Այս ցուցումները կարող եք նաև գտնել վեբ կայքում` www.kitchenaid.eu
ԿԱՐԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
Այս ձեռնարկը և սարքն ինքնին տրամադրում են կարևոր անվտանգության զգուշացումներ,
բոլոր ժամանակներում կարդալու և դիտարկելու համար:
Սա վտանգի նշանն է, որը կապված է անվտանգության հետ` զգոն պահելով
օգտագործողներին պոտենցիալ ռիսկերի նկատմամբ: Բոլոր անվտանգության
նախազգուշացումներին հաջորդում է վտանգի նշանը և հաղորդագրություն, որոնք
ցուցադրվում են այստեղ.
ՎՏԱՆԳ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե չխուսափեք,
լուրջ վնասվածք կստանաք:
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե չխուսափեք,
լուրջ վնասվածք կստանաք:
Բոլոր անվտանգության նախազգուշացումները տրամադրում են
առկա պոտենցիալ ռիսկի վերաբերյալ հատուկ մանրամասներ և
ցույց են տալիս, թե ինչպես նվազեցնել վնասվածք ստանալու կամ
էլեկտրահարվելու ռիսկը, որը կարող է առաջանալ սարքավորման
ոչ պատշաճ օգտագործումից: Մանրամասն դիտարկեք հետևյալ
ցուցումները.
• Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ փաթեթավորումից
հանելու և տեղադրման գործողություններն իրականացնելու
համար:
• Սարքավորումը պետք է անջատված լինի հոսանքի
մատակարարումից` նախքան տեղադրման որևէ աշխատանք
իրականացնելը:
• Տեղադրումը և պահպանումը պետք է իրականացվի
որակավորված տեխնիկի կողմից` արտադրողի ցուցումների
և տեղի անվտանգության կանոնների համաձայն: Չի կարելի
վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
• Հոսանքի մալուխների փոխարինումը պետք է իրականացվի
որակավորված տեխնիկի կողմից: Կապ հաստատեք լիազորված
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
4
• Ըստ կանոնակարգերի` սարքը պետք է հողանցվի:
• Հենց որ սարքավորումը տեղադրվում է իր տեղում, հոսանքի
մալուխը պետք է բավականաչափ երկար լինի, որպեսզի այն
միանա գլխավոր հոսանքի մատակարարմանը:
• Տեղադրման ընթացիկ անվտանգության կանոնակարգերին
համապատասխանելու համար, անհրաժեշտ է օգտագործել
մինիմում 3 մմ շփման բացով միաբևեռ անջատիչ:
• Չի կարելի օգտագործել բազմաթիվ ադապտերներ, եթե
սարքավորմանը կցված է խրոցակ:
• Չի կարելի օգտագործել երկարացման լարեր:
• Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը:
• Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն
օգտագործողին տեղադրելուց հետո:
• Չի կարելի օգտագործել ինդուկցիոն սալիկը, եթե դրա մակերեսը
ճաքած է, այլ` անհրաժեշտ է անջատել սարքավորումը`
էլեկտրահարվելու հավանականությունից խուսափելու համար
(միայն ինդուկցիայի գործառույթ ունեցող մոդելների դեպքում):
• Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և
չի կարելի այն շահագործել երբ ոտաբոբիկ եք:
• Այս սարքավորումը նախատեսված է բացառապես տնային
օգտագործման և մթերք պատրաստելու համար: Այլ
օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել սենյակները):
• Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում ոչ պատշաճ
օգտագործման կամ վերահսկողության սխալ նշանակման
համար:
• Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են
օգտագործման ժամանակ:
• Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած մասերին
դիպչելուց:
• Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8
տարեկան) պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար
վերահսկել:
• 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք
ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր
կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և
5
գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե
նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե
ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք
է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
• Օգտագործման ժամանակ և դրանից հետո չի կարելի դիպչել
սարքավորման տաքացած տարրերին կամ ներքին մակերեսներին
- կա այրվածք ստանալու հավանականություն: Չի կարելի
թույլ տալ որ սարքավորմանը դիպչի կտոր կամ այլ դյուրավառ
նյութեր մինչև բոլոր բաղադրիչների ամբողջությամբ սառելը:
• Եփելու վերջում զգուշորեն բացեք սարքավորման դուռը,
թողնելով որպեսզի տաք օդը կամ գոլորշին աստիճանաբար
դուրս գան նախքան գազօջախ մուտք գործելը: Երբ
սարքավորման դուռը փակվում է, տաք օդը դուրս է գալիս
վերահսկողության վահանակի վերևի մասում գտնվող
բացվածքից: Չի կարելի խոչընդոտել օդի համար նախատեսված
բացվածքներին:
• Օգտագործեք գազօջախի համար նախատեսված ձեռնոցներ
թավաները և մյուս պարագաները հանելու համար` չդիպչելով
տաքացած մասերին:
• Չի կարելի դնել դյուրավառ նյութեր սարքավորման մեջ կամ
դրա կողքին: մոտ, քանի որ հրդեհ կարող է բռնկվել, եթե
սարքավորումը պատահաբար միացած լինի:
• Չի կարելի տաքացնել կամ եփել փակած բանկաներ կամ
տարաներ սարքավորման մեջ:
• Ճնշումը որն առաջանում է ներսում կարող է պայթեցնել
բանկան` վնասելով սարքավորումը:
• Չի կարելի օգտագործել սինթետիկ նյութերից պատրաստված
տարաներ:
• Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ
զգոն եղեք յուղով և ձեթով հարուստ մթերքներ պատրաստելիս:
• Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը
չորացնելիս:
• Եթե մթերքի պատրաստման ժամանակ օգտագործում եք
6
ալկոհոլային խմիչքներ (օր.` ռոմ, կոնյակ, գինի), հիշեք
որ բարձր ջերմաստիճանի ժամանակ ալկոհոլը ցնդում է:
Արդյունքում կա ռիսկ, որ ալկոհոլից առաջացած գոլորշուց
կարող է կրակ բռնկվել, եթե այն շփվի էլեկտրական ջեռուցման
տարրի հետ:
• Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
• Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման փուլի
ժամանակ: Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային
մշակման փուլի ժամանակ: Սննդի ավելորդ տաշեղները պետք
է հեռացվեն գազօջախի խոռոչից` նախքան մաքրման փուլը
(միայն ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների
դեպքում):
• Ջերմային մշակման փուլի ժամանակ և դրանից հետո,
կենդանիներին պետք է հեռու պահել սարքավորումից (միայն
ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների
դեպքում):
• Ջերմաստիճանի փորձարկման սարքն օգտագործեք միայն այս
գազօջախի համար:
• Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր
ծայրով մետաղյա քերիչներ գազօջախի դռան ապակին մաքրելու
համար, քանի որ դրանք կարող են քերծել մակերեսը, որի
հետևանքով ապակին կարող է կոտրվել:
• Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան
լամպը փոխելը, որպեսզի խուսափեք էլեկտրահարվելու
հավանականությունից:
• Չի կարելի օգտագործել ալյումինե փայլաթիթեղ` պատրաստման
կաթսայի մեջ մթերքը ծածկելու համար (միայն պատրաստման
կաթսա ունեցող գազօջախների դեպքում):
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
• Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից:
Հեռացրեք սարքավորւոմը` համաձայն տեղի աղբահանության կանոնակարգերի: Նախքան
հեռացնելը, կտրեք հոսանքի լարերն այնպես, որ դրանք հնարավոր չլինի միացնել գլխավոր
հոսանքի աղբյուրին:
• Կենցաղային սարքավորումների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա
ստանալու համար, անհրաժեշտ է կապ հաստատել տեղի իրավասու մարմինների,
կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը, որտեղից գնել
եք սարքավորումը:
7
Տեղադրում
Գազօջախը փաթեթավորումից հանելուց հետո, համոզվեք
որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ և դուռն էլ
ճիշտ է փակվում:
Խնդիրների դեպքում` կապ հաստատեք մատակարարի կամ
Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման
Ծառայության հետ: Տեղադրելու ժամանակ, վնաս
պատճառելուց խուսափելու համար, հեռացրեք միայն դրա
փրփրապոլիստիրոլե հիմքը:
ԽՑԻԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
• Խոհանոցային սարքերը, որոնք դիպչում են
գազօջախին, պետք է լինեն ջերմադիմացկուն
(մինիմում 90°C):
• Կատարեք խցիկի կտրումը նախքան գազօջախը
տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և թեփը:
• Տեղադրելուց հետո գազօջախի հատակն այլևս չպետք
է հասանելի լինի:
• Սարքավորման ճիշտ գործարկման համար անհրաժեշտ
է չխոչընդոտել այն մինիմում հեռավորությանը որ կա
խոհանոցի կահույքի և գազօջախի վերևի ծայրի միջև:
Էլեկտրամիացում
Համոզվեք, որ սարքավորման տվյալների սանդղակի
վրա նշված լարումը նույնն է հիմնական լարման հետ:
Տեխնիկական տվյալների սանդղակը գտնվում է գազօջախի
առջևի ծայրին (տեսանելի է երբ դուռը բաց է):
• Հոսանքի մալուխի փոխումը (տեսակը H05 RR-F
3 x 1.5 մմ
2
) պետք է իրականացվի որակավորված
էլեկտրիկի կողմից: Կապ հաստատեք լիազորված
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի
հետ:
Գազօջախը ծրագրավորված է 2,5կվտ-ից բարձր
հոսանք կլանելու համար (նշված է«ԲԱՐՁՐ»
կարգավորումների մեջ, ինչպես ցուցադրված է
ներքևի նկարում), որը համատեղելի է 3կվտ-ից
բարձր տնային էլեկտրամատակարարման հետ: Եթե
տան էլեկտրամատակարարումը ցածր է, ապա պետք
է կարգավորումները նշանակել ցածր («ՑԱԾՐ»
կարգավորումների մեջ):
Ներքևի աղյուսակում մանրամասն նշված են
էլեկտրամատակարարման կարգավորումները տարբեր
երկրների համար:
ԵՐԿԻՐԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
ԳԵՐՄԱՆԻԱԲԱՐՁՐ
ԻՍՊԱՆԻԱՑԱԾՐ
ՖԻՆԼԱՆԴԻԱԲԱՐՁՐ
ՖՐԱՆՍԻԱԲԱՐՁՐ
ԻՏԱԼԻԱՑԱԾՐ
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԲԱՐՁՐ
ՆՈՐՎԵԳԻԱԲԱՐՁՐ
ՇՎԵԴԻԱԲԱՐՁՐ
ՄԻԱՑՅԱԼ
ՑԱԾՐ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԲԵԼԳԻԱԲԱՐՁՐ
1. Հոսանքի կլանման կարգավորումը փոխելու
համար, պտտեք «Գործառույթներ» կոճակը դեպի
«CLOCK», իսկ հետո ընտրեք «POWER»
թերթելու կոճակով:
2. Սեղմեք
կարգավորումներ մտնելու համար:
3. Պտտեք «Թերթել» կոճակը` Ձեր նախընտրած
կարգավորումն ընտրելու համար և հաստատեք`
սեղմելով կոճակը
.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան օգտագործելը.
• Գազօջախի և պարագաների վրայից հեռացրեք
ստվարաթղթե կտորները, պաշտպանիչ թիթեղը և
սոսնձած պիտակները:
• Գազօջախից հանեք պարագաները և տաքացրեք այն
մինչև 200 °C մոտավորապես մեկ ժամ` պաշտպանիչ
քսուքից եւ մեկուսիչ նյութերից առաջացած հոտը եւ
գոլորշին վերացնելու համար:
Օգտագործման ժամանակ.
• Մի դրեք ծանր առարկաներ դռան վրա, քանի որ
դրանք կարող են վնասել այն:
• Մի կառչեք դռնից կամ ինչ-որ բան կախեք բռնակից:
• Մի ծածկեք գազօջախի ներսը ալյումինե
փայլաթիթեղով:
• Չի կարելի գազօջախի մեջ տաք ջուր լցնել. դա կարող
է վնասել էմալի ծածկույթը:
• Չի կարելի կաթսաները կամ թավաները քաշել
գազօջախի ներքևի հատվածով, քանի որ դա կարող է
վնասել էմալի ծածկույթը:
• Ստուգեք` արդյոք այլ սարքավորումների էլեկտրական
մալուխները չեն դիպչում
գազօջախի տաք հատվածներին կամ չեն մնացել դռան
արանքում:
• Չի կարելի գազօջախը մթնոլորտային երևույթների
ազդեցության տակ թողնել:
8
Պահպանել միջավայրը
Փաթեթավորման նյութերի հեռացում
• Փաթեթավորման նյութերը ենթակա են 100 %-ով
վերամշակման և նշված են այդ նշանով
• Փաթեթավորման տարբեր
մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և
աղբի հեռացման տեղի իրավական կանոններին
համապատասխան:
Սարքավորման դեն նետում
• Այս սարքավորումը մակնշվում է ըստ Եվրոպական
Ուղեցույցի 2012/19/ԵՄ Էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների վրա:
• Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել
է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու
պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա
միջավայրի և մարդու առողջության վրա:
• Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում
:
նշված նշանը
է հեռացվի որպես կենցաղային աղբ, այլ պետք է
տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ
կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի
վերամշակում:
Էներգախնայողության խորհուրդներ
• Գազօջախը նախօրոք տաքացրեք, միայն եթե
նշված է պատրաստման աղյուսակում կամ Ձեր
բաղադրատոմսում:
• Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալապատ թխող
կաղապարներ, քանի որ դրանք տաքությունն ավելի
լավ են կլանում:
ցույց է տալիս, որ այն չպետք
Էկո Նախագծի Հայտարարագիր
• Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ. 65/2014 էկոդիզայնի պահանջներին և
հ. 66/2014, համաձայն Եվրոպական ստանդարտի ԵՆ 60350-1
Անսարքությունների ուղեցույց
Գազօջախը չի աշխատում.
• Ստուգեք` արդյոք առկա են էլեկտրական հոսանքի հիմնական լարերը, և արդյոք գազօջախը միացած է
էլեկտրամատակարարմանը:
• Անջատեք գազօջախը, իսկ հետո կրկին միացրեք` տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Էլեկտրոնային ծրագրավորումը չի աշխատում.
• Եթե էկրանին հայտնվում է «F» տառը, որին հաջորդում է թիվ, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ: Այս դեպքում նշեք այն թիվը, որը հաջորդում է «F» տառին :
9
Վաճառված ապրանքների Սպասարկման Կենտրոն
Նախքան Վաճառված Ապրանքների Սպասարկման
Կենտրոնի հետ կապ հաստատելը.
1. Նայեք` արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը
«Անսարքությունների ուղեցույցում» տրված
առաջարկությունների օգնությամբ:
2. Անջատեք սարքավորումը և հետո կրկին միացրեք
այն` տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Եթե խնդիրը չի կարգավորվում վերը նշված
ստուգումներից հետո, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
Միշտ նշեք.
• խնդրի կարճ նկարագրությունը,
• գազօջախի տեսակը և ճշգրիտ մոդելը,
• ծառայության համարը (այն համարը, որը գրված
է «Ծառայություն» բառից հետո` տեխնիկական
Մաքրում
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
– Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:– Չի կարելի մաքրել գազօջախը, մինչև այն դիպչելու
աստիճան սառչի:
– Անջատեք սարքավորումը գլխավոր
էլեկտրամատակարարումից:
Գազօջախի արտաքին հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող
նյութեր: Եթե այս նյութերից որևէ մեկը դիպչի սարքավորմանը,
ապա արագ մաքրեք այն միկրոֆայբրային խոնավ կտորով:
• Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ կտորով:
Այն շատ կեղտոտ է. ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ
մաքրող հեղուկ: Վերջում ավարտեք աշխատանքը չոր
կտորով:
տվյալների սանդղակի վրա), որը գտնվում է
գազօջախի խոռոչի աջ եզրին (տեսանելի է, երբ
գազօջախի դուռը բաց է): Ծառայության համարը նաև
նշված է երաշխիքային գրքույկի վրա,
• Ձեր ամբողջական հասցեն,
• Ձեր հեռախոսի համարը:
Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա
կապ հաստատեք լիազորված Վաճառված Ապրանքների
Սպասարկման Կենտրոնի հետ (երաշխավորելու այն,
որ պետք է օգտագործվեն օրիգինալ կցամասերը և
վերանորոգումը ճիշտ է իրականացված):
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ջրի բարձր պարունակությամբ մթերքների
երկարատև եփման ժամանակ (օր.` պիցցա, բանջարեղեն և
այլն) կարող է խտացում առաջանալ դռան ներսի հատվածի և
փականի շուրջ: Երբ ջեռոցը սառել է, չորացրեք դռան ներսի
հատվածը կտորով կամ սպունգով:
Պարագաներ.
• Օգտագործելուց անմիջապես հետո ընկղմեք
պարագանաերը մաքրող հեղուկով լցված ջրի մեջ` հանելով
դրանք գազօջախի ձեռնոցներով, եթե դեռ տաք են:
• Մթերքի մնացորդները կարող են հեշտությամբ հեռացվել`
օգտագործելով լվացման խոզանակ կամ սպունգ:
Գազօջախի մաքրման փուլ` ջերմային մշակման գործառույթով
(եթե առկա է).
Գազօջախի ներսի հատվածը
ԿԱՐԵՎՈՐ Է. չի կարելի օգտագործել հղկող սպունգեր կամ
մետաղական քերիչներ կամ մաքրիչներ: Ժամանակի ընթացքում
դրանք կարող են վնասել էմալապատ մակերեսները և
գազօջախի դռան ապակին:
• Յուրաքանչյուր օգտագործումից հետո, թողեք որպեսզի
գազօջախը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի է
որ այն դեռ մի քիչ տաք լինի, որպեսզի հեռացնեք մթերքի
մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը (օր.` շաքարի
բարձր պարունակությամբ մթերք):
• Մի օգտագործեք քայքայիչ կամ հղկող մաքրող նյութեր:
• Մաքրեք դռան ապակին համապատասխան մաքրող
հեղուկով: Գազօջախի դուռը կարող եք հանել, որպեսզի
մաքրելը հեշտ լինի (նայել ՊԱՀՊԱՆՈՒՄ):
10
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
– Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման փուլի
ժամանակ:
– Հեռու պահեք երեխաներին գազօջախից ջերմային մշակման
փուլի ժամանակ:
– Հեռու պահեք կենդանիներին` ջերմային մշակման փուլի
ժամանակ և դրանից հետո:
Այս գործառույթը մոխրացնում է պատրաստման ընթացքում
գազօջախի մեջ առաջացած հետքերը ` մոտավորապես 500
°C ջերմաստիճանում: Այս բարձր ջերմաստիճանի ժամանակ
մնացորդները վերածվում են թեթև մոխրի, որը կարելի է
հեշտությամբ սրբել խոնավ կտորով, հենց որ գազօջախը սառչի:
Չի կարելի յուրաքանչյուր օգտագործումից հետո կիրառել
ջերմային մշակման գործառույթը, այլ` այն ժամանակ, երբ
գազօջախը շատ կեղտոտ է կամ նախապես տաքացման կամ
պատրաստման ընթացքում առաջանում է ծուխ կամ գոլորշի:
Loading...
+ 22 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.