KITCHENAID KHGD4 60510 User Manual [hy]

AM
ARM
Ցուցումներ օգտագործման համար
Այս ցուցումները կարող եք գտնել նաև հետևյալ հղումով docs.kitchenaid.eu
Արտադրանքի նկարագրությունը և նշանները 4
Կառավարման նշաններ 4
Այրիչների օգտագործումը 4
Գործնական խորհուրդներ սալօջախի օգտագործման համար 5
Սալիկի և երկշերտ սալիկի հենակների դիրքավորում 5
Արանք` սալօջախի օդատարի կամ պահարանների միջև (մմ)6
Բոցամուղների աղյուսակ 6
Նախազգուշացումներ և առաջարկներ 7
Պահպանել միջավայրը 8
Էկո Նախագծի Հայտարարագիր 8
Տեղադրում 9
Գազի միացում 9
Էլեկտրամիացում 10
Տեղադրում 10
Փոխարկումը` մեկ այլ տիպի գազամատակարարման 11
Բոցամուղների փոխում 11
Բոցամուղների փոխումը` երկտակ այրիչի մեջ 12
Գազի փականների նվազագույն հոսքի մակարդակի կարգավորում 12
Մաքրում և պահպանում 13
Անսարքությունների ուղեցույց 14
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոն 14
Արտադրանքի նկարագրությունը և նշանները
1. Սալիկի շարժական հենակներ
2. Օժանդակ այրիչ
3. Կիսաարագ այրիչ
4. Կիսաարագ այրիչ
5. Պրոֆեսիոնալ երկշերտ այրիչ
6. Օժանդակ այրիչի կառավարման կոճակ
7. Կիսաարագ այրիչի կառավարման կոճակ
8. Պրոֆեսիոնալ երկշերտ այրիչի կառավարման կոճակ
9. Կիսաարագ այրիչի կառավարման կոճակ
Կառավարման նշաններ
Ստանդարտ այրիչներ Պրոֆեսիոնալ այրիչներ
Անջատում OFF
Առավելագույն կրակ Արտաքին օղակի առավելագույն կրակ/ներքին օղակի առավելագույն կրակ
Նվազագույն կրակ Ներքին օղակի առավելագույն կրակ/արտաքին օղակն անջատված է
Ներքին օղակի նվազագույն կրակ/արտաքին օղակն անջատված է
Ներքին օղակի նվազագույն կրակ/արտաքին օղակն անջատված է
Այրիչների օգտագործումը
Այրիչներից որևէ մեկը միացնելու համար.
1. Պտտեք համապատասխան կառավարման կոճակը` ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, մինչև ցուցիչը կանգնի առավելագույն կրակի նշանի վրա :
2. Սեղմեք կառավարման կոճակը` այրիչը վառելու համար:
3. Այրիչը վառվելուն պես` կառավարման կոճակը պահեք ներքև մոտավորապես 5 վայրկյան, որպեսզի անվտանգության ջերմային կցորդիչը, որը կցված է այրիչին, միանա: Ջերմային կցորդիչը կանջատի դեպի այրիչ գնացող գազի մատակարարումը, եթե պատահաբար կրակ դուրս տա (օր.` պայմանավորված է օդի ուժեղ արտահոսքով, գազի մատակարարման րոպեական ընդհատմամբ կամ հեղուկի թափվելով):
Պրոֆեսիոնալ այրիչը միացնելու համար.
1. Երկու օղակները միաժամանկ միացնելու համար`կառավարման կոճակը պտտեք ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ դեպի արտաքին
օղակի/ներքին օղակի առավելագույն կրակի նշանը, որպեսզի վառեք այրիչը:
2. Միայն ներքին օղակը վառ պահելու համար` սեղմեք կառավարման կոճակը և պտտեք այն սլաքի հակառակ ուղղությամբ դեպի ներքին օղակի առավելագույն կրակի/արտաքին կրակի անջատված նշանը:
Եթե այրիչը չի վառվում մոտավորապես 15 վայրկյանի ընթացքում, ապա անջատեք այրիչը և ստուգեք` արդյոք այրիչի կափարիչը և սալիկը ճիշտ են տեղադրված: Սպասեք առնվազն 1 րոպե, նախքան կրկին փորձելը:
Եթե կառավարման կոճակը թողնելուց հետո կրակը դուրս է գալիս, սա նշանակում է, որ ջերմային կցորդիչը չի միացել: Սպասեք առնվազն 1 րոպե, նախքան 1-ից մինչև 3 քայլերը կրկնելը:
4
Գործնական խորհուրդներ սալօջախի օգտագործման համար
Սալօջախը լավագույնս օգտագործելու համար, կարդացեք հետևյալ ցուցումները:
- Օգտագործեք այրիչի տրամագծին համապատասխան թավաներ (նայել այս էջի աղյուսակը)
- Օգտագործեք հարթ հատակով թավաներ, եթե չեք օգտագործում կաթսայի հենակը:
- Չի կարելի պատրաստելու ժամանակ ավելորդ քանակի ջուր օգտագործել, ինչպես նաև անհրաժեշտ է կափարիչը միշտ կաթսայի վրա պահել:
- Համոզվեք` արդյոք թավաներն ամբողջությամբ դրված են սալիկի հենակների վրա և դուրս չեն գալիս եզրերից:
Արգելվում է օգտագործել`
- Թուջե կաթսաներ և թավաներ, ճարպաքարե տապակներ կամ թրծված կավով ամաններ, քանի որ դրանք կարող են վնասել սալիկի հենակները:
- Մետաղական ցանցեր կամ այլ պարագաներ, որոնք դուրս են թողնում ջերմությունը:
- Երկու այրիչներ միաժամանակ, սակայն ամանը դրված լինի մի կետի վրա, օր.` ձկան կաթսա:
Կարևոր է` Չի կարելի սալիկի հենակները հակառակ կողմով դնել սալօջախին կամ քաշել դրանք մակերեսի վրայով, քանի որ դրանից այն կարող է քերծվել: Այս խորհուրդներին չհետևելու դեպքում, Ձեր կերամիկական սալօջախի ապակին կարող է վնասվել կամ կոտրվել և Ձեր սարքավորման անվտանգությունը կարող է վտանգի տակ լինել:
Այրիչ Սալիկի տրամագիծ Երկշերտ սալիկ 24-ից 30 սմ Արագ 24-ից 26 սմ Կիսաարագ 16-ից 22 սմ Օժանդակ 8-ից 14 սմ
Սալիկի և երկշերտ սալիկի հենակների դիրքավորում
սալիկի հենակները դիրքավորելու համար, սկզբում դրեք աջ հենակը` ոտիկները տեղադրելով հենակի անցքերի մեջ, իսկ հետո դրեք աջ հենակը` ոտիկները տեղադրելով հենակի հատակին գտնվող անցքերի մեջ. դրանք դրվում են աջ սալիկի կեռիկների մեջ:
5
Loading...
+ 11 hidden pages