ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Կարևոր է կարդալ և դիտարկել
Նախքան սարքավորումն օգտագործելը ուշադիր կարդացեք
անվտանգության ցուցումները:
Պահեք դրանք ձեռքի տակ հետագա օգտագործման համար:
Այս ցուցումները կարող եք նաև գտնել վեբ կայքում`
docs.kichenaid.eu
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր
անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել
ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության
ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և
վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան)
պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել:
8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի
վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի
հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում:
Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և
պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորումը նախատեսված չէ օգտագործել
արտաքին ժամանակաչափի կամ առանձին հեռակառավարվող
համակարգով:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական օգտագործման
համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
Սարքի մեջ պայթուցիկ կամ բռնկվող նյութեր, ինչպիսիք են աերոզոլի
բանկաները մի պահեք և մոտակայքում մի դրեք կամ օգտագործեք գազ
կամ այլ բոցավառվող նյութեր՝ հրդեհ կարող է բռնկվել, եթե սարքը
անսպասելիորեն միանա:
Սարքի վահանակին ամրացված բռնակին ծանր ոչինչ չի թույլատրվում
կախել(եթե առկա է):
3
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք. կա
վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք
պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության
դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները
պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի
վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման
վայրից: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է
համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների
դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Տեղադրելուց հետո,
փաթեթավորման նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և
այլն) պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին.
Կա շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է
միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն:
Ակտիվացրեք սարքավորումը միայն երբ տեղադրումն ավարտել եք:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի աղբյուրից` հանելով
խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված
է վարդակի վերին մասում` էլեկտրագծերի անցկացման կանոնների
համաձայն, ինչպես նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն
ազգային անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ
կամ ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի
լինեն օգտագործողին տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել
սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ եք: Չի կարելի
սարքավորումը շահագործել, եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված
են, պատշաճ կերպով չի աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման հաղորդալարը վնասված է, ապա այն
պետք է փոխարինել նմանատիպ լարով`արտադրողի կամ որակավորված
անձանց կողմից` վտանգից խուսափելու համար - կա էլեկտրահարվելու
վտանգ:
4
Մաքրում և սպասարկում
: Ստուգեք` արդյոք սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից,
նախքան սպասարկման որևէ գործողություն իրականացնելը. Երբեք չօգտագործել
գոլորշիով մաքրող սարքեր - կա էլեկտրահարվելու հավանականություն:
Պահպանել միջավայրը
Փաթեթավորման նյութերի հեռացում
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով
: Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
Կենցաղային տեխնիկայի հեռացում
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից:
Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ
ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր տեղամասի
կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից
գնել եք սարքավորումը:
Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական
և Էլեկտրոնային Սարքավորումներ:
Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած
կլինեք կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս որ այն
չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան
կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
5