HOTPOINT/ARISTON HR 636 A User Manual [hy]

HY
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Ներբեռնեք հրահանգների ամբողջական ձեռնարկը http:// docs . hotpoint . eu կայքից կամ զանգահարեք երաշխիքի գրքույկում տրված հեռախոսահամարով:
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ց ու ց ո ւ մն ե րի ն չհե տ ևե լո ւ , սա ր ք ե րի ոչ պ ա տշ ա ճ օ գ տ ագ ո ր ծ մ ան և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
Ն Ա Խ Ա Զ Գ Ո Ւ Շ Ա Ց Ո Ւ Մ. Ս ա ր ք ա վ ո ր ո ւ մ ը և դ ր ա պ ա ր ա գ ա ն ե ր ը տաքանում են օգտագործման ժամանակ: Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած մասերին դիպչելուց: 8 տարեկանից փոքր երեխաներին չպետք է թույլ տալ մոտենալ առանց հսկողության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե սալօջախի մակերեսը ճաքած է, ապա մի օգտագործեք սարքավորումը, քանի որ կա էլեկտրահարվելու վտանգ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հրդեհի վտանգ. չի կարելի առարկաներ դնել պատրաստման համար նախատեսված մակերեսներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Պատրաստման գործընթացը պետք է վերահսկել: Կարճաժամկետ պատրաստման գործընթացը պետք է անընդհատ վերահսկել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Յուղով և ձեթով պատրաստման գ որ ծ ըն թ աց ն ա ռա ն ց հ սկ ո ղո ւ թյ ան թ ո ղն ե լը կա ր ո ղ է վ տա նգ ա վ որ լինել, քանի որ կա հրդեհի վտանգ: ԵՐԲԵՔ չփորձեք կրակը մարել ջրով. փոխարենը` անջատեք սարքավորումը, իսկ հետո կրակը ծածկեք կափարիչով կամ հրդեհային անվտանգության ծածկոցով:
Չի կարելի սալօջախն օգտագործել, որպես աշխատանքային մակերես կամ հենարան: Հագուստը կամ այլ դյուրավառ նյութերը հեռու պահեք սարքավորումից մինչև դրա բոլոր բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն - կա հրդեհի վտանգ:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ արտաքին անջատման սարքով շահագործելու համար, ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
են` խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել
սենյակները):
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
ՏԵՂԱԴՐՈ Ւ Մ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն, երբ տեղադրումն ավարտել եք:
Կատարեք խցիկի կտրման աշխատանքները` նախքան սարքավորումը տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և թեփը:
Եթե սարքավորումը տեղադրված չէ ջեռոցի վերևում, ապա անհրաժեշտ է բաժանարար պանել (ներառված չէ) տեղադրել խցիկի մեջ` սարքավորման մեջ:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում` էլեկտրագծերի անցկացման կանոնների համաձայն, ինչպես նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն ազգային անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման լարը վնասված է, ապա այն պետք է փոխարինել նմանատիպ լարով`արտադրողի կամ
որակավորված անձանց կողմից` վտանգից խուսափելու համար
- կա էլեկտրահարվելու վտանգ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից, նախքան սպասարկման որևէ գործողություն իրականացնելը. Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր - կա էլեկտրահարվելու հավանականություն:
Չի կարելի օգտագործել հղկող կամ քայքայիչ նյութեր, քլորի հիմքով մաքրիչներ կամ հղկող մանրաթելեր:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով
: Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս, որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան պատրաստման գործընթացն ավարտելը, մի քանի րոպե շուտ անջատեք այն, քանի որ սալիկը դեռ պահպանում է իր մնացորդային ջերմությունը: Ձեր թավայի կամ կաթսայի հատակը պետք է ամբողջությամբ ծածկի սալիկը: այն տարան, որը փոքր է սալիկից` կհանգեցնի էներգիայի ծախսի: Պատրաստելու ժամանակ կաթսաները և թավաները ծածկեք ամուր փակվող կափարիչներով և հնարավորինս քիչ ջուր օգտագործեք: Բաց կափարիչով պատրաստման գործընթացը կհանգեցնի էներգիայի ծախսի բարձրացմանը: Օգտագործեք միայն հարթ հատակով թավաներ և կաթսաներ:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ. 66/2014 էկոդիզայնի պահանջներին` սահմանված համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ 60350-2:
HY
min. 20 mm
ՏԵՂԱԴՐՈՒՄ
• Սալիկի վերին մասը պետք է տեղադրվի աշխատող վերնամասից 20 մմ և 50 մմ խորությամբ:
• Սալիկի վերնամասի և վառարանի միջև ոչինչ չպետք է լինի (խաչվող ռելսեր, բրաներ և այլն):
• Ապակե-կերամիկայից սալիկի ներքևի մասի և պահարանի կամ բաժանող վահանակի միջև հեռավորությունը պետք է առնվազն 20 մմ լինի:
• Եթե սալիկը պետք է տեղադրվի սյունին մոտ, առնվազն 100մմ հեռավորություն թողեք սալիկի ծայրից մինչև սյունը:
• Ներքին չափերի և տեղադրման համար նայել այս պարբերության նկարները:
• Սալիկի և դրա վերև գտնվող ծխանցքի միջև նվազագույն տարածությունը պետք է պահպանվի: Լրացուցիչ տեղեկատվության համար տես ծխանցքի օգտագործման ձեռնարկը:
• Սալիկին տեղադրեք մատակարված մեկուսիչը (եթե այն արդեն տեղադրված չէ) մակերեսը մաքրելուց հետո:
• Չի կարելի սալօջախը դնել աման լվանալու մեքենայի կամ լվացքի մեքենայի վերևում, որպեսզի էլեկտրական սխեմաները շփման մեջ չմտնեն գոլորշու կամ խոնավության հետ, քանի որ կարող են վնասել դրանց:
• Եթե վառարանը տեղադրված է պատրաստման վերնամասի ներքևում, համոզվեք, որ այն ունի սառեցման համակարգ: Եթե էլեկտրական լարերի ջերմաստիճանը գերազանցի առավելագույն թույլատրելի ջերմաստիճանը, սալիկը ավտոմատ կանջատվի: այս դեպքում, սպասեք մի քանի վայրկյան մինչև էլեկտրական լարերի ներքին ջերմաստիճանը հասնի տանելի մակարդակի,որի դեպքում հնարավոր կլինի կրկին միացնել սալիկը:
ՍԱԼՕՋԱԽԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Էլեկտրական միացումից հետո (տես «Էլեկտրական միացում» գլուխը) ամրացնող ամրակներից յուրաքանչյուրը դիրքավորեք սալիկի կողքի համապատասխան անցքերի մեջ, ինչպես ներկայացված է նկարում: Ապա սալիկը անցքից դուրս հրեք և ստուգեք, որ ապակին հարթ լինի և աշխատող մակերեսին զուգահեռ: Ամրացնող ամրակները նախատեսված են ցանկացած տեսակի խատող մակերեսի համար (փայտ, մարմար և այլն):
1
4x
ՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ
i
L
ՁՉԬԱԬԮՃՍՀՁԳՈԿ
ՁՉԬԱԬԮՃՍՀՁԳ
ՁՉԬԱԬԮՃՍՀՁԳՈԿ
ՈԿ
2
580 X 510
ԿԿ
ԿԿ
42/46
580
482
ԿԿ
ԿԿ
552
510
ԿԿ
ԿԿ
490
+2
0
ԿԿ
560
5 
ՁՉԬԱԬԮՃՍՀՁԳ
0
+2
ԿԿ
ԿԬՏՈԶԿՃՍԿԳC

ԿԿ
ԿԿ
ՁՉԬԱԬԮՃՍՀՁԳ
ԿԿ
ՁՉԬԱԬԮՃՍՀՁԳ

ԿԿ
Loading...
+ 5 hidden pages