Անվտանգության ցուցումներԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք
այս հրահանգները:
Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում
անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները
պարունակում են կարևոր անվտանգության
նախազգուշացումներ, որոնք պետք է
դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը
որևէ պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին չհետևելու,
սարքերի ոչ պատշաճ օգտագործման և
վերահսկողության համակարգի սխալ
տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան)
պետք է հեռու պահել սարքավորումից: Փոքր
երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից և շարունակաբար
վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները,
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր
կարողություններ և սարքերի վերաբերյալ
փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել
այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես նաև
գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում: Երեխաները չպետք է խաղան
սարքերի հետ: Դրանց մաքրումը և
պահպանումը չպետք է իրականացվի
երեխաների կողմից առանց
խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը
նախատեսված չէ արտաքին անջատման
սարքով շահագործելու համար, ինչպիսիք են`
ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է
կենցաղում և նմանատիպ միջավայրերում
օգտագործելու համար, ինչպիսիք են`
խանութներում, գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում
աշխատակազմի համար նախատեսված
խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների,
մոթելների և այլ բնակելի միջավայրերի
հաճախորդների կողմից:
Այս սարքավորումը նախատեսված չէ
մասնագիտական օգտագործման համար: Չի
կարելի սարքն օգտագործել դրսում:
Սարքավորման ներսում գտնվող լամպը
հատուկ նախագծված է կենցաղային
տեխնիկայի համար և հարմար չէ սենյակի
ընդհանուր լուսավորման համար (ԵՀ Կանոն
244/2009):
Սարքավորումը նախատեսված է
շահագործել այն վայրերում, որտեղ շրջակա
միջավայրի ջերմաստիճանը գալիս է հետևյալ
տիրույթներից` ըստ գնահատման սանդղակի
վրա նշված կլիմայական դասի: Սարքը չի
կարող աշխատել, եթե այն երկար ժամանակ
մնացել է տվյալ տիրույթում չնախատեսված
ջերմաստիճանի ներքո:
Կլիմայական դաս, միջավայրի
ջերմաստիճանը (°C)
SN:10-ից 32 °C
ST:16-ից 38 °C;
N:16-ից 32 °C
T:16-ից 43 °C
Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱներ: Սառեցման նյութը պարունակում է R600a
(HC): Մեթիլպրոպան պարունակող սարքեր
(R600a). Մեթիլպրոպանը բնական գազ է
առանց շրջակա միջավայրի ազդեցության,
բայց դյուրավառ է:
Հետևաբար համոզվեք, որ սառեցնող նյութի
խողովակները վնասված չեն` հատկապես
սառեցնող նյութը դատարկելիս:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել
սարքի սառեցնող նյութի խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար
նախատեսված սարքի բաց հատվածները զերծ
պահել խոչընդոտներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
օգտագործել մեխանիկական, էլեկտրական
կամ քիմիական միջոցներ սառեցման
գործընթացն արագացնելու համար,
բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն
արտադրողի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
օգտագործել կամ տեղադրել էլեկտրական
սարքեր այս սարքավորման խցիկում, եթե
դրանք արտադրողի կողմից թույլատրված
տիպի սարքեր չեն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց
պատրաստիչները կամ ջրի դիսպենսերները,
եթե ուղիղ միացված չեն
ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն
խմելու ջրով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ սառույց
պատրաստող պարագաները և/կամ ջրի
4
դիսպենսերները պետք է միացնել ջրի
մատակարարման աղբյուրին, որը միայն
խմելու ջուր է մատակարարում և ջրի ճնշումը
խողովակում 0,17 -ից 0,81 ՄՊա պետք է լինի:
(1,7 և 8,1 բար):
Այս սարքավորման մեջ չի կարելի պահել
պայթուցիկ նյութեր, ինչպիսիք են դյուրավառ
վառելիքով աերոզոլի տարաները:
Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ թունավոր)
բեկորները (որոշ մոդելներում): Չի կարելի
ուտել սառցե խորանարդիկներն անմիջապես
սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք
կարող են սառը այրվածքներ առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք ունեն
օդազտիչներ օդափոխության համակարգում,
զտիչները պետք է միշտ իրենց դիրքում լինեն
երբ սառնարանն աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե
տարաներ պահել սառցարանում քանի որ
դրանք կարող են կոտրվել:
Չի կարելի խոչընդոտել հովացման
համակարգին (եթե առկա է) որևէ սնունդով:
Սնունդը դնելուց հետո ստուգեք արդյոք բոլոր
հատվածները պատշաճ կերպով փակվեցին,
հատկապես սառցարանի դուռը Վնասված
խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել:
Սառնարանի խցիկն օգտագործեք միայն
թարմ մթերք պահելու համար, իսկ
սառցարանի խցիկը միայն սառեցված մթերք
պահելու, ինչպես նաև թարմ մթերքը
սառեցնելու և սառցե խորանարդիկներ
պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված
սնունդ, որն ուղիղ շփման մեջ կլինի
սառնարանի կամ սառցախցիկի ներքին
մակերեսների հետ:
Սարքերը կարող են ունենալ հատուկ խցիկներ
(թարմ սննդի խցիկ, զրո աստիճանի արկղ և
այլն): Եթե նշված չէ արտադրանքի գրքույկում,
դրանք կարելի է հեռացնել` պահպանելով
համարժեք գործողությունները:
C-Pentane (մեթիլբութանի և
մեթիլպրոպանի խառնուրդ) օգտագործվում է
որպես ուռացնող նյութ` մեկուսացման
փրփուրի մեջ և այն դյուրավառ գազ է:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու
կամ ավելի անձիք.
կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու
համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ.
կա կտրվածք ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ
ջրամատակարարումը (առկայության դեպքում),
էլեկտրամիացումները և վերանորոգման
աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի
վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս,
եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված
չէ: Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը
փաթեթավորումից հանելուց հետո պետք է
համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման
ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների Սպասարկման
Ծառայության հետ: Տեղադրելուց հետո,
փաթեթավորման նյութերը (պլաստմաս,
փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է
պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն
երեխաներին. Կա շնչահեղձ լինելու
հավանականություն:
Սարքավորումը չպետք է միացված լինի
հոսանքին նախքան տեղադրելը. կա
էլեկտրահարվելու հավանականություն:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը.
կա էլեկտրահարվելու հավանականաություն:
Ակտիվացրեք սարքավորումը միայն երբ
տեղադրումն ավարտել եք:
Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի սարքը
տեղափոխելու ժամանակ հատակը չվնասվի:
Սարքը տեղադրեք հատակին կամ լավ հենեք
այնպիսի վայրում, որը համապատասխան
կլինի սարքի քաշի համար, ինչպես նաև
հարմար կլինի վերջինի չափսերի և
օգտագործման համար: Ստուգեք` արդյոք
սարքավորումը ջերմության աղբյուրին մոտ չի
գտնվում, և արդյոք չորս ոտիկները կայուն են և
դիպչում են հատակին` կարգավորելով դրանք
համապատասխանաբար, և ստուգեք արդյոք
այն կատարելապես հարթ է`օգտագործելով
հարթաչափ: Սպասեք առնվազն երկու ժամ
նախքան սարքավորումը միացնելը, որպեսզի
համոզվեք որ սառեցնող նյութը լիովին
արդյունավետ է:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Անկայուն դիրքի
հետևանքով առաջացող վտանգից խուսափելու
համար սարքավորման դիրքի փոխումը և
ուղղումը պետք է կատարվի արտադրողի
ցուցումներին համապատասխան: Չի
թույլատրվում սառնարանը դնել այնպես, որ
գազի վառարանի մետաղական խողովակը, ջրի
մետաղական խողովակները կամ էլեկտրական
մալուխները շփման մեջ լինեն սառնարանի
5
հետևի պատի հետ (կոնդենսատորի
պարույրների հետ):
Բոլոր չափերը և տեղադրման համար տրված
հեռավորությունները նշված են տեղադրման
ցուցումների գրքույկում:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել
հոսանքի աղբյուրից` հանելով խրոցակը, կամ
բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը
տեղադրված է վարդակի վերին մասում`
էլեկտրագծերի անցկացման կանոնների
համաձայն, ինչպես նաև սարքավորումը պետք
է հողանցվի` համաձայն ազգային
անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման
լարեր, բազմաթիվ վարդակներ կամ
ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները
չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո:
Չի կարելի օգտագործել սարքավորումը, երբ
Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ եք: Չի
կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա
մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ
կերպով չի աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման
հաղորդալարը վնասված է, ապա այն պետք է
փոխարինել նմանատիպ լարով`արտադրողի
կամ որակավորված անձանց կողմից` վտանգից
խուսափելու համար - կա էլեկտրահարվելու
վտանգ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Ստուգեք` արդյոք
սարքավորումն անջատված է հոսանքի
մատակարարումից, նախքան սպասարկման
որևէ գործողություն իրականացնելը. երբեք
չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր - կա
էլեկտրահարվելու հավանականություն:
Չի կարելի օգտագործել հղկող կամ կոպիտ
մաքրիչներ ինչպիսիք են պատուհանի
ցողիչները, սանրող մաքրիչները, դյուրավառ
հեղուկները, մաքրող մոմերը, կոնցենտրացված
լվացող միջոցները, գունավոր նյութեր
հեռացնող հեղուկները որոնք պարունակում են
նավթամթերքներ պլաստմասե մասերի, դռների
երեսամասերի կամ խցիկների վրա: Չի կարելի
օգտագործել թղթե սրբիչներ, սանրող
բարձիկներ կամ այլ կոպիտ մաքրող
գործիքներ:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և
նշված է այդ նշանով.
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ
կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին
համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ
վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է
կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան:
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան
տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ
կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս
սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի
2012/19/ԵՄ, Թափոնների էլեկտրական և էլեկտրոնային
սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը
կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու
պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված
նշանըցույց է տալիս որ այն չպետք է մշակվի որպես
կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան
կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Պատշաճ օդափոխություն ապահովելու համար
անհրաժեշտ է հետևել հրահանգներին:
Սարքավորման ետևում ոչ բավարար օդափոխությունը
բարձրացնում է էներգիայի սպառումը և նվազեցնում
սառեցման արդյունավետությունը:
Դուռը հաճախակի բացելով՝ կարող եք էներգիայի
սպառման աճի պատճառ դառնալ:
Սարքավորման ներքին ջերմաստիճանի և էներգիայի
սպառման վրա կարող է ազդեցություն ունենալ նաև
շրջակա միջավայրի ջերմաստիճանը, ինչպես նաև
սարքավորման գտնվելու վայրը: Ջերմաստիճանը
կարգավորելիս պետք է հաշվի առնել այս գործոնները:
Անրաժեշտ է դռան բացումը հասցնել մինիմումի:
Երբ սառցակալած մթերքը հալվում է, դրեք այն
սառնարանում: Սառցակալումից հետո հալեցված և ցածր
ջերմաստիճանի հասած մթերքներն անհրաժեշտ է
սառեցնել սառնարանում: Թողնել որպեսզի տաք սնունդն
ու ըմպելիքները զովանան նախքան սարքավորման մեջ
դնելը:
Դարակների տեղադրումը սառնարանի մեջ ազդեցություն
չի ունենում էներգիայի արդյունավետ օգտագործման
վրա: Սնունդը դարակներում պետք է տեղադրել այնպես
որ օդի շրջանառությունը պատշաճ կերպով կատարվի
(սնունդը չպետք է դիպչի մեկը մյուսին, ինչպես նաև սննդի
և հետևի պատի միջև հեռավորությունը պետք է
պահպանվի):
Դուք կարող եք ավելացնել սառեցված սննդի
պահեստային կարողությունները` հեռացնելով
զամբյուղները և, եթե առկա է, Դադարեցնել Սառեցում
դարակը:
Մի անհանգստացեք կոմպրեսորի ձայների համար, որոնք
բնական են, ինչպես նշված է ապրանքի Համառոտ
Ուղեցույցում:
6
Loading...
+ 14 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.