Այս հրահանգները առկա են նաև կայքում՝ www.whirlpool.eu
ՁԵՐ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է
Այս ձեռնարկը և սարքն ինքնին տրամադրում են կարևոր անվտանգության զգուշացումներ, բոլոր ժամանակներում կարդալու և դիտարկելու համար:
Սա վտանգի նշանն է, որը կապված է անվտանգության հետ` զգոն պահելով օգտագործողներին պոտենցիալ ռիսկերի նկատմամբ:
Բոլոր անվտանգության նախազգուշացումներին հետևում են վտանգի նշանը և հետևյալ պայմանները:
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք:
ՎՏԱՆԳ
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Բոլոր անվտանգության նախազգուշացումները տալիս են ներկայումս պոտենցիալ ռիսկի կոնկրետ տվյալներ և ցույց են
տալիս ինչպես նվազեցնել վնասվածք ստանալու կամ էլեկտրահարման ենթարկվելու ռիսկը, որն առաջանում է
սարքավորման ոչ ճիշտ օգտագործումից: Մանրամասն դիտարկեք հետևյալ ցուցումները.
-Այս ցուցումները պահեք ձեռքի տակ հետագա օգտագործման համար:
-Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ փաթեթավորումից հանելու և տեղադրման գործողություններն իրականացնելու
համար:
-Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք:
-Սարքավորումը պետք է անջատել էլեկտրամատակարարումից նախքան տեղադրման որևէ աշխատանք իրականացնելը:
-Տեղադրումը և պահպանումը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի կողմից` արտադրողի ցուցումների և տեղի
անվտանգության կանոնների համաձայն: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ:
-Հոսանքի մալուխի փոխումը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի կողմից: Կապ հաստատեք լիազորված
սպասարկման կենտրոնի հետ:
-Ըստ կանոնակարգերի` սարքը պետք է հողանցվի:
-Գլխավոր էլեկտրամատակարարմանը միացնելու համար հոսանքի մալուխը պետք է բավականաչափ երկար լինի, որպեսզի
սարքավորումը միանա:
-Որպեսզի տեղադրումը համապատասխանի ընթացիկ անվտանգության կանոններին` անհրաժեշտ է մինիմում 3 մմ շփման
բացով եռաթև անջատիչ, ինչպես նաև կատարել սարքի հողանցում:
-Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ խրոցակներ կամ ադապտերներ:
-Չի կարելի սարքավորումը միացնել այն վարդակին, որը կարող է գործարկվել հեռակառավարմամբ կամ ժամանակաչափով:
-Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը:
-Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո:
-Եթե ինդուկցիայի սկավառակի մակերեսը ճաքած է, ապա մի օգտագործեք այն և անջատեք սարքավորումն էլեկտրահարման
ենթարկվելու հավանականությունից խուսափելու համար (միայն ինդուկցիայի գործառույթն ունեցող մոդելների դեպքում):
-Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և չի կարելի այն շահագործել երբ ոտաբոբիկ եք:
-Այս սարքավորումը նախատեսված է բացառապես տնային օգտագործման և մթերք պատրաստելու համար: Այլ տեսակի
օգտագործում չի թույլատրվում (օր` տաքացնել սենյակները): Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում
մարդկանց, կենդանիներին կամ գույքին հասցված վնասի համար, այս խորհուրդներին և նախազգուշացումներին չհետևելու
համար:
-Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են օգտագործման ժամանակ: Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք
տաքացած մասերին դիպչելուց: Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու պահել
սարքերից և շարունակաբար վերահսկել:
HY 2
-8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր
կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց
տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է
իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
-Օգտագործման ժամանակ և դրանից հետո չի կարելի դիպչել սարքավորման տաքացած տարրերին կամ ներքին
մակերեսներին - կա այրվածք ստանալու հավանականություն:
Չի կարելի թույլ տալ որ սարքավորմանը դիպչի կտոր կամ այլ դյուրավառ նյութեր մինչև բոլոր բաղադրիչների
ամբողջությամբ սառելը:
-Եփելու վերջում զգուշորեն բացեք սարքավորման դուռը, թողնելով որպեսզի տաք օդը կամ գոլորշին աստիճանաբար դուրս
գան նախքան գազօջախ մուտք գործելը: Երբ սարքավորման դուռը փակվում է, տաք օդը դուրս է գալիս վերահսկողության
վահանակի վերևի մասում գտնվող բացվածքից: Չի կարելի խոչընդոտել օդի համար նախատեսված բացվածքներին:
-Օգտագործեք գազօջախի համար նախատեսված ձեռնոցներ թավաները և մյուս պարագաները հանելու համար` չդիպչելով
տաքացած մասերին:
-Չի կարելի դնել դյուրավառ նյութեր սարքավորման մեջ կամ դրա կողքին: մոտ, քանի որ հրդեհ կարող է բռնկվել, եթե
սարքավորումը պատահաբար միացած լինի:
-Չի կարելի տաքացնել կամ եփել փակած բանկաներ կամ տարաներ սարքավորման մեջ:
Ճնշումը որն առաջանում է ներսում կարող է պայթեցնել բանկան` վնասելով սարքավորումը:
-Չի կարելի օգտագործել սինթետիկ նյութերից պատրաստված տարաներ:
-Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք յուղով և ձեթով հարուստ մթերքներ պատրաստելիս:
-Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը չորացնելիս:
-Եթե մթերքի պատրաստման ժամանակ օգտագործում եք ալկոհոլային խմիչքներ (օր.` ռոմ, կոնյակ, գինի), հիշեք որ բարձր
ջերմաստիճանի ժամանակ ալկոհոլը ցնդում է: Արդյունքում կա ռիսկ, որ ալկոհոլից առաջացած գոլորշուց կարող է կրակ
բռնկվել, եթե այն շփվի էլեկտրական ջեռուցման տարրի հետ:
-Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք յուղով, ձեթով կամ ալկոհոլով հարուստ մթերքներ
պատրաստելիս (օր.` ռոմ, կոնյակ, գինի):
-Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
-Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման փուլի ժամանակ: Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային
մշակման փուլի ժամանակ: Սննդի ավելորդ տաշեղները պետք է հեռացվեն գազօջախի խոռոչից նախքան մաքրման փուլը
(միայն ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում):
-Ջերմային փուլի մշակման ժամանակ և դրանից հետո պետք է կենդանիներին հեռու պահել սարքավորման տարածքից (միայն
ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում):
-Ջերմաստիճանի փորձարկման սարքն օգտագործեք միայն այս գազօջախի համար:
-Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր ծայրով մետաղյա քերիչներ գազօջախի դռան ապակին մաքրելու
համար, քանի որ դրանք կարող են քերծել մակերեսը, որի հետևանքով ապակին կարող է կոտրվել:
-Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան լամպը փոխելը, որպեսզի խուսափեք էլեկտրահարվելու
հավանականությունից:
-Չի կարելի օգտագործել ալյումինե փայլաթիթեղ պատրաստման կաթսայի մեջ մթերքը ծածկելու համար (միայն
պատրաստման կաթսա ունեցող գազօջախների դեպքում):
Կենցաղային տեխնիկայի դեն նետումը (հեռացումը)
–Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին
–Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր
տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը:
HY 3
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Վառարանը փաթեթավորումից հանելուց հետո, համոզվեք, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ և որ վառարանի դուռը պատշաճ փակվում է: Խնդիրների
դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Ցանկացած տեսակի վնասվածքից
խուսափելու համար վառարանը տեղադրման ժամանակ առանձնացրեք պոլիստիրոլե փրփուրի հիմքից:
Երեխաները չպետք է կատարեն տեղադրման աշխատանքներ: Սարքի տեղադրման ժամանակ հետևեք, որ երեխաները մոտ չգան: Սարքի տեղադրման ժամանակ և
դրանից հետո փաթեթավորման նյութերը (պլաստիկ տոպրակները, պոլիստիրոլե մասերը և այլն) երեխաների համար անհասանելի վայրում դրեք:
ԽՑԻԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
• Խոհանոցային սարքերը որոնք դիպչում են գազօջախին պետք էլինեն ջերմադիմացկուն (մինիմում 90°C):
• Կատարեք խցիկի կտրումը նախքան գազօջախը տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և թեփը:
• Տեղադրելուց հետո գազօջախի հատակն այլևս չպետք է հասանելի լինի:
• Սարքավորման ճիշտ գործարկման համար անհրաժեշտ է չխոչընդոտել այն մինիմում հեռավորությանը որ կա խոհանոցի կահույքի և գազօջախի վերևի ծայրի
միջև:
ԷԼԵԿՏՐԱՄԻԱՑՈՒՄ
Համոզվեք, որ սարքի տվյալների վահանակի վրա նշված հոսանքի լարումը համապատասխանի սնուցող գծերի լարմանը: Տվյալների սանդղակը գտնվում է գազօջախի
առջևի ծայրին (տեսանելի է երբ դուռը բաց է):
• Հոսանքի մալուխի փոխումը (տեսակը H05 RR-F 3 x 1.5 մմ2) պետք է իրականացվի որակավորված էլեկտրիկի կողմից: Կապ հաստատեք լիազորված
սպասարկման կենտրոնի հետ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան օգտագործելը.
–Հեռացրեք ստվարաթղթե պաշտպանիչ կտորները, պաշտպանիչ թիթեղը և կպչուն պիտակները պարագաների վրայից:
–Հեռացրեք ջեռոցից պարագաները և տաքացրեք այն 200° մոտավորապես մեկ ժամ` պաշտպանիչ քսուքից և մեկուսիչ նյութերից առաջացած հոտը վերացնելու
համար:
Օգտագործման ժամանակ.
–Մի դրեք ծանր առարկաներ դռան վրա, քանի որ դրանք կարող են վնասել այն:
–Մի կառչեք դռնից կամ ինչ-որ բան կախեք բռնակից:
–Մի ծածկեք գազօջախի ներսը ալյումինե փայլաթիթեղով:
–Չի կարելի ջուր լցնել տաք վառարանի մեջ, սա կարող է վնասել էմալի ծածկույթը:
–Չի կարելի վառարանի հատակի վրա քաշել կաթսաները և թավաները, քանի որ այն կարող է վնասել էմալի ծածկույթը:
–Համոզվեք, որ մյուս սարքերի էլեկտրական մալուխները չեն դիպչում վառարանի տաք հատվածներին կամ չեն փաթաթվում դռանը:
–Չի կարելի գազօջախը մթնոլորտային երևույթների ազդեցության տակ թողնել:
–
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Փաթեթավորման նյութերի հեեռացումը
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով (): Այդիսկ պատճառով, փաթեթավորման տարբեր մասերը պետք է
հեռացվեն մեծ պատասխանատվությամբ և
թափոնների հեռացման կառավարման վերաբերյալ տեղական կանոնակարգերի համապատասխան:
Արտադրանքի դեն նետումը
–Այս սարքը համապատասխանում է Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումների Թափոնների վերաբերյալ 2012/19/ԵՄ Եվրոպական սզբունքին:
–Այս ապրանքից պատշաճ կերպով ազատվելով՝ կխուսափեք շրջական միջավայրի և մարդկային առողջության համար հնարավոր բացասական հետևանքներից,
որոնք կարող են
–այլապես առաջանալ այս ապրանքի թափոնների ոչ ճիշտ կառավարումից:
–Սարքի վրայի կամ սարքին կից փաստաթղթերում
տանել
–մոտակա հավաքման կենտրոն էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակման համար:
նշանակում է, որ այս ապրանքին չպետք է վերաբերել որպես տնային տնտեսության թափոն, այլ պետք է
Էներգախնայողության խորհուրդներ
–Նախապես տաքացրեք գազօջախը միայն այն դեպքում, եթե նշված է պատրաստաման աղյուսակում կամ Ձեր բաղադրատոմսի մեջ:
–Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալապատ թխող կաղապարներ, քանի որ դրանք տաքությունն ավելի լավ են կլանում:
ԷԿՈ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
–Այս Սարքը Համապատասխանում է Եվրոպական N. 65/2014, և N. 66/2014 Կանոնակարգերի Էկո Նախագծի Պահանջներին: Եվրոպական ԵՆ 60350-1
Չափանիշի համապատասխան:
HY 4
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Գազօջախը չի աշխատում.
• Ստուգեք արդյոք առկա են էլեկտրական հոսանքի հիմնական լարերը և արդյոք գազօջախը միացած է էլեկտրամատակարարմանը:
• Անջատեք գազօջախը և նորից միացրեք այն, տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Դուռը չի բացվում.
• Անջատեք գազօջախը և նորից միացրեք այն, տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
• Կարևոր է ` ինքնամաքրման ժամանակ գազօջախի դուռը չեք կարող բացել: Սպասեք մինչև այն ավտոմատ կերպով կբացվի (նայել «ջերմային մշակման
գործառույթով գազօջախների Մաքրման փուլ» պարբերությունը ):
Էլեկտրոնային ծրագրավորումը չի աշխատում.
• Եթե էկրանին հայտնվում է “ ” տառը, որին հաջորդում է թիվ, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության
հետ: Այս դեպքում նշեք այն թիվը, որը հաջորդում է տառին “ ”:
2. Անջատեք սարքավորումը և կրկին միացրեք այն տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Եթե վերը նշված ստուգումներից հետո խնդիրը դեռ առկա է, ապա կապ հաստատեք մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ:
Միշտ նշեք.
• խնդրի կարճ նկարագրությունը,
• գազօջախի տեսակը և ճշգրիտ մոդելը,
• ծառայության համարը (այն համարը որը գրված է Ծառայություն բառից հետո` տեխնիկական տվյալների սանդղակի վրա), որը գտնվում է ջեռոցի խոռոչի աջ
եզրին (տեսանելի է, երբ գազօջախի դուռը բաց է):
• Ծառայության համարը նաև նշված է երաշխիքային գրքույկի վրա,
• Ձեր ամբողջական հասցեն,
• Ձեր հեռախոսի համարը:
Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա կապ հաստատեք լիազորված Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ (երաշխավորելու այն, որ
պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և վերանորոգումը ճիշտ է իրականացված):
ՄԱՔՐՈՒՄ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Գազօջախի արտաքին հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող նյութեր: Եթե այս ապրանքներից որևէ մեկը ակամայից դիպչում է սարքին, անմիջապես մաքրեք դրանք
մանրաթելից խոնավ կտորով:
• Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ կտորով: Այն շատ կեղտոտ է. ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ մաքրող հեղուկ: Վերջում ավարտեք
աշխատանքը չոր կտորով:
Գազօջախի ներսի հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. չի կարելի օգտագործել հղկող սպունգեր կամ մետաղական քերիչներ կամ մաքրիչներ: Ժամանակի ընթացքում դրանք կարող են վնասել էմալապատ
մակերեսները և գազօջախի դռան ապակին:
• Յուրաքանչյուր օգտագործումից հետո թողեք որպեսզի գազօջախը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի է որ այն դեռ մի քիչ տաք լինի, որպեսզի
հեռացնեք մթերքի մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը (օր.` շաքարի բարձր պարունակությամբ մթերք):
• Օգտագործեք գազօջախը մաքրող նյութեր և տառ առ տառ հետևեք արտադրողի ցուցումներին:
• Մաքրեք դռան ապակին համապատասխան մաքրող հեղուկով: Գազօջախի դուռը կարող եք հանել, որպեսզի մաքրելը հեշտ լինի (նայել ՊԱՀՊԱՆՈՒՄ):
• Գրիլի ցանցի ամենաբարձր էլեմենտի ջերմաստիճանը (նայել ՊԱՀՊԱՆՈՒՄ) կարող եք իջեցնել (որոշ մեդելներ միայն) գազօջախի տանիքը մաքրելու համար:
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ջրի բարձր պարունակությամբ մթերքների երկարատև եփման ժամանակ (օր.` պիցցա, բանջարեղեն և այլն) կարող է խտացում առաջանալ դռան
ներսի հատվածի և փականի շուրջ: Երբ ջեռոցը սառել է, չորացրեք դռան ներսի հատվածը կտորով կամ սպունգով:
Պարագաներ.
• Օգտագործումից անմիջապես հետո ընկղմեք պարագանաերը մաքրող հեղուկով լցված ջրի մեջ` հանելով դրանք գազօջախի ձեռնոցներով, եթե դեռ տաք են:
• Մթերքի մնացորդները կարող են հեշտությամբ հեռացվել` օգտագործելով խոզանակ կամ սպունգ:
– Չի կարելի օգտագործել գոլորշով մաքրող սարքավորում:– Վառարանը մաքրեք միայն սառը ժամանակ:– Նախքան գործողություններ իրականացնելը անջատեք այն հոսանքից:
HY 5
Loading...
+ 9 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.