INDESIT BTW A61052 (RF) User Manual [hy]

1
7
a
12
b
c
A
13
8
d g
e
g
f
2
B
A
14
9
3
15
4
C
D
16
5
A
11
B
17
6
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Այս լվացքի մեքենան նախատեսված է բացառապես ընտանիքի կենցաղային կարիքներին համապատասխանող քանակությամբ, մեքենայով լվանալուն ենթակա իրերը լվանալու համար:
Այս լվացքի մեքենան օգտագործելիս առաջնորդվեք սույն Շահագործման
ձեռնարկում, ինչպես նաև Ծրագրերի աղյուսակում պարունակվող ցուցումներով
Պահպանեք այս Շահագործման ձեռնարկը և Ծրագրերի աղյուսակը: Մեքենան մեկ այլ անձի տրամադրելու դեպքում, փոխանցեք նրան նաև Շահագործման ձեռնարկը և Ծրագրերի աղյուսակը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
1. Անվտանգության վերաբերյալ ցուցումներ
Լվացքի մեքենան
նախատեսված է միայն փակ տարածքում օգտագործելու համար:
Սարքի մոտակայքում
դյուրավառ հեղուկներ մի պահեք:
Մեքենայի կափարիչին մի
դրեք էլեկտրական սարքեր:
Թույլ մի տվեք երեխաներին
խաղալ սարքի հետ:
3 տարեկանից փոքր
երեխաներին անհրաժեշտ է չթողնել մոտենալ լվացքի մեքենային կամ նրանց մշտական վերահսկողության տակ պահել:
Լվացքի մեքենան
կարող է շահագործվել 8 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաև սահմանափակ ֆիզիկական, սենսորային կամ մտավոր կարողություններով մարդկանց կողմից՝ եթե նրանց գործողությունները վերահսկվում են կամ նրանց տրվել են լվացքի մեքենայի անվտանգ շահագործման վերաբերյալ ցուցումներ, և նրանք գիտակցում են սարքի
օգտագործման հետ կապված վտանգները: Երեխաներին թույլ մի տվեք խաղալ լվացքի մեքենայի հետ: Լվացքի մեքենայի խնամքը և տեխսպասարկումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց պատշաճ վերահսկողության:
Չփորձեք ուժ գործադրելով
բացել կափարիչը:
Անհրաժեշտության դեպքում
հոսանքի լարը կարող է փոխարինվել միևնույն տեսակի մեկ այլ լարով, որը կարող եք ձեռք բերել մեր հետվաճառքային սպասարկման կենտրոնից: Հոսանքի լարի փոխարինումը կարող է իրականացնել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետը:
Մեքենան մաքրելուց կամ
սպասարկելուց առաջ անջատեք այն կամ հանեք խրոցը էլեկտրասնուցման վարդակից:
Հարկավոր է խուսափել
լվացքի մեքենայի հիմքի վրա գտնվող օդափոխության անցքերը հաստ գորգով փակելուց:
HY 1
2. Փաթեթավորում
Փաթեթավորման նյութերը 100%-ով ենթակա
են կրկնակի վերամշակման և կրում են վերամշակման համապատասխան նշանը՝
: Փաթեթավորման նյութերն օտարելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան կանոնակարգերի պահանջները:
3. Փաթեթավորման և հին լվացքի մեքենաների օտարում
Տվյալ սարքը մակնշված է էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոնների վերաբերյալ (WEEE) ԵՀ թիվ 2002/96/EC հրահանգի համաձայն: Այս արտադրանքի պատշաճ օտարումն ապահովելու միջոցով դուք կօգնեք կանխել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար հնարավոր բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ հակառակ դեպքում:
Արտադրանքի կամ դրան ուղեկցող
փաստաթղթերի վրա առկա պատկերը նշանակում է, որ դրա հետ չի կարելի վարվել ինչպես սովորական կենցաղային թափոնների հետ: Փոխարենն այն անհրաժեշտ է հանձնել էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների ընդունման համապատասխան կենտրոնին՝ հետագա վերամշակման նպատակով: Օտարումը պետք է իրականացվի թափոնների հեռացման համապատասխան կանոնակարգերի պահանջներին համաձայն: Այս արտադրանքի օգտագործման, օտարման կամ վերամշակման կանոնների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմեք
տեղական մարմիններին, կենցաղային թափոնների հեռացման ծառայությանը կամ այն խանութին, որից տվյալ արտադրանքը գնել եք:
Լվացքի մեքենան պատրաստված է կրկնակի օգտագործման համար պիտանի նյութերից: Այն անհրաժեշտ է օտարել աղբահանման վերաբերյալ համապատասխան կանոնակարգերի պահանջներին համաձայն:
Նախքան մեքենան որպես թափոն հանձնելը, դրանից հեռացրեք լվացքի միջոցների բոլոր մնացորդները, ինչպես նաև կտրեք հոսանքի լարը՝ լվացքի մեքենայի հետագա
օգտագործումն անհնարին դարձնելու նպատակով:
4. Տեղափոխումը և պահպանումը:
Փաթեթավորված լվացքի մեքենան պետք
է պահվի 80%-ից ցածր հարաբերական խոնավության պայմաններում փակ՝ բնական օդափոխությամբ ապահովված տարածքներում:
Եթե մեքենան չի նախատեսվում օգտագործել երկար ժամանակով և պահվելու է չջեռուցվող տարածքում, հարկավոր է ամբողջությամբ դատարկել ջուրը դրանից:
Տեղափոխման և պահման ժամանակ պաշտպանել ապրանքատեսակը՝ մթնոլորտային ազդեցությունից և մեխանիկական վնասվածքներից: Ապրանքատեսակները պետք է պահվեն փաթեթավորված՝ ջեռուցվող տարածքներում՝ + 5°С-ից +40°С ջերմաստիճանի տակ:
Տեղափոխելուց առաջ պետք է տեղադրեք տեղափոխման պտուտակները/խրոցակները՝ մեքենայի թմբուկը հնարավոր վնասներից զերծ պահելու համար: Մեքենան պետք է տեղափոխվի աշխատանքային դիրքով (ուղղահայաց) և ծածկ ունեցող ցանկացած մեքենայով (ՉՄՈՌԱՆԱՔ ամուր ամրացնել այն):
ԶԵՐԾ ՊԱՀԵՔ մեքենան ուժեղ հարվածներից՝ այդ գործողությունները կատարելիս:
5. Խորհուրդներ ընդհանուր գործածության վերաբերյալ
Երբ մեքենան չի օգտագործվում, այն անջատեք էլեկտրասնուցման ցանցից: Փակեք ծորակը:
6. ԵՀ Համապատասխանության
հայտարարագիր
Այս սարքը համապատասխանում է հետևյալ
եվրոպական ստանդարտներին՝ Հրահանգ 2006/95/EC ցածրավոլտ էլեկտրական սարքավորումների վերաբերյալ և Հրահանգ 2004/108/EC էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ:
Արտադրողը պատասխանատվություն չի կրում լվացքին հասցված վնասի համար, որն առաջացել է հագուստի կամ այլ ապրանքների խնամքի վերաբերյալ ցուցումներին չհետևելու կամ դրանք սխալ կատարելու հետևանքով:
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ
1. Հանեք փաթեթավորումից և ստուգեք
b. Կտրեք և հանեք ցելոֆանե թաղանթը: c. Հեռացրեք վերևի և անկյունների պաշտպանիչ
շերտերը:
d. Թեքեք մեքենան հետևի անկյուններից
մեկի վրա և հեռացրեք տակի մասի պաշտպանիչ շերտը: Ստուգեք նաև, որպեսզի պաշտպանիչ շերտի պլաստմասե բաղկացուցիչ մասը (եթե առկա է տվյալ մոդելի վրա) չմնա
մեքենայի տակի մասում, այլ դուրս գա շերտի հետ միասին:
Սա շատ կարևոր է, քանի որ պլաստմասե մասը կարող է վնասել մեքենան գործածման ժամանակ:
e. Կափարիչը բացելու համար թեթևակի սեղմեք
այն և բարձրացրեք բռնակը: Հեռացրեք պոլիստիրոլե ներդիրը (եթե առկա է տվյալ մոդելի հետ):
f. Հեռացրեք վահանակից կապույտ պաշտպանիչ
ժապավենը (եթե առկա է տվյալ մոդելի հետ):
HY 2
Փաթեթավորումը հեռացնելուց հետո համոզվեք, որ լվացքի մեքենայի վրա վնասվածքներ չկան: Եթե կասկածներ ունեք, մի օգտագործեք լվացքի մեքենան: Դիմեք հետվաճառքային սպասարկման կենտրոն կամ տեղային ներկայացուցչին:
Փաթեթավորման նյութերը (պլաստիկ փաթեթներ, պոլիստիրոլային մասեր և այլն) պահեք երեխաների համար անհասանելի տեղում, դրանք կարող են վտանգավոր լինել:
Եթե մինչև առաքումը մեքենան գտնվել է սառը վայրում, ապա միացնելուց առաջ այն մի քանի ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
2. Հեռացրեք տեղափոխման լծակները
Մեքենայի վրա ամրացված են տեղափոխման համար նախատեսված պտուտակներ և լծակներ: Դրանք ապահովում են մեքենայի անվնաս առաքումը: Մինչ մեքենան
օգտագործելը՝ հեռացրեք տեղափոխման լծակները (տես «Տեղադրում»/«Տեղափոխման
լծակների հեռացում» բաժինը):
3. Լվացքի մեքենայի տեղադրում
Մեքենան տեղադրեք հարթ և կայուն
մակերևույթի վրա:
Կարգաբերեք ոտիկները այնպես, որ մեքենան լինի կայուն և համահարթ (տես «Տեղադրում»/«Ոտիկների կարգավորում» բաժինը):
Փայտյա կամ այսպես կոչված «լողացող» հատակների (օրինակ՝ մանրահատակների կամ լամինատե հատակների որոշ տեսակների) դեպքում մեքենան տեղադրեք հատակին ամրացրած 40 x 60 սմ մակերեսով և առնվազն 3 սմ հաստությամբ նրբատախտակի վրա:
Համոզվեք, որ լվացքի մեքենայի հիմքի վրա գտնվող օդափոխության անցքերը (դրանց առկայության դեպքում) ծածկված չեն գորգով կամ նման որևէ այլ նյութերով:
4. Ջրի մատակարարումը
Միացրեք ջրի ընդունող ճկախողովակը՝
հետևելով տեղի ջրմուղ կայանի կանոնակարգումներին (տես «Տեղադրում»/«Ջրի ընդունող ճկախողովակի միացում» բաժինը):
Ջրի մատակարարումը. Միայն սառը ջրի դեպքում
Ծորակը. 3/4” ճկախողովակի պարուրակավոր միակցիչ
Ճնշումը. 100-1000 կՊա (1-10 բար):
Լվացքի մեքենան ջրամատակարարման
աղբյուրին միացնելու նպատակով օգտագործեք միայն նոր ճկախողովակներ: Նախկինում օգտագործված ճկախողովակները հետագա շահագործման ենթակա չեն:
5. Արտամղման ճկախողովակ
Ջրահեռացման ճկախողովակն ամուր միացրեք
սիֆոնին կամ ջրահեռացման մեկ այլ անցքին:
Եթե լվացքի մեքենան միացված է ջրահեռացման ներկառուցված համակարգին, ապա համոզվեք, որ վերջինս ապահովված է հատուկ անցքով, որը թույլ է տալիս խուսափել ջրի միաժամանակ մատակարարումից և հեռացումից (սիֆոնացման էֆեկտ):
6. Միացում էլեկտրասնուցման
ցանցին
Էլեկտրասնուցման ցանցին միացումը կարող
է իրականացվել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ արտադրողի ցուցումներին և գործող անվտանգության կանոնակարգերի պահանջներին համաձայն:
Տեխնիկական տվյալները (լարումը, հոսանքի
հզորությունը և ֆազերը) նշված են լվացքի մեքենայի հետնամասում փակցրած պիտակի վրա:
Մի օգտագործեք երկարացման լարեր կամ
բազմաբնիկ վարդակներ:
Մեքենան տեղադրելուց հետո անհրաժեշտ
է մշտապես ապահովել էլեկտրասնուցման լարի խրոցի անարգել օգտագործման, ինչպես նաև երկբևեռ փոխանջատիչի միջոցով էլեկտրասնուցման անջատման հնարավորությունը:
Մի օգտագործեք լվացքի մեքենան, եթե
այն տեղափոխման ընթացքում վնասվել է: Այդ մասին տեղեկացրեք հետվաճառքային սպասարկման կենտրոնի մասնագետներին:
Էլեկտրասնուցման լարի փոխարինումը կարող
է իրականացվել միայն հետվաճառքային սպասարկման կենտրոնի մասնագետների կողմից:
Մեքենան միմիայն պետք է միացնել
հողանցումով վարդակի՝ հետևելով գործող կանոնակարգերին: Հատկապես այն մեքենաների համար, որոնք տեղադրված են լոգասենյակներում, պետք է ապահովել լրացուցիչ անվտանգություն՝ առնվազն 30 մԱ հզորության հոսանքի սարքերի միջոցով: Մեքենայի հողանցումը պարտադիր է՝ համաձայն օրենքների: Արտադրողը հրաժարվում է օգտագործման ցուցումներում նշված հրահանգների անմիջական կամ ոչ անմիջական խախտումների հետևանքով առաջացած՝ մարդկանց կամ կենդանիներին կամ գույքին պատճառած վնասի պատասխանատվություններից:
Եթե անհրաժեշտ է օգտագործել մնացորդային
հոսանքների անջատիչ (RCCB), ապա օգտագործեք միայն պատկերը պարունակող մոդելը:
Մոտավոր չափերը. Լայնությունը. 400 մմ Բարձրությունը. 900 մմ Խորությունը. 600 մմ
HY 3
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (նկար 1)
a. Կափարիչ
b. Լվացամիջոցի բաժնորոշիչ
c. Թմբուկ
d. Ֆիլտրի հետևում տեղակայված պոմպի մուտք
e. Հետվաճառքային սպասարկման պիտակ
(ֆիլտրի կափարիչի հետևում)
f. Տեղափոխման լծակ (եթե առկա է տվյալ
մոդելի վրա): Մեքենան տեղափոխելու համար. մի փոքր դուրս հանեք բռնակը և մինչև վերջ ոտքով դուրս քաշեք:
g. Կարգավորվող ոտիկներ
ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Տեղափոխման լծակի հեռացումը
Լվացքի մեքենայի վրա տեղադրված են լծակներ, որոնք տեղափոխման ընթացքում մեքենան պաշտպանում են վնասվածքներից:
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Մինչ մեքենան օգտագործելը անպայման ՊԵՏՔ Է հեռացվի հետևի մասում գտնվող տեղափոխման լծակը:
1. Տափակ պտուտակահանի կամ համար 8
վեցանիստ մանեկի բանալու օգնությամբ
հեռացրեք երկու պտուտակները՝ «A» և չորս պտուտակները՝ « (նկար 2):
2. Հեռացրեք տեղափոխման լծակը (նկար 3):
3. Դրեք չորս արտաքին պտուտակները՝ «B»
մեքենայի վրա և ձգեք (նկար 2):
4. Ամրացրեք երկու կափարիչները՝ «, որոնք դրված են մեքենայի անցքերի մեջ «D» (նկար
4):
Ուշադրություն. Չմոռանաք տեղադրել և ձգել չորս արտաքին պտուտակները:
Կարգավորեք ոտիկները (նկար 5, 6)
Մեքենան տեղադրեք համահարթ մակերևույթին, միևնույն ժամանակ այն պետք է մոտ գտնվի էլեկտրասնուցմանը, ջրի մատակարարման և արտամղման միացումներին:
Եթե հատակը անհարթ է, անհարթությունը կարող եք կարգավորել ոտիկների օգնությամբ (ոտքերի տակ չդնեք փայտի, ստվարաթղթի և այլ կտորներ).
1. Ձեռքով թուլացրեք մեքենայի ոտիկը՝ պտտելով ժամացույցի ուղղությամբ 2-3 պտույտ, ապա թուլացրեք վրաեկ մանեկը պտուտակաբանալիով:
2. Ձեռքով կարգավորեք ոտիկի բարձրությունը:
3. Նորից ձգեք վրաեկ մանեկը՝ պտտելով
ժամսլաքի հակառակ ուղղությամբ, դեպի մեքենայի ստորին մասը:
Համոզվեք, որ ոտիկները ճիշտ են կանգնած հատակի վրա, և, որ լվացքի մեքենան համահարթ և կայուն է (ստուգեք սպիրտային հարթաչափի միջոցով):
Մեքենայի տեղադրման համար հարկավոր է 40 սմ լայնությամբ և 63 սմ խորությամբ տարածք:
Ուշադրություն. Մեքենան թավ գորգի վրա տեղադրելու դեպքում, ոտիկները կարգավորելիս՝ նկատի ունեցեք, որ մեքենայի տակ պետք է բավարար տարածություն լինի օդի շրջանառության համար:
Ջրի ընդունող ճկախողովակի միացումը (նկար 7)
1. Զգուշությամբ պտուտակեք ջրի ընդունող ճկախողովակը մեքենայի (A) հետևի մասում գտնվող կափույրի մեջ, ճկախողովակի մյուս ծայրը ձեռքով ամրացրեք ծորակին:
2. Համոզվեք, որ ճկախողովակը ծալված տեղեր չունի:
3. Ստուգեք մեքենայի և ծորակի միացումների ամրությունը՝ ամբողջովին բացելով ծորակը:
Եթե ճկախողովակը կարճ է, կարող եք դրա փոխարեն օգտագործել ճնշադիմացկուն ավելի երկար ճկախողովակ (ամենաքիչը՝ 1000 կՊա, EN 61770 ստանդարտին համապատասխանող):
Ավելի երկար հիդրոմեկուսիչ ճկախողովակի անհրաժեշտության դեպքում դիմեք հետվաճառքային սպասարկման կենտրոն կամ ձեր վաճառողին:
Պարբերաբար ստուգեք ճկախողովակը՝ արդյոք ճաքեր և ծալքեր չկան նրա վրա և, անհրաժեշտության դեպքում, փոխեք:
Ստուգեք ծորակի ճկախողովակի մետաղական ծայրակալի հետ ճիշտ հավասարեցումը (ըստ նկար 8-ի):
Մեքենան կարելի է միացնել առանց հակադարձ
կափույրի:
Հիդրոմեկուսիչ հակաջրահորդ համակարգ (նկար 9)
(առկայության դեպքում)
Ամրացրեք ճկախողովակը ջրամատակարարման ծորակին: Մինչև վերջ բացեք ջուրը և ստուգեք միացման ամրությունը:
Մեքենան չի կարելի միացնել սովորական ճնշման տակ աշխատող ջրատաքացուցիչի խառնիչ ծորակին:
Ճկախողովակի հակաջրահորդ սարքը չպետք է ընկղմվի ջրի մեջ, հակառակ դեպքում այն կկորցնի իր պաշտպանիչ գործառույթը:
Ճկախողովակը վնասվելու դեպքում մեքենան
HY 4
Loading...
+ 11 hidden pages