ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք
այս հրահանգները: Պահեք դրանք ձեռքի
տակ` հետագայում անդրադառնալու
համար: Այս ցուցումներն առկա են նաև
docs.indesit.eu կայքում
Այս ցուցումներն ու սարքավորումները
պարունակում են կարևոր
անվտանգության նախազգուշացումներ,
որոնք պետք է դիտարկել ցանկացած
ժամանակ: Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին
չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության
համակարգի սխալ տեղադրման համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան)
պետք է հեռու պահել սարքավորումից:
Փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք
է հեռու պահել սարքավորումից և
շարունակաբար վերահսկել:
8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես
նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր
կարողություններ և սարքերի վերաբերյալ
փորձի և գիտելիքի պակաս, կարող են
առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց
տրվել է դրանց օգտագործման համար
անհրաժեշտ անվտանգության ցուցումներ,
ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում:
Երեխաները չպետք է խաղան սարքերի
հետ: Դրանց մաքրումը և պահպանումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Օգտագործման
ժամանակ սարքավորման հասանելի
մասերը կարող են տաքանալ, այդ իսկ
պատճառով երեխաներին պետք է հեռու
պահել դրանից:
Սարքավորման մեջ առաջանում է տաք
ջուր: Եղեք զգույշ, որպեսզի ջրի ցայտքերի
հետ շփման մեջ չմտնեք. Կա այրվածք
ստանալու հավանականություն:
Եթե սարքավորումը վնասված է կամ չի
աշխատում պատշաճ կերպով, ապա մի
փորձեք վերանորոգման որևէ աշխատանք
իրականացնել: Անջատեք սարքավորումը,
անջատեք հոսանքի մատակարարումից և
կապ հաստատեք Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի
հետ:
2
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը
նախատեսված չէ արտաքին
ժամանակաչափի կամ հեռակառավարվող
համակարգի միջոցով գործարկելու
համար:
Այս սարքավորումը նախատեսված է
օգտագործելու միայն կենցաղում:
Այս սարքավորումը նախատեսված չէ
օգտագործվելու հետևյալ միջավայրերում.
խանութներում, գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում
աշխատակազմի համար նախատեսված
խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում,
հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի
միջավայրերի հաճախորդների կողմից:
Այս սարքավորումը նախատեսված չէ
մասնագիտական օգտագործման համար:
Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
Չի կարելի սարքավորման մեջ կամ դրա
մոտ դնել պայթուցիկ կամ դյուրավառ
նյութեր (օր.` բենզինի կամ աերոզոլի
տարաներ). կա հրդեհի բռնկման
հավանականություն:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու
կամ ավելի անձիք. կա վնասվածք
ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու
համար օգտագործեք պաշտպանիչ
ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու
հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ
ջրամատակարարումը (առկայության
դեպքում), էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է
իրականացվեն որակավորված տեխնիկի
կողմից: Չի կարելի վերանորոգել կամ
փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը
փաթեթավորումից հանելուց հետո պետք է
համոզվել, որ այն չի վնասվել
տեղափոխման ժամանակ: Խնդիրների
դեպքում կապ հաստատեք մատակարարի
կամ Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Ծառայության
հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման
նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե
մասեր և այլն) պետք է պահել, որպեսզի
դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա
շնչահեղձ լինելու հավանականություն:
Սարքավորումը չպետք է միացված լինի
հոսանքին նախքան տեղադրելը. կա
էլեկտրահարվելու հավանականաություն:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Ակտիվացրեք
սարքավորումը միայն, երբ տեղադրումն
ավարտել եք:
3
Սարքավորումը կարող եք տեղադրել
ներկառուցված գազօջախի վերին մասում`
միայն եթե վերջինս հագեցած է հովացման
համակարգով:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Նախքան սարքավորումը միացնելը`
ստուգեք, արդյոք տեխնիկական
տվյալների վրայի լարումը
համապատասխանում է Ձեր տան հոսանքի
լարմանը:
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել
հոսանքի աղբյուրից` հանելով խրոցակը,
կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը
տեղադրված է վարդակի վերին մասում,
ինչպես նաև սարքավորումը պետք է
հողանցվի` համաձայն ազգային
անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման
լարեր, բազմաթիվ վարդակներ կամ
ադապտերներ: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի լինեն
օգտագործողին տեղադրելուց հետո: Չի
կարելի օգտագործել սարքավորումը, երբ
Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ եք:
Չի կարելի սարքավորումը շահագործել,
եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված
են, պատշաճ կերպով չի աշխատում,
վնասված է կամ ընկել է: Եթե հոսանքի
մալուխը վնասված է, ապա այն պետք է
փոխարինել նույնատիպ մալուխով. կա
էլեկտրահարվելու հավանականություն:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք
սարքավորումն անջատված է հոսանքի
մատակարարումից, նախքան մաքրման
կամ պահպանման որևէ գործողություն
իրականացնելը. կա էլեկտրահարվելու
հավանականություն: Երբեք չօգտագործել
գոլորշիով մաքրող սարքեր:
Չի կարելի սարքավորումն ընկղմել ջրի
մեջ:
Կանոնավոր կերպով դատարկեք
կաթիլային սկուտեղը, որպեսզի այն չլցվի
և թափվի. կա վնասվածք ստանալու
հավանականություն:
Մանրակրկիտ մաքրեք բոլոր
բաղադրիչները, և մասնավորապես այն
մասերը, որոնք շփման մեջ են մտնում
սուրճի և կաթի հետ:
Օգտագործելուց հետո մշտապես մաքրեք
կաթի տարայի խողովակները. կա
թունավորման հավանականություն:
Ողողելու ժամանակ, սուրճի ծորաններից
տաք ջուր է թափվում: Խուսափեք ջրի
ցայտքերի հետ շփման մեջ մտնելուց. կա
այրվածք ստանալու հավանականություն:
4
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման
ենթակա է և նշված է այդ նշանով(
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել
պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական
կանոններին համապատասխան:
):
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ
վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն
անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման
կանոններին համապատասխան: Կենցաղային
էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու
համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր
համապատասխան տեղամասի կենցաղային աղբի
հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը
որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքը
համապատասխանում է Էլեկտրական և Էլեկտրոնային
Սարքավորումների Թափոնների վերաբերյալ
2012/19/ԵՄ Եվրոպական սզբունքին: Համոզվելով,
որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ
կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ
բացասական հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված
(
) նշանը ցույց է տալիս, որ այն չպետք է մշակվի
որպես կենցաղային աղբ` այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է
էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
ՍարքավորումըտեղադրելիՍհետևեք տեղադրման առանձին
ցուցումներին:
5
Loading...
+ 11 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.