KITCHENAID KCVCX 20900R User Manual [hy]

Օգտագործման կանոններ
Նախքան սարքի օգտագործումը 4 Շրջակա միջավայրի պահպանում 4 Մաքրում, ախտահանում և սառույցի և/կամ ջրի բաժնավորիչի սպասարկում
(եթե առկա է) 5 Նախազգուշական միջոցներ և ընդհանուր հանձնարարականներ 6 Միացում ջրային համակարգին 7 Հիմնական բնութագրերը 7 Հիմնական բաղադրիչները 8 Էլեկտրոնային կառավարում 9 Հիմնական կառավարման վահանակ 9 Դինամիկ 0° կառավարման վահանակ 10 Միացնել և անջատել 11 Ինչպես կարգավորել ջերմաստիճանը` ըստ տարբեր պահանջների 12 Սառույց պատրաստող սարքի ակտիվացումը 12 Ցուցասարքի վրա տեղեկատվական և սարքավորման վթարի վերաբերյալ
հաղորդագրություններ կերևան 12 Ադապտացում և լեզվի կարգավորումներ 13 Հատուկ ֆունկցիաներն ակտիվանում են Մենյուի միջոցով 14 Մոնյուի հիմնական կարգավորումները 18 Ներքին դասավորվածությունը (դիրքավորում, կարգավորում, հեռացում) 21 Ակվիտացում և սառույց պատրաստող սարքի օգտագործումը 22 Ջրի զտիչ 23 Լուսավորում 23 Ընդհանուր ուղղություններ 24 Ջերմակարգավորիչի բեռնախցիկ 24 Ինչպես պահպանել սննդի որակը 25 Խորհուրդներ թարմ սնունդ պահելու համար 26 Խորհուրդներ սառեցված սնունդ պահելու համար 27 Սննդի պահպանման համար առաջարկվող ժամանակը 27 Սպասարկում և մաքրում 28 Օդափոխման ցանցի, զտիչի և կոնդենսատորի մաքրում 29 Ներքին մաքրում 29 Անսարքությունների վերացման ուղեցույց 30 Ցուցասարքին հայտնվում են անսարքության հաղորդագրություններ 31 Հետվաճառքային ծառայություն 32 Մենյուի քարտեզ՝ ֆունկցիաները 33 Մենյուի քարտեզ՝ կարգավորումները 34
Նախքան սարքի օգտագործումը
• Այս սարքը նախատեսված կենցաղային և համանման սարքերի օգտագործման համար, ինչպիսիք են՝
- խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային վայրերում անձնակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներում
- գյուղատնտեսական տներում, և հաճախորդների կողմից օգտագործում հյուրանոցներում,
մոթելներում և այլ միջավայրերում
- գիշերատեղ և նախաճաշ տիպի վայրերում։
Ձեր սարքի լավագույն օգտագործումն ապահովելու համար՝ ուշադիր կարդացեք շահագործման հրահանգը, որը պարունակում է ապրանքի նկարագրությունը և օգտակար խորհուրդներ: Պահպանեք այդ հրահանգները հետագա հիշատակման համար:
1. Սարքի փաթեթավորումը բացելուց հետո, համոզվեք, որ այն վնասված չէ և, որ դուռը լավ է
փակվում: Ցանկացած վնասվածքի դեպքում պետք է զեկուցել դիլերին՝ սարքի առաքումից 24 ժամվա ընթացքում:
2. Նախքան սարքը միացնելը սպասեք ամենաքիչը երկու ժամ՝ սառեցնող նյութի խողովակների
ամբողջական արդյունավետությունն ապահովելու համար:
3. Տեղադրումը և էլետրաէներգիայի միացումը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի
կողմից՝ արտադրողի ցուցումների և տեղական անվտագության կանոնակարգերին համապատասխան:
4. Նախքան օգտագործումը մաքրեք սարքի ներսը:
Շրջակա միջավայրի պահպանում
1. Փաթեթավորում
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակելի է և կրում է վերամշակման խորհրդանիշ : Օտարեք տեղական կանոնակարգերին համապատասխան: Փաթեթավորման նյութերը (պլաստիկ պայուսակները, պոլիստիրոլե մասերը և այլն) հեռու պահեք երեխաներից, քանի որ դրանք պոտենցիալ վտանգի աղբյուր են:
2. Վերականգնում/Օտարում
Սարքն արտադրվել է վերամշակելի նյութերից։ Այս սարքը համապատասխանում է էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոնների (Waste Electrical and Electronic Equipment, WEEE) Եվրոպական դիրեկտիվին 2002/96/EC: Ապահովելով այս սարքի ճիշտ օտարումը՝ դուք կօգնեք կանխել շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող պոտենցիալ վտանգը:
Սարքի կամ ուղեկցող փաստաթղթերի վրայի խորհրդանիշը ցույց է տալիս, որ այս սարքը չպետք է օտարվի որպես կենցաղային թափոն, այլ պետք է տեղափոխվի հատուկ հավաքման կենտրոն՝ էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումները վերամշակելու համար: Երբ օտարում եք սարքը, այն չօգտագործվող դարձրեք կտրելով հոսանքի մալուխը, հանելով դռները և դարակները, որպեսզի երեխաները չկարողանան փակվել ներսում: Սարքն օտարեք համապատասխան աղբահանության տեղական կանոնակարգերի՝ այն տեղափոխելով հատուկ հավաքման կենտրոն: Անգամ մի քանի օրով սարքն առանց հսկողության մի թողեք, քանի որ այն պոտենցիալ վտանգի աղբուր է երեխաների համար: Այս ապրանքատեսակի վերականգնման, վերանորոգման և վերամշակման վերաբերյալ հետագա տեղեկությունների համար կապվեք ձեր տեղական իրավասու գրասենյակի, կենղաղային թափոնների հավաքման ծառայության կամ խանութի հետ, որտեղից գնել եք սարքը:
Տեղեկատվություն՝
Այս սարքը ՔՖԱ-ներ չի պարունակում։ Սառեցնողծ հովացուցիչ նյութի ուրվագիծը է պարունակում R134a (HFC) կամ R600a (HC) (տե՛ս գնահատման ցուցանակը սարքի ներսում)։ Իզոբուտանով սարքեր (R600a): Իզոբուտանը բնական գազ է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության, բայց դյուրավառ է: Այդ պատճառով, համոզվեք, որ սառեցնող նյութի խողովակները վնասված չեն:
4
Շրջակա միջավայրի պահպանում
Ըստ Կիոտոյի արձանագրության, սարքը կարող է պարունակել ֆտորային ջերմոցային գազեր։ Սառեցնողծ գազը հերմետիկ փակված է։ Սառեցնողծ գազ՝ R134a ունի գլոբալ տաքացման ներուժ՝ (GWP) 1300։
Համապատասխանության հայտարարագիր
• Այս սարքը նախատեսված է սննդի պահպանման համար և արտադրվել է համապատասխան (CE) No. 1935/2004 կանոնակարգի:
• Այս սարքը նախատեսվել, արտադրվել և շուկա է դուրս բերվել համապատասխան՝
- «Ցածր լարման» դիրեկտիվ 2006/95/CE (որը փոխարինում է 73/23/CEE և դրա հետագա
փոփոխությունները) անվտանգության խնդիրների,
- Հրահանգ «EMC» 2004/108/EC-ի պաշտպանության պահանջները:
Սարքավորման էլեկտրական անվտանգությունը կարող է միայն երաշխավորված լինել այն դեպքում, երբ այն պատճաշ կերպով միացված է հաստատված հողանցման համակարգի։
Մաքրում, ախտահանում և սառույցի և/կամ ջրի բաժնավորիչի սպասարկում (եթե առկա է)
Աղտահանման հրահանգները ձախողելով՝ կարող եք վտանգի տակ դնել մատակարարվող ջրի հիգիենիկ անվտանգությունը:
• Սարքն առաջին անգամ և ամեն անգամ զտիչը փոխելուց հետո օգտագործելիս՝ թափեք առաջին 9-14 լիտրը, որը համարժեք է 6-7 րոպե ծորակը բաց թողելուն (պարտադիր չէ անընդմեջ, սակայն նախքան նախնական սպառումը) և առաջին 24 ժամվա ընթացքում սառույց չպատրաստել:
• Եթե ջրի տարան չի օգտագործվել ավելի քան 4/5 օր, խորհուրդ է տրվում մաքրել շրջագիծը և թափել առաջին մեկ լիտր ջուրը:
• Տեղափոխելով ջրի հանվող տարան (եթե առկա է), համոզվեք, որ ձեր ձեռքերը մաքուր են:
• Պարբերաբար մաքրեք սառույցի տարան կամ դարակը, սակայն օգտագործելով միայն խմելու ջուր:
• Զտիչը պետք է փոխվի, երբ հրահանգը երևում է կարգավորման վահանակին կամ, երբ սառույցի/ջրի տարան 30 օրից ավել չի օգտագործվել:
• Զտիչն ամեն անգամ փոխելուց, ախտահանեք սառույցի և/կամ ջրի բաշխման համակարգը՝ օգտագործելով սննդի կարգի ախտահանիչ (նատրիումի հիպոքլորիտով), որը չի փոխում նյութերի առանձնահատկությունները, կամ օգտագործեք հետվաճառքի ծառայությունում առկա «Ախտահանիչ հավաքածուն»: Նախքան օգտագործելը, լվացեք առնվազն 2 լիտր ջրով:
• Միայն արտադրողի կողմից տրամադրված օրիգինալ պահեստամասեր պետք է օգտագործվեն, երբ փոխում եք սառույցի և ջրի տարայի բաղադրիչները:
• Սարքի վրա ցանկացած աշխատանք պետք է իրականացվի որակավորված մասնագետի կամ հետվաճառքի ծառայության կողմից:
5
Նախազգուշական միջոցներ և ընդհանուր հանձնարարականներ
ՏԵՂԱԴՐՈՒՄ
• Սարքը պետք է պահվի և տեղադրվի երկու կամ ավել մարդկանց կողմից:
• Ուշադիր եղեք սարքը տեղաշարժելիս չվնասել հատակը (օրինակ՝ մանրահատակը):
• Տեղադրման ժամանակ համոզվեք, որ սարքը չի վնասում հոսանքի մալուխը:
• Համոզվեք, որ սարքը ջերմացնող աղբյուրի մոտ չլինի:
• Պատշաճ օդափոխանակություն ապահովելու համար, սարքավորման երկու կողմերից և վերևի մասում թողե՛ք տարածություն և հետևե՛ք տեղադրման ցուցումներին։
• Թողե՛ք սարքավորման օդափոխանակման բացվածքը ազատ:
• Չվնասել սարքի սառեցնող նյութի խողովակները:
• Սարքը տեղադրեք իր քաշին համապատասխան ամուր հատակին, դրա չափսերին և օգտագործման համար հարմար վայրում:
• Մի վնասե՛ք սարքավորման սացեռնող նյութը շրջանառող խողովակները: Սարքը շահագործման է պատրաստվում այն վայրերում, որտեղ ջերմաստիճանը գտնվում է հետևյալ միջակայքերում, ըստ գնահատման ցուցանակում տրված կլիմայական դասի: Սարքը պատշաճ կերպով չի աշխատի, եթե այն երկար ժամանակով թողնվել է նշված միջակայքից դուրս ջերմաստիճանում:
Կլիմայական դաս ամպ․ T. (․C) ամպ․ T. (․F)
SN 10-ից՝ 32 50-ից՝ 90
N 16-ից՝ 32 61-ից՝ 90
ST 16-ից՝ 38 61-ից՝ 100
T 16-ից՝ 43 61-ից՝ 110
• Համոզվեք, որ ձեր տան հոսանքի լարումը համապատասխանում է գնահատման ցուցանակի վրա նշվածին:
• Մի օգտագործեք եզակի/բազմակի ադապտորներ կամ երկարացման լարեր:
• Ջրի միացման համար, օգտագործե՛ք նոր սարքավորման հետ տրամադրված խողովակը; մի օգտագործե՛ք նախորդ սարքավորման խողովակը։
• Հոսանքի լարի փոփոխումը կամ փոխարինումը պետք է իրականացվի միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կամ ՀետՎաճառքի ծառայության կողմից։
• Սարքը հնարավոր կլինի անջատել էլեկտրասնուցումից, կամ վարդակին միացված հասանելի երկբևեռ անջատիչի օգնությամբ։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
• Սարքի մեջ մի պահեք պայթուցիկ նյութեր, ինչպիսիք են դյուրավառ վառելիքով աերոզոլի տարաները:
• Մի պահեք կամ օգտագործեք բենզին, դյուրավառ հեղուկներ կամ գազ այս կամ այլ էլեկտրական սարքերի մոտակայքում: Գոլորշին կարող է հրդեհներ կամ պայթյուն առաջացնել:
• Հալեցման ընթացքում չօգտագործել մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական այլ միջոցներ, բացի արտադրողի կողմից առաջարկվածները:
• Մի օգտագործեք կամ տեղադրեք էլեկտրական սարքավորումներ սառնարանի խցիկներում, եթե դրանք լիազորված չեն արտադրողի կողմից:
• Սարքավորումը նախատեսված չէ օգտագործման համար այն անձանց կողմից (ներառյալ երեխաներ), որոնք ունենք ֆիզիկական, զգայական կամ մտավոր սահմանափակ կարողություններ կամ փորձի և գիտելիքների պակաս, քանի դեռ նրանց չի տրամադրvել սարքավորման օգտագործման վերաբերյալ ցուցումներ նրանց անվտանգության համար պատասխանատու անձի կողմից։
• Երեխաների փակված լինելու և խեղդվելու վտանգից խուսափելու համար՝ թույլ մի տվեք նրանց խաղալ կամ թաքնվել սարքի ներսում:
• Կուլ մի տվեք սառուցամանների (որոշ մոդելների) պարունակությունը (ոչ թունավոր):
• Մի կերեք սառույցի խորհանարդիկները կամ սառույցի կտորներն անմիջապես սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք կարող են այրվածքներ առաջացնել:
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
• Նախքան տեխնիկական սպասարկում կամ մաքրում իրականացնելը, անջատեք սարքը կամ հոսանքի մատակարարումը:
• Բոլոր սարքերը ունեն ավտոմատ սառույցի պատրաստման և/կամ ջրի բաժնավորիչներ, որոնք պետք է միացվեն միայն խմելու ջրի մատակարարման խողովակին՝ (որտեղ ցանցային ջրի ճնշումը 0.17-ի և 0.81 Մպա-ի միջև է (1.7 և 8.1 բար)) Սառույցի պատրաստման ավտոմատացված սարքերը և/կամ ջրի բաժնավորիչներ, որոնք անմիջականորեն միացված չեն ջրամատակարարմանը, այլ պետք է լցվեն միայն խմելու ջրով։
• Սառնարանի խցիկն օգտագործեք միայն թարմ սնունդ պահելու համար և սառցախցիկը՝ միայն սնունդ պահելու,
6
սառեցնելու և սառույց պատրաստելու համար:
• Մի պահեք հեղուկով լցված ապակե տարաներ սառցախցիկում, քանի որ դրանք կարող են
ոտրվել:
կ
• Խուսափեք առանց փաթեթավորման սնունդ պահելուց, որը սառնարանի խցիկի կամ սառցախցիկի մակերերևույթների հետ
նմիջական շփում ունի:
ա
Միացում ջրային համակարգին
Սարքը բացառապես պետք է միացված լինի խմելու ջրի մատակարարման համակարգին:
Համոզվեք, որ տեղադրումն իրականացվում է ճիշտ, ըստ սարքի հետ տրամադրվող հատուկ տեղադրման ձեռնարկի բոլոր հրահանգների:
Արտադրողը հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե վերը նշված խորհուրդները և նախազգուշացումները չեն
ահպանվել:
պ
Սառույց պատրաստող սարքի հետ տրամադրվող մոդելները պահանջում են միացում ներքին ջրամատակարարման համակարգին: Դա կարելի է ապահովել սարքի հետ տրամադրվող 3/4 ձյույմ չափսի ջրի փողրակի միջոցով:
Համակարգի ճնշումը պետք է լինի 0,05 ՄՊա և
0.5 ՄՊա (0.5-ից մինչև 5 բար): Ճնշման տատանումները կարող են առաջացնել համակարգի անսարքություն կամ ջրի արտահոսք:
Սարքը բացառապես պետք է միացված լինի խմելու ջրի մատակարարման համակարգին:
Հիմնական բնութագրերը
• Եռակի սառնարանային համակարգը և ներքին խցիկների արդյունավետ տարանջատումը օգնում է ապահովել առավելագույն թարմություն, առաջարկելով օպտիմալ պահեստավորման պայմաններ` յուրաքանչյուր խցիկում տեղադրված սննդի համար: սառնարան, դինամիկ 0° և սառցարան
• Սովորաբար որպես սառցարան օգտագործվող խցիկը կարող է նաև ծառայել որպես սառնարանային խցիկ, կամ նույնիսկ որպես դինամիկ 0° խցիկ, էապես ավելավնելով սարքի օգտագործման հնարավորությունները
• Դինամիկ 0° խցիկն, իր ցածր ջերմաստիճանի և խոնավության վերահսկողության շնորհիվ, ապահովում է թարմ սննդի օպտիմալ, անվտանգ պահպանում
• Էլեկտրոնային հսկողությունը ապահովում է ջերմաստիճանի և խոնավության մակարդակի մշտական պահպանում` օգտագործողի կողմից ընտրված մակարդակում
• Ինտերակտիվ մենյուն ապահովում է սարքի
ֆունկցիաների անհատական կառավարման կիրառում և սարքի շահագործմանն առնչվող հաղորդագրությունների ցուցադրում
• Սպառման օպտիմալացում` տոների ընթացքում/երկար ժամանակ չօգտագործելու դեպքում
• Ավտոմատ, սահուն փակվող ընդարձակ դարակներ` դինամիկ 0° խցիկում
• Ավտոմատ պատրաստող սառույցի սարք` ցանկացած չափսի սառցե խորանարդիկներ պատրաստելու համար (միայն հատուկ մոդելների հետ)
• Սառնարանի ներսում տեղադրված` հեշտ փոխարինվող ջրի զտիչ (միայն հատուկ մոդելների հետ)
• Չժանգոտվող պողպատից մակերես և բարձրորակ ալյումինե ձողեր
• Արտոնագրված հանգուցային համակարգ` դռների ավտոմատ փակման համար
• Ընդարձակ արտաքին դարակներ` սահուն փակվող համակարգով
• Կետային լուսավորում` երկակի LED համակարգով
• Չի սայթաքում և ունի պատին ամրացնելու համար նախատեսված ելուստներ
7
Հիմնական բաղադրիչները
Սառնարան
Դինամիկ 0°
Ջերմակարգավորում
1 Կառավարման վահանակ և
մենյու
2 Ջրի զտիչ (*)
3 Կարգավորվող դարակներ
4 Դինամիկ 0° կառավարման
վահանակ
5 Դինամիկ 0° բեռնախցիկ և
խոնավության վերահսկում (*)
6 Ցածր ջերմաստիճանի
գզրոց՝ ջերմաստիճանի կառավարմամբ (*)
7 Սառույցի պատրաստման
ավտոմատացված սարք (*)
8 Ջերմաստիճանի
ցուցասարք
9 Ձայնային ազդանշաններ
10 Դռան մեծ սկուտեղներ
11 Նորաձև լուսավորում
12 Ինքնափակվող դռներ և
գզրոցներ
13 Սառցարանի խցիկը
օգտագործվում է որպես սառնարանի խցիկ և Դինամիկ 0° խցիկ (Ջերմակարգավորիչի ֆունկցիա)
(*) միայն ընտրված մոդելների հետ
Սառնարան
Ցածր ջերմ․
Ջերմակարգավորում
8
Էլեկտրոնային կառավարում
Նորարարական էլեկտրոնային կառավարման համակարգը պահպանում է կայուն ջերմաստիճան` երեք խցիկներում և ցուցադրում այն կառավարման վահանակի վրա: Բացի այդ, այն նաև հնարավորություն է տալիս օգտվողին անձամբ կարգավորել հսկողության համակարգը` տարբեր ֆունկցիաների կարգավորման միջոցով, ինչպես նաև լսելի և / կամ տեսանելի ահազանգերի միջոցով զգուշացնում է տեխնիկայի անսարքության մասին:
Հիմնական բաղադրիչները
Թույլ է տալիս սարքի ամբողջական միացում
1 Միավոր
2 Սառնարան
և անջատում (կոճակը երեք վայրկյան սեղմած պահելով):
Թույլ է տալիս միայն սառնարանի խցիկի միացում և անջատում (կոճակը երեք վայրկյան սեղմած պահելով):
3 Մենյու
4
5 Ցուցասարք
6
7 Մուտք
8
9 Ձայնային ազդանշան
Սառնարան Վերև/Ներքև
Վերև/Ներքև (Ջերմակարգավորիչ)
Սառույց պատրաստող սարք
Թույլ է տալիս մուտք դեպի սարքավորման ֆունկցիաների ցանկ։
Վերևի և ներքևի կոճակների միջոցով հնարավոր է փոխել սառնարանի համար սահմանված ջերմաստիճանը և վեր ու վար անել ինտերակտիվ ցանկի մեջ:
Այն ցույց է տալիս սառնարանի և սառցարանի խցիկների ջերմաստիճանը, ամսաթիվը և ժամը, մենյուի ֆունկցիաները և տեսահաղորդագրությունները:
Ընտրելով Վերև/ Ներքև հրահանգը հնարավոր է փոխել նախապես սահմանված ջերմաստիճանը` ըստ ընտրված ֆունկցիայի ռեժիմի (սառցարան, սառնարան, դինամիկ 0°):
Հաստատում է մենյուի մեջ կատարված ընտրության ակտիվացման կամ ապաակտիվացման հրահանգը:
Թույլ է տալիս ակտիվացնել կամ ապաակտիվացնել սառույցի պատրաստման ավտոմատ ֆունկցիան:
Թարթելու, ինչպես նաև ձայնային ազդանշանի միջոցով ազդարարում է հնարավոր անսարքության մասին. ձայնային ազդանշանը կարելի է ապաակտիվացնել` սեղմելով կոճակը:
9
Դինամիկ 0° կառավարման վահանակ
10 Ցուցասարք
11 Վերև/Ներքև
12 Դինամիկ 0․
Ցույց է տալիս դինամիկ 0° խցիկի ջերմաստիճանը:
Թույլ է տալիս միայն դինամիկ 0° խցիկի միացում և անջատում (կոճակը երեք վայրկյան սեղմած պահելով):
Թույլ է տալիս միայն Դինամիկ 0° բեռնախցիկի միացում և անջատում (կոճակը երեք վայրկյան սեղմած պահելով):
10
Միացնել և անջատել
Առաջին գործածումը Երբ սարքը միացված է էլեկտրական հոսանքին, սակայն դեռ չի միացել, ցուցասարքը ցույց է տալիս հետևյալ հաղորդագրությունը`
Սա անվտանգության հաղորդագրություն է` զգուշացնելու համար, որ սարքը միացված է հոսանքին, և վահանակի կոճակները անջատված են: Սարքի բոլոր բեռնախցիկները միացնելու համար՝ սարքի կոճակը երեք րոպե սեղմած պահեք: Երբ սարքը միացվում է առաջին անգամ, Ջերմակարգավորիչ ունեցող խցիկը անցնում է «սառցարանի» ռեժիմի:
Սառնարանի և դինամիկ 0° խցիկների անջատում Միացնելուց հետո, այն միշտ միացած է մնում և կարող է անջատվել` միայն ամբողջ սարքն անջատելուց հետո: ՍԵղմեք «Unit» երեք վայրկյան։
Վերսկսում Վերասկսման համար՝ օգտագործեք նույն կոճակը։ Սառցարանային խցիկը մնում է մշտապես միացած և կարող է անջատվել միայն սարքն ամբողջությամբ անջատելու դեպքում` միավորի կոճակը երեք վայրկյան սեղմած պահելով:
Անջատել երկար ժամանակով Երկար բացակայության ընթացքում, խորհուրդ է տրվում անջատել սառնարանը` Միավորի կոճակը երեք վայրկյան սեղմած պահելով և անջատելով էլեկտրական խրոցակը կամ վարդակը կարգավորող միաբևեռ անջատիչը:
Ամբողջությամբ դատարկեք սառնարանը, մաքրեք և չորացրեք այն, և դռները և դարակենրը թողեք մասնակիորեն բաց վիճակում` տհաճ հոտերը կանխել համար:
Եթե առաջին գործարկման ժամանակ «սպասման» ռեժիմի հաղորդագրությունը չի հայտնվում, սակայն հայտնվում է մեկ այլ հաղորդագրություն, դա նշանակում է, որ սարքն արդեն սկսել է սառեցման գործընթացը: Եթե դա այդպես է, ապա ապաակտիվացրեք բոլոր հնարավոր ձայնային ազդանշանները ` սեղմելով տագնապի կոճակը, դուռը փակեք և սպասեք, մինչև սահմանված ջերմաստիճանը հատատվի:
Առաջին գործարկման ժամանակ, հնարավոր չէ օգտագործել մենյուն` գործարանային կարգավորումները փոփոխելու համար, մինչև նախապես սահմանված ջերմաստիճանը չհաստատվի:
Յուրաքանչյուր անգամ սարքը միացնելիս, նախքան ամբողջությամբ միանալն, այն անցնում է երեք րոպե տևողությամբ ինքնաախտորոշում:
Եթե անջատված է միայն սառնարանային կամ դինամիկ 0․ խցիկը, հատուկ օդափոխիչը կշարունակի գործել` տհաճ հոտերի և բորբոսի գոյացումը կանխելու համար:
Նախքան երկար ժամանակով սարքը անջատելը, այնտեղից հեռացրեք բոլոր մթերքները և դռներն ու դարակները թողեք բաց վիճակում` տհաճ հոտերի և բորբոսի գոյացումը կանխելու համար:
11
Loading...
+ 25 hidden pages