WHIRLPOOL AKR 353/IX User Manual [hy]

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
HY
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Ներբեռնեք հրահանգների ամբողջական ձեռնարկը http:// docs.whirlpool.eu կայքից կամ զանգահարեք
երաշխիքի գրքույկում տրված հեռախոսահամարով
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
Այս հրահանգները գործում են, եթե սարքի վրա առկա է երկրի խորհրդանիշը: Եթե առկա չէ սարքի վրա, անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկական հրահանգները, որը կտրամադրի երկրի օգտագործման պայմանների համաձայն սարքի ձևափոխման վերաբերյալ անհրաժեշտ հրահանգները:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Գազով պատրաստման սարքի կիրառման արդյունքում, վերջինիս տեղադրված սենյակում առաջանում է ջերմություն, խոնավություն և այրված ապրանքներ: Համոզվեք, որ խոհանոցի օդափոխությունը պատշաճ իրականացվում է հատկապես , երբ սարքը օգտագործման գործընթացում է: Օդափոխման բնական անցքերը բացեք կամ մեխանիկական օդափոխման սարք տեղադրեք (արտանետման մեխանիկական անցք): Սարքի երկարատև, ինտենսիվ օգտագործումը կարող է լրացուցիչ օդափոխման անհրաժեշտություն առաջացնել, օրինակ՝ պատուհանի բացում, կամ ավելի արդյունավետ օդափոխում՝ ավելացնելով առկա մեխանիկական օդափոխումը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքավորումը և դրա պարագաները տաքանում են օգտագործման ժամանակ: Պետք է անել այնպես, որպեսզի խուսափեք տաքացած մասերին դիպչելուց: 8 տարեկանից փոքր երեխաներին չպետք է թույլ տալ մոտենալ առանց հսկողության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե սալօջախի մակերեսը ճաքած է, ապա մի օգտագործեք սարքավորումը, քանի որ կա էլեկտրահարվելու վտանգ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հրդեհի վտանգ. Չի կարելի առարկաներ դնել պատրաստման համար նախատեսված մակերեսներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Պատրաստման գործընթացը պետք է վերահսկել: անընդհատ վերահսկել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Յուղով և ձեթով պատրաստման գ ո ր ծ ը ն թ ա ց ն ա ռ ա ն ց հ ս կ ո ղ ո ւ թ յ ա ն թ ո ղ ն ե լ ը կ ա ր ո ղ է վ տ ա ն գ ա վ ո ր լինել, քանի որ կա հրդեհի վտանգ: ԵՐԲԵՔ չփորձեք մարել կրակը ջրով, այլ` անջատեք սարքավորումը, իսկ հետո ծածկեք կրակը օր.` կափարիչով կամ կրակի համար նախատեսված ծածկոցով:
Չի կարելի սալօջախն օգտագործել, որպես աշխատանքային մակերես կամ հենարան: Հագուստը կամ այլ դյուրավառ նյութերը հեռու պահեք սարքավորումից մինչև դրա բոլոր բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն
Կարճաժամկետ պատրաստման գործընթացը պետք է
- կա հրդեհի վտանգ: Եթե պատշաճ կերպով չհետևեք սույն ձեռնարկի
հրահանգներին, կարող է հրդեհ կամ պայթյուն առաջանալ՝ պատճառելով գույքային վնաս կամ վնասվածք:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սալիկի ապակու կոտրվելու դեպքում
անհրաժեշտ է անմիջապես անջատել բոլոր այրիչները և էլեկտրական տաքացման տարրերը և սարքավորումն անջատել էլեկտրամատակարարումից. - չի կարելի դիպչել սարքավորման մակերեսին. -չի կարելի օգտագործել սարքավորումը. Ապակե կափարիչը կարող է կոտրվել, եթե այն գերտաքանա: Անջատեք բոլոր այրիչները և էլեկտրական սալիկներ, նախքան կափարիչը փակելը: Չի կարելի կափարիչը փակել, եթե այրիչը միացած է:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար, ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել
սենյակները):
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
Օգտագործեք այնպիսի կաթսաներ և թավաներ, որոնց
հատակի լայնությունը համապատասխանում է այրիչին կամ մի փոքր է մեծ (տես հատուկ աղյուսակը): Ստուգեք, որպեսզի վանդակաճաղերի վրա դրված կաթսաները սալօջախի եզրերից դուրս չլինեն:
Ցանցերի սխալ օգտագործումը կարող է վնաս հասցնել
սալօջախին: չի կարելի ցանցի վերին մասը դեպի ներքև դննել կամ դրանք սահեցնել սալօջախի վրայով:
Մի թողեք որպեսզի այրիչի կրակը տարածվի թավայի եզրերով: Չի կարելի օգտագործել. Թուջե թավաներ, պղնձե քարերից կամ թրծաքարից թավաներ և կաթսաներ: Ջերմային դիֆուզորներ, ինչպիսիք են մետաղական ցանցը
կամ դրա ցանկացած այլ տեսակ: Երկու այրիչներ միաժամանակ` մեկ անոթի համար (օր.` ձկան կաթսա): Հնարավոր է գազի մատկարարման հետ կապված որոշ պայմաններ այրիչի բռնկումը դժվարացնեն, այս դեպքում խորհուրդ է տրվում կրկնել գործողությունը` կոճակը պտտելով ավելի թույլ կրակով: Սալօջախի տեղադրման համար խնդրում ենք նայել դրա տեղադրման հրահանգները` ճիշտ հեռավորությունը պահպանելու համար: Ցանցերի վրա առկա պաշտպանիչ ռետինե ոտքիկները լուրջ վտանգ են ներկայացնում երեխաների համար: Ցանցերը հանելուց հետո խնդրում ենք ստուգել, որպեսզի բոլոր ոտիկները ճիշտ տեղադրված լինեն:
ՏԵՂԱԴ ՐՈ ՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն, երբ տեղադրումն ավարտել եք:
Էլեկտրական և գազի միացումները պետք է համապատասխանեն տեղական կանոնադրությանը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սարքի և վերջինիս տեղադրման մեթոդի ձևափոխումը կարևոր է բոլոր հավելյալ երկրներում տվյալ սարքի անվտանգ և ճիշտ օգտագործման համար:
Օգտագործեք հրահանգներում նշված գազի ճնշման համար նախատեսված ճնշման կարգավորիչներ:
Սենյակը պետք է զինված լինի օդի արտանետման համակարգով, որը դուրս է մղում կիզումից առաջացած ծուխը:
Սենյակում պետք է պատշաճ օդի շրջանառություն իրականացվի, քանի որ այրման նորմալ իրականացման համար օդ է անհրաժեշտ: Օդի հոսքը պետք է 2 մ3/ժ-ից քիչ գործող հոսանքի մեկ կՎ-ի համար:
Օդի շրջանառության համակարգը կարող է օդ կլանել անմիջապես դրսից 100 սմ2 ներքին խոչվող հատվածով խողովակի միջոցով: բացվածքը չպետք է խոցելի լինի ցանկացած տեսակի խցանման դեպքում:
Համակարգը կարող է նաև անուղղակի կերպով տրամադրել կիզման համար անհրաժեշտ օդը, օրինակ՝ հարևան սենյակներից, որտեղ տեղադրված է օդի շրջանառության խողովակներ, ինչպես նկարագրված է վերևում: Սակայն, դրանք չպետք է լինեն կոմունալ սենյակներ, ննջասենյակներ կամ հրդեհի վտանգ պարունակող սենյակներ:
Հեղուկը գազը ընկղմվում է հատակին, քանի որ այն օդից ծանր է: Այդիսկ պատճառով, ՀԳ ցիլինդրներ պարունակող սենյակները պետք է ունենան օդանցքներ, որոնք դուրս կմղեն գազը արտահոսքի դեպքում: Արդյունքում, ՀԳ ցիլինդրները, որոնք մասնակի կամ ամբողջովին լցված են, չպետք է տեղադրվեն կամ պահվեն սենյակներում կամ պահեստներում, որոնք ներքնահարկում են գտնվում (նկուղ և այլն): Խորհուրդ է տրվում պահել միայն սենյակում օգտագործվող ցիլինդրը, որը տեղադրված կլինի այնպես, որ արտաքին աղբյուրներից առաջացող ջերմությունը չազդի վերջինս վրա (վառարաններ, բուխարիներ,գազօջախներ և այլն) , որը կարող է ցիլինդրի ջերմությունը 50°C-ից բարձրացնել:
Կատարեք խցիկի կտրումը նախքան սարքավորումը կահույքի մեջ տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և թեփը:
Եթե սարքավորումը տեղադրված չէ ջեռոցի վերևում, ապա անհրաժեշտ է բաժանարար պանել (ներառված չէ) տեղադրել խցիկի մեջ` սարքավորման տակ:
Եթե դժվարանաք այրիչների պտուտակները փոխել, կապ հաստատեք Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի հետ անսարքության դեպքում այրիչի ծորակի փոխարինման համար: Օդափոխման և ջերմության տարածման համար օգտագործվող անցքերը երբեք չպետք է փակել:
ԳԱԶԻ ՄԻԱՑՈՒՄ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Նախքան տեղադրումը , համոզվեք, որ տեղական բաշխման պայմանները (գազի բնույթը և գազի ճնշումը) և սարքի կարգավորումները համապատասխանում են:
Ստուգեք, որպեսզի գազի մատակարարման ճնշումը համապատասխանի Աղյուսակ 1-ում նշված արժեքներին («Այրիչի և ծորակի մասնագրեր»):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սույն սարքի կարգավորման պայմանները նշված են պիտակի վրա (կամ տվյալների վահանակի):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքը միացված չէ այրման ապրանքների արտանետման սարքավորմանը: Այն պետք է տեղադրվի և միացվի տեղադրման գործող կանոնակարգերի համաձայն: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել օդափոխմանը առնչվող համապատասխան պահանջներին:
Եթե սարքը միացված է հեղուկ գազին, կարգավորիչ պտուտակը պետք է ամրացնել հնարավորինս ամուր:
ԿԱՐԵՎՈՐ. Երբ գազի ցիլինդրը ընդունվում է, գազի ցիլինդրը կամ գազի կոնտեյները պատշաճ պետք է տեղադրվեն (ուղղահայաց ուղղվածություն):
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս գործընթացը պետք է իրականացվի որակավորված տեխնիկի կողմից:
Միայն ճկուն և կարծր մետաղյա խողովակ օգտագործեք գազի միացման համար:
Միացում կոշտ խողովակով (պողպատ կամ պղինձ): Գազի համակարգին միացումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի սարքին որևէ լարվածություն չլինի: Սարքավորման մատակարարման գոտում կա կարգավորիչ L-ձևի խողովակ­կցամաս եւ հարմարեցված է պլոմբով` արտա հոսքը կանխելու համար: Մեկուսիչը պետք է միշտ փոխել խողովակի կցամասի պտտելուց հետո ( մեկուսիչը տրամադրվում է սարքի հետ): Գազի մատակարարման խողովակի կցամասը ակոսավոր 1/2 գազի ցիլինդրային այլ դետալի մեջ մտնող տեսակի կցորդիչ է:
Չժանգոտվող ճկուն պողպատե խողովակի միացում պարուրակային կցորդիչին: Գազի մատակարարման խո ղո վա կա մաս ը կցվ ած է 1/ 2 գա զի գլան աձև որձ կցո րդ իչի ն: Այս խողովակները այնպես պետք է տեղադրվեն, որ երբեք չգերազանցեն 2000 մմ-ը՝ ամբողջովին ձգելու դեպքում: Երբ արդեն միացումը արված է, համոզվեք, որ ճկուն մետաղական խողովակը չի դիպչում որևէ շարժվող մասերի և սեղմված չէ: Օգտագործեք միայն այնպիսի խողովակներ և մ ե կ ո ւ ս իչ ն ե ր , ո ր ո ն ք հ ա մ ա պ ա տ ա ս խ ա ն ո ւ մ ե ն Ա զ գ ա յ ի ն գ ո ր ծ ո ղ կանոնակարգերին:
ԿԱՐԵՎՈՐ. Եթե չժանգոտող պողպատե խողովակ է օգ տագո րծվ ում, այն պե տք է այնպե ս տեղա դրվի, որ կա հույքի որևէ շարժական մասի չդիպչի (օրինակ՝ դարակին): Այն պետք է անցնի առանց խցանումների տարածքով, որտեղ հնարավոր կլինի ստուգել այն ամբողջ երկայնքով:
Սարքը պետք է միացվի գազի հիմնական մատակարարման կ ե տ ի ն կ ա մ գ ա զ ի ց ի լ ի ն դ ր ի ն գ ո ր ծ ո ղ Ա զ գ ա յ ի ն կ ա ն ո ն ա կ ա ր գ ե ր ի համաձայն: Նախքան միացումը, համոզվեք, որ սարքը համատեղելի է գազի մատակարարման հետ, որը ուզում եք օգտագործել: Եթե դա այդպես չէ, ապա հետևեք «Այլ տեսակի գազ կարգավորում» պարբերությունում նշված հրահանգներին:
Գազի մատակարարմանը միանալուց հետո, օճառային ջրով ստուգեք արտահոսքը: Վառեք այրիչները և պտտեք կոճակները առավելագույն 1* դիրքից նվազագույն 2* դիրքին՝ կրակի կայունության ստուգման համար:
ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԳԱԶԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Սարքավորումը գազի այլ տեսակի հարմարեցնելու համար, քան այն նախատեսված է, (նշված է տեխնիկական տվյալների տախտակին), հետևեք տեղադրման գծագրերից հետո նշված քայլերին:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ. Լարմանը և հոսանքի կլանմանը համապատասխան տվյալները նշված են ցուցանիշների վահանակին:
Հոսանքի մալուխը պետք է բավականաչափ երկար լինի սարքին միացնելու համար: Չի կարելի քաշել հոսանք մատակարարող մալուխը:
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում` էլեկտրագծերի անցկացման կանոնների համաձայն, ինչպես նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն ազգային անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբ ոբիկ ե ք: Չի կարե լի սարքավորումը շահագործել, եթե դրա մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման լարը վնասված է, ապա այն պետք է փոխարինել նմանատիպ լարով`արտադրողի կամ որակավորված անձանց կողմից` վտանգից խուսափելու համար - կա էլեկտրահարվելու վտանգ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից, նախքան սպասարկման որևէ գործողություն իրականացնելը. Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր - կա էլեկտրահարվելու հավանականություն:
Չի կարելի օգտագործել հղկող կամ քայքայիչ նյութեր, քլորի հիմքով մաքրիչներ կամ հղկող մանրաթելեր:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով
. Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից: Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական և Էլեկտրոնային Սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս, որ այն չպետք է մշակվի որպես կենցաղային աղբ այլ պետք է տեղափոխել համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային սարքերի վերամշակում.
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Օգտագործել պատրաստման գոտուն համապատասխան լայնության կաթսաներ և թավաներ: Օգտագործել միայն հարթ հատակով կաթսաներ և թավաներ: Եթե հնարավոր է, ապա պատրաստման ընթացքում կաթսայի կափարիչները պահել դրանց վրա: Օգտագործել ճնշումային կաթսա, ավելի շատ էներգիա և ժամանակ խնայելու համար: Դնել կաթսան պատրաստման գոտու մեջտեղի մասում, ինչպես նշված է սալօջախի վրա:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգի հ. 66/2014 էկոդիզայնի պահանջներին` սահմանված համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ EN 30 -2-1:
Loading...
+ 5 hidden pages