INDESIT MWI 222.2 X UK User Manual [hy]

www.indesit.com/register
Բովանդակություն
HY
Անվտանգության ցուցումներ, 3 Պահպանել միջավայրը, 5 Համապատասխանության հայտարարագիր, 5 Վառարանի կարգավորում, 6 Գործարկման ցուցումներ, 7 Անսարքություն, 11 Տեղադրման ցուցումներ, 12
2

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս
հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ հետագա օգտագործման համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին
(3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքը և վերջինիս մեջ մտնող պարագաները օգտագործման ընթացքում տաքանում են, 8 տարեկանից ցածր երեխաներին չի թույլատրվում մոտենալ դրանց առանց վերահսկողության: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Խուսափեք ջերմային էլեմենտներին կամ ներքին մակերեսին դիպչելուց
- կա այրվածք ստանալու ռիսկ: Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը չորացնելիս: Եթե սարքը հարմար է փորձարկման համար, կիրառեք միայն այս վառարանի համար խորհուրդ տրվող ջերմաստիճանը: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե դուռը և դռան դրոշմանիշները վնասված են, ապա վառարանը չպետք է օգտագործել նախքան այն կվերանորոգվի իրազեկ անձի կողմից: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հեղուկները և մյուս մթերքները չպետք է տաքացվեն դրոշմված տարաներում, քանի որ դրանք կարող են պայթել: Միկրոալիքային վառարանը նախատեսված է մթերք և ընպելիքներ տաքացնելու համար: Մթերք կամ հագուստ չորացնելը, ինչպես նաև ջեռուցող բարձիկների, հողաթափերի, սպունգերի, խոնավ
կտորի և նմանատիպ իրերի տաքացնելը կարող է վնասվածքների, բռնկման կամ հրդեհի հանգեցնել: Մթերքը պլաստիկ կամ թղթե տարաներում տաքացնելիս ուշադիր եղեք վառարանին հնարավոր բռնկումից խուսափելու համար: Ըմպելիքները միկրոալիքային վառարանով տաքացնելիս կարող են եռալ ժայթքումներով, այդ իսկ պատճառով զգույշ պետք է լինել տարան բռնելիս: Կերակրման շշերի և երեխաների սննդի բանկաների պարունակությունը պետք է թափահարել և խառնել, իսկ նախքան օգտագործելը պետք է ստուգել ջերմաստիճանը՝ այրվածքներից խուսափելու համար: Կճեպով ձու և խաշած ձու չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանում, քանի որ դրանք կարող են պայթել նույնիսկ միկրոալիքների անջատվելուց հետո: Օգտագործեք միայն միկրոալիքային վառարանի համար նախատեսված պարագաներ: Եթե ծուխ է դուրս գալիս, ապա պետք է անջատել սարքավորումը համապատասխան կոճակով կամ վարդակից և դուռը փակ պահել բռնկումից խուսափելու համար: Չի կարելի միկրոալիքային վառարանը օգտագործել յուղով կամ ձեթով տապակելու համար, քանի որ յուղի կամ ձեթի ջերմաստիճանը հնարավոր չէ վերահսկել: Հագուստը կամ այլ դյուրավառ նյութեր հեռու պահեք սարքավորումից մինչև դրա բոլոր բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն: Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք յուղոտ, ձեթոտ մթերք պատրաստելիս կամ ալկոհոլ ավելացնելիս (օրինակ՝ ռոմ, կոնյակ, գինի) - հրդեհի բռնկման վտանգ կա: Օգտագործեք վառարանի համար նախատեսված ձեռնոցներ` թավաները և մյուս պարագաները հանելու համար` չդիպչելով տաքացած մասերին: Պատրաստման վերջում զգուշորեն բացեք դուռը, որպեսզի տաք օդը կամ գոլորշին դուրս գա, նախքան սարքավորում մուտք գործելը: Չի կարելի խոչընդոտել վառարանի առջևի տաք օդային անցքերին:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված
չէ արտաքին ժամանակաչափի կամ հեռակառավարվող համակարգի միջոցով գործարկելու համար: Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք են`
- Խանութների, գրասենյակների և այլ աշխատանքային միջավայրերի անձնակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքներ;
HY
3
- Ֆերմերների տներ;
HY
- Հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
- Գիշերակացի և նախաճաշի համար նախատեսված վայրեր: Այս սարքավորումը նախատեսված է բացառապես տնային օգտագօրծման համար, այլ ոչ թե պրոֆեսիոնալ օգտագործման: Չի կարելի սարքն օգտագործել դրսում: Չի կարելի պահել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր, ինչպիսիք են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել կամ օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր սարքի մոտ, քանի որ հրդեհ կարող է բռնկվել, եթե սարքավորումը պատահաբար միացած լինի: Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել սենյակները):
ՏԵՂԱԴՐՈՒՄ Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք: Պետք է օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ սարքը փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար: Այս սարքավորումը նախատեսված է ներկառուցված օգտագործման համար: Այն չի կարելի օգտագործել ազատ դրված վիճակում: Տեղադրումը և վերանորոգումը պետք է իրականացվի որակյալ տեխնիկի կողմից ըստ արտադրողի ցուցումների և տեղի անվտանգության կանոնների: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաները չպետք է կատարեն տեղադրման աշխատանքներ: Հեռու պահել երեխաներին սարքավորումը տեղադրելիս: Փաթեթավորման նյութերը (պլաստմասե արկղեր, պենոպոլիստիրոլե մասեր և այլն) պետք է հեռու պահել երեխաներից տեղադրման ժամանակ և դրանից հետո: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը: Ակտիվացրեք սարքավորումը միայն երբ տեղադրումն ավարտել եք: Տեղադրելուց հետո վառարանի հատակն այլևս չպետք է հասանելի լինի: Կատարեք խցիկի կտրումը նախքան սարքավորումը կահույքի մեջ տեղադրելը և զգուշորեն հեռացրեք
փայտի տաշեղները և թեփը: Չի կարելի խոչընդոտել այն մինիմում հեռավորությանը որ կա խոհանոցի կահույքի և վառարանի վերևի ծայրի միջև: Տեղադրելու ժամանակ հեռացրեք միայն դրա փրփրապոլիստիրոլե հիմքը: Սարքը չի կարելի տեղադրել դեկորատիվ դռան հետևում - հրդեհի բռնկման վտանգ կա: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո համոզվեք, որ սարքավորման դուռը պատշաճ փակվում է: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը իրականացվի գործող անվտանգության կանոնակարգերին համապատասխան, բազմաբևեռ անջատիչ է հարկավոր նվազագույնը 3մմ կոնտակտային անցքով և սարքը պետք է հատակին դրված լինի: Եթե հոսանքի մալուխը վնասվել է, փոխարինեք այն դրան համարժեք մալուխով: Հոսանքի մալուխը պետք է փոխի միայն որակավորված տեխնիկը ըստ արտադրողի ցուցումների և ընթացիկ անվտանգության կանոնների: Կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ: Սարքը պետք է հնարավոր լինի անջատել հոսանքից՝ խրոցակը հանելով, եթե խրոցակը հասանելի է կամ հասանելի բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի վրա էլեկտրաէներգիայի անվտագության տեղական չափանիշներին համապատասխան: Տեխնիկական տվյալների սանդղակը գտնվում է գազօջախի առջևի ծայրին (տեսանելի է, երբ դուռը բաց է): Հոսանքի մալուխը փոխելու անհրաժեշտության դեպքում, կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ: Անհրաժեշտ է կապ հաստատել որակավորված տեխնիկի հետ, եթե նախատեսված խրոցակը չի համապատասխանում Ձեր վարդակին: Հոսանքի մալուխը պետք է բավականաչափ երկար լինի սարքին միացնելու համար: Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը: Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Չի կարելի օգտագործել սարքավորումը, եթե այն ունի վնասված լարեր կամ վարդակ, կամ եթե այն պատշաճ կերպով չի աշխատում, կամ եթե այն վնասվել կամ ընկել է: Անհրաժեշտ է լարը հեռու պահել տաք մակերեսներից: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի
4
լինեն օգտագործողին տեղադրելուց հետո: Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և չի կարելի այն շահագործել երբ ոտաբոբիկ եք:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան լամպը փոխելը, որպեսզի խուսափեք էլեկտրահարվելու հավանականությունից: Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր մետաղական քերիչներ սարքի դռան ապակին մաքրելու համար, քանի որ դրանք կարող են խազեր առաջացնել մակերեսին, որը կարող է ապակու փշրման պատճառ դառնալ: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Վտանգավոր է ոչ իրազեկ ցանկացած անձի համար իրականացնել որևէ

ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ

սպասարկման կամ վերանորոգման գործողություն, որի համար անհրաժեշտ է հեռացնել միկրոալիքի էներգիայից պաշտպանող ծածկը: Վառարանը մաքուր չպահելու դեպքում կարող է վնասվել մակերեսը, որն էլ բացասաբար կազդի սարքավորման պիտանելիության վրա և հնարավոր է վտանգավոր իրավիճակ ստեղծի: Վառարանը պետք է պարբերաբար մաքրել և հեռացնել սննդի մնացորդները: Մաքրման և պահպանման համար անհրաժեշտ է կրել պաշտպանիչ ձեռնոցներ: Սարքավորումը պետք է անջատել հոսանքի մատակարարումից, նախքան պահպանման որևէ աշխատանք կատարելը: Համոզվեք, որ սարքը սառն է, նախքան մաքրման կամ սպասարկման որևէ գործողություն իրականացնելը:
HY
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
: Փաթեթավորման տարբեր մասերը պետք
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է այն հանել օգտագործումից` անջատելով հոսանքի մալուխը և հեռացնելով դռներն ու դարակները (եթե առկա են), որպեսզի երեխաները չկարողանան հայտնվել այնտեղ և փակվեն դրանց մեջ:
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան:
կամ
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ: Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել է պատշաճ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, որը կարող է առաջանալ տվյալ արտադրանքի ոչ պատշաճ աղբահանության արդյունքում:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել և բաշխվել է համաձայն Եվրոպական Հրահանգների պահանջների. ՑԼՀ 2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՀ և ՎՆՍ 2011/65/ԵՄ: Այս սարքը, որը նախատեսված է մթերքի հետ շփման համար, համապատասխանում է Եվրոպական Կանոնակարգին հ. 1935/2004.
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգերի հ. 65/2014, և հ. 66/2014 էկոդիզայնին` համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ 60350-1:
5
Loading...
+ 9 hidden pages