ԿԱՐևՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ 4
Պահպանել միջավայրը 9
Տեղադրում 9
Սարքավորման տեղադրում 9
Նախքան միացնելը 10
Միացնելուց հետո 10
Պարագաներ 11
Մեկնարկային պաշտպանություն 12
“Doneness” (auto functions only) «Լավ պատրաստված»
(միայն ավտոմատ գործառույթների դեպքում) 13
Հաղորդագրություններ 13
Cooling down (Սառեցում) 14
Shortcuts (Դյուրանցումներ) 14
ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ 15
Կարգավորումների փոխում 15
Խոհանոցի ժամանակաչափ 18
Պատրաստում և նորից տաքացում` միկրոալիքներով 19
Հզորության մակարդակ 19
Jet start 20
Grill (Խորովելու ցանց) 21
Grill combi (Գրիլ կոմբի) 22
Sensor reheat (Տաքացման սենսոր) 23
Manual defrost (Ձեռքով հալեցում) 24
Jet defrost 24
Sensor steam (Գոլորշու սենսոր) 26
Recipes (Բաղադրատոմսեր) 27
Պահպանում և մաքրում 30
Ջերմության ստուգման տվյալներ 31
Տեխնիկական մասնագիր 31
Երաշխավորված օգտագործում և խորհուրդներ 32
Անսարքությունների ուղեցույց 33
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոն 33
Կենցաղային տեխնիկայի դեն նետումը (հեռացումը) 33
Այս ցուցումները կարող եք նաև գտնել վեբ կայքում` : docs.kitchenaid.eu
ԿԱՐևՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
Այս ձեռնարկը և սարքն ինքնին տրամադրում են կարևոր անվտանգության զգուշացումներ,
բոլոր ժամանակներում կարդալու և դիտարկելու համար.
Սա վտանգի նշանն է, որը կապված է անվտանգության հետ` զգոն պահելով
օգտագործողներին պոտենցիալ ռիսկերի նկատմամբ: Բոլոր անվտանգության
նախազգուշացումներին հաջորդում է վտանգի նշանը և հաղորդագրություն,
որոնք ցուցադրվում են այստեղ.
ՎՏԱՆԳ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե
չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք:
Ցույց է տալիս վտանգավոր իրավիճակ, որից եթե
չխուսափեք լուրջ վնասվածք կստանաք:
Բոլոր անվտանգության նախազգուշացումները տրամադրում են
առկա պոտենցիալ ռիսկի վերաբերյալ հատուկ մանրամասներ և
ցույց են տալիս, թե ինչպես նվազեցնել վնասվածք ստանալու
կամ էլեկտրահարվելու ռիսկը, որը կարող է առաջանալ
սարքավորման ոչ պատշաճ օգտագործումից:
Մանրամասն դիտարկեք հետևյալ ցուցումները.
• Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ փաթեթավորումից
հանելու և տեղադրման գործողություններն իրականացնելու
համար:
• Սարքավորումը պետք է անջատված լինի հոսանքի
մատակարարումից` նախքան տեղադրման որևէ աշխատանք
իրականացնելը:
• Տեղադրումը և պահպանումը պետք է իրականացվի
որակավորված տեխնիկի կողմից` արտադրողի ցուցումների և
տեղի անվտանգության կանոնների համաձայն: Չի կարելի
վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ
արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
4
• Հոսանքի մալուխների փոխարինումը պետք է իրականացվի
միացնելու համար, հոսանքի մալուխը պետք է բավականաչափ
երկար լինի, որպեսզի սարքավորումը միանա:
• Տեղադրման ընթացիկ անվտանգության կանոնակարգերին
համապատասխանելու համար, անհրաժեշտ է օգտագործել
մինիմում 3 մմ շփման բացով միաբևեռ անջատիչ:
• Չի կարելի օգտագործել բազմաթիվ ադապտերներ, եթե
սարքավորմանը կցված է խրոցակ:
• Չի կարելի օգտագործել երկարացման լարեր:
• Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը:
• Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն
օգտագործողին տեղադրելուց հետո:
• Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և
չի կարելի այն շահագործել երբ ոտաբոբիկ եք:
• Այս սարքավորումը նախատեսված է բացառապես տնային
օգտագործման և մթերք պատրաստելու համար: Այլ
օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել սենյակները
կամ օգտագործել դրսում): Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում ոչ պատշաճ օգտագործման
կամ վերահսկողության սխալ նշանակման համար:
• Այս սարքավորումը նախատեսված է օգտագործվելու, որպես
ներկառուցվող սարքավորում: Այն չի կարելի օգտագործել
ազատ դրված վիճակում:
• Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են
օգտագործման ժամանակ: Պետք է անել այնպես, որպեսզի
խուսափեք տաքացած մասերին դիպչելուց:
5
• Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան)
պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել:
• 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք
ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր
կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի
պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց
տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե
ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք
է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
• Չի կարելի դիպչել սարքավորման տաք էլեմենտներին կամ
ներքին մակերեսներին` օգտագործման ընթացքում կամ դրանից
հետո. կա այրվածք ստանալու հավանականություն: Չի կարելի
թույլ տալ որ սարքավորմանը դիպչի կտոր կամ այլ դյուրավառ
նյութեր մինչև բոլոր բաղադրիչների ամբողջությամբ սառելը:
• Եփելու վերջում զգուշորեն բացեք սարքավորման դուռը,
թողնելով որպեսզի տաք օդը կամ գոլորշին աստիճանաբար
դուրս գան նախքան վառարան մուտք գործելը: Չի կարելի
խոչընդոտել օդի համար նախատեսված բացվածքներին:
• Օգտագործեք վառարանի համար նախատեսված ձեռնոցներ`
թավաները և մյուս պարագաները հանելու համար` չդիպչելով
տաքացած մասերին:
• Չի կարելի դնել դյուրավառ նյութեր սարքավորման մեջ կամ
դրա կողքին: մոտ, քանի որ հրդեհ կարող է բռնկվել, եթե
սարքավորումը պատահաբար միացած լինի:
• Միկրոալիքային վառարանի մեջ չի կարելի տաքացնել
օդակայուն, փակ տարաներ: Այդպես ճնշումը մեծանում է և
կարող է պայթել, կամ կարող եք վնասվածք ստանալ այն
բացելու ժամանակ:
• Չի կարելի միկրոալիքային վառարանն օգտագործել
6
գործվածքներ, թուղթ, համեմունքներ, դեղաբույսեր, փայտ,
ծաղիկներ, մրգեր կամ այլ դյուրավառ նյութեր չորացնելու
համար: Դրանից կարող է հրդեհ առաջանալ:
• Չի կարելի սարքավորումը թողնել առանց հսկողության,
հատկապես` պատրաստելու ընթացքում թուղթ, պլաստմասե
կամ այլ դյուրավառ նյութեր օգտագործելիս: Թուղթը կարող է
ածխանալ կամ այրվել, իսկ պլատմասե մասերը կարող են
հալվել մթերքը տաքացնելիս:
• Օգտագործեք միայն միկրոալիքային վառարանի համար
նախատեսված տարաներ:
• Հեղուկի գերտաքացումը եռման կետից այն կողմ, կարող է
լինել առանց հեղուկի բարձրացման: Դա կարող է հանգեցնել
հեղուկի հանկարծակի եռալուն և թափվելուն:
• Չի կարելի միկրոալիքային վառարանն օգտագործել մթերքը
տապակելու համար, քանի որ ձեթի ջերմաստիճանն այդպես չի
կարող վերահսկվել:
• Մանկական սնունդը կամ ըմպելիքը կերակրման շշի կամ
մանկական սննդի բանկայի մեջ տաքացնելուց հետո միշտ
խառնեք և ստուգեք ջերմաստիճանը` նախքան կերակրելը:
Համոզվեք, որ կափարիչն ու ծծակը հեռացվել են նախքան
տաքացնելը:
• Եթե մթերքի պատրաստման ժամանակ օգտագործում եք
ալկոհոլային խմիչքներ (օր.` ռոմ, կոնյակ, գինի), հիշեք որ
բարձր ջերմաստիճանի ժամանակ ալկոհոլը ցնդում է:
Արդյունքում կա ռիսկ, որ ալկոհոլից առաջացած գոլորշուց
կարող է կրակ բռնկվել, եթե այն շփվի էլեկտրական ջեռուցման
տարրի հետ:
• Չի կարելի միկրոալիքային վառարանն օգտագործել
ամբողջական ձու եփելու կամ տաքացնելու համար, քանի որ
դրանք կարող են պայթել, նույնիսկ եթե տաքացնելու
գործընթացն ավարտված է:
7
• Եթե նկատում եք, որ ինչ-որ բան է վառվում կամ ծխում
սարքավորման ներսում կամ դրսում, ապա փակ պահեք դուռը և
անջատեք այն: Անջատեք հոսանքի լարը կամ փակեք հոսանքի
ապահովիչները:
• Չի կարելի մթերքը չափից շատ եփել: Դրանից կարող է հրդեհ
առաջանալ:
• Մաքրման գործընթացը պահանջվող պահպանման միակ ձևն է:
Սարքավորումը մաքուր չպահելու դեպքում կարող է վնասվել
մակերեսը, որն էլ բացասաբար կազդի սարքավորման
պիտանելիության վրա և հնարավոր է վտանգավոր իրավիճակ
ստեղծի:
• Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
• Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր
ծայրով մետաղյա քերիչներ սարքավորման դռան ապակին
մաքրելու համար, քանի որ դրանք կարող են քերծել մակերեսը,
որի հետևանքով ապակին կարող է կոտրվել:
• Այս սարքավորման մեջ չի կարելի օգտագործել քայքայիչ
քիմիական նյութեր կամ գոլորշիներ:
• Այս տիպի սարքավորումը հատուկ նախատեսված է մթերք
տաքացնելու կամ պատրաստելու համար: Այն նախատեսված չէ
արդյունաբերական կամ լաբորատոր օգտագործման համար:
• Չի կարելի կազմը հանել: Դռան պլոմբը և դրա տարածքներն
անհրաժեշտ է պարբերաբար ստուգել, որպեսզի տեսնեք,
արդյոք դրանք վնասված չեն: Եթե այդ տարածքները վնասված
են, ապա սարքավորումը չպետք է շահագործել, մինչև այն
չվերանորոգվի բանիմաց տեխնիկի կողմից:
• Սպասարկումը պետք է իրականացվի միայն բանիմաց տեխնիկի
կողմից: Մեկ այլ անձի համար, ով փորձ չունի, նմանատիպ
գործողությունը կարող է վտանգավոր լինել, քանի որ այն իր
մեջ ներառում է միկրալիքային էներգիայից պաշտպանող
կազմի հեռացումը:
8
Պահպանել միջավայրը
Փաթեթավորման նյութերի հեռացում
• Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման
ենթակա է և նշված է այդ նշանով (
• Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել
պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական
կանոններին համապատասխան:
Էներգախնայողության խորհուրդներ
• Նախապես տաքացրեք միկրոալիքային վառարանը միայն
այն դեպքում, եթե նշված է պատրաստաման
աղյուսակում կամ Ձեր բաղադրատոմսի մեջ:
• Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալապատ թխող
կաղապարներ, քանի որ դրանք տաքությունն ավելի լավ
են կլանում:
)
Տեղադրում
Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո,
համոզվեք, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ և
դուռն էլ ճիշտ է փակվում:
Խնդիրների դեպքում` կապ հաստատեք մատակարարի կամ
Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման
Ծառայության հետ:
Արտադրանքի դեն նետումը
• Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական
հրահանգի 2012/19/ԵՄ, Թափոնների էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումներ:
• Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել է պատշաճ
կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու հնարավոր
բացասական հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա, որը կարող է առաջանալ
տվյալ արտադրանքի ոչ պատշաճ աղբահանության
արդյունքում:
• Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված
նշանը
որպես կենցաղային աղբ, այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է
էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
Տեղադրելու ժամանակ վնաս պատճառելուց խուսափելու
համար չի կարելի հեռացնել դրա փրփրապոլիստիրոլե
հիմքը, այլ միայն տեղադրելու ժամանակ:
ցույց է տալիս որ այն չպետք է հեռացվի
Սարքավորման տեղադրում
Սարքավորումը տեղադրելիս` հետևեք տեղադրման
առանձին ցուցումներին:
9
Նախքան միացնելը
Ստուգեք` արդյոք տեխնիկական տվյալների վրայի լարումը
համապատասխանում է Ձեր տան հոսանքի լարմանը:
Չի կարելի միկրոալիքային վառարանի խոռոչի պատից
հեռացնել ներթող միկրոալիքից պաշտպանող
սկավառակները: Դրանք կանխում են, որպեսզի միկրալիքի
ներթող գծերի մեջ յուղի և մթերքի մասնիկներ չմտնեն:
Ստուգեք` արդյոք միկրոալիքային վառարանի խոռոչը
դատարկ է, նախքան տեղադրելը:
Ստուգեք` արդյոք սարքավորումը վնասված չէ: Ստուգեք`
արդյոք միկրոալիքային վառարանի դուռն ամուր է
փակվում, իսկ ներքին դռան պլոմբը վնասված չէ:
Դատարկեք միկրոալիքային վառարանը և ներսի հատվածը
մաքրեք փափուկ խոնավ կտորով:
Մի օգտագործեք այս սարքավորումը, եթե այն ունի
վնասված լար, պատշաճ կերպով չի աշխատում, ունի մեկ
այլ վնասվածք կամ ընկել է: Չի կարելի լարն ընկղմել ջրի
մեջ: Անհրաժեշտ է լարը հեռու պահել տաք
մակերեսներից:
Դրանից կարող է էլեկտրահարում, կրակ կամ այլ վտանգ
առաջանալ:
Եթե հոսանքի մատակարարման լարը շատ կարճ է, ապա
էլեկտրիկը կարող է սարքավորման մոտ վարդակ
տեղադրել:
Գլխավոր էլեկտրամատակարարմանը միացնելու համար
հոսանքի մատակարարման լարը պետք է բավականաչափ
երկար լինի, որպեսզի սարքավորումը միանա:
Տեղադրման ընթացիկ անվտանգության կանոնակարգերին
համապատասխանելու համար, անհրաժեշտ է օգտագործել
մինիմում 3 մմ շփման բացով միաբևեռ անջատիչ:
Միացնելուց հետո
Սարքավորումը կարող եք շահագործել, միայն եթե
միկրոալիքային վառարանի դուռն ամուր փակ է:
Այս սարքի հողանցումը պարտադիր է: Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում մարդկանց,
կենդանիներին կամ առարկաներին հասցված վնասի
համար`սույն պահանջին չհետևելու դեպքում:
Արտադրողը պատասխանատու չէ այն խնդիրների համար,
որոնք առաջանում են օգտագործողի կողմից` այս
ցուցումներին չհետևելու դեպքում:
10
Պարագաներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ
Մի շարքպարագաներ կան վաճառքի: Նախքան գնելը
համոզվեք, որ դրանք նախատեսված են միկրոալիքային
վառարանում օգտագործելու համար:
Պատրաստելուց առաջ համոզվեք` արդյոք այն
պարագաները, որոնք օգտագործում եք, նախատեսված են
վառարանի համար և կարող են դրանց միջով
միկրոալիքներ անցնել:
Միկրոալիքային վառարանում մթերք կամ պարագաներ
դնելիս, համոզվեք`արդյոք դրանք շփման մեջ չեն մտնում
վառարանի ներքին հատվածների հետ:
Դա հատկապես կարևոր է մետաղ պարունակող կամ
մետաղական մասեր ունեցող պարագաների դեպքում:
Եթե մետաղ պարունակող պարագաները շփման մեջ են
մտնում վառարանի ներքին հատվածների հետ, երբ այն
շահագործվում է, ապա կայծեր կարող են առաջանալ և
վնասել վառարանը:
Նախքան վառարանը միացնելը մշտապես համոզվեք, որ
ապակե պտտվող ափսեն ազատ պտտվում է:
ԱՊԱԿԵ ՊՏՏՎՈՂ ԱՓՍԵԻ ՀԵՆԱՐԱՆ
Օգտագործեք ապակե պտտվող ափսեի
տակ գտնվող հենարանը: Ապակե
պտտվող ափսեի հենարանի վրա չի
թույլատրվում այլ պարագաներ դնել:
• Ապակե պտտվող ափսեի հենարանը
տեղադրեք վառարանի մեջ:
ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿ
Մթերք խորովելիս օգտագործեք վերին
ցանցե դարակը` գործառույթի հետ
միասին:
ՇՈԳԵԽԱՇԻՉ
Շոգեխաշիչի հետ մեկտեղ օգտագործեք
քամիչ` հետևյալ մթերքների դեպքում.
Ձուկ, բանջարեղեն և կարտոֆիլ:
Շոգեխաշիչի հետ մեկտեղ քամիչ
օգտագործելու կարիք չկա` հետևյալ
մթերքների դեպքում. բրինձ,
մակարոնեղեն և սպիտակ լոբի:
Շոգեխաշիչը դրեք ապակե պտտվող ափսեի վրա:
ԿԱՓԱՐԻՉ
Կափարիչն օգտագործվում է մթերքը
պատրաստելու ժամանակ ծածկելու և
միկրոալիքներով տաքացնելու ժամանակ
և օգնում է, որպեսզի մթերքը չսևանա,
պահպանի խոնավություն, ինչպես նաև
կրճատի անհրաժեշտ ժամանակը:
Կափարիչն օգտագործեք երկու
մակարդակներում օգտագործելու
համար:
ԱՊԱԿԵ ՊՏՏՎՈՂ ԱՓՍԵ
Ապակե պտտվող ափսեն օգտագործեք
պատրաստման բոլոր մեթոդների հետ:
Այն հավաքում է կաթող հեղուկը և
մթերքի մասնիկները, որոնք կարող են
կեղտոտել վառարանի ներքին
հատվածը:
• Ապակե պտտվող ափսեն դրեք հենարանի վրա:
11
Loading...
+ 25 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.