HOTPOINT/ARISTON FA4S 841 J IX HA Use & Care [hy]

Օգտագործման և Խնամքի ուղեցույց
x2
90 °C
557
525
570
595
423
20
595
5
89° max
97
478
4
5
min 560
40
560
583+2
560
600
40
min 560
x 2
HY
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3­8 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են օգտագործման ժամանակ: Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած մասերին դիպչելուց: 8 տարեկանից փոքր երեխաներին չպետք է թույլ տալ մոտենալ առանց հսկողության:
Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը չորացնելիս: Եթե սարքավորումը հարմար է փորձարկման սարքի օգտագործման համար, ապա օգտագործեք միայն ջերմաստիճանի փորձարկումը, որն առաջարկվում է այս վառարանի համար - կա հրդեհի վտանգ:
Հագուստը կամ այլ դյուրավառ նյութերը հեռու պահեք սարքավորումից մինչև դրա բոլոր բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն - կա հրդեհի վտանգ: Միշտ զգոն եղեք` յուղով և ձեթով հարուստ մթերքներ պատրաստելիս կամ ալկոհոլային խմիչքներ ավելացնելիս - կա հրդեհի վտանգ: Օգտագործեք վառարանի համար նախատեսված ձեռնոցներ թավաները և մյուս պարագաները հանելու համար: Պատրաստման ավարտին, զգուշությամբ բացեք դուռը, որպեսզի տաք օդը կամ գոլորշին աստիճնաբար դուրս գա նախքան խոռոչի մեջ բան դնելը - այրվածքներ ստանալու վտանգ կա: Չի կարելի խոչընդոտել վառարանի առջևի տաք օդային անցքերին - կա հրդեհի վտանգ:
Զգույշ եղեք, երբ վառարանի դուռը բաց է կամ վար
դիրքում է, որպեսզի խուսափեք դռանը հարվածելուց:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ արտաքին անջատման սարքով շահագործելու համար, ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել
սենյակները):
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
Չի կարելի սարքավորման մեջ կամ դրա մոտ դնել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր (օր.` բենզինի կամ աերոզոլի տարաներ). կա հրդեհի բռնկման հավանականություն:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն, երբ տեղադրումն ավարտել եք:
Կատարեք խցիկի կտրման աշխատանքները` նախքան սարքավորումը տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և թեփը: Չի կարելի խոչընդոտել այն նվազագույն հեռավորությանը որ կա խոհանոցի կահույքի և վառարանի վերևի ծայրի միջև- կա հրդեհի վտանգ:
Չի կարելի վառարանը հանել իր փրփրապլաստե հիմքից` մինչև տեղադրելը:
Տեղադրելուց հետո վառարանի հատակն այլևս չպետք է հասանելի լինի - կա այրվածք ստանալու վտանգ:
Սարքը չի կարելի տեղադրել դեկորատիվ դռան
հետևում - հրդեհի բռնկման վտանգ կա:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Տեխնիկական տվյալների սանդղակը գտնվում է գազօջախի առջևի ծայրին (տեսանելի է, երբ դուռը բաց է):
Loading...
+ 9 hidden pages