օգտագործելը ուշադիր կարդացեք
անվտանգության ցուցումները:
Պահեք դրանք ձեռքի տակ հետագա
օգտագործման համար:
Այս ցուցումներն ու
սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության
նախազգուշացումներ, որոնք պետք է
դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին
չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության
համակարգի սխալ տեղադրման
համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
Սարքավորումը և դրա հասանելի
մասերը տաքանում են օգտագործման
ընթացքում, 8 տարեկանից փոքր
երեխաներին պետք է հեռու պահել և
շարունակաբար հսկել:
8 տարեկան և ավելի երեխաները,
ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն
թույլ ֆիզիկական, զգայական և
մտավոր կարողություններ և սարքերի
վերաբերյալ փորձի և գիտելիքի
պակաս, կարող են առնչվել այդ
սարքերի հետ, եթե նրանց տրվել է
դրանց օգտագործման համար
անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում
են թե ինչպիսի վտանգ են դրանք
պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց
մաքրումը և պահպանումը չպետք է
իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Խուսափեք
ջերմային էլեմենտներին կամ ներքին
մակերեսին դիպչելուց - կա այրվածք
ստանալու ռիսկ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե դուռը և
դռան դրոշմանիշները վնասված են,
ապա վառարանը չպետք է
օգտագործել նախքան այն
կվերանորոգվի իրազեկ անձի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հեղուկները և
մյուս մթերքները չպետք է տաքացվեն
դրոշմված տարաներում, քանի որ
դրանք կարող են պայթել:
Միկրոալիքային վառարանը
նախատեսված է մթերքի և
ընպելիքների տաքացնելու համար:
Մթերք կամ հագուստ չորացնելը,
ինչպես նաև ջեռուցող բարձիկների,
հողաթափերի, սպունգերի, խոնավ
կտորի և նմանատիպ իրերի
տաքացնելը կարող է վնասվածքների,
բռնկման կամ հրդեհի հանգեցնել:
Մթերքը պլաստիկ կամ թղթե
տարաներում տաքացնելիս ուշադիր
եղեք վառարանին հնարավոր
բռնկումից խուսափելու համար:
Ըմպելիքները միկրոալիքային
վառարանով տաքացնելիս կարող են
եռալ ժայթքումներով, այդ իսկ
պատճառով զգույշ պետք է լինել
տարան բռնելիս:
Կերակրման շշերի և երեխաների
սննդի բանկաների պարունակությունը
պետք է թափահարել և խառնել, իսկ
նախքան օգտագործելը պետք է
ստուգել ջերմաստիճանը՝
այրվածքներից խուսափելու համար:
Կճեպով ձու և խաշած ձու չի կարելի
տաքացնել միկրոալիքային
վառարանում, քանի որ դրանք կարող
են պայթել նույնիսկ միկրոալիքների
անջատվելուց հետո:
Հագուստը կամ այլ դյուրավառ
նյութեր հեռու պահեք
սարքավորումից մինչև դրա բոլոր
բաղադրիչներն ամբողջությամբ
սառչեն:
Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն
կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք
յուղով, ձեթով հարուստ մթերքներ
պատրաստելիս կամ ալկոհոլ
ավելացնելիս (օր.` ռոմ, կոնյակ,
գինի) - կա կրակի բռնկման ռիսկ:
Չի կարելի միկրոալիքային
վառարանը օգտագործել յուղով կամ
ձեթով տապակելու համար, քանի որ
յուղի կամ ձեթի ջերմաստիճանը
հնարավոր չէ վերահսկել:
Եթե սարքավորումը հնարավոր է
փորձնական օգտագործել, ապա
կիրառեք այս վառարանի համար
առաջարկվող փորձնական
ջերմաստիճանը (եթե առկա է):
Օգտագործեք գազօջախի համար
նախատեսված ձեռնոցներ թավաները
և մյուս պարագաները հանելու
համար` չդիպչելով տաքացած
մասերին: Պատրաստման վերջում
զգուշորեն բացեք դուռը, որպեսզի
տաք օդը կամ գոլորշին դուրս գա,
նախքան սարքավորում մուտք
գործելը:
Օգտագործեք միայն միկրոալիքային
վառարանի համար նախատեսված
պարագաներ:
Չի կարելի խոչընդոտել գազօջախի
առջևի տաք օդային անցքերին:
Եթե ծուխ է դուրս գալիս, ապա պետք
է անջատել սարքավորումը
համապատասխան կոճակով կամ
վարդակից և դուռը փակ պահել
բռնկումից խուսափելու համար:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Այս սարքավորումը նախատեսված է
բացառապես տնային օգտագօրծման
համար, այլ ոչ թե պրոֆեսիոնալ
օգտագործման:
Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Չի կարելի պահել պայթուցիկ կամ
դյուրավառ նյութեր, ինչպիսիք են
աերոզոլների տարաները, ինչպես
նաև դնել կամ օգտագործել բենզին
կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ, քանի որ հրդեհ կարող է
բռնկվել, եթե սարքավորումը
պատահաբար միացված լինի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը
նախատեսված չէ արտաքին
ժամանակաչափի կամ
հեռակառավարվող համակարգի
միջոցով գործարկելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է
կենցաղում և նմանատիպ
միջավայրերում օգտագործելու
համար, ինչպիսիք են`
- Խանութների, գրասենյակների և այլ
աշխատանքային միջավայրերի
անձնակազմի համար նախատեսված
խոհանոցային տարածքներ;
- Ֆերմերների տներ;
- Հյուրանոցների, մոթելների և այլ
բնակելի միջավայրերի
հաճախորդների կողմից:
- Գիշերակացի և նախաճաշի համար
նախատեսված վայրեր:
Այլ օգտագործում չի թույլատրվում
(օր.` տաքացնել սենյակները):
4
HYE
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Տեղադրումը և վերանորոգումը պետք
է իրականացվի որակյալ տեխնիկի
կողմից ըստ արտադրողի
ցուցումների և տեղի անվտանգության
կանոնների: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե
տվյալ արտադրանքի ձեռնարկում
նշված չէ:
Երեխաները չպետք է կատարեն
տեղադրման աշխատանքներ: Հեռու
պահել երեխաներին սարքավորումը
տեղադրելիս: Փաթեթավորման
նյութերը (պլաստմասե արկղեր,
պենոպոլիստիրոլե մասեր և այլն)
պետք է հեռու պահել երեխաներից
տեղադրման ժամանակ և դրանից
հետո:
Սարքավորումը պետք է տեղադրեն
երկու կամ ավելի անձիք: Պետք է
օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ
սարքը փաթեթավորումից հանելու և
տեղադրելու համար:
Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ
այն չի վնասվել տեղափոխման
ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր
մոտակա Վաճառված Ապրանքների
Սպասարկման Ծառայության հետ:
Սարքավորումը չպետք է միացված
լինի հոսանքին նախքան տեղադրելը:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի
մալուխը:
Ակտիվացրեք սարքավորումը միայն
երբ տեղադրումն ավարտել եք:
Այս սարքավորումը նախատեսված է
ներկառուցված օգտագործման
համար: Այն չի կարելի օգտագործել
ազատ դրված վիճակում:
Կատարեք խցիկի կտրումը նախքան
սարքավորումը կահույքի մեջ
տեղադրելը և զգուշորեն հեռացրեք
փայտի տաշեղները և թեփը:
Տեղադրելուց հետո գազօջախի
հատակն այլևս չպետք է հասանելի
լինի:
Չի կարելի խոչընդոտել այն մինիմում
հեռավորությանը որ կա խոհանոցի
կահույքի և գազօջախի վերևի ծայրի
միջև:
Տեղադրելու ժամանակ հեռացրեք
միայն դրա փրփրապոլիստիրոլե
հիմքը:
Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո համոզվեք, որ
սարքավորման դուռը պատշաճ
փակվում է:
Խնդիրների դեպքում կապ հաստատեք
մատակարարի կամ Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների
Սպասարկման Ծառայության հետ:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը իրականացվի
գործող անվտանգության
կանոնակարգերին համապատասխան,
բազմաբևեռ անջատիչ է հարկավոր
նվազագույնը 3 մմ կոնտակտային
անցքով և սարքը պետք է հատակին
դրված լինի:
Անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ, եթե
նախատեսված խրոցակը չի
համապատասխանում Ձեր վարդակին:
Հոսանքի մալուխը պետք է
բավականաչափ երկար լինի սարքին
միացնելու համար: Չի կարելի քաշել
հոսանք մատակարարող մալուխը:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է,
փոխարինեք այն դրան համարժեք
մալուխով: Հոսանքի մալուխը պետք է
փոխի միայն որակավորված տեխնիկը
ըստ արտադրողի ցուցումների և
ընթացիկ անվտանգության
կանոնների: Կապ հաստատեք
լիազորված սպասարկման կենտրոնի
հետ:
Այն սարքերը, որոնք ունեն
նախատեսված վարդակ և այն չի
համապատասխանում Ձեր խրոցակին
անհրաժեշտ է կապ հաստատել
որակավորված տեխնիկի հետ:
Չի կարելի օգտագործել երկարացման
լարեր, բազմաթիվ վարդակներ կամ
ադապտերներ:
Չի կարելի օգտագործել
սարքավորումը, եթե այն ունի
վնասված լարեր կամ վարդակ, կամ
եթե այն պատշաճ կերպով չի
աշխատում, կամ եթե այն վնասվել
կամ ընկել է: Անհրաժեշտ է լարը
հեռու պահել տաք մակերեսներից:
Էլեկտրական բաղադրիչները չպետք է
հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո:
Չի կարելի դիպչել սարքավորմանը
մարմնի որևէ թաց մասով և չի
կարելի այն շահագործել երբ
ոտաբոբիկ եք:
Տեխնիկական տվյալների սանդղակը
գտնվում է գազօջախի առջևի ծայրին
(տեսանելի է երբ դուռը բաց է):
Հոսանքի մալուխը փոխելու դեպքում
օգտագործեք միայն հետևյալ
տեսակը` H05 RR
F 3 x 1.5 mm
-
2
.
Անհրաժեշտ է սարքավորումն
անջատել հոսանքի աղբյուրից`
հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ
անջատիչի միջոցով, որը տեղադրված
է խրոցակին հակառակ` համաձայն
ազգային անվտանգության
ստանդարտների:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Մաքրման և պահպանման համար
անհրաժեշտ է կրել պաշտպանիչ
ձեռնոցներ:
Սարքավորումը պետք է անջատել
հոսանքի մատակարարումից, նախքան
պահպանման որևէ աշխատանք
կատարելը:
Չի կարելի օգտագործել գոլորշիով
մաքրող սարք:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Վտանգավոր
է ոչ իրազեկ ցանկացած անձի համար
իրականացնել որևէ սպասարկման
կամ վերանորոգման գործողություն,
որի համար անհրաժեշտ է հեռացնել
միկրոալիքի էներգիայից պաշտպանող
ծածկը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Համոզվեք որ
սարքավորումն անջատված է նախքան
լամպը փոխելը, որպեսզի խուսափեք
էլեկտրահարվելու
հավանականությունից:
Վառարանը մաքուր չպահելու
դեպքում կարող է վնասվել
մակերեսը, որն էլ բացասաբար
կազդի սարքավորման
պիտանելիության վրա և հնարավոր է
վտանգավոր իրավիճակ ստեղծի:
Վառարանը պետք է պարբերաբար
մաքրել և հեռացնել սննդի
մնացորդները:
Համոզվեք որ սարքավորումը սառել
է, նախքան մաքրման կամ
պահպանման որևէ գործողություն
իրականացնելը:
Չի կարելի օգտագործել կոպիտ
հղկող մաքրիչներ կամ սուր ծայրով
մետաղյա քերիչներ գազօջախի դռան
ապակին մաքրելու համար, քանի որ
դրանք կարող են քերծել մակերեսը,
որի հետևանքով ապակին կարող է
կոտրվել:
5
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՀԵՌԱՑՆԵԼ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ
ՆՅՈՒԹԵՐԸ:
Փաթեթավորման նյութը 100%-ով
վերամշակման ենթակա է և նշված է այդ
նշանով
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է
հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին
համապատասխան:
:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԴԵՆ
ՆԵՏՈՒՄԸ (ՀԵՌԱՑՈՒՄԸ)
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է
այն հանել օգտագործումից` անջատելով
հոսանքի մալուխը և հեռացնելով դռներն ու
դարակները (եթե առկա են), որպեսզի
երեխաները չկարողանան հայտնվել այնտեղ
և փակվեն դրանց մեջ:
Այս սարքավորումն արտադրված է
վերամշակվող
նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է
կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան:
կամ վերաօգտագործվող
Կենցաղային էլեկտրատեխնիկաների
վերանորոգման և վերամշակման
վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար
անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր
տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը
որտեղից գնել եք սարքավորումը:
Այս սարքը համապատասխանում է
Էլեկտրական և Էլեկտրոնային
Սարքավորումների Թափոնների
վերաբերյալ 2012/19/ԵՄ Եվրոպական
սզբունքին:
Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել
է պատշաճ կերպով, դրանով օգնած կլինեք
կանխելու հնարավոր բացասական
հետևանքները շրջակա միջավայրի և
մարդու առողջության վրա, որը կարող է
առաջանալ տվյալ արտադրանքի ոչ
պատշաճ աղբահանության արդյունքում:
Արտադրանքի վրա կամ դրա
փաստաթղթերում նշված նշանը
տալիս որ այն չպետք է մշակվի որպես
կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ
կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
ցույց է
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Վառարանը նախօրոք տաքացրեք միայն եթե
նշված է պատրաստման աղյուսակում կամ
Ձեր բաղադրատոմսում:
Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալե
թխելու մոդուլներ, քանի որ դրանք լավ են
կլանում ջերմությունը:
Անջատեք գազօջախը 10/15 րոպեով
նախքան պատրաստման համար ժամանակ
նշանակելը: Երկարաձգված պատրաստման
կարիք ունեցող մթերքը կշարունակի
պատրաստվել
նույնիսկ, երբ վառարանը անջատվում է:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել
և բաշխվել է համաձայն Եվրոպական
Հրահանգների պահանջների.
ՑԼՀ 2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՄ և
ՎՆՍ 2011/65/ԵՄ
Այս սարքը, որը նախատեսված է մթերքների
պատրաստման համար, համապատասխանում
է համար 1935 / 2004 / ԵԽ Եվրոպական
Կանոնակարգին:
Այս սարքը բավարարում է Էկո Նախագծի
համար 65 / 2014 և համար 66 / 2014
Եվրոպական կանոնակարգերի պահանջները
ԵՄ 60350 - 1 Եվրոպական չափանիշի
համապատասխան:
6
Օգտագործման և խնամքի ուղեցույց
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1
2
3
4
5
4
3
2
1
5
4
3
2
1
5
6
7
8
9
10
HYE
1. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ
2. Օդափոխիչ
3. Շրջանաձև ջեռուցման էլեմենտ
(ոչ տեսանելի)
4. Դարակի ուղղիչներ
(մակարդակը ներկայացված է
վառարանի դիմային մասում)
5. Դուռ
6. Ամենավերևի ջերմային էլեմենտ/
խորովելու ցանց
7. Լա մպ
8. Մսի փորձարկման սարքի միացում
9. Նույնականացման վահանակ
(չի կարելի հանել)
10. Հատակը ջեռուցող տարր
(անտեսանելի)
Խնդրում ենք հաշվի առնել.
Սառեցման օդափոխիչը կարող է հաճախ ինքն իրեն միանալ պատրաստելու ընթացքում էներգիայի սպառումը կրճատելու համար:
Երբ պատրաստման գործընթացն ավարտված է և գազօջախն անջատված է, սառեցման օդափոխիչը դեռ կարող է աշխատել մի որոշ
ժամանակ:
Երբ գազօջախի դուռը բացվում է պատրաստման ժամանակ, ջերմային էլեմենտներն անջատվում են:
7
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ
PRERISC.
No
TEMPERATURA
200°C
TEMPO COTTURA
TEMPO FINE
19:20
02:00
14325768
1. ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ
Վառարանը միացնելու և անջատելու
համար:
4. ՀԵՏ
Նախկին ցանկ վերադառնալու համար:
5. ԷԿՐԱՆ
2. ՑԱՆԿ
Հիմնական ցանկ արագ մուտք գործելու
համար:
3. ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԹԵՄԱՆԵՐ
Մինչև 10 նախընտրելի գործառույթներ
պահպանելու և մուտք գործելու համար:
6. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՃԱԿՆԵՐ
Ցանկերը կառավարելու, կուրսորը
շարժելու և կարգավորումները փոխելու
համար:
ԷԿՐԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԷԿՐԱՆԻ ՑԱՆԿ
Settings
1
Impostazioni
Traditional
Tradizionali
Special functions
Funzioni Speciali
7. ԼԱՎ / ԸՆՏՐԵԼ
Գործառույթներն ընտրելու և
կարգավորումները հաստատելու համար:
Օգտագործվում է մթերքի
պատրաստման համար
կամ ծառայում է որպես
թավաների, թխելու թավաների
և վառարանում պատրաստման
համար նախատեսված այլ
պարագաների հենակ:
ՄՍԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՍԱՐՔ
Պատրաստման ժամանակ
մթերքի միջին ջերմաստիճանը
չափելու համար:
Պարագաների քանակը կարող է լինել տարբեր` կախված այն բանից թե որ մոդելն եք գնել:
Մյուս պարագաները որոնք տրամադրված չեն, առանձին կարող եք գնել Վաճառված ապրանքների սպասարկման Ծառայությունից:
Օգտագործվում է որպես
վառարանային սկուտեղ մսի,
ձկան, բանջարեղենի, ֆոկաչոյի
և այլնի պատրաստման համար,
իսկ ցանցե դարակի տակ
դրվելու դեպքում, հավաքում
է պատրաստման ընթացքում
առաջացած հեղուկները:
Օգտագործվում է հացի և
խմորեղենի պատրաստման
համար, ինչպես նաև մսի,
ձկան պապիլոտի և այլնի
պատրաստման համար:
Օգտագործվում է պարագաները
ներսում տեղադրելու և դուրս
հանելու համար:
ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
1. Տեղադրեք ցանցե դարակը հորիզոնական` սահեցնելով այն
դարակի ուղղիչներով և համոզվեք որ բարձրացված ծայրով
կողմը դեպի վերև է:
2. Մյուս պարագաները, ինչպես օրինակ՝ կաթիլային
սկուտեղը և թխելու սկուտեղը, տեղադրվում են հորիզոնական
դիրքով՝ ցանցե դարակի նման:
9
2
1
ԴԱՐԱԿԻ ՈՒՂՂԻՉՆԵՐԻ ՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
1. Դարակի ուղղիչները հանելու համար նախ բարձրացրեք
դրանք (1), ապա ներքևի հատվածը հենակներից թեթևակի
դուրս հրեք (2): Դարակի ուղղիչները կարող եք այժմ հանել:
1. Դարակի ուղղիչները կրկին մոնտաժելու համար նախ
վերևի հենակի վրա տեղադրեք:
2. Բարձր պահեք խցիկին մոտեցնելիս:
3. Դիրքավորեք ներքևի հենակների վրա:
10
ՍԱՀՈՂ ԳԼԱՆՎԱԿՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ
HYE
1. Հանեք դարակի ուղղիչները:
2. Հեռացրեք սահող գլանվակների վրայի պլաստիկ
պաշտպանիչ շերտը:
3. Գլանվակի վերևի ամրակը ամրացրեք դարակի ուղղիչին
և սահեցնելով հրեք այն ինչքան որ կգնա: (նկար A); Մյուս
ամրակը իջացրեք իր դիրքին:
5. Նույն քայլերը իրականցրեք մյուս դարակի ուղղիչի հետ
միևնույն մակարդակի վրա: Սահող գլանվակները կարող եք
մոնտաժել ցնկացած մակարդակում:
6. Վերամոնտաժել դարակի ուղղիչները:
4. Ուղղիչը ամրացնելու համար, ամուր սեղմեք ամրակի
ներքևի մասը դարակի ուղղիչի վրա: Համոզվեք, որ
գլանվակները հանգիստ շարժվում են:
7. Դիրքավորեք պարագաները դարակի ուղղիչների վրա:
11
Loading...
+ 23 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.