Nokia C2-06 User's Guide [hy]

Nokia C2–03/C2–06 Օգտագործողի ուղեցույց
Հրատարակություն 1.0
2 Բովանդակություն

Բովանդակություն

Անվտանգություն 4
Սկսում ենք 5
Ձեր երկու SIM քարտերով հեռախոսը 5 Ստեղներ և մասեր 6 SIM քարտ և մարտկոց մտցնելը 7 Երկրորդ SIM քարտի մտցնում 8 Հիշաքարտ մտցնելը 9 Մարտկոցի լիցքավորումը 10 Փոկ ամրակցելը 11 Հեռախոսը միացնելը կամ անջատելը 11 GSM ալեհավաք 12
Հիմնական օգտագործում 12
Մուտքի կոդերը 12 Նախադրել, թե որ SIM քարտը օգտագործել 13 Ստեղների և էկրանի կողպումը և ապակողպումը 14 Սենսորային էկրանի հետ գործողությունները 14 Ծրագիր բացելու կամ յուրահատկություն ակտիվացնելու համար անցկացրեք մատով 15 Ցուցիչներ 15 Կոնտակտների կամ հաղորդագրությունների պատճենումը ձեր հին հեռախոսից 16 Կանչի, երգի կամ տեսահոլովակի ձայնի փոփոխում 16
Կանչեր 17
Կանչի կատարում 17 Վերջին հավաքված համարին կանչ կատարելը 17 Ձեր բացթողնված կանչերի դիտումը 17
Կոնտակտներ 18
Անվան ու հեռախոսահամարի պահպանումը 18 Արագ համարհավաքման օգտագործում 18
Տեքստ մուտքագրելը 19
Տեքստի մուտքագրման ռեժիմների միջև փոխարկելը 19 Տեքստերի ավանդական ներմուծման միջոցով գրելը 19 Տեքստերի կանխատեսող ներմուծում օգտագործելը 20
Հաղորդագրում 20
Հաղորդագրություն ուղարկելը 20 Մուլտիմեդիա հաղորդագրության առբերում 21 Ձայնային հաղորդագրությունների ունկնդրումը 21 Ձայնային հաղորդագրության ուղարկումը 22
Անհատականացրեք Ձեր հեռախոսը 22
Հիմնական էկրանի մասին 22 Հիմնական էկրանի անհատականացումը 22 Անհատականացրեք Ձեր հեռախոսի ազդանշանները 23
Ժամանակի կառավարում 24
Ժամանակի և ամսաթվի փոխումը 24 Տագնապի նախադրում 24 Ժամադրության ավելացումը 25
Միացնելիություն 25
Bluetooth 25 USB տվյալների կաբել 26
Երաժշտություն և ձայն 26
FM ռադիո 26 Մեդիա նվագարկիչ 28
Նկարներ և տեսանյութեր 28
Լուսանկարահանումը 28 Տեսանյութի ձայնագրումը 29 Նկարի կամ տեսանյութի ուղարկումը 29
Համացանց 29
Համացանցի զննարկչի մասին 29 Համացանցը զննարկելը 30
Բովանդակություն 3
Համացանցի էջի հարմարեցում ձեր հեռախոսի էկրանում 31 Էջանիշի ավելացում 31 Ձեր զննարկման պատմության ջնջումը 31
Ձեր առցանց ընկերների հետ կապի մեջ մնալը 32
Համայնքների մասին 32
Փոստ և զրույց 32
Փոստի մասին 32 Փոստի ուղարկումը 32 Փոստի ընթերցումը և պատասխանումը 33 Զրույցի մասին 33 Ընկերների հետ զրուցելը 33
Քարտեզներ 33
Քարտեզների մասին 33 Դիտեք ձեր ընթացիկ տեղավայրը քարտեզի վրա 34 Վայրի փնտրում 34 Ձեր տեղավայրի կամ որևէ վայրի համօգտագործում 35 Զբոսնելու երթուղու ստեղծում 35
Nokia-ի Ovi ծառայություններ 36
Nokia-ի Ovi ծառայությունների մատչելիությունը և գները 36 Nokia-ի Ovi ծառայություններ մուտք գործելը 36
Ստանալ օգնություն 36
Աջակցություն 36 Բաժանորդագրվեք Խորհուրդներ և առաջարկներ ծառայությանը 36 Ձեր հեռախոսը արդի վիճակում պահելը 37
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին 40
Ցուցիչ 47
Խնայեք էներգիան 39 Վերամշակում 39
4 Անվտանգություն

Անվտանգություն

Ընթերցեք այս պարզ ցուցումները: Դրանց չհետևելը կարող է վտանգավոր կամ անօրինական լինել: Լրացուցիչ տեղեկությունների համար ընթերցեք օգտագործողի ուղեցույցն ամբողջությամբ:

ԱՆՋԱՏԵԼ ՍԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Սարքն անջատեք, երբ շարժական հեռախոսի օգտագործումը արգելված է, կամ եթե այն կար ող է ռադիոխանգարում կամ վտանգ առաջացնել, օրինակ՝ օդանավերում, հիվանդանոցներում կամ բժշկական սարքավորումների, վառելանյութերի, քիմիական նյութերի և պայթեցման աշխատանքների մերձակայքում: Հետևեք սահմանափակված տարածքներում առկա բոլոր հրահանգներին:

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հետևեք տեղական բոլոր օրենքներին: Ավտոմեքենա վարելիս ձեռքերը միշտ ազատ պահեք՝ այն ղեկավարելու համար: Ավտոմեքենա վարելիս Ձեր առաջնային մտահոգությունը պետք է լինի ճանապարհային անվտանգությունը:

ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄ

Բոլոր անլար սարքերը կարող են ենթարկվել ռադիոխանգարումների ազդեցությանը, ինչն իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ դրանց աշխատանքի վրա:

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Այս սարքի տեղադրումը եւ վերանորոգումը կարող է կատարվել միայն որակյալ մասնագետների կողմից:

ՍԱՐՔԸ ՉՈՐ ՊԱՀԵՔ:

Ձեր սարքը ջրակայուն չէ. այն չոր պահեք:

ՊԱՀՊԱՆԵՔ ՁԵՐ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Գլխային հեռախոսը լսեք չափավոր բարձրությամբ և բարձրախոսից օգտվելիս սարքն ականջին մոտ մի պահեք:
Սկսում ենք 5

Սկսում ենք

Ձեր երկու SIM քարտերով հեռախոսը Դուք կարող եք մտցնել երկու SIM քարտ:
Երկու SIM քարտերով հեռախոսի որոշ առավելությունները
Դուք կարող եք խնայողություններ անել, երբ օգտվում եք ծառայության տարբեր մատակարարներից:
Օգտագործեք մեկ հեռախոսահամարը անձնական կանչերի համար, իսկ մյուսը՝ աշխատանքի համար, սակայն կրեք միայն մեկ հեռախոս:
Շրջանցեք ցանցի ծածկույթի տարբերությունները, որոնք առկա են ծառայություն տրամադրողների միջև:
Երկու SIM քարտերը մատչելի են միևնույն ժամանակ, երբ սարքը չի օգտագործվում, բայց, մինչ SIM քարտերից մեկն ակտիվ է, օրինակ՝ կանչ է կատարում, հաղորդագրություն է ուղարկում կամ ստանում կամ տվյալներ է վերբեռնում կամ ներլցնում, մյուսն անմատչելի է:
Եթե ունեք միայն մեկ SIM քարտ, այն մտցրեք SIM1 քարտի ամրակի մեջ: Որոշ հնարավորություններ և ծառայություններ կարող են մատչելի լինել, միայն երբ SIM քարտ է օգտագործվում SIM1 քարտի ամրակում: Եթե SIM քարտ կա միայն SIM2 քարտի ամրակում, կարող եք կատարել միայն արտակարգ իրավիճակի կանչեր:
GPRS կապը չի կարող բացվել ետին պլանում: Եթե ծրագիրն օգտվում է GPRS կապից, և Դուք վերադառնում եք հիմնական էկրան կամ անցնում եք մեկ այլ ծրագրի, ընտրացանկի կամ այլ դիտման, ապա կապն ինքնաբերաբար փակվում է:
6 Սկսում ենք

Ստեղներ և մասեր

1 Ցուցասարք 2 Կանչի ստեղն 3 Ստեղնախումբ 4 Ականջակալ 5 Դաստակի փոկի անցք 6 Ձայնի բարձրացման/Չափի մեծացման ստեղն 7 Ձայնի իջեցման/Չափի փոքրացման ստեղն 8 Ստեղների արգելափակման փոխարկիչ 9 Վերջի/Սնուցման ստեղն 10 Միկրոֆոն 11 Nokia ԱՎ միակցիչ (3,5 մմ) 12 Միկրո-USB միակցիչ 13 Լիցքավորիչի միակցիչ 14 Խցիկի ոսպնյակ: Նախքան խցիկը օգտագործելը ոսպնյակի վրայից հեռացրեք պաշտպանիչ
ժապավենը: 15 Բարձրախոս 16 SIM քարտի բնիկ (SIM 2)
SIM քարտերի միջև փոխարկելու համար հիմնական էկրանում սեղմեք և պահեք *:
Սկսում ենք 7

SIM քարտ և մարտկոց մտցնելը

Ծանուցում. Որևէ կափարիչ հանելուց առաջ անջատեք սարքը և զատեք լիցքավորիչը կամ միացված
այլ սարքեր: Որևէ կափարիչ փոխելիս խուսափեք էլեկտրոնային բաղադրամասերին դիպչելուց: Սարքը միշտ պահեք և օգտագործեք կափարիչները հագցրած վիճակում:
Կարևոր է. Այս սարքում մի օգտագործեք մինի-UICC SIM քարտ, որը նաև հայտնի է որպես միկրո-
SIM քարտ, հարմարիչով միկրո-SIM քարտ կամ SIM քարտ, որն ունի մինի-UICC անջատիչ (տե՛ս նկարը): Միկրո-SIM քարտը սովորական SIM քարտից ավելի փոքր է: Այս սարքը չի ապահովում միկրո­SIM քարտերի աշխատանքը, և անհամատեղելի SIM քարտերի օգտագործումը կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել քարտում պահվող տվյալները:
Կարևոր է. SIM քարտի վնասվելը կանխելու համար միշտ հեռացրեք մարտկոցը, նախքան կմտցնեք
կամ կհանեք քարտը:
Այս հեռախոսը նախատեսված է հետևյալ մարտկոցի հետ աշխատելու համար BL-5C մարտկոցի հետ օգտագործելու համար: Օգտագործեք միայն Nokia-ի բնօրինակ մարտկոցներ:
Եթե ունեք միայն մեկ SIM քարտ, տեղադրեք քարտը ներքին SIM քարտի ամրակում:
SIM քարտը և իր հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի անհրաժեշտ է զգույշ լինել քարտը գործածելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
1 Տեղադրեք ձեր մատը հեռախոսի վերին հատվածում գտնվող խորության մեջ և զգուշորեն բարձրացրեք
և հեռացրեք հետևի կափարիչը (1): Եթե մարտկոցը տեղադրված է, բարձրացրեք այն և հանեք (2):
2 Բացեք SIM քարտի ամրակը (3) և տեղադրեք կամ հեռացրեք SIM քարտը (4 կամ 5): Համոզվեք, որ
քարտի հպման մակերևույթը դեպի ներքև է ուղղված:
8 Սկսում ենք
3 Հավասարեցրեք մարտկոցի կոնտակտները մարտկոցի բաժանմունքի հետ, ապա տեղադրեք մարտկոցը
(6): Հետևի կափարիչը տեղադրելու համար փականի ներքևի բռնիչները ուղղեք դեպի
համապատասխան ճեղքերը (7), ապա սեղմեք ներքև` մինչև կափարիչը հայտնվի իր տեղում (8):
Երկրորդ SIM քարտի մտցնում Երկրորդ SIM քարտ ունեք, բայց ուզում եք շարունակել օգտվել հիմնական SIM քարտի՞ց: Երկրորդ SIM
քարտը կարող եք մտցնել կամ հեռացնել՝ առանց հեռախոսը անջատելու:
1 Բացեք արտաքին SIM քարտի բնիկի կափարիչը, որը նշված է : 2 Համոզվեք, որ քարտի կոնտակտային մակերևույթը ուղղված է դեպի վերև, ապա մտցրեք SIM քարտը:
Ներս հրել քարտը մինչև այն ընկնի իր տեղը: Փակեք կափարիչը:
Սկսում ենք 9
Հեռացրեք երկրորդ SIM քարտը
Հիշաքարտ մտցնելը Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի հիշաքարտեր:
Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված տվյալները:
Ձեր հեռախոսը ապահովում է մինչև հիշողության ծավալ ունեցող հիշաքարտեր 32 ԳԲ.
1 Անջատեք հեռախոսը և հեռացրեք հետևի կափարիչը և մարտկոցը: 2 Հիշաքարտի ամրակը արձակելու համար սահեցրեք ամրակը նրա վրա պատկերված սլաքի
ուղղությամբ: Բարձրացրեք հիշաքարտի ամրակը (1):
3 Մտցրեք համատեղելի հիշաքարտ: Համոզվեք, որ քարտի հպման մակերևույթը դեպի ներքև է ուղղված
(2): 4 Իջեցրեք հիշաքարտի ամրակը (3): 5 Հիշաքարտի ամրակը փակելու համար սահեցրեք այն իր սկզբնական դիրքի ուղղությամբ (4):
10 Սկսում ենք
Հիշաքարտը հեռացնելը 1 Անջատեք հեռախոսը:
2 Հեռացնել հետևի կափարիչը և մարտկոցը: 3 Հիշաքարտի ամրակը արձակելու համար սահեցրեք ամրակը նրա վրա պատկերված սլաքի
ուղղությամբ: Բարձրացրեք հիշաքարտի ամրակը և հեռացրեք հիշաքարտը:
Մարտկոցի լիցքավորումը Ձեր մարտկոցը մասամբ լիցքավորվել է գործարանում, սակայն ձեզ հնարավոր է անհրաժեշտ լինի
վերալիցքավորել այն նախքան դուք կկարողանաք միացնել ձեր հեռախոսը առաջին անգամ: Եթե հեռախոսը ցույց է տալիս, որ մարտկոցը լիցքաթափված է, ապա կատարեք հետևյալ քայլերը՝
1 Լիցքավորիչը միացնել պատի վարդակից: 2 Լիցքավորիչը միացրեք հեռախոսին: 3 Երբ հեռախոսը ցույց է տալիս, որ մարտկոցը լրիվ լիցքավորված է, լիցքավորիչը նախ անջատեք
հեռախոսից և ապա՝ պատի վարդակից:
Մարտկոցը լիցքավորելու համար որևէ հստակ ժամանակ սահմանված չէ, իսկ լիցքավորման ժամանակ կարող եք օգտվել հեռախոսից:
Եթե մարտկոցն ամբողջովին լիցքաթափված է, ապա կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև լիցքավորման նշանը ցուցադրվի, կամ հնարավոր լինի կանչեր կատարել:
Եթե մարտկոցը երկար ժամանակ չի օգտագործվել, լիցքավորումը սկսելու համար գուցե հարկ լինի միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել:

Փոկ ամրակցելը

Օղակները կարող են մատչելի լինել առանձին:
Հեռախոսը միացնելը կամ անջատելը Սեղմել և պահել սնուցման ստեղնը
:
Սկսում ենք 11
Ձեզ հնարավոր է հուշվի, որպեսզի ստանաք կազմաձևման պարամետրերը ձեր ցանցային ծառայության մատակարարից: Այս ցանցային ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր ցանցային ծառայության մատակարարին:
12 Հիմնական օգտագործում

GSM ալեհավաք

Ալեհավաքի արդյունավետ մակերեսը գունանշված է:
Խուսափեք ալեհավաքի օգտագործման ընթացքում դիպչել ալեհավաքի տիրույթին: Ալեհավաքների հետ հպումը ազդում է հաղորդակցության որակի վրա և կարող է նվազեցնել մարտկոցի ծառայության ժամկետը՝ շահագործման ընթացքում ավելի շատ սնուցում ծախսելու պատճառով:

Հիմնական օգտագործում

Մուտքի կոդերը

PIN կամ PIN2 կոդ
(4-8 թվանիշ)
PUK կամ PUK2 կոդ
(8 թվանիշ)
Դրանք պաշտպանում են ձեր SIM քարտը չլիազորված օգտագործումից կամ պահանջվում են որոշ յուրահատկություններին մուտք ստանալու համար:
Կարող եք նախադրել, որպեսզի սարքը հարցնի PIN կոդը, երբ դուք միացնում եք այն:
Եթե կոդերը չեն տրամադրվել ձեր SIM քարտի հետ մեկտեղ, կամ եթե դուք մոռացել եք կոդերը, ապա դիմեք ձեր ծառայություններ մատուցողին:
Եթե կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, ապա պետք է հանեք արգելափակումը PUK կամ PUK2 կոդի օգնությամբ:
Դրանք պահանջվում են PIN կամ PIN2 կոդի արգելափակումը հանելու համար:
Եթե կոդերը չեն տրամադրվել ձեր SIM քարտի հետ մեկտեղ, դիմեք Ձեր ծառայություններ մատուցողին:
Հիմնական օգտագործում 13
IMEI համար
(15 թվանիշ)
Արգելափակման կոդ (անվտանգության կոդ)
(առնվազն 4 թվանիշ կամ գրանիշ)
Նախադրել, թե որ SIM քարտը օգտագործել Դուք կարող եք նախադրել, թե որ SIM քարտը օգտագործել ելքային կանչերի, հաղորդագրությունների և
բջջային տվյալների համար: Եթե անվանեք ձեր SIM քարտերը, ապա կարող եք մեկ հայացքով իմանալ, թե որն է դրանցից, օրինակ, աշխատանքի համար, իսկ որը՝ անձնական օգտագործման համար:
Ընտրել Ընտցնկ > SIM կառա‐վարիչ:
Ընտրել հետևյալից՝
Հրցնլ ամ. անգ. — Ընտրեք SIM քարտը, որը յուրաքանչյուր անգամ կօգտագործվի կանչ կատարելու, հաղորդագրություն ուղարկելու կամ բջջային տվյալներ փոխանցելու համար:
SIM1 — Օգտագործեք ներքին SIM քարտի ամրակում տեղադրված SIM քարտը որպես կանխադրված SIM քարտ՝ կանչ կատարելու, հաղորդագրություն ուղարկելու կամ բջջային տվյալներ փոխանցելու համար:
SIM2 — Օգտագործեք արտաքին SIM քարտի բնիկում տեղադրված SIM քարտը որպես կանխադրված SIM քարտ՝ կանչ կատարելու, հաղորդագրություն ուղարկելու կամ բջջային տվյալներ փոխանցելու համար:
SIM քարտի վերանվանում Ընտրեք և պահեք SIM1 կամ SIM2, ապա ելնող ընտրացանկից ընտրեք Վերանվանել:
Այն օգտագործվում է ցանցում վավեր սարքերը նույնացնելու համար: Համարը կարող է նաև օգտագործվել, օրինակ, գողացված սարքերը արգելափակելու համար:
Ձեր IMEI համարը դիտելու համար հավաքեք *#06#:
Այն օգնում է պաշտպանել Ձեր սարքը չլիազորված օգտագործումից:
Կարող եք նախադրել, որպեսզի սարքը հարցնի ձեր կողմից որոշված արգելափակման կոդը: Կանխադրված արգելափակման կոդն է 12345-ը:
Կոդը պահեք գաղտնի՝ Ձեր սարքից առանձին վայրում:
Եթե մոռանաք կոդը և Ձեր սարքը արգելափակվի, այն անհրաժեշտ կլինի սպասարկել: Դրա դիմաց կարող է գանձվել լրացուցիչ վարձ, իսկ սարքում առկա անձնական տվյալները կարող են վերանալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care Կենտրոն կամ Ձեր գործակալին:
Խորհուրդ. SIM կառավարիչը հիմնական էկրանից բացելու համար սեղմեք և պահեք *:
14 Հիմնական օգտագործում
Ստեղների և էկրանի կողպումը և ապակողպումը Պատահաբար կանչ կատարելուց խուսափելու համար, երբ հեռախոսը Ձեր գրպանում է կամ պայուսակի
մեջ, կողպեք հեռախոսի ստեղները և էկրանը:
Սահեցրեք ստեղների կողպման փոխարկիչը:
Խորհուրդ. Եթե ստեղների կողպման փոխարկիչը հասանելի չէ, սեղմեք ավարտի ստեղնը և ընտրեք
Բացել՝ ստեղները և էկրանը կողպումից հանելու համար:
Սենսորային էկրանի հետ գործողությունները Սենսորային էկրանի օգտվողի միջերեսի հետ փոխգործակցելու համար, հպեք կամ հպեք և պահեք
սենսորային էկրանը:
Ծրագրի կամ էկրանի այլ տարրի բացելը Հպել ծրագիրը կամ տարրը:
Տարրի համար հատուկ ընտրանքներ մուտք գործելը Հպել և պահել տարրը: Կբացվի հասանելի ընտրանքներով ելնող ընտրացանկը:
Ցանկում կամ ընտրացանկում ոլորելը Տեղադրեք ձեր մատը էկրանի վրա, սահեցրեք այն արագորեն էկրանի վրայով վերև կամ ներքև, ապա
բարձրացրեք ձեր մատը: Էկրանի բովանդակությունը ոլորվում է այն արագությամբ և ուղղությամբ, որը նա ուներ բաց թողելու պահին: Ոլորվող ցանկից տարրն ընտրելու և շարժումը դադարեցնելու համար, հպեք տարրը:
Հիմնական օգտագործում 15
Մատը սահեցնելը Տեղադրեք մատը էկրանի վրա և անընդհատ սահեցրեք այն ցանկացած ուղղությամբ:
Ծրագիր բացելու կամ յուրահատկություն ակտիվացնելու համար անցկացրեք մատով Կարող եք բացել ծրագրեր կամ ակտիվացնել յուրահատկություններ՝ հիմնական էկրանում մատով
անցկացնելով ձախ կամ աջ:
Գործառույթի կամ յուրահատկության նշանակում մատով անցկացնելու գործողությանը Ընտրեք Ընտցնկ > Պարամետրեր > Իմ դյրանցմնր > Մատ սհց. ժեստ, ապա ընտրեք մատով անցկացնելու
ուղղությունը և ցանկալի գործառույթը կամ յուրահատկությունը:

Ցուցիչներ

Կան չընթերցված հաղորդագրություններ հասցեագրված SIM1-ին: Կան չընթերցված հաղորդագրություններ հասցեագրված SIM2-ին: Կան չընթերցված հաղորդագրություններ հասցեագրված SIM1-ին և SIM2-ին: Կան չուղարկված, դադարեցված կամ չառաքված հաղորդագրություններ SIM1-ում: Կան չուղարկված, դադարեցված կամ չառաքված հաղորդագրություններ SIM2-ում: Կան չուղարկված, դադարեցված կամ չառաքված հաղորդագրություններ SIM1-ում և
SIM2-ում: Ստեղնաշարը կողպված է:
Մտից կանչի կամ տեքստային հաղորդագրության դեպքում հեռախոսը չի զանգում:
Տագնապը նախադրված է: կամ կամ
կամ
կամ կամ կամ
Հեռախոսը գրանցված է GPRS կամ EGPRS ցանցերում օգտագործելով SIM1 քարտը: Հեռախոսը գրանցված է GPRS կամ EGPRS ցանցերում օգտագործելով SIM2 քարտը: GPRS կամ EGPRS միացումը SIM1 քարտից բաց է: GPRS կամ EGPRS միացումը SIM2 քարտից բաց է: GPRS կամ EGPRS միացումը SIM1 քարտից դադարեցված է (սպասում է): GPRS կամ EGPRS միացումը SIM2 քարտից դադարեցված է (սպասում է): Bluetooth-ն ակտիվացված է:
16 Հիմնական օգտագործում
SIM1 քարտի բոլոր մտից կանչերը վերահասցեավորված են դեպի այլ համար: SIM2 քարտի բոլոր մտից կանչերը վերահասցեավորված են դեպի այլ համար: SIM1 և SIM2 քարտերի բոլոր մտից կանչերը վերահասցեավորված են դեպի այլ համար: Ներկայումս ակտիվ պրոֆիլը ժամանակավորված է: Հեռախոսին միացված է գլխային հեռախոս: Հեռախոսը USB տվյալների կաբելով միացված է մեկ այլ սարքի:
Կոնտակտների կամ հաղորդագրությունների պատճենումը ձեր հին հեռախոսից Ցանկանու՞մ եք բովանդակություն պատճենել ձեր նախկին համատեղելի Nokia հեռախոսից և արագորեն
սկսել օգտագործել ձեր նոր հեռախոսը: Կարող եք ձեր նոր հեռախոսի մեջ անվճար պատճենել, օրինակ՝ կոնտակտներ, օրացուցային գրառումներ և հաղորդագրություններ:
1 Ակտիվացնել Bluetooth-ը երկու հեռախոսներում:
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Միացնելիությն > Bluetooth: 2Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Հմժ. և կրկնօրնկ: 3Ընտրել Կոմուտատոր > Պտճ. հետևյալում՝: 4 Ընտրել պատճենվող բովանդակությունը և Արված: 5 Ընտրել ցանկից ձեր նախկին հեռախոսը: 6 Եթե այլ հեռախոսը պահանջում է անցակոդ, մուտքագրել այն: Անցակոդը, որը կարող եք որոշել
ինքներդ, անհրաժեշտ է մուտքագրել երկու հեռախոսներում: Որոշ հեռախոսներում անցակոդը
ամրագրված է: Մանրամասների համար, տես մյուս հեռախոսի օգտվողի ձեռնարկը:
Անցակոդը վավեր է միայն ընթացիկ միացման համար: 7 Եթե հուշում է տրվում, թույլ տվեք միացումը և պատճենման հարցումները:
Կանչի, երգի կամ տեսահոլովակի ձայնի փոփոխում Օգտագործեք ձայնի ստեղները:
Ներկառուցված բարձրախոսը կարճ տարածության վրա խոսելու և լսելու հնարավորություն է տալիս ձեզ՝ առանց հեռախոսն ականջին դնելու:
Կանչեր 17
Բարձրախոսի ակտիվացում կանչի ժամանակ Ընտրել Բրձրխս:

Կանչեր

Կանչի կատարում 1 Բացեք սողանը: 2 Հիմնական էկրանում մուտքագրեք հեռախոսահամարը:
Համարը վերացնելու համար ընտրեք Ջնջել: Միջազգային կանչերի համար ընտրեք * երկու անգամ՝ + նիշի համար (որը փոխարինում է
միջազգային մուտքի կոդին), և մուտքագրեք երկրի կոդը, շրջանի կոդը (անհրաժեշտության դեպքում
բաց թողնել սկզբնական զրոն) և հեռախոսահամարը: 3 Սեղմել կանչի ստեղնը: 4 Ընտրեք SIM քարտն օգտագործելու համար, եթե այդպիսի հուշում արվի: 5 Կանչն ավարտելու համար սեղմեք ավարտի ստեղնը:
Խորհուրդ. Եթե սողանը փակ է, և մուտքագրելու նպատակով վիրտուալ ստեղնախմբից օգտվելու համար ընտրեք
Կանչ ստանալիս նշվում է օգտագործվող SIM քարտը:
Վերջին հավաքված համարին կանչ կատարելը Փորձում եք զանգել ինչ-որ մեկին, սակայն նա չի՞ պատասխանում: Կրկին զանգելը շատ դյուրին է:
1 Հիմնական էկրանում սեղմեք կանչի ստեղնը: 2 Ընտրեք կոնտակտը կամ համարը և սեղմեք կանչի ստեղնը:
Ընտրեք SIM քարտն օգտագործելու համար, եթե այդպիսի հուշում արվի:
է ցուցադրվում հիմնական էկրանին, ապա հեռախոսահամարը
:
Ձեր բացթողնված կանչերի դիտումը Ուզու՞մ եք տեսնել, թե ով է կատարել կորսված կանչը:
Հիմնական էկրանում ընտրեք Դիտել: Կանչ կատարողի անունը ցուցադրվում է, եթե այն պահված է կոնտակտների ցանկում:
Կորսված և ստացված կանչերը գրանցվում են, միայն եթե դա ապահովվում է ցանցի կողմից, և եթե հեռախոսը միացված է ու գտնվում է ցանցի ծածկույթում:
Կոնտակտին կամ համարին հետկանչ կատարելը Ընտրել կոնտակտը կամ համարը և սեղմել կանչի ստեղնը:
18 Կոնտակտներ
Դիտել բացթողնված կանչերը ավելի ուշ Ընտրել Ընտցնկ > Կոնտակտներ > Մատյան և Կորսվծ կանչեր:

Կոնտակտներ

Անվան ու հեռախոսահամարի պահպանումը Ընտրել Ընտցնկ > Կոնտակտներ:
Ընտրել Ավելացնել նոր, ապա մուտքագրել համարը և անունը:
Ընտրեք կոնտակտը պահպանելու տեղը, եթե այդպիսի հուշում արվի:
Կոնտակտի տվյալների ավելացում կամ խմբագրում 1Ընտրել Անուններ և կոնտակտ:
2Ընտրել Ընտրք > Ավլցնել մնրմսն:
Խորհուրդ. Կոնտակտի համար զանգի ազդանշան կամ նկար ավելացնելու համար ընտրեք կոնտակտը և
Ընտրք > Ավլցնել մնրմսն > Մուլտիմեդիա:
Արագ համարհավաքման օգտագործում Դուք կարող եք արագորեն զանգահարել ձեր ընկերներին և ընտանիքին, երբ ձեր ամենաշատ օգտագործվող
հեռախոսահամարները վերագրում եք հեռախոսի թվային ստեղներին:
Դուք կարող եք արագ համարահավաքում օգտագործել միայն ձեր հեռախոսում կամ ներքին SIM քարտի ամրակի մեջ դրված SIM քարտում պահվող կոնտակտների համար:
Ընտրել Ընտցնկ > Կոնտակտներ > Արագ հավաքում:
Հեռախոսահամարին թվային ստեղն վերագրելը 1 Ընտրեք թվային ստեղնը: 1 պահուստավորված է ձայնային փոստարկղի համար:
2 Մուտքագրել համար կամ որոնել կոնտակտ:
Հեռախոսահամարին վերագրված թվային ստեղնի հեռացում կամ փոփոխում Ընտրել և պահել թվային ստեղնը, և ելնող ընտրացուցակից ընտրել Վերացնել կամ Փոխել:
Կանչ կատարելը Հիմնական էկրանում սեղմեք և պահեք թվային ստեղնը:
Արագ համարհավաքման ապաակտիվացում Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր և Կանչ > Արագ համարհավաք:
Տեքստ մուտքագրելը 19

Տեքստ մուտքագրելը

Տեքստի մուտքագրման ռեժիմների միջև փոխարկելը Տեքստ գրելիս դուք կարող եք օգտագործել ավանդական
մուտքագրումը:
, , և նշում են գրանիշերի դուրճերը: նշում է, որ թվային ռեժիմը ակտիվացված է:
Տեքստերի կանխատեսող ներմուծման ռեժիմի ակտիվացնելը կամ ապաակտիվացնելը Ընտրել Ընտրք > Կանխատեսում > Կնխտսմ միաց. կամ Կնխտսում անջ.: Ոչ բոլոր լեզուներն են
աջակցվում կանխատեսող մուտքագրման եղանակի կողմից:
Գրանշանների դուրճերի միջև փոխարկումը Սեղմել #:
Թվային ռեժիմի ակտիվացումը Սեղմեք և պահեք #, ապա ընտրեք Թվային ռեժիմ: Տառային ռեժիմին վերադառնալու համար, սեղմեք ու
պահեք #:
Խորհուրդ. Որևէ առանձին թիվ արագ մուտքագրելու համար, սեղմեք և պահեք թվային ստեղնը:
Գրելու լեզվի կայումը Ընտրել Ընտրք > Գրելու լեզուն:
Խորհուրդ. Թվային ռեժիմը ակտիվացնելու համար, ակտիվացրեք կամ ապաակտիվացրեք տեքստերի կանխատեսող ներմուծման ռեժիմը կամ նախադրեք գրելու լեզուն: Կարող եք նաև սեղմել և պահել #, ապա ընտրել համապատասխան ընտրանքը:
Տեքստերի ավանդական ներմուծման միջոցով գրելը 1 Անընդհատ սեղմեք թվային ստեղնը (2-9), մինչև հարկավոր նիշը ցուցադրվի: 2 Մուտքագրեք հաջորդ գրանշանը: Եթե այն գտնվում է նույն ստեղնի վրա, սպասեք, մինչև հայտնվի
շարժագիծը, կամ շարժագիծը տեղաշարժեք առաջ:
Նիշերի առկայությունը կախված է գրելու ընտրված լեզվից:
Շարժագիծը տեղաշարժելը Ընտրեք
Հաճախակի օգտագործվող կետադրական նշան մտցնելը Անընդհատ սեղմեք 1:
կամ , կամ թակեք այնտեղ, ուր ուզում եք տեղադրել շարժագիծը:
կամ կանխատեսող տեքստի
20 Հաղորդագրում
Հատուկ նիշ մտցնելը Ընտրեք
Բացատ մտցնելը Սեղմեք 0:
Տեքստերի կանխատեսող ներմուծում օգտագործելը Տեքստերի կանխատեսող ներմուծման միջոցով գրելը
Ներկառուցված բառարանը բառեր է առաջարկում թվային ստեղներն ընտրելիս:
1 Յուրաքանչյուր նիշի համար մեկ անգամ ընտրեք յուրաքանչյուր թվային ստեղնը (2–9): 2 Հարկավոր բառը գտնելու համար մի քանի անգամ ընտրեք *: 3 Բառը հաստատելու համար ընտրեք :
Բառարանում պակասող բառ ավելացնելը Եթե ? է ցուցադրվում, երբ տեքստերի կանխատեսող ներմուծման միջոցով բառ եք մուտքագրում, ապա այդ
բառը բառարանում չկա: Այն կարող եք ավելացնել ներկառուցված բառարանին:
1Ընտրեք Հեգել: 2 Գրեք բառը՝ օգտվելով տեքստերի ավանդական ներմուծման եղանակից: 3Ընտրեք Պահպ:
Բաղադրյալ բառ գրելը 1 Գրեք բառի առաջին մասը: Բառը հաստատելու համար շարժագիծը տեղաշարժեք առաջ: 2 Գրեք բառի հաջորդ մասը և նորից հաստատեք:
և հարկավոր նիշը:

Հաղորդագրում

Հաղորդագրություն ուղարկելը Կապի մեջ մնացեք ձեր ընտանիքի և ընկերների հետ` տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրությունների
օգնությամբ: Ձեր հաղորդագրությանը կարող եք կցել ձեր նկարները, տեսանյութերը և այցեքարտերը:
Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում:
1Ընտրել Ստեղծ. հղգն: 2 Կցուրդ ավելացնելու համար, ընտրել Ընտրք > Մտցնել օբյեկտ: 3 Գրել հաղորդագրությունը և ընտրել Շարուն.: 4 Հեռախոսահամարը կամ փոստի հասցեն ձեռքով մուտքագրելու համար, ընտրել Համար կամ փոստ:
Մուտքագրել հեռախոսահամար կամ ընտրել Էլփոստ և մուտքագրել փոստի հասցե:
5Ընտրել Ուղրկել:
Ընտրել SIM քարտն օգտագործելու համար, եթե այդպիսի հուշում արվի:
Հաղորդագրում 21
Խորհուրդ. Հատուկ գրանիշ կամ ժպտիկ մտցնելու համար ընտրել Ընտրք > Մտցնել սիմվոլ:
Կցուրդով հաղորդագրության ուղարկումը կարող է նորմալ տեքստային հաղորդագրության ուղարկումից ավելի թանկ լինել: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
Կարող եք ուղարկել մեկ հաղորդագրության նիշերի քանակի սահմանափակումը գերազանցող տեքստային հաղորդագրություններ: Երկար հաղորդագրություններն ուղարկվում են երկու կամ ավելի հաղորդագրությունների տեսքով: Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող է համապատասխան վարձ գանձել:
Շեշտերով նշանագրերը, այլ նշաններ կամ որոշ լեզուների ընտրանքներ սովորականից ավելի տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի քանակը:
Եթե մուլտիմեդիա հաղորդագրության մեջ մտցվող տարրը չափազանց մեծ է ցանցի համար, սարքը կարող է ինքնաբերաբար փոքրացնել չափը:
Միայն համատեղելի սարքերը կարող են մուլտիմեդիա հաղորդագրություններ ստանալ և ցուցադրել: Հաղորդագրությունների տեսքը տարբեր սարքերում կարող է տարբեր լինել:
Մուլտիմեդիա հաղորդագրության առբերում Դուք ծանուցում ստացե՞լ եք առբերման սպասող մուլտիմեդիա հաղորդագրության մասին:
1 Ընտրեք Ընտցնկ > Հաղորդագրում > Մուտքի արկղ: 2 Բացեք ծանուցումը և ընտրեք Առբերել: Մուլտիմեդիա հաղորդագրությունը ներլցվում է հեռախոսի
մեջ:
Մուլտիմեդիա հաղորդագրության մասին ծանուցումների ստացման դադարեցում 1 Ընտրեք Ընտցնկ > Հաղորդագրում > Հղգրն պրմտ > MMS:
2 Ընտրեք SIM1 կամ SIM2: 3 Ընտրեք MMS-ի ստացում > Անջատել:
Ձայնային հաղորդագրությունների ունկնդրումը Երբ չեք կարող պատասխանել, ապա կարող եք շեղել ձեր կանչերը դեպի ձեր ձայնային փոստարկղ և լսել
հաղորդագրությունները ավելի ուշ:
Գուցե հարկ լինի ունենալ ձայնային փոստարկղի բաժանորդագրություն: Այս ցանցային ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Ձայնային փոստարկղը կարող եք օգտագործել միայն SIM քարտի հետ՝ ներքին SIM քարտի ամրակի մեջ:
1 Ընտրեք Ընտցնկ > Հաղորդագրում > Ձայն. հղգներ և Ձայն. փոստարկղի հ.: 2 Մուտքագրել ձեր ձայնային փոստարկղի համարը, և ընտրել OK: 3 Ձեր ձայնային փոստարկղին զանգելու համար հիմնական էկրանում սեղմեք և պահեք 1:
22 Անհատականացրեք Ձեր հեռախոսը
Ձայնային հաղորդագրության ուղարկումը Տեքստային հաղորդագրություն գրելու ժամանակ չունե՞ք: Փոխարենը ձայնագրեք և ուղարկեք ձայնային
հաղորդագրություն:
Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում:
1Ընտրել Այլ հղգրներ > Ձայն. հղգրթյուն: 2 Ձեր հաղորդագրությունը ձայնագրելու համար ընտրեք
3 Ձայնագրումը կանգնեցնելու համար ընտրեք 4Ընտրել Շարուն և կոնտակտ:
:
:

Անհատականացրեք Ձեր հեռախոսը

Հիմնական էկրանի մասին Հիմնական էկրանում դուք կարող եք`
Տեսնել ծանուցումներ բաց թողնված և ստացված հաղորդագրությունների վերաբերյալ
Բացել ձեր սիրած ծրագրերը
Կառավարել ծրագրերը, ինչպիսիք են ռադիոն
Ավելացնել դյուրանցումներ տարբեր հատկությունների համար, ինչպիսին է հաղորդագրություն գրելը
Դիտել ձեր սիրված կոնտակտները և արագորեն զանգահարել, զրուցել կամ հաղորդագրություն ուղարկել նրանց
Հիմնական էկրանի անհատականացումը Ցանկանու՞մ եք հիմնական էկրանի խորքում տեսնել ձեր գերադասելի բնապատկերը կամ ձեր ընտանիքի
անդամների նկարները: Կարող եք փոխել այս պաստառը և վերադասավորել տարրերը հիմնական էկրանի վրա` այն ըստ ձեր ցանկության անհատականացնելու համար:
Պաստառի փոխումը 1Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր և Ցուցասարք > Պաստառ:
2 Ընտրեք պահոց և նկար:
Կարող եք նաև լուսանկարահանել ձեր հեռախոսի խցիկի օգնությամբ և օգտագործել այդ նկարը:
Խորհուրդ. Ներլցնել այլ պաստառներ Ovi Խանութից:
Ծրագիր կամ դյուրանցում ավելացնելը 1 Սեղմել և պահել հիմնական էկրանը, ապա ելնող ընտրացանկից ընտրել Անհտկնցնլ դիտումը:
2 Ընտրել գոտին, ցանկից որևէ տարր և Հետ:
Անհատականացրեք Ձեր հեռախոսը 23
Դյուրանցում փոխելը 1 Սեղմել և պահել դյուրանցումը, որը ցանկանում եք փոխել, ապա ելնող ընտրացանկից ընտրել Փոխել
դյուրանց.:
2 Ցանկից ընտրել որևէ տարր և Հետ:
Խորհուրդ. Ծրագրերի կամ դյուրանցումների գոտին հիմնական էկրանից հեռացնելու համար, փոխարինեք այն մեկ այլ գոտիով կամ ընտրեք (դատարկ):
Խորհուրդ. Համացանցը զննարկելիս կամ գլխավոր ընտրացանկում Հաղորդագրում և Կոնտակտներ ծրագրերի տառաչափը մեծացնելու համար, ընտրել Ընտցնկ > Պարամետրեր և Ցուցասարք >
Տառաչափ:
Անհատականացրեք Ձեր հեռախոսի ազդանշանները Կարող եք անհատականացնել զանգի, ստեղնի և նախազգուշացման ազդանշանները յուրաքանչյուր
պրոֆիլի համար:
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր և Հնչերանգներ:
Զանգի ազդանշանի փոխելը Ընտրեք Զանգի ազդանշան՝ և որևէ զանգի ազդանշան:
Խորհուրդ. Ներբեռնեք էլ ավելի զանգի ազդանշաններ Nokia-ի Ovi Խանութից: Ovi Խանութի մասին ավելին իմանալու համար, այցելեք www.ovi.com:
Զանգի ազդանշանը ընտրելուց հետո դուք կարող եք նշել դրա որևէ հատվածը և նշանակել այն որպես ձեր զանգի ազդանշան: Սկզբնական զանգի ազդանշանը կամ ձայնային հոլովակը չի պատճենվում կամ փոփոխվում: Նախադրված զանգի ազդանշանները չեն կարող փոփոխվել և զանգի ազդանշանների ոչ բոլոր ձևաչափերն են աջակցվում:
Օգտագործվող հատվածի նշում 1 Ընտրեք որևէ զանգի ազդանշան: Հուշելուց հետո ընտրեք Այո:
2 Քաշեք սկզբի նշիչը
3 Քաշեք վերջի նշիչը
Երբ նշիչը տեղափոխվում է դեպի նոր կետ, հատվածը նվագարկվում է: 4 Հատվածը ձեռքով նվագարկելու համար ընտրեք Նվգրկել: 5 Ընտրել Պտրստ:
դեպի սկզբնակետը:
դեպի վերջնակետը:
24 Ժամանակի կառավարում
Խորհուրդ. Սկզբնակետը և վերջնակետը ավելի ճշգրիտ կարգավորելու համար, ընտրեք կամ , ապա սեղմեք և պահեք
Ստեղնախմբի ազդանշանների բարձրության փոխումը Ընտրել Ստղնխմբի հնչ-եր՝ և քաշել ձայնի գոտին:
կամ :

Ժամանակի կառավարում

Ժամանակի և ամսաթվի փոխումը Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր և Ամսաթիվ և ժամ:
Ժամային գոտու փոխումը ճանապարհորդելիս 1Ընտրել Օրուժամի պրմտ > Ժամային գոտի՝:
2 Ընտրեք ձեր գտնվելու վայրի ժամային գոտին: 3Ընտրեք Պահպ:
Ժամանակը և ամսաթիվը նախադրվում են ժամային գոտուն համապատասխան: Դա թույլ է տալիս համոզվել, որ ձեր հեռախոսը ցուցադրում է ստացված տեքստի կամ մուլտիմեդիա հաղորդագրությունների ճշգրիտ ուղարկման ժամանակը:
Օրինակ՝ GMT -5 ցույց է տալիս Նյու Յորքի (ԱՄՆ) ժամային գոտին՝ Գրինվիչից (Լոնդոն, ՄԹ) 5 ժամ դեպի արևմուտք:
Տագնապի նախադրում Կարող եք ձեր հեռախոսն օգտագործել որպես զարթուցիչ:
Ընտրել Ընտցնկ > Ծրագրեր > Զարթուցիչ:
1 Նախադրել տագնապի ժամանակը: 2 Տագնապ նախադրելու համար ընտրեք 3 Տագնապը, օրինակ, ամեն օր նույն ժամին հնչեցնելու համար, ընտրել Պրմտ > Տագնապի կրկնում >
Միացված և օրերը:
:
Միացնելիություն 25
Ժամադրության ավելացումը Պահպանել ձեր կարևոր ժամադրությունները ձեր օրացույցում` որպես հանդիպման գրառումներ:
Ընտրել Ընտցնկ > Օրացույց:
1 Գնալ դեպի ցանկալի ամսաթիվը, և ընտրել Ընտրք > Ավլց. նոր գրառում: 2 Ընտրել գրառման տեսակի դաշտը Հանդիպում, և լրացնել դաշտերը:

Միացնելիություն

Bluetooth Bluetooth միացնելիության մասին
Ընտրեք Ընտցնկ > Պարամետրեր > Միացնելիությն > Bluetooth:
Կարող եք անլար եղանակով միանալ այլ համատեղելի սարքերի, ինչպիսիք են հեռախոսները, համակարգիչները, գլխային հեռախոսները և մեքենայի լրակազմերը:
Կարող եք օգտագործել միացումը` ձեր հեռախոսից տարրեր ուղարկելու, ձեր համատեղելի ԱՀ-ից ֆայլեր պատճենելու և համատեղելի տպիչով ֆայլեր տպելու համար:
Քանի որ Bluetooth անլար տեխնոլոգիայով աշխատող սարքերը հաղորդակցվում են ռադիոալիքներով, կարիք չկա, որ դրանք լինեն ուղիղ տեսանելիության սահմաններում: Սակայն դրանք պետք է գտնվեն միմյանցից 10 մետր (33 ֆուտ) հեռավորության սահմաններում՝ չնայած կապը կարող է խանգարումների ենթարկվել այնպիսի խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են պատերը կամ այլ էլեկտրոնային սարքեր:
Երբ հեռախոսը կողպված է, միայն թույլատրված սարքերի հետ միացումներն են հնարավոր:
Խորհուրդ. Bluetooth պարամետրերին հիմնական էկրանից մուտք ստանալու համար դյուրանցումների պատկերագրում ավելացրեք դյուրանցում:
26 Երաժշտություն և ձայն
Դեպի այլ սարք նկարի կամ այլ բովանդակության ուղարկումը Bluetooth-ի միջոցով Օգտագործեք Bluetooth-ը՝ ձեր ստեղծած նկարները, տեսանյութերը, այցեքարտերը և այլ
բովանդակություն դեպի ձեր համակարգիչ կամ ընկերոջ համատեղելի հեռախոս կամ սարք ուղարկելու համար:
1 Ընտրել և պահել ուղարկվող տարրը, և ելնող ընտրացուցակից ընտրել Ուղարկել > Bluetooth-
ով:
2 Ընտրեք սարքը` միանալու համար: Եթե ցանկալի սարքը չի ցուցադրվում, այն որոնելու համար
ընտրեք Նոր որոնում: Ցուցադրվում են հասանելիության շրջանակում գտնվող Bluetooth սարքերը:
3 Եթե այլ սարքը պահանջում է անցակոդ, մուտքագրել այն: Անցակոդը, որը կարող եք որոշել ինքներդ,
անհրաժեշտ է մուտքագրել երկու սարքերում: Որոշ սարքերում անցակոդը ամրագրված է: Մանրամասների համար` տես սարքի օգտվողի ձեռնարկը:
Անցակոդը վավեր է միայն ընթացիկ միացման համար:
Առկա ընտրանքները կարող են տարբեր լինել:
USB տվյալների կաբել Բովանդակության պատճենում ձեր հեռախոսից դեպի համակարգիչ
Դուք կարող եք օգտագործել USB տվյալների մալուխը, որպեսզի պատճենեք ձեր նկարները և այլ տեսակի բովանդակությունը ձեր հեռախոսի և համատեղելի համակարգչի միջև:
1 Օգտագործեք համատեղելի USB մալուխ` ձեր հեռախոսը համակարգչին միացնելու համար: 2 Ընտրեք հետևյալ ռեժիմներից՝
Nokia Ovi Suite — Nokia Ovi Suite-ը տեղադրված է ձեր համակարգչում: Մջցների փխնցմ — Nokia Ovi Suite-ը տեղադրված չէ ձեր համակարգչում: Եթե դուք ցանկանում
եք միացնել ձեր հեռախոսը կենցաղային ձայնա և տեսասարքավորմանը կամ տպիչին, օգտագործեք այս ռեժիմը:
Զնգվծ. հիշսարք — Nokia Ovi Suite-ը տեղադրված չէ ձեր համակարգչում: Հեռախոսը ցուցադրվում է որպես շարժական սարք ձեր համակարգչի վրա: Եթե դուք ցանկանում եք միացնել ձեր հեռախոսը այլ սարքերի, ինչպիսիք են` տան կամ մեքենայի ստերեո համակարգը, օգտագործեք այս ռեժիմը:
3 Բովանդակություն պատճենելու համար օգտագործեք համակարգչի ֆայլերի կառավարիչը:
Ձեր կոնտակտները, երաժշտական ֆայլերը, տեսանյութերը կամ նկարները պատճենելու համար օգտագործեք Nokia Ovi Suite-ը:

Երաժշտություն և ձայն

FM ռադիո FM ռադիոյի մասին
Ընտրել Ընտցնկ > Երաժշտություն > Ռադիո:
Երաժշտություն և ձայն 27
Կարող եք FM ռադիոկայաններ լսել՝ օգտվելով ձեր հեռախոսից. պարզապես միացրեք գլխային հեռախոսը և ընտրեք ռադիոկայան:
Ռադիո ունկնդրելու համար հարկավոր է սարքին միացնել համատեղելի գլխային հեռախոս: Գլխային հեռախոսը կատարում է ալեհավաքի դեր:
Ռադիոյի ունկնդրում Ընտրել Ընտցնկ > Երաժշտություն > Ռադիո:
Ձայնի ուժգնությունը փոխելը Օգտվել ձայնի ուժգնության ստեղներից:
Ռադիոն փակելը Սեղմել և պահել ավարտի ստեղնը:
Ռադիոյի կայում խորքում նվագարկելու համար Ընտրեք Ընտրք > Նվգ. հետ. պլնմ:
Ռադիոյի փակումը, երբ այն աշխատում է հետին պլանում Սեղմել և պահել ավարտի ստեղնը:
Ռադիոկայանների որոնումը և պահպանումը Որոնեք ձեր գերադասելի ռադիոկայանները և պահպանեք դրանք, որպեսզի հետագայում կարողանաք
հեշտությամբ ունկնդրել:
Ընտրել Ընտցնկ > Երաժշտություն > Ռադիո:
Հաջորդ մատչելի կայանի որոնումը Ընտրել և պահել
Կայանի պահպանումը Ընտրել Ընտրք > Պհպնել կայան:
կամ :
28 Նկարներ և տեսանյութեր
Ռադիոկայանների ինքնաբերաբար որոնում Ընտրեք Ընտրք > Որնլ բոլ. կյները: Լավագույն արդյունքին հասնելու համար որոնումը կատարեք բացօթյա
կամ պատուհանի մոտ:
Դեպի պահպանված կայան փոխարկումը Ընտրել
Կայանի վերանվանումը 1Ընտրել Ընտրք > Կայաններ:
2 Ընտրել և պահել կայանը, ապա ելնող ընտրացանկից ընտրել Վերանվանել:
Խորհուրդ. Անմիջապես պահպանված կայանների ցանկից որևէ կայան մուտք գործելու համար սեղմել այն թվային ստեղնը, որը համապատասխանում է կայանի համարին:
Մեդիա նվագարկիչ Երգի նվագարկում
Նվագարկեք հեռախոսի հիշողության կամ հիշաքարտի մեջ պահված երաժշտությունը:
Ընտրեք Ընտցնկ > Երաժշտություն > Իմ երժշտթյունը և Բոլոր երգերը:
1 Ընտրեք երգ: 2 Նվագարկումն ընդմիջելու համար ընտրեք
Տեսահոլովակի նվագարկում Նվագարկեք հեռախոսի հիշողության կամ հիշաքարտի մեջ պահված տեսանյութերը:
Ընտրեք Ընտցնկ > Երաժշտություն > Իմ երժշտթյունը և Տեսահոլովակներ:
1 Ընտրեք տեսահոլովակը: 2 Վերարտադրումն ընդմիջելու համար ընտրեք
կամ :
, իսկ վերսկսելու համար ընտրեք :
, իսկ վերսկսելու համար ընտրեք :

Նկարներ և տեսանյութեր

Լուսանկարահանումը 1Ընտրել Ընտցնկ > Լուսանկարներ > Խցիկ: 2 Մեծացնելու կամ փոքրացնելու համար, օգտագործել ձայնի բարձրության ստեղները: 3Ընտրեք
Նկարները պահպանված են Ընտցնկ > Լուսանկարներ > Իմ լուսնկարներ-ում:
Խցիկի փակումը Սեղմել ավարտի ստեղնը:
:
Համացանց 29
Տեսանյութի ձայնագրումը Հեռախոսով լուսանկարելուց բացի, կարող եք նաև ձեր հատուկ պահերը սևեռել որպես տեսանյութ:
Ընտրել Ընտցնկ > Լուսանկարներ > Տեսախցիկ:
1 Պատկերի ռեժիմից տեսանյութի ռեժիմ անցնելու համար, անհրաժեշտության դեպքում, ընտրեք
Տեսխցիկ:
2 Տեսագրումը սկսելու համար ընտրեք
Մեծացնելու կամ փոքրացնելու համար, օգտագործել ձայնի բարձրության ստեղները: 3 Տեսագրումը կանգնեցնելու համար ընտրեք
Տեսանյութերը պահպանվում են այստեղ` Ընտցնկ > Լուսանկարներ > Իմ տսնյութերը:
Խցիկի փակումը Սեղմել ավարտի ստեղնը:
Նկարի կամ տեսանյութի ուղարկումը Ցանկանու՞մ եք Ձեր նկարներն ու տեսանյութերը համօգտագործել ընկերների և ընտանիքի հետ: Ուղարկեք
մուլտիմեդիա հաղորդագրություն կամ նկար՝ օգտվելով Bluetooth-ից:
Ընտրել Ընտցնկ > Ծրագրեր > Պատկերասրահ:
Նկարի ուղարկում 1 Ընտրել նկարը պարունակող պահոցը:
2 Ընտրեք և պահեք ուղարկվող նկարը:
Մեկից ավելի նկար ուղարկելու համար ընտրեք Ընտրք > Նշել, և նշեք ցանկալի նկարները: 3 Ընտրեք Ուղարկել կամ Ուղարկել նշված և ուղարկման ցանկալի եղանակը:
Տեսանյութի ուղարկում 1 Ընտրել տեսանյութը պարունակող պահոցը:
2 Ընտրել Ընտրք > Նշել, և նշել տեսանյութը: Ուղարկելու համար կարող եք նշել մի քանի տեսանյութ: 3 Ընտրել Ընտրք > Ուղարկել նշված և ուղարկման ցանկալի եղանակը:
:
:
>

Համացանց

Համացանցի զննարկչի մասին Ընտրել Ընտցնկ > Ինտերնետ:
Բաց մի թողեք վերջին նորությունները և այցելեք ձեր գերադասելի կայքերը: Կարող եք օգտագործել համացանցի զննարկիչը՝ ինտերնետում կայքէջեր դիտելու համար:
30 Համացանց
Համացանցի զննարկիչը սեղմում և օպտիմալացնում է համացանցի բովանդակությունը ձեր հեռախոսի համար, որպեսզի դուք կարողանաք զննարկել համացանցը ավելի արագ և խնայել միջոցներ տվյալների փոխանցման համար:
Համացանցը զննարկելու համար պետք է ինտերնետը միացված լինի:
Առկայության, գների և հրահանգների մասին տեղեկություններ ստանալու համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Դուք կարող եք ստանալ զննարկման համար պահանջվող կազմաձևման պարամետրեր՝ որպես կազմաձևման հաղորդագրություն ծառայության մատակարարից:
Համացանցը զննարկելը Ընտրել Ընտցնկ > Ինտերնետ:
Ձեր զննարկման պատմության, յուրահատուկ կայքերի կամ ձեր էջանիշերի դիտում Պտմթյուն, Հայտնի, և Գրդսելիք ներդիրների միջև փոխարկելու համար, մատով անցկացրեք ձախ կամ աջ:
Անցում դեպի վեբ կայք Ընտրեք հասցեագոտին և մուտքագրեք հասցեն:
Շարժում համացանցի էջում Քաշեք էջը ձեր մատով:
Պատկերի մեծացում Ընտրեք համացանցի էջի ցանկացած հատվածը:
Չափերը փոքրացնելը Երկու անգամ թակեք էկրանը:
Ինտերնետում որոնումը Ընտրեք որոնման դաշտը և մուտքագրեք որոնման բառը: Հարցնելու դեպքում ընտրեք ձեր կանխադրված
որոնիչը:
Վերադարձեք դեպի նախորդ այցելած համացանցի էջը: Բացեք Պտմթյուն ներդիրը և ընտրեք համացանցի կայքը:
Խորհուրդ. Կարող եք ներլցնել համացանցի ծրագրեր Nokia-ի Ovi Խանութից: Երբ առաջին անգամ բացում եք որևէ համացանցի ծրագիր, այն ավելացվում է որպես էջանիշ: Ovi Խանութի մասին ավելին իմանալու համար, այցելեք www.ovi.com:
Համացանց 31
Համացանցի էջի հարմարեցում ձեր հեռախոսի էկրանում Ձեր համացանցի զննարկիչը կարող է օպտիմալացնել համացանցի էջերը ձեր հեռախոսի էկրանի համար:
Խոշորացնելու փոխարեն համացանցի էջը դասավորվում է մեկ սյունակով՝ ավելի խոշոր և ընթեռնելի տեքստով և նկարներով:
Ընտրել Ընտցնկ > Ինտերնետ:
Ընտրել
Դեպի համացանցի էջի տարբեր հատվածներ արագ անցնելու համար ընտրեք հետևյալներից մեկը՝
Առկա ընտրանքները կարող են տարբեր լինել:
Այս ներկայացումը առկա չէ բջջային օգտագործման համար նախատեսված համացանցի կայքերի համար:
Էջանիշի ավելացում Եթե շարունակաբար այցելում եք միևնույն վեբ կայքերը, ապա ավելացրեք դրանք որպես էջանիշ և մուտքը
դարձրեք ավելի դյուրին:
Ընտրել Ընտցնկ > Ինտերնետ:
Զննարկելիս ընտրել
Անցում դեպի էջանշված վեբ կայք Բացեք Գրդսելիք ներդիրը և ընտրեք որևէ էջանիշ:
> Գործիքներ > Սյունակի դիտում:
Անցեք դեպի համացանցի էջի նախորդ կամ հաջորդ հատվածը:
/
Մուտք գործեք համացանցի էջ: Անցեք դեպի համացանցի էջի գլխավոր հատվածը: Որոնեք համացանցի էջում: RSS մատուցումների ընթերցում:
> Ավելացնել գերադասելիքին:
Ձեր զննարկման պատմության ջնջումը Ընտրել Ընտցնկ > Ինտերնետ:
Բացել Պտմթյուն ներդիրը, ապա ընտրել
Պահված թխուկների կամ համացանցի ձևերում պահպանված տեքստի մաքրումը Ընտրել
> Գործիքներ > Պարամետրեր > Մաքրել թխուկները կամ Մաքրել ինքնլրացում:
> Մաքրել պատմություն:
32 Ձեր առցանց ընկերների հետ կապի մեջ մնալը

Ձեր առցանց ընկերների հետ կապի մեջ մնալը

Համայնքների մասին Ընտրել Ընտցնկ > Ծրագրեր > Ծրգրեր, խաղեր > Համայնքներ և մուտք գործել ձեր համապատասխան
սոցիալական ցանցերի ծառայություններ:
Համայնքներ ծրագրով դուք կարող եք ընդլայնել ձեր սոցիալական ցանցերի օգտագործման փորձը: Ծրագիրը կարող է բոլոր տարածաշրջաններում մատչելի չլինել: Սոցիալական ցանցի ծառայություններ, օրինակ` Facebook կամ Twitter, մուտք գործելուց հետո կարող եք անել հետևյալը`
Տեսեք ձեր ընկերների կարգավիճակի թարմացումները
Փոստարկեք ձեր սեփական կարգավիճակի թարմացումը
Ակնթարթորեն կիսվեք նկարներով, որոնք ստացել եք խցիկի օգնությամբ
Հասանելի են միայն սոցիալական ցանցի ծառայությունների կողմից աջակցվող հատկությունները:
Սոցիալական ցանցի ծառայությունների օգտագործման համար պահանջվում է ցանցի աջակցումը: Սա կարող է ներառել մեծածավալ տվյալների փոխանցում և համապատասխան տվյալների հոսքի արժեք: Տվյալների փոխանցման համար գանձվող վճարների վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Սոցիալական ցանցի ծառայությունները հանդիսանում են երրորդ կողմի ծառայություններ և չեն տրամադրվում Nokia-ի կողմից: Ստուգեք ձեր կողմից օգտագործվող սոցիալական ցանցի ծառայությունների գաղտնիության պարամետրերը, քանի որ դուք կարող եք համօգտագործել տեղեկությունները մարդկանց մի մեծ խմբի հետ: Սոցիալական ցանցի ծառայության օգտագործման պայմանները կիրառվում են այդ ծառայության վերաբերյալ տեղեկությունների հաղորդման նկատմամբ: Ծանոթացեք այդ ծառայության օգտագործման պայմաններին և գաղտնիության գործնական դեպքերին:

Փոստ և զրույց

Փոստի մասին Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Էլփոստ:
Դուք կարող եք օգտագործել ձեր հեռախոսը՝ տարբեր փոստային ծառայության մատակարարների տրամադրած փոստի հաշիվներից նամակներ կարդալու և ուղարկելու համար:
Եթե դեռ չունեք փոստի հաշիվ, ապա կարող եք ստեղծել Nokia-ի հաշիվ, որը ներառում է նաև Nokia Ovi Փոստի ծառայությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար, այցելեք www.ovi.com: Ձեր Nokia հաշվի միջոցով կարող եք մուտք ստանալ դեպի Nokia Ovi բոլոր ծառայությունները:
Փոստի ուղարկումը Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Էլփոստ և փոստի հաշիվ:
1Ընտրել Ընտրնք > Կազմել նոր: 2 Մուտքագրել ստացողի փոստի հասցեն և թեման և գրել ձեր հաղորդագրությունը:
Քարտեզներ 33
3 Ֆայլ (օրինակ՝ նկար) կցելու համար, ընտրել Ընտրնք > Կցել > Կցել ֆայլ: 4 Լուսանկարահանելու և նկարը փոստին կցելու նպատակով, ընտրել Ընտրնք > Կցել > Կցել նոր
պատկեր:
5 Ընտրել Ուղարկել:
Փոստի ընթերցումը և պատասխանումը Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Էլփոստ և փոստի հաշիվ:
1 Ընտրել փոստը: 2 Փոստին պատասխանելու կամ այն փոխանցելու համար, ընտրել Ընտրնք:
Զրույցի մասին Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Զրույց:
Կարող եք փոխանակել ակնթարթային հաղորդագրություններ ձեր ընկերների հետ: Զրույց-ը ցանցի ծառայություն է:
Ծառայություններից օգտվելը կամ բովանդակություն ներլցնելը կարող է հանգեցնել մեծ քանակությամբ տվյալների փոխանցման, ինչը կարող է հարուցել տվյալների հոսքի ծախսեր:
Ընկերների հետ զրուցելը Ընտրել Ընտցնկ > Հաղորդագրում > Զրույց:
Կարող եք մուտք գործել և զրուցել մի քանի ծառայություններում միաժամանակ: Պետք է առանձին մուտք գործեք յուրաքանչյուր ծառայություն:
Կարող եք միաժամանակ մի քանի ընթացիկ խոսակցություններ ունենալ մի քանի կոնտակտների հետ:
1 Եթե մատչելի են մի քանի զրույցի ծառայություններ, ընտրեք ցանկալի ծառայությունը: 2 Մտեք ծառայություն: 3 Ձեր կոնտակտների ցանկում ընտրեք այն կոնտակտը, որի հետ ցանկանում եք զրուցել: 4 Գրեք ձեր հաղորդագրությունը տեքստային պատուհանում` ցուցասարքի ներքևի մասում: 5 Ընտրեք Ուղրկել:

Քարտեզներ

Քարտեզների մասին Ձեր հեռախոսում նախապես տեղադրված է Քարտեզներ ծրագիրը և այն կարող է ունենալ ձեր երկրի
նախօրոք բեռնված քարտեզներով հիշաքարտ: Նախքան Քարտեզներն օգտագործելը հիշաքարտը տեղադրեք հեռախոսում:
Քարտեզները կարող եք օգտագործել միայն SIM քարտը ներքին SIM քարտի ամրակում օգտագործելիս:
34 Քարտեզներ
Ընտրել Ընտցնկ > Քարտեզներ:
Կարող եք զննարկել ձեր երկրի տարբեր քաղաքների քարտեզները: Կարող եք նաև՝
Դիտեք ներկայիս գտնվելու վայրը
Գծեք երթուղի մինչև մոտակա վայրը
Որոնեք որևէ վայր կամ որոշակի հասցե, ապա պահպանեք այն
Ուղարկեք ձեր տեղավայրը կամ որևէ այլ վայր ձեր ընկերոջը տեքստային հաղորդագրության միջոցով
Եթե հիշաքարտում արդեն իսկ ներլցված քարտեզները չեն պարունակում դիտվող տարածքը, այդ տարածքի քարտեզը ինքնաբերաբար ներլցվում է ինտերնետից: Քարտեզներ ներլցնելը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների փոխանցում ծառայության մատուցողի ցանցով: Տվյալների փոխանցման համար գանձվող վճարների վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Քարտեզներ ներլցնելու համար կարող եք նաև օգտագործել Nokia Ovi Suite ծրագիրը: Nokia Ovi Suite ծրագիրը ձեր համատեղելի համակարգչի մեջ ներլցնելու և տեղադրելու համար, այցելեք www.ovi.com:
Ձեր ընթացիկ տեղավայրը գտնելու համար կարող է պահանջվել ցանցի մուտք: Հնարավոր է, որ կատարվի հարցում՝ ինտերնետ մուտքի կետ ընտրելու համար:
Որոշ ծառայություններ կարող են հասանելի չլինել բոլոր երկրներում և տրամադրվել միայն որոշ լեզուներով:
Երբեմն հնարավոր է, որ թվային քարտեզները պարունակեն անճշտություններ և լինեն թերի: Հաղորդակցություն պահանջող կարևոր դեպքերում, օրինակ՝ արտակարգ իրավիճակների դեպքում, երբեք մի ապավինեք բացառապես քարտեզների բովանդակությանը կամ ծառայությանը:
Դիտեք ձեր ընթացիկ տեղավայրը քարտեզի վրա Ընտրել Ընտցնկ > Քարտեզներ և Իմ դիրքը:
Ձեր ընթացիկ տեղավայրի թարմացում Ընտրել Ընտրնք > Թրմցնել դիրքը:
Ձեր ընթացիկ տեղավայրի պահպանում Ընտրել Ընտրնք > Պհ. որպ. գրդսլի:
Վայրի փնտրում Ընտրել Ընտցնկ > Քարտեզներ:
1Ընտրել Որոնել: 2 Մուտքագրեք վայրի անունը կամ հասցեն: 3Ընտրել Գնալ: Ցուցադրվում է համընկնող վայրերի կամ հասցեների ցանկը:
Քարտեզներ 35
Մանրամասնեք ձեր որոնումը 1 Ընտրել Ընդլյնվծ > Գտնել վայր կամ Գտնել հասցե:
2 Սահմանեք ձեր որոնման էլ ավելի մանրամասներ, ապա հետևեք հրահանգներին:
Խորհուրդ. Վայրերի բոլոր կարգերում որոնում կատարելու համար, թողեք բոլոր անվանումների դաշտերը դատարկ:
Խորհուրդ. Եթե չեք կարողանում գտնել այն վայրը, որը փնտրում եք, ապա փորձեք որոնել առցանց տվյալների շտեմարանում: Ընտրել Առցանց որոնել: Կարող են գանձվել լրացուցիչ վճարներ: Մանրամասների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Ձեր տեղավայրի կամ որևէ վայրի համօգտագործում Կարող եք ուղարկել ձեր ընթացիկ տեղավայրը կամ քարտեզի որևէ այլ վայր ձեր ընկերոջը՝ տեքստային
հաղորդագրության միջոցով:
Ընտրել Ընտցնկ > Քարտեզներ:
1 Ընտրեք Իմ դիրքը կամ քարտեզի որևէ վայր և Ընտրնք > Ուղրկլ այս վայր: 2 Գրեք ձեր հաղորդագրությունը: Տեղավայրի հասցեն և հղումը ավելացվում են ինքնաբերաբար: 3 Մուտքագրեք ստացողի հեռախոսահամարը կամ ընտրեք Որոնել և որևէ կոնտակտ: 4 Ընտրել Ուղարկել:
Երբ ձեր ընկերը ստանում է հասցեի տվյալները և հղումը պարունակող հաղորդագրություն, ապա հեռախոսի համացանցի զննարկիրի օգնությամբ վայրը քարտեզի վրա դիտելու համար նա կարող է ընտրել հղումը:
Զբոսնելու երթուղու ստեղծում Ստեղծեք զբոսնելու երթուղի մինչև մոտակա վայրը: Նախքան մեկնարկելը դուք կարող եք դիտել երթուղին՝
բոլոր շրջադարձերով:
Ընտրել Ընտցնկ > Քարտեզներ:
1 Ընտրել Պլ. երթուղի: 2 Որպես զբոսնելու երթուղու սկզբնակետ ընտրեք Ելակետի տեղը և պահպանված կամ վերջին
տեղավայրը, որևէ վայր քարտեզի վրա կամ որոշակի հասցե: Ձեր ընթացիկ վայրից մեկնարկելու
համար ընտրեք Իմ դիրքը: 3 Ընտրեք Նպատակակետ և Ձեր զբոսնելու երթուղու վերջնակետը:
Մեկնարկի և ավարտի կետերի միջև առավելագույն տարածությունը 10 կիլոմետր է՝ չափված ուղիղ
գծով: Զբոսնելու երթուղիների համար լաստանավերի և թունելների որոշ տեսակների օգտագործումը
սահմանափակված է: 4 Ընտրել Գնալ > Սկսել: 5 Երթուղին չեղարկելու համար ընտրեք Ընտրնք > Չեղ. երթուղին:
36 Nokia-ի Ovi ծառայություններ

Nokia-ի Ovi ծառայություններ

Nokia-ի Ovi ծառայությունների մատչելիությունը և գները Nokia-ի Ovi ծառայությունների մատչելիությունը կարող է տարբերվել՝ տարածաշրջանից կախված:
Ծառայություններից օգտվելը կամ բովանդակություն ներլցնելը կարող է առաջացնել մեծ քանակությամբ տվյալների փոխանցում, ինչը կարող է հանգեցնել տվյալների հոսքի ծախսերի: Տվյալների փոխանցման համար գանձվող վճարների վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Ovi-ի մասին ավելին իմանալու համար այցելեք www.ovi.com կայքը:
Nokia-ի Ovi ծառայություններ մուտք գործելը Ընտրել Ընտցնկ > Ծրագրեր > Ծրգրեր, խաղեր և ցանկալի Ovi ծառայությունը:

Ստանալ օգնություն

Աջակցություն Երբ ուզում եք ավելին իմանալ, թե ինչպես օգտագործել արտադրանքը, կամ եթե վստահ չեք, թե ինչպես
պետք է հեռախոսը գործի, ուշադիր կարդացեք օգտագործողի ուղեցույցը:
Եթե դա չի լուծել Ձեր խնդիրը, կատարեք հետևյալ գործողությունները.
Վերասկզբնաբեռնեք ձեր հեռախոսը: Անջատել հեռախոսը և հեռացնել մարտկոցը: Մոտ մեկ րոպե հետո փոխեք մարտկոցը և հեռախոսը միացրեք:
Հեռախոսի ծրագրակազմի թարմացումը:
Սկզբնական գործարանային պարամետրերի վերականգնում
Եթե խնդիրը մնում է չլուծված, նորոգման տարբերակների համար դիմեք Nokia-ին: Գնացեք www.nokia.com/repair: Միշտ կրկնօրինակեք ձեր հեռախոսի տվյալները մինչև այն վերանորոգման ուղարկելը:
Բաժանորդագրվեք Խորհուրդներ և առաջարկներ ծառայությանը Խորհուրդներ և առաջարկները հարմարավետ ծառայություն է, որը թույլ է տալիս օգտագործել ձեր
հեռախոսի բոլոր հնարավորությունները՝ տրամադրելով ձեզ խորհուրդներ և առաջարկներ պարունակող հաղորդագրություններ, ինչպես նաև ձեր խաղերի և ծրագրերի թարմացումներ:
Ընտրել Ընտցնկ > Ծրագրեր > Ծրգրեր, խաղեր > Խրհրդնր և առջրկ.:
Բաժանորդագրվելու կամ ապաբաժանորդագրվելու ժամանակ կարող են կիրառվել տեքստային հաղորդագրության վճարներ: Պայմաններին ծանոթանալու համար տեսեք ձեր հեռախոսի օգտվողի ձեռնարկը, կամ այցելեք www.nokia.com/mynokia:
Ստանալ օգնություն 37
Ձեր հեռախոսը արդի վիճակում պահելը Հեռախոսի ծրագրակազմի թարմացումը ձեր հեռախոսի միջոցով
Ցանկանու՞մ եք բարելավել ձեր հեռախոսի աշխատանքը և ստանալ ծրագրի թարմացումներ և հրաշալի նոր հատկություններ: Թարմացրեք ծրագրակազմը պարբերաբար՝ ձեր հեռախոսը առավելապես օգտագործելու համար: Դուք կարող եք նաև նախադրել ձեր հեռախոսը, որպեսզի այն ինքնաբերաբար ստուգի թարմացումների առկայությունը:
Ուշադրություն.
Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել՝ նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով զանգեր կատարելու համար:
Ծառայություններից օգտվելը կամ բովանդակություն ներլցնելը կարող է հանգեցնել մեծ քանակությամբ տվյալների փոխանցման, ինչը կարող է հարուցել տվյալների հոսքի ծախսեր:
Ձեր ծրագրակազմը կարող եք թարմացնել միայն SIM քարտի հետ՝ ներքին SIM քարտի ամրակի մեջ:
Թարմացումը սկսելուց առաջ միացրեք լիցքավորիչը կամ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով լիցքավորված է:
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր:
1 Ընտրել Սարք > Սարքի թրմցումներ: 2 Ցուցադրելու համար ծրագրակազմի ներկայիս տարբերակը և թարմացման մատչելիությունը
ստուգելու համար ընտրեք Ընթ. ծրգկզ. մնմսներ:
38 Ստանալ օգնություն
3 Ծրագրակազմի թարմացումը ներբեռնելու և տեղադրելու համար ընտրեք Նրլցնլ սարքի ծգկզմ:
Հետևեք ցուցադրված հրահանգներին:
4 Եթե տեղադրումը չեղարկվել է ներբեռնումից հետո ընտրեք Տղդրլ ծգկզմի թրմցմ:
Ծրագրակազմի թարմացումը կարող է տևել մի քանի րոպե: Տեղադրման հետ խնդիրներ ունենալու դեպքում դիմեք Ձեր ցանցի ծառայություն մատուցողին:
Ծրագրակազմի թարմացումների ինքնաբերաբար ստուգում Ընտրեք ԾԿ ինքնթարմացում և սահմանեք, որքան հաճախ ստուգել նոր ծրագրակազմից թարմացումների
առկայությունը:
Ձեր ցանցի ծառայություն մատուցողը ծրագրակազմի թարմացումները կարող է անլար ուղարկել անմիջապես դեպի Ձեր հեռախոս: Այս ցանցային ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր ցանցային ծառայության մատակարարին:
Հեռախոսի ծրագրակազմի թարմացումը ԱՀ-ի միջոցով Հեռախոսի ծրագրակազմը թարմացնելու համար կարող եք օգտագործել Nokia Ovi Suite
համակարգչային ծրագիրը: Ձեզ անհրաժեշտ է համատեղելի համակարգիչ, ինտերնետի արագ միացում և համատեղելի USB տվյալների կաբել՝ հեռախոսը համակարգչին միացնելու համար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև Nokia Ovi Suite ծրագիրը ներբեռնելու համար, այցելեք www.ovi.com/suite:
Սկզբնական պարամետրերի վերականգնում Եթե ձեր հեռախոսը նորմալ չի աշխատում, կարող եք որոշ պարամետրեր հետադարձել իրենց սկզբնական
արժեքներին:
1 Ավարտել բոլոր կանչերը և փակել միացումները: 2Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր և Վրկնգ. գրծն. պմ > Միայն պրմտրեր: 3 Մուտքագրել անվտանգության կոդը:
Սա չի ազդում ձեր հեռախոսում պահված փաստաթղթերի կամ ֆայլերի վրա:
Սկզբնական պարամետրերը վերականգնելուց հետո ձեր հեռախոսն անջատվում է և կրկին միանում: Սա կարող է սովորականից երկար տևել:
Ֆայլերի կազմակերպում Դուք կարող եք ֆայլեր կամ պահոցներ տեղափոխել, պատճենել կամ վերացնել կամ նոր պահոցներ
ստեղծել ձեր հեռախոսի հիշողության կամ հիշաքարտի մեջ: Եթե դուք կազմակերպեք ձեր ֆայլերը իրենց սեփական պահոցներում, դա կարող է օգնել ձեզ հետագայում ֆայլերը գտնելուն:
Ընտրել Ընտցնկ > Ծրագրեր > Պատկերասրահ:
Շրջակա միջավայրի պահպանում 39
Նոր պահոցի ստեղծում Պահոցը, որում դուք ցանկանում եք ստեղծել նոր ենթապահոց, ընտրեք Ընտրք > Ավլցնել պահոց:
Ֆայլի պատճենում կամ տեղափոխում դեպի պահոց Ընտրեք և պահեք ֆայլը և ելնող ընտրացուցակից ընտրել համապատասխան ընտրանքը:
Խորհուրդ. Դուք կարող եք նաև նվագարկել երաժշտություն կամ տեսահոլովակներ, կամ դիտել նկարներ այստեղ՝ Պատկերասրահ:
Ձեր նկարների և այլ բովանդակության կրկնօրինակում հիշողության քարտի վրա Ցանկանու՞մ եք համոզվել, որ դուք չեք կորցնի որևէ կարևոր ֆայլեր: Դուք կարող եք ձեր հեռախոսի
հիշողությունը կրկնօրինակել համատեղելի հիշաքարտի մեջ:
Ընտրել Ընտցնկ > Պարամետրեր > Հմժ. և կրկնօրնկ:
Ընտրել Ստղծ. կրկնօրնկ:
Կրկնօրինակման վերականգնում Ընտրել Վկնգ. կրկնօրնկ:

Շրջակա միջավայրի պահպանում

Խնայեք էներգիան Կարիք չի լինի մարտկոցը հաճախակի լիցքավորել, եթե անեք հետևյալը.
Փակեք ծրագրերը և տվյալների միացումները, ինչպիսին է Bluetooth միացումը, երբ դրանք չեն օգտագործվում:
Ապաակտիվացրեք անհարկի ձայները, ինչպիսիք են հպազգայուն էկրանի և ստեղնախմբի հնչերանգները:

Վերամշակում

Երբ այս հեռախոսը հասնի իր պիտանիության ժամկետի ավարտին, սարքի բոլոր նյութերը կարող են վերականգնվել որպես նյութեր և էներգիա: Nokia-ն թափոնների ճիշտ հեռացումն ու վերաօգտագործումը երաշխավորելու համար համագործակցում է իր գործընկերների հետ We:recycle կոչվող ծրագրի միջոցով: Տեղեկանալու համար, թե ինչպես վերամշակել հին Nokia արտադրանքները և որտեղ գտնել հավաքման կետերը, այցելեք www.nokia.com/werecycle, կամ զանգահարեք Nokia-ի Տեղեկատու կենտրոն:
40 Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
Փաթեթավորումն ու օգտագործողի ուղեցույցները վերամշակման հանձնեք տեղական վերամշակման համակարգում:
Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է հանձնվեն հատուկ ընդունման կետերին: Այս պահանջը գործում է Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք այս նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Ձեր հեռախոսի բնապահպանական հատկանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս www.nokia.com/ecoprofile:

Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին

Ցանցային ծառայություններ և ծախսեր Ձեր սարքը հաստատված է (E)GSM 900, 1800 ՄՀց ցանցեր-երում օգտագործմ ան համար:
Սարքն օգտագործելու համար հարկավոր է բաժանորդագրվել ծառայություններ մատուցողին:
Ցանցային ծառայություններ օգտագործելը և Ձեր սարքի մեջ բովանդակություն ներլ ցնելը ցանցային միացում է պահանջում և կարող է հանգեցնել տվյալների հոսքի ծախսերի: Արտադրանքի որոշ գործառակա ն հնարավորություններ պահանջում են ցանցային աջակցություն, և հարկ կլինի դրան ց բաժանորդագրվել:
Խնամեք Ձեր սարքը Ձեր սարքի, մարտկոցի, լիցքավորիչի և լրասարքեր ի հետ վարվեք խնամքով: Հետևյալ խորհուրդները կօգնեն ուժի մեջ պահել արտ ադրողի երաշխիքը:
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են տարրեր պա րունակել, որոնք քայքայում են էլեկտրոնային սխեմաները: Եթե սարքը թրջվել է, մարտկ ոցը հանեք և սպասեք, մինչև սարքը չորանա:
Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է օգտագործողի ուղեցույցում:
Չլիազորված փոփոխությունները կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի օգտագործում ը կանոնակարգող օրենքները:
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք:
Սարքի մակերևույթը մաքրելու համար օգտագործեք միայն փափուկ, մաքուր, չոր շոր:
Սարքի աշխատանքը բարելավելու նպատակով ժամանակ առ ժամանակ անջատեք սարքը և հ անեք մարտկոցը:
Ձեր սարքը հեռու պահեք մագնիսներից և մագնիսական դաշտերից:
Կարևոր տվյալներն ապահով պահելու համար դրանք պահեք առնվազն երկու առանձին տեղում, ին չպիսիք են Ձեր սարքը, հիշաքարտը կամ համակարգիչը, կամ գրի առեք կարևոր տեղեկույթները:
Վերամշակում Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և փաթեթավորման նյութերը միշտ վերադարձրեք հատուկ դրանց համար նախատեսված
հավաքման կետեր: Այս կերպ Դուք կօգնեք կանխել թ ափոնների չվերահսկվող հեռացումը և կնպաստեք նյութական պաշարների վերաօգտ ագործմանը: Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ տեղեկությու ններ ստանալու և պարզելու համար, թե ինչպես վերամշակել Nokia ար տադրանքները, այցելեք www.nokia.com/werecycle կամ, շարժական սարքով՝ nokia.mobi/werecycle.
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին 41
Թվային իրավունքների կառավարման մասին Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական
իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները: Հեղինակայ ին իրավունքի պաշտպանությունը կարող է կանխել պատկերների, երաժշտո ւթյան և այլ բովանդակության պատճենումը, փոփոխում ը կամ փոխանցումը:
Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքն երի կառավարման (DRM) զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց մտավոր սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները պա շտպանելու համար: DRM-ով պաշտպանված բովանդակություն մու տք գործելու համար այս սարքն օգտագործում է տարբեր տեսակի DRM ծ րագրակազմեր: Այս սարքով հնարավոր է մուտք գործել բովանդակությու ն, որը պաշտպանված է WMDRM 10 և OMA DRM 1.0. Եթե որոշակի DRM ծրագրակազմ բովանդակությունը չի պաշտպանում, բովանդակության սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրակազմով նոր DR M պաշտպանությամբ բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքում արդեն իսկ տեղադրված՝ DRM-ով պաշտպանված բովանդակության վերականգնումը: Այդպիսի DRM ծրագրակազմի դադարեցումը չի ազդում այլ տեսակի DRM-նե րով պաշտպանված բովանդակության կամ DRM-ով չպաշտպանված բովանդա կության օգտագործման վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բո վանդակության հետ միասին տրվում է համապատասխան լիցենզիա, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքնե րը:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովա նդակություն կա, լիցենզիաների և բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia Ovi Suite-ի համապատասխան ֆունկցիոնալ հնա րավորությունը:
Հնարավոր է, որ փոխանցման այլ եղանակներ չփոխանցեն լիցենզիաները, որոնց վերականգնումը` բովանդակության հետ միասին, անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Լիցենզիաները վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նա և սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդ ակություն կա, լիցենզիաներն ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությո ւնը ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտ նվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք լիցենզիաներն ու բովանդակությու նը: Լիցենզիաների կամ բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցո ղին:
Որոշ լիցենզիաներ կարող են միացված լինել հատուկ SIM քարտի, և պաշտպանված բովանդակությո ւնից հնարավոր կլինի օգտվել միայն այն դեպքում, եթե տվյալ SIM քարտը մտցված լինի սարքի մեջ:
Մարտկոցներ և լիցքավորիչներ Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը նախատեսված է BL-5C կուտակչային մարտկոցի հետ օգտագործելու համար: Nokia-ն կարող է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ մոդելներ արտադրել: Օգտագործեք միայն Nokia-ի բնօր ինակ մարտկոցներ:
Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով օգտագործվելու համար. AC-3 . Nokia լիցքավորիչի մոդելի ճշգրիտ համարը կարող է տարբեր լինել՝ խրոցակի տիպիս կախված, և որոշվու մ է E, X, AR, U, A, C, K կամ B տառերով:
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորե լ և լիցքաթափել, բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ ն կատեք, որ խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու ժամանակա հատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են դարձել, ապա փոխեք մարտկոցը:
Մարտկոցի անվտանգություն Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք: Լիցքավորիչը կամ լրասարքը խրոցակից անջատելիս բռնեք և քաշեք խրոցակի
երկժանին, այլ ոչ թե լարը:
Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, այն անջատեք էլեկտրական խրոցակից և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկո ցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
Մարտկոցը միշտ պահեք 15°C-ից մինչև 25°C (59°F և 77°F) ջերմա ստիճանում: Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետ ը: Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել:
42 Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
Պատահական կարճ միացում կարող է տեղի ունենալ, եթե մետաղական որևէ իր դիպչի մարտկոցի մետաղյա շերտերին, օրինակ՝ եթե պահեստային մարտկոց եք կրում ձեր գրպանում: Կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:
Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք վերամշակման: Մարտկոցը դեն մի նե տեք որպես կենցաղային աղբ:
Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել: Մարտկոցի ար տահոսքի դեպքում թույլ մի տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դի պչի: Եթե դա պատահի, վնասված մակերեսներն անմիջապես լ վացեք ջրով կամ դիմեք բժշկի օգնությանը:
Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար առարկաներ մտցնել մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության: Վնասվելու դեպքու մ մարտկոցները կարող են պայթել:
Մարտկոցն ու լիցքավորիչը օգտագործեք միայն իրենց ն պատակային նշանակությամբ: Անպատշաճ օգտագործումը կամ հաստատու մ չստացած մարտկոցների շահագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ այլ վտա նգավոր իրադրության պատճառ դառնալ և անվավեր դարձնել հաստատու մները կամ երաշխիքները: Եթե կարծում եք, որ մարտկոցը կամ լ իցքավորիչը վնասված է, նախքան օգտագործումը շարունակելը ա յն տարեք սպասարկման կենտրոն՝ զննման համար: Երբեք մի օգտագործեք վնասված մարտկոց կամ լիցքավորիչ: Լիցքավորիչն օգտագործեք միայն սենյակում կամ բնակարանում:
Լրացուցիչ տեղեկություններ անվտանգության վերաբեր յալ Արտակարգ իրավիճակների կանչ կատարելը
1 Հա մոզվեք, որ սարքը միացված է:
2 Հա մոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Գուցե հարկ լինի անել նա և հետևյալը՝
Մտցրեք SIM քարտ:
Ապաակտիվացրեք կանչի սահմանափակումները, որոնք ակտիվացրել եք Ձեր սարքի համար, ինչպիսիք են կանչի արգելափակումը,
ամրագրված համարահավաքը կամ փակ օգտվողների խումբը:
Համոզվեք, որ թռիչքային պրոֆիլը ակտիվացված չէ:
Եթե սարքի էկրանը և ստեղները կողպված են, բացեք դրանք:
3 Մի քանի անգամ սեղմեք ավարտի ստեղնը, մինչև հիմնական էկրանը ցուցադրվի:
4 Բացեք սողանը:
5 Մու տքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտ ոնական հեռախոսահամարը: Արտակարգ
իրավիճակների կանչերի կառավարման կենտրոնների համարներ ը կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:
6 Ս եղմեք զանգահարելու ստեղնը:
7 Անհ րաժեշտ բոլոր տեղեկությունները հաղորդեք հնարավորինս ճշգրիտ: Հեռախոսազանգ ը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք:
Կարևոր է. Ակտիվացրեք բջջային և ինտերնետային կանչե րը, եթե Ձեր սարքն ապահովում է ինտերնետային կանչերի հնարավորու թյուն: Սարքը կարող է փորձել արտակարգ իրավիճակների կանչեր կատարել և՛ բջջային ցանցի, և՛ ինտերնետային կանչի ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող են երաշխավորված լ ինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապ օգնություն կանչել ու անհրաժեշտության դեպքում երբեք, հույսը ամբողջովին մի դրեք ան լար սարքի օգտագործման վրա:
Փոքր երեխաներ Ձեր սարքը կամ իր լրասարքերը խաղալիք չե ն: Դրանք կարող են փոքր մասեր պարունակել: Դրանք փոք ր երեխաներից հեռու պահեք:
Բժշկական սարքավորումներ Ռադիոհաղորդիչ սարքավորման աշխատանքը` ներառյալ անլար հեռախոսները, կարող է խանգարել բավարար պաշտպանություն չուն եցող բժշկական
սարքերի աշխատանքին: Խորհրդակցեք բժշկի կամ բժշկական սարքավո րման արտադրողի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք այդ սարքերը բավար ար պաշտպանություն ունեն ռադիոհաճախության արտաքին էներգիայից: Անջատե՛ք Ձեր սարքը, եթե փակցված կանոնները հրահանգում են այդպես վարվել, օրինակ, հիվանդանոցներում:
Իոնային ներկալման եղանակով պատրաստված բժշկ ական սարքավորումներ Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհուր դ են տալիս առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ) տարածություն պահպանել անլար սարքի և
իոնային ներկալման եղանակով պատրաստված բժշկական սարքա վորումների միջև (ինչպիսիք են սրտի ռիթմավարը կամ սրտամկանի թելիկախաղը
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին 43
վերացնող էլեկտրական սարքը)` բժշկական սարքի ա շխատանքի հնարավոր խաթարումից խուսափելու համար: Այդպիսի սա րքավորումներ կրող անձինք պետք է.
Անլար սարքը միշտ ավելի քան 15.3 սանտիմետր (6 դյույմ) հեռու պահեն բժշկական սարքից:
Սարքը չպահեն ծոցագրպանում:
Անլար սարքը պահեն բժշկական սարքավորման նկատմամբ հակառակ ականջի մոտ:
Անջատեն անլար սարքը, եթե այդպիսի ազդեցության առկայությունը ենթադրելու հիմքեր կան:
Հետևեն արտադրողի՝ իոնային ներկալման եղանակով պատրաստված բժշկական սարքավորման վերաբերյալ ցուցո ւմներին:
Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ օգտագործելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խորհրդակցեք Ձեզ բժշկական ծառայություններ մատուցող անձի հետ:

Լսողություն

Ուշադրություն. Գլխային հեռախոս օգտագործելը կարող է սահմանափակել արտաքին ձայներ լսելու Ձեր ունակությունը: Գլխային հեռախոսից մի օգտվեք այն դեպքերում, երբ դա կարող է սպառնալիք ստեղծել Ձեր անվտանգության համար:
Որոշ անլար սարքեր կարող են խանգարել որոշ լսողական օժանդակ սարքերի աշխատանքին:

Նիկել

Ծանուցում. Սույն սարքի մակերևույթի ծածկապատումը նիկել չի պարունակում: Սույն սարքի մակերևույթը պարունակում է չժանգոտող պողպատ:
Ձեր սարքը պաշտպանեք վնասակար բովանդակությ ունից Սարքը կարող է ենթարկվել վիրուսների և այլ վնասակար բովանդակության ազդեց ության: Ձեռնարկեք հետևյալ նախազգուշական քայլերը.
Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս: Դրանք կարող են վնասակար ծրագրեր պարունակել կամ այլ կերպ վնասակար ազդեցություն ունենալ
Ձեր սարքի կամ համակարգչի վրա:
Զգուշություն ցուցաբերեք միացման հարցումներ ընդունելիս, ինտերնետը զննարկելիս և բովանդակություն ներլցնելիս: Մի հաստատեք
Bluetooth կապ այն աղբյուրների հետ, որոնց չեք վստահում:
Ծառայություններ կամ ծրագրակազմ տեղադրեք և օգտագործեք միայն այն աղբյուրներից, որոնց վստահում եք և որոնք ապահովում են
համապատասխան անվտանգություն և պաշտպ անություն:
Ձեր սարքում և դրան միացված համակարգչում տեղադրեք հակավիրուսային և անվտանգության այլ ծրագրեր: Միաժամանակ օգտագործե ք միայն
մեկ հակավիրուսային ծրագիր: Ավելի շատ այդպիսի ծրագրերի օ գտագործումը կարող է բացասաբար ազդել սարքի և (կամ) համակարգչի աշխատանքի և կատարողական բնութագրերի վրա:
Եթե մուտք եք գործում երրորդ անձանց ինտերնետային կայքերին միանալու համար նախապես տեղադրված էջանիշեր ու հղ ումներ, ձեռնարկեք
պատշաճ նախազգուշական միջոցառումներ: Nokia-ն այդպի սի կայքերի համար որևէ պատասխանատվություն չի ստանձնում կամ ե նթադրում:
Աշխատանքային միջավայր Սույն սարքը բավարարում է ՌՀ ճառագայթման պահ անջներին, եթե օգտագործվում է նորմալ դիրքում՝ ականջի մոտ, կամ եր բ տեղակայված է մարմնից
առնվազն 1.5 սանտիմետր (5/8 դյույմ) հեռավորության վրա: Տեղափոխման պայուսակը, գոտու ամրակը կամ սարքը մարմնի վրա շահագործելու համար նախատեսված որևէ կրիչ չպետք է մետաղ պարունա կի և պետք է սարքը մարմնից նշված հեռավորության վրա պահ ի:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ ուղարկելը ցանցի հետ որա կյալ կապ է պահանջում: Տվյալների ֆայլերի կամ հաղորդագրությունների ուղարկումը կարող է հետաձգվել, մինչև այդ պիսի կապը առկա լինի: Մինչև տվյալների փոխանցման ավարտը կատարե ք հեռավորությանը վերաբերող հրահանգները:
44 Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ
Ավտոմեքենաներ Ռադիոազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներ ում սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրո նային համակարգերի
վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման, էլեկտրոնային հակախաթարման արգելակային, արագության կառավարման էլեկտրոնային և անվտանգության բարձիկների համակարգեր): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր մեք ենայի կամ սարքավորանքի արտադրողին:
Միայն որակավորված անձնակազմը պետք է սարքը տեղադրի ավտոմ եքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ սպասարկումը կարող է վտանգավ որ լինել և անվավեր դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ս տուգեք, որ Ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր սարք ավորումները պատշաճորեն ամրացված և սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն խցիկում չի կարելի դյուրավառ հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութե ր պահել: Հիշեք, որ անվտանգության բարձիկները մեծ ուժ ով են փչվում: Ձեր սարքը կամ լրասարքերը մի՛ տեղադրեք անվտան գության բարձիկի բացման տարածքում:
Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդա նավում անլար սարքերի օգտագործումը կարող է օդանավի աշխատանքի հ ամար վտանգ ներկայացնել և հակաիրավական լինել:
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր Սարքն անջատեք հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր ում: Հետևեք բոլոր փակցված հրահանգներին: Նման վայրերում կայծը կարող է պայթյունի
կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական վնա սվածքներ և մահ: Սարքն անջատեք վառելիքի լցակայաններո ւմ: Հետևեք սահմանափակումներին վառելանյութի պահեստավորման և բաշխ ման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում, որտեղ պայթեցման աշխատանքներ են կատարվում: Հնարավոր պայթյունավտանգ միջավայր ունեցող տարածքները սովորաբար, բայց ոչ միշտ, հստակորեն նշված են լինում: Դրանք ներառում են այն վայրերը, որտեղ խորհուրդ է տրվո ւմ ավտոմեքենայի շարժիչն անջատել, ինչպես նաև նավերում տախտակամա ծի տակ գտնվող տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ պ ահեստավորման վայրերն ու այն տարածքները, որտեղ օդը պար ունակում է քիմիական նյութեր կամ մասնիկներ, ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրո պանով կամ բութանով) աշխատող ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս ս արքը կարելի է անվտանգ օգտագործել դրանց մոտակայքում:
Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR) Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադի ոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն ն ախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:
Շարժական սարքերի ճառագայթման ուղեցույցը Կլանման Տեսա կարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող չափման միավոր է օգտագործո ւմ: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազ մում է 2. 0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափմա ն փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքու մ, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության մակ արդակով՝ ստուգվող բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակա րդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ նվազագույն հզորությունը: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես այն բանից, թե ցանցի հաղորդակա յանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:
Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ օգտագործել ու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.61 Վտ/կգ .
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com կայքում` համապատասխան արտադրանքի տեղեկատվական էջում:

Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ 45
NOKIA CORPORATION-ը սույնով հայտարարում է, որ սույն RM -702 արտադրատեսակը համապատասխանում է 1999/5/EC դիրեկտիվի հիմնական պահանջներին և կիրառելի այլ դրույթների: Համապատասխանության հայտարարագրին կարելի է ծանոթանալ http://www.nokia.com/ phones/declaration_of_conformity/ ինտերնետային էջում:
© 2011 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nokia, Nokia Connecting People, Ovi, և WE՝ պատկերանշան Nokia Corporation-ի ապրանքային կամ գրանցված ապրանք ային նշաններն են: Nokia tune ձայնային ազդանշանը Nokia Corporation-ի ձայնային նշանն է: Սույն փաստաթղթու մ հիշատակված այլ ապրանքների և ընկերությունների անվանումներ կարող են հանդիսանալ այլ անձանց պատկան ող ապրանքային նշաններ կամ ֆիրմային անվանումներ:
Արգելվում է սույն փաստաթղթի բովանդակության՝ որևէ եղանակով կատա րված ամբողջական կամ մասնակի վերարտադրությունը, փոխանցումը, տարածումը կամ պահեստավորումը` առանց Nokia-ից նախօ րոք ստացված գրավոր թույլատվության: Nokia-ն անընդհատ կատարելագործման քաղաքականություն է վարում: Nokia-ն իրավունք է վերապ ահում, առանց նախօրոք ծանուցելու, փոփոխություններ և բարելավու մներ կատարել սույն փաստաթղթում նկարագրված որևէ արտադրանքի մեջ:
Includes RSA BSAFE cryptographic or security protocol software from RSA Security.
Java and all Java-based marks are trademarks or registered trademarks of Sun Microsystems, Inc.
Portions of the Nokia Maps software are © 1996-2011 The FreeType Project. All rights reserved.
The Bluetooth word mark and logos are owned by the Bluetooth SIG, Inc. and any use of such marks by Nokia is under license.
Սույն արտադրանքը լիցենզավորված է MPEG-4 Visual Patent Portfoli o License-ով` (i) MPEG-4 Visual Standard-ին համապատասխան կոդավորված տեղեկույթն անձնական և ոչ առևտրային գործու նեության մեջ ներգրավված սպառողի կողմից անձնական և ոչ առևտրային նպատակով օգտագործման և (ii) լիցենզավորված մատակարարողից ստացված MPEG-4 տեսանյութերի առնչությամբ օգտագործման համար: Որևէ այլ օգտագործման համար լիցենզիա` ուղղակիորեն կամ անուղղակիորեն, չի տրա մադրվում: Լրացուցիչ տեղեկություններ, ներառյալ գովազդային, ներքին և ա ռևտրային նպատակներով օգտագործումը, կարող են ձեռք բերվել MPEG LA, LLC-ից: Տե՛ս http://www.mpegla.com:
Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված առավելագույնս թույլատրել ի սահմաններում Nokia-ն և վերջինիս լիցենզատուները ոչ մի պարագայում պատասխանատվություն չեն կրում տվյալների կամ եկամտի կորստի, իրական, կողմնակի, հետևանքային կամ անուղղակի այս կամ այն վնասների համար, ինչ պարագայում էլ որ դրանք պատճառված լինե ն:
Սույն փաստաթղթի բովանդակությունը ներկայացվում է «ինչ պես որ կա»: Սույն փաստաթղթի ճշգրտության, հավաստիության կամ բովանդակությա ն առնչությամբ ոչ մի երաշխիք՝ լինի դա պոզիտիվ արտահայտված , թե՝ ենթադրյալ (ներառյալ, բայց ոչ միայն վաճառքի և այս կամ այ ն նպատակով օգտագործման համար պիտանելիության ենթադրյալ երաշ խիքները) չի տրամադրվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Nokia-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել այս փաստաթ ուղթը կամ հետ կանչել այն՝ առանց նախօրոք ծանուցելու: Արտադրանքների, հնարավորությունների, ծրագրերի և ծառայություննե րի առկայությունը կարող է տարբերվել՝ տարածաշրջանից կախված: Լրացու ցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia-ի գործակալին կամ ծառայություն մատուցողին: Սույն սարքը կարող է պարունակել նյութե ր, տեխնոլոգիաներ կամ ծրագրեր, որոնց վրա տարածվում են ԱՄՆ կամ այլ երկրների ա րտահանման օրենքները կամ կանոնակարգերը: Օրենքը շրջանցելը կամ դրանի ց խուսափելն արգելված է: Nokia-ն երաշխիք չի տրամադրում կամ որևէ պատասխ անատվություն չի կրում ձեր սարքի հետ տրամադրված երրորդ կողմի ծրա գրերի գործառական հնարավորությունների, պարունակության կամ վերջնական օգտագործողին մատուցվո ղ օժանդակության համար: Որևէ ծրագիր օգտագործելով՝ դուք ընդունում եք, որ ծրագիրը տրամադրվել է «ինչպես կա»: Nokia-ն որևէ կողմի չի ներկայացնում, երաշխիք չի տրամադրում կամ որևէ պատասխանատվություն չի կրում ձեր սարքի հետ տրամ ադրված երրորդ կողմի ծրագրերի գործառական հնարավորությունների, պարունակո ւթյան կամ վերջնական օգտագործողին մատուցվող օժանդակության համար: Ovi ծառայությունների առկայությունը կարող է տարբերվել՝ տարածաշրջանից կախ ված:
46 Հեղինակային իրավունք և այլ ծանուցումներ
Որոշ գործողություններ և գործառական հնարավորություններ կախված են SIM քարտից և (կամ) ցանցից, MMS-ից կամ սարքերի համատեղելիությունից և բովանդակության ձևաչափերի ապահովումից: Որոշ ծառայո ւթյուններ առանձին վճար են պահանջում:
/Հրատարակություն 1.0 HY
Ցուցիչ 47

Ցուցիչ

Պայմանանշաններ կամ թվեր
Bluetooth 25, 26 FM ռադիո 26, 27 IM (ակնթարթային հաղորդագրություններ) 33 IM (ակնթարթային հաղորդագրում) 33 IMEI համար 12 MMS (մուլտիմեդիա հաղորդագրության ծառայություն) 21 MMS (մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայություն) 20 Nokia աջակցության տեղեկություններ 36 Nokia-ի Ovi ծառայություններ 36 Ovi by Nokia 36 PIN կոդեր 12 PUK կոդերը 12 SIM քարտ 5, 7, 8, 13 SMS (կարճ հաղորդագրությունների ծառայություն) 20 USB միացում 26
Ա
ազդանշաններ — անհատականացում 23 ալեհավաքներ 12 ամսաթիվ և ժամ 24 այցեքարտեր 26 անվտանգության կոդը 12 աջակցություն 36 արագ համարահավաք 18 արգելափակման կոդը 12 արտակարգ իրավիճակների կանչեր 42
Բ
բառարան 20 բարձրախոս 16 բովանդակության պատճենում 16 բովանդակության փոխանցում 16
Գ
գործարանային պարամետրեր, վերականգնում 38
Ե
երաժշտություն 28
Զ
զանգի ազդանշաններ 23 զարթուցիչ 24 զննարկիչ
Տե՛ս
համացանցի զննարկիչ
զրույցի ծառայություններ (IM) 33
Է
էլփոստ 32 էջանիշեր 31
Թ
թարմացումներ — հեռախոսի ծրագրակազմ 37, 38 թեմաներ 22
Ժ
ժամ և ամսաթիվ 24 ժամացույց 24
Ի
ինտերնետ
Տե՛ս
համացանցի զննարկիչ
Լ
լուսանկարահանումը
Տե՛ս
խցիկ
Խ
խորհուրդներ գործարկման միջավայրի վերաբերյալ 39 Խորհուրդներ և առաջարկներ ծառայություն 36 խցիկ — լուսանկարահանումը 28 — նկարներ կամ տեսանյութեր ուղարկելը 29
48 Ցուցիչ
— տեսագրում 29
Ծ
ծրագրակազմի թարմացումներ 37, 38
Կ
կաբելային միացում 26 կանչեր — արտակարգ իրավիճակ 42 կանչերի — գրանցամատյան 17 — կատարում 17 կողպելը — էկրան 14 — ստեղներ 14 կոնտակտներ — ավելացում 18 — պատճենում 16 կոնտակտների — պահպանում 18
Հ
հաղորդագրություններ — ձայնային 22 — ուղարկում 20 — պատճենում 16 համացանցի զննարկիչ 29 — էջանիշեր 31 — էջերի զննարկում 30, 31 — թխուկներ 31 հանդիպման գրառումներ 25 հեռախոս — միացում/անջատում 11 Հեռախոսային կոմուտատոր 16 հիմնական էկրան 15, 22 հիշաքարտ 9
Ձ
ձայն 16 ձայնագրում — տեսանյութեր 29
ձայնային հաղորդագրություններ 21 ձեր հեռախոսի անհատականացումը 22, 23
Մ
մարտկոց 7, 41 — լիցքավորվում է 10 մարտկոցը լիցքավորելը 41 միացում/անջատում 11 մուլտիմեդիա հաղորդագրություններ 20, 21 մուտքի կոդերը 12
Ն
նկարներ — նկարահանում 28 — ուղարկելը 29 — պատճենում 26 նկարների — ուղարկում 26
Ո
որոնելը — ռադիոկայաններ 27
Պ
պարամետրեր — վերականգնում 38 պարամետրերի վերականգնում 38 պարունակության պատճենում 26 պարունակության փոխանցում 26 պրոֆիլներ — անհատականացում 23
Ռ
ռադիո 26, 27
Ս
սենսորային էկրան 14 սնուցման միացում/անջատում 11 սոցիալական ցանցեր 32 ստեղնակողպեք 14 ստեղներ և մասեր 6
Ցուցիչ 49
Վ
վերամշակում 39
Տ
տագնապներ 24 տեսահոլովակներ — նվագարկում 28 — պատճենում 26 տեսահոլովակների — ուղարկում 26 տեսանյութեր — ձայնագրում 29 — ուղարկելը 29 տեքստային հաղորդագրություններ 20 տեքստերի կանխատեսող ներմուծում 20 տեքստի կանխատեսող մուտքագրում 19 տեքստի մուտքագրում 19 տեքստի ներմուծում 19, 20 տվյալների կրկնօրինակում 39 տվյալների միացումներ — Bluetooth 25 տվյալների վերականգնում 39
Ց
ցուցիչներ 15
Փ
փոկ 11 փոստ 32 — ուղարկում 32 — ստեղծում 32 փոստարկղ — ձայն 21 փոստի — ընթերցում և պատասխանում 33
— որոնում 34
Օ
Օրացույց 25
Ֆ
ֆայլերի կառավարում 38
Ք
Քարտեզներ 33 — երթուղիների ստեղծում 35 — ընթացիկ տեղավայր 34 — համօգտագործում 35
Loading...