HOTPOINT/ARISTON FA3 544 C IX HA Use & Care [hy]

Առողջության և Անվտանգության,Օգտագործման
և Խնամքի ևՏեղադրման ուղեցույց
www.hotpoint.eu/register
ՀԱՅԵՐԵՆ ................................3
2
HY
ԱՆԳԼԵՐԵՆ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ևՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ HOTPOINT-ARISTON ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Ավելի ամբողջական օժանդակության համար գրանցեք Ձեր ապրանքը www. hotpoint. eu / register կայքում:
Ինդեքս
Առողջության և Անվտանգության ուղեցույց
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ....................................................... 4
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ .............................................................. 6
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ................................................ 6
Օգտագործման և Խնամքի ուղեցույց
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ....................................................... 7
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ ......................................................... 8
ԷԿՐԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ........................................................... 8
ՊԱՐԱԳԱՆԵՐ ....................................................................... 9
ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ...................................... 9
ԴԱՐԱԿԻ ՈՒՂՂԻՉՆԵՐԻ ՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ .......................................... 10
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ .................................................................. 11
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՎԱՌԱՐԱՆԸ ..................................................... 12
ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ........................................ 12
ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ........................................................... 13
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ............................................................. 15
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ ............................................................ 16
ՍՏՈՒԳՎԱԾ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ ......................................................... 18
ՄԱՔՐՈՒՄ ........................................................................ 19
ՊԱՀՊԱՆՈՒՄ ...................................................................... 20
ԴՌԱՆ ՀԱՆՈՒՄ .................................................................... 20
ԴՌԱՆ ՎԵՐԱՄՈՆՏԱԺՈՒՄ ............................................................. 21
ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵՔ - ԱՊԱԿՈՒ ՄԱՔՐՈՒՄ ........................................... 22
ԼԱՄՊԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ............................................................... 23
ՎԵՐԻՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵՄԵՆՏԻ ԻՋԵՑՈՒՄ .................................................. 23
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆ ................................................................. 24
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄ .......................................................... 25
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ........................................ 25
Տեղադրման ուղեցույց ................................................................. 26
3

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ԿԱՐևՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները: Պահեք դրանք հետագայում անդրադառնալու համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր (0-3 տարեկան) և փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքերից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքը և վերջինիս մեջ մտնող պարագաները օգտագործման ընթացքում տաքանում են, 8 տարեկանից ցածր երեխաներին չի թույլատրվում մոտենալ դրանց առանց վերահսկողության: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Խուսափեք ջերմային էլեմենտներին կամ ներքին մակերեսին դիպչելուց - կա այրվածք ստանալու ռիսկ: Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը չորացնելիս:
Եթե սարքը հարմար է փորձարկման համար, կիրառեք միայն այս վառարանի համար խորհուրդ տրվող ջերմաստիճանը: Հագուստը կամ այլ դյուրավառ նյութեր հեռու պահեք սարքավորումից մինչև դրա բոլոր բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն: Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ զգոն եղեք յուղոտ, ձեթոտ մթերք պատրաստելիս կամ ալկոհոլ ավելացնելիս (օրինակ՝ ռոմ, կոնյակ, գինի) - հրդեհի բռնկման վտանգ կա: Օգտագործեք վառարանի համար նախատեսված ձեռնոցներ թավաները և մյուս պարագաները հանելու համար` չդիպչելով տաքացած մասերին: Պատրաստման վերջում զգուշորեն բացեք դուռը, որպեսզի տաք օդը կամ գոլորշին դուրս գա, նախքան սարքավորում մուտք գործելը: Չի կարելի խոչընդոտել վառարանի առջևի տաք օդային անցքերին:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը
նախատեսված չէ արտաքին ժամանակաչափի կամ հեռակառավարվող համակարգի միջոցով գործարկելու համար: Այս սարքավորումը նախատեսված է բացառապես տնային օգտագօրծման համար, այլ ոչ թե պրոֆեսիոնալ օգտագործման: Չի կարելի սարքն օգտագործել դրսում: Չի կարելի պահել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր, ինչպիսիք են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել կամ օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր սարքի մոտ, քանի որ հրդեհ կարող է բռնկվել, եթե սարքավորումը պատահաբար միացված լինի: Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել սենյակները):
ՏԵՂԱԴՐՈՒՄ Սարքավորումը պետք է տեղադրեն
երկու կամ ավելի անձիք: Պետք է օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ
սարքը փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար: Տեղադրումը և վերանորոգումը պետք է իրականացվի որակյալ տեխնիկի կողմից ըստ արտադրողի ցուցումների և տեղի անվտանգության կանոնների: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաները չպետք է կատարեն տեղադրման աշխատանքներ: Հեռու պահել երեխաներին սարքավորումը տեղադրելիս: Փաթեթավորման նյութերը (պլաստմասե արկղեր, պենոպոլիստիրոլե մասեր և այլն) պետք է հեռու պահել երեխաներից տեղադրման ժամանակ և դրանից հետո: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը: Ակտիվացրեք սարքավորումը միայն երբ տեղադրումն ավարտել եք: Տեղադրելուց հետո վառարանի հատակն այլևս չպետք է հասանելի լինի: Կատարեք խցիկի կտրումը նախքան սարքավորումը կահույքի մեջ տեղադրելը և զգուշորեն հեռացրեք փայտի տաշեղները և թեփը: Չի կարելի խոչընդոտել այն մինիմում հեռավորությանը որ կա խոհանոցի կահույքի և վառարանի վերևի ծայրի միջև: Տեղադրելու ժամանակ հեռացրեք միայն դրա փրփրապոլիստիրոլե հիմքը: Սարքը չի կարելի տեղադրել դեկորատիվ դռան հետևում - հրդեհի բռնկման վտանգ կա:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը իրականացվի գործող անվտանգության
4
կանոնակարգերին համապատասխան, բազմաբևեռ անջատիչ է հարկավոր նվազագույնը 3մմ կոնտակտային անցքով և սարքը պետք է հատակին դրված լինի: Եթե հոսանքի մալուխը վնասվել է, փոխարինեք այն դրան համարժեք մալուխով: Հոսանքի մալուխը պետք է փոխի միայն որակավորված տեխնիկը ըստ արտադրողի ցուցումների և ընթացիկ անվտանգության կանոնների: Կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ: Սարքը պետք է հնարավոր լինի անջատել հոսանքից՝ խրոցակը հանելով, եթե խրոցակը հասանելի է կամ հասանելի բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի վրա էլեկտրաէներգիայի անվտագության տեղական չափանիշներին համապատասխան: Տեխնիկական տվյալների սանդղակը գտնվում է վառարանի առջևի ծայրին (տեսանելի է երբ դուռը բաց է): Հոսանքի մալուխը փոխելու անհրաժեշտության դեպքում, կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ: Անհրաժեշտ է կապ հաստատել որակավորված տեխնիկի հետ, եթե նախատեսված խրոցակը չի համապատասխանում Ձեր վարդակին: Հոսանքի մալուխը պետք է բավականաչափ երկար լինի սարքին միացնելու համար: Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը: Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Չի կարելի օգտագործել սարքավորումը, եթե այն ունի վնասված լարեր կամ վարդակ, կամ եթե այն պատշաճ կերպով չի աշխատում, կամ եթե այն վնասվել կամ ընկել է: Անհրաժեշտ է լարը հեռու պահել տաք մակերեսներից: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո: Չի կարելի դիպչել սարքավորմանը մարմնի որևէ թաց մասով և չի կարելի այն շահագործել երբ ոտաբոբիկ եք:
HY
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ Չի կարելի օգտագործել գոլորշիով
մաքրող սարք: ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան լամպը փոխելը, որպեսզի խուսափեք էլեկտրահարվելու հավանականությունից: Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր մետաղական քերիչներ սարքի դռան ապակին մաքրելու համար, քանի որ դրանք կարող են խազեր առաջացնել մակերեսին, որը կարող է ապակու փշրման պատճառ դառնալ: Մաքրման և պահպանման համար անհրաժեշտ է կրել պաշտպանիչ ձեռնոցներ: Սարքավորումը պետք է անջատել հոսանքի մատակարարումից, նախքան պահպանման որևէ աշխատանք կատարելը: Համոզվեք, որ սարքը սառն է, նախքան մաքրման կամ սպասարկման որևէ գործողություն իրականացնելը:
5

ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ

ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
: Փաթեթավորման տարբեր
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԴԵՆ ՆԵՏՈՒՄԸ (ՀԵՌԱՑՈՒՄԸ)
Սարքավորումը հեռացնելիս անհրաժեշտ է այն հանել օգտագործումից` անջատելով հոսանքի մալուխը և հեռացնելով դռներն ու դարակները (եթե առկա են), որպեսզի երեխաները չկարողանան հայտնվել այնտեղ և փակվեն դրանց մեջ: Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան:
կամ վերաօգտագործվող
Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ: Համոզվելով որ այս արտադրանքը հեռացվել է պատշաճ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, որը կարող է առաջանալ տվյալ արտադրանքի ոչ պատշաճ աղբահանության արդյունքում: Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում
նշված նշանը չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
ցույց է տալիս որ այն
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Վառարանը նախօրոք տաքացրեք միայն եթե նշված է պատրաստման աղյուսակում կամ Ձեր բաղադրատոմսում: Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալե թխելու կաղապարներ, քանի որ դրանք լավ են կլանում ջերմությունը:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Այս սարքավորումը նախագծվել, կառուցվել և բաշխվել է համաձայն Եվրոպական Հրահանգների պահանջների. ՑԼՀ 2014/35/ԵՄ, ԷՄՀ 2014/30/ԵՀ և ՎՆՍ 2011/65/ԵՄ:
Այս սարքը, որը նախատեսված է մթերքի հետ շփման համար, համապատասխանում է Եվրոպական Կանոնակարգին հ. 1935/2004.
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգերի հ. 65/2014, և հ. 66/2014 էկոդիզայնին` համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ 60350-1:
6
Օգտագործման և Խնամքի ուղեցույց

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1
2
3
4
6
7
HY
1. վերահսկողության վահանակ
2. Օդափոխիչ
3. ԼԼույս
4. Դարակի ուղղիչներ
(մակարդակը նշված է պատրաստման խցիկի պատին)
5. Դուռ
6. Ամենավերևի ջերմային էլեմենտ/ խորովելու ցանց
7. Նույնականացման վահանակ
(չի կարելի հեռացնել)
8. Հատակը ջեռուցող տարր
(անտեսանելի)
8
5
Խնդրում ենք հաշվի առնել. Սառեցման օդափոխիչը կարող է հաճախ ինքն իրեն միանալ պատրաստելու ընթացքում էներգիայի սպառումը կրճատելու համար: Երբ պատրաստման գործընթացն ավարտված է և վառարանն անջատված է, սառեցման օդափոխիչը դեռ կարող է աշխատել մի որոշ ժամանակ:
7

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՀԱՆԱԿ

1 32 4 5
1. ԸՆՏՐՄԱՆ ԿՈՃԱԿ
Նախատեսված է գազօջախը միացնելու համար` ընտրելով գործառույթ: Պտտեք դեպի անջատելու համար:
2. ԼՈՒՅՍ
Երբ գազօջախը միացած է, սեղմեք` գազօջախի խցիկի լույսն անջատելու կամ միացնելու համար:
դիրքը` գազօջախն
3. ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Նախատեսված է պատրաստման ժամանակի կարգավորումներ, հետաձգված մեկնարկ և ժամանակաչափ մուտք գործելու համար: Նախատեսված է նաև ժամանակը ցույց տալու համար, երբ գազօջախն անջատված է:
4. ԷԿՐԱՆ

ԷԿՐԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1
6
5. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՃԱԿՆԵՐ
Պատրաստման ժամանակի կարգավորումները փոխելու համար:
6. ՋԵՐՄԱՉԱՓԻ ԿՈՃԱԿ
Ձեռքով գործառույթներն ակտիվացնելիս` պտտեք, որպեսզի ընտրեք նախընտրելի ջերմաստիճանը: Ավտոմատ գործառույթների օգտագործում
1. Նապաես տաքացման նշան
2. Ժամացույց; տեղեկատվություն և գործառույթի տևողություն
2
3. Խոհանոցի ժամանակաչափ
4. Պատրաստման ժամանակի ավարտ
5. Տևողություն
6. Ժամացույց
:
6 5 4 3
8

ՊԱՐԱԳԱՆԵՐ

ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿ ԹԽԵԼՈՒ ՍԿՈՒՏԵՂ
HY
Օգտագործեք այն մթերք պատրաստելու համար կամ որպես հենարան` պատրաստման կաթսաների, թավաների կամ գազօջախային այլ պարագաների համար: Օգտակար է հաց,միս,ձուկ և բանջարեղեն խորովելու համար:
Պարագաների քանակը կարող է լինել տարբեր` կախված այն բանից, թե որ մոդելն եք գնել: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԱԳԱՆԵՐ. Մյուս պարագաները որոնք տրամադրված չեն, առանձին կարող եք գնել Վաճառված ապրանքների սպասարկման Ծառայությունից:
Օգտագործվում է հացի և խմորեղենի պատրաստման համար, ինչպես նաև մսի, ձկան պապիլոտի և այլնի պատրաստման համար:

ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

Տեղադրեք ցանցե դարակը հորիզոնական` սահեցնելով այն դարակի ուղղիչներով և համոզվեք որ բարձրացված ծայրով կողմը դեպի վերև է:
Մյուս պարագաները, ինչպես օրինակ՝ թխելու սկուտեղը, տեղադրվում են հորիզոնական դիրքով՝ ցանցե դարակի նման:
9

ԴԱՐԱԿԻ ՈՒՂՂԻՉՆԵՐԻ ՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

Դարակի ուղղիչները հանելու համար, ամուր բռնեք ուղղիչների արտաքին մասը և քաշեք դեպի Ձեզ հենակը և ներսի երկու ոտքերը իրենց բնիկներից հանելու համար:
Դարակի ուղղիչները վերադիրքավորելու համար, տեղադրեք դրանք խցիկի մոտ և ի սկզբանե երկու ոտքերը մտցրեք իրենց բնիկների մեջ. Այնուհետ, արտաքին մասը տեղադրեք բնիկի մոտ,մտցրեք հենակը և ամուր սեղմեք խցիկի պատի ուղղությամբ՝ համոզվելու համար, որ դարակի ուղղիչը պատշաճ տեղադրված է.
10

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

HY
ՊԱՅՄԱՆԱԿԱՆ
Միայն մեկ դարակի վրա ցանկացած կերակուր պատրաստելու համար: Օգտագործեք 3-րդ դարակը: Մակարոնեղեն պատրաստելու կամ մսի կտորներ կարմրացնելու համար, ինչևէ, օգտագործեք 2-րդ մակարդակը: Նախապես տաքցարեք գազօջախը, նախքան մթերքը դրա մեջ դնելը:
ՋԵՐՄԱՅԻՆ ԹԽՈՒՄ
Մաքսիմում երկու դարակների վրա միաժամանակ պատրաստելու համար: Օգտագործեք 2-րդ դարակը, որպեսզի պատրաստեք միայն մեկ դարակի վրա: Երկու դարակների վրա պատրաստելու համար, խորհուրդ է տրվում օգտագործել 2-րդ և 4-րդ դարակները: Պատրաստման ժամանակի կեսն անցնելուց հետո, խորհուրդ է տրվում փոխել սկուտեղների դիրքը: Նախապես տաքցարեք գազօջախը, նախքան մթերքը դրա մեջ դնելը:
ԽՈՐՈՎԵԼՈՒ ՑԱՆՑ
Սթեյք, քաբաբ,նրբերշիկ խորովելու և բանջարեղենի գրատեն կամ չորացրած հաց պատրաստելու համար: Խորհուրդ է տրվում մթերքը դնել 5-րդ դարակում: Միս խորովելիս խորհուրդ է տրվում օգտագործել թխելու սկուտեղը` պատրաստման ընթացքում առաջաած հեղուկները հավաքելու համար: Դրեք այն 4-րդ դարակում` ավելացնելով մոտավորապես 200 մլ. խմելու ջուր: Նախապես տաքացրեք գազօջախը 3-5 րոպե: Պատրաստելու ժամանակ գազօջախի դուռը պետք է փակ մնա:
ՏՈՒՐԲՈ ԽՈՐՈՎԵԼՈՒ ՑԱՆՑ
Մսի մեծ կտորներ տապակելու համար (ոտքեր,տապակած տավարի միս, հավ): Տեղադրեք մթերքը 2-րդ դարակին: Խորհուրդ ենք տալիս օգտագործել թխելու սկուտեղը պատրաստման ընթացքում առաջացած հեղուկը հավաքելու համար. Դրեք այն 1-ին դարակում` ավելացնելով մոտավորապես 200 մլ. խմելու ջուր: Պատրաստելու ժամանակ գազօջախի դուռը պետք է փակ մնա:
ՀԱԼԵՑՈՒՄ
Մթերքի արագ հալեցման համար: Դրեք մթերքը մեջտեղի դարակում: Խորհուրդ է տրվում մթերքը թողնել իր փաթեթավորման մեջ կանխելու համար չորացումը:
ԷԿՈ ՋԵՐՄԱՅԻՆ ԹԽՈՒՄ
Մեկ դարակի վրա տապակած (լցոնած) կտորներ պատրաստելու համար: Այս գործառույթը ընդհատվում է թեթև օդափոխմամբ, որպեսզի սնունդը չափից շատ չջրազրկվի: Եթբ ECO գործառույթն անջատված է, պատրաստման գործընթացի ժամանակ լույսը մնում է անջատված և այն կարելի է միացնել` սեղմելով արդյունավետությունը մաքսիմալ դարձնելու համար, խորհուրդ է տրվում պատրաստելու ընթացքում չբացել դուռը: Առաջարկում ենք օգտագործել 3-րդ դարակը: Կարիք չկա դրանից առաջ գազօջախը նախապես տաքացնել:
: Էներգիայի
ԱՎՏՈՄԱՏ ՀԱՑ
Այս գործառույթն օգտագործեք հաց պատրաստելիս: Լավագույն արդյունքի հասնելու համար, խորհուրդ է տրվում ուշադիր հետևել բաղադրատոմսին: Այս գործառույթն ավտոմատ կերպով ընտրում է իդեալական ջերմաստիճան և ժամանակ` հացը թխելու համար: Պատրաստման գործընթացն ավտոմատ կերպով կկանգնի, իսկ գազօջախը կարձակի ձայնային ազդանշան, երբ մթերքը պատրաստ լինի: Ակտիվացրեք գործառույթը, երբ գազօջախը սառն է: Երբ գազօջախի ներքին ջերմաստիճանն ավելի տաք է քան սահմանված ջերմաստիճանը, ապա «Hot» հաղորդագրությունը կհայտնվի էկրանին և դուք չեք կարողանա սկսել պատրաստման գործընթացը: Դուք պետք է սպասեք մինչև գազօջախը սառի:
ԱՎՏՈՄԱՏ ԱՂԱՆԴԵՐ
Այս գործառույթն օգտագործեք` քիմիական խմորիչներով կամ առանց դրանց տորթեր պատրաստելու համար: Դրեք գազօջախի մեջ, երբ գազօջախը սառն է: Այս գործառույթն ավտոմատ կերպով ընտրում է իդեալական ջերմաստիճան և ժամանակ` տորթեր թխելու համար: Պատրաստման գործընթացն ավտոմատ կերպով կկանգնի, իսկ գազօջախը կարձակի ձայնային ազդանշան, երբ մթերքը պատրաստ լինի: Ակտիվացրեք գործառույթը, երբ գազօջախը սառն է: Երբ գազօջախի ներքին ջերմաստիճանն ավելի տաք է քան սահմանված ջերմաստիճանը, ապա «Hot» հաղորդագրությունը կհայտնվի էկրանին և դուք չեք կարողանա սկսել պատրաստման գործընթացը: Դուք պետք է սպասեք մինչև գազօջախը սառի:
* Գործառույթը օգտագործվում է էներգիայի խնայողության հայտարարագրի համաձայն՝ (ԵՄ) համար 65/2014 Կանոնակարգի համապատասխան:
11

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՎԱՌԱՐԱՆԸ

Նախքան սարքավորումն օգտագործելը, մանրամասն կարդացեք Առողջության և Անվտանգության ուղեցույցը:

ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

1. ԺԱՄԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Դուք պետք է սահմանեք ժամանակ, երբ առաջին անգամ եք միացնում սարքավորումը. Սեղմեք և ժամի երկու թվերը թարթեն էկրանին:
Օգտագործեք կամ ժամը սահմանելու համար և սեղմեք
հաստատելու համար: Րոպեների երկու թվերը կսկսեն թարթել: Օգտագործեք համար և սեղմեք
Խնդրում ենք հաշվի առնել. Երբ պատկերը թարթում է, օրինակ` երկար ժամանակ հոսանքի խափանման դեպքում, դուք պետք է նորից սահմանեք ժամանակ:
կամ րոպեները կարգավորելու
հաստատելու համար:
մինչև պատկերը
2. ՆՈՐԻՑ ՏԱՔԱՑՐԵՔ ԳԱԶՕՋԱԽԸ
Նոր վառարանից կարող են հոտեր առաջանալ, որոնք մնացել են արտադրելու ժամանակ. սա միանգամայն նորմալ է: Մինչ մթերքի պատրաստման մեկնարկը, խորհուրդ ենք տալիս դատարկ վառարանը տաքացնել, որպեսզի բոլոր հնարավոր տհաճ հոտերն անցնեն:
Հեռացրեք վառարանից ամեն տեսակ պաշտպանիչ ստրվարաթուղթ կամ թափանցիկ ժապավեն և ներսում եղած ցանկացած պարագա:
Տաքացրեք գազօջախը մինչև 250 °C շուրջ մեկ ժամ` ցանկալի է օգտագործել «Ջերմային Թխում» գործառույթը: Գազօջախը այդ ընթացքում պետք է դատարկ լինի: Գործառույթը ճիշտ սահմանելու համար հետևեք ցուցումներին:
Խնդրում ենք հաշվի առնել. Խորհուրդ է տրվում սենյակն օդափոխել այս սարքավորումն առաջին անգամ օգտագործելուց հետո:
12

ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

HY
1. ԸՆՏՐԵՔ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Որևէ գործառույթ ընտրելու համար, պտտեք ընտրման կոճակը դեպի Ձեր նախընտրած գործառույթի նշանը. էկրանը կլուսավորվի և կհնչի ձայնային ազդանշան:
2. ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
ՁԵՌՆԱՐԿ Ձեր ընտրած գործառույթը մեկնարկելու համար, պտտեք ջերմաչափի կոճակը` նախընտրելի ջերմաստիճանը սահմանելու համար:
Խնդրում ենք հաշվի առնել. Պատրաստելու ընթացքում դուք կարող եք փոխել գործառույթը` պտտելով ընտրման կոճակը կամ կարգավորել ջերմաստիճանը` պտտելով ջերմաչափի կոճակը: Գործառույթը չի ակտիվանա,եթե ջերմաչափի կոճակը միացած լինի
: Դուք կարող եք սահմանել պատրաստման ժամանակ, պատրաստման ժամանակի ավարտ (միայն պատրաստման ժամանակ սահմանելու դեպքում) և ժամանակաչափ:
AUTOMATIC (ԱՎՏՈՄԱՏ) Ավտոմատ գործառույթն սկսելու համար դուք ընտրում եք («Հաց» կամ «Աղանդեր»), ջերմաչափի կոճակը պահեք ավտոմատ գործառույթների համար նախատեսված դիրքում : Պատրաստման գործընթացն ավարտելու համար, պտտեք ընտրման կոճակը դեպի 0 դիրքի վրա:
Խնդրում ենք հաշվի առնել. Դուք կարող եք սահմանել պատրաստման ժամանակի ավարտ և ժամանակաչափ:
3. ՆԱԽԱՊԵՍ ՏԱՔԱՑՈՒՄ
Հենց որ գործառույթը մեկնարկում է, հնչում է ձայնային ազդանշան, իսկ էկրանի վրայի թարթող նշանը տալիս, որ նախապես տաքացման փուլն ակտիվացած է: Այս փուլի վերջում, ձայնային ազդանշանը և էկրանի վրայի ֆիքսված պատկերը սահմանված ջերմաստիճանին. այս դեպքում` մթերքը դրեք գազօջախի մեջ և շարունակեք պատրաստել:
Խնդրում ենք հաշվի առնել. Մթերքը վառարանի մեջ դնելը, նախքան նախապես տաքացման գործընթացի ավարտը, կարող է բացասական ազդեցություն ունենալ պատրաստման վերջնական արդյունքի վրա:
ցույց կտան, որ գազօջախը հասել է
ցույց է
. ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Դուք պետք է ընտրեք որևէ գործառույթ, նախքան ծրագրավորված պատրաստման գործընթացն սկսելը:
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Շարունակեք սեղմել, սկսեն թարթել էկրանին:
Օգտագործեք կամ պատրաստման նախընտրելի ժամանակը սահմանելու համար, իսկ հետո սեղմեք հաստատելու համար: Ակտիվացրեք գործառույթը` պտտելով ջերմաչափի կոճակը դեպի նախընտրելի ջերմաստիճանը. կհնչի ձայնային ազդանշան, իսկ էկրանը ցույց կտա, որ պատրաստման գործընթացն ավարտված է:
Ծանուցում. Սահմանված պատրաստման ժամանակը չեղյալ հայտարարելու համար, պահեք սեղմած մինչև պատկերը սկսի թարթել էկրանին, իսկ հետո օգտագործեք պատրաստման ժամանակը «00:00» սահմանելու համար: Այս պատրաստման ժամանակը ներառում է նախապես տաքացման փուլ:
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՎԱՐՏԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ/ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՄԵԿՆԱՐԿ Պատրաստման ժամանակը սահմանելուց հետո, գործառույթի մեկնարկը կարող եք հետաձգել` ծրագրավորելով դրա ավարտման ժամանակը. սեղմեք ընթացիկ ժամանակը սկսեն թարթել էկրանին:
Օգտագործեք կամ պատրաստման գործընթացն ավարտելու համար անհարաժեշտ ժամանակը սահմանելու համար և սեղմեք Ակտիվացրեք գործառույթը` պտտելով ջերմաչափի կոճակը դեպի նախընտրելի ջերմաստիճանը. գործառույթը կմնա կանգնեցված, մինչև այն ավտոմատ կերպով մեկնարկի որոշ ժամանակ անց, որը հաշվարկված է պատրաստման գործընթացն ավարտելու սահմանված ժամանակի հետ:
Ծանուցումներ. Կարգավորումը չեղյալ հայտարարելու համար, անջատեք գազօջախը` պտտելով ընտրման կոճակը դեպի “ ”դիրքը:
մինչև պատկերը և «00:00»
մինչև համապատասխան պատկերը և
հաստատելու համար:
13
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏ Կհնչի ձայնային ազդանշան, իսկ էկրանը ցույց կտա, որ գործառույթն ավարտված է:
Պտտեք ընտրման կոճակը` այլ գործառույթ ընտրելու համար կամ դեպի “
Խնդրում ենք հաշվի առնել. Եթե ժամանակաչափն ակտիվ է, էկրանին կցուցադրվի «END» մնացորդային ժամանակի հետ միասին:
” դիրքը` գազօջախն անջատելու համար:
. ԺԱՄԱՆԱԿԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Այս տարբերակը չի ընդհատում կամ ծրագրավորում պատրաստման գործընթացը, այլ թույլ է տալիս էկրանն օգտագործել որպես ժամանակաչափ, և գործառույթն ակտիվ լինելու ժամանակ, և գազօջախն անջատված լինելու ժամանակ:
Շարունակեք սեղմել,
մինչև պատկերը և «00:00»
սկսեն թարթել էկրանին:
Օգտագործեք կամ նախընտրելի ժամանակը սահմանելու համար և սեղմեք
հաստատելու համար: Ձայնային ազդանշանը կհնչի, քանի որ ժամանակաչափն ավարտել է հաշվել ընտրված ժամանակը:
Ծանուցումներ. Ժամանակաչփը չեղյալ հայտարարելու համար, շարունակեք սեղմել մինչև պատկերը սկսի թարթել, իսկ հետո օգտագործեք ժամանակը նորից «00:00» սահմանելու համար:
. DIAMOND CLEAN ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
«Diamond Clean» մաքրման գործառույթն ակտիվացնելու համար, գազօջախի հատակին լցրեք 200 մլ. խմելու ջուր, իսկ հետո պտտեք ընտրման կոճակը և ջերմաչափի կոճակը դեպի
պատկերը: Գործառույթն ավտոմատ կերպով կակտիվանա. էկրանը ցույց է տալիս ավարտի մնացորդային ժամանակը` փոխվելով «DC»­ով:
Խնդրում ենք հաշվի առնել. Դուք կարող եք ծրագրավորել այս գործառույթի միայն ավարտի ժամանակը: Տևողությունն ավտոմատ կերպով սահմանվում է 35 րոպե:
14

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

HY
ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Աղյուսակը ցույց է տալիս ցանկացած մթերքի համար
լավագույն գործառույթի օգտագործումը` մեկ կամ ավելի
դարակների վրա մթերքը միաժամանակ պատրաստելու համար:
Պատրաստման ժամանակը սկսվում է այն պահից, երբ մթերքը
դրվում է գազօջախի մեջ` նախապես տաքացման ժամանակը
հանած (հարկ եղած դեպքում): Պատրաստման ջերմաստիճանը
և ժամանակը զուտ ուղեցույցի համար են և դրանց
նշանակումը կախված է օգտագործվող պարագայի տեսակից և
մթերքի ծավալից: Սկսելու համար, օգտագործեք առաջարկվող
կարգավորումները և, եթե մթերքը չի պատրաստվում
ինչպես հարկն է, այդ դեպքում նշանակեք ավելի բարձր
կարգավորումներ: Օգտագործեք մատակարարված
պարագաները, նախըտրելի է մուգ գույնի պատրաստման
տարաներ և թխելու սկուտեղներ: Դուք կարող եք նաև
օգտագործել չինական ապակե թավաներ և պարագաներ, բայց
հիշեք որ պատրաստման ժամանակը կլինի մի փոքր ավելի
երկար: Լավագույն արդյունքի հասնելու համար, դարակների
վրա դրվող պարագաներն ընտրելիս ուշադիր հետևեք
պատրաստման աղյուսակում տրված ցուցումներին:
ՏԱՐԲԵՐ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Օգտագործելով «Ջերմային Թխում» գործառույթը` դուք
կարող եք միաժամանակ պատրաստել տարբեր մթերքներ
(օրինակ` ձուկ և բանջաևեղեն), օգտագործելով տարբեր
դարակներ: Անհրաժեշտության դեպքում, պատրաստման
երկու երրորդ ճանապարհին անջատեք դարակները: Հանեք
վառարանից այն մթերքները, որոնց պատրաստման համար
ավելի քիչ ժամանակ է պահանջվում և թողեք նրանք, որոնց
պատրաստման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:
ԱՂԱՆԴԵՐ
- Պատրաստեք նուրբ աղանդեր պայմանական գործառույթով
միայն մեկ դարակի վրա: Օգտագործեք մուգ ներկված
մետաղական թխելու թավաներ և միշտ տեղադրեք դրանք
մատակարարված ցանցե դարակի վրա: Մեկից ավելի
դարակների վրա պատրաստելու համար, ընտրեք «Մղված Օդ»
գործառույթը և թխելու թավաները դրեք տարբեր դարակների
վրա` տաք օդի շրջանառությունն ապահովելու համար:
- Օգտագործեք մուգ ներկված մետաղական թխելու թավաներ
և միշտ տեղադրեք դրանք մատակարարված ցանցե դարակի
վրա:
- Ստուգելու համար արդյոք տորթի խմորը եփել է, թե ոչ,
տորթի միջնամասում փայտյա ատամի փայտիկ մտցրեք:
Եթե ատամի փայտիկը մաքուր է դուրս գալիս, ապա տորթը
պատրաստ է:
- Եթե օգտագործում եք չկպչուն տորթի տարաներ, ապա
չի կարելի յուղել դրա ծայրերը, քանի որ տորթը կարող է
չբարձրանալ նույնիսկ ծայրերի շուրջը:
- Եթե այն ինչ թխում եք ուռչում է թխելու ժամանակ, ապա
հաջորդ անգամ օգտագործեք ավելի ցածր ջերմաստիճան և
կրճատեք ավելացվող հեղուկի քանակը կամ խառնուրդն ավելի
նրբորեն խառնեք:
- Մածուցիկ միջուկով կամ լցոնված աղանդերի համար
(օրինակ՝ չիզքեյք կամ մրգային տարտ) օգտագործեք
«Ջերմային թխում» գործառույթը: Եթե տորթի հատակը թաց
է, ապա իջեցրեք դարակը և տորթի հատակին շաղ տվեք հացի
կամ բիսկվիթի փշրանքներ, նախքան միջուկն ավելացնելը:
ՄԻՍ
- Օգտագործեք գազօջախի ցանկացած տիպի սկուտեղ կամ ապակե աման, որը համապատասխան է պատրաստվելիք մսի կտորի չափին: Տապակած կտորների դեպքում խորհուրդ է տրվում ուտեստի տակ ավելացնել մի փոքր պաշար` պատրաստման ընթացքում հեղուկ լցնելով մսի վրա լրացուցիչ համ հաղորդելու համար: Հաշվի առեք, որ այս գործողության ժամանակ կարող է գոլորշի առաջանալ: Երբ տապակած միսը պատրաստ է, թողեք այն հանգստանա 10-15 րոպե կամ փաթաթեք այն ալյումինե փայլաթիթեղով:
- Մսի կտորներ խորովելիս` ընտրեք միևնույն հաստության կտորներ, որպեսզի ավելի հարթ պատրաստվի: Մսի շատ հաստ կտորների համար ավելի երկար պատրաստման ժամանակ է պահանջվում: Որպեսզի կանխեք մսի երեսամասն այրվելուց, իջեցրեք ցանցե դարակն ավելի ներքև` հեռու պահելով մթերքը գրիլի ցանցից: Պատրաստման ընթացքում շրջեք մթերքը երկու երրորդով: Դուռը բացելիս եղեք զգույշ, քանի որ կարող է գոլորշի դուրս գալ: Պատրաստման ընթացքում առաջացած հյութեղեն մասը հավաքելու համար, խորհուրդ է տրվում կաթիլային թավան 200 մլ. ջրով դնել անմիջապես ցանցե դարակի տակ, որի վրա դրված է մթերքը: Անհրաժեշտության դեպքում այն նորից լցրեք:
PIZZA Թեթևակի յուղեք սկուտեղները, որպեսզի պիցցան լինի խրթխրթան: Պատրաստելու ընթացքում երկու երրորդով ցանեք մոցառելլա պանիրը պիցցայի վրա:
ԱՎՏՈՄԱՏ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Այս գործառույթն օգտագործեք հաց պատրաստելիս. Լավագույն արդյունք ստանալու համար, ուշադիր հետևեք պատրաստման աղյուսակում ներկայացված հրահանգներին:
Բաղադրատոմս` 1000 գր. խմորի համար. 600 գր. ալյուր, 360 գր. ջուր, 11 գր. աղ, 25 գր. խմորիչ (կամ երկու փաթեթ խմորիչի փոշի):
Մեթոդ.
- Ալյուրը և աղը միասին խառնեք մեծ թասի մեջ:
- Լուծեք խմորիչը ջրի մեջ (այն պետք է մի փոքր տաք լինի – շուրջ 35° C):
- Փոսիկ արեք ալյուրի մեջ և ավելացրեք ջրի/խմորիչի խառնուրդը, իսկ հետո պատրաստեք փափուկ, թեթև խմոր: Հունցեք խմորը ձեռքերով` ձգելով այն դեպի դուրս և մեջ տալով շուրջ 10 րոպե: Խմորին տվեք գնդակի ձև և թողեք, որպեսզի այն բարձրանա թասի մեջ` ծածկելով թափանցիկ կափարիչով, որպեսզի խմորի մակերեսը չչորանա:
- Սպասեք, մինչև խմորի ծավալը կրկնապատկվի. Թողեք մոտավորապես 90 րոպե սենյակային ջերմաստիճանում, որպեսզի այն ավելի օպտիմալ բարձրանա:
- Խմորը բաժանեք մեկ կամ երկու հացի չափով, վրան ալյուր շաղ տվեք և մակերեսին փոքրիկ կտրվածքներ արեք: Հետո հացը դրեք թխելու սկուտեղի վրա փռված թխելու համար նախատեսված թղթի վրա:
- Խմորը դրեք (սառը) գազօջախի մեջ, գազօջախի հատակին լցրեք 100 մլ սառը խմելու ջուր և ակտիվացրեք «Ավտոմատ Հաց» գործառույթը: Պատրաստելուց հետո, խմորը թողեք ցանցե դարակի վրա, մինչև այն ամբողջապես սառի:
15

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
(Նվազագույնը)
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
ՆԱ ԽԱՊԵՍ
ՏԱՔԱՑՈՒՄ:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ (°C)
Այո 160 -18 0 30-90
Թթխոմորով տորթեր
Այո 160 -18 0 30 - 90 ***
Միջուկով տորթեր
(չիզքեյք, շտրուդել, մրգային կականդակ)
Այո 160 – 200 35 - 90
Այո 160–200 35 - 90 ***
Այո 170 - 180 15 - 45
Թխվածքաբլիթներ / տարտալետկաներ
Այո 160 -18 0 20-45 ***
Այո 180 - 220 30-40
Չամիչով բլիթներ
Այո 18 0 -19 0 35-45 ***
Այո 90 150 - 200
Բեզե
Այո 90 140 - 200
Հաց - - 60
ՄԱԿԱՐԴԱԿ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ
2/3
4
1
2
4
2
3
4
2
3
4
2
3
4
2
2
Այո 190-250 15-50
Հաց / Պիցցա / Պիրոգ
Այո 190-250 25-50 ***
Այո 250 10 - 15
Սառեցրած պիցցա
Այո 250 10 - 20 ***
Աղի տորթեր
(բանջարեղենով կարկանդակ, քուինչ)
Այո 175 - 200 45 - 60
Այո 175 - 200 45 - 60 ***
Այո 190 -200 20-30
Վոլովեն / շերտավոր խմորից կրեկերներ
Այո 180 - 190 15 - 40 ***
Լազանյա / Եփած մակարոնեղեն/ Կանելոնի / Պիրոգներ
Այո 190 - 200 45 - 65
Գառ / հորթ / տավար / խոզ 1 կգ Այո 190 - 200 80 - 110
Հավ /ճագար / բադ 1 կգ Այո 200 - 230 50 - 100
Հնդկահավ / սագ 3 կգ - 190 - 200 100 - 160
2
4
2
3
4
2
3
4
2
3
4
2
2
3
2
2
Տապակած ձուկ / ստվարաթիթեղի մեջ
(լցոնած, ամբողջական)
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
Պայմանական Խորովելու ցանց Տուրբո խորովելու ցանց ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԹԽՈՒՄ Ավտոմատ հաց Էկո Ջերմային Թխում
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Ցանցե դարակ
16
Թխելու աման/ վառարանի
սկուտեղ ցանցե դարակի վրա
Այո 170 - 190 30 - 50
Թխելու սկուտեղ / գազօջախի
սկուտեղ ցանցե դարակի վրա
Թխելու սկուտեղ` 200 մլ.
ջրով
2
Թխելու սկուտեղ
HY
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
(Նվազագույնը)
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Լցոնած բանջարեղեն
(լոլիկներ, ցուկկինի, սմբուկներ)
ՆԱ ԽԱՊԵՍ
ՏԱՔԱՑՈՒՄ:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ (°C)
Այո 180 - 200 50 - 70
Չորացրած հաց 5’ 250 2 - 6
Ձկան ֆիլե/ բարակ շերտեր - 230 - 250 15 - 30 *
Նրբերշիկ/ քաբաբ/ խոզի կողիկներ/ համբուրգեր
- 250 15 - 30 *
Տապակած հավ1-1,3 կգ Այո 200 - 220 55-70 **
Տապակած տավարի միս 1 կգ Այո 200 - 210 35 - 50 **
Գառան ոտքեր / մատեր Այո 200 - 210 60-90 **
Տապակած կարտոֆիլ Այո 200 - 210 35-55 **
Բանջարեղենային սոուս - 200 - 210 25 - 55
ՄԱԿԱՐԴԱԿ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ
2
5
4
5
2
3
4
1
3
3
3
3
Լազանյա և Միս Այո 200 50 - 100 ****
Միս և կարտոֆիլ Այո 190 -200 45 - 100 ****
Ձուկ և բանջարեղեն Այո 180 30 - 50 ****
Տապակած միս/Լցոնված տապակած հոդեր - 170 - 180 100 - 150
4
4
4
2
1
1
1
Նշված ժամանակը չի ներառում նախապես տաքացման փուլը. խորհուրդ է տրվում մթերքը գազօջախի մեջ դնել և պատրաստման
ժամանակը սահմանել` միայն սահմանված ջերմաստիճանն իր մակարդակին հասնելուց հետո:
*Պատրաստման կես ճանապարհին շրջել մթերքը:
** Պատրաստման երկու երրորդ ճանապարհին շրջել մթերքը (եթե
անհրաժեշտ է):
*** Պատրաստելու գործընթացի կեսն անցնելուց հետո, անջատեք
**** Մոտավոր տևողություն՝ կախված անձնական նախասիրություններից՝ կերակուրները կարող եք հանել վառարանից տարբեր ժամերի: Անհրաժեշտության դեպքում, պատրաստման երկու երրորդ ճանապարհին անջատեք դարակները:
մակարդակները:
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Պայմանական Խորովելու ցանց Տուրբո խորովելու ցանց ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԹԽՈՒՄ Ավտոմատ հաց Էկո Ջերմային Թխում
Ցանցե դարակ
Թխելու աման/ վառարանի
սկուտեղ ցանցե դարակի վրա
Թխելու սկուտեղ / գազօջախի
սկուտեղ ցանցե դարակի վրա
Թխելու սկուտեղ` 200 մլ.
ջրով
Թխելու սկուտեղ
17

ՍՏՈՒԳՎԱԾ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Կազմված ըստ հավաստագրող մարմինների` համաձայն ՄԷԿ 60350-1 ստանդարտի:
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
ՆԱ ԽԱՊԵՍ
ԿՐԿԻՆ
ՏԱՔԱՑՈՒՄ
ՄԱԿԱՐԴԱԿ ՋԵՐՄ. (°C)
Այո 3 150 30-40 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
(ՐՈՊԵ)
ՊԱՐԱԳԱՆԵՐ* ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
Բատոն հաց
Փոքր տորթեր
Բիսկվիթ
2 խնձորի կարկանդակ
Այո 3 150 35-45 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ
Դարակ 4: թխելու սկուտեղ
Այո 2 - 4 160 30-40
Դարակ 2: կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ
Այո 3 160 25 - 35 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ
Այո 3 160 25 - 35 Կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ
Դարակ 4: թխելու սկուտեղ
Այո 2 - 4 150 35-45
Դարակ 2: կաթելու սկուտեղ / թխելու սկուտեղ
Այո 3 170 35-45 Տորթի տարա ցանցե դարակի վրա
Այո 2 160 35-45 Տորթի տարա ցանցե դարակի վրա
Դարակ 4: տորթի տարա ցանցե դարակի վրա
Այո 1 - 4 160 45 - 55
Դարակ 1: տորթի տարա ցանցե դարակի վրա
Այո 2 185 70 - 90 Տորթի տարա ցանցե դարակի վրա
Այո 2 175 70 - 90 Տորթի տարա ցանցե դարակի վրա
Այո 1 - 4 175 75 - 95
Տոստ
Բուրգերներ
5 րոպե 5 250 2 - 5 Ցանցե դարակ
5 րոպե 5 250 18 - 30
* Չմատակարարված ցանկացած պարագա կարող եք ձեռք բերել Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայությունից:
Դարակ 4: տորթի տարա ցանցե դարակի վրա Դարակ 1: տորթի տարա ցանցե դարակի վրա
Դարակ 5: ցանցե դարակ (պատրաստման ընթացքում կիսով չափ շրջեք մթերքը)
Դարակ 4: Թխելու սկուտեղ ջրով
Էներգախնայողության կարգ (ՄԷՀ 60350-1 չափանիշի համաձայն): Տես հատուկ աղյուսկը փորձարկում իրականացնելու համար:
ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
18
Պայմանական Խորովելու ցանց Տուրբո խորովելու ցանց ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԹԽՈՒՄ Ավտոմատ հաց Էկո Ջերմային Թխում

ՄԱՔՐՈՒՄ

HY
Չի կարելի օգտագործել գոլորշով մաքրող սարք:
Բոլոր գործողությունները իրականացրեք պաշտպանիչ ձեռնոցներով:
Պահանջվող գործողությունները իրականացրեք, երբ վառարանը սառն է:
Անջատեք վառարանն էլեկտրամատակարարումից:
ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ
Մաքրեք մակերեսները միկրոֆայբրային խոնավ կտորով: Եթե այն շատ կեղտոտ է, ապա ավելացրեք մի քանի կաթիլ pH-չեզոք մաքրող միջոց: Վերջում ավարտեք աշխատանքը չոր կտորով:
ՆԵՐՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐ
• Այս վառարանը զինված է հատուկ կատալիտիկ վահանակներով, որոնք ապահովում են պատրաստման խցիկի մաքրումը հատուկ ինքնամաքրման ծածկույթի շնորհիվ, որը չափազանց ծակոտկեն է և կլանում է յուղն ու մուրը:
Խնդրում ենք հաշվի առնել. Քայքայիչ կամ հղկող մաքրման միջոցներ, կոպիտ խոզանակներ, թավաների քերիչներ կամ վառարանի ջրափոշիներ օգտագործելով՝ կարող եք վնասել կատալիտիկ մակերեսը և վտանգել ինքնամաքրման հատկությունները: Կապ հաստատեք Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ, եթե վահանակները փոխարինելու անհրաժեշտություն կա:
Չի կարելի օգտագործել կոշտ բրդյա մաքրիչ, հղկող մաքրիչներ կամ հղկող/ քայքայող մաքրման միջոցներ, քանի որ դրանք կարող են վնասել սարքավորման մակերեսը:
Չի կարելի քայքայիչ և հղկող ախտահանիչներ օգտագործել: Եթե այս ապրանքներից որևէ մեկը պատահաբար շփվում է սարքի մակերեսի հետ, անմիջապես մաքրեք այն մանրաթելից խոնավ կտորով:
• Ամեն անգամ օգտագործելուց հետո, թողեք որպեսզի վառարանը սառի, իսկ հետո մաքրեք այն, նախընտրելի է որ այն դեռ տաք լինի` մթերքի մնացորդներից առաջացած կեղտը և հետքերը հեռացնելու համար: Գոլորշին չորացնելու համար, որն առաջանում է ջրի բարձր պարունակությամբ մթերքներ պատրաստելիս, թողեք որպեսզի վառարանն ամբողջությամբ սառի, իսկ հետո սրբեք այն կտորով կամ սպունգով:
• Դռան ապակին մաքրեք համապատասխան մաքրող հեղուկով:
• Դուռը կարող եք հեշտությամբ հանել և դնել` ապակու մաքրման գործընթացը հեշտացնելու համար:
• Խորովելու ցանցի ամենաբարձր տաքացնող էլեմենտը կարող եք իջացնել վառարանի վերևի վահանակը մաքրելու համար:
ՊԱՐԱԳԱՆԵՐ
Օգտագործումից հետո պարագաները ներծծեք լվանալու հեղուկ լուծույթի մեջ՝ բռնելով դրանք վառարանի ձեռնոցներով, եթե դեռ տաք են:
Սննդի մնացորդները կարող եք հեռացվել լվանալու խոզանակի կամ սպունգի օգնությամբ:
19

ՊԱՀՊԱՆՈՒՄ

~15°
Բոլոր գործողությունները իրականացրեք պաշտպանիչ ձեռնոցներով:

ԴՌԱՆ ՀԱՆՈՒՄ

1. Ամբողջությամբ բացեք դուռը:
2. Ամրակները որքան հնարավոր է իջացրեք:
Պահանջվող գործողությունները իրականացրեք, երբ վառարանը սառն է:
4. Երկու ձեռքով ամուր պահեք դուռը- մի բռնեք այն
բռնակով: Դուռը պարզապես հանեք՝ շարունակելով փակել այն միևնույն ժամանակ այն հրելով դեպի վերև այնքան մինչև առանձնանա իր հենակից:
Անջատեք վառարանն էլեկտրամատակարարումից:
b
3. Դուռը որքան հնարավոր է փակեք:
a
5.
Դուռը մի կողմ դրեք՝ հենելով փափուկ մակերեսի վրա:
20
a

ԴՌԱՆ ՎԵՐԱՄՈՆՏԱԺՈՒՄ

HY
1. Դուռը դեպի վառարանը շարժեք՝ կախիչների կեռիկները
իրենց հենակների ուղղությամբ դիրքավորելով:
2. Վերևի մասը ապահով տեղադրեք հենակի վրա:
5. Փորձեք փակել դուռը և ստուգել, որ այն
վերահսկողության վահանակի հետ մի ուղղության վրա է: Եթե ոչ, ապա կրկնեք վերոնշյալ քայլերը՝ Դուռը կարող է վնասվել, եթե այն պատշաճ չաշխատի:
3. Իջեցրեք դուռը, ապա բացեք այն ամբողջությամբ:
4. Ամրակները իջացրեք իրենց նախնական դիրքով դրեք:
Համոզվեք, որ լրիվ իջացրել եք դրանք:
b
21

ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵՔ - ԱՊԱԿՈՒ ՄԱՔՐՈՒՄ

1. Դուռը հանելուց և այն փափուկ մակերեսի վրա դնելուց
հետո` բռնակը դեպի ներքև, պարբերաբար սեղմեք պահող երկու սեղմիչները և հանեք դռան վերին եզրը` քաշելով դեպի Ձեզ:
2. Երկու ձեռքով բարձրացրեք և ամուր պահեք ներքին
ապակին, հանեք այն և դրեք փափուկ մակերեսի վրա, նախքան մաքրելը:
3. Ներքին ապակին ճիշտ տեղադրելու համար, համոզվեք, որ
«R»-ը տեսանելի է աջ անկյունում, իսկ մաքուր մակերեսը (չտպագրված) երևում է դիմացից: Սկզբում տեղադրեք «R»-ով նշված ապակու երկար մասը, իսկ հետո իջեցրեք այն դեպի իր դիրքը:
4. Նորից տեղադրեք վերին եզրը. Կտտոցը ցույց կտա, որ
այն ճիշտ է դիրքավորված: Համոզվեք, որ պլոմբն անվտանգ է, նախքան դուռը նորից տեղադրելը:
22

ԼԱՄՊԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ

HY
1. Անջատեք վառարանն էլեկտրամատակարարումից:
2. Թուլացրեք լույսի կափարիչը, փոխեք լամպը և կրկին
ամրացրեք կափարիչը լույսի վրա:
3. Նորից միացրեք վառարանն էլեկտրամատակարարմանը:
Խնդրում ենք հաշվի առնել. Օգտագործեք 25 Վտ/230 Վ տիպի G9, T300 °C հալոգենային լամպեր:
Ապրանքի լամպը հատուկ նախատեսված է տնային սարքավորումների համար և հարմար չէ տան մեջ ընդհանուր սենյակի լուսավորության համար (ԵԽ Կանոնակարգ 244/2009).
Լույսի լամպերը առկա են Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայությունում:
- Չի կարելի փոխել լամպերը մերկ ձեռքերով, քանի որ
մատնահետքերը կարող են վնասել դրանց: Չի կարելի վառարանը օգտագործել, քանի դեռ լույսի կափարիչը չի տեղադրվել:

ՎԵՐԻՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵՄԵՆՏԻ ԻՋԵՑՈՒՄ

1. Ջերմային էլեմենտը հանեք իր տեղից:
2. Իջեցրեք ջերմային էլեմենտը:
3. Ջերմային էլեմենտը նորից իր տեղում դնելու համար,
բարձրացրեք այն, թեթակի քաշեք դեպի Ձեզ և ստուգեք, որպեսզի հենակն իր համապատասխան տեղում լինի:
23

ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած խնդիր կամ անսարքություն հաճախ հնարավոր է հեշտությամբ լուծել: Նախքան Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ կապ հաստատելը ստուգեք հետևյալ աղյուսակը, տեսնելու արդյոք կարող եք խնդիրն ինքներդ լուծել: Եթե խնդիրը չի կարգավորվում, ապա կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված ապրանքների սպասարկման Ծառայության հետ:
Մանրամասն կարդացեք անվտանգության ցուցումները, նախքան հետևյալ աշխատանքներից
որևէ մեկն իրականացնելը
ԽՆԴԻՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ ԼՈՒԾՈՒՄ
Գազօջախը չի աշխատում:
Էկրանին ցուցադրվում է «Hot» հաղորդագրությունը, իսկ ընտրված գործառույթը չի մեկնարկում:
Պատրաստման գործընթացը չի մեկնարկում:
Ժամանակը թարթում է:
Էկրանը ցույց է տալիս «F» տառը, որին հաջորդում է թիվ:
Լամպը չի աշխատում:
Անջատում հիմնական էլեկտրամատակարարման լարից:
Վթար:
Ջերմաստիճանը չափազանց բարձր է:
Ջերմաստիճանը սահմանված չէ/ ջերմաչափի կոճակը սխալ դիրքում է:
Հոսանքի անջատում:
Ծրագրային վթար:
Վառարանն Անջատված է:
Լամպը մարել է:
Ստուգեք` արդյոք գազօջախը միացած է գլխավոր էլեկտրամատակարարմանը: Անջատեք գազօջախը և նորից միացրեք այն, տեսնելու արդյոք խնդիրը վերացել է:
Թողեք որպեսզի գազօջախը սառի, նախքան գործառույթն ակտիվացնելը: Ընտրեք այլ գործառույթ:
Պտտեքջերմաչափի կոճակը դեպի նախընտրելի ջերմաստիճանը կամ դիրքը` ընտրված գործառույթն ակտիվացնելու համար:
Դուք պետք է կրկին սահմանեք ժամանակը: Հետևեք «Սարքավորման առաջին օգտագործում» բաժնում տրված ցուցումներին:
Կապ հաստատեք Ձեր մոտակա Վաճառված ապրանքների սպասարկման Ծառայության Հաճախորդների Կենտրոնի հետ և նշեք այն թիվը, որը հաջորդում է «F» տառին:
Պտտեք ընտրման կոճակը` գործառույթ ընտրելու և գազօջախը միացնելու համար: Եթե խնդիրը դեռ առկա է, ապա հետևեք «Սպասարկում» բաժնում ներկայացված լամպի փոխման հրահանգներին:
24

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄ

XXXXXXXXXX
WWW
Այս սարքավորման համար նախատեսված արտադրանքի թերթիկը` ներառյալ էներգետիկ տվյալները, կարող եք
ներբեռնել վեբ կայքից docs. hotpoint. eu

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

HY
ՆԱԽՔԱՆ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼԸ ՄԵՐ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ
ԵԹԵ ԲՈԼՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԽՆԴԻՐԸ ԴԵՌ ԱՌԿԱ Է, ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՔ ՄՈՏԱԿԱ ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ:
1. Ստուգեք արդյոք կարող եք ինքներդ լուծել խնդիրը`
օգտագործելով «Անսարքություններ» բաժնում նկարագրված միջոցները:
2. Անջատեք գազօջախը և նորից միացրեք այն, տեսնելու
արդյոք խնդիրը վերացել է:
Աջակցություն ստանալու համար զանգահարեք արտադրանքին կից երաշխիքային թերթիկում նշված համարով կամ հետևեք մեր վեբ կայքում նշված ցուցումներին: Պատրաստ եղեք տրամադրելու.
Խնդրի կարճ նկարագրությունը,
Ձեր արտադրանքի մոդելի ճշգրիտ տեսակը,
Աջակցման կոդը (այն թիվը, որը գտնվում է ՍՊԱՍԱՐԿՈՒՄ բառից հետո, որը գտնվում է արտադրանքին կից նույնականացման սանդղակի վրա, այն կարո ղ եք նկատել պատրաստման խցիկի ձախ եզրի, երբ վառարանի դուռը բաց է ),
Ձեր ամբողջական հասցեն,
Կոնտակտային հեռախոսահամար
X
XX
X
X
XX
X
X
XX
X
Model: xxxXXXXxx
XXXXXX XXXXXX XXXXX XXXXXXX
Խնդրում ենք հաշվի առնել. Եթե վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա կապ հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ, որը երաշխավորում է օրիգինալ պահեստամասերի օգտագործումը և վերանորոգումն իրականացնում է ճիշտ կերպով:
Երաշխիքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ կից երաշխիքային թերթիկից:
25
x2
90°C
26
HY
525
549
570
557
423
20
97
478
595
89° մաքսիմում
5 4
595
րոպե 40
րոպե 560
րոպե 560
560
600
560
58 3+2
րոպե40
5
27
= =
x 2
HY
29
001
400010864407
Loading...