KITCHENAID KCBFS 18602 Health Safety & Environmental [hy]

HY
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3­8 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
3-ից 8 տարեկան երեխաներին չի թույլատրվում բեռնել կամ բեռնաթափել սառեցնող սարքը:

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ արտաքին անջատման սարքով շահագործելու համար, ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
Սարքավորման ներսում գտնվող լամպը հատուկ նախագծված է կենցաղային տեխնիկայի համար և հարմար չէ սենյակի ընդհանուր լուսավորման համար (ԵՀ Կանոն 244/2009)
Սարքավորումը նախատեսված է շահագործել այն վայրերում, որտեղ շրջակա միջավայրի ջերմաստիճանը գալիս է հետևյալ տիրույթներից` ըստ գնահատման սանդղակի վրա նշված կլիմայական դասի:
Սարքը չի կարող աշխատել, եթե այն երկար ժամանակ մնացել է տվյալ տիրույթում չնախատեսված ջերմաստիճանի ներքո:
Շրջակա միջավայրի ջերմաստիճանի կլիմայական դասը. SN: 10-ից 32°C;  N: 16-ից 32°C
ST: 16-ից 38°C;  T: 16-ից 43°C
Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ­ներ: Սառեցման նյութը պարունակում է R600a (HC):
Մեթիլպրոպան պարունակող սարքեր (R600a). Մեթիլպրոպանը բնական գազ է առանց շրջակա միջավայրի ազդեցության, բայց դյուրավառ է:
Հետևաբար համոզվեք, որ սառեցնող նյութի խողովակները վնասված չեն` հատկապես սառեցնող նյութը դատարկելիս:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել սարքի
սառեցնող նյութի խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար նախատեսված սարքի բաց հատվածները զերծ պահել խոչընդոտներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ սառեցման գործընթացն արագացնելու համար, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն արտադրողի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել կամ տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման խցիկում, եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված տիպի սարքեր չեն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց պատրաստիչները կամ ջրի դիսպենսերները, եթե ուղիղ միացված չեն ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն խմելու ջրով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ սառույց պատրաստող պարագաները և/կամ ջրի դիսպենսերները պետք է միացնել ջրի մատակարարման աղբյուրին, որը միայն խմելու ջուր է մատակարարում և ջրի ճնշումը խողովակում 0,17 -ից 0,81 ՄՊա պետք է լինի: (1,7 և 8,1 բար):
Չի կարելի պահել պայթուցիկ նյութեր, ինչպիսիք են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել կամ օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր սարքի մոտ:
Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ թունավոր) բեկորները (որոշ մոդելներում): Չի կարելի ուտել սառցե խորանարդիկներն անմիջապես սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք կարող են սառը այրվածքներ առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք ունեն օդազտիչներ օդափոխության համակարգում, զտիչները պետք է միշտ իրենց դիրքում լինեն երբ սարքավորումն աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե տարաներ պահել
սառցարանում քանի որ դրանք կարող են կոտրվել: Չի կարելի խոչընդոտել հովացման համակարգին (եթե
առկա է) որևէ սնունդով: Մթերքը դնելուց հետո ստուգեք, որպեսզի սառցարանի
դուռը պատշաճ կերպով փակվի:
Վնասված խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել:
Սառցարանի խցիկն օգտագործեք միայն սառցակալած և թարմ մթերք պահելու, ինչպես նաև սառցե խորանարդիկներ պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված սնունդ, որն ուղիղ շփման մեջ կլինի սառցախցիկի ներքին մակերեսների հետ:
C-Pentane (մեթիլբութանի և մեթիլպրոպանի խառնուրդ) օգտագործվում է որպես ուռացնող նյութ` մեկուսացման փրփուրի մեջ և այն դյուրավառ գազ է:
Սարքի ամենահարմար խցիկները, որտեղ հատուկ տեսակի մթերքներ են պահպանվում՝ հաշվի առնելով սարքի տարբեր խցիկների հետևյալ տարբեր ջերմաստիճանային բաշխվածությունները:
4 աստղային գոտի (****) խցիկը հարմար է շրջակա ջերմաստիճանի մթերքներ սառեցնելու և սառեցրած մթերքներ պահպանելու համար, քանի որ ջերմաստիճանը հավասարապես բաշխվում է ամբողջ խցիկում: Գնված սառեցրած մթերքները փաթեթավորման վրա պահպանման վերջնաժամկետ ունեն նշված: Այս ժամկետը հաշվի է առնում պահպանվող մթերքի տեսակը և այդ իսկ պատճառով այս ամսաթվին պետք է հետևել: Թարմ մթերքները պետք է պահպանվեն հետևյալ ժամանակահատվածներով: 1-3 ամիս պանրի, խեցգետնի, պաղպաղակի, խոզապուխտի/երշիկի, կաթի, թարմ հեղուկների համար՝ 4 ամիս սթեյքի կամ կտորների համար (տավար, գառ, խոզ), 6 ամիս կարագի և մարգարինի, թռչնամսի (հավ, հնդկահավ) համար, 8-12 ամիս մրգերի (բացի ցիտրուսից), տապակած մսի (տավար, խոզ,գառ), բանջարեղենի համար: Մթերքների փաթեթավորման վրայի ժամկետը 2-աստղանի գոտում պետք է հաշվի առնել:
Մթերքի փչանալուց խուսափելու համար հաշվի առնել հետևյալը՝
– Երկար ժամանակով դուռը բացելը կարող է էապես բարձրացնել սարքի խցիկներում ջերմաստիճանը:
– Հում միսը և ձուկը պահել սառնարա նի հարմար տարաներում, որպեսզի այն չշփվի և չկաթի այլ մթերքների վրա:
– Երկաստղանի սառեցրած մթերքների խցիկները հարմար են նախապես սառեցրած մթերքների պահպանման համար, պաղպաղակի և սառցե խորանարդիկների պահպանման և պատրաստման համար:
– Թարմ մթերքը մի սառեցրեք մեկ, երկու և երեք աստղանի խցիկներում:
– Եթե սառեցնող սարքը երկար ժամանակ դատարկ է եղել, անջատել, հալեցնել, մաքրել, չորացնել և դուռը բաց թողել կանխելու համար սարքի ներսում բորբոսի առաջացումը:

ՏԵՂԱԴՐՈՒՄ

Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն, երբ տեղադրումն ավարտել եք:
Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի սարքը տեղափոխելու ժամանակ հատակը չվնասվի: Սարքը տեղադրեք հատակին կամ լավ հենեք այնպիսի վայրում, որը համապատասխան կլինի սարքի քաշի համար, ինչպես նաև հարմար կլինի վերջինի չափսերի և օգտագործման համար: Ստուգեք` արդյոք սարքավորումը ջերմության աղբյուրին մոտ չի գտնվում, և արդյոք չորս ոտիկները կայուն են և դիպչում են հատակին` կարգավորելով դրանք համապատասխանաբար, և ստուգեք արդյոք այն կատարելապես հարթ է`օգտագործելով հարթաչափ: Սպասեք առնվազն երկու ժամ նախքան սարքավորումը միացնելը, որպեսզի համոզվեք որ սառեցնող նյութը լիովին արդյունավետ է:
Բոլոր չափերը և տարածությունները, որոնք անհրաժեշտ են տեղադրման համար Տեղադրման հրահանգների գրքույկում կան:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորումը տեղադրելիս ստուգեք, որպեսզի հոսանքի մատակարարման լարը վնասված կամ ինչ-որ տեղ թակարդված չլինի:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Անկայուն դիրքի հետևանքով առաջացող վտանգից խուսափելու համար սարքավորման դիրքի փոխումը և ուղղումը պետք է կատարվի արտադրողի ցուցումներին համապատասխան: Չի թույլատրվում սառցարանը դնել այնպես, որ գազի վառարանի մետաղական խողովակը, ջրի մետաղական խողովակները կամ էլեկտրական մալուխները շփման մեջ լինեն սառցարանի հետևի պատի հետ (կոնդենսատորի պարույրների հետ):

ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում` էլեկտրագծերի անցկացման կանոնների համաձայն, ինչպես նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն ազգային անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման հաղորդալարը
վնասված է, ապա այն պետք է փոխարինել նմանատիպ
Loading...
+ 2 hidden pages