համար: Մի միացրեք անհամատեղելի
սարքեր:
ԾԱՅՐԱՀԵՂ ԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՆԳԵՐ
Համոզվեք, որ սարքի հեռախոսային գործառույթը միացված է
և աշխատում է: Սեղմեք «ավարտ» ստեղնը այնքան անգամ,
մինչեւ էկրանը մաքրվի եւ սարքը վերադառնա սպասման ռեժիմ:
Մուտքագրեք արտակարգ իրավիճակների հեռախոսահամարը և
սեղմեք զանգահարելու ստեղնը: Հայտնեք ձեր գտնվելու վայրը:
Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք:
Page 9
9
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Տեղեկություններ սարքի մասին
■
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել
EGSM 900 և GSM 1800 ցանցում օգտագործման համար: Ցանցերի
մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմեք Ձեր ծառայություն
մատուցողին:
Սույն սարքի հնարավորություններից օգտվելիս ենթարկվեք բոլոր
օրենքներին և հարգեք տեղական սովորությունները, այլոց անձնական
կյանքի անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ
հեղինակային իրավունքները:
Նախազգուշացում. սույն սարքի` զարթուցիչից բացի որևէ
այլ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ
սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի
օգտագործումը կարող է առաջացնել ռադիոխանգարում կամ
վտանգ ներկայացնել:
Ցանցային ծառայություններ
■
Հեռախոսը օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն
ստանաք անլար կապի ծառայություններ մատուցողի կողմից: Սարքի
հնարավորություններից շատերից օգտվելու համար պահանջվում են
ցանցի հատուկ ծառայություններ: Բոլոր ցանցերը չէ, որ թույլ են տալիս
օգտվել այդ հնարավորություններից. որոշ ցանցեր կարող են պահանջել,
Page 10
10
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն
մատուցողի հետ՝ այդ ծառայություններից օգտվելու համար: Ծառայություն
մատուցողը կարող է Ձեզ տեղեկացնել և բացատրել, թե ծառայության
համար ինչ վճար կարող է գանձվել: Որոշ ցանցերում կարող են լինել
սահմանափակումներ, որոնք կարող են ազդել ցանցային ծառայություններից
օգտվելու Ձեր հնարավորության վրա: Օրինակ, որոշ ցանցեր կարող են
հնարավորություն չտալ օգտվելու բոլոր լեզուների լեզվական նշաններից եւ
ծառայություններից:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջած լինել, որ սարքի
որոշ հնարավորություններ անջատվեն կամ ակտիվացված չլինեն:
Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա ձեր սարքի
հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև հատուկ փոխդասավորություն
ունենալ, ինչպիսիք են հրամանացանկում եղած անվանումների, դրանց
հերթականության և օգտագործվող պատկերանշանների փոփոխությունները:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայություն
մատուցողին:
Լիցքավորման սարքեր և լրացուցիչ
■
սարքավորումներ
Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
Page 11
11
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Օգտագործելուց առաջ անպայման ստուգեք լիցքավորիչի մոդելի համարը:
Սույն սարքը կարող է լիցքավորվել հետևյալ մոդելի լիցքավորիչներով.
AC-2, ACP-7 կամ ACP-12:
Նախազգուշացում. օգտագործեք միայն Nokia-ի կողմից
թույլատրված և հենց այս մոդելի համար նախատեսված
մարտկոցներ, լիցքավորիչներ և լրացուցիչ սարքեր: Ցանկացած
այլ տեսակների օգտագործումը կարող է չեղյալ դարձնել
երաշխիքը և վտանգավոր լինել:
Nokia-ի կողմից թույլատրված լրացուցիչ սարքերի առկայությունը
պարզելու համար խնդրում ենք դիմել ձեր գործակալին: Լրացուցիչ սարքերի
հոսանքի լարն անջատելիս բռնեք և քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը:
Page 12
12
Ընդհանուր տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
Մուտքի ծածկագրերը
■
Հեռախոսի հետ տրամադրվող անվտանգության ծածկագիրը
•
պաշտպանում է ձեր հեռախոսը չարտոնված օգտագործումից: Նախապես
սահմանված ծակագիրը 12345 է:
SIM քարտի հետ տրամադրվող PIN ծածկագիրը օգնում է պաշտպանել
•
Ձեր քարտը չարտոնված օգտագործումից:
Որոշ SIM քարտերի հետ տրամադրվող PIN2 ծածկագիրը պահանջվում
•
է որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու
համար:
SIM քարտի հետ կարող են տրամադրվել PUK եւ PUK2 ծածկագրեր:
•
Եթե դուք հաջորդաբար երեք անգամ սխալ PIN կամ PIN2 ծածկագիր
եք մուտքագրում, ձեզանից կպահանջվի մտցնել PUK կամ PUK2
ծածկագրերը: Եթե դուք դրանք չունեք, կապվեք ծառայությունների Ձեր
տեղական մատակարարի հետ:
կարգավորում սահմանելու համար, թե ձեր հեռախոսը ինչպես է
օգտագործելու մուտի ծածկագրերը եւ անվտանգության սահմանումները:
Page 13
13
Ընդհանուր տեղեկատվություն
Հիշողության համօգտագործում
■
Սույն սարքի հետևյալ հնարավորությունները կարող են հիշողությունը
համօգտագործել. Հաղորդագրություններ, Կոնտակտներ և Ստեղծա-
գործել: Այս հնարավորություններից մեկը կամ ավելին օգտագործելը
կարող է նվազեցնել նույն հիշողությունը համօգտագործող այլ
հնարավորություններին հատկացվող հիշողությունը: Օրինակ, բազմաթիվ
տեքստային հաղորդագրությունների պահպանումը կարող է օգտագործել
ողջ մատչելի հիշողությունը: Ձեր սարքը կարող է հաղորդագրություն ցույց
տալ հայտնելով, որ հիշողությունը լիքն է, եթե դուք փորձեք հիշողությունը
համօգտագործող հնարավորություններից օգտվել: Նման դեպքում ջնջեք
համօգտագործվող հիշողության մեջ պահվող որոշ տեղեկություններ կամ
մուտքագրված տվյալները, որպեսզի կարողանաք շարունակել աշխատանքը:
Որոշ գործառույթներ, օրինակ՝ Կոնտակտներ, այլ գործառույթների
հետ համատեղ օգտագործվող հիշողությունից բացի, կարող են ունենալ
հատկապես իրենց համար նախատեսված որոշակի քանակությամբ
հիշողություն:
Page 14
14
Սկսում ենք
1. Սկսում ենք
Ստեղներ և մասեր
■
Երբ հեռախոսը պատրաստ է օգտագործման,
և ոչ մի նիշ մուտքագրված չէ, հեռախոսը
սպասողական ռեժիմում է
Ցանցի հզորությունը (1).
•
Մարտկոցի լիցքավորման
•
մակարդակը (2)
Ընտրության ստեղնի
•
գործառույթները (3)
Ընտրության ստեղները (4)
•
Տեղաշարժի ստեղները (5)
•
«Զանգել» ստեղնը (6)
•
«Վերջ» ստեղնը և «Հոսանք»
•
ստեղնը (7)
Ստեղնաշար (8)
•
Page 15
15
Սկսում ենք
Տեղադրեք SIM քարտը և մարտկոցը
■
Բոլոր SIM քարտերը փոքր երեխաներից հեռու պահեք:
SIM քարտերի քարտերի առկայության և համապատասխան
ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք Ձեր SIM
քարտի մատակարարին, որը կարող է Ձեր ծառայություն մատուցողը կամ
այլ վաճառող լինել:
ամրակը (5): Համոզվելով, որ քարտի թեք կտրված անկյունը վերևի աջ
կողմում է և ոսկե կոնտակտը ներքևում է, տեղադրեք SIM քարտը (6):
Փակեք SIM քարտի ամրակը (7) և սեղմեք այն՝ տեղում ամրակայելու
նպատակով: Տեղադրեք մարտկոցը (8, 9)
Page 16
16
Սկսում ենք
Մարտկոցի լիցքավորումը
■
Միացրեք լիցքավորիչը փոփոխական հոսանքի
1.
պատի վարդակին:
Լիցքավորիչի խրոցը մտցրեք հեռախոսի տակ
2.
գտնվող բնիկը: Մարտկոցի ցուցիչը կսկսի
շարժվել:
Եթե Չի լիցքավորվում տեքստն է արտացոլվում, մի փոքր սպասեք,
անջատեք լիցքավորիչը, նորից միացրեք ու կրկին փորձեք: Եթե
դարձյալ չի լիցքավորվում, կապվեք ձեր վաճառողի հետ:
Երբ մարտկոցը լրիվ լիցքավորված է, ցուցիչի շարժումը դադարում
3.
է: Անջատեք լիցքավորիչը հեռախոսից և փոփոխական հոսանքի
խրոցակից:
Page 17
17
Սկսում ենք
Միացնելը և անջատելը
■
Սեղմեք և մի քանի վայրկյան պահեք «Վերջ»
ստեղնը:
Օգտագործեք հեռախոսը միայն նրա համար
բնական աշխատանքային դիրքում:
Ձեր սարքը ներքին ալեհավաք ունի:
Նշում. ինչպես ցանկացած այլ ռադիոհաղորդիչ սարքի
պարագայում, պետք է խուսափել ալեհավաքին անտեղի
դիպչելուց, երբ այն գտնվում է աշխատանքի մեջ: Օրինակ,
խուսափեք բջջային ալեհավաքին դիպչել հեռախոսազանգի
ընթացքում: Հաղորդիչ կամ ընդունիչ ալեհավաքի հետ հպումը
ազդում է ռադիոհաղորդակցության որակի վրա, ինչի հետևանքով
սարքը կարող է ավելի շատ էլեկտրական հոսանք պահանջել,
քան այլապես անհրաժեշտ կլիներ` նվազեցնելով մարտկոցի
ծառայության ժամանակը:
Նշում. Խուսափեք այս միացմանը
ձեռք տալուց, քանի որ այն զգայուն
է էլեկտրոստատիկ լիցքաթափման
հանդեպ:
Page 18
18
Սկսում ենք
Ցուցադրման ռեժիմ
■
Դուք կարող եք դիտել, թե ինչպես են օգտագործվում ձեր հեռախոսի
որոշակի գործառույթները: Եթե SIM քարտը տեղադրված չէ, ապա ընտրեք
Ցուց. > ՀիմունքներԱվելին կամ Խաղեր:
Եթե SIM քարտը տեղադրված է, ապա ընտրեք Ցանկ >
Այլ գործա-ռույթներ > Ցուցադրում > Հիմունքներ կամ Ավելին:
Ստեղների համակցությունը սպասողական
■
ռեժիմում
Սեղմեք վերև տեղաշարժի ստեղնը, հասնելու համար Զանգեր:
Սեղմեք ներքև տեղաշարժի ստեղնը, հասնելու համար այն անուններին ու
համարներին, որոնք պահվում են Կոնտակտներ:
Հաղորդագրություն գրելու համար սեղմեք ձախ տեղաշարժի ստեղնը:
Ցուցադրական ռեժիմին անցնելու համար սեղմեք աջ տեղաշարժի ստեղնը:
Սեղմեք և պահեք * խոսող ժամացույցը ակտիվացնելու համար:
Նախկինում հավաքված համարների ցուցակը բացելու համար, մի անգամ
սեղմեք «Զանգել» ստեղնը: Իջեք կամ բարձրացեք՝ մինչև հասնեք ձեր
ուզած անվանը կամ համարին: Տվյալ համարով զանգելու համար սեղմեք
«Զանգել» ստեղնը:
Page 19
19
Սկսում ենք
Ստեղնաշարի արգելափակումը
■
Ստեղները պատահմամբ սեղմելուց խուսափելու համար,
ստեղնաշարը արգելափակելու նպատակով ընտրեքՑանկ
և արագորեն սեղմեք *. արգելափակումը հանելու համար
ընտրեք Բացել, և արագորեն սեղմեք *:
Ձեր սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների պաշտոնական
համարով զանգահարելը կարող է հնարավոր լինել, նույնիսկ երբ
ստեղնաշարն արգելափակված է:
Ընտրեք արտակարգ իրավիճակի ծառայության համարը և սեղմեք
«Զանգել» ստեղնը: Արտակարգ իրավիճակի ձեր մուտքագրած համարը չի
արտացոլվում էկրանի վրա:
Ձեռքի քուղ
■
Հանեք ետևի կափարիչը, տեղադրեք քուղը՝ ինչպես
ցուցադրված է նկարի վրա: Տեղադրեք ետևի
կափարիչը:
Page 20
20
Զանգելու գործառույթները
2. Զանգելու գործառույթները
Զանգելը և զանգին պատասխանելը
■
Զանգելու համար արեք հետևյալը.
Մուտքագրեք հեռախոսի համարը, անհրաժեշտության դեպքում
1.
ներառնելով տարածքի ծածկագիրը: Անհրաժեշտության դեպքում, երկրի
ծածկագիրը նույնպես պետք է ներառնվի:
Տվյալ համարով զանգելու համար սեղմեք «Զանգել» ստեղնը:
2.
Խոսափողի կամ գլխադիրի ձայնը զանգի ընթացքում բարձրացնելու
համար սեղմեք աջ տեղաշարժի ստեղնը, իջեցնելու համար՝ ձախը:
Եկած զանգին պատասխանելու համար սեղմեք «Զանգել» ստեղնը: Զանգը
առանց պատասխանելու մերժելու համար սեղմեք «Վերջ» ստեղնը:
Page 21
21
Զանգելու գործառույթները
Բարձրախոս
■
Առկայության դեպքում դուք կարող եք ընտրել Բրձր. կամ Հեռ. ՝
խոսակցության ընթացքում բարձրախոսը կամ խոսափողը օգտագործելու
նպատակով:
Նախազգուշացում. բարձրախոսից օգտվելիս, հեռախոսը ականջին
մոտ մի պահեք, քանի որ ձայնը կարող է չափազանց բարձր լինել:
Page 22
22
Տեքստ մուտքագրելը
3. Տեքստ մուտքագրելը
Դուք կարող եք երկու տարբեր եղանակով տեքստ մուտքագրել՝ տեքստի
ավանդական մուտքագրում, որը նշվում է կամ ստորոգելիական
մուտքագրում (ներկառուցված բառարանով), որը նշվում է :
Տեքստի ավանդական մուտքագրման համար հաջորդաբար սեղմեք այն
ստեղնը, որի վրա գրված է ձեր ուզած տառը՝ մինչև այն չհայտնվի:
Տեքստ մուտքագրելիս ստորագելիական մուտքագրմանը անցնելու համար
ընտրեք Գործ. > Բառարան և ձեր ընտրած լեզուն: Այն անջատելու համար
ընտրեք Գործ. > Բռրն անջտ. է:
Տեքստի ստորոգելիական մուտքագրման համար արեք հետևյալը.
Ձեր ուզած բառը մուտքագրելու համար, առանձին տառի համար սեղմեք
1.
համապատասխան ստեղնը:
Եթե արտացոլված բառը ձեր ուզածն է, սեղմեք 0 և սկսեք գրել
2.
հաջորդ բառը:
Բառը փոխելու համար, սեղմեք * մինչև ձեր ուզած բառի հայտնվելը:
Եթե բառից հետո արտոցոլվել է ? նիշը, ապա բառարանում այն չկա:
Բառը բառարանի մեջ ավելացնելու համար, ընտրեք Բառ, մուտքագրեք
բառը (ավանդական եղանակով) և ընտրեք OK:
Տեղեկություններ տեքստի ավանդական և ստորոգելիական մուտքագրման
մասին.
Page 23
23
Տեքստ մուտքագրելը
Տարածություն բացելու համար սեղմեք 0:
•
Տեքստը մուտքագրելիս, մուտքագրման եղանակը արագ փոխելու
•
համար, մի քանի անգամ սեղմեք # և ստուգեք էկրանի վերևում գտնվող
նշանը:
Թիվ ավելացնելու համար սեղմեք և պահեք ձեր ընտրած թվի ստեղնը:
•
Ավանդական մուտքագրման ժամանակ հատուկ նիշերի ցուցակը
•
տեսնելու համար սեղմեք *; ստորոգելիական մուտքագրման ժամանակ
սեղմեք և պահեք *:
Page 24
24
Ցանկի գործառույթները
4. Ցանկի գործառույթները
Սպասողական ռեժիմում ընտրեք Ցանկ և ձեր ցանկացած ցանկն ու
ենթացանկը: Ընտրեք Ելք կամ Ետ՝ ցանկի ընթացիկ մակարդակից դուրս
գալու համար: Անմիջապես սպասողական ռեժիմին վերադառնալու համար
սեղմեք «Վերջ» ստեղնը:
Այստեղ նկարագրված են ցանկի ոչ բոլոր գործառույթներն ու ընտրանքները:
Հաղորդագրություններ
■
Հաղորդագր. կարգավ.
Հաղորդագրությունները վերակարգավորելու համար ընտրեք Ցանկ >
Հաղորդագրություններ > Հաղորդագր. կարգավ. :
Ընտրեք Փոխանց. ռեժ. > Հաղորդագր. կենտրոնի համարը` պահելու
համար այն հեռախոսահամարները, որոնք անհրաժեշտ են տեքստային և
պատկերային հաղորդագրություններ ուղարկելու համար: Դուք այդ համարը
ստանում եք ծառայությունների ձեր մատակարարից:
Ընտրեք Նշանների արտացոլում (ցանցի սպասարկում) սահմանելու
համար, թե Ամբողջական կամ Նվազեցված կոդավորումն է օգտագործվելու
տեքստային հաղորդագրություններն ուղարկելիս:
Page 25
25
Ցանկի գործառույթները
Ընտրեք Համարների ֆիլտրում՝ ֆիլտրված համարների ցուցակը դիտելու
կամ խմբագրելու համար:
Նոր հաղորդագրություն
Ձեր սարքը թույլ է տալիս ուղարկել մեկ տեքստային հաղորդագրության
համար նշագրերի սահմանված քանակից ավելի մեծ տեքստային
հաղորդագրություններ: Երկար հաղորդագրություններն ուղարկվում
են որպես երկու կամ ավելի հաջորդական հաղորդագրություններ: Ձեր
ծառայություն մատուցողը կարող է համապատասխան վարձ գանձել:
Շեշտեր կամ այլ նշաններ ունեցող նշանագրերը, ինչպես նաեւ որոշ
լեզուների նշանագրերը սովորականից ավելի տեղ են զբաղեցնում՝
սահմանափակելով մեկ հաղորդագրությամբ ուղարկվող նշագրերի քանակը:
Նիշերի հնարավոր քանակը և հաղորդագրության արդեն մուտքագրված
նիշերի քանակը ցուցադրվում են էկրանի վերևի աջ անկյունում, օրինակ՝
917/1:
Սպասողական ռեժիմում ընտրեք Ցանկ > Հաղորդագրություններ > Նոր
1.
հաղորդագրություն:
Գրեք հաղորդագրությունը:
2.
Հաղորդագրությունը ուղարկելու համար ընտրեք Գործ. > Ուղարկել,
3.
մուտքագրեք ստացողի հեռախոսի համարը և ընտրեք OK:
Page 26
26
Ցանկի գործառույթները
Նշում. հեռախոսը կարող է ցույց տալ, որ Ձեր
հաղորդագրությունը ուղարկվել Գրութ. ուղարկված է սարքի մեջ
ծրագրված հաղորդագրությունների կենտրոնի համարին: Ձեր
սարքը չի կարող ցույց տալ, արդյոք նախատեսված հասցեատերը
հաղորդագրությունը ստացել է, թե՝ ոչ: Հաղորդագրությունների
ծառայության մասին հավելյալ տեղեկությունների համար դիմեք
Ձեր ծառայությունը մատուցողին:
Տեքստային հաղորդագրություն կարդալը
Երբ դուք տեքստային հաղորդագրություններ եք ստանում, նոր
հաղորդագրությունների քանակը, ինչպես նաև դրա սիմվոլիկ պատկերը
սպասողական ռեժիմում ցուցադրվում են էկրանի վրա:
Ընտրեք Ցուցդ. ՝ հաղորդագրությունները անմիջապես տեսնելու
համար, կամ Ելք՝ դրանք ավելի ուշ դիտելու համար Ցանկ >
Հաղորդագրություններ > Ստացված:
Սևագրեր և Ուղարկված
Սևագրեր ցանկում դուք կարող եք տեսնել այն հաղորդագրությունները,
որոնք դուք պահել եք Պահպանել ցանկում: Ուղարկված ցանկում դուք
կարող եք տեսնել այն հաղորդագրությունների պատճենները, որոնք դուք
ուղարկել եք:
Page 27
27
Ցանկի գործառույթները
Գրաֆիկ. հղրդագրութ. (ցանցային ծառայություն)
Դուք կարող եք ստանալ և ուղարկել պատկերներ պարունակող
հաղորդագրություններ: Ստացված պատկերային հաղորդագրությունները
պահվում են Ստացված: Ուշադրություն դարձրեք, որ յուրաքանչյուր
պատկերային հաղորդագրություն պարունակում է մի քանի տեքստային
հաղորդագրություն: Հետևաբար, մեկ պատկերային հաղորդագրությունը
կարող է ավելին արժենալ, քան մեկ տեքստային հաղորդագրությունը:
Նշում. պատկերային հաղորդագրություններ ուղարկելու
հնարավորությունից կարելի է օգտվել միայն եթե ծառայություն
մատուցողը ապահովում է այդ հնարավորությունը: Միայն
պատկերային հաղորդագրություն ստանալու հնարավորությունը
ունեցող համատեղելի սարքերը կարող են պատկերային
հաղորդագրություններ ստանալ և ցուցադրել: Ընդունող սարքից
կախված՝ պատկերային հաղորդագրության տեսքը կարող է
տարբեր լինել:
Ջնջել հաղորդագր.
Բոլոր կարդացված հաղորդագրությունները կամ որևէ ֆոլդերում պահվող
բոլոր հաղորդագրությունները ջնջելու համար ընտրեք Ցանկ > Հաղորդա-
գրություններ > Ջնջել հաղորդագր. > Բոլորը. կարդ. կամ ձեր ուզած
ֆոլդերը:
Page 28
28
Ցանկի գործառույթները
Կոնտակտներ
■
Դուք կարող եք անուններ և հեռախոսահամարներ պահել հեռախոսի կամ
SIM քարտի հիշողության մեջ: Ներքին հեռախոսագիրքը մինչև 200 անուն
է պահում:
Անուն և հեռախոսահամար փնտրելը
Սպասողական ռեժիմում սեղմեք ներքև տեղաշարժի ստեղնը և
մուտքագրեք անվան առաջին տառը: Վերև կամ ներքև գնացեք՝
ձեր ուզած անվանը հասնելու համար:
Բացի այդ, դուք կարող եք օգտագործել Կոնտակտներ ցանկի հետևյալ
ընտրանքները.
Ավելացնել կոնտակտ — Հեռախոսագրքում անուններ և
հեռախոսահամարներ պահելու համար:
Ջնջել — Հեռախոսագրքից մեկ-մեկ կամ բոլորը մեկից անուններ և
հեռախոսահարներ հեռացնելու համար:
Պատճենել — Ներքին հեռախոսագրքից SIM հեռախոսագրքի մեջ կամ
հակառակը անուններ և հեռախոսահամարներ պատճենելու համար՝ բոլորը
միասին կամ մեկ-մեկ:
Page 29
29
Ցանկի գործառույթները
Կոնտակտների կարգավորումը
Ընտրեք Ցանկ > Կոնտակտներ > Կարգավորումներ և առկա ընտրանքներից
որևէ մեկը.
Ընտրված հիշողություն — Ընտրել, որ անունները և հեռախոսի համարները
պահվեն Հեռախոս կամ SIM քարտ: Երբ դուք փոխում եք SIM քարտը, SIM
քարտ հիշողությունն է ինքնաբերաբար ընտրվում:
Կոնտակտներ — Ընտրել, թե ինչպես են ցուցադրվելու անունները և
հեռախոսի համարները: Երբ դուք դիտում եք Ինֆո. որևէ կոնտակտի
Կոնտակտներ, որը դրված է Ցուցակ կամ Միայն անուն, ապա SIM
քարտի հիշողության մեջ պահված անունը և հեռախոսահամարը նշվում
են այսպես , իսկ հեռախոսի հիշողության մեջ պահված անունը և
հեռախոսահամարը նշվում են այսպես :
Հիշ. վիճակը — Ստուգելու համար, թե քանի անուն և հեռախոսահամար
արդեն կա և քանիսը դեռ կարող է պահվել յուրաքանչյուր հեռախոսագրքում:
Զանգեր
■
Հեռախոսը գրանցում է չընդունված, ընդունված զանգերի
համարները, ինչպես նաև ձեր հավաքված համարները, ձեր
հեռախոսազրույցների մոտավոր տևողությունը և ուղարկված ու
ստացված հաղորդագրությունների քանակը:
Page 30
30
Ցանկի գործառույթները
Հեռախոսը գրանցում է չընդունված և ընդունված զանգերը, եթե
այն միացված է, գտնվում է ցանցի սպասարկման դաշտում և ցանցը
տրամադրում է այդ գործառույթները:
Զանգի ժամանակաչափերը
ԸնտրեքՑանկ > Զանգեր > Զանգի տևողություն տեսնելու համար վերջին
հեռախոսազրույցի, ձեր կողմից ընդունված բոլոր հեռախոսազրույցների,
ձեր կողմից կատարված բոլոր հեռախոսազրույցների կամ բոլոր
հեռախոսազրույցների մոտավոր տևողությունը:
Ժամանակաչափը զրոյական վիճակի բերելու համար ընտրեք Ժամանակա-
չափը զրոյացնել, մուտքագրեք անվտանգության ծածկագիրը և սեղմեք OK:
Նշում. ծառայություն մատուցողի՝ հեռախոսազանգերի և այլ
ծառայությունների համար ներկայացրած հաշիվը կարող է
տարբեր լինել, կախված ցանցի հատկություններից, րոպեավճարի
հաշվարկման կլորացումից, հարկերից, և այլն:
Կարգավորումներ
■
Այս ցանկի օգնությամբ, դուք կարող եք ճշտել հեռախոսի
տարբեր կարգավորումները: Կարգավորումները իրենց
սկզբնական արժեքներին բերելու համար ընտրեք Վերականգնել
հիմն. կարգավ. :
Page 31
31
Ցանկի գործառույթները
Ազդանշանի կարգավորում
Ընտրեք Ցանկ > Կարգավորումներ > Ազդանշանի կարգավորում և առկա
ընտրանքներից որևէ մեկը.
Զանգի մեղեդի — Եկող զանգերի մեղեդին սահմանելու համար:
Զանգի բարձրությունը — Զանգերի և հաղորդագրությունների մեղեդիների
բարձրությունը սահմանելու համար: Եթե դուք ընտրում եք Զանգի բարձ-
րությունը 2-րդ կամ ավելի բարձր մակարդակը, ապա ձեր հեռախոսի կողմից
ընդունվող հեռախոսազանգի բարձրությունը աճում է առաջինից մինչև ձեր
ընտրած մակարդակը:
Թրթռազանգ — Հեռախոսազանգ կամ հաղորդագրություն ստանալիս,
Ընտրեք Ժամացույց՝ ժամացույցը ցուցադրելու, ժամանակը կարգավորելու,
կամ ժամանակի ձևաչափը խմբագրելու համար:
Եթե մարտկոցը հանվել է հեռախոսից, կարող է անհրաժեշտություն
առաջանալ նորից սահմանելու ժամը և ամսաթիվը:
Page 33
33
Ցանկի գործառույթները
Զանգ. կար-գավորումներ
Ընտրեք Ցանկ > Կարգավորումներ > Զանգ. կարգավորումներ և առկա
ընտրանքներից որևէ մեկը.
Ընտրեք Զանգի վերահասցեավո-րում (ցանցային ծառայություն)՝
ձեր եկող զանգերը ձեր ձայնային փոստին կամ այլ հեռախոսի համարի
վերահասցեավորելու համար: Տեղաշարժեք վերահասցեավորման ձեր
ընտրանքի վրա և ընտրեք Միացնել՝ ընտրելու համար վերահասցեավորման
ընտրանքը, և Հրաժարվել՝ առանց ընտրելու դուրս գալու համար; որպեսզի
ստուգեք, արդյոք ընտրանքը ակտիվացել է թե ոչ, ընտրեք Ստուգել;
որոշակի վերահասցեավորումները հետաձգելու համար, ընտրեք Սհմն.
հտձ. ժմ. (մատչելի չէ վերահասցեավորման բոլոր ընտրանքների համար):
Միևնույն ժամանակ կարող են ակտիվ լինել մի քանի վերահասցեավորման
ընտրանքներ: Երբ Բոլոր ձայն. զանգերը վերահասց. ընտրանքն է
ակտիվացված, նշանն է արտացոլվում էկրանի վրա սպասողական
վիճակում: Բոլոր վերահասցեավորումները չեղյալ դարձնելու համար,
ընտրեք Անջատել բոլոր վերահասց. :
Ընտրեք Իմ համարի ուղարկում (ցանցային ծառայություն), որոշելու
համար, թե ձեր հեռախոսահամարը ցուցադրվելու է, թե ոչ՝ այն անձի
հեռախոսին, որին զանգահարում եք:
Ընտրեք Ավտոհավաքում կարգավորելու այն, որ ձեր հեռախոսը միանալու
10 փորձ անի չհաջողված միացումից հետո:
Page 34
34
Ցանկի գործառույթները
Զանգի սպասում (ցանցային ծառայություն), որպեսզի ցանցը ձեզ
տեղեկացնի ձեզ հեռախոսազրույցի ընթացքում եկած նոր զանգի մասին:
Ընտրեք Լեզու` էկրանին արտացոլվող տեքստի լեզուն ընտրելու համար:
Արժեքի կարգավորում
Նշում. ծառայություն մատուցողի՝ հեռախոսազանգերի և այլ
ծառայությունների համար ներկայացրած փաստացի հաշիվը
կախված է ցանցի հատկություններից, րոպեավճարի հաշվարկի
կլորացումից, հարկերից, և այլն:
Ընտրեք Ցանկ > Կարգավորումներ > Արժեքի կարգավորում, և Կանխա-
վճարի վերահսկում՝ (ցանցային ծառայություն) կանխավճարի մասին
տեղեկատվությունը տեսնելու համար; Զանգի ժմնկաչափ՝ խոսակցության
տևողությունը արտացոլելու կամ չարտացոլելու համար; Զանգի ամփոփում՝
խոսակցության տևողության մասին հաշվետվությունը արտացոլելու կամ
չարտացոլելու համար:
Նշում. հաշվի վրա վճարման միավորների կամ դրամի միավորների
սպառվելու դեպքում հեռախոսազանգեր կարող են կատարվել
Page 35
35
Ցանկի գործառույթները
միայն սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների պաշտոնական
համարին:
Ընտրեք Ավտոպատասխան, որպեսզի հեռախոսը 5 վայրկյան հետո
ավտոմատ պատասխանի եկած զանգին:
Պիտույքների կարգավորման ցանկի ընտրանքը տեսանելի է դառնում միայն
այն դեպքում, երբ պիտույքներից որևէ մեկը միացվում է հեռախոսին:
Աջ ընտրության ստեղնի կարգավորումը
Սպասողական վիճակում դուք կարող եք ընտրել Գնալ` ստեղների
համակցության ցանկը տեսնելու համար: Ստեղների համակցություն
սահմանելու կամ կազմելու համար ընտրեք Ցանկ > Կարգավորումներ >
Աջ ընտ. ստեղ. կարգ. : Տեղաշարժվեք մինչև Գործառ. ընտր. `
ընտրելու համար այն գործառույթները, որոնք դուք ուզում եք վերագրել
ստեղների համակցությանը: Տեղաշարժվեք մինչև Դասավորել՝ ստեղների
համակցության ցանկում գործառույթների հերթականությունը դասավորելու
համար:
Page 36
36
Ցանկի գործառույթները
Ժամացույց
■
Սպասողական ռեժիմում ընտրեք Ցանկ > Ժամացույց >
Ազդանշ. ժամը՝ ազդանշանի ժամը սահմանելու համար:
Տեղաշարժվեք մինչև Ազդ. մեղեդի՝ զարթուցիչի մեղեդին ընտրելու համար,
Կրկնվող ազդ. որպեսզի սահմանեք, թե ազդանշանը մեկ անգամ է հնչելու,
թե մշտապես՝ շաբաթվա որոշակի օրերին, և Խոսող ժամ. , որ հեռախոսը
բարձրաձայն հնչեցնի ժամը: Երբ հնչում է ազդանշանը, ընտրեք Ավրտ՝
ազդանշանը ընդհատելու համար, կամ Քիչ ուշ՝ որ այն լռի ու նորից հնչի
10 րոպե անց:
Եթե զարթուցիչի ծրագրված ժամն է, իսկ սարքը անջատված վիճակում է,
սարքը ինքնաբերաբար կմիանա և կսկսի արձակել զարթուցիչի ձայնային
ազդանշանը: Եթե դուք ընտրեք Ավրտ սարքը կհարցնի, թե արդյոք դուք
ցանկանու՞մ եք այն ակտիվացնել հեռախոսազանգեր կատարելու համար:
Սարքը անջատելու համար ընտրեք Ոչ, իսկ հեռախոսազանգեր ստանալու
կամ կատարելու համար՝ Այո: Մի ընտրեք Այո այն դեպքերում, երբ անլար
հեռախոսի օգտագործումը կարող է ռադիոխանգարումներ կամ վտանգ
առաջացնել:
Հիշեցումներ
■
Ազդանշանի մեղեդու հետ կարճ տեքստ պահելու համար ընտրեք
Ցանկ > Հիշեցումներ > Ավելացնել նորը: Երբ գա հիշեցման
Page 37
37
Ցանկի գործառույթները
ժամը, ընտրեք Լքել՝ ազդանշանը ընդհատելու համար, կամ Հետձգ. ՝ որ
ազդանշանը նորից հնչի 10 րոպե անց:
Այլ գործառույթներ
■
Հաշվիչ
Նշում. սույն հաշվիչը սահմանափակ ճշտություն ունի և
նախագծված է պարզ հաշվարկների համար:
Ընտրեք Ցանկ > Այլ գործառույթներ > Հաշվիչ:
Սեղմեք 0 -ից 9 ստեղները՝ թվանշանները, և #` տասնորդականի
1.
կետը, մուտքագրելու համար: Մուտքագրված թվանշանի նշանը փոխելու
համար սեղմեք *.
կամ տեղաշարշվեք ներքև՝ +, -, x, կամ / ընտրելու համար:
2.
Եթե անհրաժեշտ է, կրկնեք 1 և 2 քայլերը:
3.
Պատասխանը ստանալու համար ընտրեք Հվսր:
4.
Page 38
38
Ցանկի գործառույթները
Փոխարկիչ
Դուք կարող եք տարբեր չափման միավորներ փոխարկել:
Սպասողական ռեժիմում ընտրեք Ցանկ > Այլ գործա-ռույթներ >
Փոխարկիչ: Վերջին 5 փոխարկումները դիտելու համար ընտրեք Վերջին
5-ը: Կարող եք նաև ընտրել նախօրոք սահմանված չափման միավորների 6
դասեր: Ջերմաստիճ. , Կշիռ, Երկարություն, Մակերես, Ծավալ, և Արժույթ:
Դուք կարող եք ավելացնել ձեր սեփական փոխարկումները Իմ փոխարկ.
օգնությամբ:
Փոխարկում կատարելիս՝ փոխարկման մեջ չափման միավորների տեղերը
փոխելու համար, դուք կարող եք սեղմել վերև-ներքև տեղաշարժի ստեղները:
Ստեղծագործել
Ընտրեք Ցանկ > Այլ գործա-ռույթներ > Ստեղծա-
գործել և մեղեդին: Զանգի ձեր սեփական մեղեդին
ստեղծելու համար ստեղների միջոցով մուտքագրեք
նոտաները: Օրինակ՝ սեղմեք 4՝ ֆա նոտան
մուտքագրելու համար: Սեղմեք 8 կարճացնելու (-) և
9` երկարացնելու (+) համար նոտայի կամ դադարի տևողությունը: Սեղմեք
0` դադար ավելացնելու, *՝ օկտավան սահմանելու, և #՝ նոտան կտրուկ
դարձնելու համար (կիրառելի e մի b սի նոտաների համար):
Page 39
39
Ցանկի գործառույթները
Երբ մեղեդին ստեղծված է, ընտրեք Գործ. > Վերարտադրել, Պահպանել,
Տեմպ, Ուղարկել, Ջնջել կամ Ելք:
Հետին պլանում ակտիվ մնացած չանջատված կիրառական ծրագրերը
արագացնում են մարտկոցի լիցքաթափումը և կրճատում են դրա
աշխատանքի տևողությունը:
SIM ծառայություններ
■
Ձեր SIM քարտը կարող է տրամադրել ձեր համար մատչելի
լրացուցիչ ծառայություններ: Այդ ցանկը ցույց է տրվում միայն
այն դեպքում, երբ ձեր SIM քարտը սպասարկում է այն: Ցանկի անվանումը
և բովանդակությունը կախված են ձեր SIM քարտից:
Տեղեկատվություն ստանալու համար կապվեք ծառայությունների ձեր
մատակարարի հետ:
Page 40
40
Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ
5. Տեղեկություններ մարտկոցի
վերաբերյալ
Լիցքավորում և լիցքաթափում
■
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Մարտկոցը
կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց
ի վերջո այն մաշվելու է: Երբ նկատեք, որ խոսակցության և սպասման
ժամանակահատվածը նկատելիորեն ավելի կարճ է դարձել, քան սովորաբար,
մարտկոցը փոխեք: Օգտագործեք միայն այնպիսի մարտկոցներ և Ձեր
մարտկոցները վերալիցքավորեք միայն այնպիսի լիցքավորիչներով, որոնք
Nokia-ի կողմից նախատեսված են այս սարքի համար:
Եթե փոխարինված մարտկոցն առաջին անգամ է օգտագործվում, կամ եթե
մարտկոցը երկար ժամանակ չի օգտագործվել, գուցե անհրաժեշտ լինի
միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի
լիցքավորումը սկսելու համար:
Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և
սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված
մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի
շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում ամբողջությամբ
լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
Page 41
41
Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ
Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե
պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր
լինի զանգահարել:
Մարտկոցը միայն իր իսկական նպատակով օգտագործեք: Վնասված
լիցքավորման սարքը կամ մարտկոցը օգտագործել չի կարելի:
Մարտկոցի վրա կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում
կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ,
ամրակ, կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և
բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական
շերտերի տեսք ունեն): Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք
պահեստային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում եք պահում:
Հպակների կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ
միացում է առաջացրել:
Մարտկոցը տաք կամ սառը պայմաններում, օրինակ՝ փակ մեքենայի մեջ
ամռանը կամ ձմռանը պահելը, նվազեցնում է մարտկոցի ունակությունն
ու շահագործման ժամկետը: Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև
25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում: Տաք կամ սառը մարտկոցով
սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել, նույնիսկ եթե մարտկոցը
ամբողջովին լիցքավորված լինի: Մարտկոցի աշխատանքը հատկապես
սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:
Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Վնասվելու
դեպքում նույպես մարտկոցը կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս
գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր է,
Page 42
42
Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ
մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն
մի նետեք որպես կենցաղային աղբ:
«Nokia»-ի վստահելի մարտկոց ընտրելու
■
ուղեցույց
Ձեր անվտանգության համար միշտ Nokia-ի բնօրինակ մարտկոցներ
օգտագործեք: Համոզվելու համար, որ Nokia-ի բնօրինակ մարտկոց եք ձեռք
բերում, ստուգեք Nokia Original Enhancements պատկերանշանի
առկայությունը փաթեթավորման վրա և ստուգեք հոլոգրամային պիտակը
հետևյալ քայլերի միջոցով:
Բոլոր չորս քայլերը հաջողությամբ ավարտելը չի երաշխավորում մարտկոցի
բնօրինակ լինելը: Եթե պատճառներ ունեք կասկածելու, որ մարտկոցը
Nokia-ի բնօրինակ մարտկոց չէ, խուսափեք այն օգտագործելուց և տարեք
Nokia-ի մոտակա լիազոր սպասարկման կետ կամ վաճառքի գործակալի
մոտ՝ համապատասխան աջակցություն ստանալու համար: Nokia-ի լիազոր
սպասարկման կետը կամ վաճառքի գործակալը կստուգեն մարտկոցի
իսկությունը: Եթե մարտկոցի իսկությունը հնարավոր չէ պարզել, մարտկոցը
վերադարձրեք այնտեղ, որտեղից գնել եք:
Page 43
43
Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ
Ինքնատիպ հոլոգրամ
Պիտակի վրայի հոլոգրամը դիտելիս պետք
1.
է մի անկյան տակ տեսնեք Nokia ձեռքերը
միացնող նշանը, և մի այլ անկյան տակ
նայելիս՝ Nokia Original Enhancements
պատկերանշանը:
Հոլոգրամը ձախ, աջ, ներքև և վերև թեքելիս
2.
դուք պետք է նրա կողմերի վրա տեսնեք
համապատասխանաբար 1, 2, 3 և 4 կետ:
Page 44
44
Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ
Պիտակի կողքի մասը քերելուց պետք
3.
է բացվի 20-նիշանոց կոդը, օրինակ՝
12345678919876543210: Մարտկոցը
այնպես պտտեք, որպեսզի թվերը դեպի վերև
նայեն: 20-նիշանոց կոդը հարկավոր է
կարդալ վերևի տողում գտնվող թվից մինչև
ներքևի տողը:
20-նիշանոց կոդի իրական լինելը
4.
հաստատելու համար հետևեք www.nokia.
com/batterycheck կայքում տեղադրված
ցուցմունքներին:
Տեքստային հաղորդագրություն կազմելու համար մտցրեք 20-նիշանոց
կոդը, օրինակ՝ 12345678919876543210, և ուղարկեք
այն +44 7786 200276 համարով:
Page 45
45
Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ
Տեքստային հաղորդագրություն կազմելու համար.
Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների համար` բացառությամբ
•
Հնդկաստանի. մուտքագրեք 20-նիշանոց կոդը, օրինակ՝
12345678919876543210,
և ուղարկեք այն +61 427151515 համարով:
Միայն Հնդկաստանի համար. մուտքագրեք Battery, որից
•
հետո 20-նիշանոց մարտկոցի կոդը, օրինակ՝ Battery
12345678919876543210, և ուղարկեք 5555 համարով:
Հաղորդագրությունը ուղարկելիս կկիրառվեն ազգային կամ միջազգային
հաղորդագրություն ուղարկելու վճարները:
Եթե չեք կարող համոզվել, որ պիտակի վրա հոլոգրամ ունեցող Ձեր Nokia
մարտկոցը իսկական է, խնդրում ենք այն չօգտագործել: Մարտկոցը
տարեք Nokia մոտակա լիազոր սպասարկման կենտրոն կամ վաճառքների
գործակալի մոտ՝ աջակցության համար: Արտադրողի կողմից չթույլատրված
մարտկոց օգտագործելը կարող է վտանգավոր լինել և կարող է հանգեցնել
սարքի թերի աշխատանքի, կամ վնաս պատճառել Ձեր սարքին միացված
լրացուցիչ սարքերին: Դա կարող է նաև դադարեցնել սարքի երաշխիքը:
Իսկական Nokia մարտկոցների մասին լրացուցիչ տեղեկությունների
համար այցելեք www.nokia.com/battery կայքը:
Page 46
46
Լրացուցիչ սարքեր
6. Լրացուցիչ սարքեր
Լրացուցիչ սարքերի և պիտույքների մասին գործնական մի քանի խորհուրդ
Բոլոր պարագաներն ու լրացուցիչ սարքերը փոքր երեխաներից հեռու
•
պահեք:
Որևէ պարագայի կամ լրացուցիչ սարքի հոսանքի լարը անջատելիս
•
բռնեք և քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը:
Պարբերաբար ստուգեք, որ ավտոմեքենայում տեղադրված լրացուցիչ
•
սարքերը ամրացված լինեն և պատշաճորեն գործեն:
Ավտոմեքենայի մեջ լրացուցիչ բարդ սարքերի տեղադրումը պետք
•
է կատարվի միայն համապատասխան որակավորում ունեցող
մասնագետների կողմից:
Page 47
47
Խնամք և սպասարկում
Խնամք և սպասարկում
Ձեր սարքը լավագույն նախագծման և հմուտ աշխատանքի արդյունք է,
և նրա հետ պետք է զգուշությամբ վարվել: Հետևյալ խորհուրդները կօգնեն
ձեզ պահպանել արտադրողի երաշխիքը:
Աշխատեք սարքը չոր պահել: Տեղումները, խոնավությունը
•
և հեղուկների բոլոր տեսակները կարող են աղեր պարունակել, որոնք
կարող են հանգեցնել էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե
ձեր սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ
սպասեք, մինչև սարքը լրիվ չորանա:
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում օգտագործել. դրանից
•
շարժական մասերն ու էլեկտրոնային բաղադրամասերը կարող են
վնասվել:
Սարքը չի կարելի շոգ վայրերում պահել: Բարձր ջերմաստիճանները
•
կարճացնում են էլեկտրոնային սարքերի կյանքը, վնասում
մարտկոցները, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայի որոշ
տեսակները:
Սարքը չի կարելի ցուրտ վայրերում պահել: Երբ այն վերադառնում
•
է բնական ջերմաստիճանին, սարքի ներսում կարող է խոնավություն
խտացվել և վնասել էլեկտրոնային բաղադրամասերը:
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն
•
ուղեցույցում:
Page 48
48
Խնամք և սպասարկում
Սարքը վայր մի գցեք, մի խփեք, կամ ցնցեք: Կոպիտ վերաբերմունքը
•
կարող է կոտրել էլեկտրոնային և մեխանիկական նուրբ
բաղադրամասերը:
Սարքը մաքրելիս չի կարելի ուժեղ քիմիական նյութեր, մաքրող
•
լուծիչներ կամ ախտահանիչ ուժեղ նյութեր օգտագործել:
Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է լցվել շարժական մասերի
•
արանքը և խանգարել պատշաճ աշխատանքին:
Միայն սարքի հետ մատակարարված կամ արտադրողի հավանությունը
•
ստացած ալեհավաք օգտագործեք: Չարտոնված, փոփոխված, կամ
լրացուցիչ ալեհավաքները կարող են հեռախոսին վնաս պատճառել
և խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնավորող օրենքները:
Լիցքավորման սարքերը միայն տան մեջ օգտագործեք:
•
Այն կարևոր տվյալները, որոնք ուզում եք պահպանել (օրինակ
•
ծանոթների համարներն ու օրացույցային նշումները), հարկավոր
է պահեստավորել՝ սարքը սպասարկման ուղարկելուց առաջ:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերվում են հեռախոսին,
մարտկոցին, լիցքավորման սարքին, կամ լրացուցիչ որևէ սարքի: Եթե
սարքերից որևէ մեկը պատշաճ չի գործում, նորոգման համար այն տարեք
լիազորված սպասարկման մոտակա կենտրոնը:
Page 49
49
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
Անվտանգության համար լրացուցիչ
տեղեկություններ
Հեռախոսը և լրացուցիչ սարքերը կարող են մանր մասեր պարունակել:
Դրանք փոքր երեխաներից հեռու պահեք:
Աշխատանքային միջավայր
■
Սույն սարքը օգտագործման ժամանակ համապատասխանում է
ռադիոհաճախությունների (RF) ճառագայթման պահանջներին՝ բնական
դիրքում (ականջին սեղմած) կամ մարմնից առնվազն 2.2 սանտիմետր
(7/8 դյույմ) հեռավորության վրա: Հեռախոսը մարմնի վրա՝ տեղափոխման
պայուսակի կամ գոտու ամրակի մեջ տեղադրված ժամանակ, դրանք չպետք է
մետաղներ պարունակեն և պետք է սարքը մարմնից նշված հեռավորության
վրա պահեն:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ հաղորդելու
համար սարքը պահանջում է բարձրորակ միացություն ցանցի հետ: Որոշ
դեպքերում տվյալներ պարունակող ֆայլերի կամ հաղորդագրությունների
հաղորդումը կարող է հետաձգվել մինչև նման միացությունը առկա լինի:
Համոզվեք, որ վերը նշված հեռավորությանը վերաբերող պայմանները
պահպանվում են մինչև տվյալների հաղորդման ավարտը:
Page 50
50
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
Սարքի որոշ մասեր մագնիսական հատկություններ ունեն: Մետաղական
մասերը կարող են ձգվել դեպի սարքը: Վարկային քարտեր կամ
մագնիսական պահեստավորման այլ հարմարանքներ չի կարելի սարքի
մոտակայքում տեղադրել, քանի որ դրանց վրա գրանցված տեղեկությունները
կարող են ջնջվել:
Հեռախոսի որոշ մասեր մագնիսական հատկություններ ունեն: Մետաղական
որևէ մասեր կարող է ձգվեն դեպի հեռախոսը: Քրեդիտ քարտեր կամ
մագնիսական պահեստավորման այլ հարմարանքները չի կարելի սարքի
մոտակայքում տեղադրել, քանի որ դրանց վրա գրանցված տեղեկությունները
կարող են ջնջվել:
Բժշկական սարքավորումներ
■
Ռադիոհաղորդիչ ցանկացած սարքավորման աշխատանք` ներառյալ
անլար հեռախոսները, կարող են խանգարել բավարար պաշտպանություն
չունեցող բժշկական սարքավորումների աշխատանքին: Խորհրդակցեք
բժշկի կամ բժշկական սարքավորումն արտադրողի հետ՝ պարզելու համար,
թե արդյո՞ք այդ բժշկական սարքերը բավարար պաշտպանություն ունեն
ռադիոհաճախության արտաքին էներգիայից, կամ եթե այլ հարցեր ունեք:
Բժշկական հաստատություններում գտնվելիս հեռախոսն անջատեք,
եթե դա պահանջվում է այդտեղ փակցված կանոններով: Հնարավոր
է, որ հիվանդանոցներն ու առողջապահական հաստատությունները
սարքավորումներ օգտագործեն, որոնք զգայուն են արտաքին
ռադիոհաճախության էներգիայի նկատմամբ:
Page 51
51
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
Սրտախթանիչներ
Սրտախթանիչներ արտադրողները խորհուրդ են տալիս առնվազն 15.3
սանտիմետր (6 դյույմ) հեռավորություն ապահովել անլար հեռախոսի
և սրտախթանիչի միջև՝ դրա աշխատանքի հնարավոր խանգարումներից
խուսափելու համար: Այս խորհուրդը համապատասխանում է
Անլար տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի և անկախ
հետազոտությունների արդյունքներին և խորհուրդներին: Սրտախթանիչ
կրող մարդիկ պետք է անեն հետևյալը.
Սարքը միշտ սրտախթանիչից առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ)
•
հեռավորության վրա պահել:
Սարքը ծոցագրպանում չպահել:
•
Սարքը պահել սրտախթանիչի նկատմամբ հակադիր ականջին՝
•
հնարավոր ազդեցությունը նվազեցնելու համար:
Սրտախթանիչի աշխատանքին խոչընդոտող ազդեցության կասկածի դեպքում
սարքն անջատեք և մարմնից հեռացրեք:
Լսողական ապարատներ
Թվային անլար որոշ սարքեր կարող են խանգարել որոշ լսողական օժանդակ
սարքերի աշխատանքին: Եթե խանգարում է տեղի ունենում, խորհրդակցեք
Ձեր ծառայություն մատուցողի հետ:
Page 52
52
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
Ավտոմեքենաներ
■
Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում
սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային
համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման համակարգեր,
էլեկտրոնային արգելակման համակարգեր, արագության կառավարման
էլեկտրոնային համակարգեր, անվտանգության բարձիկների համակարգեր
և այլն): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ավտոմեքենան կամ
օժանդակ սարքավորումներն արտադրողին կամ նրա ներկայացուցչին:
Միայն որակավորված մասնագետը պետք է սպասարկի սարքավորումները և
դրանք տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը
կարող են վտանգավոր լինել և դադարեցնել սարքի երաշխիքը:
Պարբերաբար ստուգեք, որ ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար
բոլոր սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին են: Սարքի,
դրա մասերի և լրացուցիչ սարքերի հետ նույն խցիկում չի կարելի այրվող
հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել: Անվտանգության
բարձիկներ ունեցող ավտոմեքենաներում հարկավոր է հիշել, որ
անվտանգության բարձիկները մեծ ուժով են փչվում: Անվտանգության
բարձիկի վրա կամ նրա բացման տարածքում չի կարելի որևէ իր տեղադրել`
ներառյալ ամրացված կամ շարժական անլար սարքավորումները: Եթե
ավտոմեքենայի միջի անլար սարքավորումները սխալ տեղադրված լինեն
և անվտանգության բարձիկը փչվի, դա կարող է լուրջ վնասվածքների
պատճառ դառնալ:
Page 53
53
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
Օդանավի թռիչքի ժամանակ սարքից օգտվելն արգելվում է: Անջատեք
Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդանավում անլար
հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը կարող է վտանգ
ներկայացնել օդանավի աշխատանքի համար, խանգարել անլար
հեռախոսային ցանցի աշխատանքին և խախտել օրենքը:
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
■
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում գտնվելիս, սարքը անջատեք
և հետևեք բոլոր ցուցանակներին ու հրահանգներին: Հնարավոր
պայթյունավտանգ միջավայրերին են պատկանում բոլոր այն վայրերը,
որտեղ սովորաբար խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել:
Նման վայրերում կայծը կարող է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել,
ինչը կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և նույնիսկ
մահ: Սարքը անջատեք վառելիքի լցակայաններում: Վառելանյութի
պահեստավորման և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ
վայրերում, որտեղ պայթեցման աշխատանքներ են կատարվում, հետևեք
ռադիոսարքավորումների օգտագործման սահմանափակումներին: Հնարավոր
պայթյունավտանգ մթնոլորտ ունեցող վայրերը սովորաբար, բայց ոչ միշտ,
հստակ նշված են լինում: Դրանց են վերաբերում նավերում տախտակամածի
տակ գտնվող տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ
պահեստավորման վայրերը, հեղուկ գազով (օրինակ՝ պրոպանով կամ
բութանով) աշխատող ավտոմեքենաները և այն վայրերը, որտեղ օդը
Page 54
54
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
քիմիական նյութեր ու մասնիկներ է պարունակում, ներառյալ փոշին կամ
մետաղափոշին:
Ծայրահեղ դեպքի հեռախոսազանգեր
■
Ուշադրություն. անլար հեռախոսները, ներառյալ սույն սարքը,
գործում են ռադիոազդանշանների անլար և վերերկրյա ցանցերի,
ինչպես նաև օգտվողի կողմից ծրագրավորվող գործառույթների
միջոցով: Այդ պատճառով բոլոր դեպքերում չէ, որ հնարավոր
է միացությունը երաշխավորել: Կարևոր դեպքերում, օրինակ
բժշկական ծայրահեղության դեպքում, չի կարելի հույսը
ամբողջովին անլար սարքի օգտագործման վրա դնել:
Ծայրահեղ դեպքում զանգահարելու համար հարկավոր
է անել հետևյալը.
եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի
1.
հզորությունը բավարար է:
Որոշ ցանցեր կարող են պահանջել, որ սարքի մեջ պատշաճ կերպով
իրական SIM քարտ տեղադրված լինել:
Սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ
2.
է էկրանը մաքրելու համար և սպասման ռեժիմին վերադարձեք:
Page 55
55
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
Մտցրեք ձեր վայրի՝ ծայրահեղ դրության դեպքում հավաքվելիք համարը:
3.
Ծայրահեղ դեպքում զանգահարելու համարները կարող են վայրից վայր
տարբեր լինել:
Սեղմեք զանգահարելու ստեղնը:
4.
Որոշ հնարավորությունների օգտագործման մեջ լինելու դեպքում, կարող
է անհրաժեշտ լինի այդ հնարավորությունները անջատել՝ ծայրահեղ դեպքի
զանգը կատարելուց առաջ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար
դիմեք սույն ուղեցույցին կամ ծառայությունը մատուցողին:
Ծայրահեղ դեպքի հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ բոլոր
տեղեկություննեը հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է, որ
դժբախտ պատահարի վայրում ձեր անլար հեռախոսը կապի միակ միջոցը
լինի: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև նման հրահանգ ստանալը:
Տեղեկություններ սերտիֆիկացիայի մասին (SAR)
■
ՍՈՒՅՆ ԲՋՋԱՅԻՆ ՍԱՐՔԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ:
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն
նախագծված է այնպես, որ միջազգային ուղեցույցներով նախատեսված
ռադիոճառագայթման սահմանները չգերազանցի: Այդ ուղեցույցները
մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից և
ներառում են այն անվտանգ սահմանները, որոնք մշակված են բոլոր
Page 56
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց
տարիքից կամ առողջական վիճակից:
Շարժական սարքերի ճառագայթման ուղեցույցը Կլանման Տեսակարար
Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավոր է օգտագործում:
ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված
հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ):
SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ
դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության
մակարդակով՝ ստուգվող բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող
սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից
ցածր լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին
միանալու համար անհրաժեշտ նվազագույն հզորությունը: Այս արժեքը
փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես այն
բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:
Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտագործելու
դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.82 Վտ/կգ:
Լրացուցիչ սարքերի և պիտույքների օգտագործումը կարող է SARի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են
տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և չափումների ազգային
պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի
վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել www.
nokia.com ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի
տեղեկատվական էջում:
56
Loading...
+ hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.