KITCHENAID KHDD2 38510 User Manual [hy]

HY
HY
Օգտագործման կանոններ
Այդ հրահանգները հասանելի կլինեն նաև վեբ կայքում՝ www.kitchenaid.eu
Ապրանքի նկարագրությունը և խորհրդանիշները 4
Այրիչների օգտագործումը 4
Սալիկի օգտագործման վերաբերյալ պրակտիկ խորհուրդներ 5
Կաթսայի և կլորահատակ կաթսայի հենակների տեղադրում (նաև որպես
միջնորմ) 5
Կնգուղի և խցիկի չափեր (մմ) 6
Բոցամղիչների աղյուսակ 7
Զգուշացումներ և առաջարկներ 7
Շրջակա միջավայրի պահպանում 8
ԷԿՈ դիզայնի հայտարարագիր 8
Տեղադրում 9
Գազի միացում 9
Էլեկտրական միացում 10
Տեղադրում 10
Հարմարեցում գազի տարբեր տեսակի մատակարարումների 11
Ինչպե՞ս փոխարինել բոցամղիչները 11
Կորավուն այրիչի բոցամղիչների փոխարինում 12
Բոցամղիչների մղման հոսքի նվազագույն մակարդակի կարգավորումը 12
Տեխնիկական խնամք և սպասարկում 13
Գազի այրիչների տեխնիկական խնամքը և սպասարկումը 13
Անսարքությունների վերացման ուղեցույց 14
Հետվաճառքային ծառայություն 14
Ապրանքի նկարագրությունը և խորհրդանիշները
1. Կաթսաների շարժական հենակներ
2. Օժանդակ այրիչ
4. Օժանդակ այրիչ պտուտակով
5. Արագ այրիչ պտուտակով
Կառավարման խորհրդանիշներ
Սովորական այրիչներ
Անջատել
Առավելագույն բոց
Նվազագույն բոց
Այրիչների օգտագործումը
Այրիչներից որևէ մեկը միացնելու համար՝
1. Պտտեք համապատասխան պտուտակը
ժամացույցի սլաքին հակառակ՝ մինչև ցուցիչը համընկնի առավելագույն բոցի նշանին ։
2. Այրիչը բռնկելու համար սեղմեք
կառավարման պտուտակը։
3. Այրիչը բռնկվելուց հետո պտուտակը
սեղմած պահեք մոտավորապես 5 վայրկյան, որպեսզի այրիչներից յուրաքանչյուրին հարմարեցված անվտանգության ջերմազույգը ներգրավվի գործողության մեջ։ Կրակի հանկարծակի ընդհատման դեպքում (օդի ուժեղ պոռթկում, գազամատակարարման րոպեական ընդհատում, հեղուկի շիթեր և այլն) ջերմազույգն անջատում է գազի հոսքը դեպի այրիչ։
Եթե այրիչը մոտավորապես 15 վայրկյանի ընթացքում չի բռնկվում, անջատեք այրիչը, ստուգեք՝ արդյո՞ք այրիչի կափարիչը և կաթսան լավ են հարմարեցված։ Սպասեք առնվազն 1 րոպե՝ նախքան նորից փորձելը։
Եթե պտուտակը բաց թողնելուց հետո այրիչն անջատվում է, նշանակում է ջերմազույգը չի միացել։ Սպասեք առնվազն 1 րոպե՝ նախքան 1-ից 3 քայլերը կրկնելը։
4
Սալիկի օգտագործման վերաբերյալ պրակտիկ խորհուրդներ։
Սալիկի լավագույն օգտագործման համար կարդացեք ցուցումները։
- Այրիչի համար օգտագործեք միանման տրամագծով կաթսաներ (տե՛ս այս էջի աղյուսակը)։
- Օգտագործեք հարթ հատակով կաթսաներ, բացառությամբ կլորահատակ թավայի հենակ ունեցողների։
- Պարտաստման ժամանակ չափից շատ ջուր մի օգտագործեք և կաթսաները ծածկեք կափարիչով։
- Համոզվեք, որ կաթսաներն ամբողջությամբ հենված են հենակների վրա և եզրերից դուրս չեն գալիս։
Երբեք մի օգտագործեք․
- Թուջե կաթսաներ և թավաներ, ստեատիտ քարով գրիլներ կամ կավե սկուտեղներ
սալիկի վրա, քանի որ դրանք կարող են վնասել կաթսայի հենակները։
- Կոնվեկտորներ, ինչպիսիք են մետաղական ցանցերը և այլն։
- Երկու այրիչներ միաժամանակ՝ մեկ կաթսայով սնունդ պատրաստելու համար, օրինակ՝ ձկան կաթսայով։
Կարևոր է՝
Մի թողեք կամ տեղաշարժեք կաթսայի հենակները սալիկի վրա, քանի որ դա կարող է քերծել այն։
Այրիչ Ø Կաթսաներ
վոկ 24-ից 26 սմ օժանդակ 8-ից 14 սմ
Կաթսայի և կլորահատակ կաթսայի հենակների տեղադրում (նաև որպես միջնորմ)
Կաթսայի հենակները տեղադրելու համար նախ տեղավորեք դրանք այրիչների ուղղությամբ, ապա ամրացրեք վերջնական դիրքում, հետևելով, որ հենակը չքերծի մետաղական մակերևույթը։ Լավագույն դասավորվածության համար, մեկ ցանցը հավասարեցրեք մյուսի նկատմամբ։
5
Loading...
+ 11 hidden pages