Ներբեռնեք հրահանգների ամբողջական ձեռնարկը http://
docs.hotpoint.eu կայքից կամ զանգահարեք
երաշխիքի գրքույկում տրված հեռախոսահամարով
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս
հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում
անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք
պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը
որևէ պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ
պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի
սխալ տեղադրման համար:
Այս հրահանգները գործում են, եթե սարքի վրա առկա է
երկրի խորհրդանիշը: Եթե առկա չէ սարքի վրա,
անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկական հրահանգները,
որը կտրամադրի երկրի օգտագործման պայմանների
համաձայն սարքի ձևափոխման վերաբերյալ անհրաժեշտ
հրահանգները:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Գազով պատրաստման սարքի
կիրառման արդյունքում, վերջինիս տեղադրված սենյակում
առաջանում է ջերմություն, խոնավություն և այրված
ապրանքներ: Համոզվեք, որ խոհանոցի օդափոխությունը
պատշաճ իրականացվում է հատկապես , երբ սարքը
օգտագործման գործընթացում է: Օդափոխման բնական
անցքերը բացեք կամ մեխանիկական օդափոխման սարք
տեղադրեք (արտանետման մեխանիկական անցք): Սարքի
երկարատև, ինտենսիվ օգտագործումը կարող է լրացուցիչ
օդափոխման անհրաժեշտություն առաջացնել, օրինակ՝
պատուհանի բացում, կամ ավելի արդյունավետ
օդափոխում՝ ավելացնելով առկա մեխանիկական
օդափոխումը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորումը և դրա
պարագաները տաքանում են օգտագործման ժամանակ:
Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած
մասերին դիպչելուց: 8 տարեկանից փոքր երեխաներին
չպետք է թույլ տալ մոտենալ առանց հսկողության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե սալօջախի մակերեսը
ճաքած է, ապա մի օգտագործեք սարքավորումը, քանի որ
կա էլեկտրահարվելու վտանգ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հրդեհի վտանգ. Չի կարելի
առարկաներ դնել պատրաստման համար նախատեսված
մակերեսներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Պատրաստման գործընթացը պետք է
վերահսկել: Կարճաժամկետ պատրաստման գործընթացը
պետք է անընդհատ վերահսկել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Յուղով և ձեթով պատրաստման
գործընթացն առանց հսկողության թողնելը կարող է
վտանգավոր լինել, քանի որ կա հրդեհի վտանգ: ԵՐԲԵՔ
չփորձեք մարել կրակը ջրով, այլ` անջատեք
սարքավորումը, իսկ հետո ծածկեք կրակը օր.` կափարիչով
կամ կրակի համար նախատեսված ծածկոցով:
Չի կարելի սալօջախն օգտագործել, որպես
աշխատանքային մակերես կամ հենարան: Հագուստը կամ
այլ դյուրավառ նյութերը հեռու պահեք սարքավորումից
մինչև դրա բոլոր բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն
- կա հրդեհի վտանգ:
Եթե պատշաճ կերպով չհետևեք սույն ձեռնարկի
հրահանգներին, կարող է հրդեհ կամ պայթյուն առաջանալ՝
պատճառելով գույքային վնաս կամ վնասվածք:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8
տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և
շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի
երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և
սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող
են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սալիկի ապակու կոտրվելու դեպքում
անհրաժեշտ է անմիջապես անջատել բոլոր այրիչները և
էլեկտրական տաքացման տարրերը և սարքավորումն
անջատել էլեկտրամատակարարումից. - չի կարելի դիպչել
սարքավորման մակերեսին. -չի կարելի օգտագործել
սարքավորումը.
Ապակե կափարիչը կարող է կոտրվել, եթե այն
գերտաքանա: Անջատեք բոլոր այրիչները և էլեկտրական
սալիկներ, նախքան կափարիչը փակելը: Չի կարելի
կափարիչը փակել, եթե այրիչը միացած է:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և
այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել
սենյակները):
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Օգտագործեք այնպիսի կաթսաներ և թավաներ, որոնց
հատակի լայնությունը համապատասխանում է այրիչին կամ
մի փոքր է մեծ (տես հատուկ աղյուսակը): Ստուգեք,
որպեսզի վանդակաճաղերի վրա դրված կաթսաները
սալօջախի եզրերից դուրս չլինեն:
Ցանցերի սխալ օգտագործումը կարող է վնաս հասցնել
սալօջախին: չի կարելի ցանցի վերին մասը դեպի ներքև
դննել կամ դրանք սահեցնել սալօջախի վրայով:
Մի թողեք որպեսզի այրիչի կրակը տարածվի թավայի եզրերով:
Չի կարելի օգտագործել. Թուջե թավաներ, պղնձե քարերից կամ թրծաքարից
թավաներ և կաթսաներ: Ջերմային դիֆուզորներ, ինչպիսիք են մետաղական ցանցը
կամ դրա ցանկացած այլ տեսակ: Երկու այրիչներ միաժամանակ` մեկ անոթի համար
(օր.` ձկան կաթսա):
Հնարավոր է գազի մատկարարման հետ կապված որոշ պայմաններ այրիչի բռնկումը
դժվարացնեն, այս դեպքում խորհուրդ է տրվում կրկնել գործողությունը` կոճակը
պտտելով ավելի թույլ կրակով:
Սալօջախի տեղադրման համար խնդրում ենք նայել դրա տեղադրման հրահանգները`
ճիշտ հեռավորությունը պահպանելու համար:
Ցանցերի վրա առկա պաշտպանիչ ռետինե ոտքիկները լուրջ վտանգ են
ներկայացնում երեխաների համար: Ցանցերը հանելուց հետո խնդրում ենք ստուգել,
որպեսզի բոլոր ոտիկները ճիշտ տեղադրված լինեն:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք
ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը
(առկայության դեպքում), էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել
տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ:
Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս,
փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել,
որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա
շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը
չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը.
կա էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման
ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել
հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն,
երբ տեղադրումն ավարտել եք:
Էլեկտրական և գազի միացումները պետք է
համապատասխանեն տեղական կանոնադրությանը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքի և վերջինիս տեղադրման
մեթոդի ձևափոխումը կարևոր է բոլոր հավելյալ
երկրներում տվյալ սարքի անվտանգ և ճիշտ օգտագործման
համար:
Օգտագործեք հրահանգներում նշված գազի ճնշման
համար նախատեսված ճնշման կարգավորիչներ:
Սենյակը պետք է զինված լինի օդի արտանետման
համակարգով, որը դուրս է մղում կիզումից առաջացած
ծուխը:
Սենյակում պետք է պատշաճ օդի շրջանառություն
իրականացվի, քանի որ այրման նորմալ իրականացման
համար օդ է անհրաժեշտ: Օդի հոսքը պետք է 2 մ3/ժ-ից
քիչ գործող հոսանքի մեկ կՎ-ի համար:
Օդի շրջանառության համակարգը կարող է օդ կլանել
անմիջապես դրսից 100 սմ2 ներքին խոչվող հատվածով
խողովակի միջոցով: բացվածքը չպետք է խոցելի լինի
ցանկացած տեսակի խցանման դեպքում:
Համակարգը կարող է նաև անուղղակի կերպով
տրամադրել կիզման համար անհրաժեշտ օդը, օրինակ՝
հարևան սենյակներից, որտեղ տեղադրված է օդի
շրջանառության խողովակներ, ինչպես նկարագրված է
վերևում: Սակայն, դրանք չպետք է լինեն կոմունալ
սենյակներ, ննջասենյակներ կամ հրդեհի վտանգ
պարունակող սենյակներ:
Հեղուկը գազը ընկղմվում է հատակին, քանի որ այն
օդից ծանր է: Այդիսկ պատճառով, ՀԳ ցիլինդրներ
պարունակող սենյակները պետք է ունենան օդանցքներ,
որոնք դուրս կմղեն գազը արտահոսքի դեպքում:
Արդյունքում, ՀԳ ցիլինդրները, որոնք մասնակի կամ
ամբողջովին լցված են, չպետք է տեղադրվեն կամ պահվեն
սենյակներում կամ պահեստներում, որոնք ներքնահարկում
են գտնվում (նկուղ և այլն): Խորհուրդ է տրվում պահել
միայն սենյակում օգտագործվող ցիլինդրը, որը տեղադրված
կլինի այնպես, որ արտաքին աղբյուրներից առաջացող
ջերմությունը չազդի վերջինս վրա (վառարաններ,
բուխարիներ,գազօջախներ և այլն) , որը կարող է ցիլինդրի
ջերմությունը 50°C-ից բարձրացնել:
Կատարեք խցիկի կտրումը նախքան սարքավորումը
կահույքի մեջ տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները
և թեփը:
Եթե սարքավորումը տեղադրված չէ ջեռոցի վերևում,
ապա անհրաժեշտ է բաժանարար պանել (ներառված չէ)
տեղադրել խցիկի մեջ` սարքավորման տակ:
Եթե դժվարանաք այրիչների պտուտակները փոխել, կապ հաստատեք Վաճառված
Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ անսարքության դեպքում այրիչի ծորակի
փոխարինման համար:
Օդափոխման և ջերմության տարածման համար օգտագործվող անցքերը երբեք
չպետք է փակել:
ԳԱԶԻ ՄԻԱՑՈՒՄ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Նախքան տեղադրումը ,
համոզվեք, որ տեղական բաշխման պայմանները
(գազի բնույթը և գազի ճնշումը) և սարքի
կարգավորումները համապատասխանում են:
Ստուգեք, որպեսզի գազի մատակարարման ճնշումը
համապատասխանի Աղյուսակ 1-ում նշված արժեքներին
(«Այրիչի և ծորակի մասնագրեր»):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սույն սարքի կարգավորման
պայմանները նշված են պիտակի վրա (կամ տվյալների
վահանակի):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքը միացված չէ այրման
ապրանքների արտանետման սարքավորմանը: Այն պետք է
տեղադրվի և միացվի տեղադրման գործող կանոնակարգերի
համաձայն: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել
օդափոխմանը առնչվող համապատասխան պահանջներին:
Եթե սարքը միացված է հեղուկ գազին, կարգավորիչ
պտուտակը պետք է ամրացնել հնարավորինս ամուր:
ԿԱՐԵՎՈՐ. Երբ գազի ցիլինդրը ընդունվում է, գազի
ցիլինդրը կամ գազի կոնտեյները պատշաճ պետք է
տեղադրվեն (ուղղահայաց ուղղվածություն):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս գործընթացը պետք է
իրականացվի որակավորված տեխնիկի կողմից:
Միայն ճկուն և կարծր մետաղյա խողովակ օգտագործեք
գազի միացման համար:
Միացում կոշտ խողովակով (պողպատ կամ պղինձ):
Գազի համակարգին միացումը պետք է իրականացվի
այնպես, որպեսզի սարքին որևէ լարվածություն չլինի:
Սարքավորման մատակարարման գոտում կա կարգավորիչ
L-ձևի խողովակ-կցամաս եւ հարմարեցված է պլոմբով`
արտահոսքը կանխելու համար: Մեկուսիչը պետք է միշտ
փոխել խողովակի կցամասի պտտելուց հետո ( մեկուսիչը
տրամադրվում է սարքի հետ): Գազի մատակարարման
խողովակի կցամասը ակոսավոր 1/2 գազի ցիլինդրային այլ
դետալի մեջ մտնող տեսակի կցորդիչ է:
Չժանգոտվող ճկուն պողպատե խողովակի միացում
պարուրակային կցորդիչին: Գազի մատակարարման
խողովակամասը կցված է 1/2 գազի գլանաձև որձ
կցորդիչին: Այս խողովակները այնպես պետք է տեղադրվեն,
որ երբեք չգերազանցեն 2000 մմ-ը՝ ամբողջովին ձգելու
դեպքում: Երբ արդեն միացումը արված է, համոզվեք, որ
ճկուն մետաղական խողովակը չի դիպչում որևէ շարժվող
մասերի և սեղմված չէ: Օգտագործեք միայն այնպիսի
խողովակներ և մեկուսիչներ, որոնք համապատասխանում
են Ազգայինգործող կանոնակարգերին:
ԿԱՐԵՎՈՐ. Եթե չժանգոտող պողպատե խողովակ է
օգտագործվում, այն պետք է այնպես տեղադրվի, որ
կահույքի որևէ շարժական մասի չդիպչի (օրինակ՝
դարակին): Այն պետք է անցնի առանց խցանումների
տարածքով, որտեղ հնարավոր կլինի ստուգել այն ամբողջ
երկայնքով:
Սարքը պետք է միացվի գազի հիմնական
մատակարարման կետին կամ գազի ցիլինդրին գործող
Ազգային կանոնակարգերի համաձայն: Նախքան միացումը,
համոզվեք, որ սարքը համատեղելի է գազի
մատակարարման հետ, որը ուզում եք օգտագործել: Եթե դա
այդպես չէ, ապա հետևեք «Այլ տեսակի գազ
կարգավորում» պարբերությունում նշված հրահանգներին:
Գազի մատակարարմանը միանալուց հետո, օճառային
ջրով ստուգեք արտահոսքը: Վառեք այրիչները և պտտեք
կոճակները առավելագույն 1* դիրքից նվազագույն 2*
դիրքին՝ կրակի կայունության ստուգման համար:
ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԳԱԶԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Սարքավորումը գազի այլ տեսակի հարմարեցնելու
համար, քան այն նախատեսված է, (նշված է տեխնիկական
տվյալների տախտակին), հետևեք տեղադրման գծագրերից
հետո նշված քայլերին:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ. Լարմանը և հոսանքի կլանմանը
համապատասխան տվյալները նշված են ցուցանիշների
վահանակին:
Հոսանքի մալուխը պետք է բավականաչափ երկար լինի
սարքին միացնելու համար: Չի կարելի քաշել հոսանք
մատակարարող մալուխը:
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի
աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի
միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում`
էլեկտրագծերի անցկացման կանոնների համաձայն, ինչպես
նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն
ազգային անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր,
բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել
սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ
եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա
մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի
աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման լարը վնասված է, ապա
այն պետք է փոխարինել նմանատիպ լարով`արտադրողի
կամ որակավորված անձանց կողմից` վտանգից խուսափելու
համար - կա էլեկտրահարվելու վտանգ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք
սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից,
նախքան սպասարկման որևէ գործողություն
իրականացնելը. Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող
սարքեր - կա էլեկտրահարվելու հավանականություն:
Չի կարելի օգտագործել հղկող կամ քայքայիչ նյութեր,
քլորի հիմքով մաքրիչներ կամ հղկող մանրաթելեր:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ
նշանով .
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող
նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման
կանոններին համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների
վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային
աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել
եք սարքավորումը: Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի
2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ:
Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով
օգնած կլինեք կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա
միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս,
որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում.
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Օգտագործել պատրաստման գոտուն համապատասխան լայնության կաթսաներ և
թավաներ:
Օգտագործել միայն հարթ հատակով կաթսաներ և թավաներ:
Եթե հնարավոր է, ապա պատրաստման ընթացքում կաթսայի կափարիչները պահել
դրանց վրա:
Օգտագործել ճնշումային կաթսա, ավելի շատ էներգիա և ժամանակ խնայելու
համար:
Դնել կաթսան պատրաստման գոտու մեջտեղի մասում, ինչպես նշված է սալօջախի
վրա:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ.
66/2014 էկոդիզայնի պահանջներին` սահմանված համաձայն Եվրոպական
Ստանդարտի ԵՆ EN 30-2-1:
Loading...
+ 5 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.