Այս լվացքի մեքենան նախատեսված է
բացառապես ընտանիքի կենցաղային
կարիքներին համապատասխանող
քանակությամբ, մեքենայով լվանալուն ենթակա
իրերը լվանալու համար:
• Այս լվացքի մեքենան օգտագործելիս
առաջնորդվեք սույն Շահագործման
ձեռնարկում, ինչպես նաև Ծրագրերի
աղյուսակում պարունակվող ցուցումներով
• Պահպանեք այս Շահագործման ձեռնարկը և
Ծրագրերի աղյուսակը: Մեքենան մեկ այլ անձի
տրամադրելու դեպքում, փոխանցեք նրան
նաև Շահագործման ձեռնարկը և Ծրագրերի
աղյուսակը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
1. Անվտանգության
վերաբերյալ ցուցումներ
• Լվացքի մեքենան
նախատեսված է միայն փակ
տարածքում օգտագործելու
համար:
• Սարքի մոտակայքում
դյուրավառ հեղուկներ մի
պահեք:
• Մեքենայի կափարիչին մի
դրեք էլեկտրական սարքեր:
• Թույլ մի տվեք երեխաներին
խաղալ սարքի հետ:
• 3 տարեկանից փոքր
երեխաներին անհրաժեշտ
է չթողնել մոտենալ լվացքի
մեքենային կամ նրանց
մշտական վերահսկողության
տակ պահել:
• Լվացքի մեքենան
կարող է շահագործվել
8 տարեկանից բարձր
երեխաների, ինչպես նաև
սահմանափակ ֆիզիկական,
սենսորային կամ մտավոր
կարողություններով
մարդկանց կողմից՝ եթե
նրանց գործողությունները
վերահսկվում են կամ նրանց
տրվել են լվացքի մեքենայի
անվտանգ շահագործման
վերաբերյալ ցուցումներ, և
նրանք գիտակցում են սարքի
օգտագործման հետ կապված
վտանգները: Երեխաներին
թույլ մի տվեք խաղալ
լվացքի մեքենայի հետ:
Լվացքի մեքենայի խնամքը
և տեխսպասարկումը չպետք
է իրականացվի երեխաների
կողմից առանց պատշաճ
վերահսկողության:
• Չփորձեք ուժ գործադրելով
բացել կափարիչը:
• Անհրաժեշտության դեպքում
հոսանքի լարը կարող է
փոխարինվել միևնույն
տեսակի մեկ այլ լարով,
որը կարող եք ձեռք բերել
մեր հետվաճառքային
սպասարկման կենտրոնից:
Հոսանքի լարի փոխարինումը
կարող է իրականացնել
միայն համապատասխան
որակավորում ունեցող
մասնագետը:
• Մեքենան մաքրելուց կամ
սպասարկելուց առաջ
անջատեք այն կամ հանեք
խրոցը էլեկտրասնուցման
վարդակից:
• Հարկավոր է խուսափել
լվացքի մեքենայի հիմքի վրա
գտնվող օդափոխության
անցքերը հաստ գորգով
փակելուց:
HY 1
2. Փաթեթավորում
• Փաթեթավորման նյութերը 100%-ով ենթակա
են կրկնակի վերամշակման և կրում են
վերամշակման համապատասխան նշանը՝
: Փաթեթավորման նյութերն օտարելիս
անհրաժեշտ է կատարել համապատասխան
կանոնակարգերի պահանջները:
3. Փաթեթավորման և հին լվացքի
մեքենաների օտարում
• Տվյալ սարքը մակնշված է էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների թափոնների
վերաբերյալ (WEEE) ԵՀ թիվ 2002/96/EC
հրահանգի համաձայն: Այս արտադրանքի
պատշաճ օտարումն ապահովելու միջոցով
դուք կօգնեք կանխել շրջակա միջավայրի և
մարդկանց առողջության համար հնարավոր
բացասական հետևանքները, որոնք կարող են
առաջանալ հակառակ դեպքում:
• Արտադրանքի կամ դրան ուղեկցող
փաստաթղթերի վրա առկա պատկերը
նշանակում է, որ դրա հետ չի կարելի
վարվել ինչպես սովորական կենցաղային
թափոնների հետ: Փոխարենն այն
անհրաժեշտ է հանձնել էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների ընդունման
համապատասխան կենտրոնին՝ հետագա
վերամշակման նպատակով: Օտարումը պետք
է իրականացվի թափոնների հեռացման
համապատասխան կանոնակարգերի
պահանջներին համաձայն: Այս արտադրանքի
օգտագործման, օտարման կամ վերամշակման
կանոնների մասին ավելի մանրամասն
տեղեկություններ ստանալու համար դիմեք
տեղական մարմիններին, կենցաղային
թափոնների հեռացման ծառայությանը կամ
այն խանութին, որից տվյալ արտադրանքը
գնել եք:
• Լվացքի մեքենան պատրաստված է
կրկնակի օգտագործման համար պիտանի
նյութերից: Այն անհրաժեշտ է օտարել
աղբահանման վերաբերյալ համապատասխան
կանոնակարգերի պահանջներին համաձայն:
• Նախքան մեքենան որպես թափոն հանձնելը,
դրանից հեռացրեք լվացքի միջոցների
բոլոր մնացորդները, ինչպես նաև կտրեք
հոսանքի լարը՝ լվացքի մեքենայի հետագա
օգտագործումն անհնարին դարձնելու
նպատակով:
4. Տեղափոխումը և պահպանումը:
• Փաթեթավորված լվացքի մեքենան պետք
է պահվի 80%-ից ցածր հարաբերական
խոնավության պայմաններում փակ՝
բնական օդափոխությամբ ապահովված
տարածքներում:
• Եթե մեքենան չի նախատեսվում օգտագործել
երկար ժամանակով և պահվելու է չջեռուցվող
տարածքում, հարկավոր է ամբողջությամբ
դատարկել ջուրը դրանից:
• Տեղափոխման և պահման ժամանակ
պաշտպանել ապրանքատեսակը՝
մթնոլորտային ազդեցությունից և
մեխանիկական վնասվածքներից:
Ապրանքատեսակները պետք է պահվեն
փաթեթավորված՝ ջեռուցվող տարածքներում՝
+ 5°С-ից +40°С ջերմաստիճանի տակ:
• Տեղափոխելուց առաջ պետք է տեղադրեք
տեղափոխման պտուտակները/խրոցակները՝
մեքենայի թմբուկը հնարավոր վնասներից
զերծ պահելու համար: Մեքենան պետք
է տեղափոխվի աշխատանքային դիրքով
(ուղղահայաց) և ծածկ ունեցող ցանկացած
մեքենայով (ՉՄՈՌԱՆԱՔ ամուր ամրացնել այն):
• ԶԵՐԾ ՊԱՀԵՔ մեքենան ուժեղ հարվածներից՝
այդ գործողությունները կատարելիս:
5. Խորհուրդներ ընդհանուր
գործածության վերաբերյալ
• Երբ մեքենան չի օգտագործվում, այն անջատեք
էլեկտրասնուցման ցանցից: Փակեք ծորակը:
6. ԵՀ Համապատասխանության
հայտարարագիր
• Այս սարքը համապատասխանում է հետևյալ
եվրոպական ստանդարտներին՝ Հրահանգ
2006/95/EC ցածրավոլտ էլեկտրական
սարքավորումների վերաբերյալ և Հրահանգ
2004/108/EC էլեկտրամագնիսական
համատեղելիության վերաբերյալ:
Արտադրողը պատասխանատվություն չի կրում
լվացքին հասցված վնասի համար, որն առաջացել
է հագուստի կամ այլ ապրանքների խնամքի
վերաբերյալ ցուցումներին չհետևելու կամ դրանք
սխալ կատարելու հետևանքով:
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ
1. Հանեք փաթեթավորումից և
ստուգեք
b. Կտրեք և հանեք ցելոֆանե թաղանթը:
c. Հեռացրեք վերևի և անկյունների պաշտպանիչ
շերտերը:
d. Թեքեք մեքենան հետևի անկյուններից
մեկի վրա և հեռացրեք տակի մասի
պաշտպանիչ շերտը: Ստուգեք
նաև, որպեսզի պաշտպանիչ շերտի
պլաստմասե բաղկացուցիչ մասը (եթե
առկա է տվյալ մոդելի վրա) չմնա
մեքենայի տակի մասում, այլ դուրս գա
շերտի հետ միասին:
Սա շատ կարևոր է, քանի որ պլաստմասե
մասը կարող է վնասել մեքենան գործածման
ժամանակ:
e. Կափարիչը բացելու համար թեթևակի սեղմեք
այն և բարձրացրեք բռնակը: Հեռացրեք
պոլիստիրոլե ներդիրը (եթե առկա է տվյալ
մոդելի հետ):
f. Հեռացրեք վահանակից կապույտ պաշտպանիչ
ժապավենը (եթե առկա է տվյալ մոդելի հետ):
HY 2
• Փաթեթավորումը հեռացնելուց հետո
համոզվեք, որ լվացքի մեքենայի վրա
վնասվածքներ չկան: Եթե կասկածներ ունեք,
մի օգտագործեք լվացքի մեքենան: Դիմեք
հետվաճառքային սպասարկման կենտրոն կամ
տեղային ներկայացուցչին:
• Փաթեթավորման նյութերը (պլաստիկ
փաթեթներ, պոլիստիրոլային մասեր և այլն)
պահեք երեխաների համար անհասանելի
տեղում, դրանք կարող են վտանգավոր լինել:
• Եթե մինչև առաքումը մեքենան գտնվել է սառը
վայրում, ապա միացնելուց առաջ այն մի քանի
ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի
պայմաններում:
2. Հեռացրեք տեղափոխման
լծակները
• Մեքենայի վրա ամրացված են տեղափոխման
համար նախատեսված պտուտակներ և
լծակներ: Դրանք ապահովում են մեքենայի
անվնաս առաքումը: Մինչ մեքենան
• Կարգաբերեք ոտիկները այնպես, որ
մեքենան լինի կայուն և համահարթ
(տես «Տեղադրում»/«Ոտիկների
կարգավորում» բաժինը):
• Փայտյա կամ այսպես կոչված «լողացող»
հատակների (օրինակ՝ մանրահատակների
կամ լամինատե հատակների որոշ տեսակների)
դեպքում մեքենան տեղադրեք հատակին
ամրացրած 40 x 60 սմ մակերեսով և առնվազն
3 սմ հաստությամբ նրբատախտակի վրա:
• Համոզվեք, որ լվացքի մեքենայի հիմքի վրա
գտնվող օդափոխության անցքերը (դրանց
առկայության դեպքում) ծածկված չեն գորգով
կամ նման որևէ այլ նյութերով:
աղբյուրին միացնելու նպատակով
օգտագործեք միայն նոր ճկախողովակներ:
Նախկինում օգտագործված ճկախողովակները
հետագա շահագործման ենթակա չեն:
5. Արտամղման ճկախողովակ
• Ջրահեռացման ճկախողովակն ամուր միացրեք
սիֆոնին կամ ջրահեռացման մեկ այլ անցքին:
• Եթե լվացքի մեքենան միացված է
ջրահեռացման ներկառուցված համակարգին,
ապա համոզվեք, որ վերջինս ապահովված է
հատուկ անցքով, որը թույլ է տալիս խուսափել
ջրի միաժամանակ մատակարարումից և
հեռացումից (սիֆոնացման էֆեկտ):
6. Միացում էլեկտրասնուցման
ցանցին
• Էլեկտրասնուցման ցանցին միացումը կարող
է իրականացվել միայն համապատասխան
որակավորում ունեցող մասնագետների
կողմից՝ արտադրողի ցուցումներին և
գործող անվտանգության կանոնակարգերի
պահանջներին համաձայն:
• Տեխնիկական տվյալները (լարումը, հոսանքի
հզորությունը և ֆազերը) նշված են լվացքի
մեքենայի հետնամասում փակցրած պիտակի
վրա:
• Մի օգտագործեք երկարացման լարեր կամ
բազմաբնիկ վարդակներ:
• Մեքենան տեղադրելուց հետո անհրաժեշտ
է մշտապես ապահովել էլեկտրասնուցման
լարի խրոցի անարգել օգտագործման,
ինչպես նաև երկբևեռ փոխանջատիչի
միջոցով էլեկտրասնուցման անջատման
հնարավորությունը:
• Մի օգտագործեք լվացքի մեքենան, եթե
այն տեղափոխման ընթացքում վնասվել է:
Այդ մասին տեղեկացրեք հետվաճառքային
սպասարկման կենտրոնի մասնագետներին:
• Էլեկտրասնուցման լարի փոխարինումը կարող
է իրականացվել միայն հետվաճառքային
սպասարկման կենտրոնի մասնագետների
կողմից:
• Մեքենան միմիայն պետք է միացնել
հողանցումով վարդակի՝ հետևելով գործող
կանոնակարգերին: Հատկապես այն
մեքենաների համար, որոնք տեղադրված
են լոգասենյակներում, պետք է ապահովել
լրացուցիչ անվտանգություն՝ առնվազն
30 մԱ հզորության հոսանքի սարքերի
միջոցով: Մեքենայի հողանցումը պարտադիր
է՝ համաձայն օրենքների: Արտադրողը
հրաժարվում է օգտագործման ցուցումներում
նշված հրահանգների անմիջական կամ ոչ
անմիջական խախտումների հետևանքով
առաջացած՝ մարդկանց կամ կենդանիներին
կամ գույքին պատճառած վնասի
պատասխանատվություններից:
• Եթե անհրաժեշտ է օգտագործել մնացորդային
հոսանքների անջատիչ (RCCB), ապա
օգտագործեք միայն պատկերը
պարունակող մոդելը:
ժամսլաքի հակառակ ուղղությամբ, դեպի
մեքենայի ստորին մասը:
Համոզվեք, որ ոտիկները ճիշտ են
կանգնած հատակի վրա, և, որ լվացքի
մեքենան համահարթ և կայուն է (ստուգեք
սպիրտային հարթաչափի միջոցով):
Մեքենայի տեղադրման համար հարկավոր է 40 սմ
լայնությամբ և 63 սմ խորությամբ տարածք:
Ուշադրություն. Մեքենան թավ գորգի
վրա տեղադրելու դեպքում, ոտիկները
կարգավորելիս՝ նկատի ունեցեք, որ մեքենայի
տակ պետք է բավարար տարածություն լինի օդի
շրջանառության համար:
Ջրի ընդունող ճկախողովակի
միացումը (նկար 7)
1. Զգուշությամբ պտուտակեք ջրի ընդունող
ճկախողովակը մեքենայի (A) հետևի մասում
գտնվող կափույրի մեջ, ճկախողովակի մյուս
ծայրը ձեռքով ամրացրեք ծորակին:
2. Համոզվեք, որ ճկախողովակը ծալված տեղեր
չունի:
3. Ստուգեք մեքենայի և ծորակի միացումների
ամրությունը՝ ամբողջովին բացելով ծորակը:
• Եթե ճկախողովակը կարճ է, կարող եք դրա
փոխարեն օգտագործել ճնշադիմացկուն ավելի
երկար ճկախողովակ (ամենաքիչը՝ 1000 կՊա,
EN 61770 ստանդարտին համապատասխանող):
• Ավելի երկար հիդրոմեկուսիչ ճկախողովակի
անհրաժեշտության դեպքում դիմեք
հետվաճառքային սպասարկման կենտրոն կամ
ձեր վաճառողին:
• Պարբերաբար ստուգեք ճկախողովակը՝
արդյոք ճաքեր և ծալքեր չկան նրա վրա և,
անհրաժեշտության դեպքում, փոխեք:
• Ստուգեք ծորակի ճկախողովակի մետաղական
ծայրակալի հետ ճիշտ հավասարեցումը (ըստ
նկար 8-ի):
• Մեքենան կարելի է միացնել առանց հակադարձ
կափույրի:
Հիդրոմեկուսիչ հակաջրահորդ
համակարգ (նկար 9)
(առկայության դեպքում)
• Ամրացրեք ճկախողովակը
ջրամատակարարման ծորակին: Մինչև
վերջ բացեք ջուրը և ստուգեք միացման
ամրությունը:
• Մեքենան չի կարելի միացնել սովորական
ճնշման տակ աշխատող ջրատաքացուցիչի
խառնիչ ծորակին:
• Ճկախողովակի հակաջրահորդ սարքը չպետք
է ընկղմվի ջրի մեջ, հակառակ դեպքում այն
կկորցնի իր պաշտպանիչ գործառույթը:
• Ճկախողովակը վնասվելու դեպքում մեքենան
HY 4
անջատեք էլեկտրասնուցման վարդակից,
փակեք ծորակը և փոխեք վնասված
ճկախողովակը:
• Եթե ճկախողովակը շատ կարճ է, փոխարինեք
այն 3 մ երկարությամբ հիդրոմեկուսիչ
ճկախողովակով (հասանելի է հետվաճառքային
սպասարկման կենտրոնում կամ վաճառողի
մոտ):
Ջրի արտամղող ճկախողովակի
միացումը (նկար 10)
Անջատեք արտամղման ճկախողովակը ձախ
ամրակից (տես նկարի «A» սլաքը):
Կարևոր տեղեկություններ.
ՉԹՈՒԼԱՑՆԵՔ արտամղման ճկախողովակը
աջ միացումից, (տես նկարի «B» սլաքը):
Թուլացնելու դեպքում կարող է ջրի հոսք
առաջանալ կամ կարող եք այրվել տաք ջրով:
Ջրահեռացման ճկախողովակն ամուր միացրեք
սիֆոնին կամ ջրահեռացման մեկ այլ անցքին:
Եթե ուզում եք միացնել երկարացման լարի
միջոցով, օգտագործեք նույն չափի ճկուն
խողովակ և ամրացրեք միացումները
ճկախողովակի ամրակների վրայի
պտուտակներով:
Արտամղման ճկախողովակի առավելագույն
երկարությունը՝ 2,50 մ:
Արտամղման ճկախողովակի առավելագույն
բարձրությունը՝ 100 սմ:
Արտամղման ճկախողովակի նվազագույն
բարձրությունը՝ 55 սմ:
Կարևոր տեղեկություններ.
Համոզվեք, որ արտամղման ճկախողովակը
ծալված տեղեր չունի և, որ այն չի ընկնի
մեքենայի աշխատանքի ընթացքում:
ՄԵՔԵՆԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ
ԱՌԱՋ
Գործարանային փորձարկումներից հետո մնացած
հեղուկը մեքենայից հեռացնելու համար խորհուրդ
ենք տալիս իրականացնել լվացքի կարճ ցիկլ՝
առանց մեքենայի մեջ իրեր բեռնելու:
1. Բացեք ջրի ծորակը:
2. Փակեք թմբուկի փականը:
3. Լվացքի միջոցների դոզաչափի հիմնական
լվացքի բաժնում փոքր քանակությամբ
լվացքի միջոց ավելացրեք (թեթև աղտոտված
իրերի համար արտադրողի կողմից խորհուրդ
տրվող առավելագույն քանակի 1/3-ը):
4. Փակեք կափարիչը:
5. Ընտրեք և գործարկեք «Սինթեթիկ» ծրագիրը
60°C ջերմաստիճանի տակ (տես առանձին
կցվող «Ծրագրերի աղյուսակը»):
HY 5
ԼՎԱՑՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Իրերի տեսակավորում
1. Տեսակավորեք իրերն ըստ…
• Գործվածքի / խնամքի տեսակի Բամբակ,
խառը գործվածքներ, հեշտ խնամվող/
սինթետիկ իրեր, բուրդ, ձեռքով լվանալու
համար նախատեսված իրեր:
• Գույնի
Սպիտակ իրերն առանձնացրեք
գունավորներից: Նոր գունավոր իրերը լվացեք
առանձին:
• Չափի
Տարբեր չափերի իրերը լվացեք միասին՝
լվացքի արդյունավետությունը բարձրացնելու
և թմբուկի մեջ իրերի բաշխումը բարելավելու
համար:
• Գործվածքի նրբության
Նուրբ իրերը լվացեք առանձին՝ օգտագործեք
հատուկ ծրագիրը, որը նախատեսված է
Նոր մաքուր բրդի , վարագույրների և
այլ նուրբ իրերի համար: Վարագույրների
վրայից պարտադիր հեռացրեք օղակները
կամ վարագույրները օղակների հետ միասին
դրեք բամբակե պարկի մեջ: Ձեռքով լվանալու
համար նախատեսված գործվածքների համար
օգտագործեք հատուկ ծրագիրը: Գուլպաները,
գոտիները և այլ մանր իրերը, ինչպես նաև
կեռիկներով իրերը (օրինակ՝ կրծկալները)
լվացեք մեքենաների համար նախատեսված
հատուկ բամբակե պարկերում կամ շղթայով
փակվող բարձի երեսներում:
2. Դատարկեք գրպանները
Մետաղադրամները, գնդասեղները և
նմանատիպ այլ առարկաները կարող են
վնասել լվացքը, ինչպես նաև լվացքի մեքենայի
թմբուկը և բաքը:
3. Ամրակներ
Կոճկեք բոլոր շղթաները, կոճակները և
կեռիկները, իսկ գոտիներն ու ժապավենները
կապեք միմյանց:
Բծերի հեռացում
• Արյան, կաթի, հավկիթների և այլ օրգանական
նյութերի բծերը, որպես կանոն, հեռացվում
են ծրագրի համապատասխան փուլում՝
ֆերմենտների ազդեցության տակ:
• Կարմիր գինու, սուրճի, թեյի, խոտի և մրգերի
բծերը հեռացնելու համար լվացքի միջոցների
բաժնորոշիչի հիմնական լվացքի բաժնում
ավելացրեք բծահան միջոց:
• Դժվար անցնող բծերը անհրաժեշտ է մշակել
բծահան միջոցով լվացքից առաջ:
• Հետևեք արտադրողի ցուցումներին:
• Մեքենայի պլաստիկ և ռետինե մասերի վրա
կարող են մնալ ներկող կամ սպիտակեցնող
նյութերի բծեր:
Իրերի բեռնում
1. Քաշեք մեքենայի կափարիչը դեպի վեր և բացեք
այն:
2. Բացեք թմբուկը՝
- սեղմելով թմբուկի փականը (նկար 11,12),
11-րդ նկարում ցուցադրված մոդելները
ֆիքսված փականով են և դրանք չեն
սեղմվում:
- բռնելով թմբուկի հետևի փականը, հետ
սահեցնելով սողնակը սլաքի ուղղությամբ և
ներս հրելով առջևի փականը դեպի թմբուկի
մեջ՝ մինչև որ փակող մեխանիզմը բացվի
(նկար 13):
3. Լվացվող իրերը մեկ-մեկ դրեք թմբուկի մեջ:
Չշարաշահեք ծրագրերի սխեմայում նշված
ծրագրերի համար նախատեսված բեռնվածքի
քաշը:
- Մեքենան գերծանրաբեռնելու դեպքում
լվացքը մաքուր չի լվացվի և չափից ավել
կճմռթվի:
- Ուշադիր եղեք, որպեսզի լվացքը շատ
չծանրաբեռնի թմբուկը: Շատ ծանրաբեռնելու
դեպքում հրեք լվացքը թմբուկի մեջ, որպեսզի
կարողանաք նորմալ փակել թմբուկի
փականները:
- Փականների օգնությամբ չհրեք լվացքը
թմբուկի մեջ:
4. Թմբուկը փակելու համար կրկին բռնեք երկու
փականները մեջտեղում (նկար 14)՝ հետևի
փականը առջևի փականի վրայով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Համոզվեք, փականները
ինչպես հարկն է փակվել են՝ կախված մոդելից.
- բոլոր մետաղական կեռիկները պետք է
նորմալ մտնեն հետևի դռան փականի մեջ
(տես նկար 15):
- բոլոր մետաղական կեռիկները պետք է
նորմալ մտնեն հետևի դռան փականի մեջ,
իսկ կոճակը պետք է վրածածկի հետևի դռան
փականի ծայրը (տես նկար 16):
- առջևի փականի սողնակը պետք է թեթևակի
վրածածկի հետևի փականը (տես նկար 17):
Համոզվեք, որ լվացվող իրերը չեն մնացել
փականների արանքում կամ փականների ու
թմբուկի արանքում:
Ներկում և սպիտակեցում
• Օգտագործեք միայն լվացքի մեքենաների
համար նախատեսված ներկեր և
սպիտակեցնող նյութեր:
HY 6
ԼՎԱՑԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ
Լվացամիջոցները և հավելանյութերը
պահեք ապահով, չոր և երեխաների
համար անհասանելի տեղում:
Մի օգտագործեք լուծիչներ (օրինակ՝
բևեկնայուղ, բենզին): Մեքենայում մի
լվացեք լուծիչներով կամ դյուրավառ
հեղուկներով մշակված գործվածքներ:
Օգտագործեք միայն այն լվացամիջոցները
և/կամ հավելանյութերը, որոնք հատուկ
նախատեսված են կենցաղային լվացքի
մեքենաների համար: Հետևեք իրերի
խնամքի պիտակների վրա նշված
խորհուրդներին:
Լվացամիջոցի ընտրությունը կախված է՝
• Գործվածքի տեսակից
• Գույնից
• Լվացքի ջերմաստիճանից
• Աղտոտվածության տեսակից և աստիճանից
Լվացքի տեսակըԼվացամիջոցի տիպը
Սպիտակ ամուր իրեր
(սառը-95°C)՝
Սպիտակ նուրբ իրեր
(սառը-40°C)՝
Բաց / պաստելային
երանգներով
գունավոր իրեր
(սառը-60°C)՝
Վառ գույներ ունեցող
իրեր (սառը-60°C)՝
Սև/մուգ գույնի իրեր
(սառը-60°C)՝
Հատուկ խնամք պահանջող իրերի համար
(օրինակ՝ բուրդ կամ մանրաթելեր) խորհուրդ
ենք տալիս օգտագործել շուկայում առկա
մասնագիտացված լվացամիջոցներ, հավելումներ
կամ նախամշակման միջոցներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար
այցելեք www.cleanright.eu կայքը:
Հիմնական լվացքի ժամանակ, երբ
միացնում եք «Նախնական լվացում»
ֆունկցիան, մի օգտագործեք հեղուկ
լվացամիջոց:
Մի օգտագործեք հեղուկ լվացամիջոցներ,
եթե ընտրված է հետաձգված «ցիկլի սկիզբ»
/ «ցիկլի ավարտ» ռեժիմը (կախված
մոդելից):
Դոզավորում
Հետևեք լվացամիջոցի փաթեթավորման վրա
նշված դոզավորման խորհուրդներին: Դոզաները
կախված են՝
գունավոր իրերի
համար նախատեսված
լվացամիջոցներ, առանց
սպիտակեցնող նյութերի/
օպտիկական սպիտակեցնող
նյութերի
սև/մուգ իրերի համար
նախատեսված հատուկ
լվացամիջոցներ
• աղտոտվածության տեսակից և աստիճանից
• լվացքի չափից
- ամբողջական բեռնում՝ հետևեք լվացամիջոցն
արտադրողի ցուցումներին.
- կիսատ բեռնում՝ ամբողջական բեռնման
դեպքում օգտագործվող քանակի 3/4-ը.
- նվազագույն բեռնում (մոտ 1 կգ)՝
ամբողջական բեռնման դեպքում
օգտագործվող քանակի կեսը.
եթե լվացամիջոցի փաթեթավորման վրա
նշված չէ բեռնվածության աստիճանը, ապա
հարկավոր է իմանալ, որ արտադրողները,
որպես կանոն, չափաբաժինների քանակները
նշում են 4,5 կգ լվացքի համար (ուժեղ
լվացամիջոցների դեպքում) և 2,5 կգ լվացքի
համար (թույլ լվացամիջոցների դեպքում):
• ձեր տարածքում մատակարարվող ջրի
կոշտությունից (համապատասխան
տեղեկությունները կարող եք ստանալ
ջրամատակարար ընկերությունից): Փափուկ
ջրի դեպքում պահանջում է ավելի քիչ
քանակությամբ լվացամիջոց, քան կոշտ ջրի
դեպքում:
Նշումներ՝
Լվացամիջոցի ավելորդ քանակը չափից ավելի
փրփուր է առաջացնում, ինչի հետևանքով
նվազում է լվացքի մեքենայի աշխատանքի
արդյունավետությունը: Ավելորդ քանակությամբ
փրփուր հայտնաբերելու դեպքում լվացքի
մեքենան կարող է քամում չիրականացնել կամ
երկարացնել ծրագրի տևողությունը և ավելացնել
ջրի սպառումը (տես նաև փրփուրի գոյացման
մասին նշումները «Անսարքությունների
վերացման ուղեցույցում»): Լվացամիջոցի
անբավարար քանակության դեպքում
իրերը կարող են դառնալ մոխրագույն, իսկ
տաքացուցիչի, թմբուկի և ճկախողովակների վրա
կարող են առաջանալ նստվածքներ:
Լվացամիջոցների և
հավելանյութերի բեռնում (նկար 18)
Նախնական լվացման բաժին
• Նախնական լվացման համար
նախատեսված լվացամիջոց (միայն եթե
միացված է «նախնական լվացման»
ընտրանքը)
Հիմնական լվացքի բաժին
• Հիմնական լվացման համար նախատեսված
լվացամիջոց (ավելացվում է լվացքի բոլոր
ծրագրերի համար)
• Բծերի հեռացման համար նախատեսված
հավելանյութ (կամընտիր)
• Ջուրը փափկացնող միջոց (կամընտիր,
խորհուրդ է տրվում օգտագործել, երբ ջրի
կոշտությունն ունի 4-րդ կամ ավելի բարձր
կարգ)
HY 7
Փափկացնող միջոցի բաժին
• Գործվածքը փափկացնող միջոց
(կամընտիր)
• Ջրի մեջ լուծված օսլա (կամընտիր)
Լվացամիջոցը, հավելանյութերը կամ փափկացնող
միջոցն ավելացրեք միայն մինչև «MAX»
(առավելագույն) մակարդակը:
Տարբեր ծրագրերի համար լվացամիջոցների և
գործվածքը փափկացնող միջոցների կիրառման
մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու
համար ուսումնասիրեք առանձին կցվող
«Ծրագրերի աղյուսակը»:
Քլորային սպիտակեցնող նյութի
օգտագործում
• Լվացեք իրերն անհրաժեշտ ծրագրի
օգնությամբ (բամբակ, սինթետիկ)՝
ՓԱՓԿԱՑՆՈՂ ՄԻՋՈՑ բաժնում ավելացնելով
համապատասխան քանակությամբ քլորային
սպիտակեցնող նյութ, ապա ամուր փակեք
կափարիչը:
• Ծրագրի ավարտից անմիջապես հետո
գործարկեք «Պարզաջրում և քամում» ծրագիրը՝
սպիտակեցնող նյութի հնարավոր հետքերն
իրերից հեռացնելու համար: Ցանկության
դեպքում կարող եք ավելացնել փափկացնող
միջոց:
• Քլորային սպիտակեցնող նյութը և փափկացնող
միջոցը երբեք փափկացնող միջոցի բաժնում
միաժամանակ մի ավելացրեք:
• Փակեք կափարիչը և միացրեք «Պարզաջրում և
քամում» ծրագիրը:
ԶՏԻՉԻ ՄԱՔՐՈՒՄ/ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՋՐԻ
ՀԵՌԱՑՈՒՄ
Մեքենան սարքավորված է ինքնամաքրող
պոմպով: Զտիչի մեջ հավաքվում են այնպիսի
առարկաներ, ինչպիսիք են՝ կոճակները,
մետաղադրամները, ամրակները և այլ իրեր,
որոնք մնացել են լվացքի մեջ:
Խորհուրդ ենք տալիս ստուգել և մաքրել զտիչը
պարբերաբար, տարեկան առնվազն երկու կամ
երեք անգամ:
Հատկապես.
• եթե մեքենան ջուրն ինչպես հարկն է չի
հեռացնում կամ քամելու ցիկլի ընթացքում
տեղի են ունենում խափանումներ:
• եթե վառվում է «Պոմպ» ցուցիչը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նախքան սարքից ջուրը
հեռացնելը համոզվեք, որ ջուրը զովացել է:
Մնացորդային ջուրը պետք է արտամղվի նաև
մեքենան տեղափոխելուց առաջ:
1. Անջատեք լվացքի մեքենան հոսանքի
վարդակից:
2. Բացեք զտիչի կափարիչը մետաղադրամի
օգնությամբ (նկար 19):
3. Տակը ինչ-որ թաս դրեք:
4. Զտիչը դանդաղ պտտեք ժամսլաքի
հակառակ ուղղությամբ՝ մինչև ջուրը սկսի
դուրս հոսալ, բայց դեռ մի հանեք այն:
5. Սպասեք մինչև ամբողջ ջուրը դատարկվի:
6. Այժմ կարող եք ամբողջությամբ թուլացնել
զտիչի պտուտակները և դուրս հանել զտիչը
(նկար 20):
7. Մաքրեք զտիչը և նրա դարակը:
8. Համոզվեք, որ պոմպի շարժանիվը (եթե
կորպուսը ընկնում է զտիչի հետևում)
ծածկված չէ:
9. Հետ դրեք զտիչը տեղը և ձգեք
պտուտակներով ժամացույցի սլաքի
ուղղությամբ: Պտուտակները ձգեք
մինչև վերջ:
10. Թմբուկի միջով մոտ մեկ լիտր ջուր լցրեք
մեքենայի մեջ և համոզվեք, որ ջուրը դուրս
չի թափվում զտիչից:
11. Փակեք զտիչի կափարիչը:
12. Նորից միացրեք լվացքի մեքենան հոսանքի
վարդակին:
HY 8
Loading...
+ 22 hidden pages
You need points to download manuals.
1 point = 1 manual.
You can buy points or you can get point for every manual you upload.