KITCHENAID KOFCS 60900 User Manual [hy]

Օգտագործման կանոններ
Անվտանգության կարևոր կանոններ 4 Տեղադրում 8 Շրջակա միջավայրի պահպանում 9 ԷԿՈ դիզայնի հայտարարագիր 9 Անսարքությունների վերացման ուղեցույց 9 Հետվաճառքային ծառայություն 10 Մաքրում 10 Տեխնիկական սպասարկում 11 Վառարանի օգտագործման կանոններ 12 Ֆունկցիաների նկարագրություն 17 Խոհանոցային սեղան 18 Առաջարկվող խորհուրդներ 19
Այս հրահանգներին նաև հասանելի են վեբ կայքում՝ www.kitchenaid.eu
Անվտանգության կարևոր կանոններ
ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է
Սույն ձեռնարկի և հենց սարքի վրա կարող եք գտնել անվտանգ շահագործման կանոններ, որոնք անհրաժեշտ է կարդալ և պահպանել օգտագործման ողջ ընթացքում։
Սա վտանգի նշանն է, որը նախազգուշացնում է
օգտագործողներին՝ իրենց և այլոց սպառնացող հնարավոր վտանգների մասին։ Անվտանգությանը վերաբերվող բոլոր նախազգուշացումներին նախորդում են վտանգի նշանը և հետևյալ պայմանները:
ՎՏԱՆԳ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ցույց է տալիս պատահար, որից չխուսափելու
դեպքում կդառնա լուրջ վնասվածքի պատճառ։
Ցույց է տալիս պատահար, որից չխուսափելու
դեպքում կարող է լուրջ վնասվածքի պատճառ դառնալ։
Անվտանգությանը վերաբերվող բոլոր նախազգուշացումները նկարագրում են առկա հնարավոր վտանգները և տալիս են ցուցումներ՝ սարքի սխալ շահագործման հետևանքով հնարավոր վնասվածքները, վնասներն ու էլեկտրահարումը կանխելու վերաբերյալ Ուշադիր հետևեք հետևյալ հրահանգները՝
• Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ՝ փաթեթավորումը բացելիս և տեղադրման բոլոր աշխատանքները կատարելիս։
• Նախքան փոխադրումն ու տեղադրման ցանկացած աշխատանք կատարելը սարքը պետք է անջատված լինի հոսանքի աղբյուրից։
• Տեղադրումն ու սպասարկումը պետք է իրականացվեն որակավորված մասնագետի կողմից՝ արտադրողի ցուցումներին և անվտանգության տեղական նորմերին համապատասխան։ Մի վերանորոգեք կամ փոխարինեք սարքավորման ոչ մի մաս, եթե այդ մասին նշված չէ օգտագործողի ուղեցույցի մեջ։
• Հոսանքի լարի փոխարինումը պետք է իրականացվի որակավորված մասնագետի կողմից։ Դիմեք լիազորված
4
սպասարկման կենտրոն։
• Համաձայն կանոնակարգի պահանջների՝ սարքը պետք է հողակցված լինի։
• Սարքը նախատեսված վայրում տեղավորելուց հետո սնուցման լարի երկարությունը պետք է բավարար լինի այն հոսանքի աղբյուրին միացնելու համար։
• Որպեսզի տեղադրումը համապատասխանի անվտանգության ընթացիկ նորմերին՝ պետք է կիրառվի ընդհանուր անջատիչ՝ 3մմ նվազագույն կոնտակտային հեռավորությամբ։
• Չի թույլատրվում օգտագործել բազմավարդակ ադապտեր, եթե վառարանը հոսանքին միացվում է ադապտերի միջոցով։
• Չի թույլատրվում օգտագործել երկարացման լարեր։
• Մի քաշեք սարքի հոսանքի մալուխը:
• Էլեկտրական բաղադրիչները տեղադրումից հետո պետք է մատչելի լինեն օգտագործողին։
• Եթե ինդուկցիոն վահանակի մակերևույթին առկա են ճաքեր՝ անջատեք սարքը և մի օգտագործեք այն՝ հնարավոր էլեկտրահարումից խուսափելու համար (միայն ինդուկցիոն վահանակ ունեցող մոդելների համար)։
• Մի հպվեք սարքին մարմնի որևէ թաց մասով և մի աշխատեք սարքի հետ, երբ բոբիկ ոտքերով եք։
• Այս սարքը նախատեսված է միայն տնային պայմաններում ուտելիք պատրաստելու համար։ Որևէ այլ նպատակի համար նրա կիրառությունն արգելվում է (օր:սենյակները ջեռուցելու)։
Արտադրողը որևէ պատասխանատվություն չի
կրում նախատեսվածից տարբերվող նպատակներով օգտագործման կամ սխալ կարգաբերման դեպքում։
• Սարքը և նրա մատչելի մասերն օգտագործման ժամանակ տաքանում են։
• Սարքի հետ անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն՝ տաքացնող տարրերին հպվելուց խուսափելու համար։
• Մանկահասակ (0-3 տարեկան) և փոքր (3-8 տարեկան) երեխաներին անհրաժեշտ է հեռու պահել վառարանից կամ պահել մշտական հսկողության տակ։
• 8 տարեկան և բարձր տարիքի երեխաները,
5
սահմանափակ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողությունների տեր, ինչպես նաև փորձի և գիտելիքների պակաս ունեցող անձինք կարող են օգտվել սարքից միայն վերահսկողության ներքո և անվտանգության համապատասխան ցուցումներ ստանալուց հետո՝ հնարավոր պատահարների գիտակցմամբ։ Երեխաներին չի թույլատրվում խաղալ սարքավորման հետ։
• Մաքրումը և տեխնիկական սպասարկումը չպետք է կատարվի երեխաների կողմից առանց վերահսկողության:
• Օգտագործման ժամանակ և օգտագործումից հետո չի կարելի ձեռք տալ տաքացնող տարրերին կամ ներքին մակերեսներին՝ այրվածքներից խուսափելու համար։ Խուսափել հագուստի կամ այլ բռնկվող նյութերի հետ սարքի կոնտակտից՝ մինչև սարքի լրիվ հովանալը։
• Սննդի պատրաստման ավարտից հետո, նախքան այն վառարանից դուրս բերելը, անհրաժեշտ է զգուշությամբ բացել վառարանի դուռը, թողնել, որ տաք օդը կամ գոլորշին աստիճանաբար դուրս գա։ Երբ սարքի դուռը փակ է՝ տաք օդը դուրս է գալիս կառավարման վահանակի վերևի կափույրից։ Մի փակեք օդափոխիչի մուտքը:
• Թավաներն ու աքսեսուարները վառարանից հանելու համար օգտագործեք մեկուսիչ ձեռնոցներ՝ հետևելով, որ դրանք չդիպչեն տաքացվող տարրերին։
• Չի կարելի վառարանի մեջ կամ կողքին դնել բռնկվող նյութեր: վառարանի պատահական միացման դեպքում կարող է հրդեհ բռնկվել։
• Չի կարելի վառարանում տաքացնել կամ թխել փակ տարայով ուտելիք։
• Ներսում գոյացող ճնշումը կարող է պայթեցնել տարան և վնասել սարքը։
• Չի կարելի վառարանում օգտագործել սինթետիկ նյութերից պատրաստված տարա։
• Եռացող յուղն ու ճարպը հեշտությամբ կարող են բռնկվել։ Միշտ զգոն եղեք, երբ յուղոտ ուտելիք եք պատրաստում։
• Սննդամթերք չորացնելիս երբեք մի թողեք վառարանն առանց հսկողության։
6
Loading...
+ 14 hidden pages