ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ INDESIT-Ի արտադրանքը գնելու համար:
Համակողմանի աջակցություն ստանալու համար գրանցեք
սարքավորումը
www.indesit.com/register կայքէջում
Կառավարման վահանակ
AM
Նախքան սարքավորումն օգտագործելը, մանրամասն կարդացեք Առողջության և Անվտանգության ուղեցույցը:
Նախքան մեքենան օգտագործելը, կարևոր է հեռացնել տարանցիկ հեղյուսները: Դրանք հեռացնելու
վերաբերյալ ավելի մանրամասն ցուցումներ ստանալու համար, նայել Տեղադրման ուղեցույցը.
Ցուցադրիչի վրա կամ հրահանգների ձեռնարկում նշված ծրագրի տևողությունը ստանդարտ պայմանների
վրա հիմնված մոտավոր արժեքն է: Իրական տևողությունը կարող է տարբերվել՝ կախված տարբեր
գործոններից, ինչպիսիք են ջերմուղու ջրի ջերմաստիճանը կամ ճնշումը, օդի ջերմաստիճանը, լվացող
միջոցի քանակությունը, լվացվող իրերի քանակությունը և տեսակը, բեռնման հավասարակշռւթյունը և
լրացուցիչ ծրագրերի ընտրությունը:
Փորձարկման բոլոր հաստատությունների համար.
1) Կառավարման ծրագրեր` EN 60456 Հրահանգին համապատասխան գործարկեք 6 ծրագիրը 60°C
ջերմաստիճանով:
2) Երկար լվացման փուլ (բամբակ)՝ միացրեք ծրագիր 6-ը 40°C ջերմաստիճանով:
* Այս ծրագիրն ընտրելու 16 և քամելու փուլը բացառելու դեպքում մեքենան կկատարի միայն
ջրահեռացումը:
Սպիտակ բամբակ
Արագ
Բուրդ
20°C
Պարզաջրում + քամում
Քամում + ջրահեռացում *
60°C
20°C
– 90°C100072:30
– 20°C8001.50:20
– 30°C100021:50
40°C
20°C
– 40°C8001.51:25
– 20°C
1000
––100070:50–
––100070:10––––
ԼՎԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽԻՉ
Խցիկ 1՝
Մի՛ լցրեք լվացող միջոցն այս խցիկում:
Խցիկ 2՝ Լվացող միջոց (փոշի կամ հեղուկ)
Հեղուկ նյութ օգտագործելու դեպքում ճիշտ չափաբաժնի
որոշման համար անհրաժեշտ է օգտագործել թիվ A
շարժական պլաստիկ միջնորմը (ներառված է
սարքավորման լրակազմում):
Լվացքի փոշի օգտագործելու ժամանակ տեղադրեք
միջնորմը խորշ B-ում:
Խցիկ 3՝ Հավելումներ (գործվածքի փափկեցուցիչ և
այլն)
Մի՛ լցրեք գործվածքի փափկեցուցիչը կենտրոնական նշորդի մակարդակից բարձր:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Վերնամաս
2. Լվացող նյութերի բաշխիչ
3. Կառավարման վահանակ
2.
! Օգտագործեք փոշի լվացող միջոցներ սպիտակ բամբակյա գործվածքների համար,
նախնական լվանալը եւ լվանալ 60 ° C- ից բարձր ջերմաստիճանում:
1.
! Հետեւեք առաջարկներին, որոնք վերաբերում են լվացքի փաթեթին:
3.
! Սեղմեք լեզվակին C և հանեք բաշխիչը: Լվացեք այն հոսող ջրի տակ: Այդ
գորժողությունը անհրաժեշտ է հաճախակի կրկնել:
4. Բռնակ
5. Թմբուկի դռնակ
6. Ջրահեռացման պոմպ (շրիշակի հետևում)
4.
5.
7. Շրիշակ (շարժական)
8. Կարգավորվող ոտքեր
7.
8.
6.
Տևողություն
7
9
(րոպե)
1:50
4
7
8
Լվացող միջոցներ և
հավելումներ
ԼվացումՓափկեցուցիչ
5
6
Խորհուրդ տրվող լվացող
23
միջոցներ
ՓոշիՀեղուկ
–
–
–
–
–
–
–
–
–
–
––
Page 2
ԾՐԱԳՐԵՐ
Հետևեք գործվածքի պիտակների վրա նշված լվանալու նշանների
հրահանգներին: Պիտակի վրա նշված արժեքն առավելագույն
խորհուրդ տրվող ջերմաստիճանն է գործվածքը լվանալու համար:
Բամբակ 30°
30°C ջերմաստիճանի ծրագիր՝ բամբակե գործվածքների համար: Ծրագիրը թույլ է
տալիս խնայել էլեկտրականության սպառումը ջրի տաքացման ժամանակ՝
ապահովելով լվացման բարձր որակ: Հարմար է թեթևակի աղտոտված իրերի համար:
Սինթետիկ 30°
30°C ջերմաստիճանի ծրագիր՝ սինթետիկ գործվածքների համար: Ծրագիրը թույլ է
տալիս խնայել էլեկտրականության սպառումը ջրի տաքացման ժամանակ՝
ապահովելով լվացման բարձր արդյունքներ: Հարմար է թեթևակի աղտոտված իրերի
համար:
Գունավոր գործվածք
30°C ջերմաստիճանի ծրագիր, որի միջոցով կարելի է պահպանել գույները: Հարմար
է բամբակե կամ սինթետիկ գունավոր գործվածքների համար: Ծրագիրը թույլ է տալիս
խնայել էլեկտրականության սպառումը ջրի տաքացման ժամանակ՝ ապահովելով
լվացման բարձր արդյունքներ: Հարմար է թեթևակի աղտոտված իրերի համար:
Նուրբ գործվածք
Հարմար է շատ նուրբ գործվածքներ լվանալու համար: Նախքան լվանալը խորհուրդ է
տրվում շրջել իրերը հակառակ կողմով: Լավագույն արդյունքի հասնելու համար
օգտագործեք նուրբ հագուստի լվացման հեղուկ միջոցներ:
Արագ լվացում՝ 30 ր
Նախատեսված է թեթևակի աղտոտված իրերը կարճ ժամանակում լվանալու համար:
Հարմար չէ բրդյա, մետաքսյա կամ ձեռքով լվացվող գործվածքների համար:
Բամբակ
Նախատեսված է միջին կամ շատ աղտոտված սրբիչների, ներքնազգեստի,
սփռոցների, այդ թվում՝ ավատից կամ բամբակից պատրաստված այլ դիմացկուն
գործվածքների համար:
Սինթետիկ
Հարմար է սինթետիկ գործվածքներից (օր.՝ պոլիեսթեր, պոլիակրիլ, վիսկոզ և այլն)
կամ բամբակյա և սինթետիկ խառը գործվածքներից պատրաստված՝ միջին
աղտոտվածության իրերի համար:
Խառը լվացում
40°C ջերմաստիճանում բամբակե և սինթետիկ իրերը միասին լվանալու համար:
Նախատեսված է թեթևակի աղտոտված ներքնազգեստի համար:
Eco 40-60
Միջին աղտոտվածության բամբակյա գործվածքների լավացման համար, որոնք
կարելի է լվանալ 40 °C or 60 °C տակ, համատեղ՝ նույն շրջանում։ Սա բամբակի
հիմնական ծրագիրն է եւ առավել արդյունավետը՝ ջրի եւ էներգիայի սպառման
տեսակետից:
Սպիտակ բամբակ
Խիստ աղտոտված, սպիտակ և կայուն գունավոր գործվածքների համար:
Արագ
ծրագիր, որը կթարմացնի ձեր հագուստը ընդամենը 20 րոպեի ընթացքում:
Վերմակներ
Սագի փետուրներով լցված իրերի համար, օրինակ երկտեղանի կամ մեկտեղանի
վերմակներ (ոչ ավելի, քան 2 կգ ծանրության), բարձեր և փետուրե բաճկոններ:
Վերմակներն անհրաժեշտ է տեղադրել թմբուկի մեջ՝ ծայրերը ներս շրջած և զբաղեցնել
թմբուկի ոչ ավելի, քան ¾ ծավալը: Լվացման բարձր արդյունքների համար խորհուրդ է
տրվում օգտագործել հեղուկ լվացող միջոց՝ լցնելով այն լվացող նյութերի բաշխիչի մեջ:
Բուրդ
թույլ է տալիս մեքենայով լվանալ բոլոր բրդյա իրերը անգամ նրանք, որոնց պիտակի
վրա նշված է “ձեռքի լվացք”. Օպտիմալ արդյունքի համար օգտագործեք հատուկ
լվացող նյութեր և մի գերազանցեք լվացվող իրերի քաշը 1,5 կգ:
20°C
Թեթեւակի աղտոտված բամբակյա գործվածքների՝ 20 °C ջերմաստիճանի տակ
լվացման համար:
Պարզաջրում + քամում
Նախատեսված է լվացքը պարզաջրելու և քամելու համար:
Քամում + ջրահեռացում
Նախատեսված է լվացքը քամելու և ջրահեռացման համար:
«ԾՐԱԳՐԻ ՓՈՒԼ» ՑՈՒՑԻՉԻ ԼՈՒՅՍԵՐ
Անհրաժեշտ ծրագիրն ընտրելուց և մեկնարկելուց հետո ցուցիչի լույսերը հերթով
միանում են՝ ազդանշելով ծրագրի ընթացիկ փուլը:
Լվացում
Պարզաջրում
Քամում
Ջրահեռացում
Ծրագրի ավարտը
«ԴՌՆԱԿՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է» ՑՈՒՑԻՉ
Երբ նշանը հայտնվում է էկրանին, դա նշանակում է, որ դռնակն արգելափակվել է:
Վնասվածքներից խուսափելու համար դուռը բացելուց առաջ սպասեք, մինչև նշանն
անջատվի:
Դուռը ծրագրի մեկնարկից հետո բացելու համար սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ»
կոճակը: Եթե էկրանի վրա չի արտացոլվում «ԴՌՆԱԿՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է»
նշանը, ապա դուռը կբացվի:
ԱՌԱՋԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
Սարքավորումը տեղադրելուց հետո և առաջին անգամ շահագործելուց առաջ
գործարկեք «Ինքնամաքրում» ծրագիրը՝ ավելացնելով լվացող միջոց և առանց
թմբուկի մեջ լվացք դնելու:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
Պատրաստեք լվացվող իրերը՝ հետևելով «ՀՈՒՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ»
բաժնի հրահանգներին:
Արագ ծրագիր
- Միացրեք լվացքի մեքենան՝ սեղմելով «ՄԻԱՑ/ԱՆՋԱՏ» կոճակը: Ցուցիչների
բոլոր լույսերը կվառվեն մի քանի վայրկյանների ընթացքում, այնուհետև կմնան
միայն ընտրված ծրագրի կարգավորումների լույսերը: ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ
ցուցիչի լույսերը նույնպես միացած կլինեն:
- Բացեք դռնակը: Տեղադրեք լվացքը թմբուկի մեջ՝ չգերազանցելով ծրագրերի
աղյուսակում նշված թույլատրելի առավելագույն քաշը:
- Բացեք լվացող միջոցների բաշխիչը և տեղադրեք լվացող նյութը համապատասխան
խցիկի մեջ, ինչպես նկարագրված է «ԼՎԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽԻՉ» բաժնում:
- Փակեք դռնակը:
- Սեղմեք «Push & Go» կոճակը՝ ծրագիրը գործարկելու համար:
Հիմնական ծրագրեր
- Միացրեք լվացքի մեքենան՝ սեղմելով «ՄԻԱՑ/ԱՆՋԱՏ» կոճակը: Ցուցիչների
բոլոր լույսերը կվառվեն մի քանի վայրկյանների ընթացքում, այնուհետև կմնան
միայն ընտրված ծրագրի կարգավորումների լույսերը: ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ
ցուցիչի լույսերը նույնպես միացած կլինեն:
- Բացեք դռնակը: Տեղադրեք լվացքը թմբուկի մեջ՝ չգերազանցելով Ծրագրերի
աղյուսակում նշված թույլատրելի առավելագույն քաշը:
- Բացեք լվացող միջոցների բաշխիչը և տեղադրեք լվացող նյութը համապատասխան
խցիկի մեջ, ինչպես նկարագրված է «ԼՎԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽԻՉ» բաժնում:
- Փակեք դռնակը:
- Տեղադրեք «ԾՐԱԳԻՐ» բռնակն անհրաժեշտ դիրքում:
- Փոփոխեք ջերմաստիճանը և/կամ պտույտների արագությունը: Սեղմելով
կոճակը կարող եք աստիճանաբար իջեցնել ջերմաստիճանը մինչև սառը ջրով լվացքի
մակարդակ (20°C): Պտույտների արագությունը կարելի է աստիճանաբար
նվազեցնել՝ սեղմելով կոճակը այնքան, մինչև քամելու գործառույթն
ամբողջովին բացառվի ( կարգավորում): Այս կոճակները նորից սեղմելու
դեպքում, առավելագույն արժեքները կվերականգնվեն:
- Ընտրեք անհրաժեշտ գործառույթները:
- Սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը՝ ծրագիրը գործարկելու համար:
Համապատասխան ցուցիչի լույսը կվառվի կանաչ լույսով, և դուռը կարգելափակվի
( ցուցիչի լույսը միանում է):
ԾՐԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Ծրագիրը դադարեցնելու համար նորից սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը,
ցուցիչի լույսը կվառվի դեղին գույնով: Կարող եք բացել դռնակը, եթե ցուցիչի
լույսը միացված չէ: Ծրագիրը դադարի պահից վերագործարկելու համար նորից
սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը:
ԻՆՉՊԵՍ ԲԱՑԵԼ ԴՌՆԱԿՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԴԵՊՔՈՒՄ
Ծրագիրը գործարկելուն պես ցուցիչի լույսը վառվում է՝ ազդանշելով, որ դռնակը
չի կարող բացվել: Լվացքի ընթացքում դռնակը մնում է կողպված: Դուռը ծրագրի
մեկնարկից հետո բացելու համար, օրինակ, եթե անհրաժեշտ է ավելացնել կամ
հանել թմբուկից որևէ իր, սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը՝ ծրագիրը
դադարեցնելու համար: Ցուցիչի լույսը կվառվի դեղին գույնով: Կարող եք բացել
դռնակը, եթե ցուցիչի լույսը միացված չէ: Սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ»
կոճակը՝ լվացքը շարունակելու համար:
ԻՆՉՊԵՍ ՓՈԽԵԼ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԻՑ ՀԵՏՈ
Ընթացիկ ծրագրի փոփոխության համար «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակի
միջոցով կանգնեցրեք մեքենան (համապատասխան ցուցիչը կսկսի դանդաղ թարթել
դեղին լույսով); այնուհետև ընտրեք անհրաժեշտ փուլը և կրկին սեղմեք
«ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը:
! Ընթացիկ փուլը չեղարկելու համար «ՄԻԱՑ/ԱՆՋԱՏ» կոճակը մի քանի
վայրկյան պահեք սեղմած:
Ցիկլը կընդհատվի և մեքենան կանջատվի:
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԸ
Ծրագրի ավարտից հետո միանում է ցուցիչի լույսը: Երբ ցուցիչի լույսն
անջատվում է, դուռը կարող է բացվել: Բացեք դռնակը, դուրս բերեք սպիտակեղենը
և անջատեք մեքենան: Եթե չսեղմեք ՄԻԱՑ/ԱՆՋԱՏ կոճակը կոճակը, ապա կես
ժամ անց մեքենան ավտոմատ կերպով կանջատվի
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
- Եթե ընտրված գործառույթը համատեղելի չէ ընթացիկ ծրագրի հետ, ցուցիչի
լույսը կվառվի, և գործառույթը չի միանա:
- Եթե ընտրված գործառույթը համատեղելի չէ նախորդ որևէ ծրագրի հետ,
ցուցիչի լույսը կվառվի, և միաժամանակ կհնչի ազդանշան (3 կարճ ձայնային
ազդանշաններ), և կակտիվացվի միայն վերջին գործառույթը: Միացված
գործառույթի ցուցիչը կվառվի:
Կեղտաբծերի հեռացում
Այս գործառույթի միջոցով կարող եք ընտրել կեղտաբծի տեսակը՝ ծրագիրը
կեղտաբծերի հեռացմանը օպտիմալ կերպով համապատասխանեցնելու համար: Կարող
եք ընտրել կեղտաբծերի հետևյալ տեսակները՝
- Սնունդ – օրինակ՝ սննդից կամ ըմպելիքներից առաջացած կեղտաբծերի համար:
- Աշխատանք – օրինակ՝ յուղից կամ թանաքից առաջացած կեղտաբծերի համար:
- Բացօթյա – օրինակ՝ ցեխից կամ խոտից առաջացած կեղտաբծերի համար:
! Ծրագրի տևողությունը տարբերվում է՝ կախված ընտրված կեղտաբծի տեսակից:
Page 3
Լրացուցիչ պարզաջրում
Այս գործառույթը բարձրացնում է պարզաջրման արդյունավետությունը՝
ապահովելով լվացող նյութի օպտիմալ հեռացում: Այն հատկապես օգտակար է
զգայուն մաշկի համար:
Թեթև արդուկում
Այս գործառույթն ընտրելու դեպքում լվացումը և քամումը այնպես են
կարգավորվում, որպեսզի ծալքերի առաջացումը կրճատվի: Ծրագրի ավարտից հետո
թմբուկը դանդաղ պտտվում է, «ԹԵԹԵՎ ԱՐԴՈՒԿՈՒՄ» և «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ»
ցուցիչների լույսերը վառվում են, փուլի լույսը մնում է միացած: Ծրագիրն
ավարտելու համար սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կամ «ԹԵԹԵՎ
ԱՐԴՈՒԿՈՒՄ» կոճակը:
Մեկնարկի հետաձգում
Ընտրված ծրագրի մեկնարկը հետաձգելու համար անընդհատ սեղմեք
համապատասխան կոճակը մինչև հետաձգման նախընտրած ժամանակահատվածին
հասնելը (3h-6h-9h): Չորրորդ անգամ կոճակը սեղմելու դեպքում գործառույթն
անջատվում է:
«ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը սեղմելուց հետո հետաձգման ժամանակը կարող
է միայն նվազեցվել՝ նախքան ընտրված ծրագրի մեկնարկը:
Ջերմաստիճան
Յուրաքանչյուր ծրագիր ունի իր կանխադրված ջերմաստիճանը: Ջերմաստիճանը
փոխելու համար սեղմեք կոճակը:
Քամում
Յուրաքանչյուր ծրագիր ունի պտույտների կանխադրված իր արագությունը:
Պտույտների արագությունը փոխելու համար սեղմեք կոճակը:
Push & Go
«Push & Go» ծրագիրը գործարկելու համար 2 վայրկյան սեղմած պահեք
համապատասխան կոճակը: Միացված ցուցիչի լույսը ազդանշում է ծրագրի
մեկնարկը: Այս ծրագիրն առավել հարմար է բամբակե կամ սինթետիկ գործվածքների
համար, քանի որ լվանում է 30°C ջերմաստիճանում և պտույտների առավելագույն
արագությունը 1000 պտ/վ է: Առավելագույն բեռնումը 3 կգ է (ծրագրի
տևողությունը՝ 45 րոպե):
Ինչպե՞ս գործարկել այս ծրագիրը:
1. Տեղադրեք լվացքը (բամբակե և սինթետիկ իրերը) թմբուկի մեջ և փակեք դռնակը:
2. Լցրեք լվացող միջոցը և հավելումները:
3. Գործարկեք ծրագիրը՝ 2 վայրկյան սեղմած պահելով «Push & Go» կոճակը:
Համապատասխան ցուցիչի լույսը կվառվի կանաչ գույնով, և մեքենայի դռնակը
կարգելափակվի ( նշանի լույսերը միանում են):
Նկատի առեք, որ «Push & Go» ծրագրի գործարկումն ավտոմատ կերպով
ակտիվացնում է առանց կարգավորման հնարավորության՝ բամբակե և սինթետիկ
իրերի համար խորհուրդ տրվող ծրագիրը: Այս ծրագիրը չի թույլատրում լրացուցիչ
գործառույթների ընտրություն:
Դռնակը փուլի մեկնարկից հետո բացելու համար սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ»
կոճակը: Երբ «ԴՌՆԱԿԸ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է» նշանը մարի, դռնակը կարելի
է բացել: Նորից սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը՝ ծրագիրը դադարի
պահից վերագործարկելու համար:
4. Ծրագրի ավարտից հետո էկրանին կվառվի ցուցիչի լույսը:
ԿՈՃԱԿՆԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ
Կառավարման վահանակի արգելափակումն ակտիվացնելու համար 2 վայրկյան
սեղմած պահեք կոճակը: Միացված վիճակում ազդանշանը ցույց է տալիս, որ
կառավարման վահանակն արգելափակված է: Սա կանխարգելում է ընտրված
ծրագրերը պատահաբար փոփոխելուց (բացառությամբ «ՄԻԱՑ/ԱՆՋԱՏ»
կոճակի) հատկապես, եթե տանը երեխաներ կան: Կառավարման վահանակի
արգելափակումն անջատելու համար 2 վայրկյան սեղմած պահեք կոճակը:
ՀՈՒՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Բաժանեք լվացքն ըստ՝
գործվածքի տեսակների (բամբակ, խառը գործվածքներ, սինթետիկա, բուրդ, ձեռքով
լվացվող իրեր), գույների (առանձնացրեք գունավոր իրերը սպիտակ գործվածքներից,
լվացեք նոր ներկած գործվածքներն առանձին), նուրբ գործվածքների (փոքր իրերը,
օրինակ՝ նայլոնե զուգագուլպաները, և ամրակներով իրերը, օրինակ՝ կրծկալները,
տեղադրեք կտորե պարկի մեջ):
Դատարկեք գրպանները՝
Մետաղադրամները, կրակայրիչները և նմանատիպ այլ պարագաները կարող եք
վնասել լվացքի մեքենան և թմբուկը: Ստուգեք բոլոր կոճակների առկայությունը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ և ԽՆԱՄՔ
Նախքան մեքենան մաքրելը կամ տեխնիկական սպասարկումը՝ անջատեք լվացքի
մեքենան և հանեք խրոցը վարդակից: Մի՛ մաքրեք մեքենան հրկիզվող հեղուկներով:
Փակեք ջրամատակարարման ծորակը և անջատեք էլեկտրասնուցումը: Դա
նվազեցնում է մեքենայի ջրատար համակարգի մաշվածությունը և կանխարգելում է
ջրի արտահոսքի հնարավորությունը:
Հանեք խրոցը վարդակից մեքենան լվանալուց և տեխնիկական սպասարկման ողջ
ընթացքում:
Լվացքի մեքենայի խնամքը
Մեքենայի արտաքին և ռետինե մասերը մաքրեք փափուկ գործվածքով և տաք
օճառաջրով: Մի օգտագործեք լուծիչներ կամ հղկիչ մաքրող նյութեր:
Լվացքի մեքենան ունի «Ինքնամաքրում» ծրագիր՝ ներքին մասերի համար: Այն
թույլատրվում է գործարկել՝ առանց թմբուկի մեջ լվացք բեռնելու:
Ծրագրի արդյունքները բարելավելու համար կարելի է օգտագործել լվացող միջոց
(թեթևակի աղտոտված իրերի լվացող նյութի 10% չափով), կամ լվացքի մեքենաների
մաքրման համար նախատեսված հատուկ հավելումներ: Ինքնամաքրման ծրագիրը
խորհուրդ ենք տալիս գործարկել լվացման յուրաքանչյուր 40 փուլերից հետո:
Ծրագիրը միացնելու համար 5 վայրկյան սեղմած պահեք միաժամանակ և
կոճակները:
Ծրագիրն ավտոմատ կերպով կմիանա և կաշխատի մոտավորապես 70 րոպեի
ընթացքում: Փուլն ավարտելու համար սեղմեք ՄԻԱՑ/ԱՆՋԱՏ կոճակը:
Լվացող նյութերի բաշխիչի խնամքը
Լվացեք բաշխիչը հոսող ջրի տակ: Գործողությունն անհրաժեշտ է կատարել
պարբերաբար:
Դռնակի և թմբուկի խնամքը
Դռնակը միշտ թողեք կիսաբաց՝ թմբուկում տհաճ հոտերի առաջացումից խուսափելու
համար:
Մղիչի խնամքը
Լվացքի մեքենան ունի ինքնամաքրվող մղիչ, որը տեխնիկական սպասարկում չի
պահանջում: Սակայն մանր իրերը (օրինակ՝ մետաղադրամները, կոճակները) կարող
են ընկնել մղիչի ներգևում տեղադրված պաշտպանիչ պատյանի մեջ:
! Համոզվեք, որ լվացման փուլն ավարտված է, և անջատեք սարքն էլեկտրական
ցանցից:
Պատյանին հասնելու համար.
1. Հեռացրեք լվացքի մեքենայի առջևի վահանակը՝ նախ սեղմեք այն կենտրոնից,
այնուհետև երկու կողմից հրելով ներքև, հանեք:
2. Պտտեք ջրահեռացման պոմպի պատյանը, թեքելով այն ժամացույցի սլաքին
հակառակ ուղղությամբ: Քիչ քանակի ջրի հոսքը նորմալ երևույթ է:
3. Մանրակրկիտ մաքրեք պատյանը ներսից:
4. Նորից տեղադրեք փականը և ձգեք այն պտուտակի միջոցով:
5. Առջևի վահանակը տեղադրեք իր տեղը և ամրացնելուց առաջ ստուգեք, որ
կեռիկները մտնեն համապատասխան անցքերի մեջ:
Ջրամատակարար խողովակի ստուգում
Ստուգեք խողովակը ոչ պակաս քան տարին մեկ անգամ: Ճաքերի և պատռվածքների
հայտնաբերման դեպքում փոխեք այն: Լվացքի ժամանակ ջրի ուժեղ ճնշումը կարող է
բերել խողովակի անսպասելի պոկման:
! Երբեք մի տեղադրեք օգտագործված խողովակներ:
ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Յուրաքանչյուր քամումից առաջ, ավելորդ տատանումներից խուսափելու համար և
թմբուկում սպիտակեղենի հավասարաչափ բաշխման համար մեքենան կատարում է
պտույտներ լվացման փուլի արագությունից քիչ ավելի արագ: Եթե մի քանի փորձից
հետո սպիտակեղենը ճիշտ չհավասարակշռվեց, մեքենան կատարում է քամում
նախատեսվածից ավելի ցածր:
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Դիմեք մեր Տեխնիկական սպասարկման կենտրոն՝ տեղեկանալու համար, արդյոք
հետևյալ պարագաները հասանելի են այս լվացքի մեքենայի համար:
Կանգնակ
Այս պարագայի միջոցով կարող եք տեղադրել չորացման մեքենան լվացքի մեքենայի
վրա՝ խնայելով տարածություն և հեշտացնելով չորացման մեքենայի բեռնումը և
դատարկումը:
ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մի բարձրացրեք մեքենան՝ բռնելով այն վերևի մասից:
Հանեք սարքավորման մխոցը վարդակից և փակեք ջրի ծորակը: Համոզվեք, որ դուռը
և լվացող միջոցների բաշխիչն ամուր փակված են: Առանձնացրեք
ջրամատակարարման խողովակը ծորակից, այնուհետև առանձնացրեք ջրահեռացման
փողրակը: Դատարկեք խողովակներում մնացած ջուրը և դրեք խողովակները ապահով
տեղում այնպես, որ դրանք չվնասվեն տեղափոխման ժամանակ: Նորից տեղադրեք
տեղափոխման համար նախատեսված հեղույսները: Կրկնեք հեղույսների հեռացման
ընթացակարգը հակառակ հաջորդականությամբ, ինչպես նկարագրված է
«Տեղադրման հրահանգներ» բաժնում:
ՏԵՂԱՓՈԽՄԱՆ և ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Փաթեթավորած լվացքի մեքենան անհրաժեշտ է պահպանել 80%-ից ոչ ավել
հարաբերական խոնավության բնական օդափոխությամբ փակ տարածքներում: Եթե
մեքենան երկար ժամանակ չի օգտագործվելու և պահպանվելու է չջեռուցվող
տարացքում, անհրաժեշտ է մեքենայից ամբողջությամբ հեռացնել ջուրը:
Մեքենան տեղափոխելուց առաջ անհրաժեշտ է տեղադրել տեղափոխման պտուտակները
իրենց միջադիրներով, որպեսզի բացառվի լվացքի մեքենայի բաքի վնասումը: Մեքենան
անհրաժեշտ է տեղափոխել ուղահայաց դիրքով ապահով ամրացնելով այն փակ ծածկով
տրանսպորտային միջոցին:
Արգելվում է լվացքի մեքենան ենթարկել հարվածի բեռնափոխադրման աշխատանքների
ժամանակ:
Page 4
Տեխնիկական տվյալներ
Մակնիշ
Արտադրող երկիրՌսաստան
Գաբարիտային չափեր
Տարողնակթյն1-ից նչև 7 կգ
BWSA 71052 L
լայնք` 59.5 սմ
բարձրթյն` 85 սմ
խորթյն` 43,5 սմ
Լարման անվանական արժեքը կամ
220-240 V ~
լարման ջակայքը
Առավելագյն հզորթյն1850 W
Էլեկտրական հոսանքի տեսակի
պայմանական նշանակմը կամ
Կառավարման ծրագրերը
EN 60456 հրահանգի
համապատասխան
ծրագիր` 6; ջերմաստիճան` 60°C;
բեռնմ` 7 կգ սպիտակեղեն
Տվյալ ապրանքատեսակը
համապատասխանմ է Եվրոպական
Հանրթյան հետևյալ հրահանգներին`
- EMC - 2014/30/EU
(էլեկտրոմագնիսական
համատեղելիթյն);
- LVD - 2014/35/EU (Ցածր լարմ);
- 2012/19/EU (WEEE)
- TC 004/2011, TC 020/2011
Տվյալ սարքավորման արտադրման
տարեթիվը կարելի է ստանալ
շարքային համարից, որը գտնվմ
է գծային կոդից վերեւ՝ աջից (S/N
XXXXXXXXXXXX), հետեւյալ կերպ
3-րդ եւ 4-րդ թվանշանները S/N-մ
համապատասխանմ են արտադրման
տարեթվի վերջին թվանշաններին
5-րդ и 6-րդ թվանշանները S/N-մ՝
արտադրման շաբաթն է
Պինդ մասնիկների և խոնավթյան թափանցց պաշտպանթյան աստիճանը,
որն ապահովվմ է պաշտպանիչ ծածկյթով, բացառթյամբ խոնավթյնից
պաշտպանթյն չնեցող ցածր լարման սարքավորերի`IPX4
Էներգախնայողթյան դաս
A
Էներգոարդյնավետթյան դասերի
համապատասխանեցմ
Ռսաստանի
Ապրանքի վրա նշված
էներգոարդյնավետթյան
մասին տեղեկատվթյն
A A
A+ A-10% (*)
A++ A-20% (*)
A+++ A-30% (*)
A+++-10% A-40% (*)
A+++-20% A-50% (*)
(*) տվյալ քանակթյան տոկոսներով
էներգոարդյնավետթյան ցցանիշները ավելի լա են,
քան Ռսաստանի Դաշնթյան նորմատիվ փաստաթղթերով
սահմանված A դասինը
օրենսդրթյանը
համապատասխան
էներգոարդյնավետթյան
դաս
Page 5
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Լվացքի մեքենայում ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ անսարքություններ: Նախքան Տեխնիկական սպասարկման կենտրոն դիմելը ստուգեք, արդյոք կարելի է
լուծել խնդիրը՝ հետևելով ստորև բերված խորհուրդներին:
Այդ մեքենան չի լրացնել ջրով կամ
ցուցանիշը լույսի համար առաջին
լվանալ ցիկլը բեմական Մեծ
սմայլիկներ արագ:
Լվացքի մեքենան անընդհատ լցնում
և դատարկում է ջուրը:
Լվացքի մեքենան չի կատարում
ջրահեռացում կամ քամում:
Լվացքի մեքենան ուժեղ տատանվում
է քամելու ժամանակ:
Լվացքի մեքենայից ջուր է
արտահոսում:
Միացմում/ ԴՌՆԱԿԸ
ԲԼՈԿԱՎՈՐՎԱԾ Է ցուցիչը
հաճախ թարթում է որևէ այլ ցուցիչի
հետ միասին Փրփուրի չափազանց
քանակի առաջացում Փրփուրի
չափազանց քանակի առաջացում:
Լվացքի ժամանակ չափից շատ
փրփուր է առաջանում:
«Push & Go» գործառույթը չի
միանում:
Սարքավորման խրոցը միացված չէ վարդակին կամ վատ է միացված, ինչը խափանում է կոնտակտը:
Էլեկտրական հոսանքն անջատված է:
Լվացքի մեքենայի դուռը լավ չէ փակված:
«ՄԻԱՑ/ԱՆՋԱՏ» կոճակը չեք սեղմել:
«ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը չեք սեղմել:
Ջրի մատուցման խողովակը փակ է:
Ընտրված է ծրագրի գործարկման հետաձգում:
Ջրամատակարարման խողովակը միացված չէ ծորակին:
Խողովակը ծալված է:
Ջրի մատուցման խողովակը փակ է:
Տանը ջուր չի գալիս:
Ճնշումը չափազանց ցածր է:
«ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» կոճակը չեք սեղմել:
Ջրահեռացման խողովակը գտնվում է գետնի մակերևույթից 65 սմ-ից ցածր կամ 100 սմ-ից բարձր:
Ջրահեռացման խողովակի ծայրը գտնվում է ջրի մեջ:
Պատի մեջ տեղադրված ջրահեռացման համակարգը չունի օդահեռացման խողովակ:
Եթե վերը նշված ստուգումներից հետո անսարքությունը չհեռացվի, փակեք ջրամատակարար խողովակը, անջատեք լվացքի մեքենան
և դիմեք Տեխնիկական սպասարկման կենտրոն: Եթե ձեր բնակարանը գտնվում է շենքի վերին հարկերում, ապա կարող է առաջանալ
«սիֆոնային էֆեկտ», երբ մեքենան անընդհատ լցնում և դատարկում է ջուրը: Խնդիրը լուծելու համար վաճառքում կան հատուկ
փականներ սիֆոնային երևույթները կանխելու համար:
Ընտրված ծրագիրը չի նախատեսում ջրահեռացում, որոշ ծրագրերի համար անհրաժեշտ է իրականացնել հավելյալ ջրահեռացում:
Ջրահեռացման խողովակը ծալված է:
Որ ընտրանքը միացված է `ավարտելու լվանալ ցիկլը, սեղմեք «ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ» Դադար կոճակը:
Կոյուղին խցանված է:
Լվացքի մեքենայի տեղադրման ժամանակ թմբուկը սխալ կերպով է հանվել արգելափակումից:
Լվացքի մեքենան անհավասար է տեղադրված:
Մեքենան սեղմված է պատի և կահույքի արանքում:
Ջրամատակարարման խողովակը ամրացված չէ կամ վատ է ամրացված:
Լվացող նյութերի բաշխիչը խցանված է:
Ջրահեռացման խողովակը վատ է ամրացված:
Անջատեք մեքենան և հանեք խրոցը վարդակից, սպասեք մոտ 1 րոպե և նորից միացրեք մեքենան:
Եթե խնդիրը չլուծվի, դիմեք Տեխնիկական սպասարկման կենտրոն :
Լվացող միջոցը նախատեսված չէ լվացքի մեքենայի համար (փաթեթի վրա պետք է նշված լինի «լվացքի մեքենայի համար» կամ
«ձեռքով և մեքենայով լվացքի համար»)
Չափազանց շատ լվացող միջոց է օգտագործվել:
Մեքենան միացնելուց հետո «Push & Go» գործառույթից բացի ընտրվել է ուրիշ գործառույթ: Անջատեք մեքենան և սեղմեք
«Push & Go» կոճակը:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ և ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ», ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԵՐԹԻԿԸ և
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ նեբեռնելու համար
• Այցելեք http://docs.indesit.eu
• Օգտագործեք QR կոդը:
• Կամ կարող եք դիմել Տեխնիկական սպասարկման կենտրոն (հեռախոսահամարը նշված է երաշխիքային գրքույկում): Տեխնիկական
սպասարկման կենտրոն զանգահարելիս հայտնեք դռնակի ներսում ամրացված կպչուկի կոդը:
xxxx
xxxxxxxxxxxx
Loading...
+ hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.