Այս ցուցումները կարող եք նաև գտնել վեբ կայքում`. www.kitchenaid.eu
ԿԱՐԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
Այս ձեռնարկը և սարքն ինքնին տրամադրում են կարևոր անվտանգության զգուշացումներ,
բոլոր ժամանակներում կարդալու և դիտարկելու համար:
Սա վտանգի նշանն է, որը կապված է անվտանգության հետ` զգոն պահելով
օգտագործողներին պոտենցիալ ռիսկերի նկատմամբ: Բոլոր անվտանգության
նախազգուշացումներին հաջորդում է վտանգի նշանը և հաղորդագրություն, որոնք
ցուցադրվում են այստեղ.
ՎՏԱՆԳ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե չխուսափեք
լուրջ վնասվածք կստանաք:
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե չխուսափեք
լուրջ վնասվածք կստանաք:
Բոլոր անվտանգության նախազգուշացումները տրամադրում են առկա
պոտենցիալ ռիսկի վերաբերյալ հատուկ մանրամասներ և ցույց են տալիս,
թե ինչպես նվազեցնել վնասվածք ստանալու կամ էլեկտրահարվելու
ռիսկը, որը կարող է առաջանալ սարքավորման ոչ պատշաճ
օգտագործումից: Մանրամասն դիտարկեք հետևյալ ցուցումները.
• Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ փաթեթավորումից հանելու և
տեղադրման գործողություններն իրականացնելու համար:
• Սարքավորումը պետք է անջատել էլեկտրամատակարարումից նախքան
տեղադրման որևէ աշխատանք իրականացնելը:
• Տեղադրումը և պահպանումը պետք է իրականացվի որակավորված
տեխնիկի կողմից` արտադրողի ցուցումների և տեղի անվտանգության
կանոնների համաձայն: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի
որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
• Հոսանքի մալուխի փոխումը պետք է իրականացվի որակավորված
տեխնիկի կողմից: Կապ հաստատեք լիազորված սպասարկման
կենտրոնի հետ:
• Ըստ կանոնակարգերի` սարքը պետք է հողանցվի:
• Հենց որ սարքավորումը տեղադրվում է իր տեղում, հոսանքի մալուխը
4
պետք է բավականաչափ երկար լինի, որպեսզի այն միանա գլխավոր
հոսանքի մատակարարմանը:
• Տեղադրման ընթացիկ անվտանգության կանոնակարգերին
համապատասխանելու համար, անհրաժեշտ է օգտագործել մինիմում 3
մմ շփման բացով միաբևեռ անջատիչ:
• Չի կարելի օգտագործել բազմաթիվ ադապտերներ, եթե սարքավորմանը
կցված է խրոցակ:
• Չի կարելի օգտագործել երկարացման լարեր:
• Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը:
• Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո:
• Եթե ինդուկցիայի սկավառակի մակերեսը ճաքած է, ապա մի
օգտագործեք այն և անջատեք սարքավորումն էլեկտրահարման
ենթարկվելու հավանականությունից խուսափելու համար (միայն
ինդուկցիայի գործառույթն ունեցող մոդելների դեպքում):
• Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և չի
կարելի այն շահագործել երբ ոտաբոբիկ եք:
• Այս սարքավորումը նախատեսված է բացառապես տնային
օգտագործման և մթերք պատրաստելու համար: Այլ տեսակի
օգտագործում չի թույլատրվում (օր` տաքացնել սենյակները):
• Արտադրողը պատասխանատվություն չի կրում ոչ պատշաճ
օգտագործման կամ վերահսկողության սխալ նշանակման համար:
• Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են օգտագործման
ժամանակ:
• Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած մասերին
դիպչելուց:
• Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան)
պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել:
• 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի
վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են օգտագործել այս
5
սարքավորումը, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար
անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում
են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք
է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է
կատարվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
• Օգտագործման ժամանակ և դրանից հետո չի կարելի դիպչել
սարքավորման տաքացած տարրերին կամ ներքին մակերեսներին - կա
այրվածք ստանալու հավանականություն: Չի կարելի թույլ տալ որ
սարքավորմանը դիպչի կտոր կամ այլ դյուրավառ նյութեր մինչև բոլոր
բաղադրիչների ամբողջությամբ սառելը:
• Եփելու վերջում զգուշորեն բացեք սարքավորման դուռը, թողնելով
որպեսզի տաք օդը կամ գոլորշին աստիճանաբար դուրս գան նախքան
գազօջախ մուտք գործելը: Երբ սարքավորման դուռը փակվում է, տաք
օդը դուրս է գալիս վերահսկողության վահանակի վերևի մասում
գտնվող բացվածքից: Չի կարելի խոչընդոտել օդի համար նախատեսված
բացվածքներին:
• Օգտագործեք գազօջախի համար նախատեսված ձեռնոցներ թավաները
և մյուս պարագաները հանելու համար` չդիպչելով տաքացած մասերին:
• Չի կարելի դնել դյուրավառ նյութեր սարքավորման մեջ կամ դրա
կողքին. մոտ, քանի որ հրդեհ կարող է բռնկվել, եթե սարքավորումը
պատահաբար միացած լինի:
• Չի կարելի տաքացնել կամ եփել փակած բանկաներ կամ տարաներ
սարքավորման մեջ:
• Ճնշումը որն առաջանում է ներսում կարող է պայթեցնել բանկան`
վնասելով սարքավորումը:
• Չի կարելի օգտագործել սինթետիկ նյութերից պատրաստված
տարաներ:
• Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն
եղեք յուղով և ձեթով հարուստ մթերքներ պատրաստելիս:
• Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը
չորացնելիս:
6
• Եթե մթերքի պատրաստման ժամանակ օգտագործում եք ալկոհոլային
խմիչքներ (օր.` ռոմ, կոնյակ, գինի), հիշեք որ բարձր ջերմաստիճանի
ժամանակ ալկոհոլը ցնդում է: Արդյունքում կա ռիսկ, որ ալկոհոլից
առաջացած գոլորշուց կարող է կրակ բռնկվել, եթե այն շփվի
էլեկտրական ջեռուցման տարրի հետ:
• Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
• Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման փուլի ժամանակ:
Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային մշակման փուլի
ժամանակ: Սննդի բոլոր ավելորդ տաշեղները պետք է հեռացվեն
գազօջախի խոռոչից, նախքան մաքրման փուլը (միայն ջերմային
մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում):
• Ջերմային փուլի մշակման ժամանակ և դրանից հետո պետք է
կենդանիներին հեռու պահել սարքավորման տարածքից (միայն
ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում):
• Ջերմաստիճանի փորձարկման սարքն օգտագործեք միայն այս
գազօջախի համար:
• Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր ծայրով
մետաղյա քերիչներ գազօջախի դռան ապակին մաքրելու համար, քանի
որ դրանք կարող են քերծել մակերեսը, որի հետևանքով ապակին կարող
է կոտրվել:
• Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան լամպը փոխելը,
որպեսզի խուսափեք էլեկտրահարվելու հավանականությունից:
• Չի կարելի օգտագործել ալյումինե փայլաթիթեղ` պատրաստման
կաթսայի մեջ մթերքը ծածկելու համար (միայն պատրաստման կաթսա
ունեցող գազօջախների դեպքում):
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
• Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից:
Հեռացրեք սարքավորւոմը` համաձայն տեղի աղբահանության կանոնակարգերի: Նախքան
հեռացնելը, կտրեք հոսանքի լարերն այնպես, որ դրանք հնարավոր չլինի միացնել գլխավոր
հոսանքի աղբյուրին:
• Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ
ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր տեղամասի կենցաղային
աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը:
7
Տեղադրում
Գազօջախը փաթեթավորումից հանելուց հետո, համոզվեք որ
այն չի վնասվել տեղափոխման ժամանակ և դռներն էլ ճիշտ
են փակվում:
Խնդիրների դեպքում` կապ հաստատեք մատակարարի կամ
Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման
Ծառայության հետ: Տեղադրելու ժամանակ վնաս
պատճառելուց խուսափելու համար հեռացրեք միայն դրա
փրփրապոլիստիրոլե հիմքը:
Խցիկի նախապատրաստում
• Խոհանոցային սարքերը որոնք դիպչում են գազօջախին
պետք էլինեն ջերմադիմացկուն (մինիմում 90°C):
• Կատարեք խցիկի կտրումը նախքան գազօջախը
տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և թեփը:
• Տեղադրելուց հետո գազօջախի հատակն այլևս չպետք է
հասանելի լինի:
• Սարքավորման ճիշտ գործարկման համար անհրաժեշտ
է չխոչընդոտել այն մինիմում հեռավորությանը որ կա
խոհանոցի կահույքի և գազօջախի վերևի ծայրի միջև:
1. Հոսանքի կլանումն իջեցնելու համար «գործառույթներ»
կոճակից սեղմեք «SETTINGS» և ընտրեք:
2. Հաստատեք` սեղմելով կոճակը
3. Ցանկում ընտրեք «power»
4. Հաստատեք` սեղմելով կոճակը
5. Ընտրեք «LOW»
6. Սեղմեք կոճակը
, էկրանին կհայտնվի
հաղորդագրություն, որը կհաստատի Ձեր ընտրությունը:
Cleaning
Settings
Traditional
Appliance and display settings
Language
Power
Time
Appliance and display settings
Էլեկտրամիացում
Համոզվեք որ սարքավորման տվյալների սանդղակի
վրա նշված լարումը նույնն է հիմնական լարման հետ:
Տվյալների սանդղակը գտնվում է գազօջախի առջևի ծայրին
(տեսանելի է երբ դուռը բաց է):
• Հոսանքի մալուխի փոխումը (տեսակը H05 RR-F
3 x 1.5 մմ
2
) պետք է իրականացվի որակավորված
էլեկտրիկի կողմից: Կապ հաստատեք լիազորված
սպասարկման կենտրոնի հետ:
Գազօջախը ծրագրավորված է 2,5կվտ-ից բարձր հոսանք
կլանելու համար (նշված է«HIGH» կարգավորումների մեջ,
ինչպես ցուցադրված է ներքևի նկարում), որը համատեղելի
է 3կվտ-ից բարձր տնային էլեկտրամատակարարման
հետ: Եթե տան էլեկտրամատակարարումը ցածր է, ապա
պետք է կարգավորումները նշանակել ցածր («LOW»
կարգավորումների մեջ): Ներքևի աղյուսակում մանրամասն
նշված են էլեկտրամատակարարման կարգավորումները
տարբեր երկրների համար:
ԵՐԿԻՐԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
ԳԵՐՄԱՆԻԱHIGH
ԻՍՊԱՆԻԱLOW
ՖԻՆԼԱՆԴԻԱHIGH
ՖՐԱՆՍԻԱHIGH
ԻՏԱԼԻԱLOW
ՀՈԼԱՆԴԻԱHIGH
ՆՈՐՎԵԳԻԱHIGH
ՇՎԵԴԻԱHIGH
ՄԻԱՑՅԱԼ
LOW
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԲԵԼԳԻԱHIGH
High
Low
Over 2.5 kW
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան օգտագործելը.
• Գազօջախի և պարագաների վրայից հեռացրեք
ստվարաթղթե կտորները, պաշտպանիչ թիթեղը և
սոսնձած պիտակները
• Հեռացրեք ջեռոցից պարագաները և տաքացրեք այն
200° մոտավորապես մեկ ժամ` պաշտպանիչ քսուքից
և մեկուսիչ նյութերից առաջացած հոտը վերացնելու
համար:
Օգտագործման ժամանակ.
• Մի դրեք ծանր առարկաներ դռան վրա, քանի որ դրանք
կարող են վնասել այն:
• Մի կառչեք դռնից կամ ինչ-որ բան կախեք բռնակից:
• Մի ծածկեք գազօջախի ներսը ալյումինե
փայլաթիթեղով:
• Չի կարելի գազօջախի մեջ տաք ջուր լցնել. սա կարող է
վնասել էմալի ծածկույթը:
• Չի կարելի կաթսաները կամ թավաները քաշել
գազօջախի ներքևի հատվածով, քանի որ դա կարող է
վնասել էմալի ծածկույթը:
• Համոզվեք որ այլ սարքավորումների էլեկտրական
մալուխները չեն դիպչում գազօջախի տաք
հատվածներին կամ չեն մնացել դռան արանքում:
• Չի կարելի գազօջախը մթնոլորտային երևույթների
ազդեցության տակ թողնել:
8
Պահպանել միջավայրը
Փաթեթավորման նյութերի հեռացում
• Փաթեթավորման նյութերը ենթակա են 100 %-ով
վերամշակման և նշված են այդ նշանով
• Փաթեթավորման տարբեր մասերը պետք
է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի
իրավական կանոններին համապատասխան:
Սարքավորման դեն նետում
• Այս սարքավորումը մակնշվում է ըստ Եվրոպական
Ուղեցույցի 2012/19/ԵՄ Էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների վրա:
• Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել
է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու
պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա
միջավայրի և մարդու առողջության վրա:
:
• Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված
նշանը
որպես կենցաղային աղբ, այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է
էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
Էներգախնայողության խորհուրդներ
• Գազօջախը նախօրոք տաքացրեք միայն եթե
նշված է պատրաստման աղյուսակում կամ Ձեր
բաղադրատոմսում:
• Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալապատ թխող
կաղապարներ, քանի որ դրանք տաքությունն ավելի լավ
են կլանում:
ցույց է տալիս որ այն չպետք է հեռացվի
Էկո դիզայնի հայտարարագիր
• Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ. 65/2014 էկոդիզայնի պահանջներին և
հ. 66/2014, համաձայն Եվրոպական ստանդարտի ԵՆ 60350-1:
Անսարքությունների ուղեցույց
Գազօջախը չի աշխատում.
• Ստուգեք` արդյոք առկա են էլեկտրական հոսանքի հիմնական լարերը և արդյոք գազօջախը միացած է
էլեկտրամատակարարմանը:
• Անջատեք գազօջախը, իսկ հետո կրկին միացրեք` տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Էլեկտրոնային ծրագրավորումը չի աշխատում.
• Եթե էկրանին հայտնվում է «F» տառը, որին հաջորդում է թիվ, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
Այս դեպքում նշեք այն թիվը, որը հաջորդում է «F» տառին:
9
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոն
Նախքան Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի
հետ կապ հաստատելը.
• Նայեք` արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը
«Անսարքությունների ուղեցույցում» տրված
առաջարկությունների օգնությամբ:
• Անջատեք սարքավորումը և հետո կրկին միացրեք այն`
տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Եթե խնդիրը չի կարգավորվում վերը նշված ստուգումներից
հետո, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
տվյալների սանդղակի վրա), որը գտնվում է գազօջախի
խոռոչի աջ եզրին (տեսանելի է, երբ գազօջախի
դուռը բաց է): Ծառայության համարը նաև նշված է
երաշխիքային գրքույկի վրա,
• Ձեր ամբողջական հասցեն,
• Ձեր հեռախոսի համարը:
Միշտ նշեք.
• խնդրի կարճ նկարագրությունը,
• գազօջախի տեսակը և ճշգրիտ մոդելը,
• ծառայության համարը (այն համարը որը գրված
է «Ծառայություն» բառից հետո` տեխնիկական
Մաքրում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
– Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:– Չի կարելի մաքրել գազօջախը, մինչև այն դիպչելու
աստիճան սառչի:
– Անջատեք սարքավորումը գլխավոր
էլեկտրամատակարարումից:
Գազօջախի արտաքին հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող
նյութեր: Եթե այս նյութերից որևէ մեկը պատահաբար դիպչի
սարքավորմանը, ապա արագ մաքրեք այն միկրոֆայբրային
խոնավ կտորով:
• Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ
կտորով: Այն շատ կեղտոտ է. ջրի մեջ ավելացրեք
մի քանի կաթիլ մաքրող հեղուկ: Վերջում ավարտեք
աշխատանքը չոր կտորով:
Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա
կապ հաստատեք լիազորված Վաճառված Ապրանքների
Սպասարկման Կենտրոնի հետ (երաշխավորելու այն,
որ պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և
վերանորոգումը ճիշտ է իրականացված):
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ջրի բարձր պարունակությամբ մթերքների
երկարատև եփման ժամանակ (օր.` պիցցա, բանջարեղեն և
այլն) կարող է խտացում առաջանալ դռան ներսի հատվածի
և փականի շուրջ: Երբ ջեռոցը սառել է, չորացրեք դռան
ներսի հատվածը կտորով կամ սպունգով:
Պարագաներ.
• Օգտագործումից անմիջապես հետո ընկղմեք
պարագանաերը մաքրող հեղուկով լցված ջրի մեջ`
հանելով դրանք գազօջախի ձեռնոցներով, եթե դեռ տաք
են:
• Մթերքի մնացորդները կարող են հեշտությամբ
հեռացվել` օգտագործելով լվացման խոզանակ կամ
սպունգ:
Գազօջախի մաքրման փուլ` ջերմային մշակման
գործառույթով (եթե առկա է).
Գազօջախի ներսի հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. չի կարելի օգտագործել հղկող սպունգեր
կամ մետաղական քերիչներ կամ մաքրիչներ: Ժամանակի
ընթացքում դրանք կարող են վնասել էմալապատ
մակերեսները և գազօջախի դռան ապակին:
• Յուրաքանչյուր օգտագործումից հետո թողեք որպեսզի
գազօջախը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի
է որ այն դեռ մի քիչ տաք լինի, որպեսզի հեռացնեք
մթերքի մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը
(օր.` շաքարի բարձր պարունակությամբ մթերք):
• Մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող նյութեր:
• Մաքրեք դռան ապակին համապատասխան մաքրող
հեղուկով: Գազօջախի դուռը կարող եք հանել, որպեսզի
մաքրելը հեշտ լինի (նայել ՊԱՀՊԱՆՈՒՄ):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
– Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման
փուլի ժամանակ:
– Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային
մշակման փուլի ժամանակ:
– Հեռու պահեք կենդանիներին` ջերմային մշակման փուլի
ժամանակ և դրանից հետո:
Այս գործառույթը մոխրացնում է պատրաստման ընթացքում
գազօջախի մեջ առաջացած հետքերը ` մոտավորապես
500 °C ջերմաստիճանում: Այս բարձր ջերմաստիճանի
ժամանակ` մնացորդները վերածվում են թեթև մոխրի, որը
կարելի է հեշտությամբ սրբել խոնավ կտորով, հենց որ
գազօջախը սառչի:
10
Մաքրում
Չի կարելի յուրաքանչյուր օգտագործումից հետո կիրառել
ջերմային մշակման գործառույթը, այլ` այն ժամանակ, երբ
գազօջախը շատ կեղտոտ է կամ նախապես տաքացման կամ
պատրաստման ընթացքում առաջանում է ծուխ կամ գոլորշի:
• Եթե գազօջախը տեղադրված է սալօջախի տակ, ապա
համոզվեք` արդյոք բոլոր այրիչները կամ էլեկտրական
սալիկներն անջատված են ինքնամաքրման
(ջերմային մշակում) գործառույթի ժամանակ:
Սարքավորումը հագեցած է ջերմային մշակման 2
գործառույթներով.
1. Էներգախնայողության փուլ (PYRO EXPRESS/
ECO). որը սպառում է մոտավորապես 25 %-ով
քիչ էներգիա, քան ստանդարտ փուլը: Ընտրեք այն`
կանոնավոր հաճախականությամբ (միսը 2 կամ 3
անգամ անընդմեջ պատրաստելուց հետո):
Պահպանում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
– Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ:– Հմաոզվեք` արդյոք գազօջախը սառել է, նախքան հետևյալ գործողություններն
իրականացնելը:
– Անջատեք սարքավորումը գլխավոր էլեկտրամատակարարումից:
2. Ստանդարտ փուլ (PYRO), որը հարմար է շատ
կեղտոտ գազօջախը մաքրելու համար:
• Այնուամենայնիվ, մի քանի անգամ օգտագործելուց
հետո և կախված այն բանից, թե որքան
կեղտոտ է գազօջախը, էկրանին հայտնվում է
հաղորդագրություն, որը զգուշացնում է գործարկել
ինքնամաքրման փուլը:
ԾԱՆՈՒՑՈՒՄ. ջերմային մշակման գործառույթի ժամանակ
գազօջախի դուռը չեք կարող բացել. այն կմնա փակ այնքան
ժամանակ, մինչև գազօջախի ներքին ջերմաստիճանը հասնի
ապահով մակարդակի:
ԴՌԱՆ ՀԱՆՈՒՄ
Դուռը հանելու համար.
1. Ամբողջությամբ բացեք դուռը:
2. Բարձրացրեք բռնակները և քաշեք դեպի առաջ այնքան որքան կգա (նկ. 1):
3. Փակեք դուռն այնքան ինչքան հնարավոր է (Ա), բարձրացրեք վեր (Բ) և պտտեք այն (Գ)
մինչև որ դուրս գա (Դ) (նկ. 2).
Դուռը տեղադրելու համար.
1. Տեղադրեք ծխնիներն իրենց տեղերում:
2. Ամբողջությամբ բացեք դուռը:
3. Թուլացրեք երկու բռնակները:
4. Փակեք դուռը:
11
Նկ. 1
Նկ. 2
Loading...
+ 23 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.