HOTPOINT CM 5038 IX H User Manual [hy]

Ցուցումներ օգտագործման համար
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ Նախքան սարքի օգտագործումը,
ընթերցեք այս հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու համար: Այս ցուցումները կարող եք գտնել նաև հետևյալ հղումով www.hotpoint.eu
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար վերահսկել:
8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Օգտագործման ժամանակ սարքավորման հասանելի մասերը կարող են տաքանալ, այդ իսկ պատճառով երեխաներին պետք է հեռու պահել դրանից:
Սարքավորման մեջ առաջանում է տաք ջուր: Եղեք զգույշ, որպեսզի ջրի ցայտքերի հետ շփման մեջ չմտնեք. Կա այրվածք ստանալու հավանականություն:
Եթե սարքավորումը վնասված է կամ չի աշխատում պատշաճ կերպով, ապա մի փորձեք վերանորոգման որևէ աշխատանք իրականացնել: Անջատեք սարքավորումը, անջատեք հոսանքի մատակարարումից և կապ հաստատեք Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ:
2
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը
նախատեսված չէ արտաքին ժամանակաչափի կամ հեռակառավարվող համակարգի միջոցով գործարկելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է օգտագործելու միայն կենցաղում:
Այս սարքավորումը նախատեսված չէ օգտագործվելու հետևյալ միջավայրերում. խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
Չի կարելի սարքավորման մեջ կամ դրա մոտ դնել պայթուցիկ կամ դյուրավառ նյութեր (օր.` բենզինի կամ աերոզոլի տարաներ). կա հրդեհի բռնկման հավանականություն:
ՏԵՂԱԴՐՈՒՄ Սարքավորումը պետք է տեղադրեն երկու
կամ ավելի անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն, երբ տեղադրումն ավարտել եք:
Սարքավորումը կարող եք տեղադրել ներկառուցված գազօջախի վերին մասում` միայն եթե վերջինս հագեցած է հովացման համակարգով:
3
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Նախքան սարքավորումը միացնելը` ստուգեք, արդյոք տեխնիկական տվյալների վրայի լարումը համապատասխանում է Ձեր տան հոսանքի լարմանը:
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում, ինչպես նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն ազգային անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի աշխատում, վնասված է կամ ընկել է: Եթե հոսանքի մալուխը վնասված է, ապա այն պետք է փոխարինել նույնատիպ մալուխով. կա էլեկտրահարվելու հավանականություն:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք`
արդյոք սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից, նախքան մաքրման կամ պահպանման որևէ գործողություն իրականացնելը. կա էլեկտրահարվելու հավանականություն: Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
Չի կարելի սարքավորումն ընկղմել ջրի մեջ:
Կանոնավոր կերպով դատարկեք կաթիլային սկուտեղը, որպեսզի այն չլցվի և թափվի. կա վնասվածք ստանալու հավանականություն:
Օգտագործելուց հետո մշտապես մաքրեք կաթի տարայի խողովակները. կա թունավորման հավանականություն:
Ողողելու ժամանակ, սուրճի ծորաններից տաք ջուր է թափվում: Խուսափեք ջրի ցայտքերի հետ շփման մեջ մտնելուց. կա այրվածք ստանալու հավանականություն:
4
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով(
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
):
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքը համապատասխանում է Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումների Թափոնների վերաբերյալ 2012/19/ԵՄ Եվրոպական սզբունքին: Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված
(
) նշանը ցույց է տալիս, որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ` այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում:
ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը տեղադրելիՍ հետևեք տեղադրման առանձին ցուցումներին:
5
Loading...
+ 11 hidden pages