WHIRLPOOL BSNF 9152 W Health Safety & Environmental [hy]

Առողջություն և անվտանգություն, տեղադրման ուղեցույց
HY
ՀԱՅԵՐԵՆ
Առողջության և անվտանգության ուղեցույց 3 Տեղադրման ուղեցույց 6
HY
ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ և ԴԻՏԱՐԿԵԼ Նախքան սարքավորումն
օգտագործելը ուշադիր կարդացեք անվտանգության ցուցումները: Պահեք դրանք ձեռքի տակ հետագա օգտագործման համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Այս սարքավորումը նախատեսված է
բացառապես տնային օգտագօրծման համար այլ ոչ թե պրոֆեսիոնալ օգտագործման: Չի կարելի սարքն օգտագործել դրսում: Չի կարելի պահել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր, ինչպիսիք են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել կամ օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ քանի որ հրդեհ կարող է բռնկվել, եթե սարքավորումը պատահաբար միացված լինի: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Այս սարքավորումը նախատեսված չէ արտաքին ժամանակաչափի կամ հեռակառավարվող համակարգի միջոցով շահագործելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք են` – խանութները, գրասենյակները և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքները, – գյուղատնտեսական տները և հյուրանոցներից, մոթելներից և այլ բնակելի միջավայրերից օգտվող հաճախորդները, – անկողնային նախաճաշի համար նախատեսված միջավայրերը, – սննդի կամ նմանատիպ ոչ մեծածախ միջավայրերը: Սարքավորման ներսում գտնվող լամպը հատուկ նախագծված է կենցաղային տեխնիկայի համար և հարմար չէ սենյակի ընդհանուր լուսավորման համար (ԵՀ Կանոն 244/2009) Սարքավորումը նախատեսված է շահագործել այն վայրերում, որտեղ ջերմաստիճանը գալիս է հետևյալ տիրույթներից ըստ գնահատման սանդղակի վրա նշված կլիմայական դասի: Սարքը չի կարող աշխատել, եթե այն երկար ժամանակ մնացել է տվյալ տիրույթում չնախատեսված ջերմաստիճանի ներքո: Կլիմայական դաս, միջավայրի ջերմաստիճանը (°C) SN 10-ից 32 N 16-ից 32 ST 16-ից 38 T 16-ից 43 Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ-ներ: Սառեցման նյութը պարունակում է R600a (HC): Մեթիլպրոպան պարունակող սարքեր (R600a). Մեթիլպրոպանը բնական գազ է առանց շրջակա միջավայրի ազդեցության, բայց դյուրավառ է: Հետևաբար համոզվեք, որ սառեցնող նյութի խողովակները վնասված չեն: Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի խողովակները վնասվելու դեպքում դատարկեք սառեցնող նյութը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել սարքի սառեցնող նյութի խողովակները: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար նախատեսված սարքի բաց հատվածները զերծ պահել խոչընդոտներից: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ սառեցման գործընթացն արագացնելու համար, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն արտադրողի կողմից: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել կամ տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման խցիկում, եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված տիպի սարքեր չեն: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց պատրաստիչները կամ ջրի դիսպենսերները, եթե ուղիղ միացված չեն ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն խմելու ջրով: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ սառույց պատրաստիչները կամ ջրի դիսպենսերները պետք է միացնել միայն խմելու ջրին, հիմնական ջրի ճնշմանը 0,17 և 0,81 ՄՊա-ի սահմաններում (1,7 և 8,1 բար): Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ թունավոր) բեկորները (որոշ մոդելներում): Չի կարելի ուտել սառցե խորանարդիկներն անմիջապես սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք կարող են սառը այրվածքներ առաջացնել: Այն արտադրանքները, որոնք ունեն օդազտիչներ օդափոխության համակարգում, զտիչները պետք է միշտ իրենց դիրքում լինեն երբ սառնարանն աշխատում է: Չի կարելի հեղուկով լցված ապակե տարաներ պահել սառցարանում քանի որ դրանք կարող են կոտրվել: Չի կարելի խոչընդոտել հովացման համակարգին (եթե առկա է) որևէ սնունդով: Սնունդը դնելուց հետո ստուգեք արդյոք բոլոր հատվածները պատշաճ կերպով փակվեցին, հատկապես սառցարանի դուռը Վնասված խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել: Սառնարանի խցիկն օգտագործեք միայն թարմ մթերք պահելու համար, իսկ սառցարանի խցիկը միայն սառեցված
3
Loading...
+ 5 hidden pages