KITCHENAID KCZWX 20600R User Manual [hy]

Օգտագործման կանոններ
Նախքան սարքի օգտագործումը 4 Շրջակա միջավայրի պահպանում 4 Մաքրում, ախտահանում և սառույցի և/կամ ջրի բաժնավորիչի սպասարկում
(եթե առկա է) 5 Նախազգուշական միջոցներ և ընդհանուր հանձնարարականներ 6 Հիմնական բնութագրերը 7 Հիմնական բաղադրիչները 7 Էլեկտրոնային կառավարում 8 Հիմնական կառավարման վահանակ 8 Միացնել և անջատել 10 Ինչպե՞ս կարգավորել ջերմաստիճանը` ըստ տարբեր պահանջների 11 Ցուցասարքի վրա տեղեկատվական և սարքավորման վթարի վերաբերյալ
ազդանշաններ կերևան 11 Ադապտացում և լեզվի կարգավորումներ 12 Հատուկ ֆունկցիաներն ակտիվանում են Մենյուի միջոցով 13 Մենյուի հիմնական կարգավորումները 15 Ներքին դասավորվածությունը (դիրքավորում, կարգավորում, հեռացում) 18 Լուսավորում 18 Ջերմակարգավորվող խցիկի օգտագործումը 19 Գինիների պահպանում՝ ընդհանուր ցուցումներ 19 Գինիների պահպանում՝ պահպանման ջերմաստիճանը 20 Գինիների պահպանում՝ պահպանման ժամկետը 21 Գինիների պահպանում՝ պահպանման ջերմաստիճանը 21 Գինիների պահպանում՝ շիշերի դասավորումը 22 Խորհուրդներ թարմ սնունդ պահելու համար 23 Խորհուրդներ սառեցված սնունդ պահելու համար 23 Սննդի պահպանման համար առաջարկվող ժամանակը 24 Սպասարկում և մաքրում 26 Օդափոխման ցանցի, զտիչի և կոնդենսատորի մաքրում 26 Անսարքությունների վերացման ուղեցույց 27 Անսարքության ցուցանիշներ են հայտնվում ցուցասարքին 28 Հետվաճառքային ծառայություն 29 Մենյուի քարտեզ՝ ֆունկցիաները 30 Մենյուի քարտեզ՝ կարգավորումները 31
Նախքան սարքի օգտագործումը
• Այս սարքը նախատեսված կենցաղային և համանման սարքերի օգտագործման համար, ինչպիսիք են՝
- խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային վայրերում անձնակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներում
- գյուղատնտեսական տներում, և հաճախորդների կողմից օգտագործում հյուրանոցներում,
մոթելներում և այլ միջավայրերում
- գիշերատեղ և նախաճաշ տիպի վայրերում։
Ձեր սարքի լավագույն օգտագործումն ապահովելու համար՝ ուշադիր կարդացեք շահագործման հրահանգը, որը պարունակում է ապրանքի նկարագրությունը և օգտակար խորհուրդներ: Պահպանեք այդ հրահանգները հետագա հիշատակման համար:
1. Սարքի փաթեթավորումը բացելուց հետո, համոզվեք, որ այն վնասված չէ և, որ դուռը լավ է
փակվում: Ցանկացած վնասվածքի դեպքում պետք է զեկուցել դիլերին՝ սարքի առաքումից 24 ժամվա ընթացքում:
2. Նախքան սարքը միացնելը սպասեք ամենաքիչը երկու ժամ՝ սառեցնող նյութի խողովակների
ամբողջական արդյունավետությունն ապահովելու համար:
3. Տեղադրումը և էլետրաէներգիայի միացումը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի
կողմից՝ արտադրողի ցուցումների և տեղական անվտագության կանոնակարգերին համապատասխան:
4. Նախքան օգտագործումը մաքրեք սարքի ներսը:
Շրջակա միջավայրի պահպանում
1. Փաթեթավորում
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակելի է և կրում է վերամշակման խորհրդանիշ : Օտարեք տեղական կանոնակարգերին համապատասխան: Փաթեթավորման նյութերը (պլաստիկ պայուսակները, պոլիստիրոլե մասերը և այլն) հեռու պահեք երեխաներից, քանի որ դրանք պոտենցիալ վտանգի աղբյուր են:
2. Վերականգնում/Օտարում
Սարքն արտադրվել է վերամշակելի նյութերից։ Այս սարքը համապատասխանում է էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոնների (Waste Electrical and Electronic Equipment, WEEE) Եվրոպական դիրեկտիվին 2002/96/EC: Ապահովելով այս սարքի ճիշտ օտարումը՝ դուք կօգնեք կանխել շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող պոտենցիալ վտանգը:
Սարքի կամ ուղեկցող փաստաթղթերի վրայի խորհրդանիշը ցույց է տալիս, որ այս սարքը չպետք է օտարվի որպես կենցաղային թափոն, այլ պետք է տեղափոխվի հատուկ հավաքման կենտրոն՝ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումները վերամշակելու համար: Երբ օտարում եք սարքը, այն չօգտագործվող դարձրեք կտրելով հոսանքի մալուխը, հանելով դռները և դարակները, որպեսզի երեխաները չկարողանան փակվել ներսում: Սարքն օտարեք համապատասխան աղբահանության տեղական կանոնակարգերի՝ այն տեղափոխելով հատուկ հավաքման կենտրոն: Անգամ մի քանի օրով սարքն առանց հսկողության մի թողեք, քանի որ այն պոտենցիալ վտանգի աղբուր է երեխաների համար: Այս ապրանքատեսակի վերականգնման, վերանորոգման և վերամշակման վերաբերյալ հետագա տեղեկությունների համար կապվեք ձեր տեղական իրավասու գրասենյակի, կենղաղային թափոնների հավաքման ծառայության կամ խանութի հետ, որտեղից գնել եք սարքը:
Տեղեկատվություն՝
Այս սարքը ՔՖԱ-ներ չի պարունակում։ Սառեցնողծ հովացուցիչ նյութի ուրվագիծը է պարունակում R134a (HFC) կամ R600a (HC) (տե՛ս գնահատման ցուցանակը սարքի ներսում)։ Իզոբուտանով սարքեր (R600a): Իզոբուտանը բնական գազ է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության, բայց դյուրավառ է: Այդ պատճառով, համոզվեք, որ սառեցնող նյութի խողովակները վնասված չեն:
4
Շրջակա միջավայրի պահպանում
Ըստ Կիոտոյի արձանագրության, սարքը կարող է պարունակել ֆտորային ջերմոցային գազեր։ Սառեցնողծ գազը հերմետիկ փակված է։ Սառեցնողծ գազ՝ R134a ունի գլոբալ տաքացման ներուժ՝ (GWP) 1300։
Համապատասխանության հայտարարագիր
• Այս սարքը նախատեսված է սննդի պահպանման համար և արտադրվել է համապատասխան (CE) No. 1935/2004 կանոնակարգի:
• Այս սարքը նախատեսվել, արտադրվել և շուկա է դուրս բերվել համապատասխան՝
- «Ցածր լարման» դիրեկտիվ 2006/95/CE (որը փոխարինում է 73/23/CEE և դրա հետագա
փոփոխությունները) անվտանգության խնդիրների,
- Հրահանգ «EMC» 2004/108/EC-ի պաշտպանության պահանջները:
Սարքավորման էլեկտրական անվտանգությունը կարող է միայն երաշխավորված լինել այն դեպքում, երբ այն պատճաշ կերպով միացված է հաստատված հողանցման համակարգի։
Մաքրում, ախտահանում և սառույցի և/կամ ջրի բաժնավորիչի սպասարկում (եթե առկա է)
Աղտահանման հրահանգները ձախողելով՝ կարող եք վտանգի տակ դնել մատակարարվող ջրի հիգիենիկ անվտանգությունը:
• Սարքն առաջին անգամ և ամեն անգամ զտիչը փոխելուց հետո օգտագործելիս՝ թափեք առաջին 9-14 լիտրը, որը համարժեք է 6-7 րոպե ծորակը բաց թողելուն (պարտադիր չէ անընդմեջ, սակայն նախքան նախնական սպառումը) և առաջին 24 ժամվա ընթացքում սառույց չպատրաստել:
• Եթե ջրի տարան չի օգտագործվել ավելի քան 4/5 օր, խորհուրդ է տրվում մաքրել շրջագիծը և թափել առաջին մեկ լիտր ջուրը:
• Տեղափոխելով ջրի հանվող տարան (եթե առկա է), համոզվեք, որ ձեր ձեռքերը մաքուր են:
• Պարբերաբար մաքրեք սառույցի տարան կամ դարակը, սակայն օգտագործելով միայն խմելու ջուր:
• Զտիչը պետք է փոխվի, երբ հրահանգը երևում է կարգավորման վահանակին կամ, երբ սառույցի/ջրի տարան 30 օրից ավել չի օգտագործվել:
• Զտիչն ամեն անգամ փոխելուց, ախտահանեք սառույցի և/կամ ջրի բաշխման համակարգը՝ օգտագործելով սննդի կարգի ախտահանիչ (նատրիումի հիպոքլորիտով), որը չի փոխում նյութերի առանձնահատկությունները, կամ օգտագործեք հետվաճառքի ծառայությունում առկա «Ախտահանիչ հավաքածուն»: Նախքան օգտագործելը, լվացեք առնվազն 2 լիտր ջրով:
• Միայն արտադրողի կողմից տրամադրված օրիգինալ պահեստամասեր պետք է օգտագործվեն, երբ փոխում եք սառույցի և ջրի տարայի բաղադրիչները:
• Սարքի վրա ցանկացած աշխատանք պետք է իրականացվի որակավորված մասնագետի կամ հետվաճառքի ծառայության կողմից:
5
Նախազգուշական միջոցներ և ընդհանուր հանձնարարականներ
ՏԵՂԱԴՐՈՒՄ
• Սարքը պետք է պահվի և տեղադրվի երկու կամ ավել մարդկանց կողմից:
• Ուշադիր եղեք սարքը տեղաշարժելիս չվնասել հատակը (օրինակ՝ մանրահատակը):
• Տեղադրման ժամանակ համոզվեք, որ սարքը չի վնասում հոսանքի մալուխը:
• Համոզվեք, որ սարքը ջերմացնող աղբյուրի մոտ չլինի:
• Պատշաճ օդափոխանակություն ապահովելու համար, սարքավորման երկու կողմերից և վերևի մասում թողե՛ք տարածություն և հետևե՛ք տեղադրման ցուցումներին։
• Թողե՛ք սարքավորման օդափոխանակման բացվածքը ազատ:
• Չվնասել սարքի սառեցնող նյութի խողովակները:
• Սարքը տեղադրեք իր քաշին համապատասխան ամուր հատակին, դրա չափսերին և օգտագործման համար հարմար վայրում:
• Մի վնասե՛ք սարքավորման սացեռնող նյութը շրջանառող խողովակները: Սարքը շահագործման է պատրաստվում այն վայրերում, որտեղ ջերմաստիճանը գտնվում է հետևյալ միջակայքերում, ըստ գնահատման ցուցանակում տրված կլիմայական դասի: Սարքը պատշաճ կերպով չի աշխատի, եթե այն երկար ժամանակով թողնվել է նշված միջակայքից դուրս ջերմաստիճանում:
Կլիմայական դաս ամպ․ T. (․C) ամպ․ T. (․F)
SN 10-ից՝ 32 50-ից՝ 90
N 16-ից՝ 32 61-ից՝ 90
ST 16-ից՝ 38 61-ից՝ 100
T 16-ից՝ 43 61-ից՝ 110
• Համոզվեք, որ ձեր տան հոսանքի լարումը համապատասխանում է գնահատման ցուցանակի վրա նշվածին:
• Մի օգտագործեք եզակի/բազմակի ադապտորներ կամ երկարացման լարեր:
• Ջրի միացման համար, օգտագործե՛ք նոր սարքավորման հետ տրամադրված խողովակը; մի օգտագործե՛ք նախորդ սարքավորման խողովակը։
• Հոսանքի լարի փոփոխումը կամ փոխարինումը պետք է իրականացվի միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կամ ՀետՎաճառքի ծառայության կողմից։
• Սարքը հնարավոր կլինի անջատել էլեկտրասնուցումից, կամ վարդակին միացված հասանելի երկբևեռ անջատիչի օգնությամբ։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
• Սարքի մեջ մի պահեք պայթուցիկ նյութեր, ինչպիսիք են դյուրավառ վառելիքով աերոզոլի տարաները:
• Մի պահեք կամ օգտագործեք բենզին, դյուրավառ հեղուկներ կամ գազ այս կամ այլ էլեկտրական սարքերի մոտակայքում: Գոլորշին կարող է հրդեհներ կամ պայթյուն առաջացնել:
• Հալեցման ընթացքում չօգտագործել մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական այլ միջոցներ, բացի արտադրողի կողմից առաջարկվածները:
• Մի օգտագործեք կամ տեղադրեք էլեկտրական սարքավորումներ սառնարանի խցիկներում, եթե դրանք լիազորված չեն արտադրողի կողմից:
• Սարքավորումը նախատեսված չէ օգտագործման համար այն անձանց կողմից (ներառյալ երեխաներ), որոնք ունենք ֆիզիկական, զգայական կամ մտավոր սահմանափակ կարողություններ կամ փորձի և գիտելիքների պակաս, քանի դեռ նրանց չի տրամադրvել սարքավորման օգտագործման վերաբերյալ ցուցումներ նրանց անվտանգության համար պատասխանատու անձի կողմից։
• Երեխաների փակված լինելու և խեղդվելու վտանգից խուսափելու համար՝ թույլ մի տվեք նրանց խաղալ կամ թաքնվել սարքի ներսում:
• Կուլ մի տվեք սառուցամանների (որոշ մոդելների) պարունակությունը (ոչ թունավոր):
• Մի կերեք սառույցի խորհանարդիկները կամ սառույցի կտորներն անմիջապես սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք կարող են այրվածքներ առաջացնել:
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
• Նախքան տեխնիկական սպասարկում կամ մաքրում իրականացնելը, անջատեք սարքը կամ հոսանքի մատակարարումը:
• Բոլոր սարքերը ունեն ավտոմատ սառույցի պատրաստման և/կամ ջրի բաժնավորիչներ, որոնք պետք է միացվեն միայն խմելու ջրի մատակարարման խողովակին՝ (որտեղ ցանցային ջրի ճնշումը 0.17-ի և 0.81 Մպա-ի միջև է (1.7 և 8.1 բար)) Սառույցի պատրաստման ավտոմատացված սարքերը և/կամ ջրի բաժնավորիչներ, որոնք անմիջականորեն միացված չեն ջրամատակարարմանը, այլ պետք է լցվեն միայն խմելու ջրով։
• Սառնարանի խցիկն օգտագործեք միայն թարմ սնունդ պահելու համար և սառցախցիկը՝ միայն սնունդ պահելու,
6
1
7
8
9
6
2
3
4
5
սառեցնելու և սառույց պատրաստելու համար:
• Մի պահեք հեղուկով լցված ապակե տարաներ սառցախցիկում, քանի որ դրանք կարող են
ոտրվել:
կ
• Խուսափեք առանց փաթեթավորման սնունդ պահելուց, որը սառնարանի խցիկի կամ
Հիմնական բնութագրերը
սառցախցիկի մակերերևույթների հետ անմիջական շփում ունի:
Արտադրողը հրաժարվում է որևէ
ատասխանատվությունից, եթե վերը նշված
պ խորհուրդները և նախազգուշացումները չեն պահպանվել:
• Բացառիկ դիզայն
• Եռակի սառնարանային համակարգը և ներքին խցիկների արդյունավետ տարանջատումը ապահովում են օպտիմալ պահուստավորման պայմաններ յուրաքանչյուր խցիկում:
• Էլեկտրոնային հսկողությունը ապահովում է ջերմաստիճանի և խոնավության մակարդակի մշտական պահպանում` օգտագործողի կողմից ընտրված մակարդակում:
• Երկակի կոմպրեսորը հնարավորություն է տալիս կատարել ջերմաստիճանի և խոնավության իրարից անկախ կառավարում երեք խցիկներից յուրաքանչյուրի համար: Կանտինա, Գինու պահոց և Ջերմակարգավորիչ
• Վերջին խցիկը ունի երեք տարբեր ֆուկցիոնալ ռեժիմներ՝ սառցարանային, սառնարանային և դինամիկ 0°:
Հիմնական բաղադրիչները
Կանտինա
Գինու պահոց
Ջերմակարգավորում
• Առանձին կամ ներկառուցված տեղադրում։
• Ինտերակտիվ մենյուն ապահովում է սարքի ֆունկցիաների անհատական կառավարման կիրառում և սարքի շահագործմանն առնչվող հաղորդագրությունների ցուցադրում
• Սպառման օպտիմալացում` տոների ընթացքում/երկար ժամանակ չօգտագործելու դեպքում
• Չժանգոտվող պողպատից մակերես և բարձրորակ ալյումինե ձողեր
• Արտոնագրված հանգուցային համակարգ` դռների ավտոմատ փակման համար
• Ջերմակարգավորիչի դարակը` սահուն փակվող համակարգով
• Կետային լուսավորում` LED համակարգով
• Չի սայթաքում և ունի պատին ամրացնելու համար նախատեսված ելուստներ
1 Գինու պահոցի և եռակի
ռեժիմով կառավարման մենյույով վահանակներ
2 Շշերի համար
նախատեսված սահող դարակներ, տեղադրված անիվների վրա հեշտ տեղափոխման համար
3 Բուֆետ խցիկի (Cantina)
կառավարման վահանակ
4 Գինու պահոց 5 Ջերմակարգավորիչի
գզրոցը կարող է օգտագործվել որպես Սառցարանի, Սառնարանի և Դինամիկ 0° խցիկ
6 Ջերմաստիճանի
ցուցասարք
7 Ձայնային ազդանշաններ 8 Նորաձև լուսավորում 9 Դռների և դարակների
ավտոմատ փակում
7
Էլեկտրոնային կառավարում
1
2
3
4
5
7
8
9
6
Նորարարական էլեկտրոնային կառավարման համակարգը պահպանում է հաստատուն ջերմաստիճան երեք խցիկներում, ցույց տալով ջերմաստիճանը կառավարման վահանակի ցուցասարքին։ Սարքավորման անսարքության դեպքում, դա թույլ է տալիս օգտագործողին աշխատել հսկողության համակարգի հետ, ձայնային և/կամ տեսանելի ահազանգերի տարբեր ֆունկցիաների և արտանետումների կարգավորումների միջոցով։
Հիմնական կառավարման վահանակ
1
2
3
4
5
6
7
Միավոր
Կանտինա
Մենյու
Վերև/Ներքև Գինու պահոց
Ցուցասարք
Վերև/ Ներքև (Երկռեժիմ)
Մուտք
Թույլ է տալիս սարքավորման ամբողջական անջատում և մեկնարկ (սեղմելով կոճակը երեք վարկյան)։
Թույլ է տալիս միայն անջատել և միացնել Բուֆետ բար խցիկը (Cantina) (սեղմելով կոճակը 3 վարկյան)
Թույլ է տալիս մուտք դեպի սարքավորման ֆունկցիաների ցանկ։
Վերևի և ներքևի կոճակների միջոցով հնարավոր է փոխել սառնարանի համար սահմանված ջերմաստիճանը և վեր ու վար անել ինտերակտիվ ցանկի մեջ:
Այն ցույց է տալիս Գինու պահոցի և Ջերմակարգավորիչի խցիկների ջերմաստիճանը, ամսաթիվը և ժամը, մենյուի ֆունկցիաները և տեսահաղորդագրությունները:
Ընտրելով Վերև/ Ներքև հրահանգը հնարավոր է փոխել նախապես սահմանված ջերմաստիճանը` ըստ ընտրված ֆունկցիայի ռեժիմի (սառցարան, սառնարան, դինամիկ 0°):
Հաստատում է մենյուի մեջ կատարված ընտրության ակտիվացման կամ ապաակտիվացման հրահանգը:
8
9
Ձայնային ազդանշան
Լուսավորում
Թույլ է տալիս ակտիվացնել կամ ապաակտիվացնել սառույցի պատրաստման ավտոմատ ֆունկցիան:
Թույլ է տալիս Գինու պահոցի և Բուֆետ բար (Cantina) խցիկների լուսավորում, նաև դռները փակ վիճակում։ Ակտիվացնելուց հետո, վերևի խցիկի լույսը ավտոմատ եղանակով անջատվում է 6 ժամ հետո։
8
j
l
m
k
Հիմնական կառավարման վահանակ
10
11
12
13
Ցուցասարք Ցույց է տալիս Գինու պահոցի խցիկի ջերմաստիճանը:
Վերև/Ներքև Գինու պահոց
Գինու պահոց
Խոնավություն
Վերև և Ներքև կոճակները թույլ են տալիս փոփոխել կարգավորված ջերմաստիճանը Կանտինա խցիկում։
Թույլ է տալիս միայն Գինու պահոցի խցիկի միացում և անջատում (կոճակը երեք վայրկյան սեղմած պահելով):
Թույլ է տալիս կարգավորել խոնավությունը Գինու պահոցի խցիկում՝ ընտրության երեք պարամետրով․ Բարձր (ԲՁ), Միջին (ՄՋ), Ցածր (ՑԾ).
9
Միացնել և անջատել
Առագին գործածումը
Երբ սարքը միացված է էլեկտրական հոսանքին, սակայն դեռ չի միացել, ցուցասարքը ցույց է տալիս հետևյալ հաղորդագրությունը`
Սա անվտանգության հաղորդագրություն է, զգուշացնելու, որ չնայած վահանակի բոլոր կոճակները անջատված են, սարքավորումը մատարակարվում է հոսանքով։ Սարքի բոլոր բեռնախցիկները միացնելու համար՝ սարքի կոճակը երեք րոպե սեղմած պահեք:
Գինու պահոցի խցիկի անջատում։
Սարքավորման բոլոր խցիկները միացնելուց հետո, դուք կարող եք միայն անջատել Գինու պահոցի խցիկը՝ սեղմելով համապատասխան կոճակը երեք վարկյան։ Ջերմակարգավորիչը միշտ միացված է և չի կարող անջատվել բացառությամբ, երբ սարքավորումը ամբողջովին անջատեք։
Միացրեք Գինու պահոցի խցիկը կրկին
Սեղմե՛ք կրկին համապատասխան կոճակը երեք վարկյան։
Ամբողջական անջատում
Սարքավորումը մաքրելու կամ տեխսպասարկման համար, սեղմե՛ք «Unit» կոճակը երեք վարկյան։ Նաև հանե՛ք խրոցը վարդակից և անջատե՛ք դրան սնուցող բազմաբևեռ անջատիչը։
Երկարատև անջատման ժամանակահատվածներ
Սարքավորումը ամբողջովին անջատելուց և հոսանքի սնուցման խրոցը հանելուց հետո, դատարկե՛ք այն, մաքրե՛ք և չորացրե՛ք։ Թողե՛ք դռները և դարակները կիսաբաց, կանխելու՝ տհաճ հոտերի ձևավորումը։
Պարամետրերի պատահական փոփոխությունը կանխելու նպատակով, կոճակների ստեղնաշարը փակվում է ինքնաբերաբար, որոշ ժամանակ հետո, և ցուցասարքին հայտնվում է «ստեղնաշարը փակ է» հաղորդագրությունը։ Այն վերաակտիվացնելու համար, զուգահեռաբար սեղմե՛ք Մենյու (Menu) և Վերև/Ներքև (Up/Down) կոճակները երեք վարկյան։ Առաջին մեկնարկից հետո, եթե ցուցասարքին չի հայտնվում Սպասում «Standby» հաղորդագրությունը, նշանակում է որ սարքավորումն արդեն սկսել է սառեցման գործընթացը։ Եթե դա այդպես է, ապա ապաակտիվացրեք բոլոր հնարավոր ձայնային ազդանշանները) սեղմելով տագնապի կոճակը, դուռը փակեք և սպասեք, մինչև սահմանված ջերմաստիճանը հատատվի: Առաջին գործարկման ժամանակ, դուք չեք կարող օգտագործել մենյուն` գործարանային կարգավորումները փոփոխելու համար, մինչև նախապես սահմանված ջերմաստիճանը չհաստատվի: Այնուամենայնիվ հնարավոր է կարգավորել ժամանակը և ամսաթիվը անմիջապես, այս պարամետրերն անհրաժեշտ են որոշ հատուկ ֆունկցիաներ ակտիվացնելու համար։ Եթե անջատված է միայն Բուֆետ բար (Cantina) կամ Գինու պահոց խցիկը ապա, համապատասխանաբար օդափոխիչը շարունակում է աշխատել անկախ ամեն ինչից, կանխելու՝ տհաճ հոտերի և բորբոսի ձևավորումը։
10
Loading...
+ 22 hidden pages