KITCHENAID KCFMA 60150R User Manual [hy]

Ցուցումներ օգտագործման համար
Կարևոր անվտանգության ցուցումներ 4
Պահպանել միջավայրը 6
Նախքան սարքավորումն օգտագործելը 6
Նախազգուշական միջոցներ և ընդհանուր առաջարկություններ 7
Էներգախնայողության խորհուրդներ 7
Էլեկտրական միացումներ` միայն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի համար 8
Առաջին օգտագործման ժամանակ 8
Սարքավորման պահպանում և մաքրում 8
Սարքավորումը չօգտագործելու դեպքում 9
Էլեկտրամատակարարման ընդհատման դեպքում 9
Սառնարանի խցիկ 9
Սառցարանի խցիկ 10
Ինչպես հալեցնել սառցարանի խցիկը (կախված մոդելից) 11
STOP FROST SYSTEM (կախված մոդելից) 11
STOP FROST սարքի մաքրման ընթացակարգ 11
«Զրո աստիճանի» խցիկ (կախված մոդելից) 12
Տեխնիկական աջակցման ծառայություն 13
Կարևոր անվտանգության ցուցումներ
•ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Անկայուն դիրքի հետևանքով առաջացող վտանգից խուսափելու համար սարքավորման դիրքի փոխումը և ուղղումը պետք է կատարվի արտադրողի ցուցումներին համապատասխան:
•ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: սարքավորման օդափոխության համար նախատեսված բաց տարածքները զերծ պահել խոչընդոտներից:
•ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Չի կարելի վնասել սարքի սառեցնող նյութի խողովակները:
•ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Չի կարելի օգտագործել մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ սառեցման գործընթացն արագացնելու համար, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն արտադրողի կողմից:
•ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Չի կարելի օգտագործել կամ տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման խցիկում, եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված տիպի սարքեր չեն:
•ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: (առկայության դեպքում) ավտոմատ սառույց պատրաստիչները կամ ջրի դիսպենսերները, եթե ուղիղ միացված չեն ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն խմելու ջրով:
•ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: (առկայության դեպքում) ավտոմատ սառույց պատրաստիչները կամ ջրի դիսպենսերները պետք է միացնել ջրի մատակարարման աղբյուրին, որը միայն խմելու ջուր է մատակարարում և ջրի
ճնշումը խողովակում 0,17 -ից 0,81 ՄՊա պետք է լինի: (1,7 և 8,1բար):
Ինֆորմացիա. Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ-ներ:
•Մեթիլպրոպան պարունակող սարքեր (R600a). Մեթիլպրոպանը բնական գազ է առանց շրջակա միջավայրի ազդեցության, բայց դյուրավառ է: Հետևաբար համոզվեք, որ սառեցնող նյութի խողովակները վնասված չեն: Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի խողովակները վնասվելու դեպքում դատարկեք սառեցնող նյութը:
•C-Pentane (մեթիլբութանի և մեթիլպրոպանի խառնուրդ) օգտագործվում է որպես ուռացնող նյութ մեկուսացման փրփուրի մեջ և այն դյուրավառ գազ է: Անհրաժեշտ է լինել շատ ուշադիր թափոնների հեռացման աշխատանքների ժամանակ:
•Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք են` ­խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքները, – գյուղատնտեսական տները և հյուրանոցներից, մոթելներից և այլ բնակելի միջավայրերից օգտվող հաճախորդները, – անկողնային նախաճաշի համար նախատեսված միջավայրերը, – սննդի կամ նմանատիպ ոչ մեծածախ միջավայրերը:
•Այս սարքավորման մեջ չի կարելի պահել պայթուցիկ նյութեր, ինչպիսիք
4
են դյուրավառ վառելիքով աերոզոլի տարաները:
•8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում:
•Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
•Որպեսզի խուսափեք երեխաների ներսում փակվելուց և խեղդվելուց, թույլ մի տվեք որ նրանք խաղան կամ թաքնվեն սարքավորման ներսում:
•Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի աղբյուրից հանելով խրոցակը կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված է խրոցակին հակառակ` համաձայն ազգային անվտանգության ստանդարտների:
•Միացրեք սարքավորումը հողանցման վարդակից: սարքավորումը պետք է ճիշտ միացված լինի հողանցման համակարգին:
•Չի կարելի օգտագործել մեկ կամ բազմաթիվ ադապտերներ կամ երկարացման լարեր:
•Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը:
•Չի կարելի սարքավորման հոսանքի մալուխը քաշել:
•Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք:
• Տեղադրումը և պահպանումը` ներառյալ հոսանքի լարի փոխարինումը, պետք է իրականացվի արտադրողի կամ որակավորված տեխնիկի կողմից` ըստ արտադրողի ցուցումների և տեղի անվտանգության կանոնակարգերի: Վտանգից խուսափելու համար պետք չէ սարքավորումը վերանորոգել կամ որևէ մաս տեղադրել` ներառյալ հոսանքի լարի փոխարինումը, եթե օգտագործողի ձեռնարկում նշված չէ:
5
Loading...
+ 11 hidden pages