KITCHENAID KEICD 10010 User Manual [hy]

Ցուցումներ օգտագործման համար
Այս ցուցումները կարող եք նաև գտնել docs.kitchenaid.eu կայքում:
Կարևոր անվտանգության ցուցումներ 4
Տեղադրում 6
Պահպանել միջավայրը 6
Անսարքությունների Ուղեցույց 7
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոն 7
aՄաքրում 7
Պահպանում 8
Տեղադրում - նախնական տեղադրման ցուցումներ 9
Տեղադրման չափսեր 9
Տեղադրում - հավաքելու հրահանգներ 10
Ծխատարի նկարագրություն և օգտագործում 11
Կարևոր անվտանգության ցուցումներ
ՁԵՐ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է: Այս ձեռնարկը և սարքն ինքնին տրամադրում են կարևոր անվտանգության զգուշացումներ, բոլոր ժամանակներում կարդալու և դիտարկելու համար:
Սա անվտանգության հետ կապված ուշադրության նշանն է, որը օգտագործողներին նախազգուշացնում է իրենց կամ մյուսներին վնասելու ռիսկերի մասին:
Անվտանգության բոլոր նախազգուշացումներին նախորդում է ուշադրության նշանը և հետևյալ տերմինները:
ՎՏԱՆԳ:
ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք:
Նախազգուշացում.
ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք:
Անվտանգության բոլոր հաղորդագրությունները նշում են հնարավոր ռիսկը, և ցույց են տալիս ինչպես նվազեցնել սարքավորման ոչ ճիշտ օգտագործման արդյունքում առաջացած վնասվածք ստանալու և էլեկտրահարվելու ռիսկը:
• Տեղադրումը և սպասարկումը պետք է իրականացնի մասնագետը՝արտադրողի հրահանգների և տեղական անվտանգության կանոնակարգերի համապատասխան: Մի վերանորոգեք կամ փոխեք սարքի որևէ մաս, եթե օգտագորման ձեռնարկում հատուկ նշված չէ: Սարքավորումը պետք է անջատել էլեկտրամատակարարումից նախքան տեղադրման որևէ աշխատանք իրականացնելը:
• Սարքի հողանցումը պարտադիր է: (անհրաժեշտ չէ II դասի կափարիչների համար, որոնք նշված են նշանով մասնագրերի պիտակի վրա):
• Հոսանքի մատակարարման մալուխը պետք է այնքան երկար լինի, որ հնարավոր լինի սարքը միացնել հոսանքի վարդակին:
• Սարքը խրոցակից անջատելու համար հոսանքի մատակարարման մալուխը մի քաշեք:
• Տեղադրումից հետո էլեկտրական մասերը օգտագործողին հասանելի չպետք է լինեն:
• Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և չի կարելի այն շահագործել, երբ ոտաբոբիկ եք:
• Այս սարքը կարող են օգտագործել 8 տարեկանից բարձր, սահմանափակ ֆիզիկական,զգայական կամ մտավոր կարողություններով կամ ոչ բավարար փորձ կամ գիտելիքներ ունեցող անձինք, եթե նրանց վերահսկում են կամ եթե նրանց սովորեցրել են ինչպես սարքը անվտանգ օգտագործել և եթե նրանք տեղյակ են
հնարավոր վտանգների մասին: Երեխաներին չի թույլատրվում խաղալ սարքով: Երեխաներին չի թույլատրվում մաքրել կամ խնամել սարքը, եթե մեծահասակների կողմից չեն վերահսկվում:
• Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե ձեռնարկում հատուկ նշված չէ: Անսարք մասերը պետք է փոխարինել օրիգինալ մասերով: Սպասարկման բոլոր գործողությունները պետք է իրականացվի մասնագետի կողմից:
• Հսկեք, որպեսզի երեխաները չխաղան սարքով:
• Պատի կամ առաստաղի միջով հորատման ժամանակ ուշադիր եղեք, որ էլեկտրական միացումները և/կամ խողովակները չվնասեք:
• Օդափոխման խողովակները պետք է դեպի դուրս մղեն:
• Արտանետվող օդը չպետք է մղվի սարքի գազից կամ այլ վառելիքից առաջացած ծխերի հեռացան ծխնելույզով, այլ պետք է առանձին անցք ունենա: Պետք է հետևել ծխի հեռացումը կարագվորող տեղական բոլոր կանոնակարգերին:
• Եթե ծխատարը օգտագործվում է գազով կամ այլ վառելիքներով աշխատող այլ սարքերի հետ, սենյակի բացասական ճնշումը չպետք է գերազանցի 4 Պա (4 x 10-5 բար): Այդ իսկ պատճառով, համոզվեք, որ սենյակը լավ օդափոխվում է:
• Արտադրողը պատասխանատվություն չի կրում կառավարման համակարգերի ոչ ճիշտ կիրառման կամ սխալ կարգավորման համար:
• Սարքի ճիշտ գործառնության և լավ աշխատելու համար կարևոր է կանոնավոր մաքրումը և խնամքը: Հաճախ մաքրեք կեղտոտ մակերեսներից կեղտի կուտակումները, որպեսզի յուղը չկուտակվի: Կանոնավոր կերպով մաքրեք և փոխեք ֆիլտրերը:
• Եթե չհետևեք կափարիչի մաքրման և ֆիլտրերի փոխելու հրահանգներին, կարող է հրդեհ բռնկվել:
• Ծխահան ծխատարը երբեք չպետք է բացել առանց յուղի ֆիլտրի տեղադրման և այն պետք է կանոնավոր հսկել:
• Դուրս մղող ծխատարի տակ գազի սարքեր պետք է օգտագործել միայն, եթե թավաները հանգիստ վիճակում են:
• Երեքից ավել գազով պատրաստման կետերի կիրառման դեպքում , ծխատարը պետք է գործարկել հոսանքի 2-րդ կամ ավելի բարձր մակարդակով:
• Նախքան լամպերին դիպչելը համոզվեք, որ դրանք սառն են:
• Ծխատարը մի օգտագործեք առանց լամպերը պատշաճ տեղադրելու - էլեկտրական շոկի ենթարկվելու վտանգ կա:
• Տեղադրման և սպասարկման գործառույթները իրականացնելիս աշխատանքային ձեռնոցներ հագեք:
• Ապրանքը հարմար չէ դրսում օգտագործելու համար:
• Երբ ջեռոցը օգտագործվում է ծխատարի մասերը կարող են տաքանալ:
4
• Երբեք սպիրտով կրակ մի արեք սարքի տակ: Այն կարող է հրդեհ առաջացնել:
• Տապակելու թավաները տապակելու ընթացքում անուշադրության մի մատնեք, քանի որ տապակվող ձեթից կարող է հրդեհ բռնկվել:
Կենցաղային տեխնիկայի հեռացում
• Այս սարքը ատադրվել է վերամշավող և կրկին օգտագործվող նյութերից: Ազատվեք դրանից թափոնների հեռացման տեղական կանոնակարգերի համաձայն: Նախքան դրանից ազատվելը կտրեք բոլոր հոսանքի մատակարարման մալուխները:
• Կենցաղային սարքերի խնամքի,վերականգնման և վերամշակման վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կապ հաստատեք Ձեր տեղական լիազորված մարմնի, կենցաղային թափոնների հավաքման ծառայության կամ այն խանութի հետ, որտեղից գնել եք սարքը:
ՀԵՏԵՎԵՔ ԱՅՍ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ
Համապատասխանության հայտարարագիր
• Այս սարքը նախագծվել, արտադրվել և վաճառվել է ըստ՝
- «Ցածր լարման» 2014/35/ԵՄ Ուղեցույցի անվտանգության կանոնների;
- ԵՆ 61591 Եվրոպական չափանիշին համապատասխան էկո նախագծի համար 65/2014 և համար 66/2014 Եվրոպական կանոնակարգերի պահանջների
- «EMC» 2014/30/ԵՄ ՈՒղեցույցի պաշտպանության պահանջների: Սարքի էլեկտրական անվտանգությունը հնարավոր է երաշխավորել միայն, եթե այն ճիշտ միացված է հաստատված հողանցման համակարգին:
Էներգախնայողության խորհուրդներ
• Ծխատարը միացրեք նվազագույն արագությամբ, երբ
սկսում եք պատրաստել և պատրաստման ավարտից հետո մի քանի րոպե միացրած պահեք:
• Արագությունը ավելացրեք միայն, եթե մեծ
քանակությամբ ծուխ և գոլորշի է առկա և օգտագործեք բարձր արագություն միայն ծայրահեղ դեպքերում:
• Փոխեք ածխային ֆիլտրերը տհաճ հոտերի
արդյունավետ վերացման համար:
• Մաքրեք յուղոտ ֆիլտրերը յուղի արդյունավետ զտման
համար:
• Օգտագործեք սույն ձեռնարկում նշված խողովակային
համակարգի առավելագույն տրամագիծը արդյունավետության օպտիմալացման և աղմուկի նվազեցման համար:
5
Տեղադրում
aՍարքը փաթեթավորումից հանելուց հետո, ստուգեք արդյոք տեղափոխման ընթացքում այն չի վնասվել: Խնդիրների դեպքում, կապ հաստատեք Վաճառված Ապրանքների Սպասրակման Կենտրոի հետ: Վնասներից խուսափելու համար, խորհուրդ է տրվում միայն հանել սարքը պոլիստիրոլից նախքան տեղադրելը:
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ
Նախազգուշացում.
այս սարքը ծանր է, ծխատարը պետք է բարձրացվի և տեղադրվի երկու կամ ավել մարդկանց կողմից:
Գազօջախի վերին մասի և ծխատարի ներքևի մասի միջև հեռավորությունը 50 սմ-ից քիչ չպետք է լինի էլեկտրական օջախների դեպքում իսկ գազօջախի կամ խառը օջախների դեպքում 65 սմ-ից պակաս: Նախքան տեղադրելը ստուգեք նաև օջախի համար ձեռնարկում նշված նվազագույն հեռավորությունը: Եթե տեղադրման հրահանգներում օջախի և ծխատարի միջև ավելի մեծ հեռավորություն է նշված, պետք է պահել այդ հեռավորությանը:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ Համոզվեք, որ սարքի արժեքների վահանակում նշված հոսանքի լարումը համապատասխանում է հոսանքի աղբյուրի լարմանը:
Այս տեղեկատվությունը գտնվում է ծխատարի ներսում՝ յուղի ֆիլտրի տակ: Հոսանքի մալուխը (տեսակ H05 VV-F 3 x 0.75 մմ²) պետք է որակավորված էլեկտրիկը փոխի: Կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ: Եթե ծխատարը էլեկտրական խրոցակ ունի, միացրեք խրոցակը հասանելի վայրում գտնվող վարդակին՝ հոսնքի կանոնակարգերի համապատասխան : Եթե խրոցակ չկա (հոսանքի աղբյուրին միանում է լարերով), կամ եթե վարդակը հասանելի վայրում չի գտնվում, տեղադրեք ստանդարտ երկբևեռ հոսանքի անջատիչ, որը ամբողջությամբ կմեկուսացնի հոսանքի աղբյուրից III կատեգորիայի գերլարման դեպքում՝ լարերի միացման կանոների համաձայն:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան օգտագործելը Պարագաներից հեռացրեք պաշտպանիչ ստվարաթուղթը, թափանցիկ ժապավենը և սոսնձված պիտակները: Համոզվեք, որ տեղափոխման ընթացքում սարքը չի վնասվել:
Օգտագործման ընթացքում Սաևքի վրա ծանրություն մի տեղադրեք, քանի որ այն կարող է վնասվել: Սարքը մի ենթարկեք մթնոլորտային գործոնների ազդեցությանը:
Պահպանել միջավայրը
Փաթեթավորման հեռացում Փաթեթավորման նյութը 100% վերամշակվող է և նշված է վերամշակման նշանով : Փաթեթավորման տարբեր մասերը պետք է զգուշությամբ հեռացնել և թափոնների հեռացման կարգավորող տեղական լիազորված մարմնի կանոնակարգերի համապատասխան:
Սարքի հեռացում
- Այս սարքավորումը մակնշվում է ըստ Եվրոպական Ուղեցույցի 2012/19/ԵՄ Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների վրա:
Համոզվելով, որ այս սարքի աշխատանքը դադարեցվել է
համապատասխան ձևով, հնարավոր է կանխել միջավայրի և առողջության համար վտանգավոր հետևանքները:
- Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս, որ այն չպետք է հեռացվի որպես կենցաղային աղբ, այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
6
Անսարքությունների Ուղեցույց
Սարքավորումը չի աշխատում
• Ստուգեք կենցաղային հոսանքի մատակարարումը և համոզվեք, որ սարքը պատշաճ միացված է հոսանքի աղբյուրին:
• Անջատեք ծխատարը, ապա կրկին միացրեք ստուգելու համար արդյոք խնդիրը վերացել է:
Ծխատարը լավ չի քաշում:
• Ստուգեք արդյոք քաշելու աագությունը ցանկալի մակարդակի վրա է:
• Ստուգեք արդյոք ֆիլտրերը մաքուր են:
• Ստուգեք արդյոք օդի անցքերը խցանված են:
ույսը չի աշխատում:
Լ
• Ստուգեք արդյոք լամպը փոխելու կարիք կա,
• Ստուգեք արդյոք լամպը պատշաճ տեղադրված է,
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոն
Նախքան Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայություն զանգելը.
1. Տեսեք, արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը
«Անսարքությունների ուղեցույցի» օգնությամբ:
2. Անջատեք ծխատարը, ապա կրկին միացրեք ստուգելու
համար արդյոք խնդիրը վերացել է:
Եթե խնդիրը չի կարգավորվում վերը նշված ստուգումներից հետո, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ: Տրամադրեք. խնդրի համառոտ նկարագիր,
• սարքավորման տեսակը և ճշգրիտ մոդելը,
• Սպասարկման համարը (սա տվյալների վահանակի վրա ՍՊԱՍԱՐԿՈՒՄ բառին հաջորդող համարն է), սարքի ներսում: Սպասարկման համարը նաև տպագրված է երաշխիքի գրքույկում:
• Ձեր ամբողջական հասցեն,
• Ձեր հեռախոսի համարը:
Եթե վերանորոգման կարիք կա, ապա կապ հաստատեք լիազորմած Սպասարկման Կենտրոնի հետ (համոզվելու համար, որ օրիգինալ պահեստամասեր են օգտագործվում և վերանորոգումը ճիշտ իրականցվում):
aՄաքրում
Նախազգուշացում.
- Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրիչներ:
- Անջատեք սարքավորումն էլեկտրամատակարարումից:
ԿԱՐԵՎՈՐ Է՝ Մի օգտագործեք կոռոզիայի ենթարկող և հղկող ախտահանող նյութեր: Եթե այս նյութերից որևէ մեկը պատահաբար դիպչի սարքավորմանը, ապա արագ մաքրեք այն խոնավ կտորով:
• Մակերեսային մասերը մաքրեք խոնավ կտորով: Եթե շատ կեղտոտ է, ապա ջրին մի քանի կաթիլ ախտահանող նյութ ավելացրեք: Չորացրեք չոր կտորով:
ԿԱՐԵՎՈՐ Է՝ Մի օգտագործեք հղկող սպունգեր կամ մետաղական քերիչներ կամ մաքրող բարձիկներ: Դրանք կարող են վնասել էմալապատ մակերեսները:
• Սարքավորումը մաքրելու համար օգտագործեք հատուկ մաքրող միջոցներ և հետևեք արտադրողի ցուցումներին
ԿԱՐԵՎՈՐ Է՝ առնվազն ամիսը մեկ անգամ մաքրեք ֆիլտրերը հեռացնելու համար կուտակված ձեթն ու յուղը:
7
Պահպանում
Նախազգուշացում.
- օգտագործեք անվտանգության ձեռնոցներ:
- սարքավորումն անջատեք գլխավոր հոսանքի մատակարարումից:
ՅՈՒՂԻ ՖԻԼՏՐԵՐ Հավաքում է պատրաստման գործընթացի ժամանակ արտանետված յուղի մասնիկները: Յուղի ֆիլտրն անհրաժեշտ է մաքրել ամիսը մեկ անգամ` կամ ձեռքով կամ սպասք լվացող մեքենայի մեջ` ցածր ջերմաստիճանով և կարճ ցիկլով: Սպասք լվանալու մեքենայի մեջ լվանալուց մետաղական յուղի ֆիլտրը կարող է խամրել, սակայն այն չի ազդում դրա ֆիլտրացման արդյունավետությանը: Ֆիլտրի բացումը` մաքրելու համար.
- Հանեք ծխատարի զտիչ վահանակը` երկու ձեռքով ամուր քաշելով դեպի ներքև այնպես, որ այն դուրս գա իր անցքերից: Վահանակը պահում են 4 անվտանգության սլայդերներ:
- Թուլացրեք բռնակը` ֆիլտրը հանելու համար:
- Լվացեք ֆիլտրը և թողեք, որ չորանա՝ գործողությունների հակառակ հերթականությամբ այն հետ մոնտաժելով:
ԿԱՐԵՎՈՐ Է. Չի կարելի լվանալ 65°C-ից բարձր ջերմաստիճանում:
ԿԱՐԵՎՈՐ Է. Արտադրողը պատասխանատվություն չի կրում ագրեսիվ մաքրող նյութերի օգտագործման հետևանքով առաջացած գույնի փոփոխության համար:
ԼԱՄՊԵՐԻ ՓՈԽՈՒՄ Ծխատարի լուսային համակարգը հիմնված է ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ տեխնոլոգիայի վրա: ԼՈՒՍԱԴԻՈԴՆԵՐԸ երաշխավորում են օպտիմալ լուսավորություն՝ ավանդական լամպերից 10 անգամ երկար ծառայելով և թույլ է տալիս խնայել 90% էլեկտրաէներգիա: Փոխելու համար կապ հաստատեք տեխնիկական սպասարկման կենտրոնի հետ:
Մատակարարված նյութեր
Բոլոր մասերը հանեք իրենց փաթեթավորումից և ստուգեք` արդյոք նշված բոլոր բաղադրիչները ներառված են:
• Շարժիչով,լամպերով և յուղի ֆիլտրերով հավաքված ծխատար տեղադրել:
• Հեռակառավարում
• Հավաքելու կաղապար
• 4 Խրոցներ 10 X 60 մմ
• 4 Պտուտակներ 6 X 70 մմ
• 4 Պտուտակներ 4 X 7 մմ
• 2 Պտուտակներ 3 X 9 մմ
• 1 միացման կցաշուրթ Ø150 մմ
8
5 0 3
9 6 3
Տեղադրում - նախնական տեղադրման ցուցումներ
Նախազգուշացում.
- Տեղադրումը և սպասարկումը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի կողմից:
խատարը նախատեսված է տեղադրման և «Զտման տարբերակում» օգտագործման համար:
Ծ Ծխատարը հեռու դրեք շատ կեղտոտ տարածքներից, պատուհաններից, դռներից և ջեռուցման աղբյուրներից:
ԿԱՐԵՎՈՐ Է. Ծխատարը տրամադրվում է հիմնականում առաստաղներին տեղադելու համար: Պատշաճ տեղադրման գործընթացը երաշխավորելու համար` կապ հաստատեք որակավորված տեխնիկի հետ, ինչպես նաև ստատիկ բեռը փորձարկող մասնագետի կամ ճարտարապետի հետ` համոզվելու համար, որ առաստաղի համար օգտագործվող նյութերը համապատասխանում են այս տեսակի տեղադրման համար:
Ծուխը դուրս է մղվում միացման կցաշուրթին ամրացված զտիչ խողովակի միջոցով: Ծխատարի միացման կցաշուրթի և շարժիչի տրամագիծը 15 մմ է: Զտիչ խողովակի տրամագիծը պետք է լինի առնվազն 150 մմ: Միացման կցաշուրթին համապատասխան ամրացնող համակարգ ապահովեք:
ԿԱՐԵՎՈՐ Է. Զտիչ խողովակը տրամադրված չէ և պետք է այն առանձին գնել:
Տեղադրման չափսեր
9
Տեղադրում - հավաքելու հրահանգներ
Նախազգուշացում.
- Տեղադրումը և սպասարկումը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի կողմից:
- Շատ ծանր արտադրանքը, ծխատարի հանումը և տեղադրումը պետք է իրականացվի առնվազն երկու անձանց կողմից:
Ստորև ներկայացված հրահանգները պետք է իրականցվեն վերջիններս համարակալման համաձայն, տես այս ձեռնարկի վերջին էջում ներկայացված նկարները (ըստ համարների հերթականության):
1. Փաթեթավորումից հանեք ծխատարը և կատարեք հետևյալ նախնական գործողությունները.
1. Անջատեք պարագծային վահանակն իր կառուցվածքից
2. Հանեք յուղի ֆիլտրը
3. Թուլացրեք 8 պտուտակները, M6X15, ամրացնելով ծխատարի մարմինը շարժիչի տուփին
4. Անջատեք շարժիչի մալուխը
5. Թուլացրեք 6 պտուտակները, M6X15, ամրացնելով առաստաղի բրաները շարժիչի տուփին
6. Տարանջատեք տելեսկոպիկ առաստաղի բրաները` հանելով 16 պտուտակները Ø4x8
2. Դիրքավորեք տրամադրված տեղադրման կաղապարն առաստաղին, անցքեր բացեք առաստաղի մեջ` ինչպես նշված է
և դիրքավորեք առաստաղի վրա տեղադրման անցքերը` հիմք ընդունելով կաղապարի վրա նշված չորս կետերը: Զտիչ ծխատարն անհրաժեշտ է տեղադրել կենտրոնական դիրքով` սալօջախի հարաբերակցությամբ: ԿԱՐԵՎՈՐ Է. Ստուգեք` արդյոք էլեկտրական վարդակն առկա է և հասանելի` ծխատարի միացման համար:
3. Կախովի առաստաղի և առաստաղի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 305 մմ Կախովի առաստաղի և առաստաղի միջև հեռավորությունը պետք է լինի 369 մմ-ից ոչ ավելի:
4. Բացեք չորս Ø10 անցքերը` օգտագործելով համապատասխան գայլիկոն և ամբողջությամբ տեղադրեք
արտադրանքի հետ տրամադրված համապատասխան խրոցները (տես նկարը), տեղադրեք երկու բրաները (որոնք նախկինում հանել էիք ծխատարի վրայից) առաստաղին և ամրացրեք դրանք` օգտագործելով 4 պտուտակները (տես նկարը)
5. Տեղադրեք ստորին երկու բրաները (որոնք նախկինում հանել էիք ծխատարի վրայից)` սահեցնելով դրանք վերին
երկու բրաների մեջ (A):
Ստորին յուրաքանչյուր երկու բրաները տեղադրեք վերին բրաների մեջ` օգտագործելով 8 պտուտակ (տես նկարը)
(B):
Երկու բրաների ընդկայնման երկարությունն անհրաժեշտ է դիտարկել հետևյալ բանաձևով. E=(H-305)+236
6. Սա Ձեր ծխատարի դիմային պատկերն է, եթե այն ճիշտ է տեղադրված:
7. Ստուգեք` արդյոք խողովակն առկա է և միացրեք այն ծխատարին: ԿԱՐԵՎՈՐ Է. Օդի արտանետման խողովակը պետք է պատրաստված լինի այնպես, որ դուք կարողանաք զտիչ
ծխատարը հեշտությամբ միացնել: Օդի զտիչ խողովակը չպետք է ծալված լինի:
8. Ծխատարն ամրացրեք երկու բրաներին (A)` օգտագործելով 6 պտուտակ (տես նկ.) (B): ԿԱՐԵՎՈՐ Է. այս գործողությունը պետք է իրականացնի առնավզն երեք անձ: N.B.: Ամրացրեք օդի արտահոսքի կցաշուրթը շարժիչի տոփին` օգտագործելով 2 պտուտակ Ø3X9:
9. Կատարեք էլեկտրամիացում (A) և տեղադրեք (նախկինում հանված) ստորին ծխատարի կառուցվածքը (B), իսկ
հետո ամրացրեք այն ծխատարի մարմնին` օգտագործելով 8 պտուտակ (տես նկարը) (C):
10.Տեղադրեք անվտանգության սլայդները պարագծային վահանակի վրա` օգտագործելով 4 պտուտակ (տես նկարը):
11. Տեղադրեք պարագծային վահանկը (նախկինում հանված) ծխատարի մարմնին և ամրացրեք այն` օգտագործելով 4
պտուտակ (տես նկարը):
10
Ծխատարի նկարագրություն և օգտագործում
3
4
5
6
2
7
8
1
9
1. Ծխատարի մարմին
2. Զտիչ վահանակ
3. Լուսավորություն
4. Յուղի ֆիլտրեր
5. Լուսադիոդային ցուցիչ լույս
6. Մոնտաժում պատին:
7. Զտիչ վահանակն ամրացնող գնդասեղներ
8. Անվտանգության սլայդերներ
9. Հեռակառավարում
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ Ծխատարը պետք է ճանաչի հեռակառավարումը` հետևյալ կարգով.
Ծխատարի և հեռակառավարման զոգակցման կարգը Սեղմեք «◄» կամ «» կոճակը` մինչև հեռակառավարումը կցուցադրի նշանը
Սեղմեք մեջտեղի կոճակը « Այս դեպքում, զուգակցման գործողությունն ավարտված է և ծխատարը կազմաձևվված է աշխատելու
հեռակառավարմամբ:
Ծխատարի լույսի ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ. Սեղմեք «◄» կամ «» կոճակը` մինչև հեռակառավարումը կցուցադրի նշանը Սեղմեք «+» կոճակը` լույսերը միացնելու համար: Սեղմեք «-» կոճակը` լույսերն անջատելու համար:
Սեղմեք «
» կոճակը` լույսն անջատված վիճակից միացնելու համար և հակառակը:
Զտման հզորության ընտրություն. Սեղմեք «◄» կամ «» կոճակը` մինչև հեռակառավարումը կցուցադրի նշանը
Սեղմեք «+» կոճակը, «-» կոճակը կամ « բարձրացնելու, ցածրացնելու կամ անջատելու
(սպասման ռեժիմ) համար: N.B.: ծխատարի աշխատանքի ժամանակ, լուսատուն մնում է վառ. այն կանջատվի` հենց որ շարժիչի կարգավիճակը փոխվի ԱՆՋԱՏՈՒՄ:
» 5 վայրկյան:
» կոճակը` զտման հզորությունը համապատասխանաբար
Ֆիլտրի մաքրում Ծխատարին կցված է սարք, որը ցույց է տալիս, թե երբ է անհրաժեշտ յուղի ֆիլտրը փոխել: Յուղի ֆիլտրի հագեցվածությունը ցուցադրվում է (մինչ ծխատարն անջատված է) լուսատուի թարթումով:
Գործառույթը կրկին սահմանելու համար, սեղմեք և պահեք «
» կոճակը 3 վայրկյան, մինչ շարժիչն անջատված է:
ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Հեռակառավարման վահանակի մաքրում. Հեռակառավարման վահանակը մաքրեք փափուկ կտորով և չեզոք մաքրող լուծույթով, որի մեջ չկան հղկող նյութեր:
Մարտկոցի փոխում.
• Բացեք մարտկոցի տուփը` սեղմելով փոքրիկ հարթ պտուտակահանիչով:
Փոխեք մաշված մարտկոցը նորով 12 V MN21/23: Նոր մարտկոցը տեղադրելիս` նայեք մարտկոցի տուփին նշված բևեռականությունը:
• Փակեք մարտկոցի տուփը:
Մարտկոցների դեն նետում Մարտկոցներն անհրաժեշտ է դեն նետել` ըստ ազգային օրենքների և կանոնակարգերի: Չի կարելի օգտագործված մարտկոցները դեն նետել նորմալ աղբի հետ միասին: Մարտկոցներն անհրաժեշտ է ապահով կերպով դեն նետել: Շրջակա միջավայրի պաշտպանության, աղբահանության և մարտկոցների դեն նետման վերաբերյալ հետագա ինֆորմացիայի համար, կապ հաստատեք առանձնացված հավաքածուների համար պատասխանատու գրասենյակների հետ:
11
Տպագրված է Իտալիայում
07/17
n
400011121865
HY
Loading...