Nokia C2-01 User's Guide [hy]

Nokia C2-01 Օգտագործողի ուղեցույց
Հրատարակություն
1.2
2 Բովանդակություն

Բովանդակություն

Անվտանգություն 4
Տեղեկություններ Ձեր սարքի մասին 5 Ցանցային ծառայություններ 5
Սկսում ենք 7
Հիմնական օգտագործում 12
Ստեղնախմբի կողպեք 12 Մուտքի կոդեր 12 Ձայնի ուժգնության կարգավորում 13 Սպասման ռեժիմ 13 Ցուցիչներ 13 Նավարկում ընտրացանկերում 14 Դյուրանցումներ 14 Օպերատորի ընտրացանկ 14 Սարքն առանց SIM քարտի օգտագործելը 15 Տեքստ մուտքագրելը 15 Nokia հաշիվ և Nokia-ի Ovi ծառայություններ 16 Ovi Խանութի մասին 16
Կոնտակտներ 16
Կանչեր 17
Զանգահարելը և զանգին պատասխանելը 17 Բարձրախոս 17 Զանգահարելու դյուրանցումներ 18 Մատյան 18
Հաղորդագրությունների փոխանակում 18
Տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրություններ 18 Փոստ 20 Ձեր ընկերների հետ զրուցելը 21 Շտապ հաղորդագրություններ 21 Nokia Xpress ձայնային հաղորդագրություններ 21 Ձայնային հաղորդագրություններ 21 Հաղորդագրության պարամետրեր 22
Կազմակերպիչ 22
Զարթուցիչ 22 Օրացույց և անելիքների ցանկ 22
Համացանց կամ Ինտերնետ 23
Համացանցային ծառայությանը միանալը 23
Միջոցներ 24
Խցիկ և վիդեո 24 FM ռադիո 24 Ձայնագրանցիչ 25 Նվագարկիչ 25
Պատկերասրահ 26
Պարամետրեր 27
Պրոֆիլներ 27 Հնչերանգներ 28 Ցուցասարք 28 Օր և ժամ 28 Համաժամացում և կրկնօրինակում 29 Միացնելիություն 29 Կանչ և հեռախոս 31 Գործարանային պարամետրերը վերականգնելը 31
Ստանալ լրացուցիչ օգնություն 31
Աջակցություն 31 Սարքի ծրագրակազմի թարմացումների մասին 32 Սարքի ծրագրակազմի թարմացում` ձեր սարքի օգտագործմամբ 32
ԱՀ-ի միջոցով սարքի ծրագրակազմը թարմացնելը 33
Շրջակա միջավայրի պահպանում 34
Խնայեք էներգիան 34 Վերամշակում 34
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին 35
Բովանդակություն 3
4 Անվտանգություն

Անվտանգություն

Ընթերցեք այս պարզ ցուցումները: Դրանց չհետևելը կարող է վտանգավոր կամ անօրինական լինել: Լրացուցիչ տեղեկությունների համար ընթերցեք օգտագործողի ուղեցույցն ամբողջությամբ:

ՍԱՐՔԻ ԱՆՎՏԱՆԳ ՄԻԱՑՈՒՄ

Սարքը մի միացրեք այն դեպքերում, երբ բջջային հեռախոսի օգտագործումը արգելված է, կամ եթե այն կարող է ռադիոխանգարում կամ վտանգ առաջացնել:

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հետևեք տեղական բոլոր օրենքներին: Ավտոմեքենա վարելիս ձեռքերը միշտ ազատ պահեք՝ այն ղեկավարելու համար: Ավտոմեքենա վարելիս Ձեր առաջնային մտահոգությունը պետք է լինի ճանապարհային անվտանգությունը:

ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄ

Բոլոր անլար սարքերը կարող են ենթարկվել ռադիոխանգարումների ազդեցությանը, ինչն իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ դրանց աշխատանքի վրա:

ԱՆՋԱՏԵԼ ՍԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Պահպանել բոլոր սահմանափակումները: Սարքն անջատեք օդանավերում, բժշկական սարքավորումների, վառելանյութերի, քիմիական նյութերի կամ պայթեցման աշխատանքների մերձակայքում:

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Այս սարքի տեղադրումը և նորոգումը կարող են կատարվել միայն որակյալ մասնագետների կողմից:

ԼՐԱՍԱՐՔԵՐ ԵՎ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ

Օգտագործեք միայն թույլատրված լրասարքեր և մարտկոցներ: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:

ՋՐԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Ձեր սարքը ջրակայուն չէ. այն չոր պահեք:
Անվտանգություն 5
Տեղեկություններ Ձեր սարքի մասին Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել (E)GSM 850, 900, 1800
և 1900 ՄՀց ցանցեր և UMTS 900/1900/2100 ՄՀց ցանցեր-ում օգտագործման համար: Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային կայքերին միանալու համար նախապես տեղադրված էջանիշեր ու հղումներ և դեպի երրորդ անձանց կայքեր մուտք գործելու հնարավորություն տալ: Դրանք կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-ն դրանց համար որևէ պատասխանատվություն չի ստանձնում: Եթե այդպիսի կայքեր եք մտնում, նախազգուշական միջոցներ ձեռնարկեք անվտանգության կամ դրանց բովանդակության առնչությամբ:
Ուշադրություն. Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է, որ սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի օգտագործումը կարող է ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ ներկայացնել:
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է արգելել որոշ պատկերների, երաժշտության և այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:
Սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար ստեղծեք պահեստային պատճեններ կամ դրանք գրի առեք:
Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝ անվտանգության վերաբերյալ մանրամասն հրահանգներ ստանալու համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները կարող են տարբերվել Ձեր սարքի էկրանին ցուցադրվածներից:
Ձեր սարքի մասին այլ կարևոր տեղեկություններ ստանալու համար` տե՛ս օգտագործողի ուղեցույցը:
Ցանցային ծառայություններ Սարքն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի ծառայություններ
մատուցողի կողմից: Որոշ գործառական հնարավորություններ մատչելի են ոչ բոլոր ցանցերում, այլ հնարավորություններ կարող են պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն մատուցողի հետ՝ դրանցից օգտվելու համար: Ցանցային ծառայությունները ներառում են տվյալների փոխանցում: Ծառայության մատակարարից տեղեկացեք Ձեր տան ցանցում կիրառվող կամ այլ ցանցերում ռոումինգից օգտվելու համար սահմանված վճարների մասին: Ծառայություն մատուցողը կարող է բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող են լինել սահմանափակումներ, որոնք ազդում են այն բանի վրա, թե ինչպես կարելի է օգտվել այս սարքի որոշ հնարավորություններից, որոնք պահանջում են ցանցային ապահովում, ինչպիսին է WAP 2.0 կանխագրերի (HTTP և SSL) պես և TCP/IP կանխագրերով ու լեզվից կախված նշանագրերով գործող առանձնահատուկ տեխնոլոգիաների ապահովում:
6 Անվտանգություն
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ ֆունկցիոնալ հնարավորություններ անջատվեն կամ չակտիվացվեն: Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա Ձեր սարքի հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև ընտրովի տարրեր ունենալ, ինչպիսիք են ընտրացանկում եղած անվանումները, ընտրացանկի դասավորվածությունն ու պատկերակները:
Երկար ժամանակ գործարկելիս ինչպիսին է` տվյալների արագագործ կապակցումը սարքը կարող է տաքանալ: Շատ դեպքերում այս վիճակը բնական է: Եթե կարծում եք, որ սարքը պատշաճ չի գործում, այն տարեք մոտակա լիազոր սպասարկման կետ:

Սկսում ենք

Ստեղներ և մասեր

Սկսում ենք 7
1
2 Ականջակալ
3 Ցուցասարք
4 Ընտրության ստեղներ
5 Navi™ ստեղն (ոլորման ստեղն)
6 Կանչի ստեղն
7 Ստեղնախումբ
8 Լիցքավորիչի միակցիչ
9 Գլխային հեռախոսի միակցիչ/Nokia ԱՎ
10 Խցիկի ոսպնյակներ
11 Միկրո USB միակցիչ
12 Բարձրախոս
13 Միկրոֆոն
14 Հիշողության քարտի բնիկ
15 Դաստակի փոկի անցք

SIM քարտ և մարտկոց մտցնելը

Վերջի/Սնուցման ստեղն
միակցիչ (3.5 մմ)
Կարևոր է. Այս սարքում մի օգտագործեք մինի-UICC SIM քարտ, որը նաև հայտնի է որպես միկրո-SIM քարտ, հարմարիչով միկրո-SIM քարտ կամ SIM քարտ, որն ունի մինի-UICC անջատիչ (տե՛ս նկարը): Միկրո-SIM քարտը սովորական SIM քարտից ավելի փոքր է: Այս սարքը չի ապահովում միկրո-SIM քարտերի աշխատանքը, և անհամատեղելի SIM քարտերի օգտագործումը կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել քարտում պահվող տվյալները:
8 Սկսում ենք
SIM քարտը և դրա հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի անհրաժեշտ է զգույշ լինել քարտը օգտագործելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
1 Սեղմեք և սահեցրեք հետևի կափարիչը դեպի հեռախոսի ներքևի մասը և հանեք այն (1): 2 Հեռացնել մարտկոցը (2):
3 Բացեք SIM քարտի ամրակը (3), մտցրեք SIM քարտը՝ հպակային տիրույթով դեպի ներքև (4), և
փակեք ամրակը (5):
4 Տեղադրեք մարտկոցը (6) և փակեք հետևի կափարիչը (7):
Հիշաքարտ մտցնելը Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի microSD
քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի համար հաստատված արդյունաբերական
Սկսում ենք 9
ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն այս սարքի հետ: Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված տվյալները:
Ձեր սարքը ապահովում է մինչև այսքան հիշողության ծավալ ունեցող microSD հիշողության քարտեր 16 ԳԲ.
Սարքի հետ կարող է տրամադրվել համատեղելի հիշաքարտ, որը կարող է արդեն մտցված լինել սարքի մեջ: Հակառակ դեպքում արեք հետևյալը՝
1 Բացեք հիշողության քարտի բնիկի կափարիչը: 2 Տեղադրեք քարտը հիշողության քարտի բնիկի մեջ այնպես, որ կոնտակտային մակերևութը ուղղված
լինի դեպի վերև, և սեղմեք քարտը, մինչև այն խրվի իր տեղը:
3 Փակեք հիշողության քարտի բնիկի կափարիչը:

Հիշաքարտը հեռացնելը

Կարևոր է. Հիշողության քարտը չի կարելի հանել գործողության ընթացքում: Քարտը հանելը կարող է վնասել հիշաքարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված տվյալները:
Հեռախոսի գործարկման ընթացքում կարող եք առանց սարքն անջատելու հեռացնել կամ փոխարինել հիշողության քարտը, բայց մինչ այդ հարկավոր է համոզվել, որ տվյալ պահին ոչ մի ծրագիր հիշողության քարտից չի օգտվում:
10 Սկսում ենք
Մարտկոցի լիցքավորումը Մարտկոցը մասամբ լիցքավորվել է գործարանում: Եթե սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լիցքաթափված
է, ապա կատարեք հետևյալ քայլերը՝
1 Լիցքավորիչը միացնել պատի վարդակից: 2 Լիցքավորիչը միացրեք սարքին: 3 Երբ սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լրիվ լիցքավորված է, լիցքավորիչը նախ անջատեք սարքից
և ապա՝ պատի վարդակից:
Մարտկոցը լիցքավորելու համար որևէ հստակ ժամանակ սահմանված չէ, իսկ լիցքավորման ժամանակ կարող եք օգտվել սարքից: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի ցուցասարքին կամ հնարավոր լինի կանչեր կատարել:

Դաստակի փոխանցք կցելը

Անցկացրեք փոկը, ինչպես ցուցադրված է, և ամուր ձգեք այն:
Սարքը միացնելը կամ անջատելը Սեղմել և պահել սնուցման ստեղնը
:
Ձեզ հնարավոր է հուշվի, որպեսզի դուք ստանաք կազմաձևման պարամետրերը ձեր ծառայություն մատուցողից (ցանցային ծառայություն): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
Սկսում ենք 11

GSM ալեհավաք

Ձեր սարքը կարող է ներքին և արտաքին ալեհավաքներ ունենալ: Խուսափեք հաղորդման կամ ընդունման ընթացքում առանց անհրաժեշտության դիպչել ալեհավաքի տիրույթին: Ալեհավաքների հետ հպումը ազդում է հաղորդակցության որակի վրա, ինչը կարող է ավելի շատ սնուցում պահանջել շահագործման ընթացքում և նվազեցնել մարտկոցի ծառայության ժամկետը:
Նկարում պատկերված է ալեհավաքի զբաղեցրած տարածքը, որը նշված է մոխրագույնով:

Ականջակալ

Ուշադրություն. Տևականորեն բարձր ձայն լսելը կարող է վնասել Ձեր լսողությունը: Երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ և բարձրախոսից օգտվելիս սարքն ականջին մոտ մի պահեք:
Ուշադրություն. Գլխային հեռախոս օգտագործելը կարող է սահմանափակել արտաքին ձայներ լսելու ձեր ունակությունը: Գլխային հեռախոսից մի օգտվեք այն դեպքերում, երբ դա կարող է սպառնալիք ստեղծել Ձեր անվտանգության համար:
Սույն սարքի հետ օգտագործելու համար Nokia ԱՎ միակցիչին Nokia-ի կողմից չհաստատագրված այլ արտաքին սարք կամ գլխային հեռախոս միացնելիս հատուկ ուշադրություն դարձրեք ձայնի ուժգնությանը:
Մի միացրեք ելքային ազդանշաններ ստեղծող արտադրատեսակներ, քանի որ դա կարող է վնաս պատճառել սարքին: Nokia ԱՎ միակցիչին լարման որևէ աղբյուր մի միացրեք:
12 Հիմնական օգտագործում

Հիմնական օգտագործում

Ստեղնախմբի կողպեք

Պատահական ստեղնահպումից խուսափելու համար ընտրել Ընտցնկ և սեղմել * 3.5 ստեղնախումբը կողպելու նպատակով
Ստեղնախումբը բացելու համար ընտրել Բացել և սեղմել * 1.5 վայրկյան: Եթե անվտանգության ստեղնակողպեքն ակտիվացված է, պահանջի դեպքում մուտքագրել անվտանգության կոդը:
Երբ սարքը չի օգտագործվում, նախադրված ժամանակից հետո ստեղնախումբը ինքնաբերաբար կողպելու համար ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Հեռախոս > Ավտմտ ստղնկղպք > Միացնել:
Կանչին պատասխանելու համար, երբ ստեղնախումբը կողպված է, սեղմել կանչի ստեղնը: Կանչ ավարտելու կամ մերժելու դեպքում ստեղնախումբն ինքնաբերաբար կողպվում է
Ձեր սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարով զանգահարելը կարող է հնարավոր լինել, նույնիսկ երբ սարքը կամ ստեղնախումբը կողպված է:
Մուտքի կոդեր Անվտանգության կոդը օգնում է պաշտպանել սարքը չլիազորված գործածումից: Ընթացիկ կոդը 12345
է: Կարող եք ստեղծել և փոխել ծածկագիրը, ինչպես նաև կանխադրել, որ սարքը կատարի կոդի հարցում: Գաղտնի պահեք կոդը, պահեք այն ապահով վայրում՝ սարքից առանձին: Եթե մոռանաք կոդը սարքը արգելափակված լինելու ժամանակ, սարքն անհրաժեշտ կլինի ուղարկել սպասարկման: Կարող է գանձվել լրացուցիչ վարձ, իսկ սարքում պարունակվող անձնական բոլոր տվյալները կարող են ջնջվել: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care կետ կամ սարքի վաճառքի գործակալին:
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է չլիազորված գործածումից: Որոշ SIM քարտերի հետ տրամադրված PIN2 կոդ է պահանջվում՝ որոշակի ծառայություններից օգտվել կարողանալու համար: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրեք, ձեզնից կպահանջվի PUK կամ PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի անվտանգության մոդուլում պահվող տվյալներ մուտք գործելու համար: Կարող է ստորագրող PIN պահանջվել թվային ստորագրության համար: Արգելման նշանաբառ է պահանջվում կանչի արգելափակման ծառայությունից օգտվելիս:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր սարքն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության պարամետրերը, ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Անվտանգթն:
:
վայրկյան՝
:
Հիմնական օգտագործում 13

Ձայնի ուժգնության կարգավորում

Ուշադրություն. Տևականորեն բարձր ձայն լսելը կարող է վնասել Ձեր լսողությունը: Երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ և բարձրախոսից օգտվելիս սարքն ականջին մոտ մի պահեք:
Կանչի ընթացքում կամ աուդիո ֆայլ կամ FM ռադիո լսելիս ականջակալի կամ բարձրախոսի ձայնի ուժգնությունը կարգավորելու համար ոլորեք վեր կամ վար:
Սպասման ռեժիմ Երբ հեռախոսը պատրաստ է օգտագործման, և դուք որևէ նիշ չեք մուտքագրել, հեռախոսը սպասման
ռեժիմում է:
1
Ցանցային ազդանշանի ուժգնություն
2 Մարտկոցի լիցքավորման մակարդակ
3 Ցանցի անունը և օպերատորի պատկերանիշը
4 Ընտրության ստեղների գործառույթներ
Ձախ ընտրության Գնալ ստեղնը նախատեսված է ձեր անհատական դյուրանցումների ցանկում գործառույթներ դիտելու համար: Ցանկը դիտելիս ընտրեք Ընտրք > Ընտ. ընտրնքներ՝ առկա գործառույթները դիտելու համար, կամ ընտրեք Ընտրք > Կազմակերպել՝ ձեր դյուրանցումների ցանկում գործառույթները դասավորելու համար:
Որպեսզի հեռախոսը ցուցադրի ընտրված հնարավորությունների ցանկն ու այն տեղեկությունները, որոնցից հնարավոր է օգտվել ուղղակիորեն սպասման ռեժիմում, ընտրել Ընտցնկ > Պարամետրեր >
Ցուցասարք > Հիմնական էկրան:

Ցուցիչներ

Կան չընթերցված հաղորդագրություններ: Կան չուղարկված, դադարեցված կամ չառաքված հաղորդագրություններ: Ստեղնաշարը կողպված է
Մտից կանչի կամ տեքստային հաղորդագրության դեպքում սարքը չի զանգում: Տագնապը նախադրված է:
/ Սարքը գրանցված է GPRS կամ EGPRS ցանցերում:
/ GPRS կամ EGPRS միացումը բաց է:
/ GPRS կամ EGPRS միացումը դադարեցված է (սպասում է):
Սարքը գրանցված է 3G (UMTS) ցանցում: Bluetooth-ն ակտիվացված է
:
:
14 Հիմնական օգտագործում
Բոլոր մտից կանչերը վերահասցեավորված են դեպի այլ համար: Կանչերը սահմանափակված են փակ օգտվողների խմբով: Ներկայումս ակտիվ պրոֆիլը ժամանակավորված է Սարքին միացված է գլխային հեռախոս: Սարքը միացված չէ մեկ այլ սարքի
Նավարկում ընտրացանկերում Սարքի գործառույթները խմբավորված են ընտրացանկերում: Ընտրացանկերի ոչ բոլոր գործառույթները
կամ տարրերն են այստեղ նկարագրված:
Հիմնական էկրանից ընտրել Ընտցնկ և ցանկալի ընտրացանկը կամ ենթացանկը:
Ելք ընտրացանկի ներկա մակարդակից Ընտրել Ելք կամ Հետ:
Հիմնական էկրան վերադառնալը Սեղմել ավարտի ստեղնը:
Ընտրացանկի տեսքը փոխելը Ընտրել Ընտցնկ > Ընտրք > Հիմն. ընտցկի տեսք:
Դյուրանցումներ Անհատական դյուրանցումներով դուք կարող եք արագ մուտք գործել դեպի հեռախոսի հաճախակի
օգտագործվող գործառույթները:
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Իմ դյրանցմնր:
Ընտրության ստեղներին հեռախոսի գործառույթներ վերագրելը Ընտրել Աջ ընտր. ստեղն կամ Ձախ ընտ. ստեղն որևէ գործառույթ ցանկից:
Ոլորման ստեղնի համար դյուրանցման գործառույթներ ընտրելը Ընտրել Նավարկման ստեղն: Ոլորել ցանկալի ուղղությամբ և ընտրել Փոխել կամ Վերագր և որևէ
գործառույթ ցանկից:
, օգտագործեք
:
USB տվյալների մալուխ
:
Օպերատորի ընտրացանկ Մուտք գործեք ձեր ցանցային օպերատորի կողմից տրամադրված ծառայությունների պորտալ: Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմեք ձեր ցանցային օպերատորին: Օպերատորը կարող է այս ընտրացանկը թարմացնել սպասարկման հաղորդագրությամբ:
Հիմնական օգտագործում 15
Սարքն առանց SIM քարտի օգտագործելը Ձեր սարքի որոշ գործառույթներ, օրինակ՝ խաղերը, կարող են օգտագործվել առանց SIM քարտ
տեղադրելու: Թռիչքի պրոֆիլում անհասանելի հնարավորությունները հնարավոր չէ ընտրել ընտրացանկերից:
Տեքստ մուտքագրելը Տեքստային ռեժիմներ
Տեքստ մուտքագրելու համար (օրինակ՝ հաղորդագրություններ գրելիս) կարող եք օգտվել տեքստերի ավանդական կամ կանխատեսող ներմուծման եղանակներից:
Տեքստ գրելիս սեղմեք և պահեք Ընտրք՝ տեքստերի ավանդական ներմուծման եղանակից, որը նշված է
պատկերակով, պատկերակով նշված կանխատեսող ներմուծման եղանակին անցնելու համար, և՝
հակառակը: Ոչ բոլոր լեզուներն են կանխատեսող ներմուծման եղանակով ապահովված:
Տառաշարերը նշված են
Տառաշարը փոխելու համար սեղմեք #: Տառային ռեժիմից անցնելու համար սեղմեք ու պահեք # և ընտրեք Թվային ռեժիմ: Թվային ռեժիմից տառային ռեժիմին
անցնելու համար սեղմեք ու պահեք #:
Գրելու լեզուն նախադրելու համար ընտրեք Ընտրք > Գրելու լեզուն.
Տեքստերի ավանդական ներմուծում Շարունակաբար սեղմեք 2-9 թվային ստեղները, մինչև հայտնվի ձեր ցանկացած գրանշանը:
Գրանշանների առկայությունը կախված է գրելու ընտրված լեզվից:
Եթե Ձեր ուզած հաջորդ գրանշանը գտնվում է այն նույն ստեղնի վրա, ինչ նախորդը, սպասեք, մինչև հայտնվի շարժագիծը, այնուհետև մուտքագրեք գրանշանը:
Հաճախակի օգտագործվող կետադրական նշաններ և հատուկ գրանշաններ ներածելու համար շարունակաբար սեղմեք 1: Հատուկ նիշերի ցանկ մուտք գործելու համար սեղմեք *: Բացատ ավելացնելու համար սեղմեք 0:
, և պատկերակներով:
պատկերակով նշված թվային ռեժիմին
Տեքստերի կանխատեսող ներմուծում Տեքստերի կանխատեսող ներմուծումը հիմնված է ներկառուցված բառարանի վրա, որում կարող եք նաև
նոր բառեր ավելացնել:
1 Սկսեք բառ գրել՝ գործածելով 2-9 ստեղները: Յուրաքանչյուր ստեղն միայն մեկ անգամ սեղմել մեկ
տառ գրելու համար:
2 Բառը հաստատելու համար ոլորեք դեպի աջ կամ ավելացրեք բացատ:
Եթե բառը ճիշտ չէ, մի քանի անգամ սեղմեք * և բառն ընտրեք ցուցակից:
16 Կոնտակտներ
Եթե բառից հետո արտացոլվել է ? սիմվոլը, ապա տվյալ բառը, որը դուք մտադիր էիք գրել, բառարանում չկա: Բառարանում բառ ավելացնելու համար ընտրեք Հեգել: Մուտքագրեք բառը՝ օգտվելով տեքստերի ավանդական ներմուծման եղանակից, և ընտրեք Պահպ:
Բաղադրյալ բառեր գրելու համար մուտքագրեք բառի առաջին մասը և այն հաստատելու համար ոլորեք դեպի աջ: Գրեք բառի վերջին մասը և հաստատեք բառը:
3 Սկսեք գրել հաջորդ բառը:
Nokia հաշիվ և Nokia-ի Ovi ծառայություններ Կարող եք ստեղծել Nokia հաշիվ Ձեր համակարգչում կամ բջջային սարքում:
Nokia-ի Ovi ծառայությունների և Ձեր Nokia հաշվի օգնությամբ կարող եք, օրինակ`
Ստանալ անվճար Ovi Փոստի հաշիվ
Ovi Խանութից ներբեռնել խաղեր, ծրագրեր, տեսանյութեր և կանչի մեղեդիներ
Ծառայությունների առկայությունը կարող է նաև տարբերվել՝ երկրից կամ տարածաշրջանից կախված. որոշ լեզուներ չեն ապահովվում:
Ovi-ի մասին ավելին իմանալու համար, այցելեք www.ovi.com:
Nokia հաշիվը ավելի ուշ ստեղծելու համար օգտագործեք Ձեր սարքը` Ovi ծառայություն մուտք գործելու համար, և Դուք կհիշեցվեք հաշիվ ստեղծելու մասին:

Ovi Խանութի մասին

Ovi Խանութում կարող եք ձեր սարք ներբեռնել բջջային խաղեր, ծրագրեր, տեսահոլովակներ,
պատկերներ, թեմաներ և զանգի ազդանշաններ: Որոշ տարրեր անվճար են: Մնացածի համար պետք է վճարեք ձեր կրեդիտ քարտի կամ հեռախոսային հաշվի միջոցով: Վճարման եղանակների մատչելիությունը կախված է ձեր բնակության երկրից և ցանցի օպերատորից: Ovi Խանութը առաջարկում է պարունակություն, որը համատեղելի է ձեր բջջային սարքի հետ և համապատասխանում է ձեր ճաշակին և բնակության վայրին:

Կոնտակտներ

Ընտրել Ընտցնկ > Կոնտակտներ:
Դուք կարող եք անուններ և հեռախոսահամարներ պահպանել սարքի կամ SIM քարտի հիշողության մեջ: Սարքի հիշողության մեջ կարող եք պահպանել կոնտակտներ՝ հեռախոսահամարներով և տեքստային տարրերով: SIM քարտում պահպանված անուններն ու համարները նշվում են
Կոնտակտ ավելացնելը Ընտրել Ավելացնել նորը:
-ով:
Կանչեր 17
Որևէ կոնտակտի տվյալներ ավելացնելը Համոզվել, որ օգտագործվող հիշողությունը կա՛մ Հեռախոս է, կա՛մ Հեռախոս և SIM: Ընտրել Անուններ,
անցնել դեպի անունը և ընտրել Մնրմսն > Ընտրք > Ավելց. մանրամասն:
Կոնտակտ որոնելը Ընտրել Անուններ, ապա ոլորել կոնտակտների ցանկով կամ մուտքագրել անվան առաջին տառերը
Կոնտակտն այլ հիշողությամ մեջ պատճենելը Ընտրել Անուններ, անցնել դեպի կոնտակտը և ընտրել Մնրմսն > Ընտրք > Պատճենել համար: SIM
քարտում կարող եք միայն մեկ հեռախոսահամար պահպանել յուրաքանչյուր անվան համար
Կոնտակտներ պահելու վայրը, դրանց ցուցադրման եղանակը և կոնտակտներով հիշողության սպառումն ընտրելը
Ընտրել Պարամետրեր:
Այցեքարտ ուղարկելը Կոնտակտների ցանկում անցնել դեպի կոնտակտը և ընտրել Մնրմսն > Ընտրք > Ուղ. այցեքարտ: vCard
ստանդարտն ապահովող համատեղելի սարքից կարող եք ուղարկել ու ստանալ այցեքարտ
:
:
:

Կանչեր

Զանգահարելը և զանգին պատասխանելը

Կանչ կատարելը Հավաքել հեռախոսահամարը` անհրաժեշտության դեպքում ներառելով երկրի կոդն ու միջքաղաքային կոդը,
և սեղմել կանչի ստեղնը: Միջազգային կանչերի համար երկու անգամ սեղմել * ՝ միջազգային պրեֆիքս մուտքագրելու համար («+» նիշը փոխարինում է մուտքի միջազգային կոդը), մուտքագրել երկրի կոդը, միջքաղաքային կոդը՝ անհրաժեշտության դեպքում առանց նախորդող «0»-ի, և հեռախոսահամարը:
Մտից կանչին պատասխանելը Սեղմել կանչի ստեղնը:
Կանչ մերժելը Սեղմել ավարտի ստեղնը:
Ձայնի ուժգնությունը կարգավորելը Հեռախոսականչի ընթացքում ոլորեք վեր կամ վար:
Բարձրախոս Առկայության դեպքում կարող եք ընտրել Բրձրխս կամ Նորմալ՝ խոսակցության ընթացքում բարձրախոսը
կամ ականջակալը օգտագործելու նպատակով:
18 Հաղորդագրությունների փոխանակում
Ուշադրություն. Տևականորեն բարձր ձայն լսելը կարող է վնասել Ձեր լսողությունը: Երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ և բարձրախոսից օգտվելիս սարքն ականջին մոտ մի պահեք:

Զանգահարելու դյուրանցումներ

Հեռախոսահամարին թվային ստեղն վերագրելը Ընտրել Ընտցնկ > Կոնտակտներ > Արագ հավաքում, ոլորել դեպի հարկավոր թիվը (2-9) և ընտրել
Վերագր: Մուտքագրել ցանկալի հեռախոսահամարը կամ ընտրել Որոնել և պահպանված կոնտակտը:
Արագ համարահավաքն ակտիվացնելը Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Կանչ > Արագ համարհավաք > Միացնել:
Կանչի կատարում արագ համարահավաքի միջոցով Սպասման ռեժիմում սեղմել և պահել հարկավոր թվային ստեղնը
Մատյան Ձեր կանչերի, հաղորդագրությունների, տվյալների և համաժամացման իրադարձությունների մասին
տեղեկությունները դիտելու համար ընտրել Ընտցնկ > Մատյան և համապատասխան ընտրանքը:
Ծանուցում. Ծառայություն մատուցողի՝ հեռախոսազանգերի և այլ ծառայությունների համար ներկայացրած փաստացի հաշիվը կախված է ցանցի հատկություններից, րոպեավճարի հաշվարկի կլորացումից, հարկերից, և այլն:
:

Հաղորդագրությունների փոխանակում

Կարող եք ուղարկել և ստանալ տեքստային, մուլտիմեդիա, ձայնային և շտապ հաղորդագրություններ: Կարող եք նաև մշակել Ձեր էլփոստը: Հաղորդագրությունների փոխանակման ծառայություններից հնարավոր է օգտվել այն դեպքում միայն, եթե ձեր ցանցը կամ ծառայության մատակարարը ապահովում են դրանք:
Տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրություններ Դուք կարող եք ստեղծել հաղորդագրություն և ընտրովի կցել, օրինակ, նկար: Երբ ֆայլ է կցվում, Ձեր
հեռախոսը տեքստային հաղորդագրությունն ինքնաբար փոխում է մուլտիմեդիա հաղորդագրության:
Տեքստային հաղորդագրություններ Ձեր սարքն ապահովում է մեկ հաղորդագրության ծավալի սահմանափակումը գերազանցող տեքստային
հաղորդագրությունների առաքում: Երկար հաղորդագրություններն ուղարկվում են երկու կամ ավելի հաղորդագրությունների տեսքով: Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող է համապատասխան վարձ գանձել: Շեշտերով նշանագրերը, այլ նշաններ կամ որոշ լեզուների ընտրանքներ սովորականից ավելի տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի քանակը:
Հաղորդագրությունների փոխանակում 19
Ցուցադրվում է մնացած նիշերի ընդհանուր քանակը և ուղարկելու համար անհրաժեշտ հաղորդագրությունների թիվը:
Հաղորդագրություններ ուղարկելու համար Ձեր սարքում պետք է պահպանված լինի հաղորդագրությունների կենտրոնի ճիշտ համարը: Սովորաբար, այս համարը կանխադրված է լինում Ձեր SIM քարտի միջոցով:
Համարը ձեռքով կանխադրելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
1 Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Հղգն պարամետրեր > Տեքստ. հղգներ > Հղգն կենտրոններ: 2 Մուտքագրեք անունը և Ձեր ծառայության մատակարարի կողմից տրամադրված համարը:
Մուլտիմեդիա հաղորդագրություններ Մուլտիմեդիա հաղորդագրությունը կարող է պարունակել տեքստ, նկարներ և ձայնահոլովակներ:
Միայն համատեղելի ֆունկցիոնալ հնարավորություններ ունեցող սարքերը կարող են մուլտիմեդիա հաղորդագրություններ ստանալ և ցուցադրել: Ընդունող սարքից կախված՝ հաղորդագրության տեսքը կարող է տարբեր լինել:
Անլար ցանցը կարող է սահմանափակել MMS հաղորդագրությունների չափը: Եթե հաղորդագրության մեջ ներմուծված նկարի չափը գերազանցում է այս սահմանափակումը, սարքը կարող է այն փոքրացնել, որպեսզի հնարավոր լինի ուղարկել MMS-ի միջոցով:
Կարևոր է. Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս: Հաղորդագրությունները կարող են վնասակար ծրագրեր պարունակել կամ այլ կերպ վնասակար վնասակար ազդեցո ւթյ ուն ուն ենա լ Ձե ր սա րքի կամ համակարգչի վրա:
Մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայության (MMS) մատչելիությունը ստուգելու և այդ ծառայությանը գրանցվելու համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
Հաղորդագրություն ստեղծելը 1 Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Ստեղծ. հղգն և հաղորդագրության տեսակը: 2 Ում՝ դաշտում մուտքագրեք ստացողի համարը կամ էլ. փոստի հասցեն (ցանցի ծառայություն):
Ստացողին ընտրելու համար ընտրեք Ավլցնլ: Կարող եք ընտրել մեկից ավելի ստացող:
3 Գրեք Ձեր հաղորդագրությունը Տեքստ՝ դաշտում:
Հատուկ գրանիշ կամ հուզապատկեր մտցնելու համար, ընտրել Ընտրք > Մտցնել սիմվոլ: Հաղորդագրությանը բովանդակություն կցելու համար ոլորել դեպի կցուրդագոտին՝ ցուցասարքի
ներքևի մասում, և ընտրել բովանդակության ցանկալի տեսակը: Հաղորդագրության տեսակը ինքնաբերաբար վերածվում է մուլտիմեդիա հաղորդագրության:
4 Ընտրել Ուղրկել:
Ծանուցում. Ձեր սարքի էկրանին հայտնված «հաղորդագրությունն ուղարկված է» պատկերակը
կամ տեքստը չի նշանակում, որ հաղորդագրությունը ստացվել է նախատեսված նպատակատեղում:
20 Հաղորդագրությունների փոխանակում
Ծառայության մատակարարները կարող են տարբեր գներ նշանակել՝ հաղորդագրության տիպից կախված: Մանրամասների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Փոստ Էլ. փոստ նախադրելը
Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Էլփոստ:
Եթե դեռ չունեք էլ. փոստի հաշիվ, կարող եք ստեղծել Nokia հաշիվ, որը կներառի Ovi էլփոստի ծառայությունը:
1 Ընտրել Ստացեք Ovi Mail: 2 Հետևեք հրահանգներին:
Էլ-նամակ ընթերցելը, գրելը և ուղարկելը Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Էլփոստ:
Էլ-նամակ կարդալը Ընտրել որևէ էլ. նամակ և Բացել:
Կարևոր է. Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս: Հաղորդագրությունները կարող են վնասակար ծրագրեր պարունակել կամ այլ կերպ վնասակար վնասակար ազդեցություն ունենալ Ձեր սարքի կամ համակարգչի վրա:
Կցուրդներ, օրինակ՝ պատկերներ պարունակող էլ. նամակները նշվում են ամրակի պատկերակով: Հնարավոր է, որ որոշ կցուրդներ լինեն Ձեր սարքի հետ անհամատեղելի, և դրանք հնարավոր չի լինելու ցուցադրել Ձեր սարքում:
Կցուրդներ դիտելը Ընտրել որևէ կցուրդ և Դիտել:
Էլ-նամակ գրելը Ընտրել Ընտրնք > Կազմել նոր:
Էլ-նամակին ֆայլ կցելը Ընտրել Ընտրնք > Կցել ֆայլ:
Էլ-նամակ ուղարկելը Ընտրել Ուղարկել:
Էլ. փոստի ծրագիրը փակելը Ընտրել Դուրս գալ:
Հաղորդագրությունների փոխանակում 21
Ձեր ընկերների հետ զրուցելը Կարող եք զրուցել այլ առցանց օգտվողների հետ՝ օգտագործելով ձեր սարքը:
IM այն համայնքի համար, որը ապահովում է Ձեր սարքը, կարող եք օգտագործել առկա հաշիվը: Եթե գրանցված չեք IM ծառայությունում, ապա կարող եք ստեղծել հաշիվ ապահովվող IM ծառայության համար՝ օգտագործելով Ձեր համակարգիչը կամ սարքը: Ընտրացանկերը կարող են տարբեր լինել՝ կախված IM ծառայությունից:
Ծառայությանը միանալու համար ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > IM-ներ և հետևել ցուցադրվող հրահանգներին:
Շտապ հաղորդագրություններ Շտապ հաղորդագրությունները տեքստային հաղորդագրություններ են, որոնք ակնթարթորեն ցուցադրվում
են ստացվելուն պես:
Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում:
1 Ընտրել Ստեղծ. հղգն > Շտապ հղգրթյուն: 2 Ում՝ դաշտում մուտքագրեք ստացողի համարը: Ստացողին ընտրելու համար ընտրեք Ավլցնլ: Կարող
եք ընտրել մեկից ավելի ստացող:
3 Գրեք Ձեր հաղորդագրությունը Հղրդգրություն՝ դաշտում:
Հատուկ գրանիշ կամ հուզապատկեր մտցնելու համար, ընտրել Ընտրք > Մտցնել սիմվոլ:
4 Ընտրել Ուղրկել:
Nokia Xpress ձայնային հաղորդագրություններ Ստեղծել և ուղարկել ձայնային հաղորդագրություններ հարմար եղանակով` մուլտիմեդիա
հաղորդագրությունների տեսքով:
Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում:
1 Ընտրել Ստեղծ. հղգն > Ձայն. հղգրություն: Բացվում է ձայնագրանցիչը: 2 Հաղորդագրությունը գրանցելու համար ընտրել
3 Գրանցելը վերջացնելու համար ընտրել
4 Ում՝ դաշտում մուտքագրեք ստացողի համարը: Ստացողին ընտրելու համար ընտրեք Ավլցնլ: Կարող
եք ընտրել մեկից ավելի ստացող:
5 Ընտրել Ուղրկել:
:
:
Ձայնային հաղորդագրություններ Ձայնային փոստարկղը ցանցային ծառայություն է, որին գուցե հարկավոր լինի բաժանորդագրվել:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
22 Կազմակերպիչ
Ձեր ձայնային փոստարկղին զանգելը Սեղմել և պահել 1:
Ձեր ձայնային փոստարկղի համարը խմբագրելը Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Ձայն. հղգներ և Ձայն. փոստարկղի հ.:
Հաղորդագրության պարամետրեր Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում և Հղգրն պրմտ:
Ընտրել հետևյալ ընտրանքներից.
Ընդհան. պրմտ — Նախադրել հաղորդագրությունների տառաչափը և ակտիվացնել գրաֆիկական ժպտիկները:
Տեքստ. հղգներ — Նախադրել տեքստային հաղորդագրությունների հաղորդագրության կենտրոնները և ակտիվացնել առաքման հաշվետվությունները:
Մուլտիմեդ. հղգրներ — Թույլատրել առաքման հաշվետվություններ, ինչպես նաև մուլտիմեդիա հաղորդագրություններ և գովազդ ստանալը, և նախադրել մուլտիմեդիա հաղորդագրությունների հետ կապված այլ նախապատվություններ:
Սպաս. հղգրներ — Ակտիվացրեք սպասարկման հաղորդագրությունները և նախադրեք սպասարկման հաղորդագրությունների հետ կապված նախապատվությունները:

Կազմակերպիչ

Զարթուցիչ Կարող եք նախադրել տագնապը՝ նախընտրած ժամին հնչելու համար:
Տագնապը նախադրելը 1 Ընտրել Ընտցնկ > Կազմակերպիչ > Զարթուցիչ:
2 Նախադրել տագնապը և մուտքագրել տագնապի ժամը: 3 Շաբաթվա նախընտրած օրերին տագնապը հնչեցնելու համար ընտրել Կրկնում՝ > Միացված և օ րե րը : 4 Ընտրել տագնապի ազդանշանը: Ռադիոն որպես տագնապի ազդանշան ընտրելու դեպքում սարքին
միացնել գլխային հեռախոսը:
5 Նախադրել նիրհելու պարապուրդի տևողությունը և ընտրել Պահպ:
Տագնապը վերջացնելը Ընտրել Վերջ: Եթե թույլ եք տալիս, որ տագնապը հնչի մեկ րոպե, կամ ընտրում եք Նիրհել, տագնապն ընդհատվում է նիրհման պարապուրդի տևողության չափով, այնուհետև վերականգնվում է:
Օրացույց և անելիքների ցանկ Ընտրել Ընտցնկ > Կազմակերպիչ > Օրացույց: Ընթացիկ օրը շրջանակված է: Եթե օրվա համար նշումներ
կան արված, ապա օրը ցույց է տրվում թավ նիշերով:
Համացանց կամ Ինտերնետ 23
Օրացուցային նշում ավելացնելը Ոլորել դեպի ամսաթիվը և ընտրել Ընտրք > Նշում անել:
Նշման մանրամասները դիտելը Ոլորել դեպի նշումը և ընտրել Դիտել:
Օրացույցից բոլոր նշումները վերացնելը Ընտրել Ընտրք > Վերացնել նշումներ > Բոլոր նշումները:
Անելիքների ցանկը դիտելը Ընտրել Ընտցնկ > Կազմակերպիչ > Անելիքների ցնկ:
Անելիքների ցանկը ցուցադրվում և տեսակավորվում է ըստ առաջնայնության: Նշում ավելացնելու, վերացնելու կամ ուղարկելու, գրառումը որպես արված նշելու կամ անելիքների ցանկն ըստ վերջնաժամկետի տեսակավորելու համար ընտրել Ընտրք:

Համացանց կամ Ինտերնետ

Ձեր հեռախոսի զննարկիչով կարող եք մուտք գործել զանազան ինտերնետային ծառայություններ: Համացանցային էջերի արտաքին տեսքը կարող է տարբեր լինել՝ էկրանի չափերից կախված: Հնարավոր է, որ ցանցէջերում չկարողանաք տեսնել բոլոր մանրամասնությունները:
Հեռախոսից կախված՝ համացանցի զննարկման գործառույթը կարող է ընտրացանկում ցուցադրվել որպես Համացանց կամ Ինտերնետ, այսուհետև՝ Համացանց:
Կարևոր է. Օգտվեք միայն այն ծառայություններից, որոնց վստահում եք և որոնք ապահովում են
համապատասխան անվտանգություն և պաշտպանություն վնասակար ծրագրերից:
Այս ծառայությունների, գնորոշման և հրահանգների առկայությունը ստուգեք Ձեր ծառայության մատակարարի հետ:
Դուք կարող եք ստանալ զննարկման համար պահանջվող կազմաձևման պարամետրեր՝ որպես կազմաձևման հաղորդագրություն ծառայության մատակարարից:

Համացանցային ծառայությանը միանալը

Ընտրել Ընտցնկ > Ինտերնետ > Հիմնաէջ: Կամ սպասման ռեժիմում սեղմել և պահել 0:
Ծառայության հետ կապ հաստատելուց հետո կարող եք սկսել էջերի զննարկումը: Հեռախոսի ստեղների գործառույթները կարող են տարբեր լինել տարբեր ծառայությունների դեպքում: Հետևեք հեռախոսի ցուցասարքի վրայի տեքստային հրահանգներին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին:
24 Միջոցներ

Միջոցներ

Խցիկ և վիդեո Ձեր սարքը ապահովում է 2048x1536 պիքսել խտությամբ նկարահանում:
Խցիկի ռեժիմ
Լուսանկարահանման գործառույթից օգտվելը Ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Խցիկ:
Չափերը մեծացնելը կամ փոքրացնելը Ոլորել վեր կամ վար:
Պատկեր սևեռելը Ընտրել Սևեռել:
Նախադիտման ռեժիմը և ժամանակը նախադրելը Ընտրել Ընտրք > Պարամետրեր > Լսնկրի նխդիտմ
Ինքնաթողք ակտիվացնելը Ընտրել Ընտրք > Ինքնաթողք:
Տեսագրման ռեժիմ
Տեսագրման գործառույթից օգտվելը Ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Տեսախցիկ:
Տեսահոլովակի տեսագրումը սկսելը Ընտրել Գրանցել:
Խցիկի ռեժիմից տեսագրման ռեժիմին անցնելը Խցիկի կամ տեսագրման ռեժիմում ոլորել ձախ կամ աջ:
. ժմկ
:
FM ռադիո FM ռադիոյի աշխատանքը կախված է ալեհավաքից, որը հեռախոսի նույն ալեհավաքը չէ: FM ռադիոյի
նորմալ աշխատանքի համար հարկավոր է համատեղելի գլխային հեռախոս կամ լրասարք օգտագործել:
Ուշադրություն. Տևականորեն բարձր ձայն լսելը կարող է վնասել Ձեր լսողությունը: Երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ և բարձրախոսից օգտվելիս սարքն ականջին մոտ մի պահեք:
Միջոցներ 25
Ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Ռադիո:
Հարևան կայան որոնելը Ոլորման ստեղնը սեղմել և պահել դեպի ձախ կամ աջ
Կայան պահպանելը Լարել դեպի հարկավոր կայանը և ընտրել Ընտրք > Պահպանել կայանը:
Պահպանված կայաններից մեկից մյուսին անցնելը Ոլորեք ձախ կամ աջ՝ մի կայանից մյուսին անցնելու համար, կամ սեղմեք հիշողության մեջ հարկավոր
կայանի տեղին համապատասխանող թվային ստեղնը:
Ձայնի ուժգնությունը կարգավորելը Ոլորել վեր կամ վար:
Ռադիոն հետին պլանում աշխատեցնելը Սեղմել ավարտի ստեղնը
Ռադիոն փակելը Սեղմել և պահել ավարտի ստեղնը
Ձայնագրանցիչ Ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Ձայնագրանցիչ:
Ձայնագրիչը հնարավոր չէ օգտագործել, երբ գործածվում է տվյալների փոխանակման զանգը կամ ակտիվացրած է GPRS ծառայությունը:
Գրանցում սկսելը Ընտրել ձայնագրման պատկերակը:
Կանչի ընթացքում գրանցում սկսելը Ընտրել Ընտրք > Գրանցել: Կանչ գրանցելիս հեռախոսը պահել ականջի մոտ բնական դիրքում:
Ձայնագրությունը պահպանվում է Գրանցումներ պահոցում Պատկերասրահ:
Ամենավերջին գրանցումը լսելը Ընտրել Ընտրք > Նվագ. վերջինը:
Վերջին գրանցումը մուլտիմեդիա հաղորդագրությամբ ուղարկելը Ընտրել Ընտրք > Ուղ. վրջն գրցծ:
:
:
:
Նվագարկիչ Ձեր սարքը նվագարկիչ ունի՝ երգեր կամ այլ MP3 կամ AAC ձայնաֆայլեր լսելու համար:
26 Պատկերասրահ
Ուշադրություն. Տևականորեն բարձր ձայն լսելը կարող է վնասել Ձեր լսողությունը: Երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ և բարձրախոսից օգտվելիս սարքն ականջին մոտ մի պահեք:
Ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Մեդիա նվգրկիչ:
Նվագարկումը սկսելը կամ դադար տալը Սեղմել ոլորման ստեղնը:
Դեպի ընթացիկ երգի սկիզբը ցատկելը Ոլորել դեպի ձախ:
Դեպի նախորդ երգը ցատկելը Երկու անգամ ոլորել դեպի ձախ
Դեպի հաջորդ երգը ցատկելը Ոլորել դեպի աջ
Ընթացիկ երգը հետ փաթաթելը Ոլորման ստեղնը սեղմել և պահել դեպի ձախ:
Ընթացիկ երգը արագ առաջ փաթաթելը Ոլորման ստեղնը սեղմել և պահել դեպի աջ:
Ձայնի ուժգնությունը կարգավորելը Ոլորել վեր կամ վար:
Նվագարկչի ձայնը խլացնելու կամ միացնելը Սեղմել #:
Նվագարկիչը հետին պլանում աշխատեցնելը Սեղմել ավարտի ստեղնը:
Նվագարկիչը փակելը Սեղմել և պահել ավարտի ստեղնը
:
:
:

Պատկերասրահ

Ձեր հեռախոսն ապահովում է իրավունքների թվային կառավարման (DRM) համակարգ՝ ձեռք բերված բովանդակությունը պաշտպանելու համար: Միշտ ստուգեք ցանկացած բովանդակության և ակտիվացման բանալու առաքման պայմանները՝ նախքան դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք կարող են վճարման ենթակա լինել:
Պարամետրեր 27
Իրավունքների թվային կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են իրավունքների թվային կառավարման (DRM) զանազան տեսակներ օգտագործել իրենց մտավոր սեփականությունը, այդ թվում հեղինակային իրավունքները, պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ է օգտագործում՝ DRM-ի միջոցով պաշտպանված նյութերից օգտվելու համար: Սույն սարքի միջոցով դուք կարող եք օգտվել WMDRM 10, OMA DRM 1.0, OMA DRM 1.0 forward lock և OMA DRM 2.0: Եթե որոշակի DRM ծրագիրը բովանդակությունը չի պաշտպանում, բավանդակության սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրի կողմից նոր բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքի վրա արդեն իսկ գտնվող DRM-պաշտպանված բովանդակության օգտագործման ժամկետի երկարաձգումը: DRM ծրագրի դադարեցումը չի ազդում DRM այլ տեսակներով պաշտպանված կամ DRM պաշտպանություն չունեցող բովանդակության օգտագործման վրա:
Իրավունքների թվային կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան ակտիվացման բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների և բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia Ovi Suite-ի համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:
Հնարավոր է, որ տվյալների փոխանցման այլ եղանակներ օգտագործելիս ակտիվացման բանալիները չփոխանցվեն: Փոխանցման այլ ձևերը կարող է չփոխանցեն ակտիվացման բանալիները, որոնց վերականգնումը` բավանդակության հետ միասին, անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Ակտիվացման բանալիները վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիներն ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք ակտիվացման բանալիներն ու բովանդակությունը: Ակտիվացման բանալիների կամ բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին:
Պատկերասրահի բովանդակությունը դիտելը Ընտրել Ընտցնկ > Պատկերասրահ:

Պարամետրեր

Պրոֆիլներ Սպասո՞ւմ եք զանգի, բայց չե՞ք ուզում, որ սարքը զանգի ազդանշան հնչեցնի: Ձեր սարքում առկա են
զանազան պարամետրերի խմբեր, որոնք կոչվում են պրոֆիլներ և որոնք կարող եք անհատականացնել տարբեր իրադարձությունների և միջավայրերի համար նախատեսված զանգերի ազդանշաններով:
28 Պարամետրեր
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Պրոֆիլներ:
Ընտրել ցանկալի պրոֆիլը և հետևյալ ընտրանքներից.
Ակտիվացնել — Ակտիվացնել պրոֆիլը: Անհատակնցնել — Փոփոխել պրոֆիլի պարամետրերը: Ժամանակավրվծ — Նախադրել պրոֆիլի՝ մինչև որոշակի ժամն ակտիվ լինելը: Երբ պրոֆիլի համար
նախադրված ժամանակը սպառվում է, ակտիվանում է նախորդ պրոֆիլը, որի վրա ժամանակի սահմանափակում դրված չի եղել:
Առկա ընտրանքները կարող են տարբեր լինել:
Ուշադրություն. Սարքը թռիչքային ռեժիմում դրված լինելու դեպքում հնարավոր չէ կանչեր ստանալ կամ կատարել (ներառյալ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների հեռախոսահամարներով կատարվող կանչերը), կամ օգտվել բջջային ցանցի ծածկույթ պահանջող այլ ֆունկցիոնալ հնարավորություններից: Զանգահարելու համար նախապես հարկավոր է ակտիվացնել հեռախոսի ֆունկցիան՝ աշխատանքի ռեժիմը փոխելու միջոցով: Եթե սարքն արգելափակված է, մուտքագրեք արգելափակման ծածկագիրը:
Եթե սարքն արգելափակված է ու գտնվում է թռիչքային ռեժիմում և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն զանգահարելու անհրաժեշտություն կա, կարող եք սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը մուտքագրել արգելափակման ծածկագրի դաշտում և ընտրել «Զանգել»: Սարքը կհաստատի, որ դուրս եք գալիս թռիչքային ռեժիմից` արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն զանգահարելու համար:
Հնչերանգներ Դուք կարող եք փոփոխել ընտրված ակտիվ պրոֆիլի հնչերանգների պարամետրերը:
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Հնչերանգներ: Դուք կարող եք նույն պարամետրերը գտնել Պրոֆիլներ ընտրացանկում:
Ցուցասարք Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Ցուցասարք:
Կարող եք դիտել կամ կարգավորել պաստառը, տառաչափը կամ սարքի ցուցասարքին առնչվող այլ առանձնահատկություններ:
Օր և ժամ Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Ամսաթիվ և ժամ:
Օրը և ժամը նախադրելը Ընտրել Օրուժամի պրմտ:
Պարամետրեր 29
Օրվա և ժամի ձևաչափեր նախադրելը Ընտրել Օրուժամի ձևաչափ:
Ժամանակը ընթացիկ ժամային գոտու համաձայն ինքնաբերաբար թարմացնելը Ընտրել Օրուժամի ինքնթրմ (ցանցային ծառայություն):
Համաժամացում և կրկնօրինակում Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Հմժմ և կրկնօր.:
Ընտրել հետևյալ ընտրանքներից.
Հեռ. անջատիչ — Ընտրված տվյալները, օրինակ՝ կոնտակտները, օրացույցի գրառումները, նշումները կամ հաղորդագրությունները, համաժամացրեք կամ պատճենեք Ձեր սարքի և մեկ այլ սարքի միջև:
Ստղծ. կրկնօրնկ — Կրկնօրինակեք ընտրված տվյալները միացված արտաքին հիշողության սարքում: Վկնգ. կրկնօրնկ — Վերականգնեք կրկնօրինակված տվյալները միացված արտաքին հիշողության սարքից:
Կրկնօրինակ ֆայլի մանրամասները դիտելու համար ընտրել Ընտրք > Մանրամասներ: Տվյ. փոխանցում — Ընտրված տվյալները համաժամացրեք կամ պատճենեք Ձեր սարքի և ցանցային
սերվերի (ցանցային ծառայության) միջև:
Միացնելիություն Ձեր հեռախողն ունի մի քանի հնարավորություն, որոնք թույլ են տալիս միանալ այլ սարքերի՝տվյալներ
փոխանցելու և ստանալու համար:
Bluetooth անլար տեխնոլոգիա Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս Ձեր սարքը ռադիոալիքների միջոցով միացնել համատեղելի
Bluetooth սարքի՝ 10 մետր (32 ոտնաչափ) շառավղով:
Սույն սարքը բավարարում է Bluetooth 2.1 + EDR հատկորոշմանը, որն ապահովում է հետևյալ պրոֆիլները. ընդհանուր մուտք, ձեռնազատ, ականջակալ, օբյեկտի հրում, ֆայլերի փոխանցում, հեռադիր մուտք դեպի ցանց, հաջորդական պորտ, SIM մուտք, օբյեկտների ընդհանուր փոխանակում, ձայնի առաջատար բաշխում, ձայնի և տեսանյութերի հեռահար կառավարում, ձայնի և տեսանյութերի ընդհանուր բաշխում:: Bluetooth տեխնոլոգիայով աշխատող այլ սարքերի հետ փոխհամատեղելիությունն ապահովելու համար օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս մոդելի համար թույլատրված լրասարքեր: Սույն սարքի հետ այլ սարքերի համատեղելիությունը պարզելու համար դիմեք այդ սարքերն արտադրողներին:
Bluetooth տեխնոլոգիաների կիրարկմաբ գործող ֆունկցիոնալ հնարավորությունները մարտկոցից ավելի շատ սնուցում են պահանջում, ինչը նվազեցնում է մարտկոցի լիցքը:
Երբ անլար սարքը գտնվում է հեռակառավարման SIM ռեժիմում, զանգահարելու կամ հեռախոսազանգեր ստանալու համար Դուք կարող եք օգտագործել միայն համատեղելի լրասարքեր, օրինակ՝ ավտոմեքենայի համար նախատեսված սարքեր:
30 Պարամետրեր
Այս ռեժիմում Ձեր անլար սարքից հնարավոր չի լինի կատարել որևէ զանգ՝ բացառությամբ դրանում ծրագրված արտակարգ իրավիճակների համարով զանգերի:
Կանչեր կատարելու համար դուք պետք է նախ դուրս գաք հեռավոր SIM ռեժիմից: Եթե սարքը արգելափակված է, նախ մուտքագրեք արգելափակման ծածկագիրը՝ սարքն արգելափակումից հանելու համար:
Բացել Bluetooth միացում 1 Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Միացնելիությն > Bluetooth:
2 Ընտրել Իմ հեռ. անունը և անուն մուտքագրել սարքի համար: 3 Bluetooth միացնելիությունն ակտիվացնելու համար ընտրել Bluetooth > Միացնել:
ցույց է տալիս, որ Bluetooth-ի միացնելիությունն ակտիվ է: 4 Ձեր սարքը ձայնային լրասարքի հետ միացնելու համար ընտրել Միաց. լս. լրսարքեր և լրասարքը: 5 Ձեր սարքը տիրույթում առկա որևէ Bluetooth սարքի հետ զուգտակելու համար ընտրել Զուգտկված
սարքեր > Ավլ. նոր սարք:
6 Ոլորել դեպի գտնված սարքը և ընտրել Ավլցնլ: 7 Սարքի մեջ մուտքագրել անցակոդ (մինչև16 նիշ) և թույլատրել միացում մյուս Bluetooth սարքի
վրա:
Սարքը «թաքնված» ռեժիմում օգտագործելը հնարավորություն է տալիս խուսափել վնասակար ծրագրերից: Մի հաստատեք Bluetooth կապ այն աղբյուրների հետ, որոնց չեք վստահում: Կարող եք նաև անջատել Bluetooth գործառույթը: Սարքի այլ գործառույթների վրա դա ազդեցություն չի ունենա:
ԱՀ-ի միացում ինտերնետին Կարող եք օգտվել Bluetooth տեխնոլոգիայից՝ Ձեր համատեղելի անհատական համակարգիչն
ինտերնետին միացնելու համար: Ձեր սարքը պետք է ինտերնետին (ցանցային ծառայությանը) միանալու հնարավորություն ունենա, իսկ ԱՀ-ը պետք է ապահովի Bluetooth տեխնոլոգիա: Սարքի ցանցային մուտքի կետի (NAP) ծառայությանը միանալուց և Ձեր ԱՀ-ի հետ զուգտակելուց հետո, Ձեր սարքն ինքնաբերաբար փաթեթային տվյալների կապ կհաստատի ինտերնետի հետ:
նշանը
Փաթեթային տվյալներ Ընդհանուր նշանակության փաթեթային ռադիոկապը (GPRS) ցանցային ծառայություն է, որը շարժական
հեռախոսներին թույլ է տալիս տվյալներ ուղարկել և ստանալ ինտերնետային կանխագրի (IP) վրա հիմնված ցանցով:
Սահմանելու համար, թե ինչպես օգտվել ծառայությունից, ընտրել Ընտցնկ > Պարամետրեր >
Միացնելիությն > Փաթ. տվյալներ > Փաթ. տվյլ. միացում և հետևյալից.
Պհնջի դեպքում — Հաստատել փաթեթային տվյալների փոխանցման միացում, երբ դա պահանջում է ծրագիրը: Միացումը փակվում է ծրագիրը փակվելու ժամանակ:
Միշտ օնլայն — Ինքնաբար միացնել փաթեթային տվյալների ցանցին հեռախոսը միացնելու ժամանակ:
Ստանալ լրացուցիչ օգնություն 31
Կարող եք օգտագործել ձեր սարքը որպես մոդեմ` միացնելով այն համատեղելի ԱՀ-ին Bluetooth տեխնոլոգիայի օգնությամբ: Մանրամասների համար ուսումնասիրեք Nokia Ovi Suite-ի փաստաթղթերը:
Կանչ և հեռախոս Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Կանչ:
Մտից կանչերը շեղելը Ընտրել Կանչի շեղում (ցանցային ծառայություն): Մանրամասների համար դիմեք ձեր ծառայության
մատակարարին:
Անհաջող փորձից հետո համարի ինքնաբերաբար վերահավաքման տասը փորձ կատարելը Ընտրել Ավտ. վերահվքում > Միացնել:
Կանչի ընթացքում մտից կանչերի մասին ծանուցում ստանալը Ընտրել Կանչի հետաձգում > Ակտիվացնել (ցանցային ծառայություն):
Ձեր համարը զանգահարվող անձին ցուցադրելը կամ նրանից թաքցնելը Ընտրել Ուղ. իմ բժնրդ. ID (ցանցային ծառայություն):
Ցուցադրման լեզուն նախադրելը Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Հեռախոս > Լեզվի պարամետրեր > Հեռախոսի լեզուն:
Գործարանային պարամետրերը վերականգնելը Սարքի կանխադրված պարամետրերը վերականգնելու համար ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Վերկգ.
գրծ. պմ:
Բոլոր նախապատվությունների պարամետրերն առանց անձնական տվյալների վերացման հետադարձելու համար ընտրել Միայն պրմետրեր:
Բոլոր նախապատվությունների պարամետրերը հետադարձելու և բոլոր անձնական տվյալները, օրինակ՝ կոնտակտները, հաղորդագրությունները, մեդիա ֆայլերը և ակտիվացման բանալիները, վերացնելու համար ընտրել Բոլորը:

Ստանալ լրացուցիչ օգնություն

Աջակցություն Եթե ցանկանում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես օգտագործել արտադրանքը, կամ չգիտեք, թե
ինչպես պետք է գործի Ձեր սարքը, այցելեք www.nokia.com/support կամ օգտագործելով բջջային սարք՝ nokia.mobi/support:
Եթե դա չի լուծել Ձեր խնդիրը, կատարեք հետևյալ գործողությունները.
32 Ստանալ լրացուցիչ օգնություն
Վերասկզբնաբեռնեք ձեր սարքը: Անջատեք սարքը և հանեք մարտկոցը: Մոտ մեկ րոպե հետո փոխեք
մարտկոցը և սարքը միացրեք:
Սկզբնական գործարանային պարամետրերը վերականգնելը:
Թարմացրեք Ձեր սարքի ծրագրակազմը:
Եթե խնդիրը մնում է չլուծված, նորոգման տարբերակների համար դիմեք Nokia-ին: Անցեք www.nokia.com/repair: Նախքան սարքը նորոգման ուղարկելը միշտ կրկնօրինակեք ձեր սարքում առկա տվյալները:
Սարքի ծրագրակազմի թարմացումների մասին Սարքի ծրագրակազմի թարմացումների միջոցով կարող եք ձեռք բերել նոր հնարավորություններ կամ
կատարելագործել սարքի գործառույթները: Ծրագրակազմը թարմացնելը կարող է նաև բարելավել սարքի աշխատանքը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելուց առաջ խորհուրդ է տրվում կրկնօրինակել անձնական տվյալները:
Ուշադրություն. Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել՝ նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով զանգեր կատարելու համար:
Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների փոխանցում (ցանցային ծառայություն):
Թարմացման ներլցումը սկսելուց առաջ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով լիցքավորված է, կամ միացրեք լիցքավորիչը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելուց հետո հնարավոր է, որ օգտագործողի ուղեցույցում պարունակվող տվյալները լինեն հնացած:
Սարքի ծրագրակազմի թարմացում` ձեր սարքի օգտագործմամբ Ցանկանու՞մ եք բարելավել ձեր սարքի աշխատանքը և ստանալ ծրագրի թարմացումներ և հրաշալի նոր
հատկություններ: Թարմացրեք ծրագրակազմը պարբերաբար ձեր սարքն առավելապես օգտագործելու համար: Դուք կարող եք նաև նախադրել ձեր սարքը, որպեսզի այն ինքնաբերաբար ստուգի թարմացումների առկայությունը:
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր:
Ստանալ լրացուցիչ օգնություն 33
1 Ընտրել Հեռախոս > Հեռ. թարմացումներ: 2 Ցուցադրելու համար ծրագրակազմի ներկայիս տարբերակը և թարմացման մատչելիությունը
ստուգելու համար ընտրեք Ընթ. ծրգկզմի տվյլնր:
3 Ծրագրակազմի թարմացումը ներբեռնելու և տեղադրելու համար ընտրեք Ներլցնլ հեռ. ծրգկզմ:
Հետևեք հրահանգներին:
4 Եթե տեղադրումը չեղարկվել է ներբեռնումից հետո ընտրեք Տեղդրլ ծգկզմ թրմցմ:
Ծրագրակազմի թարմացումը կարող է տևել մի քանի րոպե: Տեղադրման հետ խնդիրների ունենալու դեպքում դիմեք Ձեր ծառայությունը մատուցողին:
Ծրագրակազմի թարմացումների ինքնաբերաբար ստուգում Ընտրեք ԾԿ ինքնթարմացում և սահմանեք, որքան հաճախ ստուգել նոր ծրագրակազմից թարմացումների
առկայությունը
:
Ծառայությունը մատուցողը սարքի ծրագրակազմի թարմացումները կարող է անլար ուղարկել անմիջապես ձեր սարքին (ցանցային ծառայություն):
ԱՀ-ի միջոցով սարքի ծրագրակազմը թարմացնելը Սարքի ծրագրակազմը թարմացնելու համար կարող եք օգտագործել Nokia Ovi Suite համակարգչային
ծրագիրը: Ձեզ անհրաժեշտ է համատեղելի համակարգիչ, ինտերնետի արագ միացում և համատեղելի USB տվյալների կաբել՝ սարքը համակարգչին միացնելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև Nokia Ovi Suite ծրագիրը ներբեռնելու համար, այցելեք www.ovi.com/suite:
34 Շրջակա միջավայրի պահպանում

Շրջակա միջավայրի պահպանում

Խնայեք էներգիան Կարիք չի լինի մարտկոցը հաճախակի լիցքավորել, եթե անեք հետևյալը.
Փակեք ծրագրերը և տվյալների փոխանցման միացումները, օրինակ՝ Bluetooth միացումը, երբ
դրանք չեք օգտագործում:
Անջատեք անհարկի ձայները, օրինակ՝ ստեղների հնչերանգները:

Վերամշակում

Երբ այս սարքի շահագործման պիտանելիության ժամկետը լրանում է, նրա բոլոր նյութերը հնարավոր է վերստանալ որպես նյութ կամ էներգիա: Պատշաճ լուծարումը և վերօգտագործումը երաշխավորելու նպատակով Nokia-ն համագործակցում է իր գործընկերների հետ մի ծրագրի շրջանակներում, որը կոչվում է We:recycle: Ձեր հին Nokia արտադրանքի վերամշակման մասին տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հավաքագրման կայքեր գտնելու համար այցելեք www.nokia.com/ werecycle, կամ բջջային սարքի միջոցով՝ nokia.mobi/werecycle, կամ զանգահարեք Nokia-ի Կոնտակտների Կենտրոն:
Փաթեթավորումն ու օգտագործողի ուղեցույցները վերամշակման հանձնեք տեղական վերամշակման համակարգում:
Արտադրանքի, տպագիր նյութերի, գրականության կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և կուտակիչները իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո պետք է աղբահանվեն հավաքման հատուկ կետ: Այս պահանջը կիրառվում է Եվրոպական Միությունում: Դեն մի նետեք այս նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Ձեր սարքի բնապահպանական հատկանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս www.nokia.com/ecodeclaration:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին 35

Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին

Լրասարքեր

Ուշադրություն. Գործածեք բացառապես տվյալ մոդելի հետ օգտագործելու համար Nokia-ի կողմից հաստատագրված մարտկոցներ, լիցքավորիչներ և լրասարքեր: Ցանկացած այլ տեսակների օգտագործումը կարող է անվա վեր դարձնել հաստատումները կամ երաշխիքները և վտանգավոր լինել: Մասնավորապես, հաստատում չստացած լիցքավորիչների կամ մարտկոցների շահագործումը կարող է հրդեհի, պայթյունի, արտահոսքի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ:
Nokia-ի կողմից հաստատագրված լրասարքերի առկայությունը պարզելու համար դիմեք Ձեր գործակալին: Լրասարքերի հոսանքի լարն անջատելիս բռնեք և քաշեք խրոցը, այլ ոչ թե լարը:
Մարտկոց Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվո ղ մարտկոցից: Այս սարքի հետ օգտագործման համար նախատես ված մարտկոցը BL-5C է: Nokia-ն կարող է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ մ ոդելներ արտադրել: Սույն սարքը նախատեսված է հետևյ ալ լիցքավորիչներով օգտագործվելու համար. AC-3 . Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի մոդե լի ստույգ համարը կարող է տարբեր լինել: Խ րոցակի տեսակը նույնականացվում է ստորև նշվածներից որևէ մեկով. E, X, AR, U, A, C, K կամ B.
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավ որել և լիցքաթափել, բայց ի վերջո այն կենթարկ վի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու ժամա նակահատվածները սովորականից նկատելի որեն ավելի կարճ են դարձել, ապա փոխեք մարտկոցը: Օգտագործեք միայն այս սարքի համար նախատեսված և Nokia-ի կողմից հաստատված մարտկոցներ ու լիցքավորիչներ դրանք լիցքավորելո ւ համար:
Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժաման ակ չօգտագործելու դեպքում կարող է անհրաժեշտ լինել նախ միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի լիցքավորումը ս կսելու համար: Եթե մարտկոցը ամբողջովին լիցք աթափված է, կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտն վի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր կատարել:
Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ սարք ը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
Պատշաճ լիցքավորում: Երբ լիցքավորիչը չի օ գտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի շահագ ործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթ ացքում լիցքաթափվում է:
Խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանն երից: Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև 25°C ( 59°F և 77°F) ջերմաստիճանում: Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը: Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշ խատել: Մարտկոցի աշխատանքը հատկապե ս սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:
Կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կար ճ միացում կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ, կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական շերտերի տեսք ունեն): Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք պահեստ ային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում ե ք պահում: Հպակների կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջ ացրել:
Թափոնների հեռացում: Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք ՝ նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն մ ի նետեք որպես կենցաղային աղբ:
Արտահոսք: Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ մի տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե դա պատահի, վնասված մակեր եսներն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք բժշկի օգնությանը:
Վնասվածք: Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չ ի կարելի փորձել օտար առարկաներ մտցնել մարտ կոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության : Վնասվելու դեպքում մարտկոցները կարող են պայթել:
36 Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
Ճիշտ գործածում: Մարտկոցն օգտագործեք միայն ի ր նպատակային նշանակությամբ: Մարտկոցի սխալ օգտագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ: Ե թե սարքը կամ մարտկոցը վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի վրա, և կարծում եք, որ մարտկոցը վնասվել է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք սասարկման կենտրոն՝ զննման համար: Վնասված լիցքավորիչ կամ մարտկոց մի օգտագործեք: Մարտկոցը փոքր երեխաներից հեռու պահեք :
Խնամեք Ձեր սարքը Ձեր սարքի, մարտկոցի, լիցքավորիչի և լրասարք երի հետ վարվեք խնամքով: Հետևյալ խորհուրդն երը կօգնեն ուժի մեջ պահել արտադրողի երաշխիք ը:
Սարքը չոր պահեք: Տեղո ւմները, խոնավությունը և հեղուկների բոլոր տես ակները կարող են տարրեր պարունակել, որոնք քայքայում են էլեկտրոնային սխեմաները: Եթե սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և սպասեք, մինչև սարքը չորանա:
Սարքը չի կարելի փոշ ոտ կամ կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործե լ: Շարժական մասերն ու էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:
Սարքը չի կարելի պահել բա րձր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմա ստիճանները նվազեցնում են սարքի շահագործման ժամկե տը, վնասում մարտկոցը, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսա յե տարրերը:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին 37
Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի պայմաններում: Երբ սարքը ցածր ջերմաստիճանից տաքանում է մինչև իր բնական ջերմաստիճանը, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվ ել և վնասել էլեկտրոնային շղթաները:
Մի փորձեք բացել սարք ը այլ կերպ, քան նկարագրված է օգտագործողի ո ւղեցույցում:
Չլիազորված փոփոխություննե րը կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարք երի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
Սարքը վայր մի գ ցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբ երմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և մեխանիկական բաղադրամասերը:
Սարքի մակերևույթը մ աքրելու համար օգտագործեք միայն փափուկ, մաքո ւր, չոր շոր:
Սարքը չի կարելի ներկ ել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի մ իջև` խափանելով սարքի պատշաճ աշխատանքը:
Սարքի աշխատանքը բարելավելու նպատակով ժամանակ առ ժամանակ անջատ եք սարքը և հանեք մարտկոցը:
Ձեր սարքը հեռու պահեք մագնիսներից և մագնիսական դաշտերից:
Կարևոր տվյալներն ա պահով պահելու համար դրանք պահեք առնվազն երկո ւ առանձին տեղում, ինչպիսիք են Ձեր սարքը, հիշա քարտը կամ համակարգիչը, կամ գրի առեք կարևոր տեղեկույթները:
Երկար ժամանակ գործարկելիս սարքը կարող է տաքանալ: Շատ դեպքերում այս վիճակը բնական է: Եթե կարծում եք, որ սարքը պատշաճ չի գործում, այն տարեք մոտակա լիազոր սպասարկման կետ:
Վերամշակում Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և փաթեթավորման նյութերը միշտ վերադարձրեք հատուկ դրանց համար նախատեսված հավաքման կետեր: Այս կերպ Դուք կօգնեք կանխել թափոնների չվերահսկվող հեռացումը և կնպաստեք նյութա կան պաշարների վերաօգտագործմանը: Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ տեղեկություններ ստանալու և պարզելու համար, թե ինչպ ես վերամշակել Nokia արտադրանքները,
այցելեք www.nokia.com/werecycle կամ, շարժական սարքով՝ nokia.mob i/werecycle:
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ Սույն սարքի մակերևույթը նիկել չի պարունակում:
Փոքր երեխաներ Ձեր սարքը կամ իր լրասարքերը խաղալիք չ են: Դրանք կարող են փոքր մասեր պարունակել: Դրանք փ ոքր երեխաներից հեռու պահեք:
Գործարկման միջավայրը Սույն սարքը բավարարում է ՌՀ ճառագայթման պահա նջներին, եթե օգտագործվում է նորմալ դիրքում՝ ակա նջի մոտ, կամ երբ տեղակայված է մարմնից առնվազն 1.5 սանտիմետր (5/8 դյույմ) հեռավորության վրա: Տեղափոխման պայուսակը, գոտու ամրակը կամ սարքը մարմնի վրա շահագործելու համար նախատեսված որևէ կրիչ չպետք է մ ետաղ պարունակի և պետք է սարքը մարմն ից նշված հեռավորության վրա պահի:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրությո ւններ ուղարկելը ցանցի հետ որակյալ կապ է պահանջու մ: Տվյալների ֆայլերի կամ հաղորդագրությունների ուղարկումը կարող է հետաձգվ ել, մինչև այդպիսի կապը առկա լինի: Մինչև տվյալների փո խանցան ավարտը կատարեք հեռավորությանը վերաբերող հրահանգները:
Սարքի մասերը մագնիսական հատկություններ ունեն: Մետաղա կան մասերը կարող են ձգվել դեպի սարքը: Վա րկային քարտեր կամ մագնիսական պահեստավորման այլ հարմարանքներ չի կարելի սարք ի մոտակայքում տեղադրել, քանի որ դրանց վրա գրանցվ ած տեղեկությունները կարող են ջնջվել:
Բժշկական սարքավորումներ Ռադիոհաղորդիչ սարքավորման աշխատանքը` ներառյալ անլար հեռախոսները, կարող է խանգարե լ բավարար պաշտպանություն չունեցող բժշկական
սարքների աշխատանքին: Խորհրդակցեք բժշկի կամ բժ շկական սարքավորման արտադրողի հետ՝ պարզե լու համար, թե արդյո՞ք այդ սարքերը բավարար պաշտպանություն ունեն ռադիոհաճախության արտաքին էներգիայից: Անջատե ՛ք Ձեր սարքը, եթե փակցված կանոնները հրահանգում են այդպես վարվել: Հնարավոր է, որ հիվանդանոցներն ու առողջապահական հաստատությունները ռադիոհաճախության ար տաքին էներգիայի նկատմամբ զգայուն սարքավորումներ օգտագործեն:
Իոնային ներկալման եղանակով պատրաստված բժշկ ական սարքավորումներ Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհու րդ են տալիս առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ) տ արածություն պահպանել անլար սարքի և
փոխպատվաստված բժշկական սարքավորումների միջև (ինչպիսիք են սրտի ռիթմավարը կամ սրտամ կանի թելիկախաղը վերացնող էլեկտրական սարքը)` բժշկական սարքի աշխատանքի հնարավոր խաթա րումից խուսափելու համար: Այդպիսի սարքավորո ւմներ կրող անձինք պետք է.
Անլար սարքը միշտ ավե լի քան 15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռու պահեն բ ժշկական սարքից:
38 Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
Սարքը չպահեն ծոցագրպանո ւմ:
Անլար սարքը պահեն բժ շկական սարքավորման նկատմամբ հակառակ ականջի մոտ:
Անջատեն անլար սարքը, եթե այդպ իսի ազդեցության առկայությունը ենթադրելու հիմքեր կան:
Հետևեն արտադրողի՝ փոխպատ վաստված բժշկական սարքավորման վերաբերյալ ցուցում ներին:
Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ օգտագործելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խորհրդակցեք Ձեզ բժշկական ծառայություններ մատուցող անձի հետ:
Լսողական օժանդակ սարքեր Թվային անլար որոշ սարքեր կարող են խանգարել որոշ լսողական օժանդակ սարքերի աշխատանքի ն:
Ավտոմեքենաներ Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել ավտոմեք ենաներում սխալ տեղակայված կամ ոչ պա տշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային
համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման, էլ եկտրոնային հակախաթարման արգելակային, արագո ւթյան կառավարման էլեկտրոնային և անվտանգության բարձիկների համակարգեր): Լրացուցիչ տ եղեկությունների համար դիմեք Ձեր մեքենայի կամ սար քավորանքի արտադրողին:
Միայն որակավորված անձնակազմը պետք է սպասարկի սարքավորումները կամ դրանք տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը կարող է վտանգավոր լինել և անվավեր դարձնել սարք ի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ Ձեր ավտ ոմեքենայում տեղադրված անլար բոլոր սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն խցիկում չի կարելի դյուրավառ հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել: Հիշեք, որ անվտանգության բարձ իկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը կամ լրասարքերը մի՛ տեղադրեք անվտանգության բարձիկի բացման տարածքում:
Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդանավում անլար հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը կարող է օդանավի աշխատանքի համար վտանգ ներկայացնել և հակաիրավական լինել:
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր Սարքն անջատեք հնարավոր պայթյունավտանգ միջա վայրերում: Հետևեք բոլոր փակցված հրահանգներին: Նման վ այրերում կայծը կարող է պայթյունի
կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և մահ: Սարքն անջատեք վառ ելիքի լցակայաններում: Հետևեք սահմանափակումներին վառելանյութի պահեստավորման և բա շխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրե րում, որտեղ պայթեցման աշխատանքներ են կատարվում: Հնարավոր պայթյունավտանգ միջավայր ունեցող տարածքները սովորաբար, բայց ոչ միշտ, հստակորեն նշված են լինում: Դրանք ներառում են այն վայրերը, որտեղ խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջա տել, ինչպես նաև նավերում տախտակամածի տակ գտնվո ղ տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ պ ահեստավորման վայրերն ու այն տարածքնե րը, որտեղ օդը պարունակում է քիմիական նյութեր կամ մասնիկներ, ինչպիսիք են ավազահատիկը, փոշ ին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրոպանով կամ բութանով ) աշխատող ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ օգտագործել դրանց մո տակայքում:
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր Արտակարգ իրավիճակների կանչ կատարելը 1 Համոզվեք, որ սարքը միացված է:
2 Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Գուցե հարկ լինի անել նաև հետ ևյալը՝
Մտցրեք SIM քարտ:
Հանեք Ձեր սարքի համար ա կտիվացրած բոլոր սահմանափակումները, ինչպ իսիք են արգելափակումը, ամրագրված համարահավ աքը կամ փակ օգտվողների խումբը:
Համոզվեք, որ սարքը օ ֆլայն կամ թռիչքային ռեժիմում չէ:
3 Ցուցասարքը մաքրելու համար սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան հարկավոր է:
4 Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռա խոսահամարը: Արտակարգ
իրավիճակների կանչերի կառավարման կենտրոններ ի համարները կարող են, գտնվելու վայրից կախվ ած, տարբեր լինել:
5 Սեղմեք զանգահարելու ստեղնը:
6 Անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հաղորդեք հն արավորինս ճշգրիտ: Հեռախոսազանգը մի ընդհատեք մին չև թույլտվություն չստանաք:
Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ 39
Կարևոր է. Ակտիվացրեք բջջային և ինտերնետային կանչերը , եթե Ձեր սարքն ապահովում է ինտերնետային կանչերի հնարավորություն: Սարքը կարող է փորձել արտակարգ իրավիճակն երի կանչեր կատարել և՛ բջջային ցանցի, և՛ ինտերնետային կ անչի ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող են երաշխավորված լինել: Կարևոր դեպքե րում, օրինակ՝ բժշկական շտապ օգնություն կանչելու անհրաժեշտության դեպքում երբեք, հույսը ամբողջովին մի դրեք անլար սարքի օգտագործման վրա:
Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR) Սույն շարժական սարքը համապատասխանում է ռա դիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզ ի չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:
Շարժական սարքերի ճառագայթման ուղեցույցը Կլանման Տ եսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միա վոր է օգտագործում: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդար տ դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբար ձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ նվազագույն հզորությունը: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես այն բանից, թե ցանցի հաղոր դակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:
Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտ ագործելու դեպքում SAR-ի առավելագույն ար ժեքը չպետք է գերազանցի -ը: 1.20 Վտ/կգ .
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com կայքում` համապատասխան արտ ադրանքի տեղեկատվական էջում:

Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
NOKIA CORPORATION-ը սույնով հայտարարում է, որ սույն RM-721 ար տադրատեսակը համապատասխանում է 1999/5/EC դիրեկտի վի հիմնական պահանջներին և կիրառելի այլ դրույթների: Համապատաս խանության հայտարարագրին կարելի է ծանո թանալ http://www.nokia.com/ phones/declaration_of_conformity/ ինտերնետային էջում:
© 2010 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nokia, Nokia Connecting People, Nokia Messaging և Nokia Original Enhancements պատկերանշանները Nokia Corporation-ի ապրանքային կամ գրանցված ապրանքային նշան ներ են: Nokia tune ձայնային ազդանշանը Nokia Corporation-ի ձայնային նշ անն է: Սույն փաստաթղթում հիշատակվող ապրանքային կամ ֆի րմային այլ անվանումներ կարող են հանդիսանալ դրանց համապատասխան սեփականատերերի ապրանքային նշանները:
Արգելվում է սույն փաստաթղթի բովանդակության՝ որևէ եղա նակով կատարված ամբողջական կամ մասնակի վերա րտադրությունը, փոխանցումը, տարածումը կամ պահեստավորումը` առանց Nokia-ից նախօրոք ստա ցված գրավոր թույլատվության: Nokia-ն անընդհատ կատարելագործմ ան քաղաքականություն է վարում: Nokia-ն իրավուն ք է վերապահում, առանց նախօրոք ծանու ցելու, փոփոխություններ և բարելավումներ կատարել սո ւյն փաստաթղթում նկարագրված որևէ արտադրանքի մեջ:
Includes RSA BSAFE cryptographic or security protocol software from RSA Secur ity.
40 Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ
Java and all Java-based marks are trademarks or registered trademarks of Sun Microsystems, Inc.
Սույն արտադրանքը լիցենզավորված է MPEG-4 Visual Patent Portfolio License-ով` (i) MPEG-4 Visual Standard-ին համապատասխան կոդավորված տեղեկատվությունը անձնական և ոչ առևտ րային գործունեության մեջ ներգրավված սպառողի կող մից անձնական և ոչ առևտրային նպատակով օգտագործման և (ii) լիցենզավորված մատակարարողից ստացված MPEG-4 տեսանյութերի ա ռնչությամբ օգտագործման համար: Որևէ այլ օգտագործման համար լիցենզիա` ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չի տրամադրվում: Լրացուցիչ տեղեկություններ, ներառյալ գովազդային, ներ քին և առևտրային նպատակներով օգտագործումը, կարող են ձեռք բերվել MPEG LA, LLC-ից: Տես` http://www.mpegla.com.
ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ NOKIA-Ն ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԼԻՑԵՆԶԱՏՈՒՆԵՐԸ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՏՎ ՅԱԼՆԵՐԻ ԿԱՄ Ե ԿԱՄՏԻ ԿՈՐՍՏԻ, ԻՐԱԿԱ Ն, ԿՈՂՄՆԱԿԻ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ , ԻՆՉ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՈՐ ԴՐԱՆՔ ՊԱՏՃԱՌՎԱԾ ԼԻՆԵՆ:
ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ»: ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ՝ ԼԻՆ Ի ԴԱ ՊՈԶԻՏԻՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ, ԹԵ՝ ԵՆԹԱԴՐՅԱԼ (ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՆՊԱՏԱ ԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ) ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ, ԵԹԵ ՕՐԵՆՔՈՎ ԱՅԼ ԲԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ: NOKIA-Ն ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ՓՈՓՈԽԵԼ ԱՅՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՄ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ԱՅՆ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽՕՐՈՔ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ: Սույն արտադրանքին վերաբերող առանձին սարքերի, ծրագրային ապահովման և ծառայությունների առկայությունը կարող է տարբերվել՝ տարածաշրջանից կախված: Լեզվային տարբերակների առկայությա ն և մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմեք Nokia-ի գործակալին: Սույն սարքը կարող է պարունակել նյութեր, տեխնոլոգիաներ կամ ծրագրեր, որոնց վրա տարածվում են ԱՄՆ կամ այլ երկրների արտահանման օրենքները կամ կանոնակարգերը: Օրենքին հակասող շեղումները արգելված են:
Ձեր սարքի հետ տրամադրվող երրորդ անձանց պա տկանող ծրագրերը կարող են ստեղծված լինել և պատկանել Nokia- ի հետ փոխկապակցված կամ կապված անձ չհամարվող անձանց կամ կազմակերպությունների ն: Երրորդ անձանց ծրագրերի նկատմամբ հ եղինակային կամ մտավոր սեփականության իրավունքները Nokia-ին չեն պատկանում: Ուստի, Nokia-ն պատասխանատվություն չի կրում այդ ծրագրերի աշխատանքի, օգտագործողին՝ դրանց հետ կապված օժանդակություն մատուցելու, կամ դրանց մեջ պարունակվող տեղեկատվության համար: Nokia-ն երրորդ անձանց պատկանող ծրագրերի համար որևէ երաշխիք չի տրամադրում:
ԾՐԱԳՐԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ` ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎ ՈՒՄ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՀԻՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿՈՒՄ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔԻ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ, ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ: ԴՈՒՔ ՆԱԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ NOKIA-Ն ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԲԱՑԱՀԱՅՏ Կ ԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ՆԵ ՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ, ՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱ Ր ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆԸ, ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՉԽԱ ԽՏԵԼՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՈՒ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
ՀԴՀ/«ԻՆԴԸՍՏՐԻ ԿԱՆԱԴԱ» ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ձեր սարքը կարող է առաջացնել հեռուստա- կամ ռադի ոխանգարումներ (օրինակ, հեռախոսն ընդուն իչ սարքավորման անմիջական մոտակայքում օգտագործելիս): Ինդըստրի Կանադան կամ ՀԴՀ -ն կարող են պահանջել Ձեզանից դադարեցնել հեռախոսի օգտագ ործումը, եթե այդ խանգարումները հնարավոր չէ վերացնել: Օգնության կարիքի դեպքում, դիմեք տեղական սպասարկման կետ: Սույն սարքը համապատասխանում է ՀԴՀ կանոնակարգի 15­րդ բաժնի պահանջներին: Սարքը շահագործելիս պետք է ն կատի ունենալ հետևյալը. (1) սույն սարքը չի կարող առաջացնել վնասակար հեռահաղորդակցային խանգարումներ, և (2) սույն սարքն ընդունում է ստացված բոլոր խանգարումները, ներառյալ այնպիսիք, որոնք կարող են հանգեցնել անցանկալի գործողությունների: Որևէ փոփոխություն կա մ ձևափոխում, որը կատարվել է առանց Nokia- ի ուղղակի հավանության, կարող է անվավեր դարձնել օգտագործողի կողմից սույն սարքը շահագործելու իրավունքը:
/Հրատարակություն 1.2 HY
Loading...