ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ WHIRLPOOL ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ավելի ամբողջական օժանդակության համար, գրանցեք Ձեր
ապրանքը w w w . w h i r l p o o l . e u / r e g i s t e r
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1
2
3
5
4
4
3
2
1
5
HY
Նախքան սարքավորումն օգտագործելը մանրամասն կարդացեք
անվտանգության ցուցումները:
1. Վերահսկողության վահանակ
6
7
5
4
3
2
1
8
9
10
2. Օդափոխիչ
3. Շրջանաձև ջեռուցման էլեմենտ
(ոչ տեսանելի)
4. Դարակի ուղղիչներ
(մակարդակը ներկայացված է
գազօջախի դիմային մասում)
5. Դուռ
6. Ջրի դարակ
7. Ամենավերևի ջերմային
էլեմենտ/խորովելու ցանց
8. Լամպ
9. Նույնականացման վահանակ
(չի կարելի հեռացնել)
10. Հատակի ջերմային էլեմենտ
(ոչ տեսանելի)
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1
234657
1.ՄԻԱՑՈՒՄ / ԱՆՋԱՏՈՒՄ
Վառարանը միացնելու և անջատելու
համար:
2. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Հիմնական ցանկ արագ մուտք գործելու
համար
3. ՆԱԽԸՆՏՐԵԼԻ
Ձեր նախընտրած գործառույթների ցանկ
մուտք գործելու համար:
4. ԷԿՐԱՆ
5. ԳՈՐԾԻՔՆԵՐ
Մի քանի տարբերակներ ընտրելու,
ինչպես նաև գազօջախի պարամետրերը
և Ձեր նախընտրած տարբերակները
փոխելու համար:
6. ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Whirlpool հավելվածի 6th Sense
Live գործառույթը միացնելու համար:
7. ՉԵՂԱՐԿԵԼ
Գազօջախի ցանկացած գործառույթ
դադարեցնելու համար` բացառությամբ
Ժամացույցի, Ժամանակաչափի և
Հեռակառավարման կողպեքի:
Օգտագործվում է մթերքի
պատրաստման համար կամ
ծառայում է որպես թավաների,
թխելու թավաների և
վառարանում պատրաստման
համար նախատեսված այլ
պարագաների հենակ:
Օգտագործվում է որպես
վառարանային սկուտեղ մսի,
ձկան, բանջարեղենի, ֆոկաչոյի
և այլնի պատրաստման համար
կամ ցանցե դարակի տակ դրվելու
դեպքում, հավաքում է
պատրաստման ընթացքում
առաջացած հեղուկները:
ԳՈԼՈՐՇՈՒ ՍԿՈՒՏԵՂ
Այն ավելի հեշտացնում է
գոլորշու շրջանառությունը, որն
օգնում է մթերքը պատրաստել
հավասարաչափ: Կաթիլային
սկուտեղը դրեք ստորին
մակարդակում` հեղուկը
հավաքելու համար:
ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ
ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Տեղադրեք ցանցե դարակը հորիզոնական` սահեցնելով այն
դարակի ուղղիչներով և համոզվեք, որ բարձրացված ծայրով
կողմը դեպի վերև է:
Մյուս պարագաները, ինչպես օրինակ՝ կաթիլային սկուտեղը
և թխելու սկուտեղը, տեղադրվում են հորիզոնական դիրքով՝
ցանցե դարակի նման:
ՀԱՆԵԼ ԵՎ ԿՐԿԻՆ ՏԵՂԱԴՐԵԼ ԴԱՐԱԿԻ ՈՒՂՂԻՉՆԵՐԸ
• Դարակի գլանվակները հանելու, բարձրացնելու և ներքևի
հատվածը զգույշ իր հենակի վրա հրելու համար: Դարակի
ուղղիչները այժմ հնարավոր է հեռացնել:
• Դարակի ուղղիչները կրկին մոնտաժելու համար, նախ
վերևի հենակի վրա տեղադրեք: Պահելով դրանք`
սահեցրեք դեպի պատրաստման խցիկը, իսկ հետո իջեցրեք
ավելի ցածր հենակի վրա:
Օգտագործվում է հացի և
խմորեղենի պատրաստման
համար, ինչպես նաև մսի, ձկան
պապիլոտի և այլնի
պատրաստման համար:
* Առկա է միայն որոշ մոդելներում:
Պարագաների քանակը և տեսակը կարող է տարբերվել` կախված
գնված մոդելից:
Մյուս պարագաներն առանձին կարող եք գնել Վաճառված
ապրանքների սպասարկման Ծառայությունից:
Օգտագործվում է պարագաները
ներսում տեղադրելու և դուրս
հանելու համար:
ՍԱՀՈՂ ԳԼԱՆՎԱԿՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ (ԵԹԵ ԱՌԿԱ Է)
Հանեք սահող գլանվակները, ինչպես նաև պաշտպանիչ
պլաստմասե մասերը` դրա վրայից:
Գլանվակի վերևի ամրակը ամրացրեք դարակի ուղղիչին
և սահեցնելով հրեք այն ինչքան որ կգնա: Մյուս ամրակը
իջեցրեք իր դիրքին: Ուղղիչը ամրացնելու համար, ամուր
սեղմեք ամրակի ներքևի մասը դարակի ուղղիչի վրա:
Համոզվեք, որ գլանվակները հանգիստ շարժվում են: Նույն
քայլերը իրականցրեք մյուս դարակի ուղղիչի հետ միևնույն
մակարդակի վրա:
Խնդրում ենք հաշվի առնել. Սահող գլանվակները կարող եք
մոնտաժել ցնկացած մակարդակում:
2
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
HY
ՁԵՌՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
• FAST PREHEAT (ԱՐԱԳ ՆԱԽԱՊԵՍ ՏԱՔԱՑՈՒՄ)
Վառարանը արագ նախապես տաքացնելու համար:
• CONVENTIONAL (ՋԵՐՄԱՅԻՆ)
Միայն մեկ դարակի վրա ցանկացած կերակուր պատրաստելու
համար:
• GRILL (ԽՈՐՈՎԵԼՈՒ ՑԱՆՑ)
Սթեյք, քաբաբ,նրբերշիկ խորովելու և բանջարեղենի գրատեն
կամ չորացրած հաց պատրաստելու համար: Միս խորովելիս
խորհուրդ է տրվում օգտագործել կաթիլային սկուտեղը
պատրաստման ընթացքում առաջացած հեղուկների հավաքելու
համար: Սկուտեղը դրեք ցանցե դարակի տակ գտնվող
մակարդակներից որևէ մեկում և ավելացրեք 500 մլ խմելու
ջուր:
• TURBO GRILL (ՏՈՒՐԲՈ ԳՐԻԼ)
Մսի մեծ կտորներ տապակելու համար (ոտքեր,տապակած
տավարի միս, հավ): Խորհուրդ ենք տալիս օգտագործել
կաթիլային սկուտեղը պատրաստման ընթացքում առաջացած
հեղուկի հավաքելու համար. Թավան դրեք ցանցե դարակի տակ
գտնվող մակարդակներից որևէ մեկում և ավելացրեք 500 մլ
խմելու ջուր:
• FORCED AIR (ՄՂՎԱԾ ՕԴ)
Նախատեսված է մի քանի դարակներում (առավելագույնը՝
երեք) միաժամանակ տարբեր մթերքներ պատրաստելու համար,
որոնց համար միևնույն պատրաստման ջերմաստիճանն է
պահանջվում: Այս գործառույթը կարող եք օգտագործել տարբեր
մթերքներ պատրաստելու համար` առանց մեկը մյուսի հոտեր
փոխանցելու:
• COOK 4 FUNCTIONS
(ՊԱՏՐԱՍՏՄԱՆ 4 ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ)
Նախատեսված է չորս մակարդակներում միաժամանակ
տարբեր մթերքներ պատրաստելու համար, որոնց համար
միևնույն պատրաստման ջերմաստիճանն է պահանջվում: Այս
գործառույթը հնարավոր է օգտագործել թխվածքներ, տարտեր,
կլոր պիցցաներ (նաև սառեցրած) և ամբողջական կերակուր
պատրաստելու համար: Լավագույն արդյունքի հասնելու համար
հետևեք պատրաստման աղյուսակին:
• CONVECTION BAKE (ԱՎԱՆԴԱԿԱՆ ԹԽՈՒՄ)
Միայն մեկ դարակի վրա միս պատրաստելու և միջուկով
տորթեր թխելու համար:
• STEAM (ԳՈԼՈՐՇԻ)
»PURE STEAM (ԲՆԱԿԱՆ ԳՈԼՈՐՇԻ)
Բնական և առողջարար ուտեստներ պատրաստելու համար
օգտագործեք գոլորշին մթերքի բնական սննդային արժեքը
պահպանելու համար: Այս գործառույթը մասնավորապես
հարմար է բանջարեղեն, ձուկ և մրգեր պատրաստելու,
ինչպես նաև շոգեխաշելու համար: Եթե այլ բան նշված
չէ, հանեք ամբողջ փաթեթավորումը և պաշտպանիչ
ժապավենը, նախքան մթերքը գազօջախում դնելը:
» FORCED AIR + STEAM (ՄՂՎԱԾ ՕԴ +ԳՈԼՈՐՇԻ)
Գոլորշու հատկությունները համադրելով մղված օդի հետ,
այս գործառույթը թույլ է տալիս ուտեստները պատրաստել
խրթխրթան և լավ կարմրացրած դրսից, ինչպես նաև նուրբ
և հյութեղ ներսից: Լավագույն արդյունք ստանալու համար
խորհուրդ է տրվում ընտրել HIGH steam մակարդակը`
ձուկը պատրաստելու համար, MEDIUM մսի համար և
LOW հացի և աղանդերի համար:
• ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
»DEFROST (ՀԱԼԵՑՈՒՄ)
Մթերքի հալեցումն արագացնելու համար: Դրեք մթերքը
մեջտեղի դարակում: Թողեք մթերքը փաթեթավորման մեջ,
որպեսզի այն դրսում մնալով չչորանա:
»KEEP WARM (ՊԱՀԵԼ ՏԱՔ)
Հենց նոր պատրաստված մթերքը տաք և փխրուն պահելու
համար:
»RISING (ԲԱՐՁՐԱՑՈՒՄ)
Քաղցր կամ կծու խմորի օպտիմալ հասունացման համար:
Հասունացման որակը պահպանելու համար չի կարելի
գործառույթն ակտիվացնել, եթե գազօջախը դեռ տաք է և
պատրաստման փուլում է:
»CONVENIENCE (ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ)
Պատրաստի, ինչպես նաև սենյակային ջերմաստիճանում
կամ սառնարանում պահված մթերքներ պատրաստելու
համար (թխվածքաբլիթներ, տորթեր, կեքս, մակարոնով
ուտեստներ և հացամթերք): Այս գործառույթը նրբորեն և
արագորեն է պատրաստում բոլոր ուտեստները, ինչպես
նաև կարող է օգտագործվել արդեն պատրաստված
մթերքը տաքացնելու համար: Կարիք չկա գազօջախը
նախապես տաքացնել: Հետևեք փաթեթավորման վրա նշված
ցուցումներին:
»MAXI COOKING
Մսի մեծ կտորներ պատրաստելու համար (2,5 կգ-ից
ավել): Խորհուրդ է տրվում պատրաստելու ընթացքում
շրջել միսը` այն երկու կողմից ավելի հարթ կարմրացնելու
համար: Որպեսզի կանխեք մսի չորացումը, անհաժեշտ է
դրա վրա անընդհատ հեղուկ լցնել:
»ECO FORCED AIR (ԷԿՈ ՄՂՎԱԾ ՕԴ)
Լցոնված տապականեր և կտրատված միս միևնույն
դարակի վրա պատրաստելու համար: Մթերքի չափից ավել
չորացումը հնարավոր է կանխարգելել մեղմ, ընտդհատվող
օդի շրջանառությամբ: Երբ ԷԿՈ գործառույթը ակտիվ է,
պատրաստման ընթացքում լույսը կմնա անջատված: ԷԿՈ
ցիկլի օգտագործման և դրանով իսկ էներգիայի սպառման
օպտիմալացման համար գազօջախի դուռը չի կարելի բացել
մինչև մթերքը ամբողջությամբ պատրաստվի:
• FROZEN BAKE (ՍԱՌԵՑՐԱԾ ՄԹԵՐՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ)
Գործառույթն ավտոմատ կերպով ընտրում է պատրաստման
համար իդեալական ջերմաստիճան և ռեժիմ` պատրաստի
սառեցված մթերքի 5 տեսակների համար: Կարիք չկա
գազօջախը նախապես տաքացնել:
6th SENSE
Սա հնարավորություն է տալիս բոլոր տեսակի մթերքները
պատրաստել ամբողջությամբ ավտոմատ կերպով: Այս գործառույթը
լավագույնս օգտագործելու համար, հետևեք պատրաստման
աղյուսակում նշված հրահանգներին:
Կարիք չկա գազօջախը նախապես տաքացնել:
3
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԷԿՐԱՆԸ
Ընտրելու կամ հաստատելու համար.
Կտտացրեք էկրանին` Ձեզ անհրաժեշտ միջակայքը կամ
մենյուի կետն ընտրելու համար:
12:35
Manual Functions
6th Sense Functions
Մենյուն կամ ցանկը թերթելու համար.
Պարզապես սահեցրեք Ձեր մատը էկրանի վրայով`
տարբերակները կամ միջակայքերը թերթելու համար:
Manual Functions
Conventional
Forced Air
Select a forced air
temperature.
Convection
Bake
Grill
Կարգավորումը հաստատելու կամ հաջորդ էկրան անցնելու
համար.
Կտտացրեք «SET» կամ «NEXT».
Select a forced air temperature.
Set Cook Time
NEXT
Վերադառնալ նախորդ էկրան.
Կտտացրեք:
Forced Air
COOKING
INSTRUCTION:
For cooking dierent foods that
require the same cooking
temperature on several shelves
(maximum three) at the same
DE L AY
time. This function can be used
STA RT
Set Cook Time
NEXT
ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Սարքավորումն առաջին անգամ միացնելիս, անհրաժեշտ է
իրականացնել դրա կարգավորումները:
Պարամետրերը կարող եք հետագայում փոխել` սեղմելով
«Tools» ցանկ մուտք գործելու համար:
1. ԸՆՏՐԵԼ ԼԵԶՈՒՆ
Դուք պետք է սահմանեք լեզուն և ժամանակը, երբ
սարքավորումն առաջին անգամ եք միացնում.
• Առկա լեզուների ցանկը թերթելու համար, սահեցրեք
էկրանի վրայով:
• Կտտացրեք Ձեզ անհրաժեշտ լեզուն:
Կտտացնելովդուք կվերադառնաք նախորդ էկրան:
2. ԸՆՏՐԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՌԵԺԻՄ
Լեզուն ընտրելուց հետո, էկրանը Ձեզ կհուշի ընտրել
«STORE DEMO» (օգտակար մանրածախ առևտրի համար,
ցուցադրման նպատակով միայն) կամ շարունակել «NEXT»`
կտտացնելով:
3. ԿԱՐԳԱՎՈՐԵԼ WIFI-Ը
The 6th Sense գործառույթը Ձեզ թույլ կտա
հեռակառավարել գազօջախը` հեռախոսի միջոցով:
Սարքավորումը հեռակա կարգով վերահսկելու համար,
անհրաժեշտ է նախապես հաջողությամբ ավարտել կապի
միացման գործընթացը: Այս գործընթացը անհրաժեշտ է Ձեր
սարքավորումը գրանցելու և Ձեր տան ցանցին միանալու
համար:
• Կտտացրեք «SETUP NOW»`միացման գործընթացը
շարունակելու համար:
Հակառակ դեպքում, կտտացրեք «SKIP» -ը`սարքավորումը
հետագայում միացնելու համար:
ԻՆՉՊԵՍ ՄԻԱՑՆԵԼ ԿԱՊԸ
Այս հատկությունն օգտագործելու համար Ձեզ անհրաժեշտ
է. Սմարթֆոն կամ պլանշետ և ինտերնետին միացած անլար
երթուղիչ: Խնդրում ենք օգտագործել Ձեր խելացի սարքը`
ստուգելու արդյոք Ձեր տան անլար ցանցի ազդանշանը
բավականին ուժեղ է սարքավորմանը հասնելու համար:
Նվազագույն պահանջներ:
Խելացի սարք. Անդրոիդ 1280x720 (կամ ավելի բարձր) էկրանով
կամ iOS:
Հավելվածի պահուստում տես հավելվածի համատեղելիությունը
Android կամ iOS տարբերակների հետ:
Անլար երթուղիչ. 2.4Ghz WiFi b/g/n.
1. Բեռնեք 6
th
Sense հավելվածը:
Ձեր սարքի միացման առաջին քայլը Ձեր բջջայինում
հավելվածի բեռնումն է: 6
th
Sense հավելվածը Ձեզ
կուղղորդի կատարել այստեղ նշված բոլոր քայլերը: Կարող
եք բեռնել 6
th
Sense հավելվածը iTunes Store-ից կամ
Google Play Store-ից:
4
2. Ստեղծեք հաշիվ
Եթե դեռ չունեք հաշիվ, ապա անհրաժեշտ է ստեղծել այն: Դա
թույլ կտա Ձեզ սարքը միացնել ցանցին, ինչպես նաև դիտել
և հեռակա կարգով կառավարել դրանք:
3. Գրանցեք Ձեր սարքը
Հետևեք հավելվածում նշված հրահանգներին` սարքը
գրանցելու համար: Գրանցման գործընթացն ավարելու համար
Ձեզ անհրաժեշտ է Ձեր խելացի սարքի նույնականացման
համարը: Համարը կարող եք գտնել ապրանքին կից
նույնականացման տախտակի վրա:
Եթե Ձեր երթուղիչն աշխատումէ WPS 2.0-ով (կամ ավելի
բարձր), ընտրեք «MANUALLY», ապա սեղմեք «WPS
Setup»: Սեղմեք WPS կոճակը Ձեր անլար երթուղիչի վրա`
երկու սարքերի միջև կապ հաստատելու համար:
Անհրաժեշտության դեպքում, կարող եք սարքը միացնել նաև
ձեռքով`օգտագործելով «Search for a network»:
Սարքի նույնականացման կոդն օգտագործվում է խելացի սարքը Ձեր
սարքի հետ սինխրոնացնելու համար:
MAC հասցեն ցուցադրվում է WiFi մոդուլի համար:
Միացման գործընթացն անհրաժեշտ կլինի կրկնել այն
դեպքում, եթե փոխեք Ձեր երթուղիչի պարամետրերը (օրինակ`
ցանցի անունը կամ գաղտնաբառը կամ տվյալների աղբյուրը):
HY
. ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ԱՄՍԱԹՎԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Գազօջախը միացնելով Ձեր տնային ցանցին` ավտոմատ
կերպով կսահմանվեն ժամանակը և ամսաթիվը: Հակառակ
դեպքում, դրանք պետք է սահմանել ձեռքով
• Ժամանակը սահմանելու համար կտտացրեք
համապատասխան թվերը:
• Հաստատելու համար սեղմեք «SET»:
Ժամանակը սահմանելուց հետո անհրաժեշտ է սահմանել
ամսաթիվը
• Ամսաթիվը սահմանելու համար կտտացրեք
համապատասխան թվերին:
• Հաստատելու համար սեղմեք «SET»:
4. ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՈՒՄԸ
Գազօջախը ծրագրավորված է սպառել էլեկտրաէներգիայի այն
մակարդակը, որը համատեղելի է տնային ցանցի հետ և 3
կՎտ-ից ավելի է (16 ամպեր): Եթե Ձեր տան հոսանքն ավելի
թույլ է, ապա Ձեզ հարկավոր է նվազեցնել այդ միջակայքը (13
ամպեր):
• Հզորությունն ընտրելու համար սեղմեք աջ կողմում
գտնվող միջակայքը:
• Սեղմեք «OKAY» սկզբնական կարգավորումն ավարտելու
համար:
5. ԳԱԶՕՋԱԽԻ ՏԱՔԱՑՈՒՄ
Նոր գազօջախից կարող է հոտ գալ, որը մնացել է
արտադրությունից հետո. սա միանգամայն նորմալ է:
Նախքան մթերքը պատրաստելը, խորհուրդ է տրվում
գազօջախը դատարկ վիճակում նախապես տաքացնել`
հնարավոր հոտերը հեռացնելու համար:
Գազօջախից հեռացրեք պաշտպանիչ ստվարաթուղթը,
թափանցիկ ժապավենը կամ դրա ներսում գտնվող ցանկացած
պարագա: Գազօջախը մոտավորապես տաքացրեք մեկ ժամով
մինչև 200 °C:
Խորհուրդ է տրվում սենյակն օդափոխել այս սարքավորումն առաջին
անգամ օգտագործելուց հետո:
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
1. ԸՆՏՐԵԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
• Գազօջախը միացնելու համար, սեղմեք կամ
կտտացրեք էկրանի վրա ցանկացած տեղ:
Էկրանը Ձեզ հնարավորություն է տալիս ընտրել Manual և
th
6
Sense գործառույթների միջև:
• Կտտացրեք Ձեզ անհրաժեշտ հիմնական գործառույթի վրա`
համապատասխան մենյու մուտք գործելու համար:
• Ցանկում որոնում կատարելու համար թերթեք վերև կամ
ներքև:
• Գործառույթն ընտրելու համար կտտացրեք դրա վրա:
2. ՍԱՀՄԱՆԵԼ ՁԵՌՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ
ԳՈԾԱՌՈՒՅԹՆԵՐ
Ձեզ անհրաժեշտ գործառույթը ընտրելուց հետո դուք կարող
եք կարգավորել վերջինիս գործողությունները: Էկրանին
կհայտվեն այն կարգավորումները, որոնք կարող եք փոխել:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ / ԳՐԻԼԻ ՄԱԿԱՐԴԱԿ
• Թերթեք Ձեզ առաջարկվող միջակայքերը և ընտրեք Ձեզ
անհրաժեշտը:
Եթե գործառույթը թույլ է տալիս, ապա կարող եք կտտացնել
նախապես տաքացման գործընթացն ակտիվացնելու
համար:
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Պետք չէ պատրաստման ժամանակ նշանակել, եթե
ցանկանում եք պատրաստել ձեռքով: Եթե ժամանակային
ռեժիմ է սահմանված, ապա գազօջախը կպատրաստի Ձեր
ընտրած տևողությամբ: Պատրաստման ժամանակի վերջում
գործընթացը դադարեցվում է ավտոմատ կերպով:
• Տևողությունը սահմանելու համար, սեղմեք «Set Cook
Time»:
• Ձեզ անհրաժեշտ պատրաստման ժամանակը սահմանելու
համար կտտացրեք համապատասխան թվերը:
• Հաստատելու համար սեղմեք «SET»:
Պատրաստման ընթացքում սահմանված ժամանակը չեղարկելու,
ինչպես նաև դրա ավարտը ձեռքով կառավարելու համար, սեղմեք
տևողության միջակայքը, իսկ հետո ընտրեք «STOP»:
5
3. 6th SENSE ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
6th Sense գործառույթները Ձեզ հնարավորություն են
տալիս պատրաստել բազմազան ուտեստներ` ընտրելով
ցանկում ներկայացվածներից: Լավագույն արդյունքի
հասնելու համար, պատրաստման շատ պարամետրեր
սարքավորումն է ընտրում:
• Ցանկից ընտրեք բաղադրատոմսը:
Գործառույթները ցուցադրվում են ըստ մթերքի կատեգորիաների`
th
SENSE FOOD» մենյուից (տես համապատասխան
«6
աղյուսակը), ինչպես նաև ըստ բաղադրատոմսի
առանձնահատկությունների` «LIFESTYLE» մենյուից:
• Գործառույթն ընտրելուց հետո, լավագույն արդունքի
հասնելու համար պարզապես նշեք մթերքի բնութագիրը
(քանակ, քաշ և այլն), որը ցանկանում եք պատրաստել:
4. ՍԱՀՄԱՆԵԼ ՄԵԿՆԱՐԿԻ / ԱՎԱՐՏԻ ԺԱՄԻ
ՀԵՏԱՁԳՈՒՄ
Նախքան գործառույթը մեկնարկելը, դուք կարող եք հետաձգել
պատրաստման գործընթացը: Գործառույթը կմեկնարկի կամ
կավարտվի նախապես ընտրված ժամանակին:
• Սեղմեք «DELAY»` Ձեզ անհրաժեշտ մեկնարկի կամ
ավարտի ժամանակը սահմանելու համար:
• Ձեզ անհրաժեշտ հետաձգված ժամանակը սահմանելուց
հետո, սեղմեք «START DELAY» սպասման ժամանակը
մեկնարկելու համար:
• Դրեք մթերքը գազօջախի մեջ և փակեք դուռը.
Գործառույթն ավտոմատ կերպով կմեկնարկի` հաշվարկած
ժամանակից սկսած:
Հետաձգված պատրաստման մեկնարկի ժամանակը ծրագրավորելիս`
գազօջախի նախապես տաքացման փուլը միշտ ապաակտիվանում է:
Գազօջախն աստիճանաբար կհասնի Ձեր նախընտրած
ջերմաստիճանին, ինչը նշանակում է, որ պատրաստման ժամանակը
կլինի մի փոքր ավելի երկար, քան նշված է պատրաստման
աղյուսակում:
• Գործառույթն անմիջապես ակտիվացնելու և
ծրագրավորված հետաձգման տևողության չեղարկելու
համար, սեղմեք
:
5. ՄԵԿՆԱՐԿԵԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
• Պարամետրերը կարգավորելուց հետո, սեղմեք «START»
գործառույթն ակտիվացնելու համար:
Եթե գազօջախը տաք է, իսկ գործառույթը պահանջում է հատուկ
առավելագույն ջերմաստիճան, ապա էկրանին կցուցադրվի
հաղորդագրություն: Ցանկացած ժամանակ պատրաստման
ընթացքում կարող եք փոխել սահմանված միջակայքերը` սեղմելով
այն միջակայքին, որը ցանկանում եք փոխել:
• Սեղմեք ցանկացած ժամանակ ակտիվ գործառույթը
կանգնեցնելու համար:
6. PREHEATING (ՆԱԽԱՊԵՍ ՏԱՔԱՑՈՒՄ)
Եթե նախկինում ակտիվացրել եք, ապա գործառույթը
սկսելուն պես էկրանին կցուցադրվի նախապես տաքացման
փուլի կարգավիճակը: Այս փուլն ավարտվելուն պես հնչում է
ձայնային ազդանշան և էկրանը ցույց է տալիս, որ գազօջախը
հասել է սահմանված ջերմաստիճանին:
• Բացեք դուռը
• Դրեք մթերքը գազօջախի մեջ:
• Փակեք դուռը և սեղմեք «DONE»` պատրաստման
գործընթացը սկսելու համար:
Մթերքը գազօջախում դնելը, նախքան նախապես տաքացման
գործընթացի ավարտը, կարող է բացասական ազդեցություն
ունենալ պատրաստման վերջնական արդյունքի վրա: Եթե նախապես
տաքացման փուլում դուռը բացեք, այն կկանգնի: Պատրաստման
ժամանակը չի ներառում նախապես տաքացման փուլը:
7. ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Որոշ 6th Sense-ով պատրաստման բաղադրատոմսերի
դեպքում անհրաժեշտ է մթերքը շրջել կամ խառնել
պատրաստման ընթացքում: Կհնչի ձայնային ազդանշան և
էկրանին կցուցադրվի կատարվելիք գործողությունը:
• Բացեք դուռը
• Կատարեք էկրանին ցուցադրված գործողությունը:
• Փակեք դուռը, հետո սեղմեք «DONE»` պատրաստման
գործընթացը նորից սկսելու համար:
Նախքան պատրաստման գործընթացի ավարտը, գազօջախը
նույն ձևով Ձեզ կհուշի ստուգել մթերքը:
Կհնչի ձայնային ազդանշան և էկրանին կցուցադրվի
կատարվելիք գործողությունը:
• Ստուգեք մթերքը:
• Փակեք դուռը, հետո սեղմեք «DONE»` պատրաստման
գործընթացը նորից սկսելու համար:
8. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՎԱՐՏ
Կհնչի ձայնային ազդանշան, իսկ էկրանը ցույց կտա,
որ պատրաստման գործընթացն ավարտված է: Որոշ
գործառույթների դեպքում, երբ պատրաստման գործընթացն
ավարտվում է, դուք կարող եք լրացուցիչ կարմրացնել
պատրաստվող ուտեստը, երկարացնել պատրաստման
ժամանակը կամ պահպանել այդ գործառույթը, որպես
նախընտրելի:
• Սեղմեք
, որպես նախընտրելի պահպանելու համար:
• Ընտրեք «Extra Browning»` 5 րոպեանոց
կարմրացնելու փուլը մեկնարկելու համար:
• Սեղմեք
պատրաստման գործընթացի երկարացումը
պահպանելու համար:
9. FAVORITES (ՆԱԽԸՆՏՐԵԼԻՆԵՐ)
Նախընտրելիներ հատկանիշը պահպանում է գազօջախի
պարամետրերը Ձեր նախընտրած բաղադրատոմսի համար:
Գազօջախն ավտոմատ կերպով ճանաչում է ամենաշատ
օգտագործված գործառույթները: Մի քանի անգամ օգտագործելուց
հետո Ձեզ կտրվի հուշում` գործառույթ ավելացնել
նախընտրելիների մեջ:
ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Գործառույթն ավարտվելուն պես, սեղմեք որպես
նախընտրելի պահպանելու համար: Սա հնարավորություն կտա
Ձեզ հետագայում այն ավելի արագ օգտագործել` պահպանելով
նույն պարամետրերը:Էկրանը թույլ է տալիս պահպանել
գործառույթը` ցույց տալով մինչեւ 4 սիրելի ուտեստ, ներառյալ
նախաճաշ, ճաշ, թեթև նախաճաշիկ և ընթրիք:
• Սեղմեք պատկերակին` առնվազն մեկն ընտրելու համար:
• Սեղմեք «SAVE AS FAVORITE» գործառույթը
պահպանելու համար:
ԱՐԴԵՆ ՊԱՀՊԱՆՎԱԾ
Նախընտրելի մենյուն դիտելու համար, սեղմեք
. գործառույթները կբաժանվեն ըստ տարբեր ուտելիքների
համար սահմանված ժամանակի և կլինեն որոշ առաջարկներ:
• Սեղմեք ուտեստի պատկերակին` համապատասխան ցանկը
դիտելու համար
6
Loading...
+ 12 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.